Ես Ռիչ Բարանյուկն եմ: Եվ այսօր ես կցանկանայի խոսել որոշ գաղափարների շուրջ, որոնք, կարծում եմ, շատ ընդհանրություններ ունեն այն բաների հետ, որոնց մասին մենք խոսել ենք վերջին երկու օրերին: Իրականում, տարբեր բնույթի այնքան կետեր կան անդրադառնալու, որ շատ դժվար է լինելու այդ բոլորը համատեղել, բայց ես կփորձեմ դա անել:
Լավ, սրանք երկար կյանք ունեցած ձայնապնակներն են, բայց սրանք էլ են փոխարինվել, այնպես չէ՞: Վերջին երկու տասնամյակի ընթացքում սրանք ամբողջովին փոխարինվել են աշխարհով մեկ տարածված այս տեսակի թվայնացված տեխնոլոգիաներով, այնպես չէ՞: Եվ ես կարծում եմ, որ լավագույն ապացույցին ականատես եղանք այսօր` սրահ մտնելիս, երբ Թոմասին նվագելիս տեսանք: Երաժշտական աշխարհում կատարվում է այն, որ ստղծվում է իր բնույթով նոր մշակույթ կամ էկոհամակարգ, և եթե օգտագործենք «Apple»-ի բառերից, կստանանք այսպիսի մի կարգախոս՝ մենք ստեղծում ենք, մասնատում ենք, խառնում ենք և գրառում ենք: Այս ասելով` ես նկատի ունեմ այն, որ աշխարհում յուրաքանչյուրն ազատ է և կարող է նոր երաժշտություն և երաժշտական նոր մտքեր ստեղծել: Յուրաքանչյուրին թույլատրվում է պատճենել երաժշտական գաղափարները, օգտագործել դրանք նոր ձևերով: Յուրաքանչուրին թույլատրվում է խառնել մի քանի տեսակ երաժշտական ուղղություններ, կապել այդ երաժշտական գաղափարները, և մարդիկ կարող են ձայնագրել դրանք խտասկավառակի վրա կամ ստեղծել վերջնական արտադրանքներ, որից հետո կարելի է շարունակել այս գործընթացը: Ինչպես արդեն ասացի, արդյունքում ստացվում է այն, որ ստեղծվում է մի ուժեղ համայնք, որն ընդգրկում է մարդկանց, ովքեր անդադար աշխատում են վերամիավորել երաժշտական գաղափարները, նորացնել դրանք և ամեն ինչ պահել անընդհատ թարմացվող վիճակում: Այսօրվա հիթային երգը անցած տարվա հիթային երգը չէ:
Բայց ես այսօր երաժշտության մասին խոսելու համար չեմ եկել: Ես այստեղ եմ, որ գրքերից խոսեմ, պա՞րզ է: Մասնավորապես խոսելու եմ գրքերի և այն կրթական նյութերի մասին, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք դպրոցում: Ինչ-որ մեկը ձեզնից երբևէ եղե՞լ է դպրոցում:
Լավ, ինչ-որ մեկը տեղյա՞կ է, որ աշխարհի բոլոր դպրոցներում ճգնաժամ է: Հույս ունեմ, որ այժմ շատ ժամանակ չեմ վատնի դրա մասին խոսելու համար, բայց ցանկանում եմ խոսել որոշ տարանջատումների մասին, որոնք ի հայտ են գալիս, երբ հեղինակը գիրք է հրատարակում: Իրականում, հրատարակման գործընթացը, լինելով բարդ և ծախսատար հանգեցնում է նրան, որ գրքերը թանկ են, և այս գործընթացը մի տեսակ պատնեշ է ստեղծում գրքերի հեղինակների և ընթերցողների միջև` լինեն նրանք ուսուցիչներ, ուսանողներ, թե ուղղակի սովորական ընթերցողներ: Եվ սա ավելի շատ վերաբերում է այն մարդկանց, ովքեր չեն խոսում աշխարհի ամենատարածված լեզուներից մեկով, հատկապես անգլերենով: Եվ ես կանվանեմ այս մարդկանց արգելագծից ներքև գտնվող «արհամարհվածներ», քանի որ նրանք իրոք զրկված են իրենց գիտելիքը աշխահի հետ կիսելու գործընթացին մասնակցելու հնարավորությունից: Այսպիսով, ես այսօր ցանկանում եմ խոսել այս գաղափարների վերհանման մասին, գաղափարներ, որոնց ականատես ենք եղել երաժշտական մշակույթում, և փորձենք վերիմաստավորել այն, թե ինչ ենք մտածում գրքեր գրելու, դրանք օգտագործելու և դրանցով կրթելու մասին: Այսպիսով, ահա թե ինչի մասին կցանկանայի խոսել, և, հարցն այն է` ինչպես դուրս գանք այն վիճակից, որում գտնվում ենք, և հայտնվենք այն իրավիճակում, որի կարիքը ունենք:
Ուրեմն, առաջին բանը, որ կցանկանայի անել, մի փոքրիկ մտավոր փորձ կատարելն է: Պատկերացրեք, որ վերցնում ենք աշխարհի բոլոր գրքերը: Լավ, բոլորդ պատկերացրեք այդ գրքերը և պատկերացրեք, որ պատռում եք դրանց էջերը: Պատրեկացրեք, որ ազատվում եք էջերից և թվայնացնում եք դրանք և հետո տեղավորում եք մեծ, փոխկապակցված, գլոբալ շտեմարանում: Պատկերացրեք, որ դա մի հսկայական iTunes է, բայց գրքի համար: Եվ հետո վերցրեք այդ նյութը և պատկերացրեք, թե բացում եք այդ ամբողջը այնպես, որ մարդիկ կարողանան ձևափոխել այն, խաղալ դրա հետ, բարելավել այն: Պատկերացրեք, որ այն դարձնում եք հասանելի, այնպես, որ աշխարհում յուրաքանչյուրը կարողանա մուտք ունենալ այս գիտելիքի մեջ, և որ օգտագործում եք այս տեղեկատվական տեխնոլոգիան այնպես, որ կարողանաք թարմացնել այդ բովանդակությունը, բարելավել այն, խաղալ դրա հետ. ժամանակի առումով, դա տարիների փոխարեն ձեզնից կխլի ընդամենը վայրկյաններ: Լավ, երկու տարին մեկ գրքի լույս տեսնող հրատարակությունների փոխարեն պատկերացրեք ամեն 25 վայրկյանը մեկ լույս տեսնող հրատարակություններ:
Այսպիսով, պատկերացրեք, որ մենք կարող ենք անել դա և պատկերացրեք, որ կարող ենք մարդկանց ներառել այս գործի մեջ: Այս կերպ մենք կարող ենք կառուցել մի էկոհամակարգ ոչ միայն հեղինակների, այլ նաև աշխարհի տարբեր լեզուներով խոսող բոլոր այն մարդկանց մասնակցությամբ, ովքեր կարող են կամ ցանկանում են լինել հեղինակ, և կարծում եմ, որ եթե դուք կարողանայիք անել դա, այն կկոչվեր, դե, ես այն կանվանեմ, գիտելիքային էկոհամակարգ: Իրականում ահա սա է երազանքը, և ձեզ համար ավելի հասկանալի լինելու համար ասեմ, որ մենք փորձում ենք այնպես անել, որ աշխարհում յուրաքանչյուրը, նկատի ունեմ աշխարհում ցանկացած մարդ կարողանա լինել իր սեփական ուսումնական դիջեյը՝ ատեղծելով ուսումնական նյութեր, կիսելով այն աշխարհի հետ, մշտապես նորարարությունների ենթարկելով դրանք: Սա մեր երազանքն է:
Փաստորեն, այս երազանքը կամաց-կամաց իրագործվում է, այո՞: Վերջին վեց ու կես տարիների ընթացքում մենք Ռայս համալսարանում տքնաջան աշխատել ենք մի նախագծի վրա, որը կոչվում է «Connexions», (կապեր), և ես կցանկանայի մեր զրույցի մնացած մասում մի փոքր պատմել,թե մարդիկ ինչ են անում «Connexions»-ում, և դուք կարող եք մտածել, որ սա Նիկոլաս Նեգրոպոնտի երեկվա ելույթի մեկ ուրիշ տարբերակն է. նրանք աշխատում են մի սարքավորման ստեղծման վրա, որի օգնությամբ կրթությունը հասանելի կլինի ամբողջ աշխարհին: Մենք աշխատում ենք բաց-աղբյուր գործիքների և տեղեկատվության վրա, լա՞վ: Դե այստեղ մենք խոսում ենք դրա հեռանկարի մասին:
Այպիսով «ստեղծել». ի՞նչ մասնագիտություն ունեն այն մարդիկ, ովքեր օգտագործում են այդպիսի գործիքներ: Լավ, սկսենք այն բանից, որ կա ինժեներ- դասախոսների մի խումբ, ովքեր եկել են սկսած Քեմբրիջից վերջացրած Կիոտոյից և զարգացնում են էլէկտրամեխանիկայի տեղեկատվությունը, որպեսզի ստեղծեն այն, ինչ ձեզ համար կարող է մի հսկայական դասագիրք թվալ, այո՞, ներառում է էլէկտրական ինժեներության ամբողջ ոլորտը, և ոչ միայն դա, այն կարող է հարմարեցվել ցանկացած սեփական, առանձին կառույցների օգտագործմանը: Օրինակ, մարդկանց դուր է գալիս Քիթի Ջոնսը՝ «արհամարհված»-ներից մեկը, Իլինոիսի Շամփեյնում ապրող երաժշտության մասնավոր դասերի ուսուցչուհին, ով ցանկացավ կիսվել աշխարհի հետ իր անհավանական երաժշտության բովանդակությամբ, թե ինչպես սովորեցնել երեխաներին նվագել: Այսօր նրա նյութերը օգտագործվում են ամսական 600.000 անգամ: Ահռելի, ապշեցնող քանակ. մեծամասամբ օգտագործում են Միացյալ Նահանգներում 12 դպրոցների միջոցով, քանի որ յուրաքանչյուրը, ով ներառված է դպրոցական «վերականգնման ծրագրի» մեջ, առաջին առարկան, որ կրճատվում է նրանց առարկաներից, երաժշտության դասաժամն է, այսպիսով սա ցույց է տալիս, թե ինչպիսի ահռելի քաղց կա այսպիսի բաց, ազատ տեղեկատվության համար: Շատ ուսուցիչներ այս նյութերն են օգտագործում: Լավ, իսկ ի՞նչ կասեք մասնատման մասին:
Ի՞նչ կասեք դրանց պատճենման, վերաօգտագործման մասին: Տեխասի Էլ Պասո համալսարանում մի խումբ կամավոր շրջանավարտներ թարգմանում են ինժեներության այդ առաջնակարգ դասագրքերը, և մեկ շաբաթվա ընթացքում դրանք դարձան ամենահայտնի նյութերից մեկը, որ լայնորեն տարածվեց Լատինական Ամերիկայում, հատկապես Մեքսիկայում՝ շնորհիվ դրանց բաց, հասանելի բնույթի: Մարդիկ, կամավորները և նույնիսկ ընկերությունները թարգմանություններ են կատարում այնպիսի ասիական լեզուներով, ինչպիսիք են չինարենը, ճապոներենը կամ թայերենը, որպեսզի գիտելիքը ավելի տարածվի:
Լավ, իսկ ի՞նչ կասեք այն մարդկանց մասին, ովքեր միախառնում են այդ ամենը: Ի՞նչ ասել է միախառնել: Միախառնել նշանակում է ստեղծել հարմարեցված դասընթացներ, հարմարեցված գրքեր: Ընկերությունները, ինչպիսին օրինակ «National Instruments»-ն է, ավելացնում են շատ հզոր, ինտերակտիվ մոդելավորման ռեսուրուսների ներմուծում այս նյութերի մեջ, որպեսզի մենք կարողանանք գերազանցել սովորական դասագրքերը, քանի որ այժմ բոլոր դասագրքերի նյութերը կլինեն ինտերակտիվ, դուք կարող եք խաղալ և միևնույն ժամանակ սովորել:
Մենք աշխատում ենք «Ուսուցիչներ առանց սահմանների»(ՈՒԱՍ) հետ, ովքեր շատ են հետաքրքրված մեր նյութերը միախառնելու գործով: Նրանք պատրաստվում են «Connexions»-ը որպես հիմք օգտագործել, որպեսզի զարգացնեն և տրամադրեն ուսուցանվող նյութը, և սովորեցնեն ուսուցիչներին` ինչպես ուսուցանել աշխարհի 84 երկրներում: ՈՒԱՍ-ը ներկայումս Իրաքում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն աջակցությամբ վերապատրաստում է 20.000 ուսուցիչների, և նրանք կարևորում են այն միտքը, որ իրենք կարող են նյութերը միախառնել և հարմարեցնել տեղի պահանջներին, քանի որ զարգացող աշխարհում ապրող մարդկանց շատ է դուր եկել ազատ տեղեկատվության ապահովումը, որը վերածվում է ինչ-որ մշակութային իմպերիալիզմի: Այդպիսով, եթե դուք մարդկանց հնարավորություն չտաք նյութի բովանդակությունը փոխել, այդ նյութը մայրենի լեզվով թարգմանել և դրանք տնօրինել ապա լավ չի լինի: Լավ, մյուս կազմակերպությունը, որի հետ մենք աշխատում ենք, Կալիֆոռնիայի Մերսեդ համալսարանն է, մարդիկ լսել են Կալիֆոռնիայի Մերսեդ համալսարանի մասին: Այն Կալիֆոռնիայի կենտրոնական հովտում բացված մի նոր համալսարան է, որը սերտ համագործակցության մեջ է տեղի քոլեջների հետ: Նրանք զարգացնում են գիտության և ինժեներության ուսումնական պլանը, որպեսզի մեր համակարգի միջոցով աշխարհով մեկ տարածեն, նրանք նաև փորձում են զարգացնել իրենց ծրագրային գործիքները «բաց աղբյուր»-ի սկզբունքներով: Մենք աշխատել ենք ԱՄՀ-ի (առաջատար միկրո համակարգեր) կազմակերպության հետ, որը «50% մինչև 15» անվամբ մի ծրագիր է իրականացնում. որի նպատակն է մինչև 2015թվականը ինտերտենային կապը հասցնել աշխարհի բնակչության 50 տոկոսին: Մենք պատրաստվում ենք նրանց տեղեկատվությամբ ապահովել տարբեր լեզուներով: Մենք նաև աշխատել ենք բազմաթիվ այլ կազմակերպությունների հետ: Հատկապես, այն ծրագրերի հետ, որոնց ֆինանսավորում է Hewlett հիմնադրամը ( դրամաշնորհ տրամադրող կազմակերպություն), որը առաջատարի դեր է ստանձնել բաց տեղեկատվության ոլորտում:
Լավ, ինչ վերաբերում է գրառմանը, կարծում եմ, որ բավականին հետաքրքիր է: Գրառումը մի հայեցակարգ է, որը թույլ է տալիս ստեղծել այս դասընթացներից մեկի շոշափելի տարբերակը, և կարծում եմ, որ ձեզնից շատերը, ավելի ճիշտ բոլորդ էլ երբևէ ստացել եք այս երաժշտական գրքերից: Փոքրիկ նվեր ձեզ համար: Որպեսզի արագ պատմեմ, ցույց կտամ այս օրինակի վրա:Սա ինժեներության դասագիրք է: Այն մոտավերապես 300 էջ է՝ հաստ կազմով: Սա արժե. ինչ-որ մեկը կարո՞ղ է գուշակել: Ինչքա՞ն կարժենա սա գրախանութում:
Ռիչարդ Բարանյուկ: Սա ուսանողի համար կարժենա 22 դոլլար: Իսկ ինչու՞ 22 դոլլար, որովհետև այն հրատարակված է համաձայն պահանջի, իսկ դրա պարունակությունը վերցրած է բաց նյութերի շտեմարանից: Եթե այս գիրքը հրատարակված լիներ սովորական հրատարակչի կողմից, այն կարժենար ամենաքիչը 122 դոլլար:
Ահա, թե ինչ ենք տեսնում՝ սա նյութականացման կամ հրատարակման գործընթացի սովորական` «մեկ հեղինակ» ձևի փոփոխարինումն է, «խմբային համահեղինակության» մոդուլյար նյութերի հրապարակման, որոնք հարմարեցվում են յուրաքանչյուր անհատական դասին, և շատ էժան հրատարակվում են ըստ պահանջի, կամ վաճառվում են Amazon (առցանց գրախանութ)-ի միջոցով, կամ էլ հրատարակվում են հենց պահանջով, ինչպես Coop-ի դեպքում: Եվ կարծում եմ, որ սա չափազանց հետաքրքիր ոլորտ է, քանի որ հրատարակման այս «երկար շղթայի»-ի ետևում ընկած է մի ահռելի մեծ ոլորտ: Մենք չենք խոսում Հարրի Փոթերի ավարտի մասին, այնտեղ՝ ձախ մասում: Մենք խոսում ենք հիպեր երկրաչափական մասնակի դիֆերենցիալ հավասարումների գրքերի մասին: Գրքեր, որոնց կրկնօրինակները տարեկան վաճառվում են հարյուրներով, հազարներով: Ահռելի կայուն եկամուտ են ապահովում այս «երկար շղթայի»-ի տակ, որոնք կարող են ոչ միայն ապահովել այնպիսի ծրագրեր, ինչպիսին մերն է, այլ նաև ապահովել այս նոր՝ «ըստ պահանջի հարատարակողներ» ծրագիրը, ինչպիսին Coop-ն է, որը հրատարակեց այս երկու գրքերը: Եվ ես կարծում եմ, որ մեր այս ելույթից դուք ձեզ հետ պիտի տանեք այն գաղափարը, որ միջնորդների անխուսափելի կրճատում է լինելու, լա՞վ: Ազատում միջնորդներից: Ահա թե ինչ է լինելու հրատարակման արդյունաբերության մեջ, և այն հասնելու է իր գագաթնակետին հաջորդ մի քանի տարիների ընթացքում, և ես կարծում եմ, որ սա իրոք մեր օգուտի համար է, ամբողջ աշխարհի օգուտի համար է:
Լավ, իսկ ի՞նչը կդարձնի այս ամենը հնարավոր: Ի՞նչը կօգնի, որ մեր այս երազանքը իրականություն դառնա: Հազարավոր տեխնիկաներ կան, և ես շատ եմ ցանկանում խոսել XML-ի (ընդլայնելի նշագրման լեզու) մասին: Քանի՞սը գիտեն XML-ի մասին: Օ՜, հիանալի է, սա է ցանցի ապագան, ճի՞շտ է: Սա մեկնաբանության բովանդակության իմաստային պատկերացումն է, և ինչպե՞ս մենք կարող ենք օգտագործել XML-ը այս դեպքում: Սա փաթեթավորում է, որ մենք ենք անում այս էջերի շուրջը: Հիշեք, մենք վերցնում ենք գիրքը, պատռեցի՞նք էջերը: Լավ, իսկ ի՞նչ է անելու XML-ը: Այն էջերը վերածելու է Lego-ի մասերի: XML-ը Lego-ի վրա գտնվող այն կետերն են, որոնք օգնում են բովանդակությունը համադրել բազմաթիվ տարբերակներով և միևնույն ժամանակ ներկայացնում է բովանդակության բաշխման կառուցվածքը: Այսպիսով, այն կօգնի վերցնել այս էկոհամակարգը, ճի՞շտ է, իր սկզբնական վիճակով, ամբողջ բովանդակությամբ, բոլոր պատռած էջերով, և ստեղծել բարձր մակարդակի ուսուցանող մեքենաներ, պա՞րզ է. գրքեր, դասընթացներ, դասընթացների շարք, հ՞ա:
Սա ձեզ հնարավորություն է տալիս անհատականացնել ուսուցման փորձը յուրաքանչյուր ուսանողի համար, այնպես, որ ամեն ուսանող կարողանա ունենալ գիրք կամ դասընթաց, որը հարմարեցված կլինի իր սովորելու ձևին, ընդունակություններին, լեզվին և այն ամենին, ինչ հետաքրքրում է իրեն: Այն թույլ է տալիս վերօգտագործել նույն նյութը բազմաթիվ տարբերակներով, զարմանալի թվացող նոր տարբերակներով: Այն թույլ է տալիս փոխկապակցել գաղափարները՝ ցույց տալով, թե ինչպես են տարբեր ոլորտներ առնչվում մեկը մյուսի հետ: Օրինակ կբերեմ իմ սեփական փորձը: Մենք սկսեցինք այս գործը վեց ու կես տարի առաջ, քանի որ ես ուսուցանում եմ այն, ինչ կարմիրով է նշված:
Եվ իմ հիմնական աշխատանքը, ինչպես Քրիսն ասաց, էլէկտրատեխնիկա դասավանդելն է: Դասավանդում եմ «ազդանշանի մշակում», և իմ նպատակը կայանում է նրանում, որ ցույց տամ, որ այս մաթեմատիկան. օ՜, մոտավերապես ձեզնից կեսը միանգամից քնեց, երբ տեսավ այս հավասարումը…
Բայց այս չոր մաթեմատիկան իրականում գտնվում է այս հզոր և ուժեղ ցանցի կենտրոնում, որը կապում է տեխնոլոգիաները: Այն, իրոք, հետաքրքիր ծրագրեր է միմյանց կապում, ինչպիսին օրինակ երաժշտական սինթեզատորներն են, որոնք միացվել են հսկայական տնտեսական հնարավորություններին, բայց միևնույն ժամանակ պաշտպանվում են հեղինակային իրավունքները: Եվ գլխումս մի միտք ծագեց, որ ինձ՝ ինժեներիս համար անհնար է գրել այնպիսի գիրք, որը կներառեր այս ամբողջ դասընթացը: Մենք խմբի կարիք ունեինք, որը մեզ կօգներ անել դա, ինչպես նաև նոր գործիքների կարիք կար, որոնք կօգնեին փոխկապակցել այս գաղափարները: Եվ ես կարծում եմ, որ մենք այդ ճանապարհին ենք, այն ճանապարհին, որը կիրականացնի Մինսկիի երազանքը: Այդ ժամանակ պատկերացրեք, որ գրադարանում բոլոր գրքերը իսկապես կսկսեն խոսել միմյանց և մարդկանց հետ, ովքեր ուսուցիչներ են, հասկանու՞մ եք: Ուսուցումը իրականում տարբեր գաղափարների փոխկապակցվածությունն է:
Լավ, վերադառնանք մաթեմատիկային:Պատկերացրեք, որ սա հնարավոր է: Հնարավոր է, որ դուք սեղմեք ձեր նոր էլեկտրոնային գրքում եղած ցանկացած հավասարման վրա և հնարավորություն ստանաք հետազոտել և փորձեր կատարել դրա հետ: Դե պատկերացրեք ձեր երեխայի 7-րդ դասարանի հանրահաշվի գիրքը: Դուք կարող եք սեղմել ցանկացած հավասարման վրա և դուրս բերել մի փոքրիկ գործիք, որով կկարողանաք փորձեր կատարել, միացնել, հասկանալ, քանի որ մենք իրոք չենք հասկանում, մինչև չենք փոձում: Նույն տիպի ծրագիր, ինչպիսին է mathML-ը, քիմիայի համար է: Պատկերացրեք քիմիայի դասագիրքը, որը իրականում հասկանում է մոլեկուլների ձևավորման կառուցվածքը: Պատկերացրեք երաժշտական XML, որը իրականում թույլ է տալիս ձեզ փորփրել երաժշտության իմաստային կառուցվածքը, խաղալ դրա հետ, հասկանալ դա: Զարմանալի չէ, որ բոլորին սա հետաքրքիր է, այնպես չէ՞: Նույնիսկ այն երեք իմաստուն տղամարդկանց:
Լավ, երկրորդ մեծ օգնականը. և այստեղ ես ստեցի: Երկրորդ մեծ օգնականը մտավոր սեփականությունն է, քանի որ, փաստորեն, ես այստեղ խոսեցի այն մասին, թե ինչ հիանալի է երաժշտական մշակույթը: Մենք կարող ենք կիսվել և գրառել, խառնել և ձայնագրել, բայց փաստորեն այդ ամենը անօրինական է: Եվ մենք մեղադրում ենք ծովահեններին դրա համար, այդպես չէ՞, քանի որ երաժշտությունը համարվում է սեփականություն: Այն այժմ սեփականատեր ունի. դրանց սեփականատերերի մեծամասնությունը մեծ արդյունաբերություններ են: Ահա, և այս ամենի գլխավոր մասն այն է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ այդպիսի բան պատահի: Չենք կարող թույլ տալ, որ այդ Napster-ը (երաժշտական պորտալ) կրկնվի այստեղ: Ուրեմն, մենք պետք է հենց սկզբից ամեն ինչ ճիշտ անենք, և այն ինչ պետք է անենք, դա մտավոր սեփականության պաշտպանության համակարգ գտնելն է, որը տարածումը կդարձնի ապահով և հեշտ հասկանալի: Եվ ոգեշնչումը մենք վերցնում ենք բաց-աղբյուր ծրագրից, այնպիսի բաներից, ինչպիսիք են Linux-ը և GPL-ը (Ծրագրերի անվճար լիցենզավորում)
և այն ծրագրերից, որոնք արտոնագրում է Creative Commons-ը (ստեղծագործ աշխատանքնեի դիստրիբուտոր ընկերություն): Քանի՞սն են լսել Creative Commons-ի մասին Եթե չեք լսել, ուրեմն պետք է իմանաք դրա մասին: Այցելեք Creativecommons.org կայքը: Connexions»-ում և այլ նախագծերում առկա ցանկացած նյութի ներքևի հատվածում կարող եք տեսնել իրենց պատկերանիշը: Սեղմելով այդ պատկերանշանի վրա՝ հայտնվում է դյուրամարս, դյուրընթերնելի տեքստով մի փաստաթուղթ, որը կոնկրետ բացատրում է ձեզ, թե ինչ կարող եք անել բովանդակության հետ: Փաստորեն դուք ազատ եք. կարող եք այն տարածել, անել այդ ամենը. պատճենել, փոխել այն, նույնիսկ կարող եք օգտագործել կոմերցիոն նպատակներով, քանի դեռ դուք նշում եք հեղինակի անունը: Քանի որ ուսումնական և կրթական շատ հրատարակություններում հիմնական գաղափարը գիտելիքի տարածումն է, ազդեցություն թողնելն է,ահա թե ինչում է խնդիրը: Այդ նպատակով էլ մարդիկ գրում են, նույնիսկ առանց եկամուտ ունենալու մտադրության: Այժմ մենք չենք խոսում Հարրի Փոթերի մասին, լա՞վ: Մենք այդ «երկար շղթայի»-ի վերջին ենք մոտեցել: Այս ամենի ետևում օրենքն է կանգնած, այսպիսով, եթե ուզում եք այդ ամենը շատ ճիշտ կազմակերպել, ուրեմն creative commons-ը ձեզ կօգնի: Ավելի քան 43 միլիոն օբյեկտ արտոնագրվել է Creative Commons License-ի կողմից: Ոչ միայն տեքստեր, այլ նաև երաժշտություն, նկարներ, տեսագրություններ, և իրականում ահռելի թվով մարդիկ երաժշտություն են արտոնագրում, որպեսզի հասանելի դարձնեն այն մարդկանց, ովքեր իրականացնում են այս ամբողջ գաղափարը՝ վերընտրում են, մասնատում են, խառնում են, ձայնագրում և տարածում են:
Այսպիսով, եզրափակելով՝ կցանկանայի խոսել մի քանի կետերի մասին: Մենք ստեղծեցինք խմբերի գաղափարը: Մարդիկ օգտագործում են դա: Ունենք ամսական մոտավորապես 500.000 յուրահատուկ հաճախորդներ՝ կոնկրետ մեր կայքում: MIT-ը, որ բաց ուսումնական դասընթաց է և բաց բովանդակությամբ մեկ այլ հզոր կայք է, նույն թվով հաճախորդներ ունի, բայց ինչպե՞ս ենք պահպանում դա: Ինչպե՞ս ենք պահպանելու այն ապագայում, և մարդիկ առաջին հերթին մտածում են որակի հսկողության մասին, ճի՞շտ է, Քանի որ մենք ասում ենք, որ յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ: Յուրաքանչյուրը կարող է կատարել ցանկացած փոփոխություն, այդ իսկ պատճառով սա կարող է խնդիր դառնալ:
Մենք դրան երկար չսպասեցինք, քանի որ մարդիկ սկսեցին նյութեր ավելացնել, օրինակ, կանանց ներքնազգեստի մասին, որոնք, անկեղծ ասած, լավ նյութեր էին: Միակ խնդիրը կայանում էր նրանում, որ դա կրկնօրինակվել էր մի խոշոր ֆրանսիական ֆեմինիստական ամսագրից, և երբ դուք մուտք եք գործում այդ ենթադրվող դասընթացի կայքը, այն ցույց էր տալիս ներքնազգեստի վաճառքի համար նախատեսված կայքը, հասկանու՞մ եք: Սա մի փոքր խնդիր է առաջացնում, և մենք որակի վերահսկման վերաբերյալ ինչ-որ գաղափարի կարիք ունենք, ու հենց այստեղ է ծագում վերանայման և մանրամասն քննարկման միտքը: Լավ, դուք գալիս եք TED: Ինչու՞ եք գալիս TED: Քանի որ Քրիսը և իր թիմը ապահովել են գործունեության շա՜տ, շա՜տ բարձր որակ, ճի՞շտ է, և ահա, մենք էլ պիտի նույն բանը անենք: Եվ մենք պիտի կառուցվածքներ մշակենք, այսպիսով մենք ձևավորում ենք սոցիալական ծրագիր, որպեսզի հնարավրորություն տանք յուրաքանչյուրին կառուցել իր սեփական քննարկման գործընթացը, և մենք դրան կոչում ենք «ոսպնյակներ». հիմնականում, նրանք թույլ են տալիս յուրաքանչյուրին զարգացնել իր սեփական քննարկման գործընթացը, , որպեսզի հնարավոր լինի կենտրոնանալ տեղեկատվության շտեմարանի վրա, որ նրանց համար իրոք կարևոր է թվում: Եվ դուք նույնիսկ կարող եք TED-ը համարել պոտենցիալ «ոսպնյակ»:
Այսպիսով, կցանկանայի ավարտել ելույթս, ասելով, որ դուք իրոք կարող եք դիտել սա որպես գործողություն սկսելու կոչ: «Connexions»-ը և բաց տեղեկատվությունը գիտելիք տարածելու գաղափար ունեն: Այստեղ բոլորդ չափազանց իրազեկ եք, մեծ գիտելիքներ ունեք, և կցանկանայի հրավիրել յուրաքանչյուրիդ համագործակցելու նմանատիպ այլ նախագծերի հետ, քանի որ կարծում եմ, որ միասին մենք կարող ենք փոխել կրթության պատկերը և կրթական ոլորտում իրականցվող հրատարակչական գործընթացը:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation, or join one of these:
Ռայս համալսարանի դասախոս Ռիչարդ Բարանյուկը բացատրում է սկզբունքները, որոնցով աշխատում է «Connexions»-ը` իր բաց աղբյուրներով տրամադրվող առցանց կրթական համակարգը: Այն կրճատում է գրքերը՝ թույլ տալով ուսուցիչներին կիսել և ազատ կերպով փոփոխությունների ենթարկել դասընթացների նյութերը աշխարհի ցանկացած կետում:
Richard Baraniuk is founder of Connexions, a free, open-source, global clearinghouse of course materials. People in some 200 countries tap into its vast store of texts on everything from engineering to ornithology to music, adapting the content as they see fit. Full bio »
Translated into Armenian by YSLU MA translators 2010-2012
Reviewed by Varduhi Apoyan
Comments? Please email the translators above.
17:18 Posted: Feb 2007
Views 305,785 | Comments 54
17:37 Posted: Aug 2006
Views 194,481 | Comments 93
19:31 Posted: Feb 2008
Views 507,267 | Comments 51
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.