Ի՞նչ առանձնահատուկ բան ունեն մարդիկ: Կա մի առանձնահատկություն: Մենք միակ արարածներն ենք լիովին զարգացած բարոյական զգացմունքներով: Մենք, որպես սոցիալական էակներ, տարված ենք բարոյականությամբ: Մեզ միշտ հուզում է այն հարցը, թե ինչու են մարդիկ անում այն, ինչ անում են: Ես անձամբ շատ հետաքրքրված եմ բարոյականությամբ: Դրա պատճառն այս կինն է, Քույր Մերի Մարաստելան, ով նաև իմ մայրն է: Որպես սարկավագ ես շատ եմ խունկ շնչել, և սովորել եմ լատիներեն շատ արտահայտություններ, բայց ես նաև ժամանակ եմ ունեցել խորհել թե արդյոք մորս ոտքից գլուխ առաքինությունը բոլորին է վերաբերվում: Ես նկատում էի, որ և կրոնական, և ոչ կրոնական մարդիկ նույնքան տարված են բարոյականության հարցով: Ես մտածում էի, որ որոշակի երկրային հիմքեր կան բարոյական որոշումների համար: Բայց ցանկանում էի ավելի հեռուն գնալ, քան պարզապես մտածելը, որ մեր ուղեղը մեզ բարոյական է դարձնում: Ես ցանկանում եմ հասկանալ, թե արդյոք բարոյականության քիմիա գոյություն ունի: Ես ցանկանում եմ իմանալ, թե արդյոք բարոյականության մոլեկուլ գոյություն ունի:
Տաս տարվա փորձերից հետո ես հայտնաբերեցի այն: Ցանկանու՞մ եք տեսնել այն: Ես մի քիչ ինձ հետ բերել եմ: Այս փոքրիկ ներարկիչը բարոյականության մոլեկուլներ է պարունակում: (Ծիծաղ) Սրա անունն օքսիթոսին Է: Օքսիթոսինը պարզ ու հին մոլեկուլ է, որը միայն կաթնասուններին է հատուկ: Կրծողների մոտ, այն հայտնի էր նրանով, որ ապահովում էր մայրերի կողմից իրենց սերունդների խնամքը, և որոշ արարածների մոտ էլ հանդուրժողականության գրավականն էր ցեղակիցների նկատմամբ: Բայց մարդկանց մոտ այն միայն նպաստում էր, կանանց մոտ երեխա ծնելու և կրծքով կերակրելու գործընթացին և անջատվում էր երկու սեռերի մոտ էլ, սեռական հարաբերությունների ժամանակ:
Այսպիսով ես մտածում էի, որ հենց օքսիթոսինը է բարոյականության մոլեկուլը: Ես արեցի այն, ինչ մեզնից շատերը անում են, ես այն փորձարկեցի իմ մի քանի գործընկերների վրա: Նրանցից մեկը ասաց, «Փոլ, սա աշխարհի ամենահիմար գաղափարներից մեկն է: Դա, երևի, միայն իգական մոլեկուլ է: Դա չի կարող այդքան կարևոր լինել», ասաց նա: Բայց ես հակաճառեցի ասելով, որ տղամարդկանց ուղեղն էլ է այն արտադրում: Եվ պետք է որ դրա համար ինչ որ պատճառ լինի: Բայց նա ճիշտ էր, դա հիմար գաղափար էր: Բայց այն փորձարկվելիք հիմարություն էր: Այլ կերպ ասած, ես մտածում էի, որ կարող էի փորձարկում անել, և տեսնել, թե արդյոք օքսիտոթոսինը մարդկանց ավելի բարոյական է դարձնում:
Պարզվեց, որ դա այնքան էլ դյուրին չէ: Նախ և առաջ, օքսիթոսինը ամաչկոտ մոլեկուլ է: Նրա հիմնային կարգավիճակը, զերոյական է, եթե չստիպես որ այն ի հայտ գա: Եվ երբ այն արտադրվում է, այն ընդամենը երեք րոպե տևողությամբ կյանք ունի, և այն արագ քայքայվում է սենյակային պայմաններում: Այնպիսով, փորձը պետք է հանգեցնի օքսիթոսինի աճին, պետք էր այն արագ որսալ և պահել սառը տեղում: Կարծում եմ կարող եմ անել դա: Բարեբախտաբար, օքսիթոսինը արտադրվում է և ուղեղում, և արյան մեջ, այսպիսով, ես կարող էի այդ փորձարկումը կատարել առանց նյարդավիրաբուժություն սովորելու: Հետո ես պետք է չափեի բարոյականությունը:
Բարոյականությամբ լուրջ զբաղվելը հսկայական ծրագիր է: Այնպես որ ես փոքրից սկսեցի: Ես ուսումնասիրեցի առաքինության մի տեսակ միայն` վստահելիությունը: Ինչու՞: Ես արդեն ապացուցել էի վաղ 2000-ներին, որ երկրները, որոնք վստահելի մարդկանց ավելի բարձր տոկոս ունեն ավելի բարգավաճ են: Այս երկրներում ավելի շատ տնտեսական գործարքներ են տեղի ունենում, և ավելի շատ հարստություն է կուտակվում, և մեղմացվում է աղքատությունը: Այսպիսով, աղքատ երկրներն ավելի անվստահելի երկրներ են: Այսպիսով, եթե ես հասկանում եմ վստահելիության քիմիան, ապա, միգուցե ես կարող եմ օգնել նվազեցնել աղքատությունը:
Բայց ես նաև շատ կասկածամիտ եմ: Ես չեմ ուզում պարզապես մարդկանց ասել, «Արդյոք դուք վստահելի՞ եք»: Փոխարենը ես կիրառում եմ Ջերի Մագուայերի հետազոտության մոտեցումը: Եթե այդքան առաքինի եք, ցույց տվեք ինձ ձեր փողերը: Այսպիսով, մենք իմ լաբորատորայում փորձում ենք մարդկանց ազնվությունը` օգտագործելով փողը: Թույլ տվեք ներկայացնել, թե ինչպես ենք մենք դա կատարում: Մենք որոշ մարդկանց հավաքեցինք փորձի համար: Նրանք $10 կստանան, եթե համաձայնվեն մասնակցել փորձին: Սովորաբար մենք նրանց շատ հրահանգներ ենք տալիս, և երբեք նրանց չենք խաբում: Հետո զույգերի ենք բաժանում նրանց և կապում նրանց միմյանց հետ համակարգիչներով: Եվ այդ զույգերում նրանցից մեկը հաղորդագրություն է ստանում, որում ասվում է. «Արդյոք ցանկանու՞մ եք տալ ձեր $10 մի մասը, որն այստեղ լինելու համար եք վաստակել, այստեղ եղածներից որևէ մեկին»: Բանը նրանում է, որ ոչ մեկ չի կարող տեսնել նրանց, խոսել նրանց հետ: Եվ դա արվում է միայն մեկ անգամ: Ինչքան էլ համաձայնվեք տալ, այն եռապատկվելու է մյուս մարդու հաշվին: Դուք նրանց անհամեմատ ավելի հարուստ եք դարձնելու: Եվ նրանք համակարգիչով հաղորդագրություն են ստանալու, որն ասում է. Համար մեկ մարդը ձեզ այս քանակությամբ գումար է փոխանցել: Ցանկանում եք այն ամբողջությամբ ձեզ պահել, թե՞ որոշ մասը հետ կուղարկեք:
Այսպիսով, մի պահ մտածեք այս փորձի մասին: Դուք դեռ նստելու եք այս կոպիտ աթոռներին մի ժամ ու կես էլ: Դեռ մի խելագար գիտնական էլ ձեր ձեռքից արյուն է վերցնելու: Հիմա էլ ցանկանում եք, որ ես այս գումարը տամ ուրիշին: Այսպես ծնունդ է առել վամպիրային տնտեսագիտությանը: Որոշում կայացրու և ինձ արյուն տուր:
Փաստորեն, փորձնական տնտեսագիտությունը նմանատիպ փորձեր է արել ամբողջ աշխարհում, և դեռ ավելի բարձր խաղադրույքներով, և կոնսենսուսային տեսակետն այն էր, որ առաջին մարդուց երկրորդին կատարած փոխանցումը վստահության չափանիշն էր, և երկրորդ մարդուց առաջինին` վստահելիության չափանիշն էր: Իրականում տնտեսագետները մոլորվել էին, թե ինչու երկրորդ մարդը երբևէ որևէ բան պիտի վերադարձնի: Նրանք մտածում էին, որ փողը լավ բան է, ինչու՞ ամբողջը չպահել:
Բայց դա մեր բացահայտումը չէր: Մենք հայտնաբերեցինք, որ առաջին փոխանցողների ինսուն տոկոսը գումար ուղարկում են, իսկ նրանցից, ովքեր ստանում են գումար, ինսուն հինգ տոկոսն է վերադարձնում գումարի որոշ մասը: Բայք ինչու՞: Օքսիթոսինի մակարդակը ստուգելով` մենք հայտնաբերեցինք, որ որքան ավելի շատ գումար է ստանում երկրորդ մարդը, նրանց ուղեղը ավելի շատ օքսիթոսին է արտադրում, և որքան ավելի շատ օքսիթոսինի է արտադրվում, այնքան ավելի շատ են նրանք վերադարձնում: Այսպիսով, մենք ունենք վստահության կենսաբանություն:
Բայց սպասեք, ի՞նչ տարօրինակ բան կա այս փորձի մեջ: Երկու բան: Այն որ, մեր մարմնում, ոչ մի բան չի կարող մեկուսացած իրավիճակում տեղի ունենալ: Այսպիսով, մենք հետազոտեցինք նաև ինը այլ մոլեկուլներ, որոնք հարաբերվում էին օքսիթոսինի հետ, բայց նրանք որևէ ազդեցություն չունեին: Եվ երկրորդը` ես հստակ տեսնում էի անուղղակի կապը օքսիթոսինի և վստահության միջև: Ես հաստատ չգիտեի, թե արդյոք օքսիթոսինն է վստահության պատճառը: Այնպես որ, այս փորձն անելու համար հասկանում էի, որ պիտի ուղեղի վրա կենտրոնանամ և ուղղակիորեն աշխատեմ օքսիթոսինի հետ: Ես պատրաստ էի ամենի ինչ գործածել, որպեսզի իմ ուղեղում օքսիթոսին հայտնվեր: Եվ ես բացահայտեցի, որ դա կարելի է անել քթի ռեսպիրատորների միջոցով: Եվ Ցյուրիխի իմ գործընկերների հետ, մենք մոտ 200 մարդու օքսիթոսինով ապահովեցինք, և նույն փողերով վստահության թեսթը կրկնեցինք, և մենք բացահայտեցինք, որ օքսիթոսինով ապահովված մարդիկ, ոչ միայն ավելի էին վստահում, մենք նույնիսկ կարողացանք կրկնապատկել այն մարդկանց քանակը, ովքեր պատրաստ էին անծանոթին փոխանցել իրենց ամբողջ գումարը առանց գիտակցությունը կամ տրամադրությունը փոխելու:
Այսպիսով, օքսիթոսինը վստահության մոլեկուլն է, բայց արդյո՞ք այն առաքինության մոլեկուլ է: Օգտագործելով օքսիթոսինի ռեսպիրատորներ` մենք շատ ավելի փորձեր կատարեցինք: Մենք ապացուցեցինք, որ օքսիթոսինի ներարկումը, բարձրացնում է առատաձեռնությունը միակողմանի դրամական փոխանցումների ժամանակ 80 տոկոսով: Մենք ցույց տվեցինք, որ այն ավելացնում է նվիրատվությունների քանակը բարեգործության համար 50 տոկոսով: Մենք նաև ուսումնասիրեցինք օքսիթոսինի ավելացման ոչ ֆարմակոլոգիական եղանակները: Սա ներառնում է մերսումը, պարն ու աղոթքը: Այո, իմ մայրը, երջանիկ էր հատկապես վերջինի կապակցությամբ: Եվ երբ մենք ավելացնում էինք օքսիթոսինը, մարդիկ պատրաստակամորեն բացում էին իրենց դրամապանակները և կիսում են դրամն օտարների հետ:
Բայց ինչու՞ են նրանք դա անում: Ի՞նչ են զգում, երբ ուղեղը ողողված է օքսիթոսինով: Որպեսզի հետազոտենք այս հարցը, մենք մի փորձ անցկացրեցինք, որտեղ մարդիկ դիտում էին մի տեսանյութ հոր եւ նրա չորս տարեկան որդու մասին, ով ուղեղի քաղցկեղ ունի: Երբ նրանք դիտեցին տեսանյութը, մենք խնդրեցինք նրանց գնահատել իրենց զգացումները, մենք վերցրեցինք նրանց արյունը հոլովակը դիտելուց առաջ և հետո օքսիթոսինի մակարդակը ստուգելու համար: Օքսիթոսինի մակարդակի փոփոխությունը կանխագուշակում էր նրանց կարեկցանքը: Այսպիսով կարեկցանքն է, որը մեզ կապում է այլ մարդկանց հետ: Կարեկցանքն է, որ ստիպում է մեզ օգնել այլ մարդկանց: Կարեկցանքն է, որ մեզ առաքինի է դարձնում:
Այս գաղափարը նորություն չէ: Այն ժամանակ անհայտ մի փիլիսոփա Ադամ Սմիթ անվամբ 1759 թ.-ին մի գիրք էր գրել «Բարոյական զգացմունքների տեսությունը» անվանումով: Այս գրքում Սմիթը պնդում էր, որ մենք բարոյական արարածներ ենք, ոչ թե «ընդհանուրից մասնավոր» պատճառով, այլ «մասնավորից ընդհանուր» պատճառով: Նա ասաց, որ մենք սոցիալական արարածներ ենք, և մենք կիսում ենք ուրիշների զգացմունքները: Այնպես որ, եթե ես մի բան եմ անում, որ քեզ ցավ է պատճառում, ես զգում եմ այդ ցավը: Այդպես, ես փորձում եմ խուսափել դրանից: Եթե ես մի բան եմ անում, որ ստիպում է ձեզ երջանիկ զգալ, ես ևս կիսում եմ ձեր ուրախությունը: Այնպես որ, ես հակված եմ անելու նման բաներ: Սա նույն Ադամ Սմիթն էր, ով 17 տարի անց, գրելու էր մի փոքրիկ գիրքը «Ազգերի հարստությունը» անվանմամբ, տնտեսագիտության հիմնադիր փաստաթուղթը: Բայց նա, ըստ էության, բարոյական փիլիսոփա էր, և նա միանգամայն ճիշտ էր, այն հարցում, թե ինչու ենք մենք բարոյական: Ես գտել եմ նրա գաղափարի հիմնավորման մոլեկուլը: Եվ այս մոլեկուլի մասին իմանալը շատ արժեքավոր է, որովհետև այն մեզ ասում է, թե ինչպես է կարելի է խրախուսել այդ վարքը կամ հակառակը: Մասնավորապես, այն մեզ ասում է, ինչու ենք մենք տեսնում անբարոյականությունը:
Այնպիսով, հետազոտելու համար անբարոյականությունը, թույլ տվեք ձեզ հետ բերել 1980 թ.: Ես աշխատում էի բենզալցակայանում, Սանտա Բարբարայի ծայրամասում, Կալիֆորնիայում: Երբ նստում ես բենզալցակայանում ամբողջ օրը, թույլ տվեք ասել, որ տեսնում ես շատ բարոյականության ու անբարոյականության: Այսպես, մի կիրակի, կեսօրին, մի մարդ է մոտենում իմ գանձապահի խցիկին մի գեղեցիկ ոսկեղենի տուփ ձեռքին: Նա բացում է այն, և տուփի ներսում մի մարգարտյա վզնոց է երևում: Նա ասում է, «Ողջույն, ես տղամարդկանց սենյակում էի: Ես գտա այս տուփը: Ի՞նչ եք կարծում, մենք ինչ պետք է անենք սրա հետ»: «Ես չգիտեմ, միգուցե գրանցենք կորած ու գտնված իրերի մեջ»: «Դե սա շատ արժեքավոր է: Մենք պետք է գտնել սրա տիրոջը»: Ես ասացի, «Այո»:
Այսպիսով, մենք փորձում էինք որոշել, թե ինչ անել դրա հետ, և այդ պահին հեռախոսի զանգ է լսվում: Եվ մի տղամարդ հուզված ասում է, «Ես ձեր բենզալցակայանում էի որոշ ժամանակ առաջ, և գնել էի ոսկերղեն իմ կնոջ համար, բայց չեմ կարողանում գտնել այն»: Ես հարցրեցի, «Մարգարտյա վզնո՞ց», «Այո». «Մի մարդ հենց նոր գտել է այն»: «Օ, դուք փրկեցիք իմ կյանքը: Ահա իմ հեռախոսի համարը: Ասացեք այդ մարդուն, որ կես ժամ սպասի: Ես կգամ այդտեղ և նրան կտամ $200 պարգև»: Հիանալի է, այսպես ես ասացի այդ տղամարդուն, «Հանգստացեք, Դուք մեծ պարգև եք ստանալու: Կյանքը հիանալի է»: Բայց նա ասաց, «Ես չեմ կարող սպասել: Ես աշխատանքի համար հարցազրույց ունեմ Գալենայում 15 րոպեից, և ես այդ աշխատանքի կարիքը շատ ունեմ, պետք է գնամ»: Նա կրկին ինձ հարցրեց, «Ինչ եք կարծում, ի՞նչ պետք է անենք»: Ես ավագ դպրոցում էի: Ես գաղափար չունեի, թե ինչ կարելի է անել: Ես ասացի, «Ես կարող եմ պահել այն ձեզ համար»: Նա ասաց, «Գիտես ինչ, դու այդքան լավն ես, եկ կիսենք այդ պարգևը»: Ես կտամ քեզ այս ոսկեղենը, դու ինձ հարյուր դոլար կարող ես տալ, և երբ այդ մարդը գա ... »
Դե հասկացաք, ինձ հիմարացրել էին: Այսպես, սա դասական հիմարացնելու եղանակ է, և ինձ հիմարեցրել էին: Ահա այսպես են աշխատում դրամ շորթողները, նրանք չեն փորձում զոհի վստահությունը շահել, այլ ցույց են տալիս, որ նրանք են վստահում զոհին: Այժմ արդեն գիտենք, թե ինչ է կատարվում: Զոհի ուղեղն օքսիթոսին է արտադրում, և դու բացում ես դրամապանակդ և գումար տալիս:
Այսպիսով, ովքեր են այդ մարդիկ որ, մոլորեցնում են բոլորին օքսիթոսինի շնորհիվ: Մենք բացահայտեցինք, փորձարկելով հազարավոր անհատների, որ բնակչության հինգ տոկոսը չի արտադրում օքսիթոսին նույնիսկ արհեստականորեն խթանելիս: Այնպես որ, եթե վստահեք նրանց, նրանց ուղեղը միևնույն է օքսիթոսին չի արտադրի: Եթե կա գումար սեղանի վրա, նրանք ամբողջը պահում են իրենց: Այս մարդկանց համար իմ լաբորատորիայում մի տեխնիկական բառ կա: Մենք նրանց սրիկաներ ենք անվանում: (Ծիծաղ) Այս մարդկանց հետ որ մեկ չի ուզում գարեջուր խմել: Նրանք հոգեկան հիվանդների շատ հատկանիշներ ունեն:
Կան նաև այլ ուղիներ, որոնք արգելակում են այդ համակարգը: Մեկը սխալ դաստիարակությունն է: Այսպես, մենք ուսումնասիրել ենք սեռական բռնության ենթարկված կանանց, և նրանց մոտ կեսը չի արտադրում օքսիթոսին նույնիսկ խթանելիս: Անհրաժեշտ է բավարար քանակությամբ խնամք այս համակարգը զարգացնելու համար: Մեծ սթրեսը նույնպես կարող է արգելակել օքսիթոսինի արտադրումը: Մենք բոլորս գիտենք, երբ մենք իսկապես հուզված ենք, մենք լավագույն կերպով չենք գործում:
Կա ևս մեկ հետաքրքիր եղանակ, որն արգելակում է օքսիթոսինի ի հայտ գալը թեսթոստերոնի միջոցով: Այսպես մենք, փորձերի ընդացքում, թեսթոստերոն էինք ներարկում տղամարդկանց: Եվ դրամով կիսվելու փոխարեն, նրանք եսասեր էին դառնում: Բայց հետաքրքրականն այն էր, որ բարձր թեսթոստերոն ունեցող տղամարդիկ միևնույն ժամանակ ավելի հակված էին օգտագործել իրենց սեփական գումարները պատժելու համար ուրիշներին եսասեր լինելու համար: (Ծիծաղ) Մի պահ մտածեք այս մասին: Դա նշանակում է, մեր սեփական կենսաբանություն մեջ մենք ունենք բարոյականության ինը և յանը: Մենք ունենք օքսիթոսին, որը կապում է մեզ ուրիշների հետ, ստիպում է մեզ զգալ, թե ինչ են զգում ուրիշները: Եվ մենք բոլորս ունենք թեսթոստերոն: Տղամարդիկ` 10 անգամ ավել քան կանայք, այնպես որ տղամարդիկ ավելի են սիրում պատժել քան կանայք. մենք ունենք թեսթոստերոն, որը ստիպում են մեզ ցանկանալ պատժել մարդկանց, ովքեր իրենց անբարոյական են դրսևորում: Մեզ պետք չէ, որ Աստվածը կամ կառավարությանը մեզ ասի թե ինչ անենք: Այս ամենը մեր ներսում է:
Միգուցե մտածեք, որ սրանք գեղեցիկ լաբորատոր փորձեր են, արդյո՞ք նրանք իսկապես իրական կյանքում կիրառելի են: Այո, ինձ էլ է դա մտահոգիչ թվում: Դրա համար էլ, ես լաբորատորիայից դուրս գնացի տեսնելու, թե, արդյոք սա իսկապես գոյություն ունի մեր առօրյա կյանքում: Այսպես, անցյալ ամռանը, ես մասնակցեցի մի հարսանիքի Հարավային Անգլիայում: 200 մարդ կար այդ գեղեցիկ վիկտորիանական առանձնատանը: Ես չգիտեի ոչ մեկին: Եվ ես քշեցի իմ վարձակալած մեքենայով: Հանեցի իմ ցենտրիֆուգան եւ չոր սառույցը, ասեղներ և խողովակները: Եվ ես արյուն վերցրեցի հարսից ու փեսայից և հարսանիքի մասնակիցներից և ընտանիքից և ընկերներից ամուսնական խոստումից անմիջապես առաջ և անմիջապես հետո:
Եվ գիտեք ի՞նչ: Հարսանիքները հանգեցնում են օքսիթոսինի արձակման, բայց դա տեղի է ունենում շատ որոշակի եղանակով: Ո՞վ է հարսանյաց արեգակնային համակարգի կենտրոնում գտնվում: Հարսը: Նրա մոտ էր ամենամեծ քանակությամբ օքսիթոսին արձակվել: Ո՞վ է սիրում հարսանիքի գրեթե այնքան, որքան հարսը: Նրա մայրը, այո: Նրա մայրը երկրորդն էր այդ ցուցակում: Այնուհետև գալիս է փեսայի հայրը, ապա նաև փեսան, ապա ընտանիքը, ապա ընկերները, ովքեր շրջապատում եմ հարսին ինչպես մոլորակներն արևի շուրջ: Սա, կարծում եմ, այն մասին է վկայում, որ մենք մշակել ենք այս ծիսակատարությունը, որը միացնում է մեզ այս նոր զույգի հետ, միացնում է մեզ էմոցիոնալ կերպով: Ինչու՞: Որովհետեւ մենք դրա կարիքն ունենք հաջողությամբ վերարտադրվելու համար` հավերժացնելու համար մեր մարդկային տեսակը:
Ես նաև մտահոգված էի, որ փոքր գումարներով իմ վստահության փորձերը իսկապես չեն արտացոլում այն, թե ինչպես ենք մենք հաճախ իրականում վստահում մեր կյանքը օտարներին: Այնպես որ, չնայած որ, ես վախ ունեմ բարձությունից, ես վերջերս կապեցի ինձ մեկ այլ մարդու և դուրս նետվեցի ինքնաթիռից 3,500 կիլոմետր բարձրությունից: Ես վերցրեց իմ արյունը մինչև թռնելը և հետո, և ես մեծ քնակությամբ օքսիթոսինի արձակում ունեցա: Եվ այնքան շատ ուղիներ կան, որոնցով մենք կարող ենք կապվել մարդկանց հետ: Օրինակ, սոցիալական ցանցերի միջոցով: Շատերը Tweet են անում հենց հիմա: Մենք հետազոտեցինք սոցիալական ցանցերի դերը և գտանք, որ օգտագործելով սոցիալական ցանցերը մարդիկ կրկնակի քանկությամբ օքսիթոսին են արտադրում:
Ես կատարեցի այս փորձը մի կորեական հեռարձակման համակարգի համար: Եվ նրանց լրագրողները և արտադրողները մասնակցում էին փորձին: Եվ այս տղաներից մեկը, մոտ 22 տարեկան, նրա մոտ 150 տոկոսով ավել օքսիթոսին էր արտադրվել: Նկատի ունեմ, ապշեցնող էր, ոչ ոք նման արդյունք ցույց չէր տվել: Պարզվեց, որ նա օգտվում է սոցիալական ցանցերից անձնական նպատակների համար: Երբ ես գրեցի իմ զեկույցը կորեացիներին, Ես ասացի, «Տեսեք, ես չգիտեմ, թե ինչ էր անում այդ տղան», բայց իմ ենթադրությունն այն է, որ նա խոսում էր մոր կամ իր ընկերուհու հետ: Նրանք ստուգեցին: Նա խոսելիս էր եղել իր ընկերուհու հետ Facebook-ի էջում: Ահա խնդրեմ: Սա ևս կապի օրինակ է: Այսպիսով, կան բազմաթիվ ուղիներ, որով մենք կարող ենք կապել այլ մարդկանց հետ, և դա համընդհանուր է:
Երկու շաբաթ առաջ, ես նոր էի վերադարձել Պապուա Նոր Գվինեաից, որտեղ ես բարձրացել էի լեռներ, որտեղ ապրում են բավականին մեկուսացված ֆերմերների ցեղեր, ինչպես ապրում էին հազարամյակներ առաջ: Լեռներում 800 տարբեր լեզուներով են խոսում: Դրանք աշխարհի ամենապարզունակ մարդիկ են: Եվ նրանք էլ էին արտադրում օքսիթոսին:
Այսպես օքսիթոսինը կապում է մեզ այլ մարդկանց հետ: Այն ստիպում է մեզ զգալ, թե ինչ այլ մարդիկ զգում: Եվ այնքան հեշտ է ազդել մարդկանց ուղեղների վրա, որ դրանք օքսիթոսին արտադրեն: Ես գիտեմ, թե ինչպես անել դա, և իմ սիրելի եղանակն իրականում, ամենահեշտն է: Թույլ տվեք ցուցադրել այն ձեզ: Եկեք այստեղ: Գրկեք ինձ: (Ծիծաղ) Խնդրեմ:
Այնպես որ, իմ մարդկանց գրկախառնվելու սովորության համար ինձ ածական անուն են տվել` Դր. Սեր: Ուրախ եմ, որ մի քիչ ավելի շատ սեր կարող եմ այս աշխարհում տալ, դա հիանալի է, ահա ձեր դեղատոմսը Դր. Սիրուց. ութ գրկախառնում օրական: Մենք բացահայտեցինք, որ մարդիկ, ովքեր ավելի շատ օքսիթոսին են արտադրում ավելի երջանիկ են: Եվ նրանք ավելի երջանիկ են, որովհետև ավելի լավ հարաբերություններ ունեն մարդկանց հետ: Դր. Սերը ասում է` ութ գրկախառնում օրական: Ութ գրկախառնում օրական և դուք կլինեք երջանիկ, իսկ աշխարհը կլինի ավելի լավ վայր ապրելու համար: Իհարկե, եթե չեք ցանկանում շփվել մարդկանց հետ, ես սա կարող եմ միշտ լցնել ձեր քթի մեջ:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation, or join one of these:
Ի՞նչն է ուղղորդում մեր բարոյական լինելու ցանկությունը: Նեիրոտնտեսագետ Փոլ Զակը հավատացած է, որ օքսիթոսինը (նա այն անվանում է «բարոյական մոլեկուլ») պատասխանատու է վստահության, կարեկցանքի և այլ զգացմունքների համար, որոնք օգնում են կառուցել կայուն հասարակություն:
A pioneer in the field of neuroeconomics, Paul Zak is uncovering how the hormone oxytocin promotes trust, and proving that love is good for business. Full bio »
Translated into Armenian by Kristine Sargsyan
Reviewed by Gohar Khachatryan
Comments? Please email the translators above.
16:51 Posted: Sep 2009
Views 1,224,630 | Comments 300
16:23 Posted: Mar 2009
Views 1,246,261 | Comments 222
11:18 Posted: Dec 2012
Views 554,207 | Comments 165
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.