Քրիս Անդերսոն. Ջուլիան, բարի գալուստ։ Զեկուցվել է, որ ՎիքիԼիքսը, քո փոքրիկը, անցյալ մի քանի տարիներում ավելի շատ դասակարգված փաստաթղթեր է հրապարակել քան աշխարհի մնացած լրատվամիջոցները միասին։ Կարո՞ղ է դա ճիշտ լինել։
Ջուլիան Ասանժ. Այո, կարո՞ղ է դա ճիշտ լինել։ Մտահոգիչ է չէ՞, որ աշխարհի մնացած լրատվամիջոցները այնքան վատ են կատարում իրենց գործը, որ ակտիվիստների մի փոքր խումբ կարողանում է ավելի շատ այդ տեսակի տեղեկություններ հրապարակել քան աշխարհի մնացած մամուլը միասին։
ՔԱ. Դա ինչպե՞ս է աշխատում։ Մարդիկ ինչպե՞ս են արձակում փաստաթղթերը։ Եվ ինչպե՞ս եք դուք ապահովում իրենց գաղտնիությունը։
ՋԱ. Ուրեմն սրանք, ինչքանով որ կարող ենք ասել, դասական բացահայտողներ են։ Եվ մենք իրենց համար մի շարք ճանապարհներ ունենք, որով կարող են տեղեկությունները մեզ հասցնել։ Եվ մենք միայն ամենաբարձրակարգ գաղտնագրությունն ենք օգտագործում համացանցում շուրջ բոլորն նյութեր ուղարկելու, հետքեր թաքցնելու, տարբեր իրավասություններով անցկացնելու համար, ինչպիսին են Շվեդիան և Բելգիան, որպեսզի օգտվենք իրավական պաշտպանությունից։ Մենք տեղեկություն ենք ստանում փոստում, հասարակ փոստում, գաղտագրված կամ ոչ, այն հասարակ լրատվական կազմակերպության նման ստուգում և հաստատում ենք, ֆորմատավորում ենք, որը երբեմն շատ դժվար գործ է, երբ խոսում ես տեղեկությունների հսկա բազաների մասին՝ այն հրապարակում ենք հանրությանը և ապա պաշտպանում մեզ անխուսափելի իրավական և քաղաքական հարձակումներից։
ՔԱ. Ուրեմն դուք փորձում ես վստահանալ, որ փաստաթղթերը հավաստի են։ Բայց իրականում աղբյուրի ինքնությունը գրեթե երբեք չգիտեք։
ՋԱ. Ճիշտ է, այո։ Շատ հազվադեպ ենք այն երբևէ իմանում։ Եվ եթե որևէ փուլում այն բացահայտում ենք, ապա այդ տեղեկությունը հնարավորինս շուտ ոչնչացնում ենք։ (Հեռախոսի զանգ) Գրողը տանի։
ՔԱ. Կարծում եմ դա ԿՀՎ-ն է, հարցնում է, թե որն է ԹԵԴ-ի անդամակցության կոդը։
Եկեք մի օրինակ տեսնենք։ Սա այն է, ինչ արտահոսվեց մի քանի տարի առաջ ձեր կողմից։ Եթե կարողանանք այս փաստաթուղթը տեսնել... Ուրեմն սա մի քանի տարի առաջվա պատմություն է Քենիայում։ Կարող ես մեզ ասել ի՞նչ արտահոսվեց և ի՞նչ պատահեց։
ՋԱ. Ուրեմն սա Քրոլ զեկույցն է։ Սա մի գաղտնի հետախուզական զեկույց էր, պատվիրված Քենիայի կառավարության կողմից 2004 թվականի ընտրությունից հետո։ Նախքան 2004, Քենիան ղեկավարվում էր Դանիել արափ Մոյի կողմից, մոտ 18 տարի։ Նա Քենիայի փափուկ դիկտատոր էր։ Եվ երբ Քիբակին իշխանության անցավ, մի շարք կոալիցիոն ուժերի շնորհիվ, որոնք փորձում էին Քենիան մաքրել կոռուպցիայից, նրանք պատվիրեցին այս զեկույցը, մոտ երկու միլիոն ֆունտ ծախսեցին այդ և ուղեկցող մի զեկույցի վրա։ Եվ հետո կառավարությունը այն պահեց և որպես քաղաքական լծակ օգտագործեց Մոյի դեմ, ով ամենահարուստ մարդն էր, և մինչ այժմ ամենահարուստ մարդն է Քենիայում։ Սա քենիական լրագրության վերջնական նպատակակետն է։ Այդպիսով, ես 2007 թ․-ին գնացի այնտեղ և մեզ հաջողեց այն ձեռք բերել ճիշտ նախքան ընտրությունները՝ ազգային ընտրությունները, դեկտեմբերի 28-ին։ Երբ մենք այդ զեկույցը հրապարակեցինք, այն հրապարակեցինք երեք օր այն բանից հետո, որ նոր նախագահ՝ Քիբակին որոշել էր մտերմանալ այն մարդու հետ, որ ինքն եկել էր դուրս հանելու` Դանիել արափ Մոյի հետ։ Եվ այս զեկույցը խոչընդոտ հանդիսացավ նախագահ Քիբակիի համար։
ԳԱ. Եվ կարճ ասած, զեկույցի մասին խոսքը Քենիա արտահոսեց ոչ թե պաշտոնական լրատվությամբ՝ այլ անուղղակիորեն։ Եվ ձեր կարծիքով, դա իրոք ազդեց ընտրության արդյունքների վրա։ ՋԱ. Հա։ Եվ սա Գարդիանի գլխավոր էջին հայտնվեց և հետո տպագրվեց Քենիայի շրջակա բոլոր երկրներում՝ Տանզանիայի և Հարավային Աֆրիկայի մամուլում։ Եվ այդպիսով այն դրսից արտահոսեց։ Եվ դա, մի երկու օրից, պատճառ դարձավ, որ Քենիայի մամուլը դրա մասին հանգիստ խոսի։ Այն 20 օր շարունակ հեռարձակվեց քենիական հեռուստատեսությամբ, քվեարկությունը 10 տոկոսով փոխեց ըստ մի քենիական հետախուզական զեկույցի, ինչը և փոփոխեց ընտրության արդյունքը։
ՔԱ. Պա՜հ, ուրեմն ձեր կողմից արտահոսած տեղեկատվությունը իրո՞ք էականորեն փոխեց աշխարհը։
ՔԱ. Հիմա մենք ուղղակի ցույց ենք տալու մի կարճ տեսահոլովակ Բաղդադի օդային հարձակման տեսագրությունից։ Տեսագրությունն ինքն ավելի երկար է։ Բայց ահա և կարճ տեսահոլովակը։ Սա.. սա ուժեղ նյութ է, պետք է ձեզ նախազգուշացնեմ։
Ռադիո. ... գրողը տանի, հենց որ դրանց տենաս՝ ծակծկի՛։ Տենում եմ քո օբյեկտը, ըմ, մոտ չորս համվի ջիպ ունեն, ըմ, ընդեղ ... Դեմդ ազատ է։ Դե լավ։ Կրակել։ Ինձ ասա երբ իրենց խփես։ Կրակե՛նք։ Սաղին վառի՛։ Դե ե՛կ, կրակի՛։ (Գնդացիրի կրակոց) Շարունակի՛ կրակել։ Շարունակի՛ կրակել։ (Գնդացիրի կրակոց) Շարունակի՛ կրակել։ Հյուրանոց ... Բուշմաստեր Երկու-Վեց, Բուշմաստեր Երկու-Վեց, պիտի շարժվենք, հիմա՛։ Դե լավ, մենք սաղ ութին էլ նեգրավվեցինք։ Հա, մենք երկու թռչուն [ուղղաթիռ] ենք տեսնում, և դեռ կրակում ենք։ Ռոջեր։ Խփեցի իրենց։ Երկու-Վեց, սա Երկու-Վեցն է, մենք շարժվում ենք։ Վայ, կներեք։ Ի՞նչ էր կատարվում։ Գրողը տանի, Քայլ։ Դե լավ, հահահա։ Ես իրենց խփեցի։
ՔԱ. Ի՞նչ ազդեցություն ունեցավ դա։
ՋԱ. Այդ մարդկանց վրա, ովքեր դրա վրա աշխատում էին, ազդեցությունը ահռելի էր։ Վերջ ի վերջո մենք երկու հոգու ուղարկեցինք Բաղդադ՝ այդ պատմությունն ավելի մանրամասն ուսումնասիրելու։ Սա երեք հարձակումից միայն առաջինն է, որ այդ վայրում տեղի ունեցավ։
ՔԱ. Եվ, ուզում եմ ասել, որ 11 հոգի մահացան այդ հարձակման մեջ, այո՞, այդ թվում նաև երկու Ռոյթերսի աշխատակից։
ՋԱ. Հա։ Երկու Ռոյթերսի աշխատակից, երկու փոքր երեխա վնասվեցին։ Մոտ 18-ից 26 հոգի սպանվեց։
ՔԱ. Եվ սրա հրապարակումը լայնատարած զայրույթի պատճառ դարձավ։ Ո՞րն էր, ըստ ձեզ, զայրույթի իրական պատճառը։
ՋԱ. Չգիտեմ, կարծում եմ մարդիկ կարող են ուժի մեծ անհամաչափությունը տեսնել։ Այստեղ տեսնում եք տղաներ, որոնք հանգիստ քայլում են փողոցով, ապա օդում մեկ կիլոմետրի վրա գտնվող մի Ապաչի ուղղաթիռ 30 միլիմետրանոց թնդանոթային արկեր է պարպում բոլորի վրա, ամեն տեսակի պատրվակ գտնելով դա անելու համար, և սպանելով վիրավորներին փրկող մարդկանց։ Եվ այդտեղ կային երկու լրագրող, որ պարզ է, որ ըմբոստ չէին, որովհետև դա իրենց լիաժամ աշխատանքն է։
ՔԱ. Ուզում եմ ասել, որ ԱՄՆ-ի հետախուզական վերլուծաբանը, Բրադլի Մանինգը, ով ձերբակալվել է։ Եվ պնդվում է, որ զրուցարանում խոստովանել է այս տեսագրությունը, ինչպես նաև 280,000 դասակարգված ԱՄՆ-ի դեսպանատնական հեռագրեր ձեզ արտահոսելու մասին։ Դա այդպե՞ս է։
ՋԱ. Դե, մենք ժխտել ենք, որ նման հեռագրեր ենք ստացել։ Նա մոտ հինգ օր առաջ մեղադրվել է՝ 150,000 հեռագրի ձեռք բերման և 50-ի հրապարակման մեջ։ Մենք տարվա սկզբին Ռեյկյավիկի ԱՄՆ դեսպանատնից մի հեռագիր էինք հրատարակել։ Բայց դա չի նշանակում, որ մեկը մյուսի հետ կապված է։ Միտքս այն է, որ ես այդ դեսպանատան ճանաչված այցելուներից էի։
ՔԱ. Եթե դուք ստանայիք ԱՄՆ-ի դեսպանատան դիվանագիտական հազարավոր հեռագրեր․․․
ՋԱ. Մենք դրանց կհրապարակեինք։ (ՔԱ. Իրո՞ք։)
ՋԱ. Դե, որովհետև այս տեսակի նյութերը ցույց են տալիս ասենք ինչպիսին է արաբական կառավարությունների իրական վիճակը, մարդու իրավունքների իրական չարաշահումները այդ կառավարություններում։ Եթե նայեք բացահայտված հեռագրերին, կհասկանաք թե ինչպիսի նյութեր կան։
ՔԱ. Ե՛կ մի քիչ ավելի լայնորեն խոսենք սրա մասին։ Այսինքն, ընդհանրապես, քո փիլիսոփայությունն ի՞նչ է։ Ինչու՞ է գաղտնի տեղեկությունների արտահոսքի քաջալերումը ճիշտ։
ՋԱ. Դե հարցը նրանում է, թե աշխարհում ինչ տեղեկություններն են կարևոր, ինչ տեսակ տեղեկություններ կարող են բարեփոխման բերել։ Եվ շատ տեղեկություն կա։ Երբ տեղեկությունը թաքցնելու համար կազմակերպությունները տնտեսական ջանքեր են ծախսում, դա շատ լավ ազդանշան է, որ երբ այդ տեղեկությունը արտահոսի, հույս կա, որ դա որևէ լավ բանի կբերի։ Որովհետև կազմակերպությունները, որոնք դրան ամենալավն են ծանոթ, ծայրից ծայր գիտեն դրան, աշխատանք են ծախսում այն թաքցնելու համար։ Եվ դա այն է, ինչ մենք տեսնում ենք փորձի վրա։ Եվ դա լրատվության պատմությունն է։
ՔԱ. Բայց արդյո՞ք դա վտանգ չի ներկայացնում ներգրավված անձանց կամ իրոք, հասարակության լայն շերտերի համար, չէ որ արտահոսքը կարող է իրականում չնախատեսված հետևանք ունենալ։
ՋԱ. Մեր հրապարակած նյութերի պատճառով մենք նման բան դեռ չենք տեսել։ Այսինքն, մենք ունենք վնասի անընկալացման քաղաքականություն։ Մենք անձնական տեղեկությունների հետ աշխատելու հատուկ ձև ունենք։ Բայց կան և հիրավի գաղտնիքներ. գիտեք, օրինակ ձեր տեղեկագրերը ձեր բժիշկի հետ. դա հիրավի գաղտնիք է։ Սակայն մենք գործ ունենք մեզ դիմող բացահայտողների հետ, որոնց հիմնավորումները բարի են։
ՔԱ. Ուրեմն նրանց հիմնավորումները բարի են։ Եվ ինչ կասեիք, օրինակ, գիտեք, մեկի ծնողին, ում զավակը ծառայում է ԱՄՆ զինուժում, և նա ասում է. «Գիտեք ինչ, դուք հրատարակել եք մի բան, որ մեկը հատուկ դրդապատճառ է ունեցել հրապարակելու։ Այն ցույց է տալիս ԱՄՆ-ի մեկ զինվոր՝ ծիծաղելիս, մահացող մարդկանց վրա։ Դա այն տպավորությունն է թողնում.. այն տպավորությունն է թողել, աշխարհի շուրջ միլիոնավոր մարդկանց մոտ, որ ԱՄՆ-ի զինվորներն անմարդկային անձինք են։ Իրականում, այդպես չէ։ Իմ որդին այդպիսին չէ։ Ինչպե՞ս եք համարձակվում»։ Դու դրան ի՞նչ կասեիք։
ՋԱ. Հա, մենք դա շատ ենք լսում։ Բայց հիշեք, մարդիկ Բաղդադում, Իրաքում, Աֆղանստանում... նրանք կարիք չունեն տեսագրությունը տեսնելու. նրանք դա ամեն օր են տեսնում։ Ուրեմն դա նրանց կարծիքը չի փոխելու։ Նրանց ընկալումը չի փոխվի։ Դա այն է, ինչ նրանք տեսնում են ամեն օր։ Դա կփոխի այն մարդկանց ընկալումն ու կարծիքը, ովքեր վճարում են այդ ամենի համար։ Եվ դա է մեր հույսը։
ՔԱ. Ուրեմն դուք գտել եք ճանապարհ՝ լուսավորելու այն, ինչը ձեր կարծիքով ընկերությունների ու կառավարության մութ գաղտնիքներն են։ Լույսը լավ է։ Բայց ոչ մի հեգնանք չե՞ք գտնում այն փաստի մեջ, որ լուսաբանելու համար պիտի ինքներդ գաղտնիություն ստեղծեք ձեր աղբյուրների շուրջ։
ՋԱ. Չէի ասեի։ Այսինքն, մենք դեռ որևէ ՎիքիԼիքսի այլախոհ չունենք։ Մենք չունենք այնպիսի աղբյուրներ, որ այլ աղբյուրների այլախոհը լինեն։ Եթե նրանք հայտնվեն, բարդ իրավիճակ կստացվի մեզ համար։ Բայց մենք ենթադրաբար վարվում ենք այնպես, որ մարդիկ բարոյապես պարտադրված են զգում շարունակել մեր առաքելությունը, ոչ թե փչացնել այն։
ՔԱ. Ես կցանկանայի իրականում, ըստ միայն մեր այժմյան լսածների... ես հետաքրքրված եմ իմանալ ԹԵԴ-ի ունկընդիրների կարծիքը։ Գիտեք, կարող է երկու տեսակետ լինել ՎիքիԼիքսի և Ջուլիանի մասին։ Գիտեք, հերոս, ժողովրդի հերոս, ով բերում է այս կարևոր լույսը։ Վտանգավոր խռովարար։ Ո՞վ է կարծում, որ նա հերոս է։ Ո՞վ է կարծում, որ նա վտանգավոր խռովարար է։
ՋԱ. Դե լավ էլի։ Մի քանիսը կլինեն։
ՔԱ. Կակուղ ամբոխ է, Ջուլիան, կակուղ ամբոխ։ Պետք է մի քիչ էլ փորձել։ Նրանց մի ուրիշ օրինակ ցույց տանք։ Ահա և մի բան, որ դուք դեռ չեք արտահոսել, բայց կարծում եմ TED-ի համար դա կանեք։ Այսինքն, դա մի հետաքրքրաշարժ պատմություն է, որ հենց նոր է տեղի ունեցել, այո՞։ Սա ի՞նչ է։
ՋԱ. Ուրեմն սա նմուշ է, մի բանի, որ ամեն օր անում ենք։ Անցյալ տարվա վերջերին, անցյալ նոյեմբերին, մի շարք պայթյուններ տեղի ունեցան Ալբանիայում, ինչպես Մեքսիկական ծոցի պայթյունը, բայց ոչ այդքան մեծ։ Եվ մենք մի զեկույց ստացանք, պատահարի մասին ճարտարագիտական վերլուծություն, որն ասում էր թե իրականում, անվտանգության ծառայության աշխատակիցները որոշ մրցակից, զանազան մրցող ընկերություններից իրականում բեռնատարներ էին կայանել այդտեղ և դրանց պայթեցրել։ Եվ որ ալբանական կառավարության մի մասը դրա հետ կապ ուներ, և այլն, և այլն։ Եվ ճարտարագիտական զեկույցը վերևում ոչինչ գրված չուներ։ Այդ պատճառով էլ մեր համար շատ բարդ փաստաթուղթ էր։ Չէինք կարող այն վավերացնել, որովհետև չգիտեինք թե այն ով է գրել և ինչի մասին է։ Այդ պատճառով էլ մենք մի քիչ թերահավատորեն էինք տրամադրված, մտածելով, որ միգուցե որևէ մրցակից ընկերություն փորձում է առիթից օգտվել։ Հետևաբար մենք ներկայացրեցինք այն, և ասացինք. «Տեսեք, մենք սրան թերահավատորեն ենք մոտենում։ Մենք չգիտենք, բայց ի՞նչ կարող ենք անել։ Նյութը նորմալ տեսք ունի, այն թվում է թե ճիշտ է, բայց մենք չենք կարող այն վավերացնել»։ Եվ հետո մենք նամակ ստացանք հենց այս շաբաթ այն ընկերությունից, որ այն գրել էր, և որ ուզում էր դրա աղբյուրը գտնել. (Ծիծաղ) ասելով. «Ողջույն, մենք ուզում ենք դրա աղբյուրը գտնել»։ Եվ մենք էլ թե. «Օհ, պատմեք ավելին։ Ավելի ճշգրիտ, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։ Կարո՞ղ եք ցույց տալ, որ դուք այդ փաստաթղթի նկատմամբ օրինական իրավասություն ունեիք։ Արդյո՞ք այն իրոք ձեզ է պատկանում»։ Այդպիսով նրանք մեզ ուղարկեցին այս սքրինշոթը որտեղ հեղինակի անունը գրված էր Մայքրոսոֆթ Վորդի անվանատարածքում։ Հա։ (Ծափահարություններ) Այդպիսի բաներ հաճախ են պատահել։ Սա օրինակ նույնացման մեր մեթոդներից մեկն է, որևէ նյութի վավերացման համար, փորձել և այս մարդկանց ստիպել նամակ գրել։
ՔԱ. Հա։ Որևէ տեղեկություն ԲիՓի-ի ներսից ունեցե՞լ եք։
ՋԱ. Հա, շատ ենք ունեցել, բայց ներկա պահին լուրջ դրամահավաք և ճարտարագիտական ջանքեր ենք անցկացնում։ Այդ պատճառով էլ մեր հրատարակությունների ծավալը անցյալ մի քանի ամսվա ընթացքում նվազագույն է դարձել, քանի որ վերամշակում ենք համակարգերը մեր վայելած բացառիկ հասարական հետաքրքրության պատճառով։ Դա խնդիր է։ Ինչպես ցանկացած տեսակի աճող նորաստեղծ կազմակերպությունն մենք մի տեսակ ծանրաբեռնված ենք մեր աճով։ Եվ դա նշանակում է, որ մենք շատ բարձր որակի բացահայտումների հսկայական քանակ ենք ստանում, բայց բավականին մարդ չունենք, որ մշակեն և ստուգեն այս տեղեկությունները։
ՔԱ. Եվ դա՞ է հիմնական խոչընդոտը, հիմնականում լրագրողական կամավորների և/կա՞մ լրագրողական աշխատավարձի պակասը։
ՋԱ. Ըհը: Հա, և վստահելի մարդիկ։ Այսինքն, մենք մի կարզմակերպություն ենք, որին դժվար է շատ արագ աճել, նյութի այն տեսակի պատճառով, որի հետ գործ ունենք։ Այդ պատճառով էլ պիտի վերակազմավորվենք այնպես, որ ունենաք մարդիկ, որոնք կզբաղվեն ազգային ամենաբարձր անվտանգության նյութերով, և հետո ավելի ցածր անվտանգության դեպքերով։
ՔԱ. Օգնիր մեզ անձնապես քո մասին հասկանալ և ինչպես սկսեցիր այս գործը։ Եվ կարծում եմ, որ կարդացել եմ, որ երբ երեխա էիր, դու 37 տարբեր դպրոց ես հաճախել։ Դա այդպե՞ս է։
ՋԱ. Դե, իմ ծնողները կինոյի գործում էին, իսկ հետո պաշտամունքից էին փախչում, այդպիսով երկուսի խառնուրդը...
ՔԱ. Հոգեբանը կարող է ասել, որ դա պարանոյայի զարգացման բաղադրատոմս է։
ՔԱ. Եվ դու նաև, ուզում եմ ասել, դու նաև վաղ տարիքում հակեր էիր և վաղ բախվեցիր իշխանությունների հետ։ ՋԱ. Դե, ես լրագրող էի։ Գիտես, վաղ տարիքում ես երիտասարդ լրագրող ակտիվիստ էի։ Ես ամսագիր ունեի, և, երբ դեռահաս էի, դրա համար հետապնդվեցի։ Դրա համար էլ պիտի զգույշ լինել հակեր բառի հետ։ Նկատի ունեմ այդպես մեթոդ կա, որ կարող է օգտագործվել տարբեր բաների համար։ Ցավոք, այս րոպենին, այն ամենաշատն օգտագործվում է ռուս մաֆիայի կողմից ձեր տատիկի բանկային հաշիվները գողանալու համար։ Այդ պատճառով էլ այս արտահայտությունը այնքան հաճելի չէ՝ ինչքան ժամանակին էր։
ՔԱ. Հա, դե, ես հաստատ չեմ մտածում, որ դու մեկի տատիկի բանկային հաշիվն ես գողանում։ Բայց ի՞նչ կասես քո հիմնական արժեքների մասին։ Կարո՞ղ ես մեզ որոշ չափով ծանոթացնել դրանց և գուցե քո կյանքում որոշ միջադեպի, որն օգնել է սահմանել դրանք։
ՋԱ. Միջադեպի մասին վստահ չեմ։ Սակայն հիմնական արժեքները՝ դե, ընդունակ, մեծահոգի մարդիկ զոհեր չեն ստեղծում. նրանց սնուցում են զոհերին։ Եվ դա մի բան է, որ գալիս է իմ հորից և այլ ընդունակ, մեծահոգի մարդկանցից, որ իմ կյանքում եղել են։
ՔԱ. Ընդունակ, մեծահոգի մարդիկ զոհեր չե՞ն ստեղծում. սնուցում ե՞ն նրանց։
ՋԱ. Հա։ Եվ գիտեք, ես կռվարար մարդ եմ, դրա համար էլ սնուցումը մի տեսակ իմ բանը չէ։ Բայց այլ ճանապարհ.. զոհերին սնուցելու համար այլ ճանապարհ կա, որն էլ հանցագործներին վերահսկելն է։ Եվ դա մի բան է, որ երկար ժամանակ իմ բնավորության մի մասն է եղել։
ՔԱ. Շատ արագ վերջին րոպեին մեզ պատմիր՝ ի՞նչ պատահեց Իսլանդիայում։ Փաստորեն դուք այնտեղ մի բան հրատարակեցիք, մի բանկի հետ խնդիրներ ունեցաք, հետո տեղական լրատվական ծառայություններին կարգադրվեց, որ պատմությունը չհրատարակեն։ Փոխարենը, գովազդեցին ձեր ներկայացրածը, որն էլ ձեզ շատ նշանավոր դարձրեց Իսլանդիայում։ Հետո ի՞նչ պատահեց։
ՋԱ. Այո, սա մի հրաշալի դեպք է, գիտեք։ Իսլանդիան այս ֆինանսական ճգնաժամի միջով անցավ։ Յուրաքանչյուր երկրի համար դա ծանրագույն հարված էր։ Նրա բանկային հատվածը իր մնացած տնտեսության տասնապատիկն էր կազմում ՀՆԱ-ի մեջ։ Ամեն դեպքում, մենք այս զեկույցը անցյալ տարվա հուլիսին հրապարակում ենք։ Եվ ազգային հեռուստատեսությանը կարգադրվեց այն կանխել հինգ րոպե նախքան դրա հեռարձակումը։ Ինչպես կինոյի մեջ, կարգադրությունը լրատվական սեղանին հայտնվեց, և լուրերի կարդացողը շփոթված էր․ «Սա նախկինում երբեք չի պատահել։ Ի՞նչ պիտի անենք։» Դե, փոխարենը միայն կայքը ցույց տանք այդ ողջ ժամանակ, որպես լցանյութ։ Եվ մենք Իսլանդիայում շատ հայտնի դարձանք, գնացինք Իսլանդիա և այս խնդրի մասին խոսեցինք։ Եվ համայնքում այնպիսի տպավորություն էր, որ սա էլ երբեք չպիտի պատահի։ Եվ արդյունքում, Իսլանդիայի որոշ քաղաքական գործիչների և այլ միջազգային իրավական մասնագետների հետ աշխատելով մի նոր տեսակի օրենսդության փաթեթ կազմեցինք Իսլանդիայի համար, որպեսզի այն օֆշորային օթևան դառնա ազատ մամուլի համար, աշխարհի ամենաուժեղ լրատվական պաշտպանություններով, և խոսքի ազատության համար սահմանված Նոբելյան մրցանակով։ Իսլանդիան սկանդինավյան երկիր է և դրա համար էլ, Նորվեգիայի պես, կարող է օգտվել համակարգից։ Եվ հենց մեկ ամիս առաջ, դա միաձայն ընդունվեց իսլանդական խորհրդարանի կողմից։
Վերջին հարցը, Ջուլիան։ Երբ ապագայի մասին ես մտածում, կարծում ես ավելի հավանական է, որ Մեծ Եղբայրը մեզ ավելի շատ կհսկի՞, ավելի շատ գաղտնիություն կլինի, թե՞ մենք կհետևենք Մեծ Եղբորը, թե՞ այդ բոլորը դեռ առջևում պիտի որոշվի։
ՋԱ. Վստահ չեմ դեպի որ կողմ է իրավիճակը զարգանալու։ Այսինքն հսկայական ճնշում կա խոսքի ազատության օրենսդրության և թափանցիկության օրենսդրության համապատասխանեցման համար՝ ԵՄ-ում, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Դեպի ո՞ր կողմ է զարգանալու։ Դժվար է ասել։ Դրա համար էլ շատ հետաքրքիր ժամանակում ենք ապրում։ Որովհետև միայն մի քիչ ջանքով կարող ենք այն տեղաշարժել այն կամ այն կողմ։
ՔԱ. Դե, թվում է թե հանդիսատեսի կարծիքն եմ արտացոլում, ասելով՝ Ջուլիան, զգույշ եղիր և ուժ ու կորով քեզ։
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
ՎիքիԼիքս վիճահարույց կայքը բարձր դասակարգված փաստաթղթեր և վիդեոներ է հավաքում և հրապարակում։ Հիմնադիրը՝ Ջուլիան Ասանժը, ով, տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի իշխանությունների կողմից հարցաքննության համար է փնտրվում, խոսում է ԹԵԴ-ի Քրիս Անդերսոնի հետ կայքի գործունեության մասին, իր ձեռքբերումների մասին, և այն ամենի մասին, ինչ նրան ոգեշնչում է։ Հարցազրույցը պարունակում է բռնության կադրեր Բաղդադում վերջերս իրագործած ԱՄՆ-ի օդային հարձակումից։
Internet activist Julian Assange serves as spokesperson for WikiLeaks, a controversial, volunteer-driven website that publishes and comments on leaked documents alleging government and corporate misconduct. Full bio »
Translated into Armenian by Maro A
Reviewed by Gohar Khachatryan
Comments? Please email the translators above.
19:45 Posted: Jul 2010
Views 400,969 | Comments 131
34:25 Posted: Oct 2006
Views 393,932 | Comments 49
13:10 Posted: Jun 2010
Views 777,862 | Comments 460
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.