Երկրորդ համաշխարհային պատերազմն է, մի գերմանական համակենտոնացման ճամբարում այս մարդը՝ Արչի Կոքրեյնը, ռազմագերի է և բժիշկ, և նա իր առջև ծառացած մի խնդիր ունի: Այն կայանում է նրանում, որ իր խնամքի տակ գտնվող մարդիկ տառապում են տանջող ու թուլացնող մի վիճակից, որի պատճառը Արչին չի հասկանում: Ախտանիշներն են` մաշկի տակ սարսափելի հեղուկի արտադրությունը: Նա գլուխ չի հանում, թե արդյոք դրա պատճառը վարակն է, թե թերսնուցումը: Նա չգիտի ինչպես կարելի է բուժել դա: Եվ նա աշխատում է թշնամական միջավայրում: Մարդիկ ահավոր բաների են ընդունակ պատերազմի ժամանակ: Ճամբարի հսկիչ գերմանացիները ձանձրույթի պատճառով վերցնում ու սկում են կրակել ճամբարի բանտարկյալների վրա, զվարճանալու համար: Մասնավորապես, մի պատահարի ժամանակ հսկիչներից մեկը նռնակ է նետում բանտարկյալների պետքարան, երբ այն լցված է մարդկանցով: Նա պատճառաբանում է, որ լսել է կասկածելի ծիծաղ... Եվ Արչի Կոքրեյնը, որպես ճամբարի բժիշկ, առաջիններից էր, որ մաքրում էր արդյունքում առաջացածը: Եվ մի բան էլ. Արչին նույնպես տառապում էր վերը նշված հիվանդությունից:
Իրավիճակը չափազանց հուսահատ էր թվում: Բայց Արչի Կոքրեյնը հնարամիտ անձնավորություն էր: Նրան արդեն հաջողվել էր վիտամին C անցկացնել ճամբար և նրան հաջողվեց ձեռք բերել սև շուկայի մարմիտի պաշարներից: Ձեզանից ոմանք կմտածեն. «Ի՞նչ է մարմիտը»: Մարմիտը բրիտանացիների կողմից սիրված նախաճաշի հաց է: Այն կարծես չմշակված նավթ լինի և համը... շատ նրբաճաշակ է: Եվ ամենակարևորը, այն վիտամին B12-ի հարուստ աղբյուր է: Այսպիսով, Արչին, որքանով կարող էր, բաժանեց իր խնամքի տակ գտնվողներին երկու հավասար խմբի: Նա սկսեց մի խմբին տալ վիտամին C, իսկ երկրորդ խմբին՝ վիտամին B12: Արդյունքները նա խնամքով ու ամենայն մանրամասնությամբ հավաքեց մի տետրի մեջ: Եվ մի քանի օրից պարզվեց, որ ինչ էլ լիներ հիվանդության պատճառը, մարմիտի միջոցով այն բուժվում էր:
Հետո Կոքրեյնը դիմեց գերմանացիներին, ովքեր ղեկավարում էին ճամբարը: Հիմա մի պահ մոռացեք այս լուսանկարը և պատկերացրեք այս մարդուն, երկար շեկ մուրուքով և կարմրահեր մարդուն: Նա սափրվելու հնարավորություն չուներ -- կարծես Բիլլի Կոնոլին լիներ: Կոքրեյնը շոտլանդական ակցենտով բլբլացրեց գերմանացիներին. նա հմտորեն խոսում էր գերմաներեն, բայց շոտլանդական ակցենտով -- և նա բացատրեց նրանց թե ինչպես է գերմանական մշակույթը տվել աշխարհին Շիլլեր և Գյոթե: Եվ նա չի հասկանում ինչպես կարելի է թույլ տալ նման բարբարոսությունը: Հուսահատվելով, նա վերադառնում է իր բաժանմունք, կոտրված սրտով նա սկսում է ողբալ, հասկանալով, որ իրավիճակը անհուսալի է: Բայց մի երիտասարդ գերմանացի բժիշկ վերցնում է Արչի Կոքրեյնի գրառումների տետրը և ասում է իր կոլեգաներին. «Սա անհերքելի ապացույց է: Եթե մենք բանտարկյալներին չմատակարարենք վիտամիններ, դա ռազմական հանցանք կլինի»: Եվ հաջորդ առավոտյան, B12 վիտամին են սկսում մատակարարել ճամբար, և բանտարկյալները սկսում են ապաքինվել:
Ես սա ձեզ չեմ պատմում նրա համար, որ ես կարծում եմ, թե Արչի Կոքրեյնը «տղամարդ տղա» է, չնայած՝ ես իրոք գտնում եմ, որ նա «տղամարդ տղա» է: Ես նույնիսկ չեմ պատմում ձեզ այս պատմությունը, որ բոլորս սկսենք ավելի զգուշորեն կառավարվող պատահական փորձարկումներ անել հասարակական մեթոդիկայի բոլոր բնագավառներում, չնայած՝ ես կարծում եմ, որ դա հոյակապ կլիներ: Ես պատմում եմ այս պատմությունը, որովհետև Արչի Կոքրեյնի ամբողջ կյանքը, պայքար էր մի ահավոր հիվանդության դեմ: Եվ նա հասկացավ, որ դա թուլացնում էր անհատներին, և քայքայում էր հասարակություններ: Եվ նա անվանեց այն Աստծո բարդույթ: Այժ, ես կարող եմ շատ, շատ պարզ բառերով նկարագրել Աստծո բարդույթի ախտանիշները: Այսպիսով, դրանք հետևյալն են՝ որքան էլ դժվարին լինի խնդիրը, դու բացառապես համոզված ես, որ քո լուծումը անխուսափելիորեն ճիշտ է:
Արչին բժիշկ էր: Պարզ է, նա շատ էր շփվում այլ բժիշկների հետ: Եվ բժիշկները նույնպես տառապում են Աստծո բարդույթով: Հիմա, ես տնտեսագետ եմ, ոչ թե բժիշկ, բայց ես ամենուր նկատում եմ Աստծո բարդույթը իմ ընկեր տնտեսագենտերի մոտ: Ես տեսնում եմ այն մեր բիզնես ղեկավարների մոտ: Տեսնում եմ այն քաղաքական գործիչների մոտ, ում օգտին մենք քվեարկում ենք, նրանք մարդիկ են, ով համայն բարդ աշխարհին փորձում են համոզել, որ նրանք հասկանում են, ինչպես է աշխատում աշխարհը: Եվ գիտեք, հաշվի առնելով վաղվա բնակչության թվի միլիարդներով աճը, աշխարհը պարզապես չափազանց բարդ է, այդ եղանակով այն պատկերացնելու համար:
Լավ, եկեք մի օրինակ բերեմ: Մի պահ պատկերացրեք, որ Թիմ Հարֆորդի փոխարեն, ձեր դիմաց կանգնած է Հանս Ռոսլինգը և ներկայացնում է իր գրաֆիկները: Դե գիտեք Հանսին, նա ասես TED-ի Միք Ջագերը լինի: (Ծիծաղ) Եվ նա ձեզ ցույց է տալիս հիանալի վիճակագրություն, հիանալի անիմացիա: Նա փայլուն աշխատանք է արել: Բայց, մի պահ մտածեք, ոչ թե ինչ է մեզ ասում տիպիկ Հանս Ռոսլինգի գրաֆիկը, այլ մտածեք, թե այն ինչ է բաց թողնում: Այն ձեզ ցույց կտա անձին բաժին ընկնող միջին սպառողական զամբյուղը, բնակչության թիվը, երկարակեցությունը, և վերջ... Ամեն երկրի համար ընդհամենը տվյալների երեք կտոր: Տվյալների երեք կտորը իրենից ոչինչ չի ներկայացնում: Ուզում եմ ասել, նայե՛ք մի պահ այս գրաֆիկին:
Սա ներկայացրել է ֆիզիկոս Սիզար Հիդալգոն: Նա աշխատում է ՄՏԻ-ում: Դժվար որևէ բան գլուխ հանեք սրանից, բայց ասեմ, թե այն ինչ է իրենից ներկայացնում: Սիզարը հավաքել է ավելի քան 5000 ապրանքատեսակի տվյալների բազա և օգտագործել է ցանցերի վերլուծության մեթոդները, այս բազային հարցումներ անելու համար, որպեսզի դուրս բերի տարբեր ապրանքների միջև հարաբերությունները: Եվ իսկապես, հիասքանչ աշխատանք է: Տեսնում ենք բոլոր այս փոխկապակցվածությունները, բոլոր փոխհարաբերությունները: Եվ կարծում եմ դա խորապես կօգնի հասկանալ, թե ինչպես են աճում տնտեսությունները: Փայլուն աշխատանք է: Սիզարն ու ես փորձում էինք Նյու Յորք Թայմսի համար մի քանի տող գրել, բացատրելու համար, թե ինչպես է սա աշխատում: Եվ մենք հասկացանք, որ Սիզարի աշխատանքը չափազանց լավն է Նյու Յորք Թայմսում բացատրելու համար:
Այնուամենայնիվ, 5000 տեսակ ապրանքը դեռևս ոչինչ է: 5000 տեսակի ապրանք -- պատկերացրեք, որ հաշվում ենք Սիզար Հիդալգոյի բազայում բերված յուրաքանչյուր ապրանքատեսակը: Պատկերացրեք, ամեն ապրանքատեսակը հաշվելուն հատկացնում ենք մեկ վայրկյան: Մոտ այս ելույթի ժամանակի ընթացքում կարելի է հաշվել բոլոր 5000-ը: Հիմա պատկերացրեք, նույնը անել Wall Mart-ում վաճառվող բոլոր տեսակի ապրանքների հետ: Այնտեղ 100,000 են վաճառում: Դա մի ամբողջ օր կտևեր: Հիմա փորձենք հաշվել մի մեծ տնտեսությունում առաջարկվող բոլոր տեսակի ապրանքներն ու ծառայությունները: ինչպես օրինակ Տոկիոյի, Լոնդոնի կամ Նյու Յորքի... Ամեն ինչ դեռ ավելի բարդ է Էդինբուրգում որովհետև ստիպված կլինեիք հաշվել բոլոր տեսակի վիսկիներն ու ծածկոցները: Եթե փորձենք հաշվել Նյու Յորքում առաջարկվող բոլոր ապրանքներն ու ծառայությունները -- այնտեղ դրանք 10 միլիարդ են, մեզանից կպահանջվեր 317 տարի: Ահա թե որքան բարդ է տնտեսությունը, որում մենք ապրում ենք: Եվ այն, ինչ մենք փորձում ենք անել, պարզապես խաղ է: Մենք չենք փորձում լուծել Միջին Արևելքի խնդիրը: Բարդությունն այստեղ աներևակայելի է: Պարզապես համեմատելու համար -- այն հասարակությունները, որոնցում ձևավորվել է մարդկային ուղեղը, ընդհամենը ունեին 300 ապրանք և ծառայություն: Դրանք կարելի է հաշվել հինգ րոպեում:
Սա է մեզ շրջապատող աշխարհի բարդությունը: Գուցե սա է պատճառը, որ Աստծո բարդույթը այսքան գրավիչ է թվում: Մենք սովոր ենք ասել. «Կարող ենք պատկերել գծագրեր, հրապարակել ինչ-որ գրաֆիկներ, մենք հասկանում ենք, թե ինչպես է ամեն ինչ աշխատում»: Բայց ոչ: Մենք երբեք չենք հասկանում: Ես չեմ փորձում հուսահատող նորություն ասել ձեզ: Ես չեմ ասում, որ չենք կարող լուծել այս բարդ աշխարհի բարդ խնդիրները: Մենք իհարկե կարող ենք: Բայց եղանակները, որով մենք դրանք լուծում ենք մարդկային են -- եթե մոռանանք Աստծո բարդույթի մասին, որպեսզի օգտագործենք խնդիրներ լուծելու միջոցներ, որոնք աշխատում են: Եվ մենք ստանում ենք աշխատող խնդիր լուծելու մեթոդներ: Հիմա դուք ինձ ասեք հաջողված համալիր համակարգ, և ես ցույց կտամ մի համակարգ, որ ձևավորվել է փորձարկման և ձախողման մեթոդով:
Ահա մի օրինակ. Այս երեխան աշխարհ է եկել փորձարկման և ձախողման մեթոդով: Համաձայն եմ, կասկածելի պնդում եմ ասում: Երևի պետք է պարզաբանեմ այն: Այս երեխան մարդ էակ է՝ այն էվոլյուցիայի արդյունքում է ձևավորվել: Ի՞նչ է էվոլյուցիան: Միլիոնավոր տարիներ տևող, շեղում և ընտրություն, շեղում և ընտրություն -- այն է՝ փորձարկում և ձախողում, փորձարկում և ձախողում: Եվ խոսքը միայն կենսաբանական համակարգերին չի վերաբերվում, որ հրաշքներ են կերտում փորձարկման և ձախողման մեթոդով: Կարելի է նույնը հասկանալ արտադրության ենթատեքստում:
Ենթադրենք ցանկանում եք մաքրող միջոց արտադրել: Ասենք, օրինակ դուք Unilever-ն եք և ուզում եք ստեղծել մաքրող միջոց Լիվերպուլի մոտ գտնվող գործարանում: Ինչպե՞ս դա կանեք: Լավ, ունեք մեծ տարողությամբ հեղուկ մաքրող միջոցի տարա: Բարձր ճնշման տակ այն լցնելով փոքր քթիկով ֆլակոնի մեջ դուք կստանաք մաքրող միջոց-սփրեյ: Ապա սփրեյը կչորացնեք: Կստանաք փոշի: Այն կլցվի հատակին: Դուք կհավաքեք այն ու կլցնեք ստվարաթղթից տուփերի մեջ: Կվաճառեք այն սուպերմարկետներում ու մեծ եկամուտ կունենաք: Ինչպե՞ս կձևավորեք վերը նշված քթիկը: Բանն այն է, որ դա շատ կարևոր է: Եթե վերագրեք դա Աստծո բարդույթին, ինչպես կվարվեիք, եթե ձեզ մի պահ պատկերացնեիք որպես փոքրիկ աստված: Մի մաթեմատիկոս կգտնեիք, մի ֆիզիկոս -- մի մարդու, ով կհասկանար հեղուկի դինամիկայի օրենքները: Եվ նա կհաշվարկեր քթիկի համար օպտիմալ կառուցվածքը: Իրականում Unilever-ն արեց դա և այն չաշխատեց. փաստորեն, բարդ խնդիր ունենք: Նույնիսկ այս խնդիրը շատ բարդ է:
Բայց գենետիկայի պրոֆեսոր Սթիվ Ջոնսը բացատրեց, թե ինչպես է Unilever-ը լուծել այս խնդիրը. փորձարկման և ձախողման մեթոդով՝ շեղման և ընտրության: Վերցնում եք քթիկը և սարքում դրա տաս տարբեր տեսակ: Փորձում եք բոլոր տասը, և պահպանում ամենալավ աշխատողը: Սարքում եք դրա տաս տարատեսակ: Փորձում եք բոլոր տասը: Վերցնում եք լավագույնը: Այժմ սարքում եք դրա տաս տարատեսակ: Պարզ է, ինչպես է սա աշխատում, այնպես չէ՞: Եվ 45 սերունդ հետո, ունենք այս անհավատալի քթիկը: այն նման է շախմատի քարի -- ուղղակի հիանալի աշխատում է: Մենք պատկերացում չունենք, թե ինչու է այն աշխատում. ընդհանրապես չունենք: Եվ մի պահ մոռանանք Աստծո բարդույթի մասին -- եկեք փորձենք հավաքել տարբեր բաների մի կույտ, եկեք ինչ-որ սիստեմատիկ կերպով որոշենք, ինչ՞ն է լավ աշխատում, և ինչը՝ ոչ: Սա անելով դուք կլուծեք ձեր խնդիրը:
Իրականում այս փորձարկումների և ձախողումների ընթացքը ավելի հաճախ է հանդիպում հաջողակ հաստատութուններում քան մենք պատկերացնում ենք: Եվ մենք շատ ենք լսել, թե ինչպես են աշխատում տնտեսությունները: ԱՄՆ տնտեսությունը դեռևս աշխարհի խոշորագույն տնտեսությունն է: Ինչպե՞ս է այն դարձել աշխարհի խոշորագույն տնտեսությանը: Կարող եմ բերել ամենատարբեր փաստեր ԱՄՆ էկոնոմիկայի վերաբերյալ, բայց, կարծում եմ, դրանցից ամենաակնառուն հետևյալն է. ամերիկացիների ձեռնարկած բիզնեսի 10 տոկոսը ամեն տարի վերանում է: Սա ձախողումների հսկայական ցուցանիշ է: Այն շատ ավելի բարձր է, քան, ասենք, հենց ամերիկացիների «ձախողման» ցուցանիշը: Ամերիկացիների 10 տոկոսը չի վերանում ամեն տարի: Ինչից մենք կարող ենք եզրակացնել, որ ամերիկացիների բիզնեսները ավելի արագ են ձախողվում, քան հենց իրենք, ամերիկացիները, հետևաբար ամերիկյան բիզնեսի էվոլյուցիան ավելի արագ է ընթանում, քան ամերիկացիներինը: Եվ դեպքերի բերումով, այն վերաճել է գերազանցության այնպիսի բարձր կետի, որ նրանք բոլորիս կդարձնեն իրենց ընտանի կենդանիները -- (Ծիծաղ) եթե, իհարկե, դեռ դա տեղի չի ունեցել: Երբեմն ես մտածում եմ. Չէ որ փորձարկումների և ձախողումների պրոցեսն է որ բացատրում է այս զգալի տարբերությունը, արևմտյան տնտեսությունների անհավանական արտադրողականությունը: Սրա իրականություն դառնալու պատճառը խելացի կառավարումը չէ: Սա փորձարումների և ձախողումների արդյունք է:
Վերջին մի քանի ամիսը ես գլուխ էի ջարդում այս ամենի վերաբերյալ, և մարդիկ երբեմն հարցնում էին ինձ. «Լավ Թիմ, սա ակնհայտ է: Ակնհայտ է, որ փորձարկումներն ու ձախողումները կարևոր են: Ակնհայտ է, որ փորձելը կարևոր է: Ինչու՞ ես անընդհատ խոսում նրա մասին, ինչն ակնհայտ է»:
Եվ ես ասում եմ, լավ: Դուք գտնում եք որ սա ակնհա՞յտ է: Ես կասեմ, որ ակնհայտ է, երբ դպրոցներում երեխաներին սկսեն սովորեցնել, որ կան խնդիրներ, որոնք չունեն ճշգրիտ պատասխաններ: Դադարեցրեք տալ նրանց հարցերի այնպիսի ցուցակներ, որոնցում յուրաքանչյուր հարց ունի պատասխան: Միշտ կգտնվի հեղինակավոր մեկը, նստած անկյունում, ուսուցչի սեղանի հետևում, ով գիտի բոլոր հարցերի պատասխանները: Իսկ եթե մեկը չի կարող գտնել պատասխանը, համարվում է ծույլ կամ հիմար: Երբ դպրոցները դադարեցնեն նման ձևով դասավանդելը, ես կհամայաձնեմ, որ, այո, ակնհայտ է, որ փորձարկումն ու ձախողումը լավ բան է: Երբ քաղաքական գործիչը կանգնում ու սկսում է քարոզել որևէ պաշտոնի ընտրվելու համար, ասելով. «Ես ուզում եմ բարեկարգել մեր առողջապահության համակարգը: Ուզում եմ բարեփոխել կրթական համակարգը: Չգիտեմ, թե ինչպես կարելի է անել դա: Ահագին գաղափարներ ունենք: Բոլորը կգործարկենք: Գուցե բոլորն էլ ձախողվեն: Այդ դեպքում ուրիշ գաղափարներ կփորձարկենք: Ի վերջո կգտնենք աշխատունակ գաղափարները և կհենվենք դրանց վրա: Մնացածից կհրաժարվենք»: Երբ քաղաքական գործիչն իր քարոզչությունը վարի նման հարթակում, և, որ առավել կարևոր է, երբ ինձ ու ձեզ նման ընտրողները ցանկանան իրենց ձայնը տալ նման գործչի օգտին, այդ ժամանակ միայն ես կընդունեմ. ակնհայտ է, որ փորձարկման ու ձախողման եղանակը գործում է... շնորհակալ եմ:
Մինչ այդ, մինչ այդ ես կշարունակեմ ձեր ականջները ցավացնել փորձարկումների և ձախողումների մասին, և այն մասին, որ մենք պետք է հրաժարվենք Աստծո բարդույթից: Որովհետև շատ դժվար է ընդունել մեր խոցելիությունը: Շատ անհարմար է դա անելը: Եվ Արչի Կոքրեյնը հասկացավ սա, առավել, քան որևէ մեկը: Ահա ևս մի փորձարկում որ նա անցկացրեց Երկրորդ համաշխարհայինից շատ տարիներ անց: Նա ուզում էր փորձարկել, թե որտե՞ղ պետք է պահել սրտային կաթվածներից վերականգնվող հիվանդներին: Արդյոք պետք է՞ նրանց պառկեցնել հիվանդանոցներում, հատուկ սրտաբանական բաժանմունքներում, թե՞ ավելի լավ է բուժումն անցկացնել տանը: Բոլոր սրտաբան-բժիշկները փորձեցին կանգնեցնել նրան: Նրանցում արմատներ էր տարածել Աստծո բարդույթը: Նրանք գտնում էին, որ հիվանդանոցը հիվանդներին բուժելու ճիշտ տեղն է: Նրանք գնտում էին, որ էթիկայից դուրս է գործարկել որևէ փորձարկում կամ փորձ:
Ամեն դեպքում, Արչին ստացավ սա անելու թույլտվություն: Նա անցկացրեց փորձը: Փորձը սկսելուց որոշ ժամանակ անց նա մի սեղանի շուրջ հավաքեց իր գործընկերներին և ասաց. «Լավ, ջենթլմեններ, մենք որոշ նախնական տվյալներ ունենք: Դրանք մեծ վիճակագրական նշանակություն չունեն: Բայց ինչ-որ բան ունենք: Եվ պարզվում է՝ դուք ճիշտ եք, ես սխալվում էի: Հիվանդների համար շատ վտանգավոր է սրտի կաթվածից վերականգնվել տանը: Նրանց պետք է պահել հիվանդանոցում»: Բժիշկները պոռթկացին, սկսեցին հարվածել սեղանին և ասել, «Մենք միշտ ասում էինք, որ դու էթիկա չունես, Արչի: Դու սպանում ես մարդկանց քո կլինիկական փորձարկումներով: Պետք է վերջ տաս դրանց: Միանգամայն վերջ դնես այս ամենին: Ժխոր է տիրում սեղանի շուրջ: Արչին սպասում է, մինչև ամեն ինչ հանդարտվի: Ապա նա ասում է. «Շատ հետաքրքիր բան եք ասում, ջենթլմեններ, որովհետև, երբ ձեզ հանձնեցի արդյունքները, ես տեղերով փոխել էի աղյուսակի երկու սյուները: Բանից պարզվում է, որ ձեր հիվանդանոցներն են սպանում մարդկանց, և նրանց պետք է բուժել տանը: Դուք հիմա է՞լ եք գտնում, որ արժե կանգնեցնել փորձարկումը, թե՞ կուզենայիք սպասել, մինչև կունենանք ավելի ցայտուն արդյունք» Փսփսոցները տարածվում են հանդիպման սենյակում:
Բայց Կոքրեյնը պատճառ ուներ նման կերպ վարվելու: Եվ պատճառն այն էր, որ նա դա արեց, որովհետև հասկանում էր՝ շատ ավելի լավ է կանգնել այնտեղ և ասել. «Այստեղ, իմ փոքրիկ աշխարհում ես եմ աստվածը, ես հասկանում եմ ամեն ինչ: Չեմ ուզում, որ որևէ մեկը կասկածի տակ դնի իմ կարծիքը: Չեմ ուզում, որ իմ եզրակացությունները փորձության ենթարկեն»: Թվում է, թե ավելի հարմար է պարզապես հաշտվել այդ օրենքի հետ: Կոքրեյնը հասկանում էր, որ գիտակցելով իրենց անճշտությունը, խոցելիությունը, հայտնվելով մրցակցության մեջ, նրանք կարող են վնաս պատճառել: Եվ երբեմն պետք է հեռու մնաս դրանից: Ես չեմ փորձում ձևացնել, որ դա անելը դյուրին է: Դա հեշտ չէ: Դա անչափ դժվար է:
Եվ, քանի որ ես սկսեցի խոսել այս թեմայից, այն ուսումնասիրելու ընթացքում, ինձ անընդհատ մի միտք էր հետապնդում, որն արտահայտել է թեմայի շուրջ մի ճապոնացի մաթեմատիկոս: Պատերազմից կարճ ժամանակ անց, երիտասարդ Յուտակա Տանիյաման զարգացրեց այն հիանալի վարկածը, որն անվանեցին Տանիյամա-Շիմուրայի վարկած: Պարզվեց, որ այն շատ օգտակար կլինի տարիներ անց Ֆերմայի վերջին թեորեմը ապացուցելու ժամանակ: Փաստորեն, այն առաջարկում է Ֆերմայի թեորեմի ապացույցի համարժեք տարբերակը: Եթե ապացուցես մեկը, ապացուցած կլինես և մյուսը: Բայց դա միշտ վարկած է եղել: Տանիյաման փորձել, փորձել ու փորձել է և նրան երբեք չի հաջողվել ապացուցել, որ այն ճիշտ է: 1958-ին, իր 30-ամյակի տարեդարձից ոչ շատ անց, Յուտակա Տանիյաման ինքնասպան է լինում: Նրա ընկեր՝ Գորո Շիմուրան, ով նրա հետ զբաղվել է մաթեմատիկայով, տարիներ անց հետևյալ կարծիքն է հայտնել Տանիյամայի կյանքի մասին: Նա ասել է. «Որպես մաթեմատիկոս նա այնքան էլ զգույշ մարդ չէր: Նա շատ սխալներ էր անում: Բայց նա սխալներն անում էր ճիշտ ուղղվածությամբ: Ես փորձել եմ կրկնօրինակել նրան, բայց հասկացել եմ, որ շատ դժվար է լավ սխալներ անելը»:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Տնտեսագետ-գրող Թիմ Հարֆորդն, ով ուսումնասիրում է համալիր համակարգեր, գտել է զարմանալի կապ դրանցից հաջողակների միջև. այն, որ դրանք կառուցված են փորձարկման և ձախողման ճանապարհով: TEDGlobal 2011-ի այս փայլուն ելույթում նա մեզ համոզում է ընդունել մեր անփութությունը և սկսել անել ավելի լավ սխալներ:
Tim Harford's writings reveal the economic ideas behind everyday experiences. Full bio »
Translated into Armenian by Jhora Zakaryan
Reviewed by Arpiné Grigoryan
Comments? Please email the translators above.
17:51 Posted: Apr 2011
Views 1,370,899 | Comments 359
10:05 Posted: Dec 2010
Views 615,872 | Comments 258
17:30 Posted: Sep 2006
Views 2,560,958 | Comments 289
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.