Դժբախտաբար, իմ խոսքի հաջորդ 18 րոպեների ընթացքում, 4 ամերիկացի կմահանա իրենց օգտագործած սննդի պատճառով:
Անունս Ջեմի Օլիվեր է: Ես 34 տարեկան եմ: Ես Անգլիայի Էսսեքս քաղաքից եմ և վերջին յոթ տարիների ընթացքում ես անդադար աշխատել եմ իմ իմացած ճանապարհով մարդկանց կյանքը փրկելու համար: Ես բժիշկ չեմ: Ես գլխավոր խոհարար եմ, չունեմ շատ թանկ սարքավորումներ կամ դեղորայք: Ես օգտագործում եմ տեղեկատվությունը, կրթությունը:
Ես իրապես հավատում եմ, որ սննդի ուժը զբաղեցնում է առաջնային տեղ մեր տներում, ինչը ստիպում է մեզ կյանքի ամենալավ պատառները համտեսել: Մենք ունենք ահավոր վատ, չափազանց վատ իրականություն հիմա: Ամերիկա, դու քո խաղի վերջին ես հասել: Սա աշխարհի ամենից անառողջ երկրներից է:
Կարո՞ղ եմ ես խնդրել պարզապես ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր ունեն երեխաներ: Խնդրում եմ` բարձրացրեք ձեռքերը: Մորաքույրներ, քեռիներ, դուք կարող եք շարունակել... Բարձրացրեք ձեռքերը: Դուք նույնպես, հորաքույրներ և քեռիներ: Ձեր մեծամասնությունն ունի: Շատ լավ: Մենք` վերջին չորս սերունդների ներկայացուցիչներս, տվել ենք մեր երեխաներին մի այնպիսի ճակատագիր, որում կյանքի տևողությունը շատ կարճ է, քան նրանց ծնողներինը: Ձեր երեխան ապրելու է 10 տարի ավելի քիչ, քան դուք, և դա սննդի այն միջավայրի պատճառով, որ մենք ստեղծում ենք նրանց շուրջը: Այս սենյակի երկու երրորդը, այսօր Ամերիկայում վիճակագրորեն չափազանց գեր են կամ տառապում են գիրանալու խնդրով: Իսկ այ դուք` մյուսներդ , դուք լավ եք, բայց ժամանակի ընթացքում ձեզ էլ կհասնենք, չմտածեք:
Լա՞վ: Վատ առողջության վիճակագրությունը պարզ է, շատ պարզ: Մենք անց ենք կացնում մեր կյանքը` սարսափելով մահվանից, սպանությունից, մարդասպանությունից, ինքներդ շարունակեք թվարկումը: Այդ ամենը ցանկացած թերթի շապիկին են, CNN-ի հաղորդումներում: Աստծու սիրուն, նայեք ներքևում գրված սպանությունների թվաքանակին: Ճիշտ չե՞մ:
Այն կարմիրներից յուրաքանչյուրը սննդի հետ կապված հիվանդություն է: Ցանկացած բժիշկ, ցանկացած մասնագետ կասի դա ձեզ: Փաստ է: Սննդին առնչվող հիվանդություններն ամենահաջողակ մարդասպաններն են Միացյալ Նահանգներում. հենց հիմա, այստեղ, այսօր: Սա համընդհանուր հիմնախնդիր է: Սա աղետ է: Դա տարածվում է ողջ աշխարհով: Անգլիան հենց ձեր հետևում է, ինչպես միշտ:
Ես գիտեի, որ նրանք մոտ են, բայց ոչ այդքան: Մենք հեղափոխության կարիք ունենք: Մեքսիկա, Ավստրալիա, Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան. բոլորն ունեն ահռելի խնդիրներ ճարպակալման և անառողջության հետ: Մտածեք ծխելու մասին: Ներկա դրությամբ այն ավելի քիչ ծախսատար է, քան ճարպակալումը: Ճարպակալման հետ կապված ծախսերը Ամերիկացիների համար կազմում են առողջական ծախսերի 10 տոկոսը: 150 միլիարդ դոլար տարեկան: Տաս տարի հետո այն կկրկնապատկվի: 300 միլիարդ դոլար տարեկան: Եվ եկեք ազնիվ լինենք, դուք այդ գումարները չեք ունենա:
Ես եկել եմ ասյտեղ, որպեսզի իրականացնեմ սննդի հեղափոխություն, որին ես ազնվորեն հավատում եմ: Մենք դրա կարիքն ունենք: Դրա ժամանակը հենց հիմա է: Մենք այժմ բեկումնային փուլում ենք: Ես սա անում եմ արդեն 7 տարի: Ես փորձում եմ Ամերիկայում 7 տարի: Այժմ հասունացման պահն է, երբ պետք է արդեն քաղել բերքը: Ես գնացի հողմին ընդառաջ: Ես գնացի Արևմտյան Վիրջինիա նահանգ, որն ամենից անառողջ նահանգն է Ամերիկայում: Կամ այն այդպիսին էր անցյալ տարի: Մենք ունենք նորը այս տարի, բայց այդ ուղղությամբ մենք կաշխատենք հետո:
Հանթինգթոն, Արևմտյան Վիրջինիա: Հրաշալի վայր: Ես ուզում էի օգնել մարդկանց, ձեր հասարակությանը, հոգով և սրտով հասկանալու այդ վիճակագրությանը, որին այդքան սովոր ենք: Ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել այն մարդկանց, ում համար ես մտահոգ եմ: Ձեր հասարակությունը: Ձեր երեխաները: Ես ցանկանում եմ ցույց տալ իմ ընկեր Բրիթանիի լուսանկարը: Նա 16 տարեկան է: Նրան 6 տարի է մնացել ապրելու այն սննդի պատճառով, ինչ նա օգտագործել է: Նա ամերիկացիների երրորդ սերնդի ներկայացուցիչ է, որը չի մեծացել է այնպիսի միջավայրում, ուր նրան կսովորեցնեին պատրաստել տանը կամ դպրոցում, կամ իր մայրիկի մոտ, կամ տատիկի տանը: Նրան մնացել է ապրել վեց տարի: Նա «ուտեցնում» է իր լյարդը մահվան:
Սթեյսին, Էդվարդների ընտանիքը: Սա սովորական ընտանիք է, ժաղովու'րդ: Սթեյսին ջանում է անել ամեն ինչ, բայց նա էլ է երրորդ սերնդի ներկայացուցիչ. նրան երբեք չեն սովորեցրել պատրաստել տանը կամ դպրոցում: Այդ ընտանիքը տառապում է ճարպակալությամբ: Ջասթինը, ահա, 12 տարեկան է: Նա 350 ֆունտ է կշռում (158 կիլոգրամ): Նա ծաղրի' է ենթարկվում: Աղջիկը` Քեյթը, 4 տարեկան է: Նա տառապում էր ճարպակալությամբ անգամ մինչև մանկապարտեզ գնալը: Մարիսան: Նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նա շատերից մեկն է: Բայց գիտե՞ք ինչ: Ճարպակալությամբ տառապող նրա հայրը մահացել է աղջկա ձեռքերի վրա: Եվ դրանից հետո նրա կյանքի երկրորդ կարևոր մարդը` նրա հորեղբայրը, նույնպես մահացել է ճարպակալումից: Այժմ էլ նրա խորթ հայրն է տառապում նույն հիվանդությամբ: Հարցը նրանում է, որ ճարպակալումը և սննդի հետ կապված հիվանդությունները, ոչ միայն վնասում են դրանցով տառապող մարդկանց, այլ նաև նրանց ընտանիքներին, ընկերներին, եղբայրներին և քույրերին:
Քահանա Սթիվը: Շատ ոգեշնչող մարդ է: Իմ ամենավաղ հետևորդներից ու համագործակցողներից է Հանթինգթոնում, Արևմտյան Վիրջինիա: Նա չափազանց մոտ էր կանգնած այս խնդրին: Նա ստիպված էր թաղել մարդկանց, հասկանու՞մ եք: Եվ նա հոգնել էր դրանից: Նա հոգնել էր իր ընկերներին թաղելուց, իր ընտանիքին, իր շրջապատի մարդկանց: Ձմռանը մահացության դեպքերը երեք անգամ ավելի շատ էին լինում: Նա զզվել էր սրանից: Այս համաճարակը բուժելի է: Կյանքի անիմաստ կորուստը: Ի դեպ, ահա թե ինչի մեջ են նրանց թաղում: Մենք պատրասված չենք սրա համար: Ի վիճակի չենք դռնից դուրս հանել, լուրջ եմ ասում: Չենք կարողանում նրանց նույնիսկ այնտեղ տեղավորել: Բարձրացնող հարմարանքներ են պետք:
Ես այս ամենը պատկերում եմ եռանկյան տեսքով, ահա: Սա մեր սննդի իրավիճակն է: Ես ցանկանում եմ, որ դուք հասկանաք: Դուք հավանաբար սրանք լսել եք նախկինում, բայց եկեք վերանայենք այն: Անցած 30 տարիների ընթացքում ի՞նչ տեղի ունեցավ, որ այս երկրի սիրտը հանեց: Եկեք լինենք պարզ և ազնիվ: Այսպես: Ժամանակակից կյանքը:
Եկեք սկսենք փողոցներից: Արագ սնունդը գրավեց ողջ երկիրը: Մենք դա գիտենք: Հեղինակավոր ապրանքանիշերն ունեին ամենամեծ ազդեցությունն ու հզորությունը, հզոր ազդեցություն այս երկրում: Սուպերմարկետները նույնպես: Մեծ ընկերությունները: Մեծ ընկերությունները: 30 տարի առաջ սննդի մեծ մասը գլխավորապես տեղական էր և հիմնականում թարմ: Այժմ այն հիմանակում վերամշակած է և հագեցած շատ հավելումներով, լրացուցիչ նյութերով, իսկ պատմության շարունակությունը դուք գիտեք: Չափաբաժինը ակնհայտորեն մեծ, շատ մեծ խնդիր է: Պիտակավորումն է շատ մեծ խնդիր: Պիտակավորուման համակարգաը մեր երկրում ահավոր է: Նրանք ցանակնում են լինել ինքնա-... Նրանք ցանկանում են ինքնահսկողություն: Արդյունաբերությունը ցանկանում է իրականացնել ինքնավերահսկողություն: Ի՞նչ, այպիսի կլիմայի պայմաններում: Նրանք դրան արժանի չեն: Ինչպե՞ս կարելի ես ասել, որ ինչ-որ բան քիչ յուղային է, երբ այն այդքան շաքար է պարունակում:
Տունը: Տան հետ կապված մեծագույն խնդիրն այն է, որ այն եղել է հիմնական վայրը սննդի և դրա մշակույթի փոխանցման համար, ինչը կազմավորել է մեր հասարակությունը: Սա այլևս այսպես չէ: Եվ գիտե՞ք, մինչ մենք գնում ենք աշխատանքի, և մինչ կյանքը փոխվում է, և մինչ մեր կյանքն անընդհատ առաջ է ընթանում, մենք պետք է դիտարկենք դա ամբողջապես` մի պահ հետ գնանք և վերահասցեավորենք բալանսը: Դա տեղի չի ունենում: Չի կատարվել նաև վերջին 30 տարիների ընթացքում: Ես ցանկանում եմ ձեզ ցուցադրել մի իրավիճակ, որը հասարակ բան է հիմա: Էդվարդների ընտանիքը:
(Վիդեո) Ջեմի Օլիվեր. Արի խոսենք: Այս ամենն անցնում է քո և քո ընտանիքի անդամների մարմնով ամեն շաբաթ: Եվ ես ուզում եմ, որ դու իմանաս, որ սա քո երեխաներին վաղ վախճան է բերելու: Ի՞նչ ես դու զգում:
Սթեյսի. Հենց հիմա շատ տխուր և ընկճված վիճակում եմ: Բայց, գիտեք, ես ցանկանում եմ, որ իմ երեխաները հաջողակ լինեն կյանքում, և սա նրանց այնտեղ չի տանում: Բայց ես սպանում եմ նրանց:
ՋՕ. Սպանում ես, այո: Ճիշտ այդպես: Բայց մենք կարող ենք վերջ տալ դրան: Շատ պարզ: Եկեք գնանք դպրոցներ, մի բան, որում ես իրապես մասնագետ եմ: Շատ լավ: Դպրոց: Ի՞նչ է դպրոցը: Ո՞վ է այն հիմնադրել: Ի՞նչն է դպրոցների նշանակությունը: Դպրոցը միշտ էլ մեզ տվել է այնպիսի գործիքներ, որոնցով մենք դառնում ենք առավել ստեղծագործ, անում հրաշալի գործեր, սովորում վաստակել ապրուստի համար, և այլն, և այլն, և այլն: Գիտեք, երկար ժամանակ դա մի տեսակ ուժեղ արկղիկ էր: Այնպես չէ՞: Բայց մենք այն այդպես էլ չենք զարգացրել, որ չեզոքացնի Ամերիկայի սննդի աղետը, լա՞վ: Դպրոցի կերակուրը մի բան է, ինչով սնվում է 31 միլիոն երեխա օրական, իրականում` օրական երկու անգամ, ավելի քան հաճախ, նախաճաշ և ճաշ, տարվա 180 օրվա ընթացքում: Ստացվում է այնպես, որ դպրոցում ստացած սնունդն իրականում շատ ավելի կարևոր դեր ունի` դատելով հանգամանքներից:
Մինչև իմ ամպագոռգոռ բառերին անցնելը, ինչին կարծում եմ դուք սպասում եք...
Ես մի բան պետք է ասեմ և դա այնքան կարևոր է այն հրաշքի իրագործման գործում, որը, հուսով եմ, կատարվելու և իրականանալու է հաջորդ երեք ամիսների ընթացքում: Ամերիկայի դպրոցական խոհարարուհիները ու խոհարարները... Ես ինձ առաջարկում եմ որպես նրանց դեսպան: Ես չեմ նվազեցնում նրանց աշխատանքը: Նրանք անում են այն ամենն, ինչ կարող են: Նրանք անում են լավագույնը: Բայց նրանք անում են այն, ինչ նրանց ասում են, և այն, ինչ նրանց ասում են, սխալ է: Համակարգը հիմնականում ղեկավարվում է հաշվապահների կողմից: Շատ քիչ են կամ չկան սննդից իրոք հասկացող մարդիկ այս գործում: Սա խնդիր է: Եթե դու սննդի մասնագետ չես, և դու սուղ բյուջե ունես, որն ավելի ու ավելի է նվազում, ապա դու չես կարող ստեղծագործ լինել, և համապատասխանեցնել անհրաժեշտ լուծումները միջոցներիդ: Եթե դու հաշվապահ ես, ապա միակ բանը, որ կարող ես անել այս պարագայում, էժան կեղտ գնելն է:
Այժմ իրականությունն այսպիսին է. ձեր երեխաների ամենօրյա սնունդը արագ սնունդ է, այն չափազանց մշակված է, նրանցում պակասում է թարմ սնունդը: Դե գիտեք` հավելումների քանակը, E-կոդերը, բաղադրատարրեր, որոնց մասին ասեմ, դուք չեք հավատա ... Բանջարեղենի չափաբաժին բացարձակ չկա: Ֆրանսիական ֆրին համարվում է բանջարեղեն: Պիցցա նախաճաշի համար: Նրանք նույնիսկ սպասք չեն ստանում: Դանակներ և պատառաքաղնե՞ր: Չէ', դրանք չափազանց վտանգավոր են: Նրանք դասարանում մկրատներ ունեն, բայց դանակներ և պատառաքաղներ` ոչ: Եվ իմ տեսանկյունը սրա վերաբերյալ այն է, որ եթե դու չունես դանակ և պատառաքաղ քո դպրոցում, ապա դու փաստորեն նահանգային մակարդակով սատարում ես արագ սննդին: Քանի որ այն ձեռքով է բռնվում: Եվ այո, ի դեպ, սա հենց արագ սնունդ է: Դրանք կերակրային սոուսներ են, բուրգերներ, սարդելկաներ, պիցցաներ, և նման բաներ: Մեր առողջական ծախսերի 10 տոկոսն, ինչպես արդեն ասել եմ, ծախսվում է ճարպակալման վրա: Եվ դա կրկնապատկվելու է: Մենք չենք սովորեցնում մեր երեխաներին: Չկան նորմատիվ ակտեր, որպեսզի սովորեցնենք մեր երեխաներին սննդի մասին նախադպրոցական հաստատություններում կամ դպրոցում, այնպես չէ՞: Մենք չենք սովորեցնում երեխաներին սննդի մասին: Ճի՞շտ է: Սա մի փոքրիկ տեսահոլովակ է նախադպրոցական հաստատությունից, որը շատ տարածված իրավիճակ է Անգլիայում:
Վիդեո. ՋՕ -Ո՞վ գիտի` ինչ է սա:
Երեխա. -Կարտոֆիլ: ՋՕ. -Կարտոֆի՞լ: Այսպիսով, դու կարծում ես, որ սա կարտոֆի՞լ է: Դու գիտե՞ս, թե սա ինչ է: Իսկ դու՞: Երեխա. -Բրոկոլլի՞:
ՋՕ. -Իսկ սրա մասին ի՞նչ կասեք` մեր հին, լավ ընկերը: ՋՕ. -Դու գիտես սա ի՞նչ է, քաղցրիկս: Երեխա. - Կարոս:
ՋՕ. -Ոչ: Ի՞նչ եք կարծում, սա ի՞նչ է: Երեխա. -Սոխ: ՋՕ. -Սո՞խ: Ոչ:
(Ջեմի Օլիվեր) Անմիջապես հասկանում ենք, թե երեխաները ինչ չգիտեն սննդի մասին:
Վիդեո. ՋՕ. -Ո՞վ գիտի` ինչ է սա: Երեխա. -Ա~, տանձ է: ՋՕ. -Դու ի՞նչ ես կարծում, ի՞նչ է սա: Երեխա. -Ես չգիտեմ: (Ջեմի Օլիվեր) Եթե երեխաները չգիտեն, թե սրանք ինչեր են, ապա նրանք երբեք դա չեն ուտի:
ՋՕ. -Նորմալ է: Անգլիա և Ամերիկա: Անգլիա և Ամերիկա: Գուշակեք, թե ինչը լուծեց այս խնդիրը: Գուշակեք` որն էր լուծումը: Երկու մեկ ժամանոց հավաքույթ: Մենք պետք է սկսենք սովորեցնել մեր երեխաներին սննդի մասին դպրոցներում և վերջակետ:
Ես ցանկանում եմ ձեզ մի բան պատմել: Ես ցանկանում եմ ձեզ պատմել, թե ինչում է կայանում այն մեծ խնդիրը, որը մեզ անհանգստացնում է: Լա՞վ: Ես ցանկանում եմ խոսել մի այնպիսի հիմնարար բանի մասին, ինչպիսին է կաթը: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի կաթ խմել դպրոցում: Ձեր երեխաներն ըմպում են կաթ դպրոցում նախաճաշին և ճաշին, այնպես չէ՞: Նրանք պետք է, որ խմեն 2 շիշ: Հա՞: Եվ երեխաների մեծ մասն այդպես էլ անում է: Բայց կաթն այլևս այդքան էլ լավը չէ: Որովհետև ինչ-որ մեկը կաթի արտադրությունից, ինձ սխալ չհասկանաք, ես կաթի կողմնակից եմ, բայց ինչ-որ մեկը կաթ արտադրողներից հավանաբար վճարել է բավական շատ գումար ինչ-որ մարդուկի, որ նա բացահայտի, որ եթե դու ավելացնես անուշահոտեր, գունավորումներ և շաքարավազ կաթի մեջ, ավելի շատ երեխաներ կխմեն այն: Այո:
Եվ անտարակույս, հիմա դա ավելի է տարածվելու: Խնձորի ոլորտի կազմակերպությունները կբացահայտեն, որ եթե նրանք պատրաստեն իրիսային խնձորներ, ավելի շատ կսպառեն դրանցից: Գիտեք չէ՞` ինչ նկատի ունեմ: Ինձ համար կարիք չկա կաթին համ հաղորդելու: Լա՞վ: Շաքարավազ կա ամե՜ն ինչում: Ես գիտեմ դրանց բոլոր բաղադրիչները: Դրանք ամեն ինչի մեջ են: Նույնիսկ կաթը չի փրկվել, այսպես ասած, օրվա մոդայիկ խնդիրներից: Այնտեղ մեր կաթն է: Այնտեղ մեր արկղն է: Դրանում համարյա այնքան շախարավազ կա, ինչքան ձեր սիրելի գազավորված ըմպելիքի մեկ բաժակում: Եվ նրանք դա խմում են օրական երկու անգամ: Այսպիսով, պարզապես թույլ տվեք ցույց տամ ձեզ: Մենք ունենք մի երեխա, ահա, ով օգտագործում է ութ ճաշի գդալ շաքարավազ օրական: Ահա, սա ձեզ մեկ շաբաթ: Սա էլ մեկ ամիս: Եվ ես համարձակություն եմ ունեցել համադրելու նախադպրոցական հաստատություններում 5 տարում ստացած շաքարը միմիայն կաթից: Այժմ, չգիտեմ դուք ինչպես, բայց դատելով հանգամանքներից, հա՞, յուրաքանչյուր դատավոր ողջ աշխարհում, նայելով վիճակագրությանը և դեպքերին, ցանկացած կառավարության կճանաչեր մեղավոր երեխաներին վնաս պատճառելու մեջ: Դա իմ համոզմունքն է:
Այժմ, եթե ես գայի այստեղ, և կուզենայի այդպես գալ, և ներկայացնել ՁԻԱՀ-ի կամ քաղցկեղի բուժումը, դուք կպայքարեիք և կհրեիք միմյանց ինձ հասնելու համար: Սրանք` բոլոր այս վատ նորությունները, լուծելի հարցեր են: Դա լավ նորություն է: Դրանք լիովին կանխարգելվող են: Այնպես որ եկեք մտածենք դրա մասին, մենք ունենք խնդիր, մենք կարիք ունենք վերագործարկման: Լավ, այսպես, իմ պատկերացմամբ` ի՞նչ պետք է մենք անենք: Ահա խնդիրը, այնպես չէ՞: Դա չի կարող ծնվել միայն մեկ ակունքից: Վերագործարկել և իրականացնել իրապես նշանակալի փոփոխություններ, իրական փոփոխություններ, այնպես, որ ես կարողանամ նայել ձեր աչքերի մեջ և ասել. «10 տարի հետո ձեր երեխաների կյանքը երջանիկ կլինի, և եկեք չմոռանանք, որ դուք խելացի եք, եթե ճիշտ եք սնվում, դուք գիտեք, որ կապրեք ավելի երկար, և այս ամեն ինչը այլ տեսք կունենա: Լա՞վ:
Այսպիսով, սուպերմարկետները: Ուրիշ որտե՞ղ եք դուք այդքան հավատարմորեն գնումներ կատարում: Շաբաթը շաբաթի վրա: Ինչքա՞ն եք դուք ծախսում ձեր կյանքի ընթացում սուպերմարկետներում: Սիրում եք դրանք: Նրանք վաճառում են մեզ այն, ինչ մենք ցանկանում ենք: Շատ լավ: Նրանք պարտավոր են մեզ համար նշանակել հատուկ սննդի "դեսպան" յուրաքանչյուր մեծ սուպերմարկետում: Նրանք պետք է մեզ օգնեն գնումներ կատարել: Նրանք կարիք ունեն մեզ սովորեցնելու, թե ինչպես մենք պատրաստենք արագ, համեղ, սեզոնային սնունդ այն մարդկանց համար, ովքեր զբաղված են: Սա թանկ չէ: Որոշ տեղերում դա արվում է: Եվ պետք է շարունակվի ու տարածվի Ամերիկայի ողջ տարածքով շուտ և շատ արագ: Խոշոր ընկերությունները, գիտեք, սննդի ընկերությունները, պետք է ներդնեն սննդի ուսուցում իրենց բիզնեսի հիմքում: Ես գիտեմ` ավելի հեշտ է ասել, քան անել: Դա ապագան է: Դա միակ ելքն է:
Արագ սնունդ: Արագ սննդի արդյունաբերությունը, գիտեք, շատ մրցակցային է: Ես ունեմ բազում գաղտնի թղթեր և համաձայնություններ, որոնք կնքված են եղել արագ սննդի ռեստորանների միջև: Ես գիտեմ` ինչպես են նրանք դա անում: Նկատի ունեմ` նրանք մեզ մանկուց սովորեցրել են շաքարավազին, աղին և ճարպերին և շատ այլ բաների: Եվ բոլորը սիրում են դրանք, այնպես չէ՞: Այսպիսով, այս մարդիկ պետք է լուծեն այս հիմնահարցը: Բայց մեզ համար կարևոր է, որ կառավարությունն աշխատանքներ տանի արագ սննդի բոլոր մատակարարների և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներ հետ: Եվ հինգ, վեց, յոթ տարիների ընթացքում հետ սովորեցնի մեզ այդքան շատ քանակության ճարպի, շաքարավազի և այլ ոչ սննդային հավելումների օգտագործումից:
Այժմ, նորից անդրադառնալով խոշոր բրենդներին և պիտակներին, ինչի մասին խոսեցինք քիչ առաջ, ամբողջովին կեղծ են և դրանք անպայման պետք է դասակարգվեն: Լավ, դպրոցը: Ակնհայտորեն դպրոցների դեպքում մենք նրանց ենք պարտական, համոզված լինելու, որ այդ 180 օրը տարվա ընթացքում, չորս տարեկան հասակից մինչև 18, 20, 24, ինչևէ, նրանք պետք է պատրաստեն պատշաճ թարմ սնունդ օգտագործելով տեղական արտադրության ապրանքներ, լա՞վ: Պետք է լինեն պատշաճ թարմ սննդի նոր ստանդարտներ մեր երեխաների համար: Այո՞:
Հանգամանքներից ելնելով` չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր ամերիկացի աշակերտ դպրոցից հետո իմանա, թե ինչպես պատրաստել 10 տեսակի բաղադրատոմսեր, որոնք կփրկեն իրենց կյանքը: Կենսական հմտություններ:
Դա նշանակում է, որ նրանք կարող են լինել ուսանողներ, երիտասարդ ծնողներ և ի վիճակի լինեն տարբերակելու լավը վատից սննդի պատրաստման տարրական հարցերում, և կարևոր չէ, թե ինչպիսի անկումներ են սպասվում հաջորդ անգամ: Եթե դու կարողանում ես պատրաստել, դրամային ճգնաժամերը նշանակություն չունեն: Եթե դու կարողանում ես պատրաստել, ժամանակը կարևոր չէ: Աշխատատեղը: Մենք չենք խոսել դրա մասին: Գիտեք, հիմա ժամանակն է, որպեսզի կազմակերպությունը պատասխանատու լինի նրա համար, թե իրականում ինչով են կերակրում կամ ինչ հնարավորություններ ունեն նրանց աշխատակիցները: Աշխատակիցները Ամերիկայի երեխաների մայրերն ու հայրերն են: Մարիսան, հայրը մահացել է նրա ձեռքերի մեջ, կարծում եմ, նա լիովին երջանիկ կլիներ, եթե «կորպորատիվ» Ամերիկան կարողանար սկսել կերակրել իրենց աշխատողներին պատշաճ կերպով: Անկասկած, նրանք չպետք է անտեսվեն: Եկեք վերադառնանք դեպի տուն:
Այժմ, նայեք, եթե մենք անենք այս ամբողջը, և մենք կարող ենք դա անել, այն այնքան հասանելի է: Դուք կարող եք հոգ տանել և առանց մեծ ծախսերի: Լիովին: Բայց ընտանիքը պետք է սկսի կերակրամշակույթի փոխանցումը, իհարկե: Անկասկած, փոխանցելով դա իբրև փիլիսոփայություն: Ինձ համար դա բավական ռոմանտիկ է: Բայց պատկերացրեք, եթե մի հոգի սովորեցնի միայն երեքին, թե ինչպես կերակուր պատրաստել, իսկ հետո նրանք էլ իրենց հերթին փոխանցեն իրենց ծանոթներին, և դա ընդամենը 25 անգամ կրկնելուց հետո, այն կընդգրկի Ամերիկայի ողջ բնակչությունը: Ռոմանտիկ է, այո, բայց կարևորն այն է, որ դրանով փորձում ես մարդկանց հասկացնել, որ ձեր յուրաքանչյուրի անհատական ջանքը կբերի լուրջ փոփոխությունների: Մենք պետք է հետ բերենք այն, ինչ կորցրել ենք: Հանթինգթոնի Խոհանոց: Հանթինգթոնը, որտեղ ես պատրաստել եմ այս ծրագիրը, գիտեք, մենք ունեցանք ճիշտ ժամանակին կատարված ծրագիր` հուսալով, որ կոգեշնչենք մարդկանց իսկապես կատարել այդ փոփոխությունները: Ես իսկապես հավատում եմ, որ փոփոխություններն անպայման կլինեն: Հանթինգթոնի Խոհանոց: Ես աշխատել եմ հասարակության հետ: Ես աշխատել եմ դպրոցների հետ: Ես գտա տեղական հաստատուն ֆինանսավորում` տարածաշրջանի յուրաքանչյուր դպրոց աղտոտված սննդի միջավայրից առողջ սննդի միջավայր ներգրավելու համար: Վեց ու կես հազար դոլար մեկ դպրոցի համար:
Ահա թե ինչքան է հարկավոր: Վեց ու կես հազար դոլար մեկ դպրոցի համար: Յուրաքանչյուր խոհանոցի համար 25 հազար դոլար ամսական: Լա՞վ: Դա կարող է սպասարկել 5000 մարդ տարեկան, որը կազմում է բնակչության 10 տոկոսը: Եվ սա ընթանում է մի մարդուց դեպի մյուսը: Գիտեք, տեղացի խոհարարները սովորեցնում են տեղացի բնակիչներին: Դրանք խոհարարության անվճար դասընթացներ են, ժողովուրդ, ազատ դասընթացներ գլխավոր փողոցներում: Սա իրականություն է, նկատելի փոփոխություն, իրական, շոշափելի փոփոխություն: Ողջ Ամերիկայում, եթե հետ նայենք, շատ հրաշալի բաներ են տեղի ունենում: Բավական շատ հրաշալի բաներ են տեղի ունենում: Կան հրեշտակներ Ամերիկայում, որոնք հրաշքներ են գործում դպրոցներում, կազմակերպում են դպրոցների կարգերը, պարտեզային կարգերը, կրթությունը: Հրաշալի մարդիկ արդեն զբաղվում են սրանով: Խնդիրն այն է, որ նրանք ցանկանում են ընդլայնել իրենց գործողությունները հաջորդ դպրոցում, և հաջորդում: Բայց կանխիկ փող չկա: Մենք պետք է արագ ճանաչենք մասնագետներին և փերիներին, ճանաչենք նրանց և թույլ տանք նրանց հետշությամբ գտնեն ռեսուրսներ, շարունակելու այն, ինչ արդեն անում են և անում են պատշաճ մակարդակով: Ամերիկայում գործարարությունը պետք է աջակցի տկն. Օբամային անել այն, ինչ նա ձգտում է անել:
Եվ, տեսեք, ես գիտեմ, որ շատ տարօրինակ է, որ անգլիացին կանգնած է այստեղ ձեր առջև և խոսում է այս ամենի մասին: Ընդամենը ես կարող եմ ասել, որ ես մտահոգ եմ: Ես հայր եմ: Եվ ես սիրում եմ այս երկիրը: Եվ ես իսկապես հավատում եմ, որ եթե հնարավոր է իրականացնել փոփոխություններ այս երկրում, ապա շատ հրաշալի բաներ կարող են տեղի ունենալ ողջ աշխարհում: Եթե Ամերիկան արեց դա, ես հավատում եմ, որ մյուսները կհետևեն դրան: Դա չափազանց կարևոր է:
Երբ ես Հանթինգթոնում փորձում էի որոշ բաներ իրագործել, որոնք չէի ստացվում, ես մտածում էի, թե կախարդական փայտիկ ունենալու դեպքում ի՞նչ կանեի: Եվ ես մտածեցի, գիտե՞ք ինչ: Ես կցանկանայի լինել Ամերիկայի ամենից հրաշալի բարեփոխիչներից ու առաջ տանողներից մեկը: Եվ մեկ ամիս անց TED-ը զանգահարեց ինձ և տվեց ինձ այս մրցանակը: Ես այստեղ եմ: Այսպիսով, իմ երազանքը: Ես դիսլեքսիկ եմ, դրա համար մի քիչ դանդաղ կկարդամ: Իմ երազանքն է օգնել ձեզ կատարել կայուն շարժում կրթելու համար յուրաքանչյուր երեխայի սննդի մասին, ոգեշնչելու ընտանիքներին նորից պատրաստել սնունդ, և հնարավորություն տալու բոլորին ամենուր պայքարել ճարպակալության դեմ:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Պատմելով ճարպակալման դեմ պայքարի իր տպավորիչ ծրագրի մասին, որն իրականացրել է Հանթինգթոնում, Արևմտյան Վիրջինիա նահանգում` TED-ի մրցանակի հաղթող Ջեմի Օլիվերը մեծ մասշտաբներով սկսում է պայքարել սննդի նկատմամբ ունեցած մեր անտեղյակության դեմ:
Jamie Oliver is transforming the way we feed ourselves, and our children. Full bio »
Translated into Armenian by Armenuhy Hovakimyan
Reviewed by Arpine Grigoryan
Comments? Please email the translators above.
03:18 Posted: Dec 2006
Views 693,367 | Comments 123
20:08 Posted: May 2008
Views 1,453,196 | Comments 370
19:42 Posted: Sep 2008
Views 454,800 | Comments 184
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.