Այսօր ես պատրաստվում եմ խոսել մեր ուղեղի խնդիրների մասին: Եվ խնդիրը, որի մասին պատրաստվում եմ պատմել այդքան էլ նման չէ փիլիսոփայական հարցադրմանը. "Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե արդյոք այլ մարդիկ ուղեղ ունեն, թե` ոչ": Այսինքն, հավանաբար դուք ունեք ուղեղ, իսկ մյուս բոլորը ընդամենը շատ համոզիչ ռոբոտներ են: Սա փիլիսոփայության առջև դրված խնդիր է: Սակայն այսօր ես եզրակացնում եմ, որ հանդիսատեսներից շատերն ունեն ուղեղ և կարիք չկա անհանգստանալու այդ կապակցությամբ:
Երկրորդ խնդիրը, որ հավանաբար ավելի ծանոթ է մեզ որպես ծնող, ուսուցիչ, ամուսին, և գրող: Այն է. "Ինչու՞ է այդքան բարդ իմանալ մեկ ուրիշի ցանկությունները և կարծիքը": Կամ համապատասխանաբար. "Ինչու՞ է այդքան բարդ փոխել ուրիշի ցանկությունները և կարծիքը":
Կարծում եմ գրողները ամենից լավ են արտահայտվում: Օրինակ, Փիլիպ Րոթը, ով ասում էր. "Այնուամենայնիվ, ի՞նչ պետք է անենք այս չափազանց կարևոր հարցի՝ ուրիշ մարդկանց մտքերի վերաբերյալ: Մենք այնքան վատ ենք նախապատրաստված, որպեսզի տեսնենք ուրիշների ներքին մտքերը և անտեսանելի ցանկությունները": Որպես ուսուցիչ և որպես ամուսին, սա մի խնդիր է, որին ես առնչվում եմ ամեն օր: Բայց որպես գիտնական, ես հետաքրքրված եմ ուրիշների ուղեղների տարբեր խնդիրներով և դրանցից մեկը պատրաստվում եմ ներկայացնել այսօր: Եվ այդ խնդիրն է. "Ինչքա՞նով հեշտ է իմանալ ուրիշների մտքերը":
Սկսենք մի պատկերից, դուք կարիք չունեք այլ տեղեկատվության, քան օտարի հայացքը, որպեսզի կռահեք, թե ինչ է մտածում այս կինը, կամ այս տղամարդը: Այլ կերպ ասած, խնդիրը նրանում է, որ այն մեխանիզմը, որը մենք օգտագործում ենք ուրիշների մտքերը իմանալու համար, մեր ուղեղը, կազմված է բազում մասերից, ուղեղի բջիջներից, որոնք ունեն նաև մյուս բոլոր կենդանիները, կապիկները, մկները, նույնիսկ խխունջները: Ապա, դուք համադրում եք դրանք մի հատուկ ցանցի մեջ և ստանում եք Ռոմեո և Ջուլիետ գրելու հնարավորություն: Կամ, օրինակ, ինչպես Ալան Գրինսպանն արեց, "Ես գիտեմ, որ դու կարծում ես, թե դու հասկանում ես, թե ինչ ես մտածում իմ ասածի մասին, բայց ես վստահ չեմ, որ դու գիտակցում ես, որ այն, ինչ լսել ես բոլորովին այն չէր, ինչ ես ի նկատի ունեի": /Ծիծաղ/
Այսպիսով, իմ ոլորտում՝ ճանաչողական նյարդաբանության ուղղությամբ կատարած աշխատանքը հենց կապված է այս գաղափարներից յուրաքանչյուրը մեկ ձեռքում պահելու մեջ: Եվ փորձել հասկանալ, թե ինչպես կարելի է միացնել մի ցանցում պարզագույն միավորները, պարզագույն հաղորդագրությունները ժամանակի և տարածության մեջ և ստանալ մարդու այս ապշեցուցիչ հնարավորությունը. մտածել մտքերի մասին: Այսօր ես պատրաստվում եմ ձեզ 3 բան պատմել: Ակնհայտորեն, ողջ ծրագիրը շատ ծավալուն է: Ես կպատմեմ ձեզ ընդամենը մեր առաջին քայլերի մասին ուղեղի հատուկ մասի բացահայտման վերաբերյալ, որի շնորհիվ մենք մտածում ենք ուրիշների մտքերի մասին: Կան որոշ դիտարկումներ այս համակարգի դանդաղ զարգացման մասին, քանի որ մենք սովորել ենք ինչպես անել այս դժվարին աշխատանքը: Եվ ի վերջո ցույց կտանք մարդկանց միջեւ որոշ տարբերությունները, թե ինչպես ենք մենք դատում ուրիշների մասին, որը կարելի է բացատրել ուղեղի այս համակարգի միջոցով:
Առաջինը, ինչ կցանկանայի ձեզ պատմել այն է, որ մարդու ուղեղում կա մի հատված, հենց ձեր ուղեղում, որի ֆունկցիան ուրիշ մարդկանց մտքերի մասին մտածելն է: Ահա դրա պատկերը: Այն կոչվում է աջակողմյան գագաթնաքունքային հանգույց: Այն գտնվում է ձեր աջ ականջի ետնամասի վերևում: Սա ուղեղի այն հատվածն է, որն օգտագործում եք, երբ նայում եք այս նկարները, կամ երբ դուք կարդում եք "Ռոմեո և Ջուլիետ"-ը, կամ երբ փորձում եք հասկանալ Ալան Գրինսփանին: Դուք չեք օգտագործում այն ինչ-որ այլ տիպի տրամաբանական խնդիրների լուծման համար: Այսպիսով, ուղեղի այդ հատվածը կոչվում է ԱԳՔՀ: Եվ այս նկարը ցույց է տալիս հասուն մարդու միջին ակտիվութունը: Նրանք Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներն են: /Ծիծաղ/
Ուղեղի այս համակարգի մասին կցանկանայի նշել նաև, որ չնայած մենք` հասուն մարդիկ, թեև կարողանում ենք լավ հասկանալ ուրիշների մտքերը, սակայն մենք միշտ այդպիսին չենք եղել: Երեխաներին երկար ժամանակ է պահանջվում այդ համակարգ մուտք գործելու համար: Ես պատրաստվում եմ ձեզ ցույց տալ այդ երկար և ծավալուն գործընթացի մի մասը: Առաջինը ցանկանում եմ ցույց տալ 3 և 5 տարեկան երեխաների տարբերությունը, այն ընթացքը, երբ երեխան սովորում է հասկանալ, որ ինչ-որ ուրիշ մեկը կարող է ունենալ իր կարծիքից մեկ այլ կարծիք: Ուզում եմ ցույց տալ ձեզ 5 տարեկան երեխայի, ում հանձնարարվում է մի խաղ, որ մենք կոչում ենք սխալ կարծիքի առաջադրանք:
Վիդեո. Սա առաջին ծովահենն է: Նրա անունը Իվան է: Դու գիտե՞ս, թե նրանք ինչ են սիրում:
Նրանք չափազանց շատ են սիրում պանրով սենդվիչները:
Երեխա. Պանի՞ր: Ես սիրում եմ պանիր:
Ռ.Ս. Այո': Այսպիսով Իվանն ունի այս պանրով սենդվիչը: Եվ նա ասում է. "Յամ, յամ, յամ, յամ: Ես իսկապես շատ եմ սիրում պանրով սենդվիչներ": Եվ Իվանը դնում է իր սենդվիչը ահա այստեղ, ծովահենի սնդուկի վրա: Ապա Իվանն ասում է. "Գիտե՞ք, ես խմիչք եմ ուզում իմ ուտելիքի հետ": Եվ Իվանը գնում է խմելու բան բերելու: Եվ քանի դեռ Իվանը ճանապարհին է քամին փչում և գցում է ծովահենի սենդվիչը խոտի վրա: Եվ ահա, գալիս է մեկ այլ ծովահեն: Նրա անունը Ջոշուա է: Ջոշուան նույնպես շատ է սիրում պանրով սենդվիչներ: Ահա Ջոշուան ունի պանրի սենդվիչ և նա ասում է. "Յամ, յամ, յամ, յամ: Ես շատ եմ սիրում պանրի սենդվիչներ": Եվ նա դրեց իր պանրի սենդվիչը նույն սնդուկի վրա:
Ռ.Ս. Այո, այս մեկը Ջոշուայինն է: Ճիշտ է:
Երեխա. Ապա նրա սենդվիչը նույնպես ընկնում է գետնին:
Երեխա. Եվ նա չգիտի, թե որն է իր սենդվիչը:
Ռ.Ս. Այժմ Ջոշուան է գնում խմելու բան բերելու: Իվանը վերադառնում է և ասում. "Ես ուզում եմ իմ պանրով սենդվիչը": Եվ որը՞ կվերցնի նա, ի՞նչ ես կարծում:
Երեխա. Կարծում եմ կվերցնի այդ մեկը:
Ռ.Ս. Այո՞, դու կարծում ես նա կվերցնի ա՞յդ մեկը: Շատ լավ: Արի տեսնենք: Այո', դու ճիշտ ես: Նա վերցրեց այդ մեկը:
Այսպիսով, 5 տարեկան երեխան հստակ հասկանում է, որ մարդիկ կարող են ունենալ սխալ պատկերացումներ և որպես հետևանք տեսնում են նրանց գործողությունները: Այժմ ես ցույց կտամ 3 տարեկան երեխային, ում հանձնարարվում է նույն խնդիրը:
Վիդեո. Ռ.Ս. Եվ Իվանն անսում է. "Ես ուզում եմ իմ սենդվիչը": Իսկ ո՞ր մեկը նա կվերցնի: Դու կարծում ես նա կվերցնի այդ մեկը՞: Արի տեսնենք ինչ կլինի: Տեսնենք, թե նա ի՞նչ կանի: Ահա գալիս է Իվանը: Եվ նա ասում է. "Ես ուզում եմ իմ սենդվիչը": Եվ նա վերցնում է այս մեկը: Օ-հո... Ինչու՞ նա վերցրեց այդ մեկը:
Երեխա. Նրա սենդվիչը խոտի վրա է:
Ռ.Ս. Այսպիսով 3 տարեկան երեխան տարբերվեց երկու անգամ: Առաջինը. նա մտածեց, թե Իվանը կվերցնի այն սենդվիչը, որն իրականում իրենն է: Եվ երկրորդ. երբ նա տեսավ, որ Իվանը վերցրեց սենդվիչն այնտեղից, որտեղ թողել էր, և մենք կարող ենք ասել, որ նա կարծում է դա իրենն է, իսկ երեխան այլ բացատրություն գտավ: Նա չվերցրեց իր սենդվիչը, քանի որ նա չէր ուզում, որովհետև այն այժմ գետնին էր և կեղտոտ էր: Ահա այդ պատճառով նա վերցրեց մյուսը: Իհարկե, 5 տարեկանում զարգացումը չի ավարտվում: Եվ մենք կարող ենք տեսնել այդ գործընթացի շարունակությունը երբ մարդիկ սովորում են մտածել այլ մարդկանց մտքերի մասին զարգացնելով նախնական ներուժը և հարցնելով ոչ միայն գործողության կանխատեսման մասին, այլ բարոյական ընտրության մասին: Նախևառաջ, ես ցանկանում եմ ցույց տալ երեք տարեկան երեխային :
Վիդեո. Ռ.Ս. Արդյոք Իվանին պետք է նախատել և նա մեղավոր է Ջոշուայի սենդվիչը վերցնելու համար:
Ռ.Ս. Արդյոք Իվանը պետք է անհանգստանա Ջոշուայի սենդվիչը վերցնելու համար:
Ռ.Ս. Այդքան էլ տարօրինկա չէ, որ նա մտածել է, որ դա իրենն է, երբ վերցրել է Ջոշուայի սենդվիչը: Սկզբում նա ասաց, որ Իվանն ընդամենը վերցրել է Ջոշուայի սենդվիչը, որպեսզի չվերցնի իր կեղտոտված սենդվիչը: Բայց այժմ ես պատրաստվում եմ ցույց տալ 5 տարեկան երեխային: Եթե հիշում եք, 5 տարեկան երեխան ամբողջովին հասկանում էր, ինչու Իվանը վերցրեց Ջոշուայի սենդվիչը:
Վիդեո. Ռ.Ս. Արդյոք Իվանը մեղավոր է և պետք է պատժվի Ջոշուայի սենդվիչը վերցնելու համար:
Ռ.Ս. Այսպիսով, մինչև 7 տարեկան մենք սկսում ենք մտածել մեծերի նման:
Վիդեո. Ռ.Ս. Արդյոք Իվանը պետք էր անհանգստանար, որ վերցրել էր Ջոշուայի սենդվիչը:
Երեխա. Ոչ, քանի որ քամին պետք է անհանգստանա:
Ռ.Ս. Նա ասաց, որ քամին պետք է անհանգստանա, սենդվիչները խառնելու համար: (Ծիծաղ)
Այժմ մենք իմ լաբորատորիայում փորձում ենք դիտարկել երեխայի ուղեղը հատուկ սարքի օգնությամբ և իմանալ, թե ինչ է տեղի ունենում նրանց ուղեղի հետ այլ մարդկանց մտքերը հասկանալու կարողության զարգացման ընթացքում: Առաջինը, ինչ տեսնում ենք երեխաների մոտ դա ուղեղի միևնույն ԱԳՔՀ հատվածի աշխատանքն է, երբ նրանք մտածում են այլ մարդկանց մտքերի մասին: Բայց այն նման չէ հասուն մարդու ուղեղին:
Մեծահասակների մոտ, ինչպես ասացի, ուղեղի այս հատվածը համարյա ամբողջովին մասնագիտացված է: Այն աշխատում է միայն այլ մարդկանց մտքերը հասկանալու համար: Երեխաների մոտ այն ավելի քիչ է զարգացած, երբ նրանք 5-8 տարեկան են, այն տարիքային խմբի երեխաներին, ում քիչ առաջ տեսանք: Իրականում, երբ մենք դիտարկենք 8-11 տարեկաններին, ովքեր գտնվում են վաղ պատանեկության փուլում, նրանց ուղեղի այդ հատվածը դեռևս հասուն մարդու ուղեղի պես չէ: Այդպիսով, մենք կարող ենք տեսնել, որ մանկության և վաղ պատանեկության շրջանում, և՛ ճանաչողական համակարգը, և՛ ուրիշների մտքերը կռահելու մտավոր կարողությունները, և՛ ուղեղի համակարգը, որ ապահովում է այդ գործընթացը, դանդաղ շարունակում են զարգանալ:
Սակայն իհարկե, ինչպես դուք հավանաբար գիտեք, նույնիսկ չափահասները տարբերվում են միմյանցից ուրիշների մտքերը հասկանալու կարողություններով, թե արդյոք ինչքան հաճախ են դա անում և ինչքան ճշգրիտ: Եվ մենք ցանկանում ենք իմանալ, արդյոք չափահասների միջև տարբերությունները, թե ինչպես են նրանք դատում ուրիշների մտքերը, կարող են բացատրվել նրանց ուղեղի հատվածների տարբերություններով: Առաջինն ինչ մենք արեցին, մենք տվեցինք նույն ծովահենների հարցը, որը մինչ այդ տվել էինք երեխաներին: Եվ ես պատրաստվում եմ այն ձեզ նույնպես հարցնել:
Այսպիսով, Գրեյսը և իր ընկերուհին այժմ քիմիական գործարանում են և նրանք սրճում են: Եվ Գրեյսի ընկերուհին շաքարավազ է խնդրում իր սուրճի համար: Գրեյսը գնում է սուրճ պատրաստելու և տեսնում է սուրճի կողքին դրված մի ափսե, որի մեջ սպիտակ փոշի է, շաքարավազ: Սակայն ափսեի վրա գրված է "Մահացու թունավոր է": Եվ Գրեյսը մտածում է, որ դա թույն է: Եվ լցնում է այն ընկերուհու սուրճի մեջ: Ընկերուհին խմում է այն և շատ լավ է իրեն զգում:
Քանի՞սն են մտածում, որ Գրեյսի արարքն բարոյապես ընդունելի է. լցնել այդ փոշին ընկերուհու սուրճի մեջ: Լավ, շատ լավ: /Ծիծաղ/ Եվ մենք հարցրեցինք մարդկանց, ինչքանով է Գրեյսը մեղավոր այս դեպքում, որը մենք կոչեցինք վնասելու ձախողված փորձ:
Եվ մենք կարող ենք համեմատել այն ուրիշ դեպքի հետ, որտեղ ամեն ինչ նույնն է: Փոշին կրկին շաքարավազ է, սակայն միակ տարբերությունը Գրեյսի մտքերն են: Այս դեպքում Գրեյսը կարծում է, որ այն շաքարավազ է: Եվ հնարավոր է, երբ Գրեյսը մտածում է, որ փոշին շաքարավազ է, և լցնում է այն ընկերուհու սուրճի մեջ: Մարդիկ ասում են, որ այս անգամ նա հանդիմանանքի արժանի չէ: Հակառակ այն դեպքի, երբ նա մտածում էր, որ փոշին թույն էր, նույնիսկ եթե այն իրականում շաքարավազ էր, այդ դեպքում մարդիկ մեղադրում էին նրան: Նույնիսկ այն ժամանակ, երբ իրական կյանքում հենց նման կերպ է կատարվում:
Եվ փաստացի նրանք ասում են, որ նա մեղավոր է վնասելու ձախողված փորձի դեպքում, իսկ մյուս դեպքում` հակառակը, մենք ընդամենը կոչում ենք այն պատահար: Երբ Գերյսը մտածում էր, որ փոշին շաքարավազ էր, քանի որ այն պիտակված էր որպես այդպիսին և պատրաստվել է սուրճի մեքենայով, բայց իրականում այն թույն էր: Նույնիսկ այն դեպքում, երբ փոշին թույն էր, ընկերուհին խմեց և մահացավ, մարդիկ ասում են, որ Գրեյսն ավելի քիչ է արճանի նախատինքի, երբ նա առանց մեղքի կարծում էր, որ դա շաքարավազ էր, քան այն դեպքում, երբ նա կարծում էր, որ դա թույն էր, և որի դեպքում ոչ մի վնաս տեղի չէր ունեցել:
Չնայած, մարդիկ մի քիչ տարբեր կարծիքներ ունեն Գրեյսին մեղադրելու հետ կապված, թե հատկապես որքան պատիժ պիտի կրի Գրեյսը պատահարի դեպքում: Որոշ մարդիկ կարծում են, որ նա պետք է ենթարկվի մեծ պատժի, ոմանք էլ կարծում են, որ ավելի մեղմ պատիժ պիտի կրի: Ես պատրաստվում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում այն ժամանակ, երբ մենք դիտարկում ենք մարդու ուղեղի ներսը, երբ նրանք ընտրություն են կատարում: Ես ձեզ ցույց կտամ, ձախից աջ, թե ինչքանով է ակտիվանում ուղեղի այս հատվածը: Եվ ներքևից վերև կտեսնենք, թե ինչքան պատժի է արժանի Գրեյսը մարդկանց կարծիքով:
Դուք կարող եք տեսնել ձախ մասում, որտեղ ուղեղի այդ հատվածը շատ քիչ ակտիվ է, մարդիկ ավելի քիչ ուշադրություն են դարձնում անմեղության վարկածին, և ասում են, որ նա մեղավոր է պատահարի համար: Մինչդեռ, աջ մասում, որտեղ բավական ակտիվություն է նկատվում, մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում անմեղության վարկածին, և ասում են, որ նա քիչ պատժի է արժանի այդ պատահարի համար:
Դա լավ է, բայց իհարկե, մենք կարող ենք ազդեցություն ունենալ ուղեղի այդ հատված վրա և տեսնենք, արդյոք կարող ենք փոխել մարդկանց որոշումները: Եվ մենք իրականում ունենք այդպիսի մի գործիք: Այն կոչվում է վերգանգային մագնիսային գրգիռ, կամ ՎՄԳ: Սա մի գործիք է, որ թույլ է տալիս մեզ մագնիսական ազդակներ ուղղորդել ինչ-որ մեկի գանգի միջոցով, ուղեղի այդ փոքրիկ հատվածին և ժամանակավորապես ապակազմակերպել նյարդային հատվածի գործողությունները:
Ես պատրաստվում եմ ցույց տալ դրա փորձարկումը: Առաջինը, ես պատրաստվում եմ ցույց տալ, որ սա իսկապես մագնիսական ազդակ է թողնում: Ես պատրաստվում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում, երբ սարքավորման վրո նշում ենք քառորդ մասը: Երբ դուք հարվածներ լսեք, նշանակում է, մենք միացրել ենք սարքավորումը: Այժմ պատրաստվում եմ ուղղել որոշ ազդակներ դեպի իմ ուղեղ, իմ ձեռքրեը կառավարող հատվածի վրա: Այստեղ չկա ֆիզիկական ուժի գործադրում, ընդամենը մագնիսական ազդակներ:
Վիդեո. Կին. Պատրաստ ե՞ք: Ռեբեկա Սաքս. Այո:
Լավ, այն առաջացնում է իմ ձեռքի անկախ շարժում իմ ուղեղին մագնիսկան ազդակ հաղորդելու շնորհիվ: Մենք կարող ենք օգտագործել միևնույն ազդակը, ազդելով արդեն ուղեղի ԱԳՔՀ հատվածի վրա, և փորձենք փոխել մարդու բարոյական դատողությունները: Դրանք իմ կողմից ցույց տրված նախնական, նորմալ բարոյական դատողություններն են: Ապա մենք կարող ենք կիրառել ՎՄԳ-ն և ազդել ԱԳՔՀ-ի վրա և առաջացնենք մարդկանց դատողությունների փոփոխություն: Առաջինն այն է, որ մարդին դեռևս կարող են շարունակել այն անել:
Եվ նրանց որոշումները այն դեպքերի համար, երբ ամեն-ինչ լավ է կմնան նույնը: Նրանք ասում են, որ Գրեյսը պատժի արժանի չէ: Բայց վնասելու ձախողված փորձի դեպքում, երբ Գրեյսը մտածում էր, որ դա թույն էր, չնայած, որ այն իրականում շաքարավազ էր, մարդիկ այժմ ասում են, որ դա լավ է և նա ավելի քիչ պատժի է արժանի այդ փոշին սուրճի մեջ լցնելու համար:
Եվ պատահարի դեպքում, երբ նա կարծում էր, որ դա շաքարավազ է, բայց այն իրականում թույն էր, որը մահվան վերջաբան ունեցավ, մարդիկ ասում էին, որ դա վատ է և Գրեյսը ավելի մեծ պատժի է արժանի: Ասածս այն է, որ մարդիկ, իրականում, ավելի լավ հակվածություն ունեն ուրիշների մտքերը դատելուն:
Մենք ունենք ուղեղի հատուկ համակարգ, որը օգնում է մեզ մտածել, թե ինչ են մտածում մյուս մարդիկ: Այդ համակարգի զարգացման համար բավական ժամանակ է հարկավոր, մանկությունից, դանդաղորեն զարգանալով, միչև վաղ պատանեկություն: Եվ նույնիսկ չափահաս տարիքում, ուղեղի այս հատվածի տարբերությունները կարող են բացատրել չափահասների մոտ այլ մարդկանց մտքերի և գնահատումների վերաբերյալ տարբերությունները:
Վերջին խոսքս ցանկանում եմ ուղղել գրողներին: Հատկապես Ֆիլիպ Րոթին, ով ասել է. "Փաստն այն է, որ մարդկանց ճիշտ հասկանալը դեռևս կյանքում բավարար չէ: Ապրել նշանակում է սխալվել: Անընդհատ հասկանալ նրանց սխալ, սխալ եւ սխալ: Ապա զգույշ վերանայման արդյունքում նորից նրանց սխալ հասկանալ": Շնորհակալություն /Ծափահարություններ/
Քրիս Անդերսոն. Երբ դու սկսեցիր խոսել մագնիսական ազդակների օգտագործմամբ մարդկանց բարոյական որոշումները փոխելու մասին, դա շատ մտահոգիչ թվաց: /Ծիծաղ/ Խնդրում եմ, ասա, որ դու չես պատասխանում Պենտագոնի հեռախոսազանգերին, ասա':
Ռեբեկա Սաքս. Ոչ: Նկատի ունեմ, նրանք զանգում են, բայց ես չեմ վերցնում լսափողը: /Ծիծաղ/
Ք. Ա. Նրանք իսկապե՞ս զանգում են: Այդ դեպքում, լուրջ եմ ասում, դուք հաճախ պետք է չքնեք գիշերները, մտածելով, արդյոք որտեղից է այս գործը կառավարվում: Ուզում եմ ասել, դուք արտառոց մարդ եք: Բայց ինչ-որ մեկը կարող է վերցնել ձեր գիտելիքները և ապագայում ոչ խոշտանգումների միջոցով, անեն այնպիսի բաներ, որոնց համար կարիք կլինի անհանգստանալ:
Ռ.Ս. Այո, մենք իսկապես անհանգստանում ենք այդ առումով: Երկու խոսք ասեմ ՎՄԳ-ի մասին: Մեկը, որ դուք չեք կարող ենթարկվել ՎՄԳ-ի ազդեցության, առանց գիտելիք ունենալու դրա մասին: Սա ուսումնական տեխնոլոգիաներ չեն: Իրականում չափազանց դժվար է այդ փոքր փոփոխություններին հասնելը: Այն փոփոխությունները, որ ձեզ ցույց տվեցի, շատ են ազդել ինձ վրա: քանի որ նրանք պատմում են մեզ ուղեղի գործողություններ մասին: Սակայն նրանք շատ փոքր կշիռ ունեն համեմատած այն որոշումների հետ, որ մենք իրականում անում ենք:
Եվ մենք չենք փոխել մարդկանց բարոյական որոշումները: երբ նրանք կատարում են գործողությունների ընտրություն: Մենք փոխում ենք նրանց ունակությունը այլ մարդկանց գործողությունները դատելու: Այդպիսով, կարծում եմ, որ այն, ինչ ես անում եմ այդքան էլ նման չէ մեղադրյալին դատարանի առջև ուսումնասիրելուն, այլ նման է դատավորին ուսումնասիրելուն:
Ք.Ա. Արդյո՞ք ձեր աշխատանքը պատրաստվում է ուղեկցվել երաշխավորություններով կրթության ոլորտում, և հավանաբար կկրթի երեխաների այնպիսի մի սերունդ, ովքեր կարողանան կատարել ավելի բարոյական որոշումներ:
Ռ.Ս. Դա իդեալական հույս է: Այս ողջ ուսումնասիրության ծրագիրը՝ մարդու ուղեղի առանձին հատվածների ուսումնասիրությունները, բոլորովին նոր են: Մինչ վերջերս մեր ուղեղի մասին ունեցած մեր գիտելիքները հիմնված էին կենդանիների ուղեղի կատարած ֆունկցիաների վրա: Այնպես, որ մենք կարող ենք ուսումնասիրել այն կենդանիների օրինակով: Մենք գիտենք, ինչպես է ուղեղը տեսնում և ինչպես է կառավարում մեր մարմինը, ինչպես է այն լսում և զգում: Եվ հասկանալու համար, թե ինչպես է ուղեղը կատարում բացառիկ մարդկային գործողություններ, սովորում լեզուներ և աբստրակտ հասկացություններ, և մտածում այլ մարդկանց մտքերի մասին, ահա սա նոր է: Եվ մենք դեռ չգիտենք, ինչպիսի հետևանքներ կունենա այդ ամենը հասկանալը:
Ք.Ա. Եվ իմ վերջին հարցը: Մենք ունենք գիտակցության մի բարդ խնդիր, որը հուզում է շատ մարդկանց: Հավանաբար այն գաղափարը, որ դուք կարող եք հասկանալ, թե ինչու է ուղեղը աշխատում: Բայց ինչու՞ յուրաքանչյուրը պետք է ինչ-որ բան զգա: Եվ ինչու՞ է անհրաժեշտ, որ մեր զզգայական օրգանները աշխատեն մեզ համար: Դուք հրաշալի երիտասարդ նյարդաբան եք: Ի նկատի ունեմ, ձեր կարծիքով ի՞նչ հավանականություն կա, որ ձեր կարիերայի ընթացքում ինչ-որ մեկը, դուք կամ մեկ այլ մարդ, հանդես կգա այս անլուծելի թվացող խնդրի որևէ մի մեկնաբանմամբ:
Ռ.Ս. Ես հուսով եմ, որ այդպես կլինի: Եվ կարծում եմ, որ նրանք չեն հասնի դրան:
Ռ.Ս. Այն չի կոչվում գիտակցության խրթին խնդիր ոչ մի բանի մասին: /Ծիծաղ/
Ք.Ա.Հրաշալի պատասխան: Ռեբեկա Սաքս, շատ շնորհակալ ենք: Ամենը հրաշալի էր: /Ծափահարություններ/
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Մարդիկ օժտված են իրենց սիրելիների և օտարների դրդապատճառները, համոզմունքները, զգացմունքները կանխազգալու բնական տաղանդով: Սակայն ինչպե՞ս է դա իրենց հաջողվում: Ահա Ռեբեկա Սաքսը կիսվում է իր հետազոտությունների արդյունքներով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ուղեղը մտածում այլ մարդկանց մտքերի մասին և դատում նրանց գործողությունները:
Rebecca Saxe studies how we think about other people's thoughts. At the Saxelab at MIT, she uses fMRI to identify what happens in our brains when we consider the motives, passions and beliefs of others. Full bio »
Translated into Armenian by Armenuhy Hovakimyan
Reviewed by Luiza Hakobyan
Comments? Please email the translators above.
04:02 Posted: Mar 2008
Views 691,081 | Comments 137
20:45 Posted: Feb 2009
Views 1,552,201 | Comments 443
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.