1994 թվականին Կամբոջայում այցելեցի մի բանտ և այնտեղ հանդիպեցի տասներկուամյա մի տղայի, ում խոշտանգումների էին ենթարկել և չէին թույլատրում դիմել իրավաբանական խորհրդատվության: Երբ նայեցի նրա աչքերի մեջ, հասկացա, որ այն հազարավոր նամակները, որ գրել էի քաղաքական բանտարկյալների համար, նրա համար ևս մեկը երբեք չէի կարող գրել, որովհետև նա պարզապես տասներկուամյա երեխա էր, ով որևէ կարևոր բան չէր արել որևէ մեկի համար: Նա քաղաքական բանտարկյալ չէր, այլ մի տասներկուամյա տղա, որը հեծանիվ էր գողացել: Այդ պահին հասկացա նաև, որ այս խնդիրը առկա էր ոչ միայն Կամբոջայում, այլ նաև 113 այլ զարգացող երկրներում, որոնցից 93-ը օրենքներ էին ընդունել, համաձայն որոնց յուրաքանչյուր ոք ունի դատապաշտպան ունենալու և խոշտանգումների չենթարկվելու իրավունք:
Եվ ես հասկացա, որ այժմ մեզ` համաշխարհային հանրության համար բացվել է անհավանական հնարավորությունների մի պատուհան, որպեսզի համախմբվենք և վերջ դնենք խոշտանգմանը`որպես հետաքննության մեթոդի կիրառմանը: Հաճախ կարծում ենք, որ խոշտանգումների ենթարկում են ելնելով միայն քաղաքական նկատառումներից կամ էլ միայն ամենավատ դեպքերում, բայց իրականում, այսօր խոշտանգվողների 95%-ը քաղաքական բանտարկյալներ չեն: Դա այն մարդկանց համար է, ովքեր ընկել են կործանված իրավական համակարգերի թակարդը, և քանի որ խոշտանգումների ենթարկելը հետաքննության ամենաէժան միջոցն է (ավելի էժան է քան իրավական համակարգ ունենալը, փաստաբան կամ խորհրդատու վարձելը), հենց այդ միջոցն էլ հիմնականում կիրառվում է: Հավատում եմ, որ այսօր մենք` որպես համաշխարհային հանրություն, հնարավորություն ունենք որոշում կայացնելու, համախմբվելու և վերջ դնելու խոշտանգումներին` որպես հետաքննության մեթոդի կիրառմանը, սակայն դրա համար անհրաժեշտ է 3 պայման. առաջինը` պատրաստվածություն, լիազորություն և ամբողջ աշխարհով մեկ սփռված պաշտպանների միասնություն:
Երկրորդը` երաշխիք սիստեմատիկ կերպով հնարավորինս վաղ իրավաբանական խորհրդատվության դիմելու համար: Եվ երրորդ պայմանը գործելու պատրաստակամությունն է: Եվ այսպես 2000 թվականին սկսեցի մտածել, թե ինչ կլիներ, եթե մենք համախմբվեինք: Կկարողանայի՞նք արդյոք ինչ-որ բան անել այս 93 երկրների համար: Ես հիմնադրեցի International Bridges to Justice (Արդարադատության միջազգային կամուրջներ) կազմակերպությունը, որի նպատակն էր վերջ դնել որպես հետաքննության մեթոդ ընդունված խոշտանգումներին և կանոնավոր ընթացքի մեջ դնել չգործող օրենքները` վերոհիշյալ 93 երկրների ոստիկանական տեղամասերում և դատարանի նիստի դահլիճներում` ունենալով վերապատրաստված իրավաբաններ և փաստաբաններ: Իմ առաջին փորձը, այնուամենայնիվ, կապված է Կամբոջայի հետ, և ես հիշում եմ, որ երբ առաջին անգամ այցելեցի Կամբոջա, 1994 թվականին, ամբողջ երկրում կար ավելի քիչ, քան 10 դատախազ, քանի որ Խմեր Ռուժը բոլորին սպանել էր:
Եվ նույնսիկ այդ ժամանակվանից քսան տարի անց էլ երկրում ընդամենը 10 իրավաբան կար, հետևաբար երբ մտնեիք բանտ, կհանդիպեիք ոչ միայն տասերկուամյա տղաների, այլ նաև կանանց, և երբ նրանց հարցնեիք, թե ինչու էին այնտեղ գտնվում, նրանք կպատասխանեին. «Գիտեք, ես արդեն 10 տարի է,ինչ այստեղ եմ, քանի որ ամուսինս հանցանք է գործել,սակայն նրան չեն կարողանում գտնել»: Սա մի վայր է, որտեղ չկա և ոչ մի օրենք:
Վերապատրաստման դասընթացների համար ձևավորվեց պաշտպանների առաջին խումբը. Դեռ հիշում եմ, երբ դասընթացը վարելիս հարցրի. «Ի՞նչպես եք իրականացնում հետաքննությունը:» Սենյակում լռություն էր տիրում, և վերջապես մի կին կանգնեց (անունը չի լսվում) և ասաց.«Khrew», այսինքն`ուսուցիչ: Նա ասաց. «Դատարանում ավելի քան 100 մարդու պաշտպան եմ եղել, երբեք ստիպված չեմ եղել որևէ հետաքննություն անցկացնել, քանի որ բոլորն էլ խոստովանում են իրենց կատարած հանցանքը»:
Եվ մենք, արդեն որպես խումբ, քննարկեցինք այն փաստը, որ առաջինը` խոստովանություններին պետք է վերապահումով մոտենալ, երկրորդը` մենք չենք ցանկանում խրախուսել ոստիկանությանը շարունակել այս ամենը, հատկապես, որ դա այժմ հակաօրինական է: Մեծ համարձակություն էր պահանջվում այս պաշտպաններից որոշել, որ նրանք պետք է համախմբվեն ու սատարեն մինյանց այս օրենքներին ուժ տալու համար: Մինչև հիմա հիշում եմ, առաջին այն դատական գործընթացները, որոնց ներկա էին լինում բոլոր 25 դատապաշտպանները, մեկը կանգնում էր, իսկ մնացածը` ետևում նստած, ոգեշնչում էին նրան, իսկ դատավորները շարունակ պնդում էին` ասելով. «Ոչ, ոչ, ոչ, մենք շարունակելու ենք ամեն ինչ անել այնպես, ինչպես մինչև հիմա ենք արել» :
Բայց մի գեղեցիկ օր արձանագրեցինք մի հիանալի դատական գործընթաց, որտեղ քննվում էր մի բանջարեղեն վաճառող կնոջ գործը, որը պարզապես այդ գողության ժամանակ նստած էր եղել շենքի բակում: Նա պատմեց, որ իրականում տեսել էր, թե ինչպես էր մի մարդ դուրս վազում շենքից, ով, իր կարծիքով, գողացել էր այդ չարաբաստիկ զարդր, սակայն եկել էր ոստիկանությունը, ձերբակալել նրան, բայց ոչինչ չէր գտել նրա մոտ: Այդ ժամանակ նա հղի էր: Իսկ այժմ նրա մարմնի վրա ծխախոտի այրվածքների հետքեր կային: Նա կորցրել էր երեխային: Եվ երբ նրա գործը ներկայացրին դատավորին, նա կանգնեց ու այս երկրի պատմության մեջ առաջին անգամ ասաց. «Այո, Ձեր գործած հանցանքի համար չկա ոչ մի ապացույց, բացառությամբ ձեր` խոշտանգումների ենթարկելու միջոցով կորզված խոստովանությունը, և ես Ձեզ ազատ եմ արձակում»:
Եվ պաշտպանները սկսեցին նորից ու նորից վերանայել նախկին դատական գործերը, և սկսեցին աստիճանաբար, քայլ առ քայլ փոխել Կամբոջայի պատմության ընթացքը: Սակայն այս ամենը միայն Կամբոջայով չի եզրափակվում: Հաճախ մտածում էի` միթե սա միայնԿամբոջայում է, թե այլ երկրներում էլ կա նման բան, բայց այնքան շատ երկրներում է սա տեղի ունենում:
Երբ Բուրունդիում այցելեցի բանտ, այնտեղ հանդիպեցի ոչ թե տասներկուամյա, այլ ութամյա մի տղայի, ով մեղադրվում էր բջջային հեռախոս գողանալու մեջ: Մի կնոջ էլ հանդիպեցի, գրկեցի նրա երեխային, շատ գեղեցիկ բալիկ էր, և ասացի.«Ձեր բալիկն այնքան գեղեցիկ է»: Բայց նա նորածին երեխա չէր, արդեն երեք տարեկան էր: կինն ասաց. «Համաձայն եմ, սակայն նրա պատճառով եմ այստեղ հայտնվել», նրան մեղադրել էին իր երեխայի համար երկու խանձարուր ու արդուկ գողանալու մեջ, ու նա դեռ բանտում էր: Երբ մոտեցա բանտապետին, ասացի.«Դուք պիտի ազատ արձակեք նրան Դատավորը կզբաղվի այդ հարցով»: Նա պատասխանեց. «Լավ, կխոսենք այդ մասին, բայց մի նայեք այս բանտին: Այստեղ գտնվող 2 հազար մարդկանց 80%-ը դատապաշտպան չունի: Մենք ի՞նչ կարող ենք անել»: Եվ այսպես իրավաբանները քաջաբար սկսեցին համախմբվել և ստեղծեցին մի համակարգ, որը նրանց հնարավորություն կտար նոր դատական գործեր քննել: Բայց մենք հասկացանք նաև, որ ոչ միայն իրավաբանների պատրաստվածությունը, այլև նրանց միասնությունն է փոխում իրավիճակը:
Օրինակ, Կամբոջայում այդ կին դատաշապտպանը (անունը չի նշվում) միայնակ չէր գնացել, նրա հետ էին մնացած 24 իրավաբանները, որոնք սատարում էին նրան:Նույնն էլ Չինաստանում եղավ.միշտ ինձ ասում են. «Միասին գործելը, կարծես, անապատում սառը քամու պես մի բան է»: Կամ Զիմբաբվեում. hիշում եմ անմեղ մարդկանց, ովքեր բանտից դուրս էին գալիս ու ասում. ու ասում. «Ես այստեղ եմ եղել 1 տարի, 8 տարի, 12 տարի առանց իրավաբանի» նրանցից մեկի հետ թրեյնինգներ անցկացրինք, իսկ մի օր էլ նա ասաց. «Լսել եմ, թե ինչպես էին մադիկ խոսում այն մասին, (դե նա ականջալուր էր մարդկանց փսփսոցներին ու շշնջոցներին) որ մենք չենք կարող օգնել, ստեղծել արդարություն, քանի որ ռեսուրսներ չունենք»: Իսկ հետո ավելացրեց. «Ուզում եմ` իմանաք, որ ռեսուրսների պակասը երբեք չի կարող արդարացնել տիրող անարդարությունը»: Այս ասելով` նա հաջողությամբ համախմբեց 68 իրավաբանների, ովքեր սիստեմատիկ կերպով դատական գործեր էին պաշտպանում:
Այս ամենի հաջողության բանալին թրեյնինգներն էր, իսկ հետո արդեն ժամանակին տրամադրվող խորհրդատվությունը: Վերջերս մեկնել էի Եգիպտոս և ոգեշնչվել էի` հանդիպելով իրավաբանների մեկ այլ խմբի հետ և լսելով նրանց խոսքերը. «Տեսե՛ք, մեր փողոցներում այլևս ոստիկաններ չեն կանգնում: Ոստիկանությունը մեր հեղափոխության կարևոր դրդապատճառներից մեկն էր: Նրանք անընդմեջ բոլորին տանջանքների էին ենթարկում:» Իսկ ես ասացի. «Բայց չէ որ տասնյակ միլիոն դոլարներ էին հատկացվել այս երկրի իրավական համակարգը բարելավելու համար: Ի՞նչ է կատարվում:» Ես այցելեցի զարգացման հարցերով զբաղվող մի գործակալություն, որոնք վերապատրաստում էին դատախազներին և դատավորներին, և դատավորներին, ինչը նորմալ երևույթ էր` ի տարբերություն պաշտպաններին վերապատրաստելը: : Եվ երբ նրանք ինձ ցույց տվեցին իրենց ուղեցույցը, որը իսկապես մի հիանալի գիրք էր, ես ասացի. «Ուզում եմ սրա պատճենը ունենալ»: Այնտեղ կար ամեն ինչ. իրավաբանները կարող էին գալ ոստիկանական տեղամասեր: Հիանալի էր: Դատախազները շատ լավ պատրսատված էին: Բայց ես ասացի նրանց. «Մի հարց ունեմ` այն ժամանակ, երբ բոլորը գնում են դատախազություն, ինչ է լինում նրաց հետ»: Մի փոքր լռելուց հետո նրանք պատասխանեցին. «Նրանց տանջանքների ու խոշտանգումների են ենթարկում»:
Եվ այսպես, խնդիրը միայն իրավաբաններ պատրաստելը չէր, այլև գտնել մի ճանապարհ, որը թույլ կտար սիստեմատիկ կերպով հնարավորինս շուտ դիմել իրավաբանական խորհրդատվության, քանի որ այս համակարգում նրանք են պաշտպանում մարդկանց, որոնց տանջանքների են ենթարկում: Այս ամենը ասելով` գիտակցում եմ նաև այն փաստը, որ սա հնչում է այսպես. «Դե լավ, ասում ենք կարող էինք անել, բայց իրականում կարո՞ղ ենք:» Սա հսկայական աշխատանք է: Գոյություն ունեն շատ պատճառներ, որոնք ինձ ստիպում են հավատալ, որ սա հնարավոր է: Առաջինը երկրիս վրա ապրող մարդիկ են, որոնք հրաշքներ ստեղծելու ուղիներ են գտնում շնորհիվ իրենց պատրաստակամության: Պատճառը միայն անմեղ մարդիկ չեն, որոնց մասին պատմում էի ձեզ Զիմբաբվեի հուշերից, այլև աշխարհով մեկ սփռված պաշտպանները, որոնք փնտրում են այս խնդրի լուծումը: Մենք «JusticeMakers» («Արդարություն կերտողները») անունով մի ծրագիր ունենք և հասկացել ենք, որ գոյություն ունեն համարձակ մարդիկ, ովքեր ուզում են օգնել, բայց ինչպե՞ս կարող ենք մենք աջակցել նրանց: Սա առցանց մրցույթ է, որի մրցանակային ֆոնդը ընդամենը հինգ հազար դոլար է. Հաղթողը պետք է կարողանա «արդարություն կերտել» որևէ նորարարական մոտեցմամբ: Ամբողջ աշխարհում մոտ 30 «ԱրդարությունԿերտողներ» կան Շրի Լանկայից, Սվազիլենդից ընդհուպ մինչև Կոնգոյի Դեմոկրատական հանրապետություն, որոնք հինգ հազար դոլարով հրաշքներ են գործում` SMS ծրագրերի, իրավաբանական խորհրդատուների և այն ամենի միջոցով, ինչով կարող են:
Այդ մարդկանց շարքերում միայն «արդարության կերտողները» չեն, այլև մարդիկ, որոնց քաջ գործերի ականատեսն ենք. մարդիկ ովքեր ստեղծում են համագործակցության ցանցեր ու փորձում են գործը առաջ տանել:
Չինաստանում, օրինակ, ստեղծվել են հիանալի օրենքներ, համաձայն որոնց ոստիկանները չեն կարող տանջանքների ու խոշտանգումների ենթարկել մարդկանց, այլապես կպատժվեն: Նստած էի մեր համարձակ իրավաբաններից մեկի կողքին ու ասացի. «Ինչպես կարելի է սա պարզել, որտեղից կարող ենք իմանալ`արդյոք սա գործում է: Հրաշալի բան է:» Նա հարցրեց. «Փող ունես» պատասխանեցի` ոչ, և նա ասաց. «Լավ ոչինչ, մի բան կմտածենք»: Եվ դեկտեմբերի 4-ին նա կազմակերպեց և Երիտասարդական կոմունիստական լիգայի 3000 անդամներ 14 ամենահեղինակավոր իրավաբանական դպրոցներից ինքնուրույն համախմբվեցին, նոր օրենքներով պաստառներ կազմեցին և շարժվեցին դեպի ոստիկանական տեղամասեր ու սկսեցին, ինչպես նա է ասում, ոչ բռնի իրավական հեղափոխությունը` ուղղված քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: Ես նշեցի այն փաստը, որ մեզ անհրաժեշտ է վերապատրաստել և աջակցել պաշտպաններին: Անհրաժեշտ է սիստեմատիկ կերպով կիրառել հնարավորինս արագ իրավաբանին դիմելու գործընթացը: Իսկ երրորդ և ամենակարևոր հանգամանքը այն է, որ այս ամենը իրականացնելու պատրաստակամություն ցուցաբերենք:
Մարդիկ հաճախ ինձ ասում են. «Գիտեք, սա հիանալի է, բայց չափազանց իդեալիստական է: Երբեք իրականություն չի դառնա»: Այս խոսքերը հետաքրքիր են, որովհետև դրանք նման են այն բառերին, որոնք ասվում էին այն մարդկանց, ովքեր որոշել էին վերջ դնել ստրկությանը կամ ապարտեիդին` ռասսայական խտրականությանը: Այս ամենը սկսել էին մարդկանց փոքր խմբեր, որոնք որոշել էին գործել:
Ահա, մեր պաշտպանների ամենասիրած քառատողը, որը նրանք հաճախ ասում են միմյանց. «Համարձակությու՛ն հավաքեք ընկերներ, ճանապարհը երկար է, խոչընդոտները` անխուսափելի, ռիսկի գործոնը մեծ է, բայց հոգու խորքում իմացե՛ք` դուք միայնակ չեք:» Հավատում եմ, որ եթե մենք միավորվենք որպես համաշխարհային հանրություն` աջակցելու ոչ միայն պաշտպաններին այլև այս համակարգի յուրաքանչյուր մարդու, ով դրա կարիքն ունի, ապա մենք կարող ենք վերջ դնել խոշտանգումներին` որպես հետաքննության մեթոդի կիրառմանը: Միշտ ավարտում եմ այս խոսքերով, որովհետև վստահ եմ ձեզ մոտ էլ հարցեր կլինեն, և ես ցանկացած պահի ուրախ կլինեմ խոսել ձեզ հետ. «Բայց ի՞նչ կարող եմ ես անել»: Կասեմ հետևյալը. առաջինը` դուք գիտեք,թե ինչ կարող եք անել: Երկրորդն էլ, կպատմեն ձեզ Վիշնայի պատմությունը, ով ինձ ոգեշնչեց հիմնադրել International Bridges to Justice կազմակերպությունը:
Երբ հանդիպեցի Վիշնային, նա 4 տարեկան մի տղա էր, ով ծնվել էր Կամբոջայի բանտերից մեկում` Կանդալ նահանգում: Քանի որ նա ծնվել էր բանտում, բոլորը սիրում էին նրան, այդ թվում և պահակները, և նա միակն էր, ում թույլ էին տալիս ելումուտ անել բանտախցից: Դե պատկերացրեք, ահա ձեզ բանտախցի ճաղերը: Վիշնայի մեծանալուն պես է՞լ ինչն էր մեծանում: Նրա գլուխն էր մեծանում: Նա գալիս էր առաջին շարքի ճաղերի մոտ, հետո երկրորդ, երրորդ, իսկ այնուհետև շատ դանդաղ անցկացնում էր գլուխը և վերադառնալիս ճիշտ հակառակն էր անում` երրորդ, երկրորդ, առաջին: Կբռներ ճկույթս, որովհետեև ամեր օր ուզում էր գնալ այցելության: Գիտեք, այդպես էլ երբեք չկարողացավ բոլորին այցելել, սակայն ուզում էր այցի գնալ բոլոր 156 բանտարկյալներին էլ : Ես գրկում էի նրան, և նա իր մատները ճաղերից այն կողմ էր անցկացնում: Իսկ եթե բանտախցում մութ էր լինում (նման բանտախցերը ծածկված էին ծալքավոր երկաթյա թիթեղով), նա միևնույն է մատները ճաղերից ներս էր անցկացնում:
Բանտարկյալներից շատերը ասում էին, որ Վիշնան իրենց ամենամեծ ուրախությունն ու արևն էր, որին անհամբեր սպասում էին: Իսկ ես մտածում էի. Ահա փոքրիկ Վիշնան: Նա ընդամենը 4 տարեկան մի տղա է: Նա ծնվել է բանտում`չունենալով գրեթե ոչինչ, ոչ մի նյութական բան, բայց ունի իր սեփական հերոսական ճանապարհորդության զգացումը, որը կարծում եմ բոլորս էլ ի ծնե ունենք: Նա ասաց. «Միգուցե, ամեն ինչ չկարողանամ անել, բայց ես մեկն եմ բոլորից, ինչ-որ բան, այնումենայնիվ, կարող եմ անել: Եվ կանեմ այն մի բանը, ինչը կարող եմ»: Շնորհակալ եմ, որ ունեք մարգարեական երևակայություն` պատկերացնելու նոր աշխարհի ձևավորումը մեզ հետ միասին և «հրավիրելու» ինքներդ ձեզ` ` մասնակցելու այս ճանապարհորդությանը մեզ հետ միասին:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Քաղաքական բանտարկյալները միակ մարդիկ չեն, ովքեր ենթարկվում են խոշտանգումների. իրավական համակարգի խոշտանգումներն ու տանջանքները մեծ մասամբ կիրառվում են սովորական դատական գործերի ժամանակ` անգամ «գործող» իրավական համակարգի պայմաններում: Հասարակական գործիչ Քերն Ցեն ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք և պարտավոր ենք, ոտքի ելնել և վերջ դնել սովորական դարձած տանջանքներին ու խոշտանգումներին ենթարկելու մեթոդին:
In too many countries, it's still normal to torture prisoners for confessions and information. Karen Tse works to end that. Full bio »
Translated into Armenian by YSLU MA translators 2010-2012
Reviewed by Meri Dallakyan
Comments? Please email the translators above.
54:56 Posted: Dec 2009
Views 336,846 | Comments 274
23:16 Posted: Sep 2008
Views 2,538,813 | Comments 305
14:08 Posted: Dec 2006
Views 302,036 | Comments 45
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.