Դուք բոլորդ գիտեք այն, ճշմարտությունը, որ ասելու եմ։ Կարծում եմ ներըմբռնումը, որ անհավասարությունը բաժանարար և հասարակական առումով քայքայիչ է առկա է եղել դեռ ֆրանսիական հեղափոխությունից առաջ։ Փոխվել է այն, որ այժմ կարող ենք դիտարկել փաստեր, կարող ենք համեմատել հասարակություններ, քիչ թե շատ հավասար հասարակություններ և տեսնել, թե ինչ է անում անհավասարությունը։ Ես ձեզ այդ տվյալներն եմ ներկայացնելու և հետո բացատրելու եմ՝ ինչու այն կապերը, որ ցույց եմ տալու, գոյություն ունեն։
Բայց նախ տեսնենք, թե ինչ թշվառ իրավիճակում ենք մենք։ /ծիծաղ/ Սակայն ես ուզում եմ սկսել ներկայացնելով մի պարադոքս։ Սա ցույց է տալիս կյանքի տևողությունը և համախառն ներքին եկամուտը՝ հարուստ երկների միջին ցուցանիշը։ Կարող եք տեսնել, որ աջ կողմում գտնվող երկները՝ օրինակ Նորվեգիան և ԱՄՆ, մոտ երկու անգամ ավելի հարուստ են, քան Իսրայելը, Հունաստանը, Պորտուգալիան՝ ձախ մասում։ Եվ այս տարբերությունը որևէ կերպ չի ազդում կյանքի տևողության ցուցանիշի վրա։ Այստեղ հարաբերությունների, կապի մասին վկայություն չկա։ Բայց եթե մենք նայենք մեր հասարակություններին, ապա կտեսնենք արտասովոր հասարակական շեղվածք առողջապահության ոլորտում, որ անցնում է հասարակության միջով։ Սա կրկին կյանքի տևողությունն է։
Սրանք փոքր տարածքներ են Անգլիայում և Ուելսում. ամենաաղքատները՝ աջ մասում, ամենահարուստները՝ ձախում։ Հսկայական տարբերություն աղքատների և մնացյալի՝ մեր միջև։ Անգամ մարդիկ, որ գտնվում են գագաթի հենց ներքևում, ունեն պակաս լավ առողջություն, քան մարդիկ, որ գտնվում են հենց գագաթին։ Այսինքն եկամուտը շատ կարևոր նշանակություն ունի մեր հասարակությունների ներսում, բայց չունի նման նշանակություն հասարակությունների միջև։ Այս պարադոքսի բացատրությունը այն է, որ մեր հասարակությունների ներսում մենք ուշադրություն ենք դարձնում եկամուտների հարաբերակցությանը կամ հասարակական դիրքին, հասարակական ստատուսին, որտեղ մենք հարաբերությունների մեջ են միմյանց հետ և մեր միջև եղած տարբերությունների, խզումների չափը։ Եվ հենց որ առաջանում է այդ միտքը, իսկույն պետք է ցանկանաք պարզել. իսկ ի՞նչ է տեղի կունենա, եթե խորացնենք այդ տարբերությունները, կամ նվազեցնենք այդ տարբերությունները դարձնենք եկամուտների միջև եղած տարբերությունները ավելի մեծ կամ փոքր։
Եվ դա ես պատրաստվում եմ ցույց տալ ձեզ։ Ես չեմ օգտագործում որևէ հիպոթեթիկ տվյալ։ Ես օգտվել եմ ՄԱԿ-ի տվյալներից։ Դրանք նույն տվյալներն են, որ ունի Համաշխարհային Բանկը եկամուտի տարբերությունների չափերի մասին՝ այս հարուստ զարգացած շուկայական տնտեսություն ունեցող ժողովրդավարություններում։ Մենք օգտագործեցինք այս չափումը, քանի որ այն հեշտ էր և հնարավոր էր ներբեռնել, թե որքանով են հարուստ վերևի 20%-ը ստորին 20%-ի համեմատությանբ՝ յուրաքանչյուր երկրում։ Եվ կարող եք տեսնել, որ ձախ կողմում գտնվող ավելի հավասար երկրներում՝ Ճապոնիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, ամենահարուստ 20%-ը մոտ երեք ու կես, չորս անգամ ավելի հարուստ են, քան ամենաաղքատ 20%-ը։ Բայց ավելի անհավասար մասում՝ Մեծ Բրիտանիա, Պորտուգալիա, ԱՄՆ, Սինգապուր տարբերությունը երկու անգամ ավելի մեծ է (քան երկրների առաջին խմբում)։ Այս չափումով մեքն երկու անգամ ավելի անհավասար ենք քան որոշ այլ հաջողած շուկայական տնտեսություն ունեցող ժողովրդավարությունները։
Հիմա ես ցույց կտամ, թե ինչ ազդեցություն ունի դա մեր հասարակությունների վրա։ Մենք հավաքեցին տվյալն այն խնդիրների մասին, որոնք ունեն սոցիալական թեքում, այնպիսի խնդիրներ, որոնք առավել բնորոշ են սացիալական աստիճանակագման ստորին հատավածում։ Միջազգային համեմատական տվյալներ կյանքի տևողության, երեխաների մեթամատիկական և գրագիտության թվանշանների, նորածինների մահացության չափերի, սպանությունների թվի, բանտերում գտնվող բնակչության համամասնության, անչափասների հղիության, վստահության մակարդակի, գիրության, մտավոր հիվանդությունների, որոնց թվում, համաձայն ստանդարտ ախտորոշման դասակարգման, մտնում են նաև թմրանյութերից և ալկոհոլից կախվածությունը, և սոցիալական մոբիլությունը։ Մենք դրանք համադրեցինք մեկ ինդեքսում։ Դրանցից բոլորը հաշվարկվել հավասարապես։ Այն երկրները, որոնք միջին ցուցանիշ ունեին այս ոլորտներում։ Եվ այդտեղ դուք տեսնում ես հարաբերությունը անհավասարության չափման հետ, որ նոր ցույց տվեցի, որը ես նորից ու նորից օգտագործելու եմ։ Առավել անհավասար երկրները ավելի վատ վիճակում են նշված բոլոր հասարակական խնդիրների տեսանկյունից։ Սա աննախադեպ սերտ հարաբերակցություն/ կորրելացիա է։ Բայց եթե մենք նայենք նույն ինդեքսին հասարակական և առողջապահական խնդիրներին վերաբերող և դրա հարաբերությունը մեկ շնչին հասանելիք ՀՆԱ ցուցանիշին, կամ համախառն ազգային եկամուտին, ապա այնտեղ ոչինչ չեք գտնի, ոչ մի հարաբերակցություն /կորրելացիա։
Մենք մի քիչ անհանգստացած էինք, որ մարդիկ կարող են մտածել, որ մենք առնանձնացրել ենք այնպիսի խնդիրներ, որ կհամապատասխաներ մեր փաստարկներին և պարզապես սարքել ենք այս ակներեվությունը, այդպսիով մենք մի հոդված պատրաստեցինք Բրիտանական առողջապահական ամսագրի համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների բարեկեցության ինդեքսի վերաբերյալ։ Այդ ինդեքսը ունի 40 տարբեր բաղադրիչներ, որոնք համախմբվել են այլ մարդկանց կողմից։ Այն իր մեջ ներառում է երեխաների իրենց ծնողների հետ խոսելու հնարավորությունը, արդյոք տանը գրքեր ունեն, իմունիզացիայի մակարդակը, դպրոցում ճնշումների առկայությունը, Ամեն ինչ այս ինդեքսում ներառված է։ Ահա դրա հարաբերությունը անհավասարության արդեն նշված չափման հետ։ Երեխաները ավելի վատ վիճակում են անհավասար հասարակություններում։ Վիճակագրորեն բարձր նշանակալիություն ունեցող հարաբերակցություն։ Բայց նորից, եթե նայենք երեխայի բարեկեցության չափանիշի և մեկ շնչին ազգային եկամուտի չափման հետ հարաբերակցությանը, ապա կտեսնենք, որ այն առկա չէ, կապի ոչ մի ակնարկ։
Ձեզ ցույց տված տվյալները դեռևս խոսում են միևնույն բանի մասին։ Մեր հասարակությունների միջին բարեկեցությունը այլևս կախված չէ ազգային եկամուտներից և տնտեսական աճից։ Այն շատ կարևոր է ավելի աղքատ երկրներում, բայց ոչ հարուստ զարգացած աշխարհում։ Բայց տարբերությունները մեր միջև և թե ինչ հարաբերություններ ունենք միմյանց նկատմամբ այժմ շատ կարևոր են։ Ես ձեզ ցույց կտամ մեր ինդեքսի որոշ առանձին պատառիկներ։ Ահա, օրինակ, վստահությունը։ Այն պարզապես հաշվում է հասարակության այն մասը, որը համաձայն է, որ մարդկանց մեծամասնությանը կարելի է վստահել։ Այն արժեքների համաշխարհային հետազոտության արդյուքների վրա է հիմնված։ Դուք տեսնում եք, որ առավել անհավասար մասում այն բնակչության մոտ 15 %-ն է կազմում ով կարծում է, որ կարող է վստահել ուրիշներին։ Մինչդեռ առավել հավասար հասարակություններում, այն հասնում է գրեթե 60-65%-ի։ Եթե դուք նայեք համայնքային կյանքին մասնակցության ցուցանիշներին, կամ սոցիալական կապիտալին, կգտնեք նմանատիպ հարաբերակցություն՝ սերտոեն կապված անհավասարության հետ։
Ես կարող եմ ասել, որ այս ամբողջ աշխատանքը արել ենք երկու անգամ։ Մենք նախ արեցինք դա հարուստ, զարգացած երկների համար, ապա այլ առանձին փորձնական խմբի համար՝ մենք այն կրկնեցինք ԱՄՆ բոլոր 50 նահանգների համար՝ հարցնելով հենց նույն հարցը. արդյոք առավել անհավասար նահանգները ավելի վատ տվյալներ ունեն այս բոլոր չափանիշներով։ Ահա ընդհանուր հասարակական վստահությունը դաշնային իշխանությունների հանդեպ և դրա առնչությունը անհավասարության հետ։ Շստ միանման բաշխվածություն՝ վստահության միանման մակարդակների միջև։ Նույն բանը շարունակվում է։ Ըստ էության մենք բացահայտեցինք, որ գրեթե ամեն ինչ, որ կապված է վստահության հետ միջազգային համեմատության մակարդակում կապված է նաև 50 նահանգներում գրանցված վստահության հետ տեսանելի է նաև այդ առանձին խմբում։ Մենք չենք խոսում երջանիկ պատահականության մասին։
Դա խենթություն է։ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն է հավաքում տվյալներ, օգտագործելով ախտորոշման միևնույն հարցազրույցներ, բնակչության պատահական ընտրանքների հիման վրա, որ մեզ հնարավորություն է տալիս համեմատել մտավոր հիվանդությունները բոլոր հասարակություններում։ Սա բնակչության այն տոկոսն է, որ չի ունեցել որևէ մտավոր հիվանդություն ընթացիկ տարում։ Եվ այն սկսում է մոտ 8 %-ից և հասնում մինչև այդ ցուցանիշի եռապատիկը, ամբողջական հասարակություններ, որ ունեն երեք անգամ ավելի բարձր ցուցանիշներ, քան այլ հասարակությունները մտավոր հիվանդության առումով։ Եվ կրկին սա սերտորեն կապված է անհավասարության հետ։
Սա բռնություն է։ Այս կարմիր կետերը ԱՄՆ նահանգներն են, իսկ կապույտ եռանկյունիները՝ Կանադայինը։ Բայց նայեք դրանց միջև եղած տարբերության չափերին։ Այն սկսում է մեկ միլիոն մարդու հաշվարկով 15 սպանություններից և հասնում մինչև 150-ի։ Սա բնակչության թվի համամասնությունն է բանտերում գտնվողների թվին։ Այս ցուցանիշները տարբերվում են իրարից գրեթե տաս անգամ, չափումի սկզբից և մինչև գագաթը։ Այն սկսում է 40-ից և հասնում 400-ի՝ բանտում գտնվող մարդկանց թվի համամասնությունը։ Այն կապը հիմնականում պայմանավորված չէ ավել մեծաթիվ հանցագործություններով։ Որոշ տեղերում դա բացատրության մասն է։ Բայց մեծամասամբ դա կապված է խիստ պատիժներով ու դատավճիռներով։ Եվ առավել անհավասար հասարակություններում ավելի հավանական է, որ կկիրառվի մահապատիժը։ Այստեղ դպրոցից դուրս մնացած աշակերտների թիվն է։ Կրկին, զգալի տարբերություններ։ Աննախադեպ վնասակար մի երևույթ, եթե խոսում ենք բնակչության տաղանդները ու հնարավրությունները օգտագործելու մասին։
Սա սոցիալական շարժունակության չափումն է։ Սա շարժունակության չափումն է՝ հիմնված եկամտի վրա։ Պարզ ասած այն հարցնում է, թե որքանով հարուստ են հարուստ հայրերի որդիները, և որքնով աղքատ են աղքատ հայրերի որդիները, կամ միգուցե չկա որևէ հարաբերակցություն։ Եվ առավել անհավասար բևեռում հայրերի եկամուտները շատ ավելի կարևոր է, օրինակ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում։ Իսկ Սկանդինավյան երկրներում հայրերի եկամուտները պակաս կարևոր գործոն են։ Այդտեղ սոցիալական շարժունակությունը ավելի բարձր է։ Եվ ինչպես սիրում ենք ասել, և գիտեմ, որ այս լսարանում շատ ամերիկանցիներ կան, եթե ամերիկացիները ուզում են հասնել ամերիկյան երազանքին, ապա պետք է գնան Դանիա։
Ես ձեզ ցուցադրեցի միայն մի քանի ընդգծված բաներ Ես կարող էի մի շարք այլ խնդիրնր ևս ցույց տալ։ Դրանք խնդիրներ են, որ առավել հաճախ հանդես են գալիս սոցիալական աստիճանակարգման ցածր հատվածում, սակայն աստիճանակարգման խնդիրները անվերջ են, և ավելի վատ վիճակում են գտնվում անհավասար երկներում, սակայն ոչ թե մի քիչ են վատ, այլ ավելի վատ են առնվազն կրկնակի անգամից մինչև տասնապատիկ անգամ։ Մտածեք սրա գնի մասին այս անհավասարության մարդկային գնի մասին
Ես ուզում եմ վերադառնալ այս գծագրին, որ արդեն ցույց եմ տվել, որտեղ մենք բոլորը համախմբում ենք, որ երկու հիմնական պնդում անենք։ Առաջինը այն է, որ գծապատկերով անցնելիս մենք պարզեցինք, որ այն երկրները, որոնք ավելի վատ վիճակում են, անկախ եկամուտից, այն երկներն են, որտեղ մեծ է անհավասարությունը, իսկ այն երկները, որոնք ավելի լավ իրավիճակում են, Սկանդինավյան երկրները և Ճապոնիան են։ Եվ ուրեմն մենք գործ ունենք հասարակական ընդհանուր թերգոծառնման հետ, որ կապված է անհավասարության հետ։ Միայն մեկ կամ երկու ոլորտներ չեն, որ վատ վիճակում են, այլ դրանց մեծամասնությունը։
Մյուս իսկապես կարևոր պնդում, որ ես ուզում են անել այս գծապատկերի հետ կապված, այն է, որ եթե դուք նայում եք ներքևի հատվածին՝ Շվեդիա և Ճապոնիա, ապա տեսնում եք, որ դրանք շատ տարբեր երկրններ են բազմաթիվ առումներով։ Կանանց դիրքորոշումը, թե նրանք որքանով մոտ են նուկլեար ընտանիքին, գտնվում են հակառակ բևեռներում` հարուստ զարգացած աշխարհի ենթատեքստում։ Բայց մեկ այլ կարևոր տարբրերություն կապված է այն բանի հետ, թե ինչպես են նրանք ապահովում իրենց զգալի հավասարություն։ Շվեդիայում առկա է հսկայական տարբերություն եկամուտների միջև և այդ խզումը նվազեցվում է հարկման միջոցով, ընդանուր բարեկեցության պետություն, առատ թոշակների ու նպաստների և այլն։ Սակայն Ճապոնիան իսկապես տարբրեր է։ Նախ այնտեղ եկամուտների տարբերությունը նախքան հարկումը շատ ավելի փոքր է։ Այն ունի ցածր հարկեր։ Այն ունի ավելի փոքր բարեկեցության պետություն։ Եվ ԱՄՆ նահանգերի մեր վերլուծությունում մենք գտանք նմանատիպ հակադրություն։ Որոշ նահանգներ գտնվում են ավելի լավ վիճակում վերաբաշխման միջոցով, դրանք այն նահանգները են, որոնք նախքան հարկումը եկամուտների փոքր տարբերություններ ունեն։ Այսպիսով, մենք եզրակացնում ենք, որ այդքան էլ կարևոր չէ, թե ինչպես ես ապահովում առավել հավասարություն, կարևորը այդ հավասարության ինչ որ կերպ ապահովումն է։
Ես չեմ խոսում կատարյալ հավասարության մասին, Ես խոսում եմ այն բանի մասին, որը առկա է զարգացած հարուստ շուկայական դեմոկրատիաներում։ Այս պատկերի մեկ այլ իսկապես զարմացնող մասը այն է, որ սա չի վերաբերում միայն աղքատներին, ովքեր ազդվում են անհավասարությունից։ Պարզվում է` ճշմարտության կա Ջոն Դոնի "ոչ մի մարդ կղզի չէ" խոսքում։ Եվ մի շարք ուսումնասիրություններում հնարավոր է համեմատել, թե ինչպին է մարդկանց վիճակը առավել և պակաս հավասար երկրներում սոցիալական աստիճանակարգման ամեն մի մակարդակում։ Սա միայն մի օրինակ է։ Նորածինների մահացությունն է։ Որոշ շվեդներ բարի են գտնվել և խմբավորել են իրենց նորածինների գրանցված մահերը համաձայն ընդհանուր սոցիալ-տնտեսական դասակարգման բրիտանական ռեգիստրի: Այսպիսով, ժամանակավրեպորեն դասակարգում է իրականացվել ըստ հայրերի զբաղեցրած դիրքի, այսինքն միայնակ ծնողները առանձին են դիտարկվել։ Բայց այն դեպքերում, երբ գրված է "ցածր սացիալական խավ", այսինքն հմտություններ չունեցող ձեռքի գործ անողները։ Այնուհետև հմտություններ ունեցող ձեռքի գործ անողները՝ մեջտեղում, ապա բարձր ոչ ձեռքի գործ անողները, իսկ գագաթում` այնպիսի մասնագիտական աշխատանքները, ինչպիսիք են բժիշկները, իրավաբանները, մեծ ընկերությունների տնօրենները։
Դուք կարող եք տեսնել, որ Շվեդիան ավելի լավ վիճակում է, քան Բրիտանիան սոցիալական աստիճանակարգման բոլոր մակարդակներում։ Ամենամեծ տարբերությունները հասարակության ամենաստորին հատվածում են։ Բայց անգամ գագաթում, թվում է, թե քիչ օգտակար է քան լինել ավելի հավասար հասարակությունում։ Մենք ցույց ենք տալիս, որ հինգ տարբեր տվյալներով, որ ներառում են կրթության արդյունքները և առողջապահությունը ԱՄՆ-ում և միջազգային մակարդակում։ Եվ կարծես, թե սա ընդհանրական պատկերն է. ավելի մեծ հավասարությունը ավելի մեծ տարբրեւոյթունն է տալիս ստորին հատվածի համար, սակայն ունի նաև դրական ազդեցություն վերին հատվածի համար ևս։
Բայց ես մի քանի բառ պետք է ասեմ նաև այն մասին, թե ինչ է տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ նայում ու խոսում եմ անհավասարության հոգեբանական ազդեցության մասին։ Ավելի շատ կապված է գերակայության և թերարժեքության զգացումների հետ, արժեվորված և չգնահատված լինելու հետ, հարգված և անհարգված լինելու մասին։ Եվ իհարկե այն զգացողությունների մասին, որ առաջանում է կարգավիճակների մրցակցությունից, որը խրախուսում է մեր հասարակաությունների սպառողականությունը։ Այն նաև առաջացնում է կարգավիճակի անապահովության զգացողություն։ Մենք ավելի շատ մտահոգվում ենք այն մասին, թե ինչպես ենք մենք դիտվում ուրիշների աչքերում, արդյոք մենք համարվում ենք գրավիչ, խելացի, նման այլ բաներ։ Սոցիալ-գնահատողական դատողությունները ավելանում են, ավելանում է նաև վախը նման սոցիալ-գնահատողական դատողություններից։
Հետաքրքիր է, որ զուգահեռ որոշ աշխատանքներ հասարակական հոգեբանության ոլորտում. որոշ մարդիկ դիտարկել են 208 տարբեր հետազոտություններ, որտեղ կամավորները հրավիրվել են հոգեբանական լաբորատորիաներ, որտեղ չափվել են նրանց սթրեսային հորմոնները, և նրանց արձագանքը սթրեսային հանձնարարությունների նկատմամբ։ Եվ որպես տեսություն, նրան հետաքրքված են եղել պարզելու, թե որ տեսակի սթրեսներն են առավել կայուն կերպով բարձրացնում քորթիսոլի մակարդակը, առանցքային սթրեսային հորմոնը։ Եվ եզրակացությունը այն էր, որ այն տեսակի հանձնարությունները, որոնք ներառում են սոցիալ-գնահատողական վտանգներ, ինքնագնահատականի և սոցիալական կարգավիճակի հետ կապված վտանգները, երբ ուրիշները կարող են բացասաբար դատել իրենց քայլերը։ Նման սթրեսները ունեն առանձնահատուկ ազդեցություն սթրեսի հոգեբանությունում։
Մեզ քննադատում են։ Իհարկե կան մարդիկ, ում դուր չեն գալիս այս պնդումները և մարիկ, ովքեր դա զարամանլի են համարում։ Սակայն ես պետք է ասեմ ձեզ, որ մարդիկ քննադատում են մեզ առանձին տվյալներ ընտրողաբար օգտագործելու մեջ, մենք երբեք չենք ընտրել և առանձնացրել տվյալներ։ Մենք ունենք բացարձակ կանոն, որ եթե մեր տվյալները վերբերում են միայն մեր դիտարկած երկրնեից մեկին, այն տեղ է գտնում վերլուծության մեր։ Մեր տվյալներ աղբյուրներն են որոշում, թե արդյոք դրանք վստահելի տվյալներ են, և ոչ թե մենք։ Այլապես դա կհանգեցներ կողմնակալության։
Իսկ ի՞նչ գիտենք այլ երկրների մասին։ 200 ուսումնասիրություններ կան՝ նվիրված առողջության և եկամուտի ու անհավասարության կապին գրախոսվող գիտական ամսագրերում։ Դրանք չեն սահմանափակվում այստեղ նշված երկրներով թաքցնելով շատ պարզ մի ապացույց։ Նույն երկրները, անհավասարության նույն չափումը, մեկ խնդիր մյուսի հետևից։ Ինչո՞ւ մենք չենք կառավարում այլ գործոններ։ Դե մենք ցույց տվեցինք, որ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշը որևէ ազդեցություն չունի։ Եվ իհարկե ուրիշները օգտագործում են գրականությունում առկա ավելի կատարելագործված մեթոդներ, որոնք վերահսկել են աղքատությունը և կրթությունը և այլն, և այլն։
Իսկ ի՞նչ կասենք պատճառահետևանքային կապի մասին։ Կորրելացիան ինքնին դեռ չի ապացուցում պատճառահետևանքային կապը։ Մենք բավական ժամանակ ենք օգտագործել։ Եվ իսկապես, մարդիկ պատճառային կապերը բավական լավ գիտեն կապված որոշ արդյունքների հետ։ Մեր ընկալման մեջ մեծ փոփոխությունը խրոնիկ առողջության հիմնական խթանիչները վերաբերյալ հարուստ զարգացած աշխարհում այն է, թե որքան կարևոր է հասարակական աղբյուրներից ծագած խրոնիկ սթրեսը, որ ազդում է իմունային համակարգի, սրտանոթային համակարգի վրա։ Կամ օրինակի համար, ինչու է բռնությունը դառնում առավել տարածված, առավել անհավասար հասարակություններում, քանի որ մարդիկ առավել զգայուն, խոցելի են դառնում, երբ իրենց վերևից են նայում։
Ես պետք է ասեմ, որ այս խնդրով զբաղվելու համար մենք պետք է ուշադրություն դարձնենք հարկումից հետո տեղի ունեցող երևույթներին, ինչպես նաև հարկումից առաջ տեղի ունեցողներին։ Մենք պետք է սահմանափակենք որոշ եկամուտներ, բոնուսային մշակույթի բերած եկամուտները, որ առկա են վերևում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մեր ղեկավարներին աշխատողների առջև հաշվետու դարձնենք բոլոր այն եղանակներով, որ կարող ենք։ Սակայն կարծում եմ, որ ձեզ հետ տանելու ամենակարևոր միտքը այն է, որ մենք կարող ենք բարելավել մարդու կյանքի իրական որակը՝ մեր միջև եղած եկամուտների տարբերությունը նվազեցնելու միջոցով։ Անսպասելիորեն մենք ստացել ենք լծակ` ազդելու բոլոր հասարակությունների հոգեբանա-սոցիալական բարեկեցության վրա, և դա ոգևորիչ է։
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Մենք բնազդորեն զգում ենք, որ հասարակությունները, որտեղ եկամուտների միջև հսկայական խզում կա, ինչ որ պատճառով սխալ ուղղությամբ են գնում։ Ռիչարդ Ուիլկինսոնը աղյուսակով ներկայացնում է տնտեսական անհավասարության դաժան տվյալներ ու ցույց է տալիս, նաև, թե ինչն է ավելի վատանում, երբ հարուստները ու աղքատները ավելի են հեռանում իրարից. այս երևույթի իրական ազդեցությունը առողջության, երկարակեցության, նույնիսկ այնպիսի հիմնարար արժեքների վրա, ինչպիսին է վստահությունը:
In "The Spirit Level," Richard Wilkinson charts data that proves societies that are more equal are healthier, happier societies. Full bio »
Translated into Armenian by Hamazasp Danielyan
Reviewed by Kristine Sargsyan
Comments? Please email the translators above.
09:15 Posted: Mar 2011
Views 1,206,681 | Comments 235
16:49 Posted: Aug 2010
Views 710,581 | Comments 381
17:56 Posted: Aug 2010
Views 1,347,628 | Comments 248
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.