Այսպիսով, իմ հարցն է. արդյո՞ք մենք մենակ ենք:
Մարդկության պատմությունը գաղափարների պատմություն է. գիտական գաղափարների, որոնք լույս են սփռում մութ անկյունները, գաղափարների, որ մենք ընդունում ենք ռացիոնալ կամ իռացիոնալ կերպով, գաղափարներ, որոնց համար մենք ապրում և մահանում ենք, սպանում և սպանվում ենք, գաղափարներ, որոնք անհետացել են պատմության ընթացքում և գաղափարներ, որոնք վերածվել են դոգմաների: Սա ազգերի պատմություն է, գաղափարների պատմություն, տարածքների և նրանց միջև եղած անհամաձայնությունների պատմություն է: Բայց մարդկության պատմության յուրաքանչյուր պահ, Քարի դարից մինչև Տեղեկատվության դար, Շումեր և Բաբելոնից մինչև iPod և հանրճանաչ մարդկանց մասին բամբասանքներ, բոլորը եղել են, ձեր կարդացած ամեն գիրք, յուրաքանչյուր պոեմ, յուրաքանչյուր ծիծաղ, յուրաքանչյուր արցունք, բոլորը պատահել են այստեղ: Այստեղ: Այստեղ: Այստեղ: (Ծիծաղ)
Տեսանկյուններն ու մոտեցումները շատ հզոր դեր ունեն: Նրանք կարող են փոխել ամեն ինչ: Նրանք կարող են փոխվել: Իմ տեսանկյունից, մենք ապրում ենք կյանքի մի փխրուն կղզու վրա հնարավորությունների տիեզերքում: Շատ հազարամյակներ, մարդիկ պատասխաններ փնտրելու ճանապարհին են եղել, պատասխաններ նատուրալիզմի և տրանսցենդենտալիզմի վերաբերյալ, թե ովքեր ենք մենք և ինչու ենք մենք և, իհարկե, ով կարող է լինել այնտեղ բացի մեզանից: Արդյոք իրո՞ք միայն մենք ենք: Մենք միայնա՞կ ենք այս ահռելի տիեզերքում. էներգիայի, պատահականության, քիմիայի և ֆիզիկայի տիեզերքում: Եթե միայն մենք ենք, ապա դա տարածության անտեղի վատնում է: (Ծիծաղ) Իսկ եթե մենք մենա՞կ չենք:
Ի՞նչ, եթե այնտեղ, այլոք են հարցնում և պատասխանում միևնույն հարցերին: Միգուցե նրանք էլ նայում են գիշերային երկնքին, միևնույն աստղերին, բայց հակառակ կողմից: Արդյոք ավելի հին քաղաքակրթության հայտնաբերումը չի՞ ոգեշնչի մեզ գտնելու փրկության ուղիներ տեխնոլոգիաների օրեցօր աճող անորոշության մեջ: Արդյո՞ք շատ հեռավոր քաղաքակրթության և մեր ընդհանուր տիեզերական ծագման բացահայտումն է, որ ի վերջո մեզ կհաղորդի բոլոր մարդկանց միջև եղած կապի մասին: Ծնված լինենք Սան Ֆրանցիսկոյում, թե Սուդանում, կամ Ծիր Կաթինի սրտում, մենք միևնույն է հանդիսանում ենք միլիոնավոր տարիների թափառող աստղային փոշու հետնորդները: Մենք, բոլորս, այն ենք, ինչ պատահում է, երբ ջրածնի և հելիումի խառնուրդը այնքան երկար է զարգանում, որ սկսում է հարցնել, թե որտեղից է ինքը գալիս: Հիսուն տարի առաջ, պատասխաններ գտնելու ճանապարհորդությունն այլ բնույթ ուներ և SETI-ին` Ոչ երկրային քաղաքակրթությունների որոնման ծրագիրը սկսվեց:
Այսպիսով, ի՞նչ է SETI-ն: SETI-ն օգտագործում է աստղագիտության գործիքները փորձելու գտնել մեկ այլ քաղաքակրթություն: Մեր սեփական տեխնոլոգիաները տեսանելի են միջաստղային տարածություններում միգուցե նրանցը նույնպե՞ս երևան: Կարող է պատահել, որ ինչ-որ հզոր հաղորդակցման ցանց, կամ այլ գիսաստղերից պաշտպանվելու համար նախատեսված ինչ-որ վահան, կամ աստղագտիության որոշ խոշոր ծրագիր, որը մենք չէինք կարող նույնիսկ պատկերացնել, կարողանա ռադիո կամ օպտիկական հաճախականություներում ազդակներ հաղորդել, որոնք կարող են հայտնաբերվել որոնման համակարգի կողմից: Հազարամյակների ընթացքում մենք դիմել ենք հավատացյալներին և փիլիսոփաներին` ստանալու ուղղորդիչներ և պատասխաններ այլ քաղաքակրթությունների գոյության հարցի վերաբերյալ: Այժմ մենք կարող ենք օգտագործել 21-րդ դարի գործիքները և փորձել հետազոտություններ իրականացնել, քան հարցնել, թե ինչին հավատալ:
SETI-ն չի պնդում ոչ երկրային քաղաքակրթության անպայման գոյության մասին, այն ընդամենը նշում է այս մեծ տիեզերքի, որը չափազանց միօրինակ է, հնարավորությունները, եթե ոչ հավանականությունը այլ քաղաքակրթություներ ունենալու: Թվերը հնարավորությունների տիեզերք են առաջարկում: Մեր արևը մեկն է այն 400 միլիարդ աստղերից, որ կան մեր արեգակնային համակարգում: և մենք գիտենք, որ շատ աստղեր ունեն իրենց մոլորակների համակարգը, վերջին 14 տարիների ընթացքում մենք հայտնաբերել ենք մոտ 350-ը` ներառյալ այն փոքրիկ մոլորակը, որի մասին տեղեկացվել էր այս շաբաթվա սկզբում, որի շառավիղն երկու անգամ մեծ է Երկրից: Եվ եթե անգամ մեր գալակտիկայի բոլոր մոլորակային համակարգերը զուրկ են կյանքից, կան ավելի քան 100 միլիարդ այլ գալակտիկաներ ընդհանուր առմամբ 10-22 աստղերով: Այժմ ես պատրաստվում եմ մի խաղ խաղալ և այս առավոտվա մի փորձարկում վերարտադրել: Հիշու՞մ եք, մեկ միլիարդ: Բայց այս անգամ ոչ թե մեկ միլիարդ դոլար, այլ մեկ միլիարդ աստղ: Լավ, մեկ միլիարդ աստղ: Ուրեմն, բեմից 20 ոտնաչափ վերև արդեն կդառնա 10 տրիլիոն: Իսկ ի՞նչ կասենք 10-22-ի մասին: Որտե՞ղ է նշագրումը: Այդ գիծը պետք է որ այստեղից 3.8 միլիոն մղոն վեր լինի: (Ծիծաղ) Լուսնի հեռավորությունից 16 անգամ հեռու, կամ միչև արևը գոյություն ունեցող հեռավորության չորս տոկոսը:
Այսպիսով, կան բազում տարբերակներ: (Ծիծաղ) Եվ այս ահռելի տիեզերքի մեծ մասը շատ ավելի մեծ մասը կարող է բնակելի լինել, քան մենք մի ժամանակ կարծում էինք, ուսումնասիրելով Երկրի էքստրեմոֆիլներին` օրգանիզմներ, որոնք կարող են ապրել մեզ համար լիովին անբարենպաստ պայմաններում օվկիանոսի հատակում չափազանց տաք, բարձր ճնշում ունեցող ջերմային մասերում, սառույցի մեջ, եռացող մարտկոցներում, միջուկային ռեակտորների սառչող ջրերում: Այս էքստրեմոֆիլները վկայում են, որ կյանք կարող է գոյություն ունենալ շատ այլ միջավայրերում:
Բայց այդ միջավայրերը կարող են չափազանց սփռված լինել տիեզերքում: Նույնիսկ մեզ ամենամոտ աստղի` Արևի, արտաներտումները ենթարկվում են լույսի արագության ներգործությանը: Ամբողջ ութ րոպե է պահանջվում, որպեսզի դրա ճառագայթումը հասնի մեզ: Եվ ամենամոտ աստղը մեզանից հեռու է 4.2 լուսային տարի, ինչը նշանակում է, որ 4.2 տարի է պահանջվում, որ դրա լույսը հասնի մեզ: Իսկ մեր գալակտիկայի եզրերը Երկրից 75 000 լուսային տարվա հեռավորություն ունեն, իսկ ամենամոտ գալակտիկան մեզանից հեռու է 2.5 միլիոն լուսային տարի: Դա նշանակում է, որ ցանկացած ազդակ, որը մենք այսօր ստանում ենք, սկսել է իր ճանապարհը շատ վաղուց: Եվ այդ ազդակը մեզ կտրամադրի համառոտ տեղեկություններ նրանց անցյալի և ոչ ներկայի մասին: Ահա թե ինչու է Ֆիլ Մորիսոնը SETI-ն անվանում "ապագայի հնէաբանություն": Այն պատմում է մեզ նրանց անցյալի մասին, բայց ազդակի հայտնաբերումը վկայում է, որ հնարավոր է մենք ունենանք երկար ապագա:
Կարծում եմ հենց սա ի նկատի ուներ Դավիդ Դոտչը 2005-ին, երբ նա ավարտեց իր Oxford TEDTalk-ը ասելով, որ ունի ապրելու երկու սկզբունք, որով կցանկանար կիսվել, և ինքը կցանկանար փորագրել դրանք քարերի վրա: Առաջինն այն է, որ խնդիրներն անխուսափելի են: Երկրորդը` խնդիրները լուծելի են: Ի վերջո, SETI-ի հաջողությունը կամ ձախողումը կախված է տեխնոլոգիաների երկարակեցությունից, և տիեզերքում տեխնոլոգիաների միջև եղած միջին հեռավորությունից` հեռավորություններից ժամանակի և տարածության մեջ: Եթե տեխնոլոգիաները մնայուն և դիմացկուն չլինեն, մենք անհաջողության կմատնվենք: Եվ մենք շատ երիտասարդ տեխնոլոգիա ենք մի հին գալակտիկայում և դեռևս չգիտենք, արդյոք հնարավոր է, որ տեխնոլոգիաները հարատևեն:
Այսպիսով, մինչև հիմա ես ձեզ հետ խոսում էի բավականին մեծ թվերի մասին, այժմ թույլ տվեք խոսել համեմատաբար փոքր թվերի մասին: Եվ դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիրն կյանքից զուրկ է եղել: Եթե մենք նայենք Արևմտյան Ավստրալիայի Ջեք Հիլսից դուրս բերվող ցիրկոն քարերին, ահա հենց Արևմտյան Ավստրալիայի Ջեք Հիլսից դուրս բերված ցիրկոնները վկայում են, որ իր գոյության առաջին մի քանի հարյուր միլիոն տարիներին մոլորակը ամբողջությամբ պատված էր ջրով, և այնտեղ գուցե անգամ կյանք գոյություն ուներ: Այսպիսով մեր մոլորակը ծախսել է իր գոյության 4.56 միլիարդ տարիների նշանակալի մասը կյանքը զարգացնելու վրա` չկանխատեսելով նրա ստեղծումը: Կյանքը սկսվեց շատ արագ որը շատ լավ նախադրյալ է ստեղծում, որպեսզի այլ գալակտիկաներում նույնպես կյանք առաջանա:
Եվս մեկ բան, որ պետք է դուրս բերել այստեղից. այն չափազանց նեղ ժամանակի ընթացքն է, որի ընթացքում մարդիկ կարող են պնդել, թե մոլորակում գերիշխող ինտելեկտի կրողներն են: Ընդամենը վերջին մի քանի հարյուր հազար տարիների ընթացքում է, որ ժամանակակից մարդը հասել է տեխնոլոգիական առաջընթացի և քաղաքակրթության: Հետևաբար, անհրաժեշտ է խորապես գնահատել այս երկրի վրա գոյություն ունեցող կյանքի բազմազանությունը և մասշտաբները, որպես առաջին քայլ տիեզերքներում գոյություն ունեցող այլ քաղաքակրթությունների հետ շփում սկսելու համար:
Մենք էվոլյուցիայի գագաթնակետը չենք: Մենք միլիարդավոր տարիների էվոլյուցիոն կառուցմամբ և պլանավորմամբ նախատեսված արդյունքը չենք: Մենք շարունակական հարմարվողական գործընթացի արդյունք ենք: Մենք Ծիր Կաթին համաստեղության մի ծայրում գտնվող մի փոքրիկ մոլորակի բնակիչներ ենք: Եվ հոմո սապիենսը մեկ փոքր տերև է մի շատ մեծ Կյանքի Ծառի վրա, որը շատ խիտ բնակեցված է օրգանիզմներով, որոնք գոյատևել են միլիոնավոր տարիների ընթացքում: Մենք չարաշահում ենք լեզուն և խոսում ենք "մարդու զարգացման" մասին: Մենք հասկանում ենք կյանքի փոխկապվածության գիտական հիմքերը, բայց մեր էգոն դեռևս դրան չի հասել: Այսպիսով մարդկանց զարգացումը, էվոլյուցիայի գագաթնակետը պետք է առաջ գնա: Սա առավերություն է, որով տիեզերքը չի կիսվում:
Լորեն Էյսլին ասել է, "Մարդ չի կարող տեսնել ինքն իրեն քանի դեռ նա չի տեսել իր արտացոլումը մեկ ուրիշ արարածի աչքերում" Այդ աչքը մի օր կարող է պատկանել ինչ-որ այլմոլորակայինի և ինչքան շուտ մենք վերանանք զարգացման մասին ունեցած մեր սահմանափակ պատկերացումներից, այնքան ավելի շուտ կարող ենք իրապես բացահայտել մեր իրական արմատները և նպատակակետը:
Մենք տիեզերքի էվոլյուցիոն պատմության մի փոքրիկ հատված ենք, և մենք պատասխանատու ենք այդ պատմության մեջ մեր ունեցած մասնակցության համար և հավանաբար SETI-ն կօգնի մեզ: Ժամանակ առ ժամանակ պատմության ընթացքում, առաջ է գալիս այս մեծ տիեզերական մտածելակերպի գաղափարը, և որպես հետևանք մենք ականատես ենք լինում վերափոխող և լուրջ հայտնագործությունների: Այսպես, 1543 -ին, Կոպեռնիկոսը հրապարակեց "Երկնային ոլորտների հեղափոխություն" աշխատությունը որտեղ նա հանեց Երկիրը դիտարկման կենտրոնից, և Արեգակնային համակարգի կենտրոնում դիտարկեց Արևը, ինչով էլ նա մեզ համար տեսանելի դարձրեց ավելի մեծ տիեզերք, որում մենք ընդամենը մի փոքր մաս ենք կազմում: Եվ Կոպեռնիկոսի այդ հեղափոխությունը շարունակում է ունենալ իր ազդեցությունը գիտության, փիլիոսփայության, տեխնոլոգիաների և թեոլոգիայի վրա:
Այդպես, 1959-ին, Ջուզեպպե Կոքոնը և Ֆիլիպ Մորիսոնը հրատարակեցին SETI-ի առաջին հոդվածը ամսագրում և SETI-ին բերեցին գիտական մակարդակ: Եվ 1960-ին Ֆրանկ Դրեյքն իրականացրեց SETI-ի առաջին հետազոտությունը` դիտարկելով երկու աստղ` Տաու Ցետին և Էպսիլոն Էրիդանին, մոտ 150 ժամ շարունակ: Այժմ Դրեյքը չի հայտնաբերել այլ, ոչ երկրային քաղաքակրթություններ, բայց նա շատ նշանակալի դաս քաղեց անցնող օդանավից և դա այն էր, որ երկրային տեխնոլոգիաները կարող են իրենք ազդեցությունն ունենալ ոչ երկրային տեխնոլոգիաների որոնման գործում:
Այդ ժամանակից ի վեր մենք որոնում ենք, բայց անհնար է գնահատել այն որոնումների քանակը, որը դեռևս պետք է կատարվի: SETI-ի շրջանակներում վերջին 40 տարիների ընթացքում ներդրված ուժերը հավասարազոր են օվկիանոսից մեկ բաժակ ջուր վերցնելուն: Եվ ոչ ոք չի կարող ենթադրել, որ օվկիանոսում չկան ձկներ` հիմնվելով մեկ բաժակ ջրի օրինակի վրա: 21-րդ դարը մեզ հնարավորություն է ընձեռում ավելի մեծ բաժակներ վերցնել, շատ ավելի մեծ: Հյուսիսային Կալիֆորնիայում, մենք սկսել ենք հետազոտությունները Allen Telescope Array-ի առաջին 42 աստղադիտակներով և ես այժմ մի պահ ցանկանում եմ նվիրել Փոլ Ալենին և Նաթան Միհրվոլդին հրապարակավ շնորհակալություն հայտնելուն ինչպես նաև TED-ի համայնքից նրանց, ովքեր SETI թմի անդամներ են և մեծ օժանդակություն են ցուցաբերել այս ուսումնասիրությունների ընթացքում: (Ծափահարություններ)
ATA-ն առաջին աստղադիտակն էր, որ պատրաստվել է անհամար քանակի պնակներից և միացվել է համակարգիչների միջոցով: Այն սիլիկոնը նույնքան կարևոր է դարձնում, որքան ալյումինը և մենք կզարգացնենք այն ապագայում` ավելացնելով ալեհավաքները մինչև 350-ի առավել շատ զգայունության ապահովման և վերամշակման հնարավորության նպատակով Մուրի օրենքի օգտագործման համար: Այսօր, ազդակների հայտնաբերման մեր ալգորիթմները կարող են հայտնաբերել շատ պարզ ձայնային ալիքներ և աղմուկներ: Եթե շատ ուշադիր դիտենք այստեղ, կտեսնենք Voyager 1 տիեզերանավի ազդակները, որն ամենահեռու օբյեկտն է մեր տիեզերքում. 106 անգամ ավելի հեռու, քան արևն է: Եվ այդ երկար տարածության պատճառով, նրա ազդակը շատ թույլ է մեզ հասնում: Այն կարող է դժվար տեսանելի լինել աչքի համար, բայց մեր արդյունավետ ալգորիթմենրի օգտագործմամբ այն հեշտորեն հայտնաբերվում է: Բայց սա շատ սովորական ազդակ է և վաղը մենք ցանկանում ենք ի վիճակի լինել որսալու ավելի բարդ ազդակներ:
Սա շատ լավ տարի է: 2009-ին նշում ենք Գալիլեյի առաջին աստղադիտակի օգտագործման 400 ամյակը, Դարվինի 200 ամյակը, "Տեսակների ծագումը" աշխատության 150 ամյակը, SETI-ի` որպես գիտության 50 ամյակը, SETI-ի ինստիտուտի որպես ոչ առևտրային կազմակերպության հիմնադրման 25 ամյակը և, իհարկե, TED-ի 25 ամյակը: Եվ մյուս ամիս, Քեփլեր Տիեզերանավը բաց կթողնվի և այն կսկսի պատմել մեզ, թե ինչ հաճախականությամբ է SETI-ին ուսումնասիրում մեր Երկրի նման մոլորակներ: 2009-ը, ՄԱԿ-ի որոշման համաձայն, համարվել է Աստղագիտության միջազգային տարի, համընդհանուր փառատոն Երկրի բնակիչներին օգնելու վերահայտնաբերելու մեր տիեզերական ակունքները և մեր տեղը տիեզերքում: Եվ 2009-ին փոփոխությունները եկան Վաշինգտոն խոստումով, որ գիտությունը կդիտարկվի համապատասխան բարձունքի վրա: (Ծափահարություններ)
Այսպիսով, ի՞նչը կփոխի ամեն ինչ: Սա այս տարի Edge ֆոնդի կողմից բարձրացրած հարցն է, և հարցվածներից չորսը պատասխանել էին "SETI"-ն: Ինչու՞: Մեջբերելով. "Բացի Երկրից գիտակցական կյանքի բացահայտումը արմատախիլ կանի միայնության զգացումը և "միակ ուղեղը" լինելու գաղափարը, որը հետևում է մեր տեսակին ստեղծման օրվանից: Եվ դա ոչ միայն կփոխի ամեն ինչ, այլ կփոխի ամեն ինչ միանգամից": Եվ եթե դա ճիշտ է, ինչու՞ 151-ից միայն 4-ն այդպես պատասխանեցին: Կարծում եմ, սա գործի անավարտության և ներկայացման խնդիր է, որովհետև մեծ տառերով գրված է. "Խաղի կանոնները փոխող ինչպիսի՞ գաղափարներ և գիտական զարգացումներ եք ակնկալում տեսնել ձեր կյանքի ընթացքում": Այսպիսով, մենք ունենք իրականացման խնդիր: Մենք կարիք ունենք ավելի մեծ բաժակների և ավելի շատ ձեռքերի այդ ջրում, և միասին աշխատելով, միգուցե մենք բոլորս մեր կյանքի ընթացքում կարող ենք տեսնել ոչ երկրային առաջին քաղաքակրթության ազդակները:
Սա բերում է ինձ իմ երազանքին: Երազում եմ, որ մենք ավելացնենք մարդկանց հնարավորություններն ամենուր, որպեսզի դառնանք ակտիվ մասնակիցներ տիեզերքի ուսումնասիրման գործընթացում:
Առաջին քայլը պիտի լինի մեկ համընդհանուր ուղեղի հավատաքին միանալը, որպեսզի կառուցենք մի միջավայր, որտեղ կպահպանվեն բոլոր տվյալները, և որտեղ դրանք կարող են հասանելի լինել և օգտագործվել, որտեղ կարող են մշակվել նոր ալգորիթմներ, իսկ հները` դառնալ առավել արդյունավետ: Եվ սա կլինի տեխնոլոգիապես ստեղծագործ մարտահրավեր և սա կբերի այս ծրագրի հետ աշխատող մարդկանց մոտեցումների փոփոխությանը: Բացի այդ մենք ցանկանում ենք որոնման ավտոմատ համակարգը համադրել մարդկային գիտակցության հետ: Մենք ցանկանում ենք օգտագործել մարդու աչքի ճանաչելիության ունակությունը գտնելու առավել թույլ և բարդ ազդակներ, որոնք մեր ներկայիս ալգորիթմերը չունեն:
Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք ոգեշնչել և ներգրավել ապագա սերունդներին: Մենք ցանկանում ենք հավաքել այն բոլոր կրթական նյութերը, որ մենք պատրաստել ենք և տրամադրել դրանք ուսանողներին ողջ աշխարհով, այն ուսանողներին, ովքեր չեն կարող գալ և այցելել մեզ այստեղ. Մենք ցանակնում ենք պատմել մեր պատմությունն ավելի լավ, և ներգրավել երիտասարդներին և դրանով իսկ փոխել նրանց հայացքները:
Ներեցեք Սեթ Գոդինին, բայց հազարամյակների ընթացքում մենք տեսել ենք, թե ուր են տանում ցեղային միավորումները: Մենք տեսել ենք, թե ինչ է պատահում, երբ բաժանում ենք առանց այդ էլ փոքր մոլորակը ավելի փոքր կղզիների: Բայց ի վերջո մենք բոլորս էլ պատկանում ենք մի մեծ ցեղի` Երկրաբնակների: Եվ SETI-ին հայելի է, մի հայելի, որտեղ կարող ենք տեսնել ինքներս մեզ արտասովոր տեսանկյունից և կարող է օգնել մեզ նվազեցնել մեր միջև եղած տարբերությունները: Եթե SETI-ն ոչինչ չանի, բացի մարդկանց տեսակետների փոփոխությունից, ապա այն, միևնույն է, կլինի պատմության ամենից նշանակալի ձեռքբերումներից մեկը:
Այսպիսով, 2009-ի սկզբում, հեռատես նախագահը ԱՄՆ-ի Կապիտոլիումի աստիճաններին կանգնած ասաց. "Մենք չենք կարող չհավատալ, որ մի օր կվերանան հին ատելությունները, որ այլևս չեն լինի միջցեղային տարբերություններ, որ, աշխարհի փոքրանալուն զուգահեռ մեր ընդհանուր մարդկությունը պետք է բացահայտի իրեն": Այսպիսով, ես հուսով եմ աշխատել TEDի համայնքի հետ լսել ձեր գաղափարները, թե ինչպես իրականացնենք մեր երազանքը, և ձեզ հետ համագործակցելով, մոտեցնել այն օրը, երբ այդ հեռատես հայտարարությունը կդառնա իրականություն:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation, or join one of these:
SETI-ի ինստիտուտի մասնակից Ջիլ Թերթերը ներկայացնում է իր TED Մրցանակի ցանկությունը. արագացնել տիեզերքի որոնման աշխատանքները: Օգտագործելով անընդհատ զարգացող ռադիոհեռադիտակների հնարավորությունները` նա և իր թիմը ուշադրությամբ հետևում են այն ազդակներին, որոնք կարող են տիեզերքում այլ քաղաքակրթությունների գոյության նշան լինել:
SETI's Jill Tarter has devoted her career to hunting for signs of sentient beings elsewhere, and almost all aspects of this field have been affected by her work. Full bio »
Translated into Armenian by Armenuhy Hovakimyan
Reviewed by Hasmik Saturyan
Comments? Please email the translators above.
19:11 Posted: Jul 2008
Views 239,643 | Comments 75
18:16 Posted: Feb 2009
Views 480,975 | Comments 141
19:41 Posted: Jan 2009
Views 266,141 | Comments 38
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.