Սա Մորիս Դղուոնի նկարն է։ Ֆրանսիական ակադեմիայի Պատվավոր ցմահ քարտուղարի։ Նրան զարդարում է 68000 դոլար արժեցող համազգեստը, որն այնքան համապատասխան է Ֆրանսիական ակադեմիայի դերին` որպես Ֆրանսերենի ճիշտ օգտագործման և լեզվի հավերժացման օրենսդիր մարմին։ Ֆրանսիական Ակադեմիան ունի երկու հիմնական նպատակ. նա կազմում է պաշտոնական Ֆրանսերենի բառարան: Ներկայումս նրանք աշխատում են իրենց իններորդ հրատարակման վրա, որը նրանք սկսել են 1930-ին և հասել են Պ տառին։ Նրանք նաև օրենք են հրապարակել լեզվի ճիշտ օգտագործման համար, օրինակ` Ֆրանսիացիների կողմից հաճախակիորեն օգտագործվող «իմեյլ» բառը Ֆրանսերենում ճիշտ է ասել «կուղիել» Ֆրանսիացիներին տեղեկացվում է, որ «Համաշխարհային ցանց» արտահայտությունը ճիշտ է ասել «լը թուա դաղենյեյ մոնյալ»- Գլոբալ սարդե ցանց, խորհուրդներ, որոնք Ֆրանսիացիները պատրաստակամորեն առհամարում են։
Դե, սա լեզվի կազմավորման մի ձև է։ Հատկապես, որ լեզուն օրինականացվում է ակադեմիայի կողմից։ Բայց յուրաքանչյուրը, ով նայում է լեզվին, հասկանում է, որ սա բավական միամիտ գաղափար է, և որ լեզուն ստեղծվում է մարդկային մտքերի փոխազդեցության արդյունքում։ Սա տեսանելի է լեզվի անվերջ փոփոխության մեջ. փաստորեն մինչև Ակադեմիան ավարտի բառարանը, այն արդեն հնացած կլինի:
Փոփոխությունը մենք տեսնում ենք սլենգի ու ժարգոնի մշտապես առկայության, լեզվի պատմական փոփոխության, բարբառների բաժանման, և նոր լեզուների ստեղծման մեջ։ Այսպիսով, լեզուն ոչ թե մարդկային բնույթի արարիչ կամ կերտող է, այլ ավելի շուտ, այն մարդկային էության պատուհան է: Գրքիս մեջ, որի վրա ներկայումս աշխատում եմ, Ես հույս ունեմ օգտագործել լեզուն որպեսզի լուսավորեմ մարդկային էության մի շարք ասպեկտներ, որոնց թվում է ճանաչելիության մեխանիզմը որի օգնությամբ էլ մարդիկ ըմբռնում են աշխարհը, և հարաբերություների տարատեսակները, որոնցով ղեկավարվում են մարդկային փոխհարաբերությունը։ Այս առավոտ ես մի քանի խոսքով կպատմեմ նրանցից յուրաքանչյուրի մասին։
Թույլ տվեք սկսել լեզվի տեխնիկական խնդրով, որով ես բավական ժամանակ է մտահոգված եմ, և հուսով եմ, որ դուք անձնատուր կլինեք բայերի ու նրանց գործածման նկատմամբ ունեցած իմ կրքին։ Խնդիրն նրանում է, թե ո՞ր բայերն են պատկանում որ կառուցվածքին։ Բայը նախադասության կառուցվածքն է: Նա կմախքն է, որի վրա ամրացվում են մյուս մասերը։
Թուլ տվեք ձեզ արագ հիշեցնել մի բան, որի մասին դուք վաղուց մոռացել եք։ Անանցողական բայերը, ինչպիսին է «ճաշել» բայը, չեն վերցնում ուղիղ խնդիր: Դուք կարող եք ասել «Սեմը ճաշեց», բայց ոչ «Սեմը ճաշեց պիցցան»: Անցողական բայերը թելադրում են ուղիղ խնդրի ներկայությունը։ «Սեմը ագահաբար կերավ պիցցան»: Սակայն դուք չեք կարող անգլերենում ասել. «Սեմը ագահաբար կերավ»: Այսպիսի բազմաթիվ բայեր կան, ու նրանցից յուրաքանչյուրը կերտում է իր նախադասությունը։ Այսպիսով, բացատրել երեխանների լեզվի յուրացումը, սովորեցնել լեզու չափահասներին, այնպես որ նրանք քերականական սխալներ թույլ չտան, և ծրագրավորել համակարգչերի լեզվի օգտագործումը հնարավոր է այն դեպքում, երբ պարզ է, թե որ բայը որ կառուցվածքին է պատկանում։
Օրինակ, անգլերենում տրական հոլովի կառուցվածքը օգտագործելիս կարող եք ասել.« Տուր կեքս դեպի մուկը։( ուղղակի թարգմանություն)» Սա նախդրավոր տրական է։ «Տուր մկանը կեքս։» Սա զույգ-խնդիր տրական է։ «Խոստացի ամեն ինչ նրան», «Խոստացի նրան ամեն ինչ» և այլն։ Հարյուրավոր բայեր կարող են գնալ երկու ուղությամբ։ Երեխայի, չափահասի կամ համակարգչի համար հրապուրիչ է այն ընդհանրացումն, ըստ որի յուրաքանչյուր բայ, որը կարող է լինել «գոյական-բայ-խնդիր- դեպի ստացող» կառուցվածքում, կարող է նաև լինել «գոյական-բայ-ստացող-խնդիր» կառուցվածքում: Սա բավական հարմար է, քանի որ լեզուն անսահման է, և դուք չեք կարող պարզապես թութակի պես կրկնել ձեր լսած նախադասությունը։ Դուք պետք է ընդհանրություններ անեք, որպեսզի կազմեք ու հասկանաք նոր նախադասություններ։ Վերը նշվածը սրա օրինակներն էին։
Ցավոք սրտի, կան հատուկենտ բացառություններ։ Դուք կարող եք ասել, «Բիֆը քշեց մեքենան դեպի Չիկագո», բայց անգլերենում չեք կարող ասել. «ԲիՖը քշեց Չիկագո մեքենան» Կարող եք ասել. «Սալը տվեց Ձեյսոնին գլխացավ», բայց անգլերենում մի փոքր տարօրինակ է ասել. «Սալը տվեց գլխացավ դեպի Ջեիսոն։(ուղղիղ թարգմանություն)» Լուծումը նրանում է, որ այս կառուցվածքները, անկախ արտաքին տեսքից հոմանիշներ չեն։ Երբ մանրադիտակով ուշադիր զննեք մարդկային մտածելակերպը, կտեսնեք որ կա աննշան տարբերություն նրանց իմաստների մեջ Այսպիսով, «Տուր X-ը դեպի Y-ը։ (ուղղիղ թարգմանություն)» այդ կառուցվածքը համապատասխանում է հետևյալ մտքին. «Դրդել X-ին գնա դեպի Y-ը»: Մինչդեռ, «Տուր Y-ին X-ը» անգլերենում համապատասխանում է «Դրդել Y-ին ունենալ X» մտքին։
Դե, շատ երևույթներ կարող են ունենալ վերլուծական բնույթ: Ինչպես որ առարկա-Ֆոն հակադրության պատրանքը, որում դուք կարող եք ուշադրություն դարձնել կոնկրետ առարկային, անտեսելով շրջակա տարածքը, կամ կարող եք տեսնել դեմքերը դատարկ տարածությունում, որի դեպքում առարկան լքում է գիտակցությունը։ Ինչպե՞ս են այս վերլուծությունները արտահայտվում լեզվում։ Երկու դեպքում էլ, վերլուծվող առարկան ուղիղ խնդիրն է, բային հետևող ենթական։ Այսպիսով, երբ դուք մտածում եք մի երևույթի մասին ինչպես կեկսի տեղափոխման դրդիչ, երբ դուք գործողություն եք կատարում կեքսի վրա դուք ասում եք, «Տուր կեքսը մկանը»: Երբ դուք սա վերլուծում եք ինչպես «պատճառել մկանը ունենալ մի բան», դուք գործողություն եք կատարում մկան վրա, ու այսպիսով, դուք ի նկատի ունեք «Տուր մկանը կեքսը»
Վերջապես որ բայերն են պատկանում որ կառացվածքին. նախնական հարցը, որով ես սկսել էի, կախված է նրանից, թե բայը հատկորոշում է շարժման տեսակ, թե պատկանելիության փոփոխության տեսակ։ Տալու գործողությունը պարունակում է պատճառել մի բանի գնալը ու պատճառել մեկին ունենալ։ Մեքենա քշելու գործողությունը միայն պատճառում է մի բանի գնալը, քանի որ Չիկագոն առարկա է, որը չի կարող ստանալ մի բան։ Միայն մարդիկ կարող են հարկադրել ինչ որ բան: Եվ մեկին գլխացավ տալը պատճառում է նրան գլխացավ ունենալ, բայց այնպես չի, որ գլխացավը ինքներդ եք հնարում և ուղղում` ուրիշին, այնուհետև մցնում այն նրա գլխի մեջ։ Դուք կարող եք բարձր խոսել կամ անտանելի ձեզ պահել, կամ մեկ այլ եղանակով պատճառել նրան գլխացավը։ Ահա թե ինչ եմ անում ես իմ առօրեա աշխատանքում։
Եվ ինչո՞ւ պիտի որևէ մեկը կարևորություն տա։ Դե, կան մի շարք կարևոր եզրակացություններ այս ու շատ հազարավոր ավելի Անգլերեն բայերի վերլուծություններից քաղված։ Առաջին հերթին, գոյություն ունի մի նուրբ գաղափարական կառուցվածք, որը մենք օգտագործում ենք ինքնաբերաբար ու անգիտակցորեն ամեն անգամ, երբ մենք կառուցում ու արտահայտում ենք նախադասություն, որը ղեկավատում է մեր լեզվի կիրառումը։ Դուք կարող եք մտածել սրա մասին որպես մտքի լեզու, կամ «Մենտալիզ»։
Մենտալիզը հիմնված է հաստատուն հասկացությունների վրա, որոնք կառավարում են տասնյակ կառուցվածքներ ու հազարավոր բայեր, ոչ միայն Անգլերենում բայց նաև մնացած բոլոր լեզուներում, սկզբունքային հասկացություններ ինչպեսիք են` տարածությունը, ժամանակը, պատճառականությունն ու մարդկային միտումը, ինչպիսիք են հարցերը. որո՞նք են միջոցները և ո՞րոնք են նպատակները։ Սրանք հիշեցնում են այն կատեգորիանները, որոնք ըստ Էմանուել Կանտի հիմքն են մարդկային մտքի, և հետաքրքիր է, որ մեր լեզվի ենթագիտակցորեն օգտագործումը, կարծես թե, արտահայտում է հետևյալ Կանտյան կատեգորիանները: Առհամարում է տեսանելի հատկությունները ինչպիսիք են գույնը, հյուսվածքը, քաշն ու արագությունը, որոնք ըստ էության չեն տարբերում բայի օգտագործումը տարբեր կառուցվածքներում։
Հավելյալ բնորոշ գիծ է հանդիսանում, այն որ Անգլերենում բոլոր կառուցվածքները կարող են օգտագործվել ոչ միայն ուղղակիորեն այլ նաև կիսա-փոխաբերական իմաստով։ Օրինակ, տրական կառուցվածքը օգտագործվում է ոչ միայն ապրանքներ տեղափոխելու նպատակով, այլ նաև փոխաբերկան մտքերի տեղափոխման համար, երբ ասում ենք, «Նա պատմեց պատմություն ինձ» կամ «պատմեց ինձ պատմություն», «Մաքսը սովորեցրեց իսպաներեն աշակերտներին» կամ «սովորեցրեց աշակերտներին Իսպաներեն» Սա լիովին նույն կառուցվածքն է, բայց չկան կեքսեր ու մկներ։ Ոչինչ չի շարժվում։ Սա ստեղծում է հաղորդակցության «անոթային փոխաբերութունը» որտեղ մենք ընդունում ենք մտքերը որպես առարկաներ, իսկ նախադասություներրը որպես անոթներ, և հաղորդակցությունը` ինչպես ուղարկելու մի տեսակ. ինչպես որ ասում ենք թե մենք «հավաքում ենք» մեր մտքերը «դնում» բառերի «մեջ», և եթե բառերը «դատարկ» չեն, մենք հնարավորություն ունենք այս մտքերը «հասցնենք» լսողին, ով կարող է «վերլուծել» մեր բառերը ու «քաղել» այն «իմաստը»
Այսպիսի բառասիրությունը բացառություն չէ, այլ օրենք է։ Շատ դժվար է գտնել մի վերացական խոսքի օրինակ, որը հիմնված չէ մի որևէ կոնկրետ փոխաբերության վրա։ Օրինակ դուք կարող եք օգտագործել «գնալ» բայը և «դեպի» ու «-ից» նախդիրները բառացի տարածական իմաստով։ «Սուրհանդակը գնաց Փարիզից դեպի Իստամբուլ» Դուք նաև կարող եք ասել «Բիֆը գնաց հիվանդ լինելուց դեպի լավը»: Նա կարիք չուներ մի տեղ գնալու։ Նա կարող էր ամբողջ ժամանակը անցկացրած լիներ անկողնում, բայց նրա առողջության կագավիճակը տարածության մեջ կարծես լինի մի կետ, որը դուք պատկերացնում եք շարժվելիս։ Կամ, «Հանդիպումը տևեց երեքից մինչև չորսը», այստեղ մենք պատկերացնում ենք ժամանակը գծի երկայնքով։ Նմանապես, մենք օգրագործում ենք ուժը որպեսզի ցույց տանք ոչ միայն ֆիզիկական ինչպես օրինակ, «Ռոուզը ուժ գործադրեց, որ դուռը բացվի» բայց նաև միջմարդկային ուժ, օրինակ, «Ռոուզը ստիպեց, որ Սադին գնա» - այստեղ ուժի գործածությունը ֆիզիկական չէ, այլ սպառնալու միջոցով է: Կամ «Ռոուզը ինքն իրեն ստիպեց գնալ», կարծես թե Ռոուզի գլխում կային իրար հետ կռվող երկու էություններ։
Երկրորդ եզրակացությունը այն է, որ հնարավոր է տվյալ եղելությունը ընդունել երկու տարբեր ձևերով, օրինակ ինչպես, «պատճառել, որ մի բանը գնա մեկի մոտ» և «պատճառել, որ մեկը ունենա մի բան» Կարծում եմ սա մարդկային մտքի հիմնական հատկությունն է, և հենց սա է հիմքը շատ մարդկային բանավեճերի, որոնց ժամանակ մարդիկ այնքան էլ չեն տարբերվում իրենց ունենեցած փաստերով, որքան որ ինչպես պետք է այդ փաստերը ձևակերպեն: Զուտ որպես օրինակ, «ընդհատել հղիությունը» և «սպանել պտուղը» «բջջիջների կույտ» և «չծնված երեխա» «զավթել Իրաքը» և «ազատագրել Իրաքը» «վերաբաշխել ունեցվածքը» և «բռնագրավել ունեցվածքը» Ավելին, կարծում եմ ավելի կարևոր է, որ մեր բառասիրությունը վերացական երևույթների նկատմամբ հիմնված է կոնկրետ փոխաբերությունների վրա։ Ինքը մարդկային ընդունակությունը կազմված է այնպիսի գաղափարներից, ինչպիսիք են առարկաները, տարածությունը, ժամանակը, պատճառականությունը ու մտադրությունը այս գաղափարները օգտակար են հասարակական, գիտելիքներով լի տարատեսակների համար, որոնց զարգացումը, ինչպես դուք կարող եք պատկերացնել, և փոխաբերական վերացականության ընթացքը, որը թույլ է տալիս մաքրել այս հասկացությունները իրենց նախնական բովանդակությունից` տարածքից, ժամանակից ու ուժից, ու կիրառել նրանց նոր վերացական բնագավառներում, թույլ տալով զարգացող տարատեսակներին գիտակցաբար վարվել քարերի ու գործիքների ու կենդանիների հետ, հասկանալ մաթեմատիկա, ֆիզիկա, օրենք և այլ վերացական բնագավառներ։
Լավ, ասացի որ կխոսեմ մարդկային բնույթը բացահայտող երկու պատուհանի մասին. ընդունակության մեխանիկայի, որի օգնությամբ մենք հասկանում ենք աշխարհը, և հիմա մի քանի խոսքով կասեմ, թե հարաբերության տեսակները, որոնք ղեկավարում են մարդկային հասարակական շփումը, ինչպես են արտահայտվում լեզվում։ Կսկեսմ գլուխկոտրուկով. անուղղակի խոսքի գործողության գլուխկոտրուկ։ Դե, համոզված եմ, որ բոլորդ տեսել եք «Ֆարգո» կինոն Եվ կհիշեք այն տեսարանը, որում ոստիկանը կանգնեցնում է երեխայի առևանգչին ու պահանջում ներկայացնել վարորդական իրավունքը ի պատասխան ինչին առևանգիչը հանում է իր դրամապանակը, որի մի անկյունից երևում է 50 դոլարը։ Եվ նա ասում. «Ես մտածում էի, որ միգուցե դու սրա մասին հոգ կտանես հենց այստեղ՝ Ֆարգոյում»- Բոլորը, ունկընդիրների հետ միասին ընդունեցին այս խոսքերը ինչպես ծածկված կաշառք։ Այս տեսակ անուղղակի խոսքը անկառավարելի է լեզվի մեջ։ Օրինակ, քաղաքավարի դիմումների ժամանակ, երբ մեկը ասում է «Հրաշալի կլիներ, եթե կարողանայիք փոխանցել գուակոմոլին», մենք գիտենք կոնկրետ, թե նա ինչ ի նկատի ունի, չնայած որ, ասվածը բավական տարօրինակ արտահայտություն է։
Կուզենայի՞ր բարձրանալ վերև ու տեսնել իմ փորագրությունները Կարծում եմ մարդկանց մեծ մասը կհասկանան խոսքերի տակ թաքնված միտումը։ Նմանապես, երբ մեկը ասում է, «Լավ խանութ ունես։ Վատ կլիներ, եթե դրան մի բան պատահեր» (Ծիծաղ) մենք տվյալ նախադասությունը ընդունում ենք որպես թաքնված ահաբեկում, քան թե ենթադրական հնարավորություններ։ Այսպիսով, գլուխկոտրուկն հետևյալն է։ Ինչու՞ են կաշառքների առաջարկները քաղաքավարական դիմումնեերը, սադրանքներն ու ահաբեկումները այքան թաքնված։ Ոչ ոք հիմար չէ: Երկու կողմերներն էլ գիտեն, թե խոսացողը ինչ ի նկատի ունի և խոսացողն էլ գիտի, որ ունկնդիրը գիտի որ խոսացողը գիտի, որ ունկնդիրը գիտի, և այլն, և այլն։ Այսպիսով, ի՞նչ է կատարվում։
Կարծում եմ գլխավոր միտքն այն է, որ լեզուն հարաբերությունների բանակցելու եղանակ է, ու մարդկային հարաբերությունները լինում են տարբեր տեսակների։ Ալեն Ֆրիսկին ունի մի հեղինակավոր դասակարգում, որում հարաբերությունները քչից շատից դասակարգել է որպես համայնական, որը աշխատում է ըստ հետևյալ սկզբունքի. «Ինչ իմն է, այն էլ քոնն է». այպիսի մտածելակերպով է առաջնորդվում ընտանիքը, օրինակ` իշխանությունը, որը հետևում է «Իմ հետ չփորձվես գործ ունենալ» սկզբունքով, փոխադարձական նշանակում է. «Դու ինձ կվերացնես, ես` քեզ», և սեռական. որը հետևում է Քոլ Փորթերի անմահ բառերին «Եկ անցնենք գործի»
Այժմ, հարաբերությունների տեակները կարող են քննարկվել։ Չնայած որ կան նախնական վիճակներ, որոնց դեպքում այս մտածելակերպերից մեկը կիրառվում է, սրանք կարող ենք ընդարձակվել։ Օրինակ, համայնական հարաբերությունները ամենաբնականն է ընտանիքում և ընկերների մեջ, բայց կարող է տարածել կիսվելու մտածելակերպը խմբերի վրա, որոնք սովորաբար այն չէին օգտագործի. օրինակ, միաբանություններում, եղբայրական, քույրական կազմակերպություններում, փորձում եք հավաքել մարդկանց, որոնք միմիանց բարեկամ չեն հանդիսանում և օգտագործել հարաբերության տեսակը, որը սովորաբար հատուկ է մոտիկ ազգականներին։
Բայց թյուրիմացություններ են տեղի ունենում, երբ անձերից մեկը պատկերացնում է մի տեսակ հարաբերություն իսկ մյուսը ուրիշ, կարող է լինել բավական տհաճ։ Եթե դուք մոտենաք ու հյուրասիրվեք ծովախեցգետին ձեր տնօրենի ափսեից, դա կստեղծի բավական անհմարմար իրավիճակ։ Կամ եթե քո հյուրը ճաշից հետո հաներ դրամապանակը ու առաջարկեր վճարել ընթրիքի համար, դա նույնպես կլիներ անհամար։ Ինչ որ տեսակ բանակցություններ են տեղի ունենում նաև ավելի քիչ աչք ծակող իրավիճակներում։ Աշխատավայրում, օրինակ հաճախակի լարվածություն կա, երբ աշխատողը չի կարող հարաբերվել տնօրենի հետ կամ դիմել նրան անձնանունով։ Եթե երկու ընկեր փոխադարձ գործարքի մեջ են, ինչպես օրինակ ավտոմեքենայի վաճառքը, պարզ է որ սա կարող է հանդիսանալ որպես լարվածության պատճառ։ Ժամադրության մեջ, ընկերությունից դեպի սեռական հարաբերությունների անցումը կարող է հետևել բազմազան անհարմարությունների ինչպես նաև սեռական հարաբերությունները աշխատավայրում, որի դեպքում մենք կոնֆլիկտը դոմինանտի ու սեռական հարաբերության մեջ անվանում ենք «սեռական ոտնձգություն»
Լավ, Ի՞նչ կապ ունի այս ամենը լեզվի հետ։ Դե, լեզուն, որպես հասարակական փոխազդեցություն, պետք է բավարարի երկու պայման։ Դուք պետք է հաղորդեք իրական իմաստը, և մենք նորից վերադառնում ենք անոթային փոխաբերութանը։ Դուք ուզում եք արտահայտել կաշառքի առաջարկը, հրամանը, խոստումը, սադրանքը և այլն, բայց դուք միևնույն ժամանակ պետք է բանակցեք ու պաշտպանեք այն հարաբերության տեսակը, որը դուք ունեք տվյալ անձի հետ։ Լուծումը, կարծում եմ, այն է, որ մենք օգտագործում ենք լեզուն երկու տարբեր մակարդակներում. գրական ձևը ազդանշում է ունկնդրի հետ ունեցած ապահով հարաբերության մասին, մինչդեռ ունկնդրից սպասվում է գտնել թաքնված իմաստը կարդալով տողերի արանքով, որի արդյունքում նա քաղում մեկնաբանությունը, որն ամենամոտիկն է կոնտեքստին ու որը հնարավոր է հիմք հանդիսանա հարաբերության փոփոխման համար։
Սրա ամենապարզ օրինակն է քաղաքավարի դիմումը։ Եթե դուք արտահայտեք ձեր դիմումը որպես պայմանական երևույթ. «Հրաշալի կլիներ, եթե դուք կարողանայիք բացել պատուհանը», չնայած որ իմաստը հրամայական է այն փաստը, որ դուք չեք օգտագործում հրամայական տոն նշանակում է, որ դուք չեք զգում ձեզ իշխող հարաբերության մեջ, որտեղ դուք կարող էիք կանխագուշակել դիմացի անձի հնազանդությունը։ Մյուս կողմից էլ, ուզում եք այդ գրողի տարած գուակումոլին։ Արտահայտելով այն ինչպես «եթե-ապա» շարադրության միջոցով, դուք կարող եք փոխանցել ձեր ասելիքը առանց դիմացինին թելադրելու։
Կարծում եմ այս տեխնիկան էլ ավելի թաքնված կերպով աշխատում է բոլոր քողարկված խոսքի գործողություններում, որոնց թվում է հավատալի մերժման հնարավորությունը` կաշառքների, առևանգումների, առաջարկությունների սադրանքների և այլնի. Հարցին կարելի է մոտենալ պատկերացնելով, թե ինչպես կլիներ, եթե լեզուն հնարավոր լիներ օգտագործել միայն գրականորեն։ Կարող եք մտածել սրա մասին ինչպես խաղ - տեսական վճարում մատրիցա։ Դրեք ձեզ առևանգողի տեղը, որն ուզում է կաշառք տալ սպային։ Խաղադրույթները բարձր են երկու տարբերակներում էլ սպան լինի ազնիվ, թե անարդար։ Եթե սպան կաշառք չվերցնի, ապա կստանաք տուգանք, կամ, ինչպես «Ֆարգոի» դեպքում էր, իրավիճակը ավելի վատ է, անկախ այն բանից, թե նա ազնիվ է, թե անազնիվ: Չկա հանդգնություն, չկա և շահում։ Այդ դեպքում, հետևանքները բավական լուրջ են։ Մի կողմից, եթե առաջարկեք կաշառքը, ու եթե սպան անազնիվ գտնվի, ձեզ սպասում է խոշոր շահում։ Իսկ եթե աստիճանավորը ազնիվ է, ապա դուք մեծ կորուստ եք ունենում` ձերփակալվելով կաշառելու համար։ Ահա այսպիսին է իրավիճակը։
Մի կողմից, եթե անուղղակի խոսքով առաջարկեք քողարկված կաշառք, ապա անազնիվ սպան կարող է ընդունել այն որպես կաշառքի առաջարկ, որի դեպքում դուք ազատվում եք տուգանքից, միևնույն ժամանակ ազնիվը չի կարող ձեզ մեղադրել կաշառելու փորձի մեջ ու դուք ստանում եք այդ անդուր տուգանքը։ Այսպիսով դուք օգտվում եք երկու աշխարհի բարիքներից։ Նման վերլուծությունը, կարծում եմ կարող է օգտագործվել պոտենցիալ տհաճության դեպքում կապված սեռական սադրանքների և այլ դեպքերում, երբ ճշմարտանման մերժումը օգտակար է։ Կարծում եմ սա հաստատում եմ մի բան, որ վաղուց հայտնի է դիվանագետներին մասնավորապես, այն որ լեզվի անորոշությունը ոչ թե անհարմարություն կամ թերություն է այլ լեզվի հատկություն, որը մենք օգտագործում ենք հասարակական շփման ընթացքում։
Որպես ամփոփում ասեմ, որ լեզուն հավաքական մարդկային ստեղծագործություն է` արտահայտող մարդկային բնույթը, պարզաբանելով, թե մենք ինչպես ենք ընդունում իրականությունը, և հարաբերվում միմիանց հետ։ Վելուծելով լեզվի բազմազան բառախաղերն ու բարդությունները, կարծում եմ, որ մենք կարող ենք հասկանալ, թե ինչն է մեզ դրդում շարժվել։ Շնորհակալություն։
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Իր «Մտքի հումքը» գրքի բացառիկ նախաներկայացման մեջ, Ստիվեն Պինքերը դիտարկում է լեզուն և ուսումնասիրում, թե այն ինչպես է արտահայտում մեր միտքը, ու թե ինչպես են մեր ընտրած բառերը ասում շատ ավելին քան մենք գիտակցում ենք։
Linguist Steven Pinker questions the very nature of our thoughts -- the way we use words, how we learn, and how we relate to others. In his best-selling books, he has brought sophisticated language analysis to bear on topics of wide general interest. Full bio »
Translated into Armenian by Edita Ghushchyan
Reviewed by Kristine Sargsyan
Comments? Please email the translators above.
19:15 Posted: Sep 2007
Views 1,227,403 | Comments 504
02:15 Posted: Jun 2008
Views 322,367 | Comments 65
22:01 Posted: Jan 2007
Views 974,432 | Comments 293
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.