Արդյո՞ք մենք ապրում ենք առանց սահմանների աշխարհում։ Մինչև պատասխանեք այդ հարցին, ապա մի նայեք այս քարտեզին։ Ժամանակակից քաղաքական քարտեզի վրա պատկերված են ավելի քան 200 երկիր ամբողջ աշխարհում։ Հավանաբար, սա առավելագույն թիվն է, որը երբևէ եղել է։ Շատերդ հիմա կառարկեք։ Այս մի քարտեզը դուք կգտնեք ավելի համապատասխան։ Կարող եք անվանել այն TEDաստան։ TEDաստանում չկան սահմաններ, այլ միայն կապված և չկապակցված տարածքներ։ Շատերդ գուցե բնակվում եք այս էկրանին պատկերված 40 երկրներից մեկում կամ գուցե, ավելի՝ որոնք կազմում են աշխարհի տնտեսության 90 տոկոսը։
Բայց եկեք խոսենք աշխարհի 90 տոկոս բնակչության մասին, ովքեր երբեք չեն լքելու իրենց ծննդավայրը։ Նրանց համար՝ ազգությունները, երկրները, սահմանները համարվում են կարևորագույն խնդիր, և հաճախ դա արվում է բռնի կերպով: Ահա այստեղ, TED-ում մենք բացահայտում ենք գիտության գաղտնիքներն ու տիեզերքի առեղծվածները։ Սակայն կա մի հիմնախնդիր, որը դեռ լուծված չէ՝ մեր քաղաքական աշխարհագրությունը։ Ի՞նչպես ենք մենք տեղաբաշխում մեզ աշխարհում։
Հիմա դա կարևոր հարց է, քանզի սահմանային հակամարտությունները շատ են արդարացնում աշխարհի ռազմարդյունաբերական ոլորտի գործունեությունը։ Սահմանային հակամարտությունները կարող են խորտակել այն ամբողջ առաջխաղացումը, որին մենք հույս ունենք հասնել այստեղ։ Կարծում եմ, մեզ պետք է ավելի խորը հասկանալ, թե ինչպես մարդիկ, փողը, ուժը, հավատքը, մշակույթը, տեխնոլոգիան կարող են փոխազդել աշխարհի քարտեզի փոփոխությանը։ Մենք կարող ենք փորձել կանխագուշակել այդ փոփոխությունները և կերտել այն ավելի կառուցողական ուղղությամբ։
Հիմա մենք կնայենք անցյալի, ներկայի մի քանի քարտեզներ, որոնք դուք երբեք չեք տեսել, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի իրավիճակ է տիրում աշխարհում։ Եկեք սկսենք 1945 թ. հետպատերազմյան քարտեզից։ 1945 թ.-ին աշխարհում կար ընդամենը 100 երկիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպան ամբողջովին ավիրված էր, սակայն այն դեռ տիրում էր բազմաթիվ անդրծովյան գաղութների։ Ֆրանսիան՝ արևելյան Աֆրիկան, Բրիտանիան՝ արևմտյան Աֆրիկան, հարավային Ասիան, և այլն։ Եվ հետո 40-ականների վերջից մինչև 50-ական, 60-ական, 70-ական, 80-ական թվականները, այդ տարածքները ազատագրվեցին։ Ավելի քան 50 նոր երկիր գոյացավ քարտեզին։ Կարող եք տեսնել, թե ինչպես է Աֆրիկան բաժանվել մասերի։ Ստեղծվեցին Հնդկաստանը, Պակիստանը, Բանգլադեշը, հարավ-արևմտյան ասիական երկրները։ Այնուհետև ավարտին հասավ Սառը պատերազմը: Սառը պատերազմի ավարտը և Սովետական միության փլուզումը: Դուք ականատես եղաք մի շարք երկրների առաջացմանը արևմտյան Եվրոպայում, նախկին Հարավսլավիայի երկրների և Բալկանների, ինչպես նաև կենտրոնական Ասիայի երկրների:
Այսօր աշխարհում կա 200 երկիր: Ողջ մոլորակը զբաղեցնում են սուվերեն, անկախ երկրները: Արդյո՞ք դա նշանակում է, որ մեկի հաղթանակը պետք է անրադառնա մյուսի կորստով: Եկեք մոտիկից նայենք աշխարհի ռազմավարական կարևորություն ունեցող հատվածներին. արևմտյան Եվրասիային: Ինչպես տեսնում եք քարտեզի վրա, Ռուսաստանը դեռ մնում է աշխարհի ամենամեծ երկիրը: Եվ ինչպես գիտեք, Չինաստանը ամենախիտ բնակեցվածն է: Երկուսն էլ կիսում են սահմանի մի երկար տարածք:
Սակայն քարտեզի վրա չի երևում, որ Ռուսաստանի 150-միլիոնանոց բնակչության մեծամասնությունը կենտրոնացված է արևմտյան գավառներում և տարածքներում, որոնք մոտ են Եվրոպային: Եվ միայն 30 միլիոնն է ապրում արևելյան հատվածում: Փաստացիորեն, ըստ Համաշխարհային Բանկի կանխատեսումների՝ Ռուսաստանի բնակչությունը կնվազի մինչև 120 միլիոն մարդ:
Կա ևս մի բան, որը դուք չեք տեսնի քարտեզի վրա: Ստալինը, Խրուսչևը և այլ սովետական առաջնորդները ստիպում էին ռուսներին բնակվել հեռավոր արևելքում՝ ստեղծելով գուլագներ, աշխատանքային ճամբարներ, ատոմային քաղաքներ, և նման բաներ: Սակայն նավթի գնի աճը նպաստեց նրան, որպեսզի ռուսական կառավարությունը ներդրումներ կատարի այդ ոլորտում, երկիրը միաբանելու նպատակով՝ արևելքն ու արևմուտքը: Բայց այն հակառակ ձևով ազդեց Ռուսաստանի ժողովրդագրական տեղաբաշխման վրա: Մարդիկ, ովքեր երբեք չեն ցանկացել բնակվել արևելքում նստեցին գնացքներն ու մեքենաները և տեղափոխվեցին հետ՝ արևմուտք: Եվ արդյունքում, Ռուսաստանի հեռավոր արևելքը, որը Հնդկաստանից երկու անգամ մեծ է տարածքով, բնակեցված է միայն 6 միլիոն ռուսաստանցիներով:
Եկեք հասկանանք, ինչ է տեղի ունենում երկրագնդի այս հատվածում: Սկսենք Մոնղոլիայից, կամ ինչպես շատերն են ասում Mine-ղոլիա (Mine - անգլ. հանք) Ի՞նչու են այն անվանում այդպես: Որովհետև շատ չինական կազմակերպություններ աշխատում են Mine-ղոլիայում և տիրում են պղնձի, ցինկի, ոսկու հանքերի մեծամասնությանը: Եվ նրանք արտահանում են այդ ռեսուրսները Չինաստանի հարավային և արևելյան շրջաններ: Չինաստանը Մոնղոլիան չի՛ նվաճում, Նա գնում է այն: Գաղութները նվաճվում էին: Իսկ հիմա երկրները` գնվում են:
Եվ նույն սկզբունքը կիրառելի է Սիբիրի համար: Շատերդ կարծում եք, թե Սիբիրը մի ցուրտ, մեկուսացված, անբնակելի վայր է: Բայց հաշվի առնելով գլոբալ կլիմայական փոփոխությունները և ջերմաստիճանի բարձրացումը, այնտեղ շուտով դուք կհայտնաբերեք հսկայական ցորենի դաշտեր: Սիբիրը կսկսի արտադրել գյուղատնտեսական մթերքներ և ցորեն: Բայց ու՞մ համար է դա նախատեսված լինելու, ովքե՞ր են կերակրվելու: Ամուր գետի մյուս ափին սփռված Հեյլոնյան և Հարբին չինական շրջանները բնակեցված են ավելի քան 100 մլն մարդկանցով: Դա ավել է, քան ամբողջ Ռուսաստանի բնակչությունը:
Ամեն տարի, առնվազն տասնամյակը մեկ, կամ ավելի շատ նրանցից 60.000 կատարում է "բնական" ընտրություն՝ տեղափոխվելով, տեղաշարժվելով դեպի հյուսիս, գրավելու անմարդաբնակ տարածքները: Իրենք կառուցում են սեփական շուկաներն ու հիվանդանոցները: Իրենք վերահսկում են փայտանյութի մշակման արդյունաբերությունը և արտահանում պատրաստի ապրանքը արևելք՝մՉինաստան: Ինչպես Մոնղոլիայի օրինակում, Չինաստանը չի նվաճում Ռուսաստանը, նա այն վարձակալում է: Սա կոչվում է գլոբալիզացիա չինական ոճով :
Ահա այսպիսի տեսք կունենա այս տարածաշրջանի քարտեզը մոտ 10-20 տարի հետո: Բայց սպասեք: Այս քարտեզը 700 տարեկան է: Սա Յուան դինաստիայի ժամանակների քարտեզն է, Կուբլա Խանի՝Չինգիզ Խանի թոռան գլխավորությամբ: Անպայման չէ, որ պատմությունը կրկնի ինքն իրեն, սակայն այն ռիթմիկ է:
Սա ուղղակի պատկերում է, թե ինչ է կատարվում աշխարհի այս մասում: Կրկին՝ գլոբալիզացիա չինական ոճով: Քանզի գլոբալիզացիան բացում է մեզ համար տարբեր դռներ քայքայելու և փոփոխելու մեր պատկերացումները քաղաքական աշխարհագրության մասին: Արևելյան Ասիայի պատմությունը փաստացիորեն պնդում է, որ մարդիկ չեն մտածում ազգությունների և սահմանների մասին: Իրենք մտածում են կայսրությունների և աստիճանավորումների տեսանկյունից, ինչպես դա անում են Չինաստանն ու Ճապոնիան:
Եվ կրկին Չինաստանի հերթն է: Եկեք տեսնենք, թե ինչպես է Չինաստանը հաստատում այդ հիերարխիան հեռավոր արևելքում: Այն սկսվում է համաշխարհային հանգույցներից: Ահա այս 40 կետերը, որոնք փայլատակում են քարտեզի վրա գիշերային ժամերին, հանդիսանում են համաշխարհային տնտեսության հանգույցները: Արևելյան Ասիայում են տեղակայված համաշխարհային հանգույցների գրեթե մեծամասնությունը, որն ավելի շատ է քան աշխարհի ուրիշ տարածաշրջաններում: Տոկիո, Սեուլ, Պեկին, Շանհայ, Հոնգ Կոնգ, Սինգապուր և Սիդնեյ: Նրանց միջով է մաքրվում և հոսում համաշխարհային կապիտալը: Տարեկան միլիարդավոր դոլարներ են ներդրվում աշխարհի այս հատվածում: Մեծամասնությունը ներդրվում է Չինաստանում:
Հիմնականում դա առևտրային հարաբերություններն են: Այս վեկտորներն ու սլաքները ցույց են տալիս Չինաստանի ամուր առևտրային հարաբերությունները տարածաշրջանի այլ երկրների հետ: Հատկապես թիրախային են հանդիսանում Ճապոնիան, Կորեան և Ավստրալիան՝ երկրներ, որոնք ԱՄՆ-ի ուժեղ դաշնակիցներն են: Օրինակ, Ավստրալիան շատ մեծ կախվածություն ունի Չինաստանից ներկրվող երկաթի հանքաքարից, բնական գազից: Ավելի աղքատ երկրների համար Չինաստանը նվազեցնում է սակագները, այնպես, որ Լաոսը և Կամբոջան կարող են արտահանել իրենց ապրանքները ավելի ցածր գներով, ինչը իրենց նույնպես դարձնում է կախյալ Չինաստանից:
Քանի անգամ ենք կարդացել թերթերում, թե ինչպես են մարդիկ ընդունում Չինաստանը. այն առաջնորդում ընկրկումը, տնտեսական ընկրկումը, և ոչ միայն Ասիայում, այլ ամբողջ աշխարհում: Ասիական ազատ առևտրային գոտին, գրեթե ազատ գոտին, արագ զարգանում է, որն այժմ ունի ավելի ծավալուն առևտուր, քան ամբողջ Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանը: Այսպիսով, Չինաստանը դառնում է տարածաշրջանի տնտեսության խարիսխը:
Մյուս հիմնաքարը դա դիվանագիտական քաղաքականությունն է: Չինաստանը ստորագրել է ռազմական համաձայնագրեր տարածաշրջանի շատ երկրների հետ: Այն դառնում է դիվանադիտական ինստիտուտների հանգույց նույնպես, ինչպիսին է Արևելյան Ասիական Համայնքը: Շատ այդպիսի կազմակերպություններում ԱՄՆ նույնիսկ որպես անդամ չի հանդիսանում: Գոյություն ունի հակահարձակվողական համաձայնություն այդ երկրների միջև, որը նշանակում է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնության առաջացման դեպքում, երկրներից շատերը կգրավեն Չինաստանի կողմը, ներառյալ ԱՄՆ-ի դաշնակիցներ Կորեան և Ավստրալիան:
Ռազմավարական հիմնաքարերից է նաև ժողովրդագրական քաղաքականությունը, ինչը կիրառվում է Ռուսաստանի դեպքում: Չինաստանը արտահանում է գործարար մարդկանց, դայակների, ուսանողների, ուսուցիչների, որպեսզի նրանք չինարեն սովորեցնեն տարածաշրջանի երկրներում, ամուսնանալու և գրավելու ավելի բարձրաստիճան պաշտոններ տնտեսության ոլորտներում: Նույնիկ էթնիկ չինացիները, որոնք բնակվում են Մալազիայում, Թաիլանդում և Ինդոնեզիայում, հանդիսանում են այդ երկրների հիմնական շարժիչ ուժը: Եվ, որպես հետևանք, չինական հպարտությունը վերածնվում է տարածաշրջանում: Օրինակ, անցյալում Սինգապուրում արգելվում էր դպրոցներում ուսուցանել չինարեն : Հիմա այն խրախուսվում է:
Ավելացրեք այս փաստը նույնպես մնացած վերը նշվածներին: Եթե հիշում եք, Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան ուներ մի տեսլական՝ ընդլայնել ճապոնական ազդեցությունը: Այսօր դուք այն կարող եք անվանել մեծ չինական ազդեցություն: Եվ նշանակություն չունի` ինչ գծեր են պատկերված քարտեզին ազգությունների և սահմանների առումով: Ավելի մեծ կարևորություն են ձեռք բերում հեռավոր արևելքի ազգային մշակույթները, սակայն ավելի հոսող, կայսերական ոճով: Այս ամենը կատարվում է առանց որևէ կրակոցի:
Սակայն հակառակն է իրավիճակը Մերձավոր Արևելքում, որտեղ երկրները մինչև հիմա դժգոհ են եվրոպական գաղութներից ժառանգություն մնացած սահմաններից: Ի՞նչպես կարող ենք այլ կերպ պատկերել այս տարածաշրջանի սահմանները: Ո՞ր գծերի վրա պիտի կենտրոնացնենք մեր ուշադրությունը: Այն ինչ ուզում եմ ներկայացնել ձեզ, ես կոչում եմ Երկրի կառուցում, որը կատարվում է օրեցօր:
Սկսենք Իրաքից: ԱՄՆ-ի Իրաքի վրա հարձակվելուց 6 տարի անց, երկիրը մինչ օրս ավելի շատ գոյություն ունի քարտեզի վրա, քան իրականում: Այդ նավթն էր, որ պահում էր Իրաքը միասնական: Հիմա այն դարձել է երկրի տարանջատման հիմնական պատճառը: Պատճառը՝ Քրդստանն է: Քրդերը ավելի քան 3000 տարիների ընթացքում պայքարում են իրենց ազատության համար: Եվ հիմա իրենք ունեն հնարավորություն վերջ ի վերջո ձեռք բերելու այն: Այս խողովակաշարերը սկիզբ են առնում Քրդստանից՝ տարածաշրջանի ամենանավթաշատ հատվածից:
Եվ հիմա, եթե գնաք Քրդստան, ապա կտեսնեք այնտեղ, թե ինչպես են բախվում քրդական Փեշմերգա զինյալները Իրաքի սունիթական բանակի հետ: Ի՞նչն են նրանք պահպանում: Կա՞ արդյուք այնտեղ սահման պատկերված քարտեզին: Ո՛չ: Նավթատար խողովակաշարերն են պահպանում: Եթե քրդերը կարողանան վերահսկել իրենց խողովակաշարերը, ապա նրանք կարող են թելադրել իրենց պայմանները իրենց իսկ պետությանը: Արդյո՞ք մենք պետք է մտահոգվենք Իրաքի տարանջատման մասին: Չեմ կարծում, որ այո: Իրաքը ամեն դեպքում կմնա աշխարհի մեծագույն նավթահանողներից մեկը՝ Սաուդյան Արաբիայից հետո: Եվ մենք կլուծենք 3000 տարի պատմություն ունեցող վեճը նավթի շուրջ: Բայց հիշեք, Քրդստանը չունի ելք դեպի ծով: Այն չունի ընտրություն, բայց կարող է ճիշտ քաղաքականություն կիրառել: Որպեսզի նա կարողանա շահույթ ձեռք բերել այդ նավթից, հարկավոր է արտահանել այն Թուրքիայի և Սիրիայի, այլ երկրների և Իրաքի միջոցով: Այնպես որ, Քրդստանը ստիպված է բարի-դրացիական հարաբերություններ պահպանել բոլորի հետ:
Հիմա եկեք դիտարկենք այս տարածաշրջանի անվերջ հակամարտությունը: Իհարկե, խոսքս պաղեստինյան հակամարտության մասին է: Պաղեստինը մի քարտեզագրական անոմալիա է, որովհետև երկու մասը Պաղեստինն է, մեկը` Իսրայելը: 30 ամյա "վարդային" դիվանագիտությունը չհանգրվանեց մեզ այս հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը: Իսկ ի՞նչը կարող է: Կարծում եմ դրա լուծումը կայանոեւմ է ենթակառուցվածքների ստեղծումման մեջ: Հիմա դոնոր կազմակերպությունները ծախսում են միլիարդավոր դոլարներ այս խնդրի շուրջ: Ահա այս երկու սլաքները մի կամուրջ են, ճանապարհային երկաթգծից և այլ ենթակառուցվածքներից կազմված մի կամուրջ, որը միացնում է Արևմտյան հատվածն ու Գազան:
Եթե Գազայում լինի գործող նավահանգիստ և այն կապված լինի արևմտյան հատվածի հետ, ապա մենք կունենանք կենսունակ Պաղեստինյան պետություն, պաղեստինյան տնտեսություն: Ես հավատում եմ, որ հենց սա խաղաղություն կբերի այս տարածաշրջանային հակամարտությանը: Քրդստանի և Պաղեստինի դեպքը՝ ունենալ անկախ պետություն, բայց առանց որևէ ենթակառուցվածքների՝ ուղղակի աանիմաստ է:
Ինչպի՞սի տեսք կարող է ունենալ այս ամբողջ տարածաշրջանը, եթե մենք կենտրոնանանք սահմաններից բացի ուրիշ գծերի վրա, երբ այս անկայուն իրավիճակը նվազի: Վերջին անգամ այդպես եղել էր մեկ դար առաջ, Օսմանյան կայսրության օրոք: Սա Հիջազի երկաթգիծն է: Այն սկսվում է Ստամբուլից և ձգվում մինչև Մեդինա, այնուհետև գնում դեպի Դամասկոս: Այն նույնիսկ ունի ուղի դեպի Հայֆա` այժմյան Իսրայելը, Միջերկրական ծովում: Բայց այսօր Հիջազի եչկաթգիծը ամբողջովին ավիրված է: Եթե կենտրոնացնենք ուշադրությունը քարտեզի այս շեղ գծերը վերականգնելու վրա, ենթակառուցվածքները, որոնք հատում են ուղիղ գծերը՝սահմանները, ապա ես համոզված եմ, որ Մերձավոր Արևելքը կդառնա ավելի խաղաղ տարածաշրջան:
Հիմա եկեք տեղափոխվենք աշխարհի մի այլ հատված՝ նախկին ԽՍՀՄ-ի Կենտրոնական Ասիայի երկրներին: Այս երկրների սահմանները առաջացել են Ստալինի հրամանագրերից: Նա նպատակասլաց չէր ցանկանում, որ այս երկրները ունենան որևէ կշիռ: Նա ցանկանում էր, որպեսզի բնակչությունը խառնվեր իրար, այնպես, որ դա թույլ կտար իրեն բաժանել և իշխել նրանց: Բարեբախտաբար բոլորի համար, նավթի և գազի բնական ռեսուրսները բացահայտվեցին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
Գիտեմ, շատերդ կասեք. "Նավթ, նավթ, նավթ.. Ինչու՞ է նա այսքան խոսում դրա մասին": Շատ մեծ տարբերություն կա նրա մեջ, թե ինչպես էինք խոսում նավթի մասին նախկինում և այժմ: Ի՞նչպես էինք առաջ մենք վերահսկում իրենց նավթի արտահանումը: Հիմա դա իրենց նավթն է, որն օգտագործվում է ըստ իրենց հայեցողության: Եվ հավատացնում եմ ձեզ, հիմա դա այնքան կարևոր է իրենց համար ինչքան գաղութակալների և կայսրությունների համար: ահա մի քանի խողովակաշարների նախագծեր, հնարավորություններ, սցենարներ և ճանապարներ նախագծված հետագա տասնամյակի համար: Նրանք բավականին շատ են:
Մի շարք երկրների համար, որոնք տեղակայված են աշխարհի այս հատվածում խողովակաշարերի առկայությունը հնաևավորություն է ընձեռում մուտք գործել համաշխարհային տնտեսության մեջ և ունենալ որևէ կշիռ այնտեղ, բացի սահմաններից, որոնց նույնիսկ իրենք հավատարիմ չեն: Օրինակ վերցնենք թեկուզ Ադրբեջանը: Ադրբեջանը Կովկասի մոռացված հատվածներից մեկն էր նախկինում: Սակայն այժմ Բաքու-Թիֆլիս-Ջեյհան խողովակաշարի միջոցով նա վերադիրքավորեց իրեն, որպես արևմուտքին սահմանամերձ տարածք:
Ահա Թուրքմենստանը, որին շատերը ընդունում էին որպես մոռացված տարածք, այժմ Կասպից ծովի միջով գազ է մատակարարում դեպի Եվրոպա: Նույնիսկ հնարավորի է թուրքմենա- աֆղանա-պակիստանա-հնդկական խողովակաշարի միջոցով:
Այնուհետև գալիս է Ղազախստանը, որը նույնիսկ անվանում չուներ նախկինում: ԽՍՀՄ-յան ժամանակներին այն համարվում էր հարավարի Սիբիրի շարունակությունը: Հիմա շատերը ճանաչում են Ղազախստանը որպես արագ զարցացող աշխարհաքաղաքական խաղի մասնակից: Ինչու՞: Այն նախագծված խողովակաշարեր է կառուցում, որոնք անցնում են Կասպից ծովի միջով դեպի հյուսիս Ռուսաստան, և նույնիսկ դեպի Չինաստան: Լրացուցիչ խողովակաշարերը նշանակում են ավելի շատ մետաքսյա ճանապարհներ, ի փոխարեն Մեծ Խաղի: Մեծ Խաղում ընդունվում է մեկի գերիշխանությունը մյուսի նկատմամբ: Մետաքսյա ճանապարհը ընդունում է անկախությունն ու փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ: ինչքան շատ խողովակաշարեր ունենանք, այնքան շատ մետաքսյա ճանապարհներ կլինեն, և այնքան քիչ գերիշխանություն կլինի Մեծ Խաղի մասնակիցների միջև 21-րդ դարաշրջանում:
Իսկ հիմա եկեք դիտարկենք աշխարհի մի տարածաշրջան, որին իսկապես հաջողվել է հաղթահարել սահմանները և արդյունքում մեծացնել իր ուժը: Եվ դա իհարկե Եվրոպան է: Եվրամիությունը սկիզբ էր առել որպես վեց երկրների քարածխի և պողպատի արտահանման միություն: Եվ իրենց հիմնական նպատակն էր, որ Գերմանիայի հետպատերազմյան վերականգնումը անցնի խաղաղ ճանապարհով: Այնուհետև երկրների քանակը աճեց մինչև 12-ի, որոնք խորհրդանշում են եվրոպական դրոշի վրա ծածանվող 12 աստղերը: ԵՄ-ն վերածվեց նաև տարադրամային միության, իսկ այժմ` ամենահզոր առևտրային միությանը ամբողջ աշխարհում: Միջինում` ԵՄ-ին տարեկան մեկական երկիր է միացել Սառը պատերազմի ավարտից հետո: Փաստացիորեն, նրանցից մեծամասնությունը անդամություն են ձեռք բերել նույն օրը: 2004 թ.-ին 15 նոր պետություն միացավ Եվրամիությանը, իսկ հիմա դա 27 երկրներից բաղկացած խաղաղություն տարածող գոտի է, որտեղ ապրում է 450 մլն մարդ:
Իսկ հետո՞: Ինչպիսի՞ն է լինելու Եվրամիության ապագան: Երկնագույնով պատկերված են այն գոտիները կամ տարածաշրջանները, որոնք երկու երրորդով կամ լիովին կախված են Եվրամիությունից առևտրային հարաբերություններով և ներդրումներով: Ի՞նչի մասին է դա մեզ ասում: Առևտուրը և ներդրումները նշանակում են այն, որ Եվրոպան ներդնում է իր փողերն այնտեղ, որտեղից սնվում է: Եթե նույնիսկ այդ տարածքները չեն համարվում ԵՄ-ի մաս, այնուամենայնիվ իրենք ընկնում են նրա ազդեցության տակ: Օրինակ Բալկանները, Խոևվատիան, Սերբիան, Բոսնիան դեռ Եվրամիության անդամ չեն: Բայց դուք կարող եք Գերմանիայից գնացքով միանգամից հասնել Ալբանիա: Բոսնիայում եվրոն մտել է արդեն շրջանառության մեջ, դա միակ արժույթն է, որն իրենք հավանաբար կօգտագործեն:
Նայենք, ԵՄ-ին հարող այլ տարածքների` ինչպիսին է Հյուսիսային Աֆրիկան: Միջինում, յուրաքանչյուր մեկ կամ երկու տարին մի անգամ նոր նավթատար կամ գազատար խողովակ է բացվում Միջերկրական ծովի ընդերքում, որն իրար է միացնում Հյուսիսային Աֆրիկան և Եվրոպան: Այն օգնում է եվրոպացիներին նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից: Սակայն, եթե գնաք Հյուսիսային Աֆրիկա, դուք կլսեք մարդկանց, ովքեր կասեն, որ իրականաում իրենք չեն համարում իրենց տարածաշրջանը որպես Մերձավոր Արևելք: Այլ բառերով ասած` ես համոզված եմ, որ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին իրավացի է, երբ խոսում է միջերկրական միության մասին:
Իսկ հիմա եկեք նայենք, թե ինչպիսի պատկեր է տիրում Թուրքիայում և Կովկասում: Քիչ առաջ ես նշեցի Ադրբեջանը:: Այն հանդիսանում է միջանց Թուրքիայի և Կովկասի միջև, որը մատակարարում է Եվրոպայի էներգիայի պահանջարկի 20 տոկոսը: Արդյո՞ք Թուրքիան պիտի դառնա ԵՄ-ի անդամ: Չեմ կարծում, որ այո: Ըստ իս, այն արդեն մի եվրա-թուրքական գերուժի մաս է:
Իսկ ի՞նչ կլինի հետագայում: Արդյո՞ք մենք ցանկանում ենք տեսնել փոփոխված սահմաններ և նոր առաջացած երկրներ ապագայում: Հարավային Կենտրոնական Ասիան, հարավային Արևմտյան Ասիան արդեն իսկ լավ սկզբնակետեր են: ԱՄՆ-ի Աֆղանստան ներխուժումից ութ տարի անց, դեռևս մնացել է հսկայական անկայուն իրավիճակ Պակիստանն ու Աֆղանստանը դեռ այնքան փխրուն են, որ իրենցից ոչ ոքին չի հաջողվել կառուցողական լուծում տալ Պաշտունյան ազգայնական խնդրին: Ահա այս դրոշն է ծածանվում 20 միլիոն պաշտունների մտքներում, ովքեր ապրում են Աֆղանստանի և Պակիստանի սահմանների երկու կողմերում:
Եկեք չվերագրենք ապստաբների անփութությունը միայն հարավում: Բալուչիստանը` երկու շաբաթ առաջ բալուչինստանցիները ապստամբեցին Պակիստանի ռազմական կայազորը և ահա այս դրոշը նրանք բարձրացրեցին այնտեղ: Հետգաղութային էնթրոպիան որը դեռ շարունակվում է աշխարհում, գնալով արագանում է: Կարծում եմ, որ ավելի շատ այսպիսի փոփոխություններ կառաջանան քարտեզին ինչպիսիք են նոր երկրների գոյացումը:
Իհարկե, մենք չենք կարող չնշել Աֆրիկան: 53 երկրներ, որոնցից շատերը իրենցից ներկայացնում են ուղղակի կասկածելի ուղիղ գծեր` պատկերված քարտեզին: Եթե նայենք ամբողջ Աֆրիկային, ապա մենք կարող ենք ավելի մեծ հավանականությամբ բացահայտել ցեղային մասնատվածություններն և այլն: Ապա մի նայենք Սուդանին` աֆրիկյան երկրորդ մեծագույն պետությանը: Այտեղ հիմա տեղի են ունենում երեք քաղաքացիական պատերազմներ, Դարֆուրի ցեղասպանությունը, որի մասին դուք քաջ տեղյակ եք, քաղաքացիական պատերազմ երկրի արևմտյան հատվածում և հարավում: Հարավային Սուդանը հավանաբար 2011-ին կհայտարարի իր անկախության մասին:
Իսկ այժմ եկեք տեղափոխվենք դեպի Արկտիկական գոտի: Այստեղ մի մեծ մրցակցություն է էներգապաշարների համար, որոնք տեղակայված են ընդերքում: Ո՞վ կհաղթի: Կանադա՞ն: Ռուսաստա՞նը: ԱՄՆ՞-ն: Իրականում` Գրենլանդիան: Մի քանի շաբաթ առաջ Գրենլանդիան իր 60,000 բնակչությամբ հայտարարեց Հոլանդիայից իր անկախությության իրավունքների մասին: Այսպիսով, Հոլանդիան զգալիորեն կփոքրանա իր տարածքով:
Սակայն ինչպիսի՞ դաս պիտի մենք քաղենք այստեղից: Աշխարհաքաղաքականությունը շատ անզգայուն ոլորտ է: Այն անըդհատ վերափոխում է աշխարհը, ինչպես կլիմայական փոփոխություններն են դա անում: Եվ էկոհամակարգի միջև հարաբերությունների նման, մենք էլ միշտ գտնվում ենք հավասարակշռության որոնումների մեջ, թե ինչպես տեղաբաշխենք ինքներս մեզ մոլորակի վրա: Հիմա մենք վախենում ենք որևէ փոփոխությունից քարտեզի վրա: Մենք վախենում ենք քաղաքացիական պատերազմներից, մարդկային զոհերից` ստիպված սովորելով նոր երկրների անվանումները: Բայց հավատացած եմ, որ ներկայից սահմանների անգործունեությունը ավելի վատ է և ավելի բռնի:
Հարցը հետևյալն է. ինչպես ենք մենք փոխում սահմանները, և որ գծերի վրա ենք կենտրոնացնում մեր ուշադրությունը: Հավատացած եմ, որ մենք կկենտրոնանանք այն գծերի վրա, որոնք հատում են սահմանները` այսինքն ենթակառուցվածքային գծերի վրա, որոնք մեզ կբերեն այն աշխարհի, որը մենք ցանկանում ենք ունենալ` առանց սահմանների Շնորհակալություն /Ծափահարություններ/
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Շատերը կարծում են, որ քարտեզին պատկերված գծերը այլևս կարևորություն չունեն, սակայն Փարագ Խաննան նշում է հակառակը։ Օգտագործելով անցյալի և ներկայի քարտեզները՝ նա բացատրում է սահմանային հակամարտությունների դրդապատճառները և առաջարկում պարզ, թերև խորամանկ լուծումներ ամեն մեկի համար։
Geopolitical expert Parag Khanna foresees a future where American influence is waning, and the new powerhouses (and threats) may not be the players you'd expect. Full bio »
Translated into Armenian by Luiza Hakobyan
Reviewed by Armenuhy Hovakimyan
Comments? Please email the translators above.
16:43 Posted: Jul 2009
Views 414,363 | Comments 519
23:43 Posted: Jun 2007
Views 499,720 | Comments 260
18:29 Posted: Aug 2009
Views 358,335 | Comments 399
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.