Այդ հրաշք պահը, խմբավարելու հրաշք պահը: Դու բարձրանում ես բեմ, այնտեղ նստած է նվագախումբը: Նրանք, մինչև սկսելը, նախապատրաստական վարժանք են կատարում, փորձում են իրենց գործիքները: Դու բարձրանում ես բեմահարթակ: Գիտեք դա երաժշտավարների փոքրիկ գրասենյակն է, կամ, ավելի ճիշտ, խցիկն է, բաց տարածությամբ, որը բավականին լայնարձակ է: Եվ կանգնելով այդ ամբողջ աղմկոտ մասսայի առջև` դու ընդամենը փոքրիկ շարժումներ ես կատարում: Սրա նման մի բան, ոչ շատ բարդ ու ոչ էլ պարզ շարժումներ, այսպես: Եւ հանկարծ քաոսը կարգավորվում է, ու աղմուկը վերածվում է երաժշտության:
Եվ դա հիասքանչ է: Ու այնքան գայթակղիչ է մտածել, որ այդ ամենը քո շնորհիվ է։ (Ծիծաղ) Այս բոլոր տաղանդավոր երաժիշտները, որ զանազան մեղեդիներն են արարում, արարում են քո օգնությամբ: Դա այդպես չէ: Եթե դա այդպես լիներ, ես ձեզնից ժամանակ չեի խլի, այլ պարզապես կսովորեցնեի անհրաժեշտ շարժումները: Որպեսզի դուք կարողանայիք աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց առջև կրկնել հրաշք շարժումները ու կատարյալ ներդաշնակություն ստանալ: Սակայն այդպես չի լինում: Եկեք դիտենք առաջին տեսանյութը: Հուսով եմ կմամաձայնվեք, որ սա հարմոնիայի լավ օրինակ է: Հետո կքննարկենք, թե ինչպես է դա ստացվում։
Լավն էր, չէ՞: Սա կարծես թե հաջողված փորձ էր: Հիմա ու՞մ ենք պարտական այս հաջողված երաժշտության համար: Իհարկե ակնհայտորեն նվագախմբի երաժիշտներին, հիանալի նվագող Վիենայի ֆիլարմոնիկ նվագախմբին: Նրանք շատ հաճախ ոչ էլ նայում են խմբավարին: Հետո նաև ծափահարող հանդիսատեսին, որը մասնակցում էր երաժշտության արարմանը: Գիտեք, սովորաբար Վիենայի հանդիսատեսը չի միջամտում երաժշտության ժամանակ: Արևելյան պորտապարերին սրանից ավելի նման բան երբևէ Վիենայում չեք տեսնի: (Ծիծաղ)
Օրինակ, Իսրայելում հանդիսատեսը անընդհատ հազում է: Գիտեք դաշնակահար Արթուր Ռուբինստեյնը, ասում էր. «Աշխարհի ցանկացած ծայրում, երբ մարդիկ հիվանդանում են նրանք գնում են բժշկի: Թել Ավիվում բժշկի գնալու փոխարեն գալիս են իմ համերգին»: (Ծիծաղ) Այսինքն, դա ավանդույթի նման մի բան է: Սակայն Վիենայի հանդիսատեսը երբեք այդպես չի անում: Այս ցուցադրված տեսանյութում նրանք ծափահարում են ի նշան այն բանի, որ նվագախմբի մաս են դառնում, եւ դա հիանալի է: Գիտեք, ձեր նման հանդիսատեսի շնորհիվ է, որ միջոցառումը հաջողվում է:
Լավ, բայց ի՞նչ կասեք խմբավարի մասին: Ի՞նչ եք կարծում խմբավարը ինչ էր անում իրականում: Հմմմ... նա ուրախ էր: Ես հաճախ նման բաները ցույց եմ տալիս ղեկավար օղակների աշխատողներին: Նրանք զայրանում են. «Դու գալիս ես աշխատանքի, ինչպե՞ս է, որ դու այդպես ուրախ ես»: Նրանց կարծիքով ինչ որ բան այնպես չէ: Բայց չէ որ նա ուրախություն է տարածում։ Եվ, իմ կարծիքով, այս ուրախության կարևորությունը կայանում է նրանում, որ նման ուրախությունը մի անհատի պատմությունը չէ, ոչ էլ նրա արարած երաժշտությունն է: Նման ուրախության գրավականը կայանում է նրանում, որ նա այլ մարդկանց պատմությունները լսելի է դարձնում միևնույն ժամանակ:
Դուք լսում եք արհեստավարժ նվագախմբի պատմությունը: Հանդիսատեսի՝ համայնքի պատմությունը: Դուք լսում եք բազմաթիվ անհատների պատմությունները նվագախմբում եւ հանդիսատեսի շարքերում: Եվ դրանից զատ դուք նաև լսում եք բազմաթիվ անտեսանելի պատմություններ։ Այս հիանալի համերգների դահլիճը կառուցած մարդկանց պատմություններ: Սթրադիվարյուս կամ Ամաթի ջութակները, այս հիանալի գործիքները պատրաստած մարդկանց պատմություններ: Եվ ամենակարևորը` այս բոլոր պատմությունները լսվում են միևնույն ժամանակ: Դա է դարձնում կենդանի համերգը իրական: Դրա համար է, որ արժե տնից դուրս գալ, այդպես չէ՞: Եվ միշտ չէ, որ բոլոր խմբավարներն այս արդյունքն են ունենում: Եկեք դիտենք մեկ ուրիշ մեծ խմբավարի՝ Ռիկարդո Մուտի, խնդրեմ։
Այո, սա բավականին կարճ տևեց, բայց այդ էլ բավական էր հասկանալու համար, որ սա միանգամայն այլ ոճի խմբավար Էր, այդպես չէ՞: Նա սարսափ է ներշնչում և այնքան հրամայական տոն ունի, այնպես չէ՞: Դա այնքան ակնհայտ է, նույնիսկ ավելին քան ակնհայտ: Եկեք մի փոքր փորձ անենք, հա՞: Դուք մի րոպեով կդառնա՞ք իմ նվագախումբը: Կարող ե՞ք երգել Դոն Ջովանիի առաջին նոտան: Պետք է երգեք «Աաաաաա», եւ ես ձեզ կկանգնեցնեմ, պայմանավորվեցի՞նք, պատրաստ ե՞ք։
Իթայ Թալգամ՝ Եկեք երգենք, ինձ հետ: Եթե առանց ինձ երգեք, ես ինձ ավելի անպետք կզգամ, քան արդեն իսկ զգում եմ: Այնպես որ սպասեք խմբավարին: Հիմա նայեք ինձ. «Աաաաաա», եւ ես կանգնեցնում եմ ձեզ: Եկեք սկսենք:
Հանդիսատես՝ ♫ Աաաաաա․․․ ♫ (Ծիծաղ)
Վերջում կարող ենք մի քիչ զրուցել։ (Ծիծաղ) Նվագախմբում թափուր տեղեր կան, բայց... (Ծիծաղ) այսպիսով դուք տեսաք, որ նվագախմբին հնարավոր է կանգնեցնել մատի մի շարժումով: Հիմա, Ռիկարդո Մուտին ի՞նչ է անում: Նա սրա նման մի շարժում է անում... (Ծիծաղ) և ապա․․․ (Ծիծաղ)․․․ Ակնհայտ են ոչ միայն ցուցումները, այլ նաև պատժամիջոցները, այն ինչ կկատարվի ձեզ հետ եթե համարձակվեք չանել նրա ասածը։ (Ծիծաղ) Այսպիսով, ի՞նչ եք կարծում արդյոք դա աշխատում է: Այո, աշխատում է, բայց միայն որոշակի մակարդակում:
Երբ Մուտիին հարցրեցին ինչու է այդպես խմբավարում, նա ասաց. «Ես պատասխանատու եմ»։ Պատասխանատու նրա առջև: Չէ, նա իսկապես ի նկատի չուներ Աստծուն: Նա ի նկատի ուներ Մոցարտին, որը ...(Ծիծաղ) ... երրորդ նստարանն է կենտրոնից։ (Ծիծաղ) Այսպիսով նա ասում էր. «Եթե ես... (Ծափահարություններ) եթե ես պատասխանատու եմ Մոցարտի առջև, ապա սա է միակ պատմությունը, որը պիտի պատմվի: Սա այն Մոցարտն է, ինչպես որ ես եմ նրան ընկալում»:
Եվ գիտեք թե ի՞նչ պատահեց Մուտիի հետ: Երեք տարի խմբավարելուց հետո նա նամակ ստացավ ստորագրված Լա Սկալայի բոլոր 700 աշխատակիցների կողմից, ես ի նկատի ունեմ երաժիշտների կողմից, որում ասվում էր. «Դուք հիանալի խմբավար եք: Բայց մենք չենք ուզում աշխատել ձեզ հետ: Խնդրում ենք հրաժարական տվեք»: (Ծիծաղ) «Կհարցնեք ի՞նչու, որովհետեւ դուք մեզ թույլ չեք տալիս զարգանալ: Դուք մեզ օգտագործում եք որպես գործիքներ եւ ոչ թե որպես գործընկերներ: Եվ մեր երաժշտությունից ստացված ուրախությունը... եւ այլն, եւ այլն...»: Այսպիսով նա ստիպված էր հրաժարական տալ: Լավ վարվեցին նրա հետ, չէ՞: (Ծիծաղ) Նա շատ լավ մարդ է: Ի՞նչ եք կարծում հնարավոր է նույնն անել ավելի պակաս վերահսկոզությամբ կամ այլ տեսակի վերահսկողությամբ: Եկեք դիտենք հաջորդ խմբավարի տեսանյութը, Ռիչարդ Ստրաուս:
Վախենում եմ, որ ձեզ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ ես նրան ընտրել եմ, որովհետեւ նա մեծահասակ է: Դա այդպես չէ: Երբ նա երիտասարդ էր․ մոտ 30 տարեկան, նա գրել էր «Խմբավարության 10 պատվիրանները»: Առաջինը այսպես էր հնչում. «Եթե դու համերգի վերջում զգում ես, որ քրտնել ես, ապա ինչ որ բան սխալ ես արել»։ Սա առաջինն էր: Կարծում եմ, չորրորդը ձեզ ավելի դուր կգա: Այն հնչում հետեւյալ կերպ. «Խմբավարելիս, երբեք մի նայեք տրոմբոնահարներին, դա նրանց անիմաստ խրախուսում է»։ (Ծիծաղ)
Փաստորեն, ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ թույլ տաք, որ ամեն ինչ ինքն իրեն ստացվի: Չմիջամտեք: Բայց ի՞նչպես է դա կատարվում: Նկատեցիք, թե ինչպես էր նա էջերը շրջում: Այսպիսով, կամ նա չափազանց ծեր է, և չի հիշում իր իսկ երաժշտությունը, որովհետեւ նա է գրել այս երաժշտությունը, կամ էլ նվագախմբին հասկացնում է մի շատ կարևոր բան` ասելով. «Վերջ տվեք տղաներ, դուք պետք է նվագեք ըստ գրքի: Սա ոչ իմ պատմությունն է ու ոչ էլ ձեր: Սա պարզապես գրված երաժշտության կատարումն է եւ ոչ թե ինտերպրետացիա»։ Ինտերպրետացիան կատարողի իրական պատմությունն է: Բայց նա դա չի ուզում: Սա էլ մեկ ուրիշ վերահսկողության ոճ է: Եկեք դիտենք հաջորդ բարձրակարգ երաժշտախմբավարի, գերմանացի Հերբերդ վոն Կարաջանին, խնդրեմ։
Ինչու՞մ է տարբերությունը: Նկատեցի՞ք նրա աչքերը: Նրանք փակ էին: Նկատեցի՞ք ձեռքերը: Նկատեցի՞ք այս շարժումները: Եկեք ես ձեզ համար խմբավարեմ: Երկու անգամ: Մի անգամ Մուտիի նման, եւ դուք ...(ծափահարում է)...կծափահարեք, միայն մի անգամ: Եվ հետո Կարաջանի նման: Եկեք տեսնենք, թե ինչ կստացվի, լա՞վ: Հիմա Մուտիի նման: Դուք պատրաստ ե՞ք: Որովհետև Մուտին... (Ծիծաղ) Լա՞վ: Պատրաստ ե՞ք: Սկսեցինք:
Հանդիսատես՝ (Ծափահարում է) Իթայ Թալգամ՝ Լավ է : Հիմա Կարաջանի նման: Քանի որ արդեն սովորեցիք, թույլ տվեք կենտրոնանալ, փակել աչքերս: Սկսեք, սկսեք։
Հանդիսատես՝ (ծափահարում է ու ծիծաղում)
Իթայ Թալգամ ՝ Ինչու՞ միասին չծափահարեցիք։ (Ծիծաղ) Որովհետեւ չգիտեիք երբ սկսել։ Գիտեք թե ինչ կասեմ, նման դեպքերում նույնիսկ Բեռլինի Ֆիլարմոնիկը չգիտի, թե երբ սկսել։ (Ծիծաղ) Բայց ես հիմա կբացատրեմ, թե նրանց մոտ ինչպես է ստացվում: Առանց ցինիզմի։ Սա գերմանական նվագախումբ է, այդպես չէ՞: Նրանք նայում են Կարաջանին, հետո նայում են միմյանց։ (Ծիծաղ) «Հասկացա՞ք, թե այս մարդու ուզածն ինչ է»: Եվ այսպես վարվելուց հետո, նվագախմբի երաժիշտները իսկապես սկսում են նայել իրար, եւ նվագախմբի առաջին նվագողները առաջնորդում են ամբողջ նվագախումը:
Եվ երբ Կարաջանին հարցրեցին այդ մասին նա պատասխանել է. «Այո, ամենամեծ վնասը, որն ես կարող եմ իմ նվագախմբին հասցնել, դա նրանց հստակ ցուցումներ տալն է: Որովհետեւ դա կարգելի նրանից միասնական նվագել ու միմյանց լսել, ինչը խիստ անհրաժեշտ է նվագախմբի համար»։ Լավ դա հասկացանք, իսկ աչքերը՞։ Ինչու՞ են աչքերը փակ: Մի հիանալի պատմություն կա Կարաջանի մասին, երբ նա աշխատում էր Լոնդոնում: Նա նմանատիպ նշան է արել մի ֆլեյտա նվագողի: Խեղճ տղան գաղափար անգամ չի ունեցել, թե ի՞նչ պետք է անել։ (Ծիծաղ) «Մաեստրո, ամենայն հարգանքներս, բայց ես ե՞րբ պետք է սկսեմ»։ Եվ ինչ եք կարծում ի՞նչ է պատասխանել Կարաջանը. «Երբ պետք է սկսե՞ս: Երբ որ այլեւս չես կարող դիմանալ»։ (Ծիծաղ)
Իմաստը նրանում է, որ երաժիշտներն իրավունք չունեն փոխել որևէ բան: Դա Կարաջանի երաժշտությունն է: Իսկական երաժշտությունը միայն նրա մտքում է: Եվ երաժիշտներ ստիպված են գուշակելու, թե նրա մտքում ինչ կա: Այսպիսով դա մեծ լարվածության է ստեղծում, որովհետև Կարաջանը նրանց ցուցումներ չի տալիս, ու չնայած դրան երաժիշտները պիտի գուշակեն, թե նրա մտքում ինչ կա: Այսպիսով սա էլ այլ ոճի, շատ հոգևոր բայց եւ շատ ուժեղ վերահսկում է: Արդյո՞ք հնարավոր է այլ կերպ վերահսկել: Իհարկե հնարավոր է: Եկեք վերադառնանք ամենաառաջին խմբավարին, որին արդեն դիտել ենք: Կառլոս Կլեյբեր է նրա անունը: Խնդրեմ հաջորդ տեսանյութը:
(Ծիծաղ) Այո։ Բայց արդյո՞ք դա էլ վերահսկողական չէ: Ոչ, սա վերահսկողական չէ: Որովհետեւ նա չի թելադրում նրանց ինչ անել: Երբ նա այս շարժումն է անում, դա չի նշանակում. «Վերցրեք Սթրադիվարյուս ջութակները եւ Ջիմի Հենդրիքսի նման տվեք գետնով»։ Նա այդ ի նկատի չունի: Նա ասում է. «Սա երաժշտության շարժումն է։ Ես տարածություն եմ ստեղծում, որտեղ դուք կարող եք ներկայացնել ձեր ինտերպրետացիան»։ Սա մեկ այլ պատմություն է:
Բայց ինչպե՞ս է ստացվում միասին նվագել, եթե նա հստակ ցուցումներ չի տալիս: Դա նման է «ուրախ բլուներ» կառուսել նստելուն, այնպես չէ՞: Քեզ ոչ մեկ ցուցումներ չի տալիս։ Բայց պրոցեսի ուժերն իրենք քեզ ճիշտ տեղում են պահում: Ահա այս է կատարվում Կառլոս Կլեյբերի դեպքում: Այս իրավիճակում ամենահետաքրքիրը այն է, որ «ուրախ բլուներ»-ն իրականում չկա: Դա ֆիզիկապես գոյություն չունի: Այն ինչ կատարվում է, կատարվում է երաժիշտների մտքում:
Այդ է, որ նրանց գործընկերներ է դարձնում: Դու մտքում պլան ունես: Դու գիտես ինչ ես անելու, չնայած որ Կլեյբերը քեզ ցուցումներ չի տալիս: Բայց չնայած դրան դու ինքդ գիտես թե ինչ անել: Եվ դու համագործակցում ես խմբի հետ ստեղծելու համար «ուրախ բլուներ»-ը, այո, հնչյուններով, երբ որ սկսում ես պտույտը: Սա շատ հուզիչ է այս երաժիշտների համար: Նրանք դրանից հետո պետք է առնվազն երկու շաբաթ հանգստյան տանն անցկացնեն։ (Ծիծաղ) Դա շատ հոգնեցուցիչ է: Բայց ամենալավ երաժշտությունը ստեղծվում է այս կերպ:
Բայց միայն ոգևորությունը եւ ֆիզիկական էներգիա բավարար չէ: Անհրաժեշտ է նաև մեծ արհեստավարժություն ունենալ նման կերպ նվագելու համար: Եկեք նորից դիտենք Կլեյբերին: Հաջորդ տեսանյութը, խնդրում եմ: Դուք կտեսնեք, թե ինչ է կատարվում, երբ ինչ որ սխալ է թույլ տրվում:
(Երաժշտություն) Դուք նորից տեսնում եք այս հրաշք շարժումների լեզուն: (Երաժշտություն) Ահա տեսնում եք այս շեփորահարին, որն այնքան էլ ճիշտ չի անում այն ինչ պետք է աներ: Ուշադիր հետևեք տեսանյութին: Ահա նույն երաժիշտը թույլ է տալիս նույն սխալը: (Ծիծաղ) նույն երաժիշտը երրորդ անգամ, (Ծիծաղ) «Դու սպասիր, մենք համերգի վերջում դեռ կխոսենք: Այսօր քեզ գործից պիտի ազատեմ»։ Երբ պետք է, անհրաժեշտ իշխանությունն առկա է: Դա շատ կարևոր է: Սակայն իշխանությունը բավարար չէ մարդկանց գործընկերներ դարձնելու համար:
Եկեք դիտենք հաջորդ տեսանյութը: Տեսեք թե ինչ է կատարվում այստեղ: Երևի կզարմանաք տեսնելով Կլեյբերին այսքան չափից շատ ակտիվ վիճակում: Նա խմբավարում է Մոցարտի երաշժտության ներքո: (Երաժշտություն) Ամբողջ նվագախումբը ներգրավված է նվագելու մեջ: (Երաժշտություն) Հիմա մեկ այլ հետաքրքիր նկատառում: (Երաժշտություն) Նկատեցի՞ք: Նա 100 տոկոսով ներգրավված է, բայց չի վերահսկում, չի ասում ինչ անել: Ավելի շուտ վայելում է, թե սոլոիստը ինչպես է նվագում: (Երաժշտություն)
Մեկ այլ սոլո նվագող: Տեսեք թե ինչ կարող եք նկատել այստեղ: (Երաժշտություն) Նայեք նրա աչքերին: Լավ: Տեսա՞ք թե ինչ է անում: Դա հիանալի հաճոյախոսություն է, որ յուրաքանչյուս կուզենայինք ստանալ: Դա պարզապես արձագանք չէ։ Նա վայելում է այն «մմմմմ․․․․»։ Այո: Դա գալիս է այստեղից: Այսինքն սա շատ լավ բան է: Եվ երկրորդը` դա իրականում խոսում է այն մասին, որ նա իսկապես վերահսկում է իրավիճակը, բայց շատ առանձնահատուկ ձեւով: Երբ Կլեյբերը այսպես է անում ...տեսա՞ք աչքերի այս շարժումը։ (Երգում է) Գիտեք ի՞նչ է կատարվում իրականում: Ձգողականության ուժը այլեւս չի գործում:
Կլեյբերը ոչ միայն պրոցես է ստեղծում, այլ նաեւ պայմաններ է ստեղծում այս աշխարում այդ պրոցեսի իրականացման համար: Ինչպես տեսանք հոբոյ նվագողը ամբողջությամբ ազատ է ու դրանով իսկ ուրախ ու հպարտ է իր գործով, իմպրովիզներ է անում եւ նման այլ բաներ: Եվ այն վերահսկումը, որ Կլեյբերը ցուցաբերում է միանգամայն այլ մակարդակում է գործում: Այսինքն վերահսկումն այլեւս զերոյական հաշվով խաղ չէ: Այս տեսակի վերահսկման մասին է խոսքը: Եվ այն ամենը ինչը համատեղ է ստեղծվում, ամենալավ երաժշտությունն է ստեղծում: Այսպիսով, Կլեյբերը կարևորում է պրոցեսը: Կլայբերը կարևորում է միջավայրի այն պայմանները, որում արարում են:
Բայց մյուս կողմից, իմաստ ստեղծելու համար, հարկավոր է ունենալ պրոցես ու պարունակություն: Լեննի Բերնսթեյնը՝ իմ մաեստրոն, որը մեծ ուսուցիչ էր, Լեննի Բերնստեյնը միշտ սկսում էր իմաստից: Եկեք դիտենք տեսանյութը։
Հիշում ե՞ք Մուտիի դեմքը, սկզբում: Նա դեմքին հիանալի արտահայտություն ուներ, բայց դա նրա դեմքի միակ արտահայտությունն էր: (Ծիծաղ) Հիմա տեսա՞ք Լեննի դեմքը: Գիտե՞ք ինչու էր նրա դեմքը այդպիսին: Որովհետեւ երաժշտության իմաստը ցավն է: Եվ դու ցավոտ հնչյուններ ես նկարագրում: Եվ երբ նայում ես Լեննիին, տեսնում ես, որ նա տառապում է: Բայց ոչ այնպես, որ ուզում ես կանգնեցնել նրան: Նա տառապում է, ինչպես ընդունված է ասել, հրեաների նման վայելելով իր տառապանքը: (Ծիծաղ) Եվ դուք կարող եք տեսնել այդ երաժշտությունը նրա դեմքին: Երաժշտավարի փայտիկը հեռացել է իր ձեռքից: Այլեւս փայտիկ չկա: Հիմա Ձեր՝ երաժիշտների պահն է պատմել պատմությունը: Հիմա ամեն ինչ հակառակ կերպ է աշխատում: Դուք եք պատմություն պատմողները: Եվ դուք եւ դուք... Եվ թեկուզ կարճ ժամանակով, դուք եք դառնում պատմություն պատմողը, որին ականջ է դնում ամբողջ համայնքը: Բերնսթեյնը է, որ նման բանը հնարավոր է դարձնում: Արդյո՞ք դա հիանալի չէ:
Հիմա, եթե դուք փորձեք անել այն ամենն ինչի մասին խոսեցինք եւ մի բան ել ավելին, դուք կհասնեք այս հիանալի կետին, որին ես անվանում եմ` արարել առանց միջամտելու: Եվ վերջին տեսանյութի համար սա լավագույն անվանումն է, ինչպես իմ ընկեր Պիտերն է ասում. «Եթե մի բան սիրում ես նվիրաբերի այն ...»։ Այսպիսով, խնդրեմ։
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Այս խմբավարը հանդիպել է առաջնորդության կարևորագույն դժվարությանը. ստեղծել կատարյալ հարմոնիա առանց մի բառ անգամ ասելու: Այս հիանալի ներկայացման մեջ, Իթայ Թալգամը ներկայացնում է 20-րդ դարի մեծ խմբավարների վեց տարբեր ոճեր՝ ցուցադրելով բոլոր տեսակի առաջնորդների համար կարևորագույն դասեր:
After a decade-long conducting career in his native Israel, Itay Talgam has reinvented himself as a conductor of people in business. Full bio »
Translated into Armenian by Kristine Sargsyan
Reviewed by Shushan Davtyan
Comments? Please email the translators above.
20:43 Posted: Jun 2008
Views 3,637,915 | Comments 492
16:39 Posted: Oct 2009
Views 542,292 | Comments 227
17:36 Posted: Mar 2009
Views 1,991,858 | Comments 205
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.