Ինձ համար այս պատմությունը սկիզբ է առել տասնհինգ տարի առաջ, երբ ես աշխատում էի Չիկագոյի համալսարանի պանդխտանոցում որպես բժիշկ: Ես հոգ էի տանում մահամերձ մարդկանց և նրանց ընտանիքիների համար, ովքեր ապրում էին Չիկագոյի հարավային մասում: Եվ ես ուսումնասիրում էի, թե ինչ է տեղի ունենում մարդկանց և նրանց ընտանիքների հետ իրենց մահացու հիվանդության ընթացքում: Եվ իմ փորձասենյակում, ուսումնասիրում էի «այրիների» էֆեկտը, որը բավական հին գաղափար է հասարակական գիտությունների ոլորտում, իր արմատներով հետ է գնում 150 տարի, և հայտնի է որպես «մահ կոտրված սրտից»: Այսպես, երբ ես մահանամ, իմ կնոջ մահանալու հավանականությունը կկրկնապատկվի, օրինակ, մեկ տարվա ընթացքում: Եվ ես սկսեցի հոգ տանել մեկ հիվանդի համար, որը խենթությունից մահացող մի կին էր: Եվ այս դեպքում, ի տարբերություն այս զույգի, նրան խնամում էր իր աղջիկը: Եվ աղջիկն արդեն ուժասպառ էր եղել մորը խնամելուց Եվ այդ աղջկա ամուսինը նույնպես հոգնել էր իր կնոջ տառապանքներից: Եվ մի օր տուն գնալու ճանապարհին ես ստանում եմ մի հեռախոսազանգ ամուսնու ընկերոջ կողմից, նա զանգահարում էր, քանի որ շատ անհանգիստ էր իր ընկերոջ համար: Եվ ահա ես ստանում եմ մի զանգ պատահական տղայից, որն ունի այս փորձը, որի վրա ազդում են մարդիկ սոցիալական որոշ հեռավորությունից:
Եվ հանկարծ ես հասկացա երկու պարզ բան: Առաջինը` «այրիների» էֆեկտը չի սահմանափակվում ամուսիններով: Երկրորդ` այն չի սահմանափակվում երկու անձանցով: Եվ ես սկսեցի աշխարհը տեսնել ամբողջովին այլ կերպ, որպես զույգեր, որոնք կապված են միմյանց: Ապա ես հասկացա, որ այս անհատները կապված են մեկ այլ զույգի հետ: Եվ, ի վերջո, մարդիկ ներգրավված են այլ տեսակի հարաբերությունների մեջ, ամուսնական և սիրային, ընկերական և այլն: Եվ իրականում այս կապերը մեծաքանակ են և մենք բոլորս ներգրավված ենք միմյանց միջև գտնվող բազում կապերում: Այսպիսով, ես սկսեցի նայել կյանքին ամբողջապես նոր ձևով, և կլանվեցի դրանով: Ես սկսեցի տարվել հարցերով, թե ինչու ենք մենք ընդգրկվել այդպիսի սոցիալական ցանցերում և ինչպես են դրանք ազդում մեր կյանքի վրա: Սոցիալական ցանցերը հանդիսանում են այնքան խրթին և գեղեցիկ, նրանք այնքան խառն ու բարդ են նախագծված, և միևնույն ժամանակ այնքան տարածված են, որ հարց է առաջանում. ի՞նչ նպատակի են նրանք ծառայում: Ինչու՞ ենք մենք ներգրավվում սոցիալական ցանցերում: Ի նկատի ունեմ, ինչպե՞ս են նրանք ստեղծվում: Ինչպե՞ս են նրանք աշխատում: Եվ ինչպե՞ս են նրանք ազդում մեր վրա:
Եվ ահա այս հարցի հետ կապված իմ առաջին դիտարկումը, ոչ թե մահն է, այլ ճարպակալությունը: Շատ հանկարծակի լայն տարածում ստացավ խոսել «ճրպակալաման համաճարակի» մասին: Եվ իմ գործընկեր Ջեյմս Ֆոուերի հետ միասին մենք սկսեցինք մտածել, արդյոք ճարպակալումն իրականում այդքան համատարած է և արդյոք այն կարող է փոխանցվել մի մարդուց մյուսին այնպես, ինչպես նախորդ չորս մարդկանց դեպքում: Սա մեր սկզբնական արդյունքների պատկերն է: 2000 թվականին 2,200 մարդ: Յուրաքանչյուր կետ մի մարդ է: Մենք պատկերել ենք կետերի չափսերը մարդու մարմնի չափսերին համապատասխան: Այսպիսով, մեծ կետերը մեծ մարդիկ են: Ի հավելումն դրան, եթե ձեր մարմնի չափերը, ձեր մարմնի մասսայի ինդեքսը 30-ից ավել է, եթե դուք տառապում եք ճարպակալմամբ, մենք գունավորում ենք այդ կետերը դեղին գույնով: Եթե դուք նայեք այս պատկերին, միանգամից կարող եք տեսնել, որ կան ճարպակալմամբ տառապող և դրանով չտառապող մարդկանց խմբեր: Բայց տեսողական բարդությունը դեռևս գոյություն ունի: Ակնհայտ չէ, թե ինչ է իրականում կատարվում: Ի հավելումն, անմիջապես ծագում են որոշ հարցեր: Ինչքա՞ն խիտ են խմբերը: Արդյո՞ք կան ավելի խմբեր կան քան սովորական պատահականության դեպքում կլինեին : Ինչքա՞ն մեծ է յուրաքանչյուր խումբ: Եվ ամենակարևորը, ո՞րն է խմբերի գոյության պատճառը:
Մենք կատարեցինք որոշ մաթեմատիկական հաշվարկներ, որպեսզի գտնենք այս խմբերի մեծությունը: Ահա այստեղ, Y-ների առանցքի վրա երևում է, մարդու ճարպակալված լինելու հավանականության աճը, երբ նրա սոցիալական շրջանակում կամ ճարպակալումով տառապող մարդիկ: X-երի առանցքի վրա տեղադրում ենք երկու մարդկանց միջև բաժանվածության աստիճանը: Եվ ահա ձախ կողմի հեռու մասում դուք տեսնում եք մանուշակագույն սյունակ: Այն ցույց է տալիս, որ, եթե ձեր ընկերները գեր են, ձեր գեր լինելու ռիսկը 45 տոկոսով ավելի մեծ է: Հաջորդ սյունակում /կարմիր սյունակ/ տեսնում ենք, որ եթե ձեր ընկերոջ ընկերները գեր են ապա գիրանալու ձեր ռիսկը 25 տոկոսով ավելի մեծ է: Հաջորդ սյունակը ցույց է տալիս, որ եթե ձեր ընկերոջ ընկերոջ ընկերը, ինչ-որ մեկը, որին դուք հավանաբար չգիտեք, գեր է, գիրանալու ձեր հավանականությունը 10 տոկոսով ավելի մեծ է: Եվ միայն քո ընկերոջ ընկերոջ ընկերոջ ընկերոջ դեպքում այլևս չկա փոխկապվածություն ձեր մարմնի և մյուս մարդու մարմնի քաշերի միջև:
Ինչը՞ կարող է այսպիսի խմբերի պատճառ հանդիսանալ: Կա հնարավոր առնվազն երեք տարբերակ: Առաջինն այն է, որ, երբ իմ քաշն ավելանում է, այն պատճառ է դառնում, որպեսզի ձեր քաշն էլ ավելանա, ինդուկցիայի նման է, այն փոխանցում է մեկ մարդուց մյուսին։ Մյուս տարբերակը շատ ակնհայտ է` մարդկանց միտումը կապեր հաստատել իրենց նմանների հետ: Այստեղ ես իմ կապն եմ ստեղծում քեզ հետ, որովհետև երկուսս էլ ունենք մարմնի միևնույն քաշը: Երրորդ հնարավոր տարբերակը հայտնի է որպես շփոթեղնող, քանի որ այն շփոթեցնում է մեզ և մենք անկարող ենք հասկանալ, թե ինչ է կատարվում: Այս դեպքում միտքն այն չէ, որ իմ քաշը պատճառ է հանդիսանում քո քաշի ավելացման, կամ, որ ես ցանկանում եմ կապ ստեղծել քեզ հետ, քանի որ մենք երկուսս միևնույն քաշն ունենք, այլ այն, որ մենք ընդհանուր մի բան ունենք, օրինակ մարզասրահը, որը պատճառ է հանդիսանում, որ մենք երկուսս էլ միաժամանակ քաշ կորցնենք:
Եվ երբ մենք ուսումնասիրեցինք այս տվյալները, մենք գտանք ապացույցներ բոլոր տարբերակների համար, ներառյալ ինդուկցիայի դեպքը: Մենք պարզեցինք, որ երբ ձեր ընկերը ճարպակալում է, այն ավելացնում է ձեր ճարպակալման ռիսկը մինչև 57 տոկոս միևնույն ժամանակաշրջանի համար: Կարող են շատ մեխանիզմներ լինել այս էֆեկտի համար: Մի տարբերակն այն է, որ ձեր ընկերները ձեզ ասում են, օրինակ... դե գիտեք, նրանք այնպիսի վարքագիծ են որդեգրում, որ տարածվում է նաև ձեզ վրա, այսպես, օրինակ, ասում են․ «Եկեք գարջուր և թխվածքաբլիթներ վերցնենք», ինչը չափազանց վատ համակցություն է: Բայց դուք ընդունում եք այդ տարբերակը, ապա սկսում եք ավելացնել ձեր քաշը նրանց պես: Մեկ այլ, ավելի նուրբ տարբերակն այն է, նրանք սկսում են գիրանալ, և դա փոխում է ձեր տեսակետը մարմնի ընդունելի քաշի վերաբերյալ: Այս պարագայում, մի մարդուց մեկ այլ մարդուն փոխանցվում է ոչ թե վարքագիծ, այլ սահմանված չափ: Միտքը տարածվում է:
Այժմ խորագրեր գրողները մեր ուսումնասիրության շնորհիվ, կարող են անել մի բան, որ շատ ցանկանում էին։ Կարծում եմ Նյու Յորք Թայմզում հայտնված խորագիրն այսպիիսն էր. «Գիրացե՞լ եք: Մեղադրեք ձեր գեր ընկերներին»: Հետաքրքիր էր այն փաստը, որ Եվրոպայում խորագրեր գրողներն այլ մոտեցում ունեին. նրանք ասում էին. «Ձեր ընկերները գիրանու՞մ են: Հավանաբար դա ձեր մեղքն է»։ (Ծիծաղ) Եվ մենք մտածեցինք, որ սա շատ հետաքրքիր կերպով բնորոշեց Ամերիկայի եսակենտրոնությանը, և «ես պատասխանատու չեմ» երևույթը:
Ես ցանկանում եմ հստակեցնել. մենք չենք կարծում, որ մեր աշխատանքը պետք է կամ կարող է արդարացնել նախապաշարմունքն ընդդեմ մարդկանց, ովքեր ունեն մարմնի այս կամ այն քաշը: Մեր հաջորդ հարցը. Կարո՞ղ ենք իրականում տեսանելի դարձնել այս բաշխվածությունը: Արդյոք մի մարդու գիրացումը կարող է պատճառ հանդիսանալ մեկ այլ մարդու գիրացման համար: Եվ սա շատ խրթին հարց է, քանի որ մենք պետք է անպայման հաշվի առնենք այն փաստը, որ ցանցերի կառուցվածքը, կապերի կառուցվածքը, ժամանակի ընթացքում փոփոխվում են: Ի հավելումն սրան, քանի որ ճարպակալումը միաբևեռ համաճարակ չէ, չկա այդպիսի համաճարակով վարակված առաջին հիվանդ, չկա մեկը, ումից սկսել է ճարպակալման տարածումը: Դա բազմաբևեռ համաճարակ է: Շատ մարդիկ անում են որոշակի բաներ միևնույն ժամանակ: Եվ ես պատրսատվում եմ ցուցադրել ձեզ 30 վայրկյան տևողությամբ մի անիմացիոն հոլովակ, որը պատրաստելու համար ես և Ջեյմսը հինգ տարի ենք ծախսել: Այսպիսով, կրկին անգամ, ամեն մի կետ մի մարդ է: Նրանց միջև յուրաքանչյուր գիծ կապ է: Այժմ մենք պատրաստվում ենք այս ամենը ցուցադրել շարժման մեջ` վերցնելով ցանցերի ամենօրյա տվյալներ 30 տարվա համար:
Կետերի չափսերը մեծանում են: Շուտով դուք կտեսնենք դեղին կետերի մի ծով: Շուտով դուք կտեսնեք ծնվող և մահացող մարդկանց. կետերը կհայտնվեն և կանհետանան: Կապերը կձևավորվեն և կխզվեն: Ամուսնություններ և ամուսնալուծություններ, ընկերություններ և բաժանումներ: Շատ խճճված իրավիճակներ, շատ իրադարձություններ են տեղի ունենում այս 30 տարիների ընթացքում, ներառյալ ճարպակալման համաճարակը: Եվ վերջում դուք կտեսնեք խմբեր որոնք կունենան գեր և ոչ գեր մարդիկ: Նայելով սրան, ես ամենն այլ կերպ սկսեցի տեսնել, քանի որ սա, այս ցանցը փոփոխվում է, այն ունի հիշողություն, այն շարժուն է, ամեն ինչ անցնում է նրան միջով, այն ունի որոշակի հետևողականություն: Մարդիկ մահանում են, իսկ ցանցը`ոչ, այն դեռևս շարունակում է գոյություն ունենալ: Նա ունի որոշակի ճկունություն, որը թույլ է տալիս նրան գոյություն ունենալ ժամանակի ընթացքում:
Ես այն համոզմունքին եմ, որ այսպիսի ցանցերը կենդանի էակներ են, կենդանի էակներ, որ մենք կարող ենք մարնադիտակով ուսումնասիրել, վերլուծել և հասկանալ: Եվ մենք օգտագործեցինք բազում տեխնիկական միջոցներ դա անելու համար: Եվ սկսեցինք ուսումնասիրել այլ տեսակի երևույթներ: Մենք դիտարկեցինք ծխելը և խմելը, և ընտրական վարքագիծը, և ամուսնալուծությունը, որ կարող է տարածվել, և ալտրուիզմը: Ի վերջո, մենք հետաքրքրվեցինք զգացմունքներով: Այժմ, երբ մենք ունենք զգացմունքներ, մենք ցույց ենք տալիս դրանք: Ինչու՞ ենք ցույց տալիս մեր զգացմունքները: Առավել գերադասելի է թաքցնել մեր զգացմունքները լինի դա բարկություն թե երջանկություն: Բայց մենք ոչ միայն զգում ենք դրանք, այլ նաև ցույց տալիս: Եվ ոչ միայն ցույց ենք տալիս, այլ ուրիշները կարող ենք կարդալ դրանք: Եվ ոչ միայն կարդալ, այլ պատճենել: Զգացմունքների վարակ է տեղի ունենում մարդկանց խմբերում: Եվ զգացմունքների այս ֆունկցիան, ի հավելումն այն ամենի, ինչին զգացմունքները ծառայում են, ծառայեցնում է դրանց որպես շփման պարզունակ ձև: Եվ եթե մենք իրականում ցանկանում ենք հասկանալ մարդկանց զգացմունքները, մենք պետք է մտածենք նրանց մասին այս կերպ:
Այժմ մենք հարմարվել ենք մտածել զգացմունքների մասին այս կերպ, կարճ ժամանակահատվածների համար: Օրինակ, այս նույն ելույթով ներկայանում էի Նյու Յորքում, և ասացի. «Գիտեք, թե ինչպես է պատահում, երբ օրինակ, մետրոյում եք, և մյուս վագոնից ինչ-որ մեկը ժպտում է ձեզ, դուք նույնպես անգիտակցաբար ժպտում եք»: Եվ նրանք նայեցին ինձ ու ասացին. «Մենք այդպես չենք անում Նյու Յորքում»: (Ծիծաղ) Ես ասացի. «Աշխարհի մնացած բոլոր քաղաքներում սա մարդկային նորմալ վարվելակերպ է»: Փաստորեն գոյություն ունի ոչ գիտակցական ձև, որի միջոցով մենք փոխանցում ենք մեր զգացմունքները: Իրականում էմոցիանալ վարակը կարող է ավելի լայն տարածում ունենալ, ինչպես, օրինակ, մենք արտահայտում ենք զայրույթը ապստամբությունների ժամանակ: Եվ հարցը, որ կցանկանայինք տալ հետևյալն է. Կարո՞ղ է զգացմունքը տարածվել ժամանակի մեջ ավելի հաստատուն կերպով, քան անկարգությունները ներառելով մարդկանց լայն զանգվածներ, և ոչ միայն մետրոյում ժպտացող մի զույգ: Գուցե գոյություն ունի մեկ այլ թաքնված ապստամբություն, որն անըդհատ աշխուժացնում է մեզ: Գուցե կա զգայական խուճապ, որն ալեծվում է սոցիալական ցանցերում: Միգուցե, զգացմունքներն ունեն կոլեկտիվ գոյություն, և ոչ միայն անհատական:
Սա առաջին պատկերներից մեկն է, որն արել ենք այս ֆենոմենն ուսումնասիրելու ժամանակ: Կրկին, սոցիալական ցանց, բայց այժմ դեղինով նշված են երջանիկ մարդիկ, կապույտով` տխուր և կանաչով` դրանց միջև գտնվող մարդիկ: Եթե նայեք այս պատկերին, ակնհայտորեն կտեսնեք երջանիկ և դժբախտ մարդկանց խմբերը, կրկին բաժանված երեք աստիճաններով: Եվ դուք միգուցե կմտածեք, որ դժբախտ մարդիկ կառուցվածքային տարբեր դիրքեր են գրավում ցանցում: Կան միջին մասեր և ծայրեր, և դժբախտ մարդիկ կարծես թե ծայրերում են: Այլ կերպ ասած, եթե պատկերացնենք սոցիալական ցանցը որպես մարդկության մեծ գոյացություն, ես կապված եմ քեզ հետ, դու` նրա, մինչ անվերջություն, այս կառույցն իրականում կնմանվի ամերիկյան հնաոճ մգդակած վերմակի, և այն կազմված է երջանիկ և դժբախտ կտորներից: Եվ քո երջանիկ լինել կամ չլինելը կախված է, թե որ կտորի վրա ես դու գտնվում:
Այսպիսով, սա ճիշտ է զգացմունքների դեպքում որոնք այնքան հիմնավոր են, և դա ստիպում է մեզ մտածել, որ հավանաբար մարդկանց սոցիալական ցանցեր կազմելու պատճառը ինչ-որ կերպ ներառված է մեր գեներում: Որովհետև մարդկանց սոցիալական ցանցերը, երբ նայում ես դրանց, միշտ ունեն այս նույն տեսքը, այս պատկերը: Դրանք երբեք այսպիսի տեսք չունեն: Ինչու՞ դրանք այսպիսի տեսք չունեն: Ինչու՞ մենք չենք կառուցում սոցիալական ցանցեր կանոնավոր վանդակի նմանությամբ: Սոցիալական ցանցերի զարմանալի տեսքը, նրանց տարածվածությունը և ակնհայտ նպատակը հարց է առաջանում, արդյոք մենք հատուկ զարգացել ենք որպեսզի ունենանք սոցիալական ցանցեր, և արդյոք մենք զարգացել ենք որպեսզի ունենանք ցանցեր որոշակի կառուցվածքով:
Եվ նկատեք` առաջին հերթին ... Եվ սա հասկանալու համար, մեզ անհրաժեշտ է նախ ուսումնասիրել ցանցերի կառուցվածքը: Նկատենք, որ ցանցի յուրաքանչյուր մասնակից ունի ամբողջովին նույն կառուցվածքային դիրքը, ինչ մնացածը: Բայց իրական ցանցերի դեպքում այդպես չէ: Օրինակ, ահա մի էլիտար հյուսիսարևելյան համալսարանի ուսանողների իրական ցանց: Եվ այժմ ես ընդգծում եմ մի քանի կետեր, և եթե դուք նայեք նրանց, համեմատեք ձախ վերևում գտնվող B հանգույցը, աջ ծայրում գտվող D հանգույցի հետ: B-ն ունի իր հետ կապված չորս ընկեր: Իսկ D-ն ունի վեց ընկեր: Այդպիսով, այս երկու անհատներն ունեն տարբեր քանակի ընկերներ: Դա ակնհայտ է, մենք բոլորս գիտենք դա: Բայց սոցիալական ցանցի որոշ այլ կողմեր այդքան էլ ակնհայտ չեն:
Համեմատենք ձախ վերևի B հանգույցը ձախ ներքևում գտնվող A հանգույցի հետ: Այս երկու մարդիկ ունեն չորս ընկեր, բայց A-ի ընկերները ճանաչում են միմյանց, իսկ B-ի ընկերները` ոչ: Այսպիսով, A-ի ընկերոջ ընկերը, կրկին A-ի ընկերն է, այն ժամանակ, երբ B-ի ընկերոջ ընկերը B-ի ընկերը չէ, այլ բավական հեռու է ցանցում: Այն հայտնի է որպես «անցումներ ցանցում»: Ի վերջո, համեմատենք C և D հանգույցները: Նրանցից յուրաքանչյուրն ունի վեց ընկեր: Եթե դուք զրուցեք նրանց հետ և հարցնեք. «Ինչպիսի՞ն է ձեր սոցիալական կյանքը», նրանք կասեն. «Ես ունեմ վեց ընկեր: Ահա իմ սոցիալական շփման փորձը»: Բայց մենք, առավել ընդհանրական դիտարկելով այս ցանցը, կարող ենք տեսնել, որ սոցիալական աշխարհում նրանք տարբեր դիրքեր են զբաղեցնում: Եվ ես կարող եմ զարգացնել այդ ինտուիցիան պարզապես հարցնելով. Ի՞նչ կլինի ձեզ հետ եթե մահացու վտանգ տարածվի ցանցի միջոցով: Դուք կնախընտրեք լինել C-ն՞, թե՞ D-ն: Դուք հավանաբար կուզենաք լինել D-ն, ցանցի ծայրում: Իսկ ո՞ր տեղում կնախընտրեք լինել, եթե բամբասանքների մի «հյութեղ» ալիք, ոչ ձեր մասին, տարածվելու լիներ ցանցի միջոցով: Այս դեպքում դուք հավանաբար կնախընտրեիք լինել C-ն:
Այսպիսով կառուցվածքային տարբեր դիրքեր տարբեր ազդեցություններ են ունենում ձեր կյանքի վրա: Եվ, իրականում, երբ մենք կատարեցինք որոշակի փորձեր, բացահայտեցինք, որ ձեր ընկերների քանակի տատանումների 46 տոկոսը բացատրվում է ձեր գեներով: Բայց սա տարօրինակ չէ: Մենք գիտենք, որ որոշ մարդիկ ծնվում են ամաչկոտ իսկ որոշները` շփվող: Դա ակնհայտ է: Բայց մենք հայտնաբերեցինք որոշ ոչ այդքան ակնհայտ բաներ: Օրինակ, ձեր ընկերների միյանց ճանաչելու կամ չճանաչելու տատանումների 47 տոկոսը կարելի է վերագրել ձեր գեներին։ Ձեր ընկերների միմյանց ճանաչելը ոչ միայն կապված է նրանց գեների հետ, այլ նաև ձեր: Եվ մենք կարծում ենք, որ սրա պատճառն այն է, որ որոշ մարդիկ սիրում են ներկայացնել իրենց ընկերներին միմյանց, և մնացածները հեռու են պահում իրենց և չեն ծանոթացնում իրենց ընկերներին միմյանց: Այդպիսով որոշ մարդիկ իրենց շուրջը ցանց են հյուսում` ստեղծելով հարաբերությունների խիտ ցանց, որում նրանք շատ հարմարավետորեն ներգրավված են: Եվ, ի վերջո, մենք նույնիսկ գտանք, որ մարդկանց ցանցի մեջտեղում կամ ծայրերում գտնվելու տատանումների 30 տոկոսը նույնպես կարելի է վերագրել նրանց գեներին: Ցանցի մեջտեղում կամ ծայրերում ձեր գտնվելը մասամբ ժառանգական է:
Իսկ ինչու՞մն է սրա իմաստը: Ինչպե՞ս է այն օգնում մեզ աշխարհը հասկանալ: Ինչպե՞ս է այն օգնում մեզ բացահայտել որոշ խնդիրներ, որոնք ազդում են մեզ վրա այս օրերին: Այն փաստարկը, որ կցանկանայի առաջ բերել, այն է, ցանցերն ունեն արժեքներ: Նրանք, այսպես ասած, սոցիալական կապիտալ են: Նոր հատկություններ են ստեղծվում, սոցիալական ցանցերում մեր ներգրավվածության պատճառով, և այս հատկություններն անբաժան են ցանցերի կառուցվածքից, և ոչ միայն նրանցում գտնվող անհատներից: Խորհեք այս երկու ընդհանուր բաների մասին: Նրանք երկուսն էլ պատրաստված են ածխածնից սակայն նրանցից մեկն ունի ածխածնի ատոմներ, որոնք դասավորված են որոշակի օրինաչափությամբ, ձախ կողմում և դուք ունենում եք գրաֆիտ, որը փափուկ է և մուգ: Բայց եթե դուք վերցնեք միևնույն ածխածնի ատոմները և կապակցեք դրանք այլ կերպ, դուք կստանաք ադամանդ, որը մաքուր է և կարծր: Եվ, փափկության և կարծրության, մուգ գույնի և պարզության հատկությունները չեն գտնվում ածխածնի ատոմների մեջ: Նրանք գտնվում են ածխածնի ատոմների փոխկապվածության մեջ, կամ ի վերջո առաջանում են ածխածնի ատոմների փոխկապվածություններից: Նմանապես, մարդկանց միջև գոյություն ունեցող համակցումները օժտում են մարդկանց խմբերին տարբեր հատկություններով: Մարդկանց միջև կապերը թույլ են տալիս, որ ամբողջն լինի ավելի քանի մասերի համադրում: Եվ սա միայն այն մարդկանց չի վերաբերում... արդյոք նրանք նիհարում են, թե` գիրանում, հարստանում, թե` աղքատանում, երջանկանում, թե` դժբախտանում...այն ազդում է մեզ վրա, այն նաև մեզ շրջապատող կապերի իրական կառուցվածք է:
Աշխարհի վերաբերյալ մեր փորձը կախված է այն ցանցերի փաստացի կառուցվածքից, որոնցում մենք բնակվում ենք և նաև ցանցում բոլոր ծածանվող և ընթացող իրադարձություններից: Եվ կարծում եմ սրա պատճառն այն է, որ մարդիկ միավորվում են և ստեղծում են գերօրգանիզմի մի տեսակ: Այդ գերօրգանիզմն անհատների համախումբ է, որը ցույց է տալիս կամ բացահայտում է վարքագծեր և երևույթներ, որոնք չեն երևում մարդկանց ուսումնասիրման ժամանակ և դրանք հասկանալի են դառնում միայն համընդհանուրն ուսումնասիրելիս, ինչպես, օրինակ, մեղուների պարսը, որը նոր փեթակի տեղ է փնտրում, կամ թռչունների երամը, որը փախչում է գիշատչից, կամ թռչունների երամը, որ ընդունակ է միավորել իրենց իմաստությունը և ուղղորդվել ու գտնել Խաղաղ օվկիանոսի մեջտեղում գտնվող մի փոքրիկ կղզի, կամ գայլերի խումբը, որն ընդունակ է մեծ որսի դուրս գալ: Գերօրգանիզմներն ունեն հատկություններ, որոնք չեն կարող բացատրվել պարզապես անհատներին ուսումնասիրելով: Կարծում եմ հասկանալը, թե ինչպես են սոցիալական ցանցերը կազմված և ինչպես են դրանք գործում կարող է օգնել մեզ հասկանալ, ոչ միայն առողջական հարցեր և հույզեր, այլ բոլոր տեսակի երևույթներ, ինչպիսին են հանցագործությունը և պատերազմը, և տնտեսական երևույթները, ինչպես բանկերի գործունեությունը և շուկայի անկումները և նորարարությունները և նոր ապրանքների տարածումը:
Այժմ, տեսեք, ես կարծում եմ, որ մենք ստեղծում ենք սոցիալական ցանցեր, քանի որ փոխկապված կյանքի առավելությունները գերազանցում են ծախսերը: Եթե ես միշտ կոպիտ լինեի ձեր հանդեպ կամ տրամադրեի ձեզ ապակողմնորոշիչ տեղեկատվություն կամ ձեզ տխրեցնեի, կամ վարակեի ձեզ մահացու հիվանդությամբ, դուք կխզեիք կապերն ինձ հետ, և ցանցը կմասնատվեր: Այսպիսով լավ և արժեքավոր բաների տարածումը պահանջվում է, որպեսզի սոցիալական ցանցեը պահպանվեն և սնուցվեն: Նմանապես, սոցիալական ցանցերն անհրաժեշտ են, որպեսզի տարածենք լավ և արժեքավոր բաները, ինչպես են սերն ու բարությունը, երջանկությունը և ալտրուիզմը և մտքերը: Կարծում եմ, եթե մենք գիտակցենք, թե ինչքան արժեքավոր են սոցիալական ցանցերը, մենք ավելի շատ ժամանակ կհատկացնենք դրանք սնելու և կայունացնելու համար, քանի որ կարծում եմ, որ սոցիալական ցանցերը հիմնովին կապված են բարության հետ: Եվ ես կարծում եմ, որ աշխարհն այժմ ավելի շատ կապերի կարիք ունի:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Մենք ընդգրկված ենք բազում սոցիալական ցանցերում` ընկերներ, ընտանիք, գործընկերներ և այլն: Նիկոլաս Կրիստակիսը դիտարկում է, թե ինչպես տարբեր բնորոշ գծեր` երջանկությունից մինչև ճարպակալություն, կարող են փոխանցվել մի մարդուց մեկ այլ մարդու, և ցույց է տալիս, թե ինչպես սոցիալական ցանցում ունեցած տեղադրությունը կարող է ազդեցություն ունենալ իրական կյանքի վրա։
Nicholas Christakis explores how the large-scale, face-to-face social networks in which we are embedded affect our lives, and what we can do to take advantage of this fact Full bio »
Translated into Armenian by Armenuhy Hovakimyan
Reviewed by Gohar Khachatryan
Comments? Please email the translators above.
08:51 Posted: Nov 2009
Views 423,977 | Comments 119
17:29 Posted: May 2009
Views 1,138,318 | Comments 228
20:53 Posted: Aug 2008
Views 312,748 | Comments 69
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.