Ես լրջորեն անհանգստացած էի աշխարհում կատարվող իրադարձություններից: Ես չէի կարողանում հասկանալ սովը, ավերածությունները, անմեղ մարդկանց սպանությունները: Այս ամենը ընկալելը: բավական դժվար է: Երբ ես 12 տարեկան էի, ես դերասան դարձա: Դասարանում ամենավատ սովորողն էի: Չէի հանձնում ոչ մի քննություն: Ինձ նաև ասացին, որ դիսլեքսիկ եմ /կարդալու և գրելու խնդիրներ ունեի/: Ի վերջո ես հանձնեցի քննություններս: Խեցեգործությունից ես անբավարար գնահատական եմ ստացել, միակ կարևոր բան, որ իրոք օգտակար էր: Մտահոգությունս այն է, որ բացատրեմ, թե այս ամենը ինչից սկսեց: Եվ դերասան լինելով, ես անում էի այս բոլոր տարբեր բաները: Ես զգում էի, որ այդ աշխատանքի բովանդակությունը, որնանում էի, այդքան էլ արժեք չուներ, այն ավելին կարող էր լինել:
Ու հենց այդ ժամանակ ես կարդացի Ֆրանկ Բարնաբի գիրքը, ատոմային ֆիզիակայի այդ հրաշալի մասնագետն ասում էր, որ զանգվածային լրատվամիջոցները պատասխանատու են, ինչպես նաև հասարակության բոլոր հատվածները պատասխանատու են առաջընթաց ապահովելու և իրականացնելու համար: Եվ այդ միտքը հիացրեց ինձ, քանի որ ես ողջ կյանքի ընթացքում շրջել եմ տեսախցիկով և ինձ մի միտք պարուրեց, գուցե ես ինչ-որ բան կարողանամ անել: Գուցե կինո նկարեմ: Գուցե կարողանամ կինոյի կառուցողական մտածելակերպը օգտագործեմ փոփոխություններ իրականացնելու համար: Գուցի մի չնչին փոփոխություն կա, որում կարող եմ ներգրավված լինել: Այսպիսով ես սկսեցի մտածել խաղաղության մասին, և ես իրականում, ինչպես ասացի, շատ էի ոգևորված այդ գաղափարով, փորձում էի դրան իմաստ հաղորդել: Կարո՞ղ էի գտնել ավելի տարիքով և խելացի մարդիկ, ովքեր ինձ կբացատրեին այս ամենի իմաստն ու եղելությունը: Քանի որ այս ամենն անբացատրելի է և դաժան:
Բայց հետո ես հասկացա, որ ընդգրկվելով այս ամենի մեջ որպես դերասան, որ ունենալով միայն ներքին ձայնի մղումը, բավարար չէ, անհրաժեշտ է բարձրունք մագլցել, Անհրաժեշտ էր, ճանապարհ անցնել: Եվ եթե ես սկսեի այդ ճամփորդությունը, ապա բացարձակապես կարևոր չէր արդյոք ես հաջողություն կունենայի, թե` կպարտվեի: Գլխավոր նպատակը հիմնային հարցը բացահայտելն էր` արդյո՞ք մարդ արարածն ի սկզբանե չար է: Մի՞թե աշխարհի կործանումն անխուսափելի է: Արդյո՞ք երեխաներ ունենամ, թե` ոչ: Արդյո՞ք դա պարտադիր է: Եվ այլն, և այլն:
Եվ ես սկսեցի մտածել խաղաղության մասին, ապա սկսեցի մտածել դրա սկզբնաղբյուրի մասին: Եվ հենց այդ պահին, ինձ մոտ այդ միտքը առաջացավ: Խաղաղության սկզբնաղբյուր չկա: Չկար համաշխարհային միավորման որևէ օր: Չկար միջմշակութային համագործակցության որևէ օր: Չկար այնպիսի մի օր, որ մարդիկ հավաքվեն, անկախ ամեն ինչից, և միասին հանգեն այն մտքին, որ մենք միասին ենք, և եթե մենք միասին գործենք և ունենանք միջմշակութային համագործակցություն, ապա հենց դա կհանդիսանա մարդկության փրկության բանալին: Եվ մենք կկարողանանք տեղափոխել գիտակցության ուղղությունը դեպի մարդկության առջև ծառացած խնդիրները, եթե մենք ընդամենը այդպիսի մի օր ունենանք:
Այսպիսով, իրականում, մենք ընդհանրապես փող չունեինք: Ես ապրում եմ մորս տանը: Եվ մենք սկսեցինք բոլորին նամակներ գրել: Ընթացքում արագ սկսում ես կողմնորոշվել, թե ինչպես շարունակել: Թե ինչպես անել, որ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարները համաձայնության գան Հրադադարի և առանց բռնության օր հայտարարելու շուրջ, և այդ օրը լինի սեպտեմբերի 21-ը: Ես ուզում էի, որ հենց սեպտեմբերի 21-ը լինի այդ օրը, քանի որ այն պապուս սիրելի թիվն էր: Նա գերեվարվել է պատերազմի ժամանակ: Նա տեսել է Նագասակիի ռմբակոծությունը: Դա թունավորել է նրա արյունը: Նա մահացավ, երբ ես 11 տարեկան էի: Նա իմ հերոսն էր: Եվ ահա պատճառը, թե ինչու հատկապես 21-ին. 700 մարդ մեկնեց, միայն 23-ը վերադարձան, երկուսը մահացան նավում և միայն 21-ը փրկվեցին: Ահա թե ինչու մենք շատ էինք ուզում, որ հենց սեպտեմբերի 21-ը լինի այդ օրը:
Այսպիսով, մենք սկսեցինք այս ճամփորդությունը 1999 թվականին: Մենք գրեցինք նախագահներին, դեսպաններին, Նոբելյան մրցանակակիրներին, ՀԿ-ներին, կրոնական կազմակերպություններին, տարբեր կազմակերպությունների. բառիս բուն իմաստով` բոլորին: Եվ շատ արագ սկսեցինք ստանալ պատասխաններ: Եվ մենք սկսեցիք կառուցել այս ամենը: Ես հիշում եմ առաջին նամակը: Առաջին նամակներից մեկը Դալայ Լամայից էր: Իհարկե, մենք փող չունեինք, մենք կիթառ էինք նվագում և վաստակած գումարով նամականիշներ էինք գնում, որ նամակները ուղարկենք: Դալայ Լամայից ստացված նամակում ասվում էր. «Սա ապշեցուցիչ է: Եկեք ինձ մոտ հանդիպման: Ես կցանկանայի զրուցել ձեզ հետ խաղաղության առաջին օրվա մասին:» Մենք փող չունեինք տոմսերի համար: Ես զանգահարեցի սըր Բոբ Էյլինգին, ով այդ ժամանակ Բրիտանական ավիաուղիների տնօրենն էր և ասացի. «Եղբայր, մենք այսպիսի հրավերք ենք ստացել: Կարո՞ղ եք ինձ մի թռիչք նվիրել: Քանի որ մենք ուզում ենք գնալ և հադիպել նրա հետ:» Եվ իհարկե, մենք գնացինք և հադիպեցինք նրան և դա հրաշալի էր: Ապա ընդառաջ եկավ դոկտոր Օսկար Արիասը:
Թույլ տվեք այս մասին վերադառնամ, քանի որ, երբ մենք սկսեցինք 1999-ին, բռնություն չկիրառելու և հրադադարի առաջին օրվա գաղափարը, մենք հազարավոր մարդկանց հրավիրեցինք: Ոչ հազարավոր, հարյուրավոր մարդկանց, շատ մարդկանց, բոլոր լրատվամիջոցներին, քանի որ մենք պատրաստվում էինք ստեղծել աննախադեպ Համաշխարհային խաղաղության օր, խաղաղության մի օր: Եվ մենք հրավիրեցինք բոլորին, սակայն ոչ մի լրատվամիջոց չարձագանքեց: Ընդամենը 114 մարդ էր եկել` հիմնականում ընկերներս և ընտանիքս: Եվ դա այս ամենի սկզբի պես մի բան էր: Բայց հոգ չէ, քանի որ մենք ամենը նկարահանում էինք, ահա թե ինչն էր կարևոր: Ինձ համար կարևորն ընթացքն էր: Եվ ոչ` արդյունքը: Այս ամենը կարծես հենց տեսախցիկի համար լիներ: Ընդունված է ասել, որ գրիչը թրից ուժեղ է: Ես կարծում եմ տեսախցիկն ավելի է: Եվ պարզապես որևէ պահում մնալը գեղեցիկ բան է, և իրականում չափազանց ոգեշնչող է:
Ինչևէ, մենք սկսեցինք ճամփորդությունը: Ահա այստեղ կարող եք տեսնել մարդկանց, օրինակ Մերի Ռոբինսոնին, որին տեսնելու համար գնացել էի Ժնև: Ես անընդհատ կտրում էի մազերս, նրանք մեկ կարճանում էին, մեկ` երկարում, քանի որ ամեն անգամ Քոֆի Անանին տեսնելիս, անհանգստանում էի, թե նա ինձ հիպպիի տեղ կդնի: Ահա թե ինչպես էր ամենն ընթանում: (Ծիծաղ) Այո, ես այժմ դրա համար չեմ անհանգստանում: Այսպիսով, Մերի Ռոբինսոնը ինձ ասաց. «Սա մի գաղափար է, որի իրականացման ժամանակը եկել է: Այն պետք է իրականացվի» Քոֆի Անանն ասաց. «Սա շատ օգտակար կլինի մարդկության համար» Աֆրիկական երկրների միասնության կազմակերպությունը, որ այդ ժամանակ ղեկավարում էր Սալիմ Ահմեդ Սալիմը, ասաց. «Ես պետք է Աֆրիկայի երկրներին նույնպես ներգրավեմ» Նոբելյան մրցանակակիր դոկտոր Օսկար Արիասը, Կոստա Ռիկայի ներկայիս նախագահը, ասաց. «Ես կանեմ ամեն հնարավորը, ինչ կարող եմ» Ես գնացի Արաբական Նահանգներ և հանդիպեցի Ամր Մուսային, հանդիպեցի նաև Մանդելային Արուշայի խաղաղության զեկույցի ժամանակ: Եվ այսպես շարունակ. միևնույն ժամանակ փաստեր էի փնտրում, որպեսզի ապացուցեմ այդ գաղափարի կարևորությունը:
Մենք լսում էինք բոլոր մարդկանց: Փաստեր էինք հավաքում ամենուրեք: Վերջին 12 տարում այցելել եմ 76 երկիր: Եվ որտեղ էլ լինեի, զրուցում էի կանանց և երեխաների հետ: Այդ ընթացքում ձայնագրել եմ 44,000 երիտասարդների: Նրանց մտքերի ժապավենը կազմել է 900 ժամ: Ես հստակ հասկանում էի, թե ինչ են զգում երիտասարդները, երբ դու խոսում ես նրանց հետ այն գաղափարի շուրջ, որը սկզբնաքար է դառնալու առավել խաղաղ աշխարհ ունենալու բաղձանքի համար` նրանց պոեզիայի, արվեստի, գրականության միջոցով, նրանց երաժշտության, սպորտի և ամենի միջոցով: Եվ մենք լսում էինք բոլորին:
Անբացատրելի և անփոխանցելի զգացում էր աշխատել ՄԱԿ-ի հետ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ և միասին հիմքեր ստեղծել այդ գաղափարի համար: Ես այնպիսի զգացողություն ունեի, կարծես մի գործ էի կազմակերպում համաշխարհային հանրության կողմից` փորձել և կերտել այդ օրը: Ինչքան առաջ էինք ընթանում և ավելի մանրամասն ուսումնասիրում, այդքան ավելի լավ հնարավորություններ էին առաջանում այն կազմակերպելու համար: Ահա այսպես էին ընթանում մեր աշխատանքները, երբ ես դեռևս այս ամենի ակունքներում էի, իրականում կարևոր չէր, թե ինչ կլինի, իսկապես կարևոր չէր: Նույնիսկ կարևոր չէր, եթե պատահաբար խաղաղության օր չունենայինք: Այդ ժամանակ կլիներ փաստը, որ ես փորձեցի և չստացվեց, ապա կարող էի գալ եզրահանգման, որ համաշխարհային հանրությունը այնքան կամք չունեցավ միավորվելու, այս ամենը տևեց որոշ ժամանակ, մինչ ես հանդիպեցի այդ սոմալացի աղջնակին: Նա մի փոքրիկ աղջիկ էր, ում ոտքից մոտ չորս սանտիմետրանոց կտոր էին հեռացրել առանց հակաբորբոքային միջոցների, և այն փոքրիկ տղային, ով փոքրիկ զինվոր էր, ով ինձ ասաց, որ պետք է սպանի մարդկանց, նա ընդամենը տասներկու տարեկան էր, ահա սրանք ստիպեցին ինձ հասկանալ, որ սա ընդամենը ֆիլմ չէ, որ մի օր կարող եմ դադարեցնել: Հենց այդ պահին, ինչ-որ բան կատարվեց ինձ հետ, որը ստիպեց ինձ շարունակել. «Ես կշարունակեմ հավաքագրել: Եվ եթե նույնիսկ սա իմ կյանքի միակ ֆիլմը լինի, ես շարունակելու եմ նկարահանել, մինչև այն կդառնա իրականություն » Քանի որ մենք պետք է կանգ առնեինք, մենք պետք է ինչ-որ բան անեինք, որտեղ մենք կմիավորվեինք` անկախ քաղաքական և կրոնական ուղղությունների, ահա թե ինչն էր ինձ` որպես երիտասարդի, անհանգստացնում: Ես չգիտեի ինչպես մասնակցել այդ գործընթացներին:
Եվ ահա սեպտեմբերի յոթին ինձ հրավիրեցին Նյու Յորք: Կոստա Ռիկայի և Բրիտանիայի կառավարությունները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, 54 համա-հովանավորների հետ, առաջադրել էին Հրադադարի և առանց բռնության օրվա իրագործման գաղափարը և որպես հստակ օր ընտրել էին Սեպտեմբերի 21-ը, ինչն էլ փակ քվեարկության արդյունքում միաձայն ընդունվել էր բոլոր երկրների ղեկավարների կողմից: (Ծափահարություններ) Այո, բայց իրականում այս ամենն իրականացավ հարյուրավոր մարդկանց օգնության շնորհիվ: Ես շնորհակալ եմ նրանց բոլորից: Դա անհավատալի պահ էր: Ես գլխավոր ասամբլեայի վերևում էի և դիտում էի, թե ինչպես է ամենը ընթանում: Եվ ինչպես նշեցի, երբ դեռ ամենասկզբում էինք, երբ արդեն կայինք, չկային լրատվամիջոցները: Եվ հիմա ես մտածում եմ. «Լրատվամիջոցները շուտով կլսեն սրա մասին:» Եվ հանկարծ, մենք սկսեցինք օրինականացնել այդ օրը:
Քոֆի Անանը սեպտեմբերի 11-ի առավոտյան ինձ հրավիրեց պրես-կոնֆերանսի: Առավոտյան 8:00-ն էր, երբ ես այնտեղ կանգնեցի: Ես սպասում էի նրա իջնելուն և իմացա, որ արդեն ճանապարհին է: Իրականում նա չեկավ: Եվ հայտարարությունը չկայացավ: Եվ աշխարհին երբեք չասվեց, որ համաշխարհային հրադադարի և առանց բռնությունների օր է լինելու: Եվ սա աղետալի պահ էր հազարավոր մարդկանց համար, ովքեր կորցրին իրենց կյանքը այդ պահին և հետագայում նաև ողջ աշխարհով մեկ: Դա երբեք չիրականացավ: Եվ ես հիշում եմ, թե ինչ մտածեցի այդ պահին. «Ահա, թե հատկապես ինչու մենք պետք է ավելի շատ աշխատենք: Եվ մենք պետք է այդ օրը իրականություն դարձնենք: այն ստեղծվել է, բայց ոչ ոք դրա մասին չգիտի: Բայց մենք պետք է շարունակենք այս ճանապարհը և այդ ճանապարհին մենք պետք է պատմենք մարդկանց և պետք է ապացուցենք, որ դա կաշխատի:»
Ես Նյու Յորքից հեռացա չափազանց նեղսրտած, բայց իրականում ավելի ուժ գտած: Ես ոգեշնչված էի զգում այն հնարավորություններով, որոնց կատարվելուց հետո, մենք այսպիսի բաներ չէինք տեսնի: Ես հիշում եմ, թե ինչպես սկսեցինք ֆիլմը ցուցադրել: Ես ցույց էի տալիս ֆիլմը և հիշում եմ, երբ Իսրայելում էի պարզապես ապշեցի, մի քանի երիտասարդներ ֆիլմը նայելուց հետո ասացին, որ դա ընդամենը խաղաղության օր է, և ոչ մի այլ նշանակություն չունի: Դա չի աշխատի, և դրանով չենք կարող դադարեցնել Աֆղանստանի պատերազմը, Թալիբանը չի լսի, և այլն, և այլն: Դա ընդամենը սիմվոլիզմ է: Եվ ամենասարսափելին այն էր, որ իրականում հենց այդպես էլ կատարվում էր, քանի որ այն չէր կարող աշխատել: Ես զրուցեցի Սոմալիի, Բուրունդի, Գազայի, Արևմտյան աշխարհի, Հնդկաստանի, Շրի լանկայի, Կոնգոյի բնակիչների հետ, և նրանք բոլորն ինձ ասացին. «Եթե դու կարողանաս հնարավորությունների պատուհան բացել, մենք կարող ենք վերացնել ՄԻԱՎ-ը, պատվաստենք երեխաներին: Երեխաները կարող են իրենց ծրագրերը իրականացնել: Նրանք կարող են համախմբվել: Միավորվել: Եթե մարդիկ դադարեն պատերազմել, շատ կյանքեր կփրկվեն:» Ահա թե ինչ ես լսեցի: Եվ ես այս բառերը լսում էի նրանցից, ովքեր իրականում հասկանում էին ինչ ասել է հակամարտություն:
Այդպիսով ես վերադարձա Միավորված Ազգերի Կազմակերպություն: Ես որոշեցի շարունակել նկարահանել և մի այլ ֆիլմ պատրաստել: Ես հետ վերադարձա ՄԱԿ ևս մի քանի տարով: Մենք սկսեցինք շրջել ՄԱԿ-ի ընձեռած միջանցքներով, կառավարություններով և ՀԿ-ներով, հուսահատորեն փորձելով գտնել մեկին, ով ընդառաջ կգար և կփորձեր մեզ հետ, տեսնել` արդյո՞ք կարող ենք այդ գաղափարն իրականացնել: Բազում, բազում հանդիպումներից հետո, պարզապես հիացած մնացի ահա այս մարդով` Ահմեդ Ֆավզի, իմ հերոսներից և իրական ուսուցիչներից մեկը, ով կարողացավ ներգրավել UNICEF-ին: Եվ UNICEF-ից, Աստված օրհնի նրանց, ասացին. «Շատ լավ, մենք կսկսենք այդ գործը:» Աֆղանստանում UNAMA-ն միացավ /Աֆղանստանում ՄԱԿ-ի Աջակցող Առաքելություն/: Դա պատմական իրադարձություն էր: Արդյո՞ք այս ամենը կաշխատի Աֆղանստանում UNAMA-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության և քաղաքացիական հասարակության հետ, և այլն, և այլն, և այլն: Ես այդ ամենը միավորեցի և սկսեցի նկարահանել, և մտածում էի. «Ահա սա է այն հնարավորությունը, որ կարող է աշխատել: Իսկ եթե այն չստացվի, ապա մի բացված դուռ կհանդիսանա, որն էլ իր հետ կբերի նոր հնարավորություն:»
Այսպիսով ես վերադարձա Լոնդոն, ես գնացի և տեսա այս տղային, Ջուդի Լոուին. Ես նրան հանդիպեցի, քանի որ նա դերասան էր, ես էլ դերասան էի: Ես նրա հետ կապ հաստատեցի, քանի որ մենք լրատվամիջոցների ներգրավման կարիք ունեինք, մեզ գրավչություն էր հարկավոր, մենք ԶԼՄ-ների կարիքն ունեինք: Եթե մենք սկսենք այդ ամենի մասին ավելի շատ խոսել, հնարավոր է, որ ավելի շատ մարդ կտեղեկանա և իհարկե ավելի մեծ մասշտաբներ կլինեն, երբ մենք մտնենք որոշ առանձին շրջաններ, գուցե այնտեղ ավելի շատ հետաքրքրված մարդիկ գտնվեն: եվ գուցե մենք մի փոքր ավելի շատ ֆինանսական օգնություն կունենանք, որը հուսահատության չափ դժվար էր: Ես դրան չէի գնա: Այսպիսով Ջուդին ասաց. «Ես մի քանի հայտարարություն կանեմ քեզ համար»
Այդ հայտարարությունները նկարահանելու ժամանակ, նա ինձ ասաց. «Իսկ հաջորդ քայլը ո՞րն է լինելու» Ես ասացի. «Ես պատրաստվում եմ Աֆղանստան գնալ» Նա ասաց. «Իսկապե՞ս» Ես նրա աչքերի մեջ որոշակի հետաքրքրություն տեսա: Եվ ես ասացի նրան. «Կցանկանա՞ս ինձ հետ գալ: Իսկապես շատ հետաքրքիր կլինի, եթե դու գաս: Դա կօգնի և ուշադրություն կգրավի: Եվ այդ ուշադրությունը կօգնի հասնել ցանկալի նպատակին, ինչպես նաև կարգավորել մնացած բոլոր մասերը»: Կարծում եմ հաջողության հասնելու բազում հենասյուներ կան: Որոնցից մեկը հրաշալի գաղափար ունենալն է: Հաջորդ կարևոր պայմանը` հետևորդները, շահառուներն են, ինչպես նաև ֆինանսական միջոցները, և անպայման պետք է կարողանաս բարձրացնել տեղեկացվածության մակարդակը: Իրականում, ես երբեք չեմ կարողացել միայնակ կազմակերպել տեղեկացնելու գործընթացը, անկախ իմ գործունեությունից: Այդ պատճառով այս տղաները շատ կարևոր նշանակություն ունեցան: Եվ նա ասաց` այո և մենք հայտնվեցինք Աֆղանստանում:
Անհավատալի ու անհավանական էր, երբ մենք վայրէջք կատարեցինք և ես սկսեցի զրուցել մարդկանց հետ, բոլորն ինձ ասում էին. «Դու պետք է բոլոին ներգրավես այս գործի մեջ: Դու չես կարող պարզապես սպասել, որ այն աշխատի: Դու պետք է դուրս գաս ու ինքդ աշխատեցնես»: Մենք այդպես էլ արեցինք, շրջեցինք ողջ տարածքով զրուցեցինք մեծերի, բժիշկների, բուժսպասարկող անձնակազմի հետ, մամուլի ասուլիսներ կազմակերպեցինք, զրուցեցինք զինվորների հետ, քննարկեցինք Անվտանգության ապահովման միջազգային ուժերի /ISAF/ և ՆԱՏՕ-ի հետ, մենք բանակցեցինք Մեծ Բրիտանիայի կառավարության հետ: Մենք, իրականում, զրուցել ենք յուրաքանչյուրի հետ` դպրոցներում և դրանցից դուրս, կրթության նախարարի հետ, ով կազմակերպել էր մամուլի ասուլիսը, ինչն, իհարկե, բազմամարդ էր, բոլորն այնտեղ էին: Շատ մեծ հետաքրքրություն կար ծավալվող իրադարձությունների շուրջ: Ահա այս հրաշալի կինը` Ֆատիմա Մագալանին, շատ կարևոր դեր խաղաց այս գործընթացում, քանի որ նա Ռուսաստանի դեմ պայքարողների ներկայացուցիչն էր: Եվ նրա աֆղանական ցանցը գրեթե ամենուր էր: Նա իսկապես կարևորագույն օղակ հանդիսացավ:
Այս ամենից հետո մենք վերադարձանք տուն: Կարծես ինչ-որ բան արեցինք: Այժմ մնում էր միայն սպասել և տեսնել, թե ինչ կկատարվի: Ես վերադարձա տուն և հիշեցի թիմերից մեկին, ով ինձ նամակ էր բերել Թալիբանից: Այդ նամակում մասնավորապես ասված էր. «Մենք կհետևենք այդ օրվան: Մենք կհետևենք այդ օրվան: Եվ կդիտարկենք այն որպես հնարավորությունների պատուհան: Բայց մենք չենք միանա: Մենք չենք պատրաստվում միանալ»: Սա նշանակում էր, որ մարդասիրական ջոկատների աշխատակիցները չէին առևանգվի կամ սպանվի: Եվ հանկարծ, ես լիովին գիտակցեցի, որ շանս կա: Օրեր հետո, 1.6 միլիոն երեխա պատվաստվեց պոլիմիլիտի դեմ, որպես դադարեցված գործողությունների հետևանք: (Ծափահարություններ) Ես շատ հավանեցի այդ միավորվածությունը, ամենհրաշալի պահն էր դա:
Այսպես մենք ամփոփեցինք ֆիլմը և միացրինք միմյանց, ապա ստիպված էինք հետ գնալ: Մենք թարգմանեցինք այն դարի և պաշտո լեզուներով (աֆղաներենի տարբեր բարբառներ)` տեղային դիալեկտներով: Մենք վերադարձանք Աֆղանստան, քանի որ արդեն հաջորդ տարին էր մոտենում և մենք պետք է աջակցեինք: Բայց մեր վերադարձի ամենակարևոր պատճառն այն էր, որ Աֆղանստանի մարդիկ հերոսներ էին: Նրանք մարդիկ էին, ովքեր հավատում էին խաղաղությանը և դրա հնարավորությանը, և այլն, և այլն. և նրանք իրականացրին դա: Մենք ուզում էինք վերադառնալ և ցույց տալ նրանց ֆիլմը և ասել. «Ժողովուրդ, տեսե'ք, այս ամենը դուք իրականություն դարձրեցիք: Անչափ շնորհակալ ենք ձեզ»: Եվ մենք ավարտեցինք ֆիլմը: Իհարկե այն ցուցադրվեց: Ապշեցուցիչ էր:
Եվ հենց այդ տարի, 2008թ-ին, սեպտեմբերի 17-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ISAF-ը հայտարարեց. «Գեներալ Ստենլի ՄակԿրիստալը, Աֆղանստանում միջազգային անվտանգության ապահովման ուժերի հրամանատարը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին ISAF-ը չի իրականացնի և ոչ մի ռազմական գործողություն»: Նրանք ասում էին, որ կդադարեցնեն: Դրան հետևեց մեկ այլ հայտարարություն Անվտանգության և ապահովության դեպարտամենտից, որում ասվում էր, որ Աֆղանստանում, այս աշխատանքների հետևանքով, բռնությունը նվազել է 70 տոկոսով: 70 տոկոս բռնության նվազում այդ օրվա ընթացքում: Սա ամբողջովին կլանեց իմ ուղեղը, ավելի քան որևէ այլ բան:
Եվ ես հիշում եմ, որ մնացել էի Նյու Յորքում, այս անգամ հրաբխի պատճառով, որը, ակնհայտորեն, պակաս վնասակար էր: Եվ ես այնտեղ նստած մտածում էի, թե ինչ է կատարվում: Շարունակում էի մտածել այդ 70 տոկոսի մասին: Բռնության 70 տոկոս նվազում, ինչը բոլորին լիովին անհնար էր թվում և բոլորն ասում էին, որ չեմ կարող դա անել: Այս ամենը ստիպեց ինձ մտածել, որ եթե մենք կարողացանք հասնել 70 տոկոսի Աֆղանստանում, ապա մենք նույն ցուցանիշը կարող ենք ստանալ ամենուրեք: Մենք պետք է գնանք համընդհանուր զինադադարի ուղով: Մենք պետք է օգտագործենք այդ օրը հրադադարի և բռնություններից զերծ պահելու համար և շարունակենք գնալ դեպի համընդհանուր զինադադար, գնալ դեպի ռազմական գործողությունների ամենամասշտաբային դադարեցման ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մասշտաբով, որը երբևէ գրանցվել է:
Ահա թե ինչ պետք է անենք: եվ այս տարվա սեպտեմբերի 21-ին մենք պատրաստվում ենք սկսել այդ գործընթացը Օ2 մարզադաշտում, սկսել մի գործընթաց և փորձել իրագործել ռազմական գործողությունների դադարեցման ամենից մեծամասշտաբ ձայնագրումը: Մենք կօգտագործենք բոլոր միջոցները` կօգտագործեք սոցցանցերը, ֆեյսբուքը, կայցելենք վեբ-կայքեր, միջնորդություն կկազմակերպենք: Եվ այս ամենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներով: Մենք կմիավորենք կառավարություններին, կառավարական կազմակերպություններին, ՀԿ-ներին, կրթությանը, միություններին, սպորտին: Եվ այդտեղ դուք ականատես կլինեք կրթական մի արկղի: Այս պահին մենք ունենենք ներգրավված 174 երկրներ` փորձելով գտնել երիտասարդների, որոնք կարող են շարժիչ ուժ հանդիսանալ այդ համընդհանուր զինադադարի տեսլականի համար: Եվ ակնհայտորեն ավելացավ փրկված կյանքերի թիվը, գաղափարն օգնեց:
Կապելով այն օլիմպիադայի հետ` ես գնացի և հանդիպեցի Սեբ Քոի հետ. «Լոնդոն 2012-ը թող նվիրված լինի հրադադարին: Ի վերջո, իմաստը հենց դրանում է»: Ինչու՞ բոլորս չմիավորվենք: Ինչու՞ հրադադարը չդարձնենք իրականություն: Ինչու չաջակցենք երբևէ ամենամասշտաբային հրադադարի կազմակերպման գործընթացին: Մենք նոր ֆիլմ կպատրաստենք դրա վերաբերյալ: Մենք կօգտագործենք սպորտը և ֆուտբոլը: Խաղաղության օրը ֆուտբոլի հազարավոր հանդիպումներ կկայանան Բրազիլիայից մինչև ուր որ կհասնի: Այսպիսով, օգտագործելով այս միջոցները` կխրախուսենք անհատական գործողությունները: Եվ մենք իսկապես պետք է դա փորձենք: Մենք պետք է միասին աշխատենք:
Եվ երբ այստեղ` ձեր առջև կանգնած և նաև այն մարդկանց առաջ կանգնած, ովքեր պետք է սա նայեն, ես շատ հուզվում եմ, կասեմ այն մարդկանց անունից, ում հետ ես հանդիպել եմ. հնարավոր է, որ մի օր մեր աշխարհը միավորվի և հանդես գա որպես մեկ ամբողջություն, որպեսզի կարողանանք բարձրացնել հիմնաքարային գաղափարների վերաբերյալ իրազեկվածությունը, որը առաջ է բերվում անհատների կողմից: Ես գնացի Բրահամիի մոտ, դեսպան Բրահամիի, ես կարծում եմ, որ նա ամենահարմար մարդն է Աֆղանստանի և Իրաքի հետ միջազգային քաղաքականության ոլորտում: Նա հրաշալի մարդ է: Ես զրուցում էին նրա հետ մի քանի շաբաթ առաջ: Եվ ես նրան ասացի: «Պարոն Բրահամի, արդյոք նրանք պատրաստվում են հրադադարի: Արդյո՞ք դա հնարավոր է: Մի՞թե իրականում մենք կարող ենք դա անել»: Նա ասաց. «Դա միանգամայն հնարավոր է»: Ես ասացի. «Ի՞նչ եք պատրսատվում անել: Դուք գնալու եք կառավարությունների մոտ և համոզե՞ք նրանց»: Նա ասաց. «Ո'չ, ես զրուցելու եմ անհատների հետ:» Այս ամենը անհատներին է վերաբերում: Ինձ ու ձեզ: Այս ամենը համագործակցություն է: Այն ձեր ընտրությունն է, ձեր գործը: Քանի որ միասին, աշխատելով միասին, ես լրջորեն կարծում եմ, որ մենք կարող ենք սկսել փոխել իրերի ընթացքը:
Մի հրաշալի մարդ կա այստեղ հավաքվածների մեջ, չգիտեմ` որտեղ է նա հիմա, ով մի քանի օր առաջ իմ փորձերի ժամանակ ինձ ասաց. «Ես մտածում էի այդ օրվա մասին և այն պատկերացնում էի քառակուսու տեսքով կազմված 365 քառակուսիներից և նրանցից մեկը սպիտակ էր»: Սա ստիպեց ինձ մտածել մեկ գավաթ մաքուր ջրի մասին: Եթե դու մի կաթիլ դնես, մի կաթիլ ինչ-որ բան դնես այդ ջրի մեջ, այն անվերադարձ կփոխվի:
Աշխատելով միասին, մենք կարող ենք խաղաղություն ստեղծել: Շնորհակալ եմ TED: Շնորհակալություն:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Ահա մի խենթ գաղափար. համոզել աշխարհին տարվա մեջ գեթ մեկ օր ապրել խաղաղության մեջ, յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 21-ին: Այսքան էներգիայով լի և անկեղծ ելույթում Ջերեմի Գիլեյը պատմում է, թե ինչպես է իր խենթ գաղափարը դարձել իրական, այնքան իրական, որ օգնել է պատերազմական գոտիներում ապրող միլիոնավոր երեխաների:
Filmmaker Jeremy Gilley founded Peace One Day to create an annual day without conflict. And ... it's happening. What will you do to make peace on September 21? Full bio »
Translated into Armenian by Armenuhy Hovakimyan
Reviewed by Kristine Sargsyan
Comments? Please email the translators above.
10:52 Posted: Jan 2011
Views 320,037 | Comments 194
20:27 Posted: Apr 2011
Views 830,682 | Comments 243
16:38 Posted: Aug 2008
Views 171,858 | Comments 65
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.