2,568,473 views • 12:51

Գիտե՞ք արդյոք, որ մենք ունենք 1,4 միլիոն բջջային ռադիոկայաններ ցրված աշխարհով մեկ: Եվ սրանք հիմնական կայաններն են: Մենք նաև ունենք առավել, քան հինգ միլիարդ նման սարք: Սրանք բջջային հեռախոսներն են: Եվ այս հեռախոսներն օգտագործելով մենք տեղափոխում ենք ավելի քան 600 տերաբայթ տվյալ ամեն ամիս: Սա մի 6 է, որին 14 զրո է հաջորդում — շատ մեծ թիվ է: Եվ անլար հեռահաղորդակցությունը դարձել է կոմունալ հարմարություն, ինչպես էլեկտրականությունը և ջուրը: Մենք ամեն օր օգտագործում ենք այն: Մենք կիրառում ենք այն մեր առօրյայում, մեր անձնական կյանքում, մեր գործնական կյանքում: Եվ, երբեմն, մեզ հնարավոր է, որ խնդրեն անջատել բջջային հեռախոսները նման միջոցառումների ժամանակ, և դրա համար լավ պատճառներ կան: Այս կարևորությունն է պատճառը, որ ես որոշեցի դիտարկել հետևանքները, որ թողնում է տեխնոլոգիան, քանի որ այն այսքան հիմնային դեր ունի մեր կյանքում:

Եվ դրանցից մեկը արտադրողականությունն է: Եղանակը, որով մենք տեղափոխում ենք անլար տվյալները, հիմնված է էլեկտրամագնիսական ալիքների վրա, մասնավորապես՝ ռադիո ալիքների: Իսկ ռադիո ալիքները սահմանափակ են: Դրանք սակավ են, թանկ արժեն: և մենք դրանց ընդհամենը որոշակի դիապազոն ունենք: Եվ այս սահմանափակումն է, որ չի քայլում անլար տվյալներ փոխանակելու նման պահանջի, և ամեն ամիս փոխանցվող տվյալների բայթերի քանակի կողքին: Եվ դիապազոնը պարզապես այլևս չի բավարարում: Կա նաև մեկ այլ խնդիր: Դա արդյունավետությունն է: Այս 1,4 միլիոն բջջային ռադիոկայանները, կամ հիմնական կայանները, մեծ ծավալով էներգիա են ծախսում: Եվ, մտածեք միայն, էներգիայի մեծ մասը չի օգտագործվում ռադիոալիքներ տեղափոխելու վրա, այն ծախսվում է հիմնական կայանները հովացնելու վրա: Նման հիմնական կայանի արդյունավետությունը միայն հինգ տոկոս է կազմում: Եվ սա մեծ խնդիր է ստեղծում: Կա ևս մեկ այլ հետևանք, որին դուք բոլորդ ծանոթ եք: Հարկավոր է անջատել բջջային հեռախոսները ինքնաթիռային թռիչքների ընթացքում: Հիվանդանոցներում, դա ապահովության պահանջ է: Իսկ ապահովությունը ևս մեկ խնդիր է: Այս ռադիո ալիքները անցնում են պատերի միջով: Դրանք կարելի է կասեցնել և ինչ-որ մեկը կարող է օգտագործել քո ցանցը, եթե ունի վատ նկատառումներ:

Այսպիսով, սրանք են չորս հիմնական խնդիրները: Բայց, մյուս կողմից, մենք 14 միլիարդ հատ սրանցից ունենք՝ լուսավորման լամպեր, լույս: Իսկ լույսը նույնպես էլեկտրամագնիսական ճառագայթման սպեկտր է: Ուրեմն եկեք դիտարկենք սա ամբողջ էլեկտրամագնիսական սպեկտրի կոնտեքստում, որտեղ կան գամմա ճառագայթներ: Մենք զգույշ կմնանք գամմա ճառագայթներից, դրանք վտանգավոր են: Ռենտգենային ճառագայթները օգտագործում են հիվանդանոցներում: Ապա ունենք ուլտրամանուշակագույն լույսը: Այն օգտակար է լավ արևային լոգանք ստանալու համար, բայց մնացած դեպքերում այն վտանգավոր է մարդու մարմնին: Ինֆրակամիրը — աչքերին վնաս չպատճառելու համար, կարելի է միայն օգտագործել այն ցածր ուժգնությամբ: Ապա մենք ունենք ռադիո ալիքները, դրանք ունեն վերը նշված թերությունները: Եվ ուղիղ մեջտեղում, մենք ունենք տեսանելի լույսի սպեկտրը: Դա լույսն է, լույսը, որը միլիոնավոր տարիներ մեր կողքին էր: Եվ իրականում, այն է մեզ ստեղծել, ստեղծել է կյանքը, կյանքի բոլոր բաները: Սրանից բխում է, որ այն ապահով է օգտագործման համար: Հիանալի չէ՞ր լինի արդյոք օգտագործել այն անլար հեռահաղորդակցության համար:

Ոչ միայն: Ես համեմատել եմ այն ամբողջ սպեկտրի հետ: Ես համեմատել եմ այն ռադիո ալիքների սպեկտրի հետ — դրա երկարությունը, տեսանելի լույսի սպեկտրի երկարության հետ: Եվ, գուշակեք ի՞նչ եմ պարզել: Մենք այդ սպեկտրի մեջ 10,000 անգամ ավելի մեծ տարածք ունենք օգտագործելու համար: Այսպիսով, մենք ոչ միայն ունենք նման հսկայական սպեկտր. եկեք համեմատենք դրանք վերը նշված թվի հետ: Մենք ունենք 1,4 միլիարդ թանկ արժեցող, ոչ արդյունավետ բջջային ռադիո կայաններ: Բազմապատկեք դա 10,000-ով, և կստանաք 14 միլիարդ: 14 միլիարդը արդեն տեղադրված լուսավորման լամպերի թիվն է: Ուրեմն, ենթակառուցվածքը արդեն կա: Նայեք առաստաղին, կտեսնեք բոլոր լամպերը: Գնացեք առաջին հարկ, կտեսնեք այնտեղ տեղադրված լամպերը:

Կարո՞ղ ենք արդյոք օգտագործել դրանք հեռահաղորդակցության համար: Այո: Ի՞նչ է մեզանից պահանջվում: Միակ բանը, որ պետք է անենք, պետք է փոխարինենք այս ոչ արդյունավետ շիկացման լամպերը և ֆլուորեսցենտ լամպերը, այս նոր, LED տեխնոլոգիայով, LED լուսավորման լամպերով: LED-ը կիսահաղորդիչ է: Այն էլեկտրոնային սարք է: Եվ այն ունի մի շատ սիրուն, օգտակար հատկություն: Դրա ուժգնությունը կարելի է ղեկավարել շատ բարձր արագության վրա, և այն կարելի է շատ կարճ ժամանակում անջատել: Հենց սա է այն հիմնական հատկությունը, որ մենք ուսումնասիրել ենք մեր տեխնոլոգիայում: Եկեք ցույց տամ ինչպես ենք դա անում: Եկեք այցելենք տեսանելի լույսի սպեկտրի ամենամոտ հարևանին՝ հեռակառավարման վահանակին: Բոլորդ գիտեք, որ հեռակառավարման վահանակները ունեն ինֆրակարմիր LED — դու պարզապես միացնում ես LED-ը, և այն միանգամից անջատվում է, դու անջատում ես այն: Եվ այն ստեղծում է պարզ, ցածր արագության տվյալների հոսք, որը կազմում է վայրկյանում 10,000 բիթ: 20,000 բիթ վայրկյանում: Սա բավական չէ YouTube-ում հոլովակ դիտելու համար:

Մենք արել ենք հետևյալը. զարգացրել ենք մի տեխնոլոգիա, որի օգնությամբ կարող ենք փոխարինել մեր լամպերի հեռակառավարման վահանակները: Տեխնոլոգիան մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն եզակի տվյալների հոսք փոխանցել, մենք կարող ենք հազարավոր հոսքեր փոխանցել զուգահեռաբար, ավելի բարձր արագություններով: Եվ մեր զարգացրած տեխնոլոգիան կոչվում է SIM OFMD: Եվ դրա տարածական մոդուլյացիան, սրանք միակ տեխնիկական տերմինները կլինեն, չեմ ծավալվելու այս թեմայով — բայց սրա շնորհիվ է, որ հնարավոր դարձրինք, որ լույսի աղբյուրը կարողանա տվյալներ փոխանցել:

Դուք կասեք. «Շատ լավ, 10 րոպեում ստեղծված սլայդ:» Բայց սա միակ բանը չէ: Բացի դրանից մենք պատրաստել ենք մի ցուցադրություն: Առաջին անգամ է, որ ես սա հրապարակայնորեն ցույց եմ տալիս, այս տեսանելի լույսի ցուցադրիչը: Այստեղ մենք ունենք սովորական աշխատասեղանի լամպ: Մենք դրա մեջ LED լամպ ենք ձգել, որն արժե երեք ԱՄՆ դոլար, Տեղադրել ենք մեր ազդանշան մշակող տեխնոլոգիան: Եվ ապա մի փոքր անցք ենք բացել վրան: Լույսը կարող է երևալ այդ անցքից: Սա մի ընդունիչ է: Ընդունիչը կփոխակերպի այս կարճ, ամպլիտուդի աննշան փոփոխությունները էլեկտրոնային ազդանշանի: Եվ ապա այդ էլեկտրոնային ազդանշանը վերափոխվում է բարձր արագության տվյալների հոսքի: Ապագայում, հուսով ենք, որ կկարողանանք տեղադրել այս փոքր անցքը սմարթֆոնների մեջ: Եվ ոչ միայն այստեղ ինտեգրելով ֆոտո դետեկտորը, գուցե կարողանանք տեսախցիկ օգտագործել ներսում:

Այսպիսով, ի՞նչ տեղի կունենա, երբ ես միացնեմ լույսը: Ինպես որ սպասվում էր, սա լույս է, աշխատասեղանի լամպ: Դրա առջև դրեք ձեր գիրքը, և կկարողանաք կարդալ այն: Այն լուսավորում է տարածքը: Բայց, միաժամանակ, դուք տեսնում եք այստեղ ցուցադրվող տեսահոլովակը: Եվ այս տեսահոլովակը, բարձր կետայնության է, որը փոխանցվում է լույսի միջոցով: Դուք չեք հավատում: Մտածում եք. «Չէ մի չէ, Սա խորամանկ գիտական հնարք է, դու խաբում ես ինձ»: Բայց եկեք այսպես անեմ:

(Ծափահարություններ)

Եվս մեկ անգամ: Դեռ չե՞ք հավատում: Սա լույսն է, որ փոխանցում է բարձր կետայնության տեսահոլովակը մի առանձին հոսքով: Եվ եթե նայեք լույսին, այն լուսավորում է, ինչպես սովորաբար: Մարդկային աչքը թույլ չի տալիս նկատել: Դուք չեք տեսնում ամպլիտուդի աննշան փոփությունները, որ մենք կիրառում ենք լամպի վրա: Այն ծառայում է իր՝ լուսավորման նպատակին, բայց, միաժամանակ, մենք կարող ենք տվյալներ փոխանցել: Եվ դուք տեսնում եք նաև, որ առաստաղի լույսը ևս ընկնում է ընդունիչի վրա: Այն առհամարում է այդ հաստատուն լույսը, որովհետև նրան հետաքրքրում են միայն աննշան տատանումները: Հնարավոր է քննադատական հարցեր ունենաք: Կասեք. «Լավ, սա աշխատացնելու համար պետք է անընդհատ լույսը թողնել միացրած»: Պատասխանն է՝ այո: Բայց կարելի է կարգավորել լույսը այնպես, որ թվա, թե այն անջատված է: Եվ դեռևս հնարավոր կլինի փոխացնել տվյլներ. դա հնարավոր է:

Այսպիսով, ես նշեցի չորս մարտահրավերները՝ արտադրողականությունը. Մենք 10,000 անգամ ավել սպեկտր ունենք, 10,000 անգամ ավելի շատ LED-եր, որոնք արդեն տեղադրված են ենթակառուցվածքում: Հուսով եմ, կհամաձայնեք ինձ հետ, արտադրողականության խնդիր այլևս չունենք: Արդյունավետութունը. Սա լուսարձակման միջոցով է տեղափոխում տվյալները — այն նախ և առաջ լուսավորման սարք է: Եվ եթե դու կառավարես էներգիայի տնտեսումները, տվյալների տեղափոխումը կստանաս անվճար. մեծապես արդյունավետ է էներգիայի առումով: Ես չեմ նշել այս LED լամպերի էներգապես տնտեսող լինելու մասին: Եթե ամբողջ աշխարհում սկսեին շահագործել սրանք, մեզ անհրաժեշտ չէին լինի հարյուրավոր էլեկտրակայաններ: Դա դնենք մի կողմ:

Ապա ես նշեցի հասանելիությունը: Կհամաձայնեք, որ լույսեր կան հիվանդանոցներում: Արդեն հասկանալի է, ինչ եմ ուզում ասեմ: Լույսեր ունենք օդանավերում: Լույսն ամենուրեք է: Նայեք ձեր շուրջը: Ամենուրեք: Նայեք ձեր սմարթֆոնին: Այն լուսարձակ ունի, LED լուսարձակ: Սրանք բարձր արագությամբ տվյալներ փոխանակելու պոտենցիալ աղբյուրներ են:

Եվ հետո, անվտանգությունը: Դուք կհամաձայնեք ինձ հետ, որ լույսը չի թափանցում պատերի միջով: Այնպես որ, ոչ ոք, եթե ես լույս ունեմ այստեղ, եթե ես ապահով տվյալներ ունեմ, ոչ ոք չի կարողանա կարդալ դրանք այնտեղից, այս սենյակի պատերից դուրս: Եվ տվյալները հասանելի են, միայն եթե լույս կա: Այնպես որ, եթե չեմ ուզում, որ ընդունիչը տվյալներ ընդունի, պարզապես կարող եմ անջատել այն: Այսուհետ տվյալները փոխանվում են այս ուղղությամբ, և ոչ թե այն կողմ: Հիմա, փաստորեն մենք կարող ենք տեսնել, թե ուր են գնում տվյալները:

Ինձ համար, սրա կիրառությունները, իմ երևակայությունից դուրս են: Մենք ունենք խելացի ծրագրեր մշակողների մեկ դարի պատմություն ունեցող սերունդ: Եվ պետք է միայն նկատել, այնտեղ, ուր ունենք լույս, տվյալներ փոխանցելու պոտենցիալ եղանակ ունենք: Ես ձեզ որոշ օրինակներ կարող եմ բերել: Արդեն կարող եք տեսնել ազդեցությունը: Սա հեռակառավարվող մեքենա է օվկիանոսի հատակին: Եվ նրանք լուսավորում են տարածքը ներքևում: Եվ այս լույսը կարելի է օգտագործել անլար տվյալներ փոխանցելու համար, որոնք օգտագործում են այս սարքերը միմյանց հետ հաղորդակցելու համար:

Գործնականում ապահով միջավայրերը, ինչպես օրինակ այս նավթաքիմիական գործարանը — այստեղ չի կարելի ՈւԿ լույս օգտագործել, այն կարող է անտեննաներում կայծեր առաջացնել, բայց կարելի է օգտագործել լույսը, դուք շատ լույս եք տեսնում այստեղ: Հիվանդանոցներում, նոր բժշկական սարքավորումների համար, փողոցներում երթևեկությունը կարգավորելու համար: Մեքենաներն ունեն LED-ի վրա հիմնված լուսարձակներ, հետին լուսարձակներ, և մեքենաները կարող են կապնվել միմյանց հետ և կասեցնել ավտովթարները, քանի որ նրանք կարող են տեղեկատվություն փոխանակել: Երթևեկության լույսերը կարող են կապնվել մեքենայի հետ և այլն: Եվ ապա ունենք միլիոնավոր փողոցային լամպեր ցրված աշխարհով մեկ: Յուրաքանչյուր նման լամպ կարող է անվճար ինտերնետի մուտքային կետ դառնալ: Մենք դրան անվանում ենք Li-Fi լուսային-ճշգրտություն: Եվ ապա ունենք այս օդանավերի խցիկները: Հարյուրավոր լույսեր կան օդանավի խցիկում, և այս լույսերից յուրաքանչյուրը կարող է դառնալ անլար տվյալների փոխանցող: Այնպես որ կարողանաք վայելել ձեր սիրած TED տեսահոլովակը տուն գնալու երկար թռիչքի ժամանակ: Օնլայն կյանք: Կարծում եմ, այս տեսլականը հնարավոր է:

Այն ամենը, ինչ պետք է անենք, դա պոտենցիալ լուսավորող սարքի մեջ այս փոքր միկրոչիպը խցկելն է: Եվ ապա այն կներառի երկու պարզ հնարավորություն՝ լուսավորում և անլար տվյալների փոխանցում: Եվ ես հավատում եմ, որ այս միակցումը կարող է լուծել չորս հիմնական խնդիրները, որոնք ծառացած են այսօրվա անլար հեռահաղորդակցության առջև: Եվ ապագայում, դուք ոչ միայն 14 միլիարդ լուսավորման լամպ կունենաք, դուք կունենաք նաև 14 միլիարդ Li-Fi-ներ, ցրված ամբողջ աշխարհում — որոնք կծառայեն ավելի մաքուր, կանաչ և նույնիսկ ավելի պայծառ ապագա ստեղծելու գործում:

Շնորհակալություն:

(Ծափահարություններ)