Ես մեծացել եմ գիտական ֆանտաստիկայի քաղցի պայմաններում: Դպրոց գնում էի ավտոբուսով յուրաքանչյուր ուղղությամբ մեկ ժամ ամեն օր: Եվ ես միշտ խորասուզված էի որևէ գրքի մեջ, գիտական ֆանտաստիկայի գրքի մեջ, որը տանում էր իմ երևակայությունն այլ աշխարհներ, և բավարարում էր, պատմվածքի ձևով, հետաքրքրասիրության իմ անհագ զգացումը:
Եվ գիտեք այդ հետաքրքրասիրությունն արտահայտվում էր նաև այն փաստով, որ երբ ես դպրոցում չէի ապա ես անտառում էի, շրջում էի և վերցնում "նմուշներ" գորտերի, օձերի, միջատների և ջրամբարների ջրերի, և բերում էի դրանք տուն մանրադիտակի տակ ուսումնասիրելու: Գիտեք, ես լրիվ խենթացած էի գիտությամբ: Բայց այդ ամենն աշխարհը հասկանալու փորձ էր, հասկանալու հնարավորությունների սահմանները:
Եվ իմ սերը դեպի գիտական ֆանտաստիկա իրականում թվում էր արտացոլված իմ շրջակա աշխարհում, քանի որ իրադարձությունները տեղի էին ունենում 60-ականների վերջին, մենք թռիչք էինք կատարում դեպի Լուսին, մենք ուսումնասիրում էինք խոր օվկիանոսներ. Ժակ Կուստոն գալիս էի մեր բնակարանները իր հրաշալի օրինակներով և ցույց էր տալիս մեզ այնպիսի կենդանիներ, բնություն և զարմանահրաշ աշխարհներ, որը մենք երբեք չէինք կարող պատկերացնել: Այնպես էր թվում, թե գտնվում ես ֆիանտաստիկայի մի մասում:
Եվ ես այդտեղ նկարիչ էի: Ես կարող էի պատկերել: Ես կարող էի նկարել: Եվ ես հասկացա, չէ՞ որ այդ ժամանակ չկային վիդեո խաղեր, և ֆիլմեր` այսքան հագեցած համակարգչային գրաֆիկաներով և այս ողջ պատկերավորումները մեդիա աշխարհում, ես ստիպված էի ստեղծել այս պատկերներն իմ գլխում: Բոլորս ենք այդպես անում, ճիշտ ինչպես երեխաները պետք է կարդան գրքեր և հեղինակի բացատրությունների միջոցով որոշակի պատկերներ կառուցեն իրենց գլխում: Այսպիսով իմ արձագանքն այս ամենին պատկերելն ու նկարելն էր. օտար արարածներ, օտար աշխարհներ, ռոբոտներ, տիեզերանավեր, և նման այլ բաներ: Ես միշտ նկատողություն էի ստանում մաթեմատիկայի դասին, երբ գրքի ետևում թաքնված նկարում էի: Այո, ստեղծագորական միտքը ստիպված էր գտնել իր արտահայտման միջոցները:
Եվ մի շատ հետաքրքիր դեպք պատահեց. Ժակ Կուստոյի ծրագիրը ինձ շատ հուզեց այն փաստով, որ ցույց տվեց օտար մի աշխարհ հենց այստեղ` Երկրի վրա: Գուցե ես երբեք չգնայի օտար աշխարհ հատուկ պատրաստված տիեզերանավով: Դա բավական անիրական էր թվում: Բայց դա մի աշխարհ էր, ուր ես իսկապես կարող էի գնալ հենց Երկրի վրա, որը որքան հարուստ, այնքան տարաշխարհիկ էր ինչպես յուրաքանչյուր բան, ինչ ես պատկերացնում էի իմ կարդացած գրքերից:
Եվ ես 15 տարեկան հասակում որոշեցի դառնալ ջրասույզ: Եվ միակ խնդիրը կայանում էր նրանում, որ ես ապրում էի Կանադայի մի փոքրիկ գյուղում, որը մոտակա օվկիանոսից գտնվում էր 600 մղոն հեռավորության վրա: Բայց ես թույլ չտվեցի, որ այդ փաստն ինձ ընկճի: Ես այնքան համոզեցի հայրիկիս, մինչև նա վերջապես գտավ ջրասույզների դասընթացներ Բուֆալոյում, Նյու Յորքում, որին անմիջապես սահմանակից էր մեր բնակավայրին: Եվ ես ստացա վկայական YMCA-ի ջրավազանից ձմռան ընթացքում Բուֆալոյում, Նյու Յորքում: Եվ ես չտեսա օվկիանոս, իսկական օվկիանոս, հաջորդ երկու տարիների ընթացքում նույնպես մինչև մենք տեղափոխվեցինք Կալիֆորնիա:
Այդ ժամանակից ի վեր 40 տարվա ընթացքում, ես անց եմ կացրել 3,000 ժամ ջրի տակ, որից 500 ժամը եղել եմ ջրում սուզված: Եվ ես իմացա, որ խոր օվկիանոսի միջավայրը նույնիսկ ոչ այնքան խորը օվկիանոսները այնքան հարուստ են հրաշալի կյանքով, որն իրապես վեր է մեր երևակայությունից: Բնության երևակայությունն այնքան անսահման է համեմատած մեր` մարդկանց խղճուկ երևակայության հետ: Ես մինչ այսօր գտնվում եմ բացարձակ վախի մեջ այդ սուզման ժամանակ տեսած պատկերներից: Եվ իմ սիրային արկածները օվկիանոսի հետ անընդհատ են, և նույնքան ամուր, որոնք երբևիցե եղել են:
Սակայն արդեն մեծ տարիքում մասնագիտություն ըտրելիս ես գերադասեցի կինոն: Եվ դա կարծես թե ամենալավ ճանապարհն էր համադրելու պատմություններ պատմելու իմ ցանկությունները պատկերներ ստեղծելու մղումների հետ: Եվ ես, դեռ մանկուց, միշտ նկարում էի կոմիքսներ., և նման բաներ։ Այսպիսով, կինոն այն ուղին էր, որի միջոցով կարելի էր համադրել նկարները և պատմությունները միասին: Եվ դա շատ իմաստալի է: Իհարկե այն պատմությունները, որ ես ընտրում էի ներկայացնելու համար գիտաֆանտաստիկ էին. «Տերմինատորը», «Օտարները» և «Անդունդը» «Անդունդը» ֆիլմում ես համադրել էի իմ սերը դեպի ծովային աշխարհը և ջրասուզությունը ֆիլմի նկարահանման հետ: Այսպիսով, ստացվում է երկու հետաքրքրությունների համադրություն:
Շատ հետաքրքիր բան ստացվեց «Անդունդը» ֆիլմում, պետք էր լուծել հատուկ առաջադրանք այդ ֆիլմի համար, այն է. պատրաստել հեղուկ ջրային մի արարած, որի համար մենք ամբողջովին օգտագործեցինք համակարգչային գրաֆիկան: Եվ սա բերեց առաջին ծրագրային պատկերը, պերսոնաժը, գրաֆիկական անիմացիան որը երբևէ եղել էր կինոյում: Եվ նույնիսկ այն դեպքում, որ կինոն ոչ մի գումար չվաստակեց, կարող եմ ասել, որ գրեթե տապալվեց, բայց ես ինչ-որ հրաշալի բան տեսա, որ հանդիսատեսը, համընդհանուր հանդիսատեսը, կլանված էր այս բացահայտ հրաշքով:
Գիտեք, դա Արթուր Կլարկի օրենքն է, որ բոլոր զարգացած տեխնոլոգիաները չեն տարբերվում կախարդանքից: Նրանք տեսնում էին ինչ-որ խորհրդավոր երևույթներ: Եվ դա ինձ շատ գրավեց: Եվ ես մտածեցի. «Օհօ~, սա անպայման պետք է ներգրավել կինոյի արվեստում»: Այդպիսով, «Տերմինատոր 2»-ում, որն իմ հաջորդ ֆիլմն էր, մենք այն ավելի զարգացրեցինք: Աշխատելով ILM-ի հետ, այդ ֆիլմում մենք ստեղծեցինք հեղուկ մետաղյա մի տղա. հաջողությունը կախված էր նրանից, թե արդյոք այն համապատասխան ազդեցություն կթողնի, թե` ոչ: Եվ այն ազդեց: Եվ մենք ևս մեկ անգամ հրաշք ստեղծեցինք: Եվ ունեցանք նույն արդյունքը հանդիսատեսի հետ: Չնայած այս ֆիլմով շատ ավելի քիչ գումար հավաքվեց:
Այսպիսով, միացնելով այս երկու փորձը` եկանք եզրահանգման, որ սա միտում ունի դառնալու լիովին նոր աշխարհ, ստեղծագործական լիովին նոր աշխարհ կինո նկարահանողների համար: Այսպիսով, Սթան Վինսթոնի հետ մենք բացեցինք մի կազմակերպություն, իմ լավ ընկեր Սթան Վինսթոնի հետ, ով դիմահարդարման և ստեղծագործական առաջնային դիզայներ էր այդ ժամանակ, և դա կոչվում էր Թվային Տիրույթ: Եվ կազմակերպության հիմնական գաղափարը անցյալի վրայով մի մեծ քայլ անելու մեջ էր, օպտիկական տպող սարքերի և այլնի նման, և մենք անմիջապես պետք է գնայինք դեպի թվային արտադրություն: Մենք իրականում այդպես էլ արեցինք և դա մեզ որոշ ժամանակ համեմատական առավելություն տվեց:
Բայց մի օր մենք մեզ տեսանք 90-ականների կեսերում կանգնած` իրերի ստեղծագործման և դիզայնի գործում ինչի համար մենք հիմնադրել էինք մեր կազմակերպությունը: Այդպիսով ես գրեցի մի հատված, որը կոչվեց «Ավատար», որն ուղղված էր առաջ մղել տեսողական էֆեկտները, համակարգչային գրաֆիկական էֆեկտները, որոնք վեր էին մարդկային իրական էմոցիոնալ հատկություններից, որոնք իրականացվել են համակարգչային գրաֆիկայի միջոցով: Եվ գլխավոր մասնակիցները նույնպես համակարգչային պետք է լինեին: Եվ աշխարհը նույնպես պետք է լիներ համակարգչային: Եվ գաղափարը ետ մղվեց: Իմ կազմակերպության աշխատակիցներն ինձ հայտնեցին, որ որոշ ժամանակ դա հնարավոր չի լինի իրագործել
Ես պահեցի այդ միտքը և ստեղծեցի մեկ այլ ֆիլմ մեծ նավի խորտակման մասին: (Ծիծաղ) Գիտեք, ես գնացի և այն ներկայացրեցի ստուդիայում որպես «Ռոմեոն և Ջուլիետը նավի վրա»: Այդ ամենը հակված էր դառնալու դյուցազներգություն, կրքոտ ֆիլմ: Անկեղծորեն, այն ինչ ես ցանկանում էի անել, պարզապես սուզվել իրական խորտակված «Տիտանիկի» մոտ: Եվ ահա այդ պատճառով ես նկարեցի այդ ֆիլմը: (Ծափահարություններ) Ահա ճշմարտությունը: Բայց ստուդիան դրա մասին չգիտեր: Բայց ես համոզեցի նրանց: Ես ասացի. «Մենք կսուզվենք նավի բեկորների մոտ: Մենք կնկարենք իրական ֆիլմ: Մենք դա կօգտագործենք ֆիլմի սկզբնամասում: Դա շատ կարևոր կլինի: Դա կլինի շատ հզոր մարքեթինգային թակարդ»: Եվ ես համոզեցի նրանց ֆինանսավորել այդ ճանապարհորդությունը: (Ծիծաղ)
Խենթություն էր թվում: Բայց դա իր արմատներով գնում էր դեպի քո երևակայություն, որը ստեղծում էր իրականություն: Որովհետև մենք իրականում կերտեցինք մի իրականություն, որտեղ վեց ամիս անց ես հայտնվեցի ռուսական ջրասույզի մեջ, Հյուսիսային Ատլանտիկ օվկիանում, երկուս ու կես մղոն խորության վրա` դիտելով իրական «Տիտանիկին» դիտապատուհանից՝ ոչ ֆիլմից, ոչ դիսկով, այլ իրական: (Ծափահարություններ)
Այդ ամենը խենթացրել էր ինձ: Եվ մեզանից շատ երկար ժամանակ պահանջվեց պատրաստվելու համար. դասավորել տեսախցիկները, լույսերը և այլ նմամատիպ սարքեր: Բայց ինձ ցնցեց այն, թե ինչքան էր այս սուզվելը, այս խորը սուզվելը նմանվում տիեզերական առաքելության: Դուք գիտեք, թե այն ինչքան տեխնիկական նրբերանգներ է պարունակում և կարիք ունի մանրամասն պլանավորման: Դուք ընկնում եք այս անոթի մեջ, դուք իջնում եք այդ մթության մեջ, թշնամական միջավայր, որտեղ չկա ոչ մի հույս, որ հետ կվերադառնաս: Եվ ես մտածում էի. «Օհօ', ես կարծես ապրում եմ ֆանտաստիկ կինոյում: Դա իսկապես հրաշալի էր»:
Այսպիսով, ես իսկապես ոգևորված էի օվկիանոսի խորությունների ուսումնասիրմամբ: Իհարկե, դա հետաքրքրասիրություն էր, դրա գիտական մասնիկներով: Դա ամեն ինչ էր ինձ համար: Արկածային էր: Հետաքրքրասիրություն էր: Երևակայություն էր: Մի փորձ էր, որ նույնիսկ Հոլիվուդը տալ չէր կարող: Որովհետև, գիտեք, ես կարող էի պատկերացնել և կարող էի ստեղծել տեսողական էֆեկտներ: Բայց ես չէի կարող պատկերացնել, թե ես ինչ էի տեսնում այդ պատուհանից դուրս: Մենք կատարեցինք մեր հետագա ճանապարհորդությունը, որտեղ ես տեսա ջերմամետաղական անցքերը և նույնիսկ այնպիսի բաներ, որոնք երբեք չէի տեսել նախկինում, որոշ դեպքերում նաև բաներ, որ ոչ ոք երբեք չի տեսել, որոնք իրականում դեռևս նկարագրված չէին գիտության կողմից այն պահին, երբ մենք տեսնում և պատկերում էինք:
Ես լիովին ցնցված էի դրանով և պետք է անեի ավելին: Այդպիսով, ես կայացրեցի որոշ անսովոր որոշումներ: «Տիտանիկի» հաջողությունից հետո, ես ասացի. «Լավ, ես պատրաստվում են թողնել իմ ամենօրյա աշխատանքը, որպես հոլիվուդյան կինոռեժիսոր, և որոշ ժամանակով պատրաստվում էի դառնալ հետազոտող»: Եվ այսպես մենք սկսեցինք պատրաստվել ճանապարհորդությունների: Մենք որոշեցինք ուղևորվել Բիսմարկ և ուսումնասիրել այն ռոբոտ մեքենաներով: Մենք վերադարձանք Տիտանիկի խորտակման վայրը: Վերցրեցինք մեր պատրաստած փոքրիկ ռոբոտներին, որոնք պատված էին օպտիկամանրաթելային պաշտպանիչ շերտով: Հիմնական միտքը սուզվելն էր և ուսումնասիրել նավը, ինչը մինչ այդ երբեք չէր արվել: Ոչ ոք երբեք չէր նայել նավի ավերակներից ներս: Հնարավորություն և պայմաններ էլ չեն ունեցել: Այսպիսով, մենք ստեղծեցինք տեխնոլոգիաներ դա անելու համար:
Եվ ահա ես նստած եմ Տիտանիկի տախտակամածին և նայում եմ տախտակներին այ այսպես, որտեղ ես գիտեմ, որ նվագախումբն է նվագել: Ես փոքրիկ մեքենայի օգնությամբ տեղաշարժվում եմ նավի միջանցքով: Երբ ասում եմ, որ վարում էի, բայց իմ ուղեղը մեքենայի մեջ էր: Ես ինձ զգում էի ֆիզիկապես ներկա Տիտանիկի նավաբեկությանը: Եվ դա ամենից անիրական զգացողություններն էին, որ ես երբևէ զգացել եմ քանի որ ես նախապես գիտեի, թե ինչ կա այնտեղ, անկյունից այն կողմ, նույնիսկ մինչև մեքենան կլուսավորեր այդ հատվածը, որովհետև ես քայլել եմ այդտեղ ամիսներ առաջ, երբ մենք նկարում էինք ֆիլմը: Եվ այդ ամենը հենց կրկնապատկերն էր նավի գծագրի:
Սա չափազանց կարևոր փորձառություն էր: Եվ դա իսկապես ինձ ստիպեց հասկանալ հեռակա ներկայության փորձը, որ դուք իրապես կարող եք ունենալ այդպիսի ռոբոտային հայելապատկերներ, որոնց մեջ ներկա է նաև ձեր գիտակցությունը, այսպիսի այլ գոյության մեջ: Դա իսկապես չափազանց իրական էր: Եվ հավանաբար մի փոքր առկայծում, թե ինչ կարող էր պատահել տասնյակ տարիներ առաջ, երբ մենք սկսեցինք ունենալ անհասկանալի օտար մարմիններ ուսումնասիրելու համար տարբեր տեսակի գերմարդկային ապագաներ, որ ես կարող եմ պատկերացնել, որպես գիտական ֆանտաստիկայի մոլի սիրահար:
Կատարելով այս ուսումնասիրությունները` իրապես սկսեցինք գնահատել, թե ինչ է արվել այնտեղ, ինչպիսին այդ խոր օվկիանոսն էր, որտեղ մենք տեսանք այս հրաշալի կենդանիներին: Նրանք իրապես այլմոլորակայիններ են Երկրի վրա: Նրանք ապրում էին քիմիական սինթեզի միջավայրում: Նրանք չեն գոյատևում արևային լույսի տակ այն միջոցներով, ինչ` մենք: Եվ դուք տեսնում եք կենդանիներ, որոնք ապրում են 500°C-ի պայմաններում ջրային շիթերի տակ: Դուք կարծում եք նրանք պարզապես չեն կարող գոյություն ունենալ:
Միևնույն ժամանակ ես սկսեցի հետաքրքրվել տիեզերքով, կրկին ֆանտաստիկայի ազդեցություն տակ, որը գալիս էր դեռ մանկուց: Եվ ես ներգրավվեցի տիեզերական խմբակցության մեջ, որն իրականում կապված էր NASA-ի հետ, նստելով NASA-ի խորհրդի կազմում, պլանավորելով իրական տիեզերական գործողություններ, գնալով Ռուսաստան, նայելով տիեզերագնացների կենսաբժշկական նյութերը և շատ նման բաներ, ընդհուպ մինչև գնալ և թռչել միջազգային տիեզերական կայանում մեր 3D խցիկներով: Եվ այս ամենը զգլխիչ էր: Բայց ես որոշեցի վերցնել մեզ հետ գիտնականներ և ավելի խորը սուզվել: Եվ այնքան խոր տանելով նրանց՝ աստղագետների, երկրագետների, այլ մարդկանց, ովքեր հետաքրքրված են արտակարգ միջավայրերով, տանել նրանց դեպի խորքերը, և թույլ տալ, որ տեսնեն և վերցնեն օրինակներ և փորձարկման պարագաներ, և այլն:
Եվ ահա մենք նկարում ենք փաստագրական ֆիլմեր, բայց իրականում գիտությամբ ենք զբաղված, և ուսումնասիրում ենք տիեզերքը: Ես ամբողջովին միացրեցի հանգույցը գիտական ֆանտաստիկայի նկատմամբ իմ հետաքրքրության, որը դեռ գալիս էր մանուկ հասակից, և իրականում արվող գործողությունների միջև: Եվ գիտեք, այս ճանապարհորդության ընթացքում երբ հայտնագործում էինք, ես շատ բան սովորեցի: Շատ բաներ սովորեցի գիտության մասին: Բայց նաև շատ սովորեցի առաջնորդության մասին: Հիմա դուք մտածում եք, որ կինոռեժիսորը պատրաստվում է դառնալ առաջնորդ, նավապետ, և նմանատիպ բաներ:
Ես իսկապես չգիտեի առաջնորդության մասին մինչև այս ճանապարհորդությունը: Բայց քանի որ ես ստիպված էի, մտածեցի. «Ի՞նչ եմ ես անում այստեղ Ինչու՞ եմ ես սա անում: Ի՞նչ եմ ստանալու դրանից»: Մենք այս անիծված ցուցադրություններից ոչ մի գումար չենք վաստակում: Մենք հազիվ ենք ծախսերը փակում: Եվ չկա ոչ մի հռչակ այստեղ: Մարդկանց թվում էր, որ ես հեռացել եմ կինոաշխարհից «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում, և ինչ-որ տեղ ծովափին, եղունգներս եմ խարտում: Ես նկարահանում էի այս բոլոր ֆիլմերը, բոլոր փաստագրական ֆիլմերը շատ փոքրաթիվ հանդիսատեսի համար:
Ոչ մի հռչակ, ճոխություն, փող: Ի՞նչ ես դու անում: Դու դա անում ես քո առջև դրված հանձնարարության համար, մարտահրավերի համար և օվկիանոսն ամենից ավելին է համապատասխանում դրան, հայտնագործման թրթիռի համար, և այն տարօրինակ կապի համար, թե ինչ է տեղի ունենում երբ մարդկանց փոքրիկ խումբը ձևավորում է ամուր, համախմբված թիմ: Քանի որ մենք այս ամենն անում էինք 10-12 մարդկանցով, ովքեր աշխատում էին տարիներով: Որոշ դեպքերում անընդմեջ լինելով ծովում 2-3 ամիս:
Եվ այդ փոխկապակցվածության պայմաններում մտածում ես, որ ամենակարևորը այն հարգանքն է, որ կա միմյանց նկատմամբ, և այն, որ դու կատարել ես քո առաջադրանքը այնպես, որ ուրիշ ոչ ոքի չես կարող բացատրել: Երբ գալիս ես ծովափ և ասում ես, Մենք պետք է սա անենք, և օպտիկական մանրաթելերը, և վերափոխումները, և այս, և այն, և դրանց տեխնոլոգիաներն ու դժվարությունները, ծովում աշխատելու ընթացքում մարդու գործողությունները. դրանք հնարավոր չի պատմել: Դրանք այնպիսի բաներ են, որ, երևի, ոստիկանները գիտեն, կամ այն մարդիկ, ովքեր միասին կռվել են կամ անցել են ինչ-որ բանի միջով և նրանք գիտեն, որ դա բացատրել հնարավոր չէ: Կապերի ստեղծում, հարգանքի կապերի ստեղծում:
Եվ երբ ես վերադարձա իմ հաջորդ ֆիլմըշի նկարահանմանը, որը «Ավատարն» էր, ես փորձեցի օգտագործել առաջնորդության միևնույն սկզբունքը՝ այն, որ դու հարգում ես քո թիմի անդամներին և արժանանում ես նրանց վստահությանը: Եվ դա իսկապես փոխեց ամեն ինչ: Եվ ես նորից փոքրաթիվ խմբի հետ էի, չգծագրված տարածքում, ստեղծում էի «Ավատարը»` հանդես գալով նոր տեխնոլոգիաներով, որոնք չեն եղել նախկինում: Չափազանց հետաքրքիր: Չափազանց գերող: Եվ մենք դարձանք մի ընտանիք, չորս և կես տաիրների ընթացքում: Եվ այս փաստն ամբողջովին փոխեց ֆիլմեր նկարահանելու իմ մոտեցումը: Այդպիսով, մարդիկ մեկնաբանում էին. թե ինչքան լավ ես կարողանում ներկայացնել օվկիանոսային էակներին և տեղաորել նրանց Պանդորա մոլորակի վրա: Ինձ համար դա ավելին էր, քան ընդամենը բիզնես: Այդ մի գործընթաց էր, որ անընդհատ փոփոխվում էր:
Ի՞նչ եզրակացությանը կարող ենք գալ այս ամենից: Ի՞նչ ենք մենք սովորել: Իմ կարծիքով, առաջինը հետաքրքրասիրությունն է: Դա ամենազորեղն է մեր ունեցածներից: Երևակայությունը ուժ է, որ կարող է իրապես բացահայտել իրականությունը: Եվ քո թիմի անդամների հարգանքը, որը ավելի կարևոր է, քան կյանքի բոլոր դափնիները: Կան երիտասարդ ռեժիսորներ, որոնք դիմում են ինձ հարցով. «Ինձ մի խորհուրդ տվեք այս բանն անելու համար": Եվ ես ասում եմ. "Մի սահմանափակեք ինքներդ ձեզ: Ուրիշները դա կանեն ձեր փոխարեն, մի' արեք դա ինքներդ, մի հակառակվեք ձեզ: Եվ ռիսկի դիմեք»:
NASA-ն մի սիրելի արտահայտություն ուներ. «Ձախողումն այլընտրանք չէ»: Բայց ձախողումը պետք է լինի այլընտրանք արվեստի մեջ և հետազոտությունների ճանապարհին, քանի որ դա խիզախ քայլ է: Եվ գնահատելի չեն այն փորձերը, որն անհրաժեշտ են նորարարության համար, որոնք արված են առանց ռիսկի: Դուք պետք է պատրաստ լինեք ընդունելու այդ ռիսկերը: Եվ սա է այն միտքը, որը կուզեի ձեզ թողնել. ինչով էլ կյանքում զբաղվեք, այնտեղ ձախողումը թույլատրելի է, բայց վախը` ոչ: Շնորհակալություն: (Ծափահարություններ)
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Ջեյմս Քամերոնի մեծ բյուջետային ֆիլմերը կարողանում են ստեղծել իրենց անիրական աշխարհները: Այս զրույցում, նա ցույց է տալիս դեռ մանուկ հասակից ունեցած իր հետաքրքրասիրությունը ֆանտաստիկայի նկատմամբ` սկսած գիտաֆանտաստիկ գրքերի ընթերցումից ընդհուպ մինչև ծովային խորություններ սուզվելը, և պատմում, թե ինչպես այս ամենի հետևանքով ստեղծվեցին իր գլուխգործոցները` «Օտարներ», «Տերմինատոր», «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերը:
James Cameron is the director of Avatar, Titanic, Terminator, The Abyss and many other blockbusters. While his outsize films push the bounds of technology, they're always anchored in human stories with heart and soul. Full bio »
Translated into Armenian by Armenuhy Hovakimyan
Reviewed by Luiza Hakobyan
Comments? Please email the translators above.
18:16 Posted: Feb 2009
Views 478,499 | Comments 141
18:07 Posted: Feb 2009
Views 490,912 | Comments 53
17:36 Posted: Sep 2007
Views 223,925 | Comments 144
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.