Այսօր կցանկանայի խոսել եկող դարի կամ թերևս գալիք 10.000 տարիների երկու խոշորագույն սոցիալական միտումների մասին: Սակայն նախ կցանկանայի խոսել սիրո մասին կատարած իմ հետազոտության մասին, քանի որ վերջինս իմ նորագույն աշխատանքներից է: Ես գործընկերներիս հետ միասին անցկացրեցի ուղեղի սկանավորում ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային պատկերահանման մեթոդով (ՄՌՊ): Ուսումնասիրությանը մասնակցում էին 32 հոգի, ովքեր խենթի պես սիրահարված էին: Նրանցից 17-ի սերը փոխադարձ էր, իսկ 15-ինը` անպատասխան: Ուստի կցանկանայի նախ խոսել սրա մասին, ապա անդրադառնալ սիրո թեմային:
<<Սիրե՞լ: Ի՞նչ է դա>>,-- ասել է Շեքսպիրը: Կարծում եմ՝ մեր նախնիները,կամ, ընդհանրապես, մարդ արարածը դեռևս միլիոնավոր տարիներ առաջ խարույկների շուրջ նստած կամ աստղազարդ երկնքի տակ պառկած մտածել է այս հարցի շուրջ: Սկզբում` հիմք ընդունելով վերջին 45 տարիների ուսումնասիրությունները, իհարկե միայն հոգեբանական ուսումնասիրությունները,փորձում էի հասկանալ, թե ինչ է սերն իրենից ներկայացնում ու, ինչպես պարզվեց, երբ սիրահարվում ենք, ի հայտ են գալիս մի շարք առանձնահատուկ երևույթներ: Առաջինը, որ ի հայտ է գալիս, այն է, որ մարդիկ ձեռք են բերում այն, ինչ ես կոչում եմ << հատուկ նշանակություն>>: Մի անգամ մի բեռնատարի վարորդ ինձ ասաց. <<Տիեզերքն ասես ունի նոր կենտրոն, և այդ կենտրոնը Մերի Էնն է>>:
Բերնարդ Շոուն փոքր ինչ այլ մեկնաբանություն է տվել այս ամենին: Նա ասել է. << Սերը երկու կանանց միջև եղած տարբերությունների գերագնահատումն է>>: Եվ իսկապես, հենց այդպես էլ կա: (Ծիծաղ): Սկսում եք ձեր ուշադրության կենտրոնում պահել տվյալ անձին: Միգուցե կարողանում եք թվարկել նրա թերությունները, սակայն շուտով աչք եք փակում այդ թերությունների վրա, ու սկսում մտածել այն մասին, թե ինչն է ձեզ դուր գալիս նրա մեջ: Ինչպես Չոսերն էր ասում. << Սերը կույր է>>:
Ռոմանտիկ սերը հասկանալու համար որոշեցի կարդալ համաշխարհային պոեզիա, ու կցանկանայի մեջբերել 8-րդ դարի չինական մի կարճ բանաստեղծություն, որը լավագույնս է նկարագրում մի տղամարդու, ով մինչև ականջները սիրահարված է մի կնոջ: : Նույնն է, թե խենթորեն սիրահարված լինես մեկին ու մտնես ավտոկայանտեղի: Նրա ավտոմեքենան տարբերվում է մյուս բոլոր մեքենաներից: Նրա գինու գավաթը տարբերվում է ճաշին եղած բոլոր այլ գավաթներից: Իսկ այս դեպքում տղամարդուն ավելի գրավում է բամբուկե ներքնակը:
Ահա թե ինչպես է գրված բանաստեղծության մեջ: Հեղինակի անունը Յան Շեն է. . << Չեմ կարողանում հավաքել բամբուկե ներքնակը: Այն գիշեր, երբ քեզ տուն բերեցի, նայում էի, թե ինչպես էիր տարածվել ներքնակի վրա >>: Եվ այն փաստը, որ տղային գրավում էր բամբուկե ներքնակը, հավանաբար ուղեղում մեծ քանակությամբ դոպամին արտադրվելու արդյունք էր: Նույնը կարող է լինել մեզանից յուրաքանչյուրի դեպքում:
Այնուամենայնիվ, տվյալ անձը ոչ միայն յուրահատուկ է դառնում ու գրավում ձեր ուշադրությունը: Ոչ միայն սկսում եք մեծարել նրան:Այլև ձեռք եք բերում հսկայական էներգիա: Ինչպես պոլինեզիական ցեղախմբից մեկն էր ասել.<< Թվում էր, թե երկնքում եմ սավառնում>>: Գուցե ամբողջ գիշեր չքնեք, կամ մինչ լուսաբաց զբոսնեք: Մեծ հպարտությամբ եք լցվում, երբ ամեն ինչ լավ է ընթանում, և ընդհակառակը, տրամադրությունը կտրուկ անկում է ապրում, երբ իրերն այնքան էլ լավ չեն դասավորվում: Սա հենց իսկական կախվածություն է տվյալ անձից: Ինչպես Նյու Յորքցի մի գործարար ասել էր. <<Այն, ինչ դուր է գալիս նրան, դուր է գալիս նաև ինձ>>: Պարզ է: Ռոմանտիկ սերը շատ պարզ է:
Դառնում եք ծայրաստիճան խանդոտ: Գիտե՞ք, եթե դուք պարզապես քնում եք ինչ-որ մեկի հետ, ընդհանուր առմամաբ, ձեզ չի էլ հուզում, թե նա քնում է մեկ ուրիշի հետ: Բայց հենց սիրահարվում եք, դառնում եք ծայրահեղ սեփականատեր սեռական տեսանկյունից: Կարծում եմ` այս ամենի մեջ մի տեսակ դարվինիստական իմաստ կա թաքնված: Իսկ այդ իմաստը կայանում է երկու անձանց միջև ուժեղ կապի հաստատման ու միասին երեխաներ ունենալու մեջ:
Սակայն սիրո հիմնական հատկանիշներից մեկը տենչն է. ուժեղ տենչը` լինելու սիրած անձնավորության հետ` ոչ միայն սեռական, այլև էմոցիոնալ առումով: Դուք իհարկե կնախընտրեիք ձեր սիրած անձնավորության հետ հայտնվել միևնույն անկողնում, սակայն, միևնույն ժամանակ հաճելի կլիներ, որ նա զանգահարեր ձեզ, ինչ-որ տեղ հրավիրեր, ասեր, որ սիրում է ձեզ: Մյուս հիմնական հատկանիշներից մեկն էլ շարժառիթն է: Ուղեղի շարժիչը միանում է, ու դուք սկսում եք տենչալ նրան:
Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևոր հատկանիշներից է կախվածությունը: Ուղեղի սկանավորման ընթացքում այս մարդկանց տալիս էի տարաբնույթ հարցեր: Բայց հիմնականում հետևյալ հարցն էի ուղղում. << Օրվա քանի՞ տոկոսն եք մտածում ձեր սիրած անձնավորության մասին>>: Եվ, իհարկե, լսում էի հետևյալ պատասխանը. << Օր ու գիշեր: Չեմ կարող չմտածել նրա մասին>>:
Իսկ վերջին հարցին շատ զգույշ էի վերաբերվում, քանի որ հոգեբան չէի: Երբեք չեմ աշխատել մարդկանց հետ տրավմատիկ իրավիճակներում: Վերջին հարցս այսպիսին էր. << Պատրա՞ստ եք հանուն նրա զոհաբերել ձեր կյանքը>>: Եվ բոլորն այնպես էին միանշանակ պատասխանում <<ԱՅՈ>>, ասես նրանց խնդրել էի ընդամենը աղը փոխանցել: Ես ուղղակի ապշած էի:
Այսպիսով, մենք սկանավորեցինք բոլորի ուղեղն այն ընթացքում, երբ նրանք մեկ նայում էին սիրելիի, մեկ էլ որևէ չեզոք լուսանկարի, բայց արանքում նրանց ուշադրությունը շեղող առաջադրանք էինք տալիս: Այսինքն՝ կարողացանք ուսումնասիրել ուղեղը թե՛ ակտիվ, և թե՛ պասիվ վիճակում: Ու այդ ընթացքում ուղեղի տարբեր հատվածներում ակտիվություն նկատեցինք: Անշուշտ, ամենակարևոր հատվածներից մեկն ուղեղի այն հատվածն էր, որն ակտիվանում է կոկաինի մեծ չափաբաժին ընդունելուց հետո: Եվ իսկապես, հենց այդպես էլ կա:
Ու ես սկսեցի հասկանալ, որ ռոմանտիկ սերը զգացմունք չէ: Իրականում, միշտ կարծել եմ, որ այն զգացմունքների շղթա է, որ ձգվում է հուսահատությունից մինչև հպարտություն: Բայց, փաստորեն, այն դրայվ է: Եվ սա գալիս է ուղեղի շարժիչից, ուղեղի պահանջող, տենչացող հատվածից: Նույնն է, երբ շոկոլադի սալիկը ձգում է ձեզ, կամ երբ պաշտոնի բարձրացում եք ուզում աշխատանքի վայրում: Այս ամենը կապված է ուղեղի շարժիչի ` դրայվի հետ:
Կարծում եմ, որ, իրականում, այն սեռական գրավչությունից էլ հզոր է: Տեսեք, եթե ցանկանում եք քնել մեկի հետ և ձեզ մերժում են՝ ասելով. << Շնորհակալություն, պետք չէ>>, թերևս ինքնասպանություն չեք գործի ու չեք ընկնի կլինիկական դեպրեսիայի մեջ: Բայց, անշուշտ, ամբողջ աշխարհում մարդիկ, ովքեր մերժվում են սիրո հարցում, ինքնասպանություն են գործում: Մարդիկ ապրում են հանուն սիրո: Սպանում են հանուն սիրո: Եվ, իհարկե, մեռնում են հանուն սիրո: Նրանք ստեղծել են սիրուն նվիրված երգեր, բանաստեղծություններ, վեպեր, քանդակներ, կտավներ, առասպելներ ու լեգենդներ: Ավելի քան 175 երկրներում մարդիկ իրենց հետքն են թողել ուղեղի հսկայական համակարգի վրա: Ես այն կարծիքին եմ հանգել, որ մարդու ուղեղը Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող ամենազարգացած համակարգն է, որը հանդիսանում է թե՛ ուրախության, և թե՛ տխրության հզոր աղբյուր:
Ու ես նաև եկել եմ այն եզրակացությանը, որ դա ուղեղի երեք, միմյանցից բոլորովին տարբեր համակարգերից մեկն է, որի հիմքում ընկած է զուգավորումն ու վերարտադրությունը: Առաջինը սեռական ցանկությունն է. սեռական հաճույքի տենչը: . Հ. Օդենը սա անվանել է << նյարդային անդիմադրելի ցանկություն>>, և, իսկապես, այն շարունակ հիշեցնում է իր մասին, ինչպես քաղցը: Երկրորդը ռոմանտիկ սերն է: Սա պայմանավորված է վաղ անցյալում թողած սիրո հանդեպ ունեցած ուրախությամբ ու տենչանքով: Իսկ երրորդը կապվածությունն է, խաղաղության ու ապահովության զգացումն է, որ զգում եք ձեր կողակցի կողքին:
Կարծում եմ՝ սեռական ձգողությունը ստեղծվել է նրա համար, որ մենք դուրս գանք, մեզ համար հարմար կողակից գտնենք: Դա կարող եք նույնիսկ զգալ մեքենա վարելիս: Եվ պարտադիր չէ, որ այն ուղղված լինի հատուկ որևէ մեկին: Կարծում եմ՝ ռոմանտիկ սերը ի հայտ է եկել, որպեսզի զուգավորման գրավչությունը ընկնի միայն մեկի ուսերին՝ դրանով իսկ խնայելով ժամանակն ու զուգավորման ուժերը: Իսկ կապվածությունն ի հայտ է եկել կողակցին հանդուրժելու համար: (Ծիծաղ) Այնքան ժամանակ, մինչև գոնե միասին կկարողանաք երեխային մեծացնել:
Հենց այսպիսի նախաբանով էլ ուզում եմ սկսել սոցիալական երկու հիմնական միտումների քննարկումը: Դրանցից առաջինն ունի առնվազն 10.000 տարվա, իսկ երկրորդը՝ 25 տարվա պատմություն: Այս երկուսն էլ իրենց ազդեցությունն ունեն ուղեղի երեք տարբեր համակարգերի վրա` սեռական ցանկություն, ռոմանտիկ սեր և կողակցի հանդեպ ունեցած կապվածություն:
Նախ կանայք սկսել են աշխատել. նրանք իրենց ակտիվ մասնակցությունն ունեն աշխատանքային շուկայում : Միացյալ Ազգերի ժողովրդագրական տարեգրքում 150 համայնքից ուսումնասիրել եմ 130-ը: Եվ 130-ից 129-ի դեպքում կանայք ոչ միայն մուտք են գործել աշխատանքային շուկա, այլև շատ դանդաղ, բայց աստիճանաբար վերանում է տնտեսական, առողջապահական և կրթական ոլորտներում կանանց և տղամարդկանց միջև գոյություն ունեցող անհավասարությունը: Այս ընթացքը շատ դանդաղ է:
Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող յուրաքանչյուր ուղղություն ունի այսպես կոչված հակաուղղություն: Մենք բոլորս էլ գիտենք այդ մասին, այդուհանդերձ, գոյություն ունի արաբական մի լավ ասացվածք. << Շունը հաչում է, իսկ քարավանը շարունակում է իր ճանապարհը>>: Եվ, իսկապես, քարավանը առաջ է շարժվում: Կանայք նորից մուտք են գործել աշխատանքային շուկա: Ես ասում եմ <<նորից>>, որովհետև դա նորություն չէ: Միլիոնավոր տարիներ առաջ Աֆրիկայի արոտավայրերում կանանց աշխատանքի բնույթը եղել է բանջարեղեն հավաքելը: Նրանք տուն են վերադարձել` իրենց հետ բերելով ընթրիքի 60-ից 80 տոկոսը: Կրկնակի եկամուտ ունեցող ընտանիքները շատ տարածված էին: Իսկ կանանց ընդունում էին տնտեսական, սոցիալական և սեռական առումներով կայացած, այնպես ինչպես տղամարդկանց էին ընդունում: Ինչ-որ առումով կարելի է ասել, որ մենք առաջ ենք գնում դեպի անցյալ:
Այնուհետև ի հայտ եկավ կնոջ ամենաչստացված հայտնագործությունը`գութանը: Գութանի օգնությամբ գյուղատնտեսության վարումը էլ ավելի նշանակալի դարձրեց տղամարդու դերը: Կանայք այլևս կորցրեցին հավաքողի իրենց հին մասնագիտությունը, սակայն արդյունաբերական և հետարդյունաբերական հեղափոխությունից հետո նրանք կրկին վերադարձան աշխատանքային շուկա: Կարճ ասած՝ կանայք կրկին ձեռք են բերում հասարակական կարգավիճակ, որն ունեին միլլիոնավոր տարիներ, 10.000 տարի, 100.000 տարի առաջ: Մենք ականատեսն ենք դառնում մարդկության պատմության ամենահրաշալի ավանդույթներից մեկին: Եվ դա կունենա իր ազդեցությունը:
Սովորաբար, ես մի հսկայական դասախոսություն եմ կարդում գործարար հասարակության վրա կնոջ թողած ազդեցության մասին: Հիմա կսահմանափակվեմ մի քանի մեկնաբանություններով, այնուհետև կանցնենք սեքսի և սիրո թեմային: Գոյություն ունի գենդերային անհավասարություն: Սովորաբար նրանք, ովքեր կարծում են, թե տղամարդն ու կինը նման են, երբևէ երեխաներ չեն ունեցել: Չգիտեմ, թե որտեղից է ի հայտ եկել այն համոզմունքը, որ կանայք և տղամարդիկ նման են իրար: Անշուշտ, կան նմանություններ, բայց տարբերություններն այնքան շատ են, որ մենք նման լինել չենք կարող:
Մենք-ինչպես Թեդ Հյուն է ասել. <<Կարծում եմ, մենք ստեղծվել ենք որպես երկու ոտք: Մենք հարկավոր ենք միմյանց, որպեսզի առաջ շարժվենք>>: Սակայն ժամանակի ընթացքում մեր ուղեղը տարբեր կերպ է զարգացել: Եվ աստիճանաբար ավելի ու ավելի շատ է նկատվում գենդերային տարբերությունները: Ես կնշեմ դրանցից մի քանիսը, ապա կանդրադառնանք վերը նշված թեմային: Դրանցից մեկը կանանց`բանավոր հաղորդակցության հմտություններն են: Կանայք ունեն խոսելու հմտություններ:
Կանանց` արագ ճիշտ բառեր գտնելու և արտաբերելու ունակությունը կրկնապատկվում է դաշտանային ցիկլի ժամանակ, երբ էստրոգեն հորմոնը հասնում է իր գագաթնակետին: Սակայն նույինսկ ցիկլի ընթացքում կանայք իրենց ավելի լավ են դրսևորում, քան տղամարդիկ: Կանայք ունեն խոսելու հմտություն: Նրանք դա կիրառել են միլիոնավոր տարիներ շարունակ: Բառերը եղել են կանանց գործիքները: Նրանք այսպես գրկել են երեխաներին, փորձել համոզել նրանց, սովորեցնել, դաստիարակել, ու այդ ամենը հենց բառերի շնորհիվ: Անշուշտ, կանայք հզոր ուժ են:
Նույնիսկ այնպիսի վայրերում, ինչպիսիք Հնդկաստանն ու Ճապոնիան է, որտեղ կանայք այնքան էլ հաճախ չեն հանդիպում ընդհանուր աշխատաշուկայում, նրանք ակտիվորեն զբաղվում են լրագրությամբ: Հեռուստատեսությունը կարծես մի համընդհանուր խարույկ լինի: Բոլորս նստած ենք խարույկի շուրջ, և այն ձևավորում է մեր գիտակցությունը: Գրեթե միշտ, երբ հեռուստատեսությամբ ելույթ ունենալու համար ինձ զանգահարում են, այսինքն, երբ զանգահարում է պրոդյուսերը, որպեսզի նախապես քննարկենք իմ ելույթը, նա միշտ կին է լինում: Սոլժենիցինը մի առիթով ասել է. << Մեծ գրողը ունենալը հավասար է երկրորդ կառավարություն ունենալուն>>:
Այսօր ամերիկյան գրողների 50 տոկոսը կազմում են կանայք: Սա կանանց այն բազմաթիվ առանձնահատկություններից մեկն է, որով նրանք ծառայում են աշխատանքային շուկային: Կանայք ունեն վերահսկողություն հաստատելու, բանակցություններ վարելու անհավատալի ունակություններ: Նրանց մոտ ուժեղ զարգացած է երևակայությունը: Հիմա արդեն գիտենք, թե ուղեղի որ հատվածներն են պատասխանատու երևակայության և երկարաժամկետ պլանավորման համար: Նրանք հակված են ավելի գլոբալ մտածելու : Շնորհիվ նրա, որ կանանց ուղեղն ավելի ամբողջական է, նրանք կարողանում են վերլուծել ավելի մեծ ծավալի տեղեկատվություն, հաշվարկել ավելի բարդ քայլեր, ավելի շատ տաբերակներ ու լուծումներ գտնել: Նրանք ավելի իրավիճակային են, ավելի ամբողջական մտածողներ, այդ իսկ պատճառով էլ ես կանանց կոչում եմ գլոբալ մտածողներ:
Մինչդեռ տղամարդիկ հրաժարվում են այն ամենից, ինչ կարծում են պետք չէ իրենց, կենտրոնանում են այն ամենի վրա, ինչով զբաղված են տվյալ պահին, և մտածում են փուլ առ փուլ: Երկու դեպքում էլ լավ մտածելակերպ է: Եվ դրանք երկուսն էլ անհրաժեշտ է զարգացնել: Իրականում, աշխարհում հանճարեղ տղամարդկանց թիվը ավելի շատ է: Սակայն, միևնույն ժամանակ, հիմար տղամարդկաց թիվն էլ է գերակշռում: (Ծիծաղ) Երբ տղամարդու ուղեղն աշխատում է, այն շատ լավ է աշխատում: Ու ես կարծում եմ, որ մենք մուտք ենք գործում ավելի միասնական հասարակություն, որտեղ թե՛տղամարդկանց, և թե՛կանանց տաղանդները ակնհայտ կդառնան, կգնահատվեն ու կկիրառվեն:
Սակայն այն փաստը, որ կանայք մուտք են գործում աշխատանքային շուկա, էապես ազդում է սեքսի, ռոմանտիկ սիրո և ընտանեկան կյանքի վրա: Կանայք, հիմնականում, սկսում են ի ցույց դնել իրենց գրավչությունը: Ինձ միշտ ապշեցնում է, երբ մարդիկ մոտենում են ինձ ու ասում. << Ինչու՞ են տղամարդիկ այդքան դավաճան>>: Իսկ ես պատասխանում եմ. <<Ինչու՞ եք կարծում, որ տղամարդիկ ավելի շատ են դավաճանում, քան կանայք>>: << Դեե.. որովհետև տղամարդիկ ավելի թեթևամիտ են>>: Իսկ ես պատասխանում եմ. <<Իսկ ի՞նչ եք կարծում, ու՞մ հետ են քնում այդ բոլոր տղմարդիկ: Պարզ մաթեմատիկա է>>: (Ծիծաղ)
Ամեն դեպքում: Արևմուտքում կանանց մոտ ավելի վաղ է սկսվում սեռական կյանքը, նրանք ավելի շատ զուգընկերներ են ունենում, չեն զղջում դրա համար, ուշ են ամուսնանում, քիչ երեխաներ են ունենում, անհաջող ամուսնության դեպքում ամուսնալուծվում են ու կրկին ամուսնանում: Մենք ուսումնասիրում ենք կանացի գրավչության հետզհետե աճող դրսևորումները: Եվ իրոք, հերթական անգամ անդրադառնանում ենք սեռական գրավչությանը և տեսնում, որ միլլիոնավոր տարիներ առաջ`Աֆրիկայի դաշտերում, դեռևս գոյություն ուներ այդ սեռական գրավչություն կոչվածը:
Եկեք նաև անդրադառնանք հին ժամանակների ամուսնական կյանքի հավասարությանը: Ասում են 21-րդ դարը լինելու է այսպես կոչված <<սիմետրիկ ամուսնության>>, կամ << մաքուր ամուսնության>>, կամ << բարեկամական ամուսնության>> դարաշրջան: Սա ամուսնություն է հավասարների միջև, որը զարգանում է ըստ մարդկային ոգուն հիանալի համապատասխանող սխեմայի:
Մենք նաև ռոմանտիկ սիրո աճ ենք գրանցում: Ամերիկացի կանանց 91 տոկոսը և տղամարդկանց 86 տոկոսը երբեք չէին ամուսնանա մեկի հետ, ում իրենք սիրահարված չէին, անգամ եթե նա օժտված էր իրենց նախընտրած հատկանիշներով: Ըստ 37 համայնքներում իրականացրած ուսումնասիրությունների, մարդիկ ամբողջ աշխարհում ուզում են սիրահարված լինել այն անձնավորությանը, ում հետ պետք է ամուսնանան: Եվ, իսկապես, պլանավորված ամուսնությունները մնում են անցյալում:
Կարծում եմ՝ համաշխարհային երկրորդ միտումին զուգընթաց, ամուսնություններն ավելի կայուն կդառնան: Առաջին միտումն այն էր, որ կանայք վերադառնում են աշխատաշուկա, երկրորդը` երկրագնդի բնակչությունը ծերանում է: Ասում են, ներկայումս Ամերիկայում միջին տարիքը պետք է համարվի մինչև 85 տարեկանը: Իբրև թե 76ից 85 տարիքային խմբի մարդկանց 40 տոկոսը չի տառապում ոչ մի հիվանդությամբ: Այնպես որ, մենք ականատեսն ենք դառնում <<միջին տարիք>> հասկացության ընդլայնմանը:
Գրքերիցս մեկի համար կատարած ուսումնասիրության համար թվով 58 համայնքում ծանոթացա ամուսնալուծությունների վիճակագրությանը: Պարզվում է, որքան մարդը մեծանում է, այնքան քիչ է ամուսնալուծության հավանականությունը: Այնպես որ, այս պահին Ամերիկայում ամուսնալուծությունների թիվը կայուն է, և նույնիսկ նվազում է: Նույնիսկ կարող եմ ասել, վիագրան, որ փոխարինում է էստրոգեն հորմոնին, և գայթակղիչ կանայք երբեք այսքան հետաքրքիր չեն եղել, որքան հիմա են: Պատմության մեջ կանայք դեռ այսքան կրթված, հետաքրքիր ու ընդունակ չեն եղել: Եվ ես իսկապես կարծում եմ, որ եթե մարդկության պատմության մեջ կա երջանիկ ամուսնությունների ժամանակ, ապա այդ ժամանակը հիմա է:
Սակայն, այս ամենի հետ մեկտեղ կան նաև դժվարություններ: Ուղեղի այս երեք համակարգերը՝ կիրք, սեր, կապվածություն, միշտ չէ, որ համընկնում են: Դրանք պարզապես կարող են համընկնել, ինչպես նաև կարող են չհամընկնել: Այդ իսկ պատճառով <<պարզապես սեքսն>>այնքան էլ պարզ երևույթ չէ: Օրգազմի ժամանակ մեծ քանակությամբ դոպամին է արտադրվում: Դոպամինը ուղղակիորեն կապված է ռոմանտիկ սիրո հետ, այնպես որ, կարող ես սիրահարվել ցանկացածին, ում հետ քնում ես: Օրգազմի ժամանակ արտադրվում է նաև օկսիտոցին և վազոպրեսին, որն էլ արտահայտվում է կապվածության դեպքում: Այսինքն՝ կարող եք մշտագո միասնության զգացում ունենալ մեկի հետ, ում հետ պարզապես զբաղվել եք սիրով:
Սակայն ուղեղի այս երեք համակարգերը ` կիրք, սեր, կապվածություն, միշտ չէ, որ փոխկապակցված են: Դուք կարող եք խորը կապվածություն զգալ ձեր մշտական զուգընկերոջ նկատմամբ և միևնույն ժամանակ սիրահարված լինել մեկ ուրիշին, և բուռն տենչալ մեկին, որի հանդեպ ոչ կապվածություն եք զգում, ոչ էլ սիրահարված եք: Կարճ ասած՝ մենք կարող ենք միաժամանակ սիրել մի քանի հոգու: Իրականում, կարող ենք գիշերը պառկել անկողնում և սուզվել խորը զգացմունքների մեջ: Մեկի հանդեպ խորը կապվածություն, մյուսի հանդեպ լուրջ ռոմանտիկ սեր: Այնպես որ, կարծում եմ, որ մենք ծնված ենք երջանիկ լինելու համար: Մենք էլ կենդանիների նման ստեղծվել ենք, որ բազմանանք: Կարծում եմ երջանկությունը մեր չարչարանքների տված պտուղն է: Եվ, այնուամենայնիվ, մենք կարող ենք լավ հարաբերություններ կառուցել:
Ելույթիս վերջում ցանկանում եմ երկու բան ասել: Մեկը անհանգստությունն է, որովհետև ես շատ անհանգստացած եմ, մյուսը մի հիանալի պատմություն է: Անհանգստությունս կապված է հակադեպրեսանտների հետ: Ամերիկայում ամեն օր ավելի քան 100մլն հակադեպրեսանտների դեղատոմ է դուրս գրվում: Ու այդ դեղամիջոցները լայն կիրառում են գտել: Դրանք տարածվում են ամբողջ աշխարհով: Մի կնոջ գիտեմ, ով 13 տարեկանից ընդունում է սերոտոնին պարունակող հակադեպրեսանտ: Հիմա նա 23 տարեկան է: Իսկ նա ընդունում է այդ դեղահաբերը սկսած 13 տարեկանից:
Ես ոչինչ չունեմ այն մարդկանց դեմ, ովքեր կարճ ժամանակով օգտագործում են նման դեղահաբեր, եթե իհարկե, անցել են սարսափելի իրադարձությունների միջով: Ցանկանում են կամ ինքնասպանություն գործել, կամ մարդասպանություն: Այս դեպքում ես ինքս դա խորհուրդ կտայի: Սակայն ԱՄՆ-ում օրեցօր ավելի ու ավելի է աճում այն մարդկանց թիվը, ովքեր օգտագործում են նման դեղահաբեր: Իրականում, այս դեղահաբերը բարձրացնում են օրգանիզմում սերոտոնինի մակարդակը: Իսկ դրա մակարդակը բարձրացնելով, հակադեպրեսանտները ճնշում են դոպամինի արտադրությունը: Սա բոլորին է հայտնի: Դոպամինը անմիջականորեն կապված է ռոմանտիկ սիրո հետ: Դեղահաբերը ոչ միայն խոչընդոտում են դոպամինի արտադրությանը, այլև սպանում են սեռական ցանկությունը: Իսկ սեռական ցանկությունը սպանելով` սպանում ենք նաև օրգազմը: Օրգազմը սպանելու արդյունքում կասեցնում ենք այն միացությունների հոսքը օրգանիզմ, որով պայմանավորված է կապվածությունը: Այս ամենը փոխկապակցված է ուղեղի հետ: Եվ երբ միջամտում ենք ուղեղի մի համակարգում, միջամտում ենք նաև մյուսում: Ուզում եմ պարզապես ասել, որ կյանքն առանց սիրո մռայլ է:
Իսկ հիմա. (Ծափահարություններ) Շնորհակալ եմ: Ուզում եմ ելույթս ամփոփել նախ հետևյալ պատմությամբ և ապա մի փոքր դիտողությամբ: Վերջին 30 տարվա ընթացքում ուսումնասիրում եմ ռոմանտիկն սերը, սեքսն ու կապվածությունը: Ես երկվորյակ եմ, և ինձ միշտ հետաքրքրել է, ինչու ենք մենք բոլորս իրար նման: Ինչու ենք ես և դուք իրար նման: Ինչու են իրաքցիները, ճապոնացիները, ավստրալական աբորիգենները և Ամազոն գետի ափին բնակվող մարդիկ բոլորն իրար նման:
Մոտ մեկ տարի առաջ օն-լայն ծանոթությունների Match.com կայքը ինձ դիմեց և խնդրեց, որ ինքս էլ ծանոթությունների կայք ստեղծեմ: Ես ասացի.<< Բայց ես ոչինչ չգիտեմ անձնական որակների մասին,հասկանում եք: Ոչինչ չգիտեմ: Վստահ եք, որ ճիշտ մարդու եք դիմել>>: Նրանք ասացին. <<Այո>>: Սա ստիպեց ինձ մտածել, ինչու ենք մենք սիրահարվում հենց տվյալ անձնավորությանը, և ոչ թե ուրիշին:
Ու դա իմ ներկայի ծրագիրն է: Այն կներառվի իմ հաջորդ գրքում: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու ենք սիրահարվում մեկին, և ոչ թե մյուսին: Շատ կարևոր է ժամանակի գործոնը: Մոտիկության, առեղծվածի գործոնը: Մենք սիրահարվում ենք մեկին, ով մեզ հանելուկային է թվում, քանի որ վերջինս նպաստում է ուղեղում դոպինի արտադրությանը ու , երևի, ստիպում սիրահարվել: Մենք սիրահարվում ենք նրանց, ովքեր համընկնում են ինչպես ես եմ կոչում <<սիրո քարտեզին>>, որտեղ անգիտակցաբար նշված են հատկանիշներ, և որոնք աճում են մեր մեծանալու հետ մեկտեղ: Եվ ես կարծում եմ, որ մեզ ձգում են այն մարդիկ, ովքեր ինչ- որ կերպ նպաստում են մեր ուղեղի կազմավորմանը: Սա այս ծրագրում կատարած իմ ներդրումն է:
Ուզում եմ ձեզ մի պատմություն պատմել: Շարունակ ձեզ պատմում էի սիրո կենսաբանության մասին: Ուզում էի նաև փոքր-ինչ խոսել սիրո մշակույթի, նրա կախարդանքի մասին: Այս պատմությունը ինձ պատմել է մեկը, ով լսել է մեկ ուրիշից: Մի խոսքով սա շատ մոտ է իրականությանը: Այն պատահել է մի ասպիրանտի հետ: Ես աշխատում եմ Ռեթջերսում, իսկ երկու գործընկերներս՝Ստոնիբրուկում: Հենց այստեղ ենք մենք իրականցնում մագնիսական ռեզոնանսային պատկերահանումը:
Ասպիրանտը խենթորեն սիրահարված էր համակուրսեցուն, սակայն այդ սերը փոխադարձ չէր: Նրանք միասին մասնակցելու էին Պեկինում անցկացվող համաժողովի: Մեր ուսումնասիրություններից նա բացահայտել էր, որ, եթե սուր զգացողություններ ապրի որևէ մեկի հետ, ապա ուղեղում դոպամինը քանակը կբարձրանա: Եվ թերևս դրանով ուղեղին կստիպի սիրահարվել: (Ծիծաղ) Ուստի որոշեց փորձել կյանքի գիտությունը և աղջկան հրավիրեց ռիկշայով զբոսնելու:
Իհարկե ես երբեք չեմ զբոսնել ռիկշայով, բայց ինչպես պարզվեց, նրանք շրջանցում էին բոլոր ավտոբուսներին և բեռնատարներին, և շատ խենթ, աղմկոտ, ու զվարճալի զբոսանք է եղել: Ուստի մտածել է, թե այս ամենը կբարձրացնի դոպամինի քանակը ուղեղում, ու աղջիկը կսիրահարվի իրեն: Այսպես նրանք գնում են, աղջիկը պինդ բռնվել է տղայից, ժպտում է, մի խոսքով ամեն ինչ հիասքանչ է: Մեկ ժամ անց, երբ իջնում են ռիկշայից, աղջիկը քաշում է ձեռքերն ու ասում. <<Հրաշալի էր: Ռիկշայի վարորդը շատ գայթակղիչ էր>>: (Ծիծաղ) (Ծափահարություններ)
Սիրո մեջ կա կախարդանք: Սակայն ուզում եմ ավարտել հետևյալով. միլիոնավոր տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել երեք հիմնական կարիք. սեքս, սեր և կապվածություն մեր զուգընկերոջ հանդեպ: Այս օղակները խորապես ընկղմված են մեր ուղեղի մեջ: Դրանք ապրելու են այնքան ժամանակ, քանի դեռ ապրում է մարդկային ցեղը այս, (Ծափահարություններ) ինչպես Շեքսպիրն է ասել, << դատարկ երկրում>>: Շնորհակալություն: (Ծափահարություններ)
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Մարդաբան Հելեն Ֆիշերը խոսում է մի բարդ թեմայի՝սիրո մասին, և պարզաբանում է դրա զարգացումը, կենսաքիմիական հիմքերն ու սոցիալական նշանակությունը: Նա իր ելույթն ավարտում է՝ նախազգուշացնելով այն մասին, թե ինչ կործանիչ ազդեցություն կարող է ունենալ հակադեպրեսանտների չարաշահումը:
Anthropologist Helen Fisher studies gender differences and the evolution of human emotions. She's best known as an expert on romantic love, and her beautifully penned books -- including Anatomy of Love and Why We Love -- lay bare the mysteries of our most treasured emotion. Full bio »
Translated into Armenian by YSLU MA translators 2010-2012
Reviewed by Naira Sahakyan
Comments? Please email the translators above.
13:45 Posted: Sep 2008
Views 528,203 | Comments 89
19:08 Posted: Jan 2008
Views 787,846 | Comments 166
06:18 Posted: Apr 2007
Views 308,711 | Comments 69
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.