Բարի գալուստ Թայլանդ: 40 տարի առաջ, երբ ես երիտասարդ էի, Թայլանդը շատ, շատ աղքատ էր, և բազմաթիվ մարդիկ ապրում էին աղքատության մեջ: Մենք որոշեցինք մի բան անել այդ հարցով, բայց մենք չսկսեցինք նպաստների ծրագիր, կամ աղքատության կրճատման ծրագիր: Մենք սկսեցինք ընտանիքի պլանավորման ծրագիր, մի շատ հաջող մոր և մանկան առողջության ծրագրից, ծրագրերի խմբից հետո: Դե, ոչ ոք չէր ընդունի ընտանիքի պլանավորում, եթե իրենց երեխաները չգոյատևեին: Այսպիսով առաջին քայլը` օգնել երեխաներին, հետո մայրերին ու հետո շարունակել ընտանիքի պլանավորմամբ: Բավական չէ պայքարել մանկական մահացության դեմ, ձեզ նաև ընտանիքի պլանավորում է պետք: Թույլ տվեք ձեզ հետ տանեմ ու բացատրեմ, թե ինչու մենք դա պետք է անեինք:
Իմ երկրում, 1974 թվականին, իրավիճակն այսպիսին էր: Յոթ երեխա յուրաքանչյուր ընտանիքում: Բնակչության հսկայական աճ` 3.3% արագությամբ: Ապագա պարզապես չկար: Հարկավոր էր նվազեցնել բնակչության աճի արագությունը: Այսպիսով, մենք ասացինք. "Եկեք անենք դա": Կանայք ասացին. "Համաձայն ենք, հաբեր կօգտագործենք, բայց հարկավոր է հաբերը նշանակող բժիշկ": Իսկ մենք շատ քիչ բժիշկներ ունեինք: Բայց մենք, ''ոչ"-ը որպես պատասխան չընդունեցինք, ընդունեցինք "ոչ"-ը որպես հարց: Մենք գնացինք բուժքույրերի և մանկաբարձների մոտ, որոնք նույնպես կին էին, և նրանք հրաշալի գործ արեցին` բացատրելով, թե ինչպես հաբերն օգտագործել: Դա հրաշալի էր, բայց հասու էր երկրի միայն 20 տոկոսին:
Իսկ ի՞նչ անենք մյուս 80 տոկոսի համար. մենակ թողնե՞նք ու ասե՞նք. "Դե, բուժանձնակազմ չկա": Ոչ, մենք որոշեցինք ավելին անել: Մենք գնացինք հասարակ մարդկանց մոտ, որ դուք տեսաք նկարում: Այդ դեղին նշանի տակ: Լավ կլիներ մաքրած չլինեին դա, որովհետև այնտեղ գրված էր "Կոկա-կոլա": Այն օրերին մենք ավելի մեծ էինք, քան Կոկա-Կոլան: Եվ տարբերություն չկար մեր ու Կոկա-Կոլայի միջև. մարդիկ, ում նրանք ընտրում էին, նույն մարդիկ էին, ում մենք էինք ընտրում: Նրանք համայնքում ճանաչված էին, նրանք գիտեին, որ հաճախորդը միշտ ճիշտ է, և նրանք հիանալի էին, ու իրենք էլ էին ընտանիքի պլանավորում կատարում: Այնպես որ նրանք կարող էին հաբեր և պահպանակներ մատակարարել ամբողջ երկրով մեկ, երկրի ամեն մի գյուղում: Ահա, և այդպես: Մենք գնացինք մարդկանց մոտ, ովքեր պրոբլեմի պատճառն էին դիտարկվում, և դարձրինք նրանց պրոբլեմի լուծում: Որտեղ էլ որ մարդիկ կային, ովքեր ինչ-որ բան էին վաճառում, ահա կարող եք տեսնել կանանց նավակների մեջ, ահա լողացող շուկան, որտեղ վաճառվում են բանան և խեցգետին, ինչպես նաև պահպանակներ. որտեղ որ մարդիկ կան Թայլանդում, դուք կգտնեք հակաբեղմնավորիչներ:
Հետո մենք որոշեցինք դիմել կրոնի օգնությանը, քանզի Ֆիլիպիններում Կաթոլիկ եկեղեցին բավականին ուժեղ էր: իսկ թայլանդցիները բուդդիստ են: Մենք գնացինք նրանց մոտ ու նրանք հարցրին, թե արդյոք կարող ենք իրենց օգնել: Ես այնտեղ եմ, կապույտ հագուստովը, դեղինը չէ, ձեռքիս սուրբ ջրի աման է, որպեսզի վանականը սուրբ ջուր ցողի հաբերի ու պահպանակների վրա ընտանիքի սրբության համար: Եվ այս նկարն ուղարկվեց ամբողջ երկրով մեկ: Գյուղերում որոշ վանականներ նույն բանն իրենք էին անում: Ու կանայք ասում էին. "Զարմանալի չէ, որ մեզ մոտ կողմնակի ազդեցություն չի նկատվում. օրհնված է": Այդպիսին էր նրանց ընկալումը:
Հետո մենք գնացինք ուսուցիչների մոտ: Անհրաժշետ է բոլորին ներգրավել ցանկացած բան մատուցելիս, եթե այն մարդկությունը բարելավելու համար է: Մենք գնացինք ուսուցիչների մոտ: Ավելի քան քառորդ միլիոն մարդ սովորեցին ընտանիքի պլանավորում նոր այբուբենի միջոցով. Ծ-ծնունդ, Պ-պահպանակ, Ն-ներարգանդային միջոց, Վ-վասեկտոմիա: Կար նաև օձերի ու աստիճանների խաղը, որտեղ զար ես գցում: Ու եթե ընկնում ես ընտանիքի պլանավորման համար օգտակար դաշտի վրա, առաջ ես շարժվում: Օրինակ, "Մայրիկն ամեն գիշեր հակաբեղմնավորիչ հաբ է ընդունում": Շատ լավ, մայրիկ: Մի քայլ առաջ: Քեռին պահպանակ է գնում: Շատ լավ, քեռի: Մի քայլ առաջ: Քեռին հարբում է և պահպանակ չի օգտագործում: Հետ արի և նորից սկսիր": (Ծիծաղ) Կրկին, կրթություն, դասարանային զվարճանք: Երեխաները դպրոցում էլ էին դա սովորում: Մենք անցկացնում էինք պահպանակով ռելեի մրցավազքեր: Մենք անցկացնում էինք պահպանակ փչելու մրցույթ: Եվ շատ շուտով, պահպանակը դարձավ աղջկա լավագույն ընկերը: Թայլանդում, աղքատների համար, ադամադներ չկան: Այնպես որ աղջկա լավագույն ընկերը պահպանակն է:
Մենք մեր առաջին միկրովարկային ծրագիրը մեկնարկեցինք 1975 թ.-ին, և կազմակերպիչ կանայք ասացին, որ ուզում են վարկեր տալ միայն այն կանանց, ովքեր ընտանիքի պլանավորում են կատարում: Հղիները թող հոգ տանեն իրենց հղիության մասին: Իսկ ոչ հղիները կարող են վարկեր վերցնել: Կանայք էին դա ղեկավարում: Եվ 35-36 տարի հետո, այն դեռ շարունակվում է: Այն Գյուղական Զարգացման Բանկի մաս է կազմում: Դա իսկական բանկ չէ, այլ միկրովարկային ֆոնդ: Եվ մեզ հարկավոր չէր մեծ կազմակերպություն այն ղեկավարելու համար: Գյուղացիներն իրենք էին այն ղեկավարում: Ոչ թե Թայլանդցի տղամարդիկ, այլ միշտ կանայք, կանայք, կանայք: Ու մենք մտածեցինք, որ Ամերիկային օգնենք, որովհետև Ամերիկան բոլորին օգնում է, անկախ նրանից, օգնություն ցանկանում են, թե ոչ: (Ծիծաղ) Հուլիսի չորսն էր: Մենք որոշեցինք վասեկտոմիա կատարել բոլոր ցանկացող տղամարդկանց, բայց ամերիկացի տղամարդկանց հերթում առաջ գցեցինք, ընդհուպ մինչև դեսպանի նստավայրը, /պարզ չէ ինչ է ասվում/: Հյուրանոցը սրահ տվեց մեզ դրա համար: Շատ հարմար սրահ: (Ծիծաղ) Եվ քանի որ լանչի ժամը մոտ էր, նրանք նաև համաձայնվեցին մեզ լանչ տալ: Իհարկե, պետք է լիներ ամերիկյան կոլա: Երկու ապրանքատեսակ կա` Կոլա և Պեպսի: Ուտելիքն էլ կամ նրբերշիկ է, կամ համբուրգեր: Ու ես մտածեցի, որ նրբերշիկն ավելի խորհրդանշական է: (Ծիծաղ) Ահա ՈՒիլլի Բոմ անունով երիտասարդը, ով աշխատում էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համար: Ակնհայտ է, նրա վասեկտոմիան արված է, որովհետև նա կերել էր իր նրբերշիկի կեսն ու շատ երջանիկ էր: Դա ԱՄՆ-ում լրատվամիջոցներով տարածվեց, և որոշ մարդիկ զայրացան: Ես ասացի. "Մի անհանգստացեք, եկեք այստեղ, մենք Ձեզ համար էլ դա կանենք":
Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Այս ամբողջ ընթացքում, յոթ երեխայից հասանք 1.5 երեխայի: Բնակչության աճի տեմպը 3.3-ից իջավ մինչև 0.5: Կարող եք անվանել սրան Կոկա-Կոլայի մոտեցում: Ճիշտ նույն բանն էր: Վստահ չեմ` Կոկա-Կոլան էր հետևում մեզ, թե մենք Կոկա-Կոլային, բայց լավ ընկերներ ենք: Ինչպես և բոլոր նրանք, ովքեր միացան մեզ: Մենք ուժեղ կառավարություն չունեինք: Մենք շատ բժիշկներ չունեինք: Բայց դա բոլոր նրանց գործն է, ովքեր կարող են վերաբերմունք և վարքագիծ փոխել:
Հետո ՁԻԱՀ-ը եկավ Թայլանդ, և մենք ստիպված էինք շատ լավ ծրագրեր դադարեցնել, որպեսզի ՁԻԱՀ-ի դեմ պայքարենք: Ցավոք, կառավարությունը անդադար ժխտում էր այդ պրոբլեմը: Ու մեր աշխատանքին չէին օժանդակում: Ես մտածեցի, որ եթե կառավարութանը չեք կարող դիմել, դիմենք բանակին: Այսպիսով, ես գնացի ռազմական իշխանությունների մոտ ու խնդրեցի փոխ վերցնել 300 ռադիոկայան: Նրանք ավելի շատ բան ունեն, քան կառավարությունը, ու ավելի շատ զենքեր, քան կառավարությունը: Ու ես նրանց օգնությունը խնդրեցի ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու գործում: Եվ երբ ես նրանց ներկայացրի վիճակագրությունը, Նրանք ասացինք, որ կարող ենք օգտագործել ռադիոկայաններն ու հեռուստակայանները: Ահա այդ ժամանակ մենք եթեր դուրս եկանք: Դրանից հետո շատ շուտով մենք նոր վարչապետ ունեցանք: Ու նա ինձ ասաց. "Մեչայ, կգա՞ս և միանա՞ս մեզ": Նա ինձ խնդրեց, որովհետև կնոջս շատ էր հավանում: Ու ես համաձայնվեցի: Նա դարձավ ՁԻԱՀ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, և հիսուն անգամ ավելացրեց բյուջեն:
Յուրաքաչյուր նախարարություն, նույնիսկ դատավորները, պետք է ներգրավված լինեին ՁԻԱՀ-ի մասին կրթության մեջ: Յուրաքանչյուր մարդ: Հասարակությունը, հաստատությունները, կրոնական հաստատությունները, դպրոցները, բոլորը ներգրավված էին: Յուրաքանչյուր ԶԼՄ-ի աշխատող, ՄԻԱՎ-ի ուսուցանում էր անցնում: Մենք ամեն կայանի տվեցինք լրացուցիչ կես րոպե գովազդի համար, որպեսզի ավելի շատ գումար վաստակեին: Այնպես որ նրանք գոհ մնացին: Ապա արեցինք ՁԻԱՀ-ի մասին ուսուցանում բոլոր ուսումնական հաստատություններում` սկսելով համալսարանից: Ահա ավագ դպրոցի երեխաները ուսուցանում են ավագ դպրոցի երեխաներին: Եվ լավագույն ուսուցիչները աղջիկներն էին, ոչ թե տղաները: Ու նրանք հրաշալի էին: Այս աղջիկներին, ովքեր շրջում էին` ուսուցանելով ապահով սեռական հարաբերություններ և ՄԻԱՎ, ճանաչում էին որպես Մայր Թերեզաներ: Հետո մենք մի քայլ իջանք ներքև: Սրանք տարրական դպրոցի աշակերտներ են` երրորդ, չորրորդ դասարանցիներ, ովքեր գնում էին գյուղի յուրաքանչյուր տուն, ամբողջ Թայլանդի յուրաքանչյուր տուն, տարածելով ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվություն և պահպանակներ ամեն մի տուն. դա անում էին այս փոքրիկ երեխաները: Իսկ ծնողները չէին բողոքում, քանզի մենք փորձում էինք կյանքեր փրկել, և սա իրոք կյանք փրկող միջոց էր: Եվ մենք ասացինք, որ յուրաքանչյուր մարդ պետք է ներգրավված լինի:
Մասնավոր ընկերությունները նույնպես գիտակցում էին, որ հիվանդ աշխատակազմը չի աշխատի, իսկ մահացած հաճախորդները չեն գնի իրենց ապրանքը: Այնպես որ նրաք էլ էին ուսուցում կազմակերպում: Հետո այս Կապիտան Պահպանակը` Հարվարդից ստացած բիզնես վարչարարության մագիստրոսի կոչումով, գնում էր դպրոցներն ու գիշերային կետերը: Եվ նրան շատ սիրեցին: Ինչ-որ բանի խորհրդանիշ է պետք: Ամեն մի երկրում, ամեն մի ծրագրում հարկավոր է խորհրդանիշ, և դա հավանաբար նրա Բիզնեսի մագիստրոսի կոչման լավագույն օգտագործման ձևն էր: (Ծիծաղ) Հետո մենք պահպանակներ էինք բաժանում ամենուրեք փողոցներում, ամեն, ամեն տեղ: Տաքսու մեջ ստանում ես պահպանակ: Երթևեկության ընթացքում, ոստիկանը քեզ պահպանակ է տալիս` դա մեր "մենթեր ու պահպանակներ" ծրագիրն էր: (Ծիծաղ) Կարո՞ղ եք պատկերացնել, որ Նյու Յորքի ոստիկանը պահպանակներ բաժանի: Ես անշուշտ կարող եմ: Եվ հսկայական բավականություն կստանայի դրանից: Ես նրանց տեսնում եմ կանգնած ամենուրեք: Պատկերացրեք, որ նրանք պահպանակներ ունենային ու բաժանեին տարբեր տեսակի մարդկանց: Հետո նոր փոփոխություններ արեցինք. մազակալներ, հագուստ, պահպանակ բջջայինի համար անձրևային սեզոնի համար:
Ահա սրանք մեր ներկայացրած պահպանակներն են: Մեկի վրա գրված է "Զանգվածային պաշտպանության զենք": Ահա թե ինչ ենք մենք հայտնաբերել: Գիտեք, այստեղ ինչ-որ մեկը զանգվածային ոչնչացման զենք էր փնտրում, բայց մենք գտել ենք զանգվածային պաշտպանության զենքը` պահպանակը: Այս մեկը` ամերիկյան դրոշով, ասում է, "Առանց դրա տնից դուրս մի արի": Ես ավելի ուշ կբաժանեմ պահպանակներ: Բայց նախազգուշացնեմ, որ նրանք Թայլանդցիների չափով են, այպես որ ուշադիր եղեք: (Ծիծաղ) Ինչպես տեսնում եք, պահպանակներն այնքան շատ բան կարող են անել: Ահա նայեք: Ես սա նաև տվել եմ Ալ Գորին ու Բիլ Սենիորին: Կանգնեցրեք գլոբալ տաքացումը, օգտագործեք պահպանակ: Իսկ սա այն նկարն է, որի մասին խոսեցի. զանգվածային պաշտպանության զենք: Թող, որ հաջորդ Օլիմիպիական խաղերը կյանքեր փրկեն: Ինչու՞ անիմաստ վազվզել: (Ծիծաղ) Եվ վերջապես, Թայլանդում մենք բուդդիստ ենք, աստված չունենք, փոխարենը ասում ենք. ''մենզ վստահում ենք պահպանակին /բառացի` ռեզինին/" (Ծիծաղ) Ինչպես տեսնում եք, մենք ամեն ինչ օգտագործում էինք մարդկանց կյանքը բարելավելու համար: Մենք պահպանակներ էինք դնում հյուրանոցի սառնարաններում ու դպրոցներում, քանի որ ալկոհոլը վնասում է դատողությունը:
Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Այն բանից հետո, երբ բոլորը միացել էին մեզ, ըստ ՄԱԿ-ի` ՄԻԱՎ-ի նոր դեպքերը նվազեցին 90%-ով: Եվ ըստ Համաշխարհային Բանկի` 7.7 միլիոն կյանք փրկվեց: Հակառակ դեպքում այսօր այդքան էլ շատ Թայլանդցիներ չէին լինի: Դա ցույց տվեց, որ կարելի է այդ ուղղությամբ ինչ-որ բան անել: Ֆինանսավորման 90%-ը գալիս էր Թայլանդից: Կար քաղաքական պարտավորություն, ֆինանսական պարտավորություն, և բոլորը միացան պայքարին: Այնպես որ պետք չէ ամեն ինչ թողնել բժիշկների և բուժքույրների վրա: Մենք բոլորս էլ պետք է օգնենք:
Հետո մենք որոշեցինք օգնել մարդկանց դուրս գալ աղքատությունից, երբ որ ՁԻԱՀ-ը ճանապարհից հեռացրել էինք, այս անգամ ոչ միայն կառավարության հետ, այլ բիզնես համայնքի հետ համագործակցելով: Որովհետև աղքատ մարդիկ նույնպես բիզնեսմեն են, ովքեր չունեն բիզնեսի հմտություններ և ում վարկերը հասանելի չեն: Հենց դրանք էլ բիզնես համայնքը տրամադրում է: Մենք փորձում ենք աղքատ մարդկանց դարձնել 'ոտաբոբիկ ձեռնարկատերեր', փոքր բիզնեսմեններ: Բիզնես ձեռնարկատիրությունը աղքատությունից դուրս գալու միակ ճանապարհն է: Այդպես, դա էլ արեցինք: Գումարը գնում է ընկերությունից դեպի գյուղ ծառատունկի միջոցով: Դա անվճար նվեր չէ: Նրանք տնկում են ծառեր, իսկ գումարը գնում է միկրովարկային ֆոնդ, որը մենք անվանում ենք Գյուղական Զարգացման Հիմնադրամ: Բոլորը միանում են և իրենց զգում են բանկի սեփականատեր, քանի որ նրանք են գումարը բերել:
Եվ վարկ վերցնելուց առաջ հարկավոր է ուսուցում անցնել: Եվ մենք հավատում են, որ եթե ուզում ես աղքատներին օգնել, մարդկանց, որ ապրում են աղքատության մեջ, վարկերի հասանելիությունը պետք է լինի մարդու իրավունք: Վարկերի հասանելիությունը պետք է լինի մարդու իրավունք: Այլապես, նրանք երբևէ աղքատությունը չեն հաղթահարի: Եվ վարկ վերցնելուց առաջ հարկավոր է ուսուցում անցնել: Դա էլ մենք կոչում ենք "ոտաբոբիկ բիզնես ադմինիստրացիայի մագիստրոս"` ուսուցանել մարդկանց, թե ինչպես բիզնեսով զբաղվել, որպեսզի գումար փոխ առնելիս նրանց բիզնեսը հաջողություն ունենա: Ահա բիզնեսների օրինակներ` սունկ, ծովախեցգետին, բանջարեղեն, ծառեր, մրգեղեն, այս մեկը շատ հետաքրքիր է` Նայքի պաղպաղակ և Նայքի թխվածքաբլիթներ: Սա Նայքիի կողմից հովանավորվող գյուղ է: Նրանք ասացին, "Նրանք պետք է հագուստ ու կոշիկ այլևս չպատրաստեն, Ավելի լավ է սրանք պատրաստել, քանի որ մենք կարող են վճարել դրանց համար": Մենք նաև ունենք մետաքա, թայլանդական մետաքս: Ձախ կողմում կարող եք տեսնել շոտլանդական տարտաններ, որ մենք կարում ենք` վաճառելու շոտլանդական արմատներով բոլոր մարդկանց: Այնպես որ, ուրաքանչյուր մարդ, որ նտած հեռուստացույց է նայում կարող է կապվել ինձ հետ: Եվ ահա սա էլ մեր Թայլանդական պատասխանն է Սթարբաքսին: "Սուրճ և պահպանակներ": Տեսեք, Սթարբաքսը ձեզ պահում է արթուն ու ողջ: Դա է տարբերությունը: Պատկերացնու՞մ եք, յուրաքանչյուր Սթարբաքսում, կարողանայիք նաև պահպանակ ձեռք բերել: Կապուչինոյի հետ կարող ես պատվիրել նաև պահպանակներ:
Եվ ի վերջո, կրթության ոլորտում, պետք է դպրոցը թերօգտագործված հաստատությունից դարձնենք ողջ կյանքի ընթացքում ուսուցման կենտրոն բոլորի համար: Մենք դա անվանում ենք "Դպրոցի վրա հիմնված ինտեգրացված գյուղական զարգացում": Եվ սա տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնն է, ֆոկուսային կետը: Վերակազմավորել դպրոցը, ծառայեցնել այն համայնքի կարիքներին: Ահա այս բամբուկից կառուցվածքը: Նրանք բոլորը բամբուկից են: Այս գեոդեզիկ գմբեթը բամբուկից է: Եվ վստահ եմ` Բաքմինսթր Ֆուլլերը հպարտ կլիներ տեսնել բամբուկից գեոդեզիկ գմբեթ Մենք դպրոցի այգում բանջարեղեն ենք օգտագործում, նրանք իրենց սեփական բանջարեղենն են աճեցնում:
Եվ, ի վերջո, ես խորապես հավատում եմ, որ եթե ուզում են ՀԶՆ-ներն աշխատեն, Հազարամյակի զարգացման նպատակները, Մենք պետք դրանց ավելացնենք ընտանիքի պլանավորում: Իհարկե, սկզբում մանկական մահացության խնդիրը, այնուհետ ընտանիքի պլանավորում: Յուրաքանչյուրին անհրաժեշտ է ընտանիք պլանավորման ծառայություն: Այն քիչ է օգտագործվում: Մենք հայտնաբերել ենք զանգվածային պաշտպանության զենքը: Մենք նաև խնդրում ենք, որ հաջորդ Օլիմպիական խաղերը նույպես ներգրավվեն կյանքեր փրկելու գործում: Եվ ահա, վերջապես սա մեր ցանցն է: Եվ սրանք մեր թայլանդական կակաչներն են:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
At TEDxChange, Thailand's "Mr. Condom," Mechai Viravaidya, walks us through the country's bold plan to raise its standard of living, starting in the 1970s. First step: population control. And that means a lot of frank, funny -- and very effective -- talk about condoms.
Since 1974, Mechai Viravaidya has been creating and running innovative family planning and poverty reduction programs throughout Southeast Asia. Full bio »
Translated into Armenian by Meri Poghosyan
Reviewed by Kristine Sargsyan
Comments? Please email the translators above.
10:04 Posted: Jul 2010
Views 1,347,480 | Comments 516
19:14 Posted: Apr 2010
Views 559,913 | Comments 243
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.