Այսօր ես խոսելու եմ ամենօրյա հաճույքների մասին: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ պատմել պատմություն մի տարօրինակ և սարսափելի անձնավորության մասին: Սա Հերման Գյորինգն է: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գյորինգը Հիտլերի աջ ձեռքն էր, նրա իրավահաջորդը: Եվ Հիտլերըի պես, Գյորինգն էլ արվեսի գործերի կոլեկցիոներ էր: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Եվրոպայում շրջագայելիս` Գյորինգը գողանում, շորթում և երբեմն նաև գնում էր բազմաթիվ նկարներ իր հավաքածուի համար: Սակայն ամենից շատ նա ցանկանում էր Յան Վերմեերի գործերից մեկն ունենալ: Հիտլերը Յան Վերմեերի երկու նկար ուներ, իսկ նա` ոչ մի հատ: Վերջապես նա գտավ մի արվեսի գործակալի` Հոլանդացի Հան վան Մեեգերենին, որը նրան վաճառեց Վերմեերի հրաշալի գործերից մեկը այնքանով, որքան այժմ 10 միլիոն դոլարն արժի: Եվ դա նրա ամենասրիելի արվեստի գործը դարձավ:
Երկրորդ համաշխարհային պատերազմը մոտեցավ իր ավարտին, Գյորինգը գերի ընկավ ու կանգնեց Նյուրնբերգի դատարանի առջև, և ի վերջո դատապարտվեց մահվան: Այնուհետև դաշնակցային ուժերը սկսեցին որոնել նրա հավաքածուն, և գտնելով նկարները` սկսեցին փնտրել այն անձանց, ովքեր վաճառել էին նկարները Գյորինգին: Ինչ-որ կերպ հոլանդական ոստիկանությունը եկավ Ամստերդամ և ձերբակալեց Վան Մեեգերենին: Վերջինս դատապարտվեց հայրենիքը դավաճանելու համար, որն ինքնին համարժեք է մահվան դատավճռի: Ազատազրկումից վեց շաբաթ անց Վան Մեեգերենը խոստովանեց: Նա խոստովանեց ոչ թե հանցագործությունը, որի համար ազատազրկվել էր, այլ ասաց հետևյալը. «Ես գլուխգործոց չեմ վաճառել այդ նացիստին: Ես ինքս եմ այդ նկարը նկարել, քանի որ կեղծարար եմ»: Ոչ ոք նրան չհավատաց: Եվ նա ասաց. «Ես ձեզ կապացուցեմ դա: Տվեք ինձ կտավ ու ներկեր, և ես կնկարեմ Վերմեերի գործերից մեկն ավելի լավ քան այն մեկը, որ վաճառել էի այդ զզվելի նացիստին: Ինձ նաև անհրաժեշտ է ալկոհոլ և մորֆին, քանի որ առանց դրանց ես ունակ չեմ աշխատել»: (Ծիծաղ) Այսպիսով, նրան ներս բերեցին: Նա նկարեց Վերմեերի գեղեցիկ գործերից մեկը: Որից հետո մեղադրանքը հանվեց նրա վրայից: Սակայն նա կեղծարարության մեղադրանքի համար, այնուամենայնիվ, մեկ տարով ազատազրկվեց և մահացավ որպես ազգային հերոս: Շատ հետաքրքիր պատմություններ կարելի է պատմել Վան Մեեգերենի մասին, սակայն այժմ ուզում եմ Գյորինգի մասին մի բան պատմել, ով պատկերված է այս նկարում Նյուրնբերգի հարցաքննության ժամանակ:
Գյորինգը, սարսափելի մարդ էր: Նույնիսկ նացիստի համար նա սարսափելի էր: Ամերիկացի քննիչները նրան բնութագրում էին որպես ընկերասեր գժի: Դուք նույնիսկ կարող է խղճայիք Գյորինգին, եթե տեսնեիք նրա արձագանքը, երբ նրան ասացին, որ իր սիրելի նկարը իրականում կեղծ էր: Ըստ նրա կենսագրի. «Նա այնպիսի տեսք ուներ, կարծես նոր էր բացահայտել, որ աշխարհի երեսին չարիք կա»: (Ծիծաղ) Դրանից հետո նա ինքնասպան եղավ: Ի վերջո, նա բացահայտեց, որ նկարը, որը նա կարծում էր, որ սա է իրականում այս մեկն էր: Դրանք նման էին իրար, բայց տարբեր ծագում ունեին, տարբեր արվեստի գործեր էին:
Միայն նա չէր, որ ցնցված էր: Դատավարության ժամանակ Վան Մեեգերենը չէր դադարում խոսել: Նա գլուխ էր գովում բոլոր այն գլուխգործոցների համար, որ ինքն էր նկարել, չնայած դրանք այլ արվեստագետների էին վերագրվում: Մասնավորապես, «Cena in Emmaus» նկարը, որը դիտվել է որպես Վերմեերի լավագույն գլուխգործոցը, իր լավագույն աշխատանքը (ամբողջ աշխարհից մարդիկ գալիս են նկարը տեսնելու համար) իրականում կեղծ էր: Դա այս նկարը չէր, այլ այս մեկն էր: Եվ երբ ամեն ինչ բացահայտվեց, նկարը կորցրեց այն ամբողջ արժեքը, որ ուներ և հեռացվեց թանգարանից:
Ինչո՞ւ սա այսքան մեծ նշանակություն ունի: Հոգեբաններ պատասխաննեք, թե ինչո՞ւ է ծագումն այդքան կարևոր մեզ համար: Ինչո՞ւ ենք մենք այդքան կարևորում, թե որտեղից է այս կամ այն բանը ծագում: Դե կա մի պատասխան, որը շատերը կտան: Շատ սոցիոլոգներ, ինչպիսիք են Վեբլենն ու Վոլֆը, պնդում են, որ պատճառը, թե ինչու ենք մենք այսքան լրջորեն վերաբերվում ծագմանը այն է, որ մենք բոլորս պճնամոլ ենք, քանի որ շատ ենք ուշադրություններս սևեռում կարգավիճակին: Ի համալրում այլ բաների, եթե դուք ցանկանում եք ցույց տալ, թե որքան հարուստ եք և հզոր, միշտ էլ նախընտրելի է ձեռք բերել բնօրինակը, քան կեղծիքը, քանի որ բնօրինակներն ավելի քիչ են, քան կեղծիքները: Չեմ կասկածում, որ դա որոշակի դեր է խաղում, սակայն այսօր ցանկանում եմ ձեզ համոզել, որ դրանից բացի ուրիշ բաներ էլ կան: Ուզում եմ ձեզ համոզել, որ մարդիկ, որոշ չափով, ի ծնե էսենցիալիստ են: Նկատի ունեմ այն, որ մենք չենք արձագանքում իրերին այնպես, ինչպես տեսնում ենք դրանք, կամ զգում, կամ էլ լսում ենք դրանց: Ավելի շուտ, մեր արձագանքը պայմանավորված է մեր համոզմունքներով, այլ ոչ, թե ինչեր են դրանք, որտեղից են ծագում, ինչից են պատրաստված, որն է դրանց թաքնված էությունը: Ուզում եմ ասել, որ սա ճշմարիտ է, ոչ միայն այն բանի համար, թե ինչ ենք կարծում դրանց մասին, այլ նաև այն, թե ինչպիսի արձագանք ունենք դրանց նկատմամբ:
Այսպիսով, ցանկանում եմ նշել, որ հաճույքը ավելի խորն է. և որ դա ճիշտ է ոչ միայն արվեստի նման բարձր մակարդակի հաճույքների համար, այլ նաև ամենապարզ թվացյալ հաճույքները մեր համոզմունքների միջոցով ազդում են մեր թաքնված էության վրա: Լավ, եկեք վերցնենք սնունդը Դուք սա կուտեի՞ք: Ճիշտ պատասխանն է. «Միգուցե: Իսկ դա ի՞նչ է»: Ձեզանից որոշները կուտեին սա, եթե դա խոզի միս լիներ, և ոչ տավարի: Որմանք էլ կուտեին սա, եթե դա տավարի միս լիներ, այլ ոչ խոզի: Քչերը կուտեին սա, եթե առնետի կամ մարդու միս լիներ: Ձեզնից ոմանք էլ կուտեին սա, միայն այն դեպքում, եթե դա գունավոր տոֆույի կտոր լիներ: Դե դա այդքան էլ զարմանալի չէ:
Հետաքրքիրն այն է, որ ձեզ համար ուտելիքի համը կախված է այն բանից, թե ինչ եք կարծում դրա մասին, երբ ուտում եք: Նմանատիպ փորձարկում էր արվել փոքր երեխաների հետ: Ինչպես ստիպել երեխաներին ոչ միայն ուտել գազար և խմել կաթ, այլ դա անել հաճույքով (մտածել, որ դրանք ավելի լավ համ ունեն): Դա շատ հեշտ է, հարկավոր է նրանց ասել, որ դրանք ՄաքԴոնալդից են: Երեխաները կարծում են, որ ՄաքԴոնալդի ուտելիքները շատ համեղ են, և սա պատճառ կհանդիսանա, որ գազարն ու կաթը ավելի համեղ լինեն:
Իսկ ինչպե՞ս ստիպել մեծահասակներին վայելել գինին: Դա շատ հեշտ է. վերցրեք թանկարժեք գինու շիշ: Այսօր տասնյակ, միգուցե նաև հարյուրավոր ուսումնասիրություններ են արվել, ըստ որոնց, եթե դուք հավատում եք, որ ըմպում եք թանկարժեք գինի, ապա դրա համը ձեզ ավելի շատ է դուր գալիս: Այդ կապակցությամբ, վերջերս, արվել էր նյարդաբանական մի հետազոտություն Մարդկանց անցկացրեցին fMRI սքաների միջով, և մինչ նրանք պառկած էին, ձողիկի միջոցով, կում-կում գինի էին խմում: Նրանց առջև` էկրանի վրա, տեղեկություն էր գրվում գինու մասին: Իհարկե, բոլորը ըմպում էին նույն գինին: Սակայն երբ կարծում ես, թե խմում ես թանկարժեք գինի, ուղեղի բջիջները, որ կապված են հաճույքի և հաղթանակի զգացողության հետ «լուսավառվում» են ինչպես Նոր Տարվա տոնածառ: Այսինքն, դուք ասում եք, որ դա ոչ միայն հաճելի է, այլ նաև ձեզ դուր է գալիս, դուք իրոք դա այլ կերպ եք ընկալում:
Կամ եկեք վերցնենք սեռը: Սրանք այն խթաններն են, որոնք օգտագործել եմ իմ ուսումնասիրություններում: Եվ եթե դուք պարզապես ցույց տաք այս նկարները մարդկանց, նրանց պատասխանը կլինի, որ նկարի մարդիկ բավական գրավիչ են: Սակայն այն, թե որքան գրավիչ են նրանք ձեզ համար, որքան սեքսուալ ու ռոմանտիկ են նրանք ձեզ թվում, կախված է այն բանից, թե ում եք դուք նայում: Դուք հավանաբար կարծում եք, որ նկարի ձախ հատվածում պատկերվածը տղամարդ է, իսկ աջ կողմում` կին: Եթե պարզվի, որ այդ համոզմունքը սխալ է, ապա դա արդեն այլ խնդիր է: (Ծիծաղ) Մեկ այլ խնդիր է, եթե պարզվեր, որ նրանք ավելի երիտասարդ են կամ ավելի ծեր, քան դուք կարծում էիք: Մեկ այլ բան է, եթե բացահայտեիք, որ անձնավորությունը, ում նկատմամբ դուք կիրք եք զգում իրականում ձեր որդին կամ դուստն է ծպտված, կամ էլ` ձեր մայրը և հայրը: Սովորաբար, երբ գիտես, որ ձեր դիմացինը ձեր բարեկամն է, դա սպանում է լիբիդոն: Միգուցե ամենաոգեշնչող արդյունքներից մեկը հաճույքի հոգեբանության մեջ այն է, որ դուք փորձում եք ավելի լավ տեսք ունենալ, քան ձեր իրական ֆիզիկական տեսքն է: Եթե ձեզ ինչ-որ մեկը դուր է գալիս, ապա ձեզ համար նա գրավիչ է: Ահա թե ինչու մարդիկ (ամուսինները) երջանիկ ամուսնություններում ավելի շատ են հակված մտածելու, որ իրենց ամուսինը կամ կինը ավելի գեղեցիկ են, քան ուրիշներն են կարծում:
Սրա վերաբերյալ բերեմ մի դրամատիկ օրինակ, որը նյարդաբանական խանգարման արդյունք է` հայտնի Կապգրասի սինդրոմ անունով: Այս սինդրոմը բնութագրվում է խանգարումներով, որի ժամանակ դուք որոշակի մոլորության մեջ եք գտնվում: Այս հիվանդության կրողները կարծում են, որ նրանց ամենասիրելի մարդկանց փոխարինել են կատարյալ կրկնօրինակով: Այսօր, այս հիվանդությունը ողբերգական հետևանքներ ունի: Մարդիկ սպանում են իրենց սիրելիներին` հավատալով, որ ինքնակոչի են սպանում: Սակայն միայն մի դեպք կա, երբ այս հիվանդությունը երջանիկ ավարտ է ունեցել: Դա արձանագրվել է 1931-ին: «Ըստ հետազետության, այս Կապգասի սինդրոմ ունեցող մի կին դժգոհ էր իր աղքատ և ոչ սեքսուալ սիրեկանից»: Սակայն դա մինչև Կապգրասի ձերքբերումն էր: Հիվանդությունը ձեռք բերելուց հետո. «Կինը հայտարարել էր, որ շատ երջանիկ էր, որ գտել է նրա կրկնօրինակին, ով հարուստ, առնական, գեղեցիկ և ազնվական էր»: Իհարկե, դա նույն անձնավորությունն էր, սակայն կինը նրան այլ կերպ էր տեսնում:
Երրորդ օրինակը սպառողական ապրանքների վերաբերյալ է: Պատճառներց մեկը, թե ինչու է ձեզ դուր գալիս այս կամ այն իրը` դրա օգտակար լինելու մեջ է: Կարող եք կոշիկ հագնել, կարող եք գոլֆ խաղալ գոլֆի մականով, իսկ արդեն իսկ ծամած մաստակով ոչինչ չես կարող անել: Սակայն այս երեք իրերից յուրաքանչյուրն ունի իր արժեքը ձեզ համար, ուզեք դուք դա, թե ոչ, կախված պատմությունից: Գոլֆի մականները Ջոն Ֆիցջերալդ Քենեդու սեփականությունն էին, որ աճուրդի ժամանակ վաճառվել էին երեք քառորդ միլիոն դոլարով: Մաստակը ծամել էր փոփ աստղ Բրիթնի Սփիրսը, որը վաճառվել էր մի քանի հարյուր դոլարով: Եվ արդյունքում, ձևավորվում է զարգացող մի շուկա, որտեղ վաճառվում են հայտնիների կերած ուտելիքները: (Ծիծաղ) Հավանաբար, ամենաարժեքավորը կոշիկներն են: Ըստ մի չհաստատված զեկույցի Սաուդյան Արաբիայի մի միլիոնատեր առաջարկել էր 10 միլիոն դոլար վերը նշված կոշիկների համար, քանի որ դրանք նետել էին Ջորջ Բուշի վրա մի քանի տարի առաջ Իրաքում մամլո ասուլիսի ժամանակ:
Այսօր, սակայն, նմանատիպ ուշադրության են ենթարկվում ոչ միան հայտնիների իրերը: Մեզնից յուրաքանչյուրը, մեզնից շատ-շատերը ունեն մի իր մեր կյանքում, որ բառից բուն իմաստով անփոխարինելի է, դա արժեքավոր է մեզ համար, քանի որ որոշակի պատմություն ունի (օրինակ ամուսնական մատանին, կամ երեխայի կոշիկը), այսինքն` մի իր, որի կորելու դեպքում, այն այլևս անկարելի կլինի վերադարձնել: Դուք կարող եք մեկ այլ բան ձեռք բերել դրա փոխարեն, բայց նույն իրը չեք կարող ետ վերադարձնել: Իմ գործընկերնր Ջորջ Նյումանի և Ջիլ Դիզենդրուքի հետ մենք ուսումնասիրում էինք, թե ինչ գործոններ և ինչ տեսակի պատմություն է ազդում մարդկանց վրա, որ նրանք կոնկրետ իրեր են հավանում: Մեր փորձարկումներից մեկի ժամանակ մենք մարդկանց հարցնում էինք, թե հայտնիներից ում էին երկրպագում, (հայտնի անձնավորություն, որ ողջ է):
Պատասխաններից մեկը Ջորջ Քլունին էր: Այնուհետև մենք նրանց հարցրեցինք «Որքա՞ն կվճարեիք Ջորջ Քլունիի սվիտերի համար»: Ստացանք 1000-ավոր պատասխաններ. ավելի շատ քան դուք կվճարեիք բոլորովին նոր բրենդային սվիտերի համար, կամ սվիտեր, որ ձեզ նվիրել է մեկը, ով ձեզ համար այնքան էլ կարևոր անձնավորություն չէ: Այնուհետև մենք նրանց համար պատրաստեցինք մի խումբ այլ առաջադրանքներ` իրենց սահմանափակումներով տարբեր պայմաններով: Այսպիսով, ոմանց ասացինք. «Դե, դուք կարող եք գնել այդ սվիտերը, բայց չեք կարող մարդկանց ասել, որ դա արդեն գնել եք, ինչպես նաև չեք կարող վաճառել այն»: Սա հանգեցրեց սվիտերի գնի անկման, քանի որ մարդկանց դուր գալու պատճառներից մեկը հենց դա էր: Մեկ այլ բան էր, երբ նրանց ասվում էր. «Դուք կկարողանաք վաճառել սվիտերը, կարող եք նաև պարծենալ, որ դա ձերն է, սակայն մինչև այն ձեզ տալը, մենք այն ամբողջովին կլվանանք»: Այս դեպքում գինն ահռելի անկում ունեցավ: Ինչպես կինս ասաց. «Դուք ամբողջովին լվացել եք Քլունիի բույրը սվիտերի վրայից»:
Եկեք վերադառնանք արվեստին: Ես պաշտում եմ Շագալին, նրա արվեստը: Եթե խորհրդաժողովի վերջում ցանկանաք ինձ ինչ-որ բան տալ, դա կարող է Շագալի գործերից մեկը լինել: Բայց ոչ կրկնօրինակը, նույնիսկ եթե ես տարբերությունը չտեսնեմ: Դա այն պատճառով չէ, որ ես սնոբ եմ և ցանկանում եմ պարծենալ, որ բնօրինակն ունեմ: Ավելի շուտ դրա պատճառն այն է, որ ես ցանկանում եմ ունենալ մի բան, որ յուրահատուկ պատմություն ունի: Արվեստի գործի դեպքում պատմությունն իրոք կարևոր է: Փիլիսոփա Դենիս Դուտթոնը իր «Արվեստի Բնազդ» հրաշալի աշխատության մեջ առաջ է քաշում հետևյալ տեսությունը. «Արվեստի գործի արժեքը կայանում է նրանում, թե որքան ջանք է թափվել դրա արարման ընթացքում»: Եվ սա կարող է բացատրել այն տարբերությունը, որ առկա է բնօրինակի և կեղծի միջև: Միգուցե դրանք նման են իրար, սակայն դրանց պատմությունն այլ է: Որպես կանոն, բնօրինակը ստեղծագործական գործունեության արդյունք է, իսկ կեղծը` ոչ: Կարծում եմ, որ սա կարող է բացատրել մարդկանց ճաշակի տարբերությունը արվեսի հարցում:
Սա Ջեքսոն Պոլլոկի աշխատանքն է: Իսկ ներկաներից ո ՞ւմ է դուր գալիս Ջեքսոն Պոլլոկի գործունեությունը: Լավ, իսկ ո ՞ւմ համար է դա ոչինչ չարժեցող: Նրանք պարզապես չեն սիրում դա: Ես չեմ պատրաստվում մեղադրել, թե ով է ճիշտ, և ով ոչ, սակայն ես կանեմ փորձնական մի հայտարարություն մարդու բնազդների վերաբերյալ. եթե ձեզ դուր է գալիս Ջեքսոն Պոլլոկի գործունեություննը, ապա դուք ավելի շատ, քան այն մարդիկ, ովքեր չեն սիրում դա, հակված եք հավատալու, որ վերջինիս աշխատություններն իրոք տքնաջան աշխատանքի արդյունք են, որ դրանք խլել են շատ ժամանակ, ջանք և ստեղծագործական եռանդ: Ես Ջեքսոն Պոլլոկին նպատակադրված օրինակ բերեցի, քանի որ մի երիտասարդ ամերիկացի նկարչուհի կա, որ նկարում է հենց նույն ոճով, ինչ Ջեքսոն Պոլլոկը, և նրա աշխատանքները տասնյակ հազարավոր դոլարներ արժեին, մեծ մասամբ այն պատճառով, որ նա շատ երիտասարդ նկարչուհի է:
Սա Մարլա Օլմսթեդն է, ով իր աշխատանքների մեծ մասը նկարել է, երբ դեռ 3 տարեկան էր: Հետաքրքրն այն է, որ Մարլա Օլմսթեդի ընտանիքը մեծ սխալ կատարեց` հրավիրելով «60 Minutes II» հեռուստաշուն իրենց տուն լուսաբանելու համար, թե ինչպես է իրենց դուստրը նկարում: Այդ ժամանակ նաև ասվեց, որ իր հայրիկն էր իրեն ուսուցանում: Երբ մարդիկ սա տեսան հեռուստացույցով, նրա արվեստի արժեքը հավասարվեց զրոյի: Իրականում դրանք նույն գործերն էին, սակայն պատմությունը փոխվեց:
Հիմա հիմնականում կենտրոնանանք վիզուալ արվեստի վրա, որի համար երկու երաժշտական օրինակ կբերեմ: Սա Ջոշուա Բելլն է, շատ հայտնի ջութակահար: «Washington Post»-ի թղթակից Ջին Վայնգարթենը որոշել էր ջութակահարին համարձակ փորձարկման ենթարկել: Հարցը հետևյալն է. «Որքա՞ն շատ մարդկանց դուր կգա Ջոշուա Բելլը, նրա երաժշտությունը, եթե նրանք չիմանան, թե ում են լսում»: Նա խնդրեց Բելլին վերցնել իր միլիոնավոր դոլար արժողությամբ ջութակը, գնալ Վաշինգթոնի մետրոյի կայարան և կանգնելով անցումի անկյունում` նվագել, տեսնելու համար ինչքան գումար կարող է վաստակել: Իսկ այժմ կարճամետրաժ տեսահոլովակ դրա մասին: (Ջութակի երաժշտություն) Երեք քառորդ ժամ հետո նա 32 դոլար վաստակեց Ոչ վատ է, ոչ էլ լավ: Հավանաբար Ջոշուա Բելլի երաժշտությունը վայելելու համար, անհրաժեշտ է, որ դուք իմանաք, թե ինչ եք լսում: Իրականում նա 20 դոլար էլ էր վաստակել, բայց դա հաշիվ չէ: Նրան մոտեցավ այս կինը, տեսահոլովակի վերջում նրան մոտեցող կինը, ահա: Նա լսեր էր Բելլի երաժշտությունը մի քանի շաբաթ առաջ Կոնգրեսի Գրադարանում էքստրավագանտ սև փողկապների երեկույթի ժամանակ: Կինը ապշած էր, քանի որ Բելլը կանգնած էր մետրոյի կայարանում: Նա լի էր խղճահարությամբ: Իր դրամապանակից հանելով 20 դոլար` կինը նրան տվեց դա:
Երաժշտության երկրորդ օրինակը Ջոն Քեյջի մոդեռնիստական ստեղծագործության` "4'33"."-ի մասին է: Ինչպես ձեզնից շատերը գիտեն, սա այն ստեղծագործություններից է, երբ դաշնակահարը այն նվագելիս նստում է նստարանի վրա, բացում դաշնամուրը, տեղավորվում է և 33 վայրկան ոչինչ չի անում. դա լռության ժամանակահատվածն է: Տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ դուք կարող եք գնել դա նունիսկ iTunes-ից (Ծիծաղ) Մեկ ու իննսունինը դոլարով դուք կարող եք վայելել այդ լռությունը, որը տարբերվում է լռության մյուս տեսակներից:
Մինչ այս պահը խոսեցինք հաճույքի մասին, այդ իսկ պատճառով ցանկանում եմ ավելացնել այն, որ վերը նշված ամեն բան վերաբերում է նաև ցավին: Այն, ինչ դուք մտածում եք ձեր զգացողությունների մասին, ձեր համոզմունքները` դրա էության մասին, ազդում են ցավի զգացողության վրա: Մի հետաքրքիր փորձարկում կատարեցին Քուրդ Գրեյն ու Դեն Վեգները: Նրանք Հարվարդի համալսարանի ուսանողներին միացրեցին էլէկտրական հոսանքին: Որոշ ուսանողների էլեկտրական հոսանքի մի շարք ցավոտ ցնցումների ենթարկեցին: Դրանք հինգ իսկապես ցավոտ ցնցումներ էին: Նրանց ասվել էր, որ ցնցումները կատարել է ինչ-որ մեկը, որ կողքի սենյակում է նստած, սակայն նրան չեն ասել, որ նա ցավեցնում է ուրիշին: Այսինքն, ոչ մի չարակամություն, նրանք ուղղակի սեղմում էին կոճակը: Առաջի ցնցումն իրոք շատ ցավոտ էր: Երկրորդ ցնցման ժամանակ ցավը մի փոքր նվազել էր, քանի որ փոքր ինչ հարմարվում ես դրան: Եվ այսպես երրորդ, չորրորդ և հինգերորդ ցնցումը: Ցավը նվազեց: Մեկ այլ իրադրության ժամանակ նրանց ասվել էր, որ կողքի սենյակում գտնվող անձնավորությունը միտումնավոր է ցավեցնում նրանց: Առաջին ցնցումը դժոխային ցավ պատճառեց ուսանողներին: Երկրորդ ցնցումը նույնչափ ցավոտ է, ինչպես երրորդը, չորրորդը և հինգերորդը: Ցավը ուժգնանում է, երբ կարծում ես, որ ինչ-որ մեկը միտումնավոր է ցավեցնում քեզ:
Առավել ծայրահեղ օրինակն է այն, որ որոշ դեպքերում, կոնկրետ հանգամանքներից ելնելով, ցավը կարող է վերածվել հաճույքի: Մարդիկ հետաքրքիր բնավորության գիծ ունեն, որը արտահայտվում է հատկապես այն ժամանակ, երբ մի փոքր ցավ ես զգում, վերահսկվող պայմաններում իհարկե, և դրանից հաճույք ստանում. ինչպես օրինակ կծու պղպեղ ուտելիս կամ ամերիկյան ատրակցիոն նստելիս: Այս հանգամանքը ամբողջովին ամփոփել է Ջոն Միլթոնը, ով գրել է. «Ինքն իր մեջ կարող է նա ստեղծել դրախտ դժողքից, և դժողք դրախտից»:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Ինչո՞ւ ենք մենք նկարի բնօրինակը նախընտրում կեղծին: Հոգեբան Պոլ Բլումը պնդում է, որ մարդ արարածն էսենցիալիստ է, այսինքն` տվյալ առարկայի պատմության մասին մեր համոզմունքները փոխում են այն, թե ինչպես ենք մենք դրանք ընկալում, բայց ոչ ուղղակի որպես պատրանք, այլ որպես հաճույքի (և ցավի) խորը առանձնահատկություն:
Paul Bloom studies our common-sense understanding of the world -- how we know what we know, why we like what we like. Full bio »
Translated into Armenian by Ani Latoyan
Reviewed by Arpiné Grigoryan
Comments? Please email the translators above.
15:33 Posted: Nov 2010
Views 970,408 | Comments 362
17:33 Posted: Jan 2011
Views 1,642,623 | Comments 478
15:38 Posted: Mar 2009
Views 1,206,004 | Comments 99
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.