Ողջույն: Ես Հասանն եմ: Ես արվեստագետ եմ: Եվ սովորաբար, երբ մարդկանց ասում եմ, որ արվեստագետ եմ, նրանք պարզապես նայում են ինձ և ասում. <<Դուք նկարո՞ւմ եք>> կամ <<Ո՞ր լրատվամիջոցում եք աշխատում>>: Դե այն, ինչով ես զբաղվում եմ, ավելի շատ կապված է աշխատելու մեթոդների հետ, քան որևէ կոնկրետ գիտաճյուղի կամ կոնկրետ հմտությունների: Իրականում ես հետաքրքրված եմ ստեղծարար խնդիրների լուծումով: Մի քանի տարի առաջ մի փոքր խնդիր եմ ունեցել: Թույլ տվեք դրա վերաբերյալ մի բան ցույց տալ ձեզ:
Ամեն ինչ սկսվեց այստեղ: Սա Դեթրոյթի օդանավակայանն է, հունիսի 19, 2002 թվական: Ես արտասահմանյան մի ցուցահանդեսից վերադառնում էի Միացյալ Նահանգներ: Ճանապարհին ինձ կանգնեցրեց հետաքննությունների դաշնային բյուրոն, ծառայության մի աշխատակից դիմավորեց ինձ, մենք գնացինք մի փոքր սենյակ, ու նա սկսեց տարբեր հարցեր տալ ինձ. <<Որտե՞ղ էիք:Ի՞նչ էիք անում: Ո՞ւմ հետ էիք խոսում: Ինչո՞ւ էիք այդտեղ: Ո՞վ է վճարում ձեր ուղևորության համար>>- նման մանրամասներ: Ու հանկարծ չգիտես որտեղից երիտասարդն ինձ հետևյալ հարցն է տալիս. <<Որտե՞ղ էիք սեպտեմբերի 12 –ին>>: Ում էլ հարցնեն << Որտե՞ղ էիք սեպտեմբերի 12 –ին>> կամ որևէ այլ օր, ի պատասխան կհնչի << Հաստատ չեմ հիշում, բայց եթե ուզում եք, կարող եմ ճշտել>>:
Այսպիսով, ես հանեցի գրպանի փոքրիկ համակարգիչը, (PDA), և ասացի. << Լավ, եկեք տեսնենք ինչ հանդիպումներ եմ ունեցել սեպտեմբերի 12- ին: Սեպտեմբերի 12-ին առավոտյան ժամը 10:00-10:30 վճարել եմ պահեստավորման վարձը: Ժամը 10:30-12:00-ը հանդիպել եմ այդ ժամանակվա իմ շրջանավարտներից մեկի` Ջուդիի հետ: Ժամը 12:00-3:00 պարապել եմ նրա հետ, իսկ ժամը 3:00-ից մինչև երեկոյան 6:00ը ևս մի դաս ունեի: << Որտե՞ղ էիք ամսի 11-ին, ամսի 10-ին, 29-ին, 30-ին: Որտե՞ղ էիք հոկտեմբերի 5-ին>>: Մենք կարդացինք մոտավորապես վեց ամիս իմ օրացույցից: Եվ չեմ կարծում, թե նա սպասում էր, որ նման մանրակրկիտ գրառումներ կունենայի: Բայց լավ է, որ այդ ամենն ունեի, քանի որ նարնջագույնն ինձ չէր սազի:
Եվ նա ինձ հարցրեց (Ծափահարություններ) <<Ի՞նչ կա ձեր վարձակալած պահեստում>>: Դա Տամպայում էր, Ֆլորիդայում, ու ես ասացի. <<Ձմեռային հագուստ, որի կարիքը ես չունեմ Ֆլորիդայում: Կահույք, որը չեմ կարող տեղավորել իմ խղճուկ բնակարանում: Պարզապես ավտոտնակում դրված աճուրդային աղբի հավաքածու, որովհետև ես հնահավաք եմ: Երիտասարդը շփոթված ինձ է նայում ու ասում. << Պայթուցիկ չունե՞ք>>: (Ծիծաղ) Ես էլ թե << Ոչ, ոչ: Ես համոզված եմ, այնտեղ պայթուցիկ չկար: Իսկ եթե լիներ, ապա ես անպայման դա կհիշեի>>: Նա դեռ մի քիչ շփոթված էր, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով մի քանի րոպեից ավելի խոսում է հետս, հասկանում է, որ ես չեմ կարող ահաբեկիչ լինել: Եվ այսպես, մենք նստած էինք, և մոտավորապես մեկ-մեկուկես ժամ հետ ու առաջ անելուց հետո, նա ասաց. <<Լավ, ես արդեն բավական տեղեկություն ստացա: Ես սա կփոխանցեմ Տամպայի գրասենյակ: Նրանք են այս ամենը նախաձեռնողները: Մենք կհոգանք ամեն ինչի մաիսն >>: <<Հրաշալի է>>,- ասացի:
Եվ այսպես, հասնում եմ տուն,հանկարծ լսվում է հեռախոսի զանգը, ու մի մարդ է ներկայանում: Արդյունքում, ես կյանքիս վեց ամիսն անցկացրի Տամպայի հետաքննությունների դաշնային բյուրոյի գրասենյակներում հետ ու առաջ անելով. վեց ամիս շարունակ: Ի դեպ, ընկերնե'ր, կարծում եմ` դուք գիտեք, որ Միացյալ Նահանգներում պետական կառույցները լուսանկարելու իրավունք չկա, բայց Գուգլը դա կանի ձեր փոխարեն: Այնպես որ, Գուգլցինե'ր, շնորհակալություն ձեզ: (Ծափահարություններ) Այսպիսով, ես շատ ժամանակ անցկացրի այս շենքում: Անընդհատ լսում էի նման հարցեր. << Դուք երբևէ եղե՞լ եք վկա կամ մասնակցե՞լ եք որևէ գործունեության, որը կարող է վնաս հասցնել Միացյալ Նահանգներին կամ որևէ այլ ազգի>>: Նկատի ունեցեք նաև հոգեկան այն վիճակը, որում գտնվում եք: Դուք հիմնականում դեմ առ դեմ եք մի մարդու հետ, ով որոշում է ձեր կյանքի ու մահվան հարցը: Տալիս էին հարցեր, որոնք ստուգվում էին ստի դետեկտորով. դրանք ինն էին,
և այդ հարցերից մեկն էր, … դե առաջին հարցն էր <<Ձեր անունը Հասա՞ն է: Այո: Մենք Ֆլորիդայո՞ւմ ենք: Այո: Այսօր երեքշաբթի՞ է: Այո: Քանի որ պետք է պատասխանեք <<այո>> կամ <<ոչ>>, հետևաբար հաջորդ հարցն է. << Դուք պատկանո՞ւմ եք որևէ խմբավորման, որը ցանկանում է վնաս հասցնել Միացյալ Նահանգներին>>: Ես աշխատում եմ համալսարանում: (Ծիծաղ) Դե ես ել ասացի <<Գուցե դուք դա անձա՞մբ հարցնեք իմ մի քանի աշխատակիցներից>>: Բայց նրանք ասացին. <<Լավ, բացի այն, ինչ մենք քննարկեցինք, դուք պատկանո՞ւմ եք որևէ խմբավորման, որը ցանկանում է վնաս հասցնել Միացյալ Նահանգներին>>: Դե ես էլ ասացի <<Ոչ>>:
Այսպես, վեցերորդ ամսվա վերջում, դետեկտորի ինը թեստերից հետո նրանք ասացին. <<Դե, ամեն ինչ լավ է>>: <<Գիտեմ,- ասացի,- հենց դա էլ փորձում էի բացատրել այս ամբողջ ժամանակ, տղանե՛ր: Գիտեմ, որ ամեն ինչ լավ է>>: Նրանք, իրոք, շատ զարմացած ինձ են նայում: Ասում եմ. << Տղաներ, հասկանու՞մ եք, ես շատ եմ ճանապարհորդում>>: Այս ամենը հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ զրույցում: Ասում եմ. <<Մեզ միայն պետք է, որ Ալյասկան չընդունի վերջին հուշագիրը, որպեսզի ամեն ինչ նորից չսկսվի:>> Գործակալներն անկեղծորեն մտահոգվեցին: Նրանցից մեկն ասաց. <<Լսե'ք, եթե խնդիր լինի, զանգե'ք մեզ, ու մենք ձեզ կօգնենք>>:
Այդ օրվանից սկսած, նախքան որևէ տեղ գնալս զանգում եմ հետաքննությունների դաշնային բյուրո ու ասում. <<Դե, տղանե'ր, ես գնում եմ այսինչ տեղը: Սա իմ չվերթն է. հյուսիս-արևմտյան համար յոթ չվերթը ժամանում է Սիեթլ մարտի 12-ին>> կամ նման մի բան: Մի քանի շաբաթ հետո նորից եմ զանգում, տեղեկացնում նրանց. դե, իրականում ստիպված չեմ դա անել, բայց այդպես եմ նախընտրում: Պարզապես ուզում եմ ասել. <<Տղանե'ր, չեմ ուզում մտածեք, թե ես որևէ <<կտրուկ շարժում>> եմ անում>>: (Ծիծաղ) <<Չմտածե'ք, թե ուզում եմ փախչել: Պարզապես ձեզ տեղյակ եմ պահում: Ուշադի'ր եղեք>>: Այս ամենն անում եմ նորից ու նորից: Շուտով հեռախոսազանգերը վերածվեցին էլէկտրոնային նամակների, դրանք էլ գնալով երկարեցին` լցվելով նկարներով, ճամփորդական խորհուրդներով: Հետո ես սարքեցի ինտերնետային կայքեր: Մշակեցի դրանք: Ահա, թույլ տվեք այստեղ անդրադառնամ դրան:
Իրականում սա ես մշակել եմ դեռ 2003-ին: Այն ինձ հետ է օրվա յուրաքանչյուր պահի: Բջջայինիս համար մի ծածկագիր եմ գրել: Իրականում՝ մտածածս սա է. ուզում եք ինձ հետևե՞լ, տղանե՛ր, լավ, բայց ես էլ կարող եմ դա անել: Նորմալ է: Կարիք չկա, որ դուք ծախսեք ձեր էներգիան ու միջոցները: Ես ձեզ կօգնեմ: Ընթացքում ես սկսեցի մտածել, թե էլ ինչը կարող էր նրանց հետաքրքրել: Հավանաբար նրանք ունեին իմ բոլոր թռիչքների գրանցումները: Ու ես որոշեցի ծնվածս օրվանից կատարած բոլոր թռիչքները տեղադրել կայքում: Դուք կարող եք տեսնել դրանք, Դելտա 1252, որը թռչում է Կանզաս Սիթիից Ատլանտա: Ահա դուք տեսնում եք, թե ինչ եմ կերել ինքնաթիռում: Սա Դելտա 719-ն էր, որը թռչում էր Քենեդիի օդանավակայանից դեպի Սան Ֆրանցիսկո: Տեսնո՞ւմ եք սա: Նրանք ինձ չէին թողնում ինքնաթիռ մտնել սրանով, բայց ինքնաթիռում հենց իրենք են ինձ այն տալիս: (Ծիծաղ): Սրանք այն օդանավակայաններն են, որտեղ ես եղել եմ, քանի որ սիրում եմ օդանավակայաններ: Սա Քենեդիի օդանավակայանն է, մայիսի 19-ին, երեքշաբթի: Սա Վարշավան է: Սինգապուրը: Տեսնու՞մ եք, նրանք մի տեսակ դատարկ են:
Այս նկարները նկարել են թաքուն, մի վայրում, որտեղ բոլորն էլ կարող են լինել: Բայց եթե սկսեք համեմատել սրանք այլ տվյալների հետ, կստացվի, որ կրկնում եք հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցի դերը՝ կապելով այդ ամենն իրար: Եվ երբ հայտնվում ես մի իրավիճակում, ուր պետք է արդարացնես ապրածդ ամեն մի վայրկյանը, հնարավոր է, որ արձագանքես լրիվ այլ կերպ: Նման իրավիճակում ամենավերջին բանը, որ կանցներ մտքովս, <<գեղարվեստական նախագիծն>> էր: Ես, իհարկե, չէի մտածում` հեյ, ես նոր աշխատանք եմ գտել: Բայց երբ անցա այս ամենի միջով, երբ սկսեցի գիտակցել, թե ինչ տեղի ունեցավ ու երբ այս ամենը կապեցի իրար, սա և սա, իրականում այսպես փորձում էի հասկանալ` ինչու ինձ ներքաշեցին այս ամենի մեջ, ու հենց դա դարձավ իմ նախագիծը:
Ահա այն խանութները, որտեղ ես գնումներ եմ կատարում, քանի որ նրանց դա անհրաժեշտ է իմանալ: Սա ես եմ գնում եմ սպագետտի բադի մսի համով, Ռանչ 99-ում, Դեյլի Սիթիում կիրակի օրը, նոյեմբերի 15-ին: Սա էլ Կորենա սուպերմարկետն է գնում եմ քիմչի, քանի որ ես սիրում եմ այն: Այդտեղից գնեցի նաև մի քանի խեցգետին և խոզի աղիք Սայֆվեյից, Էմորվիլլեյում: Նաև լվացքի փոշի: Լվացքի փոշի Արևմտյան Օուքլենդից, ներեցե'ք, Արևելյան Օուքլենդից: Իսկ հետո թթու դրած մեդուզա Հոնգ Կոնգի սուպերմարկետից , Ռոութ 18-ից, արևելյան Բրունսվիքից: Հիմա որ նայեք իմ բանկային գրառումներին, կտեսնեք, որ մայիսի 9–ին, ես գնել եմ $14.79 արժողությամբ վառելիք Սեյֆուեյ Վալլեխոյից:
Հարցն այն չէ, որ ես բաժանում եմ այս տեղեկատվությունն այս ու այն կողմ, ուղղակի հիմա կա նաև երրորդ կողմը, անկախ երրորդ կողմը` իմ բանկը, որը հաստատում է, որ ես, իրոք, եղել եմ այդ վայրում այսինչ ժամին: Կան որոշակի կետեր, ու այս կետերը խաչաձև փոխանակվում են: Այսպիսով, կատարվում է ստուգում: Երբեմն գնումներն, իրոք, շատ քիչ են լինում: 34 ցենտ օտարերկրյա գործարքի համար: Այս ամենը դուրս է բերվում իմ բանկային հաշվեհամարից, ու դուրս է բերվում միանգամից:
Երբեմն տեղեկատվությունը շատ-շատ է լինում: Ահա, հենց այստեղ էր գտնվում Սան Ֆրանցիսկոյի նախկին բնակարանս: Երբեմն այսպես է լինում: Երբեմն էլ այսպես, պարզապես մի դատարկ միջանցք` Սոլթ Լեյկ Սիթի, Հունվարի 22: Եվ ես կարող եմ ձեզ ասել, թե ում հետ եմ եղել, որտեղ եմ եղել, որովհետև հենց դա է պետք հետաքննությունների դաշնային բյուրոյին: Պետք է ամեն ինչ ամենաչնչին մանրամասներով պատմեմ նրանց: Ես շատ ժամանակ եմ անցկացնում ճանապարհին: Սա Էլկոյի ավտոկայանն է, Նևադայում, Ռոուտ 80 Ռոուտ 80 երեկոյան ժամը 8:01, օգոստոսի 19-ին: Շատ ժամանակ է ծախսվում նաև գազալիցքավորման կայաններում, գնացքների դատարկ կայարաններում: Այնպես որ, կան տեղեկություններ պարունակող բազմաթիվ բազաներ: Եվ այնտեղ կան հազար-հազարավոր նկարներ: Իրականում իմ կայքում հենց հիմա կա մոտ 46000 նկար, և անվտանգության ծառայությունը տեսել է դրանք բոլորը, համենայն դեպս, ես այդպես եմ կարծում: Երբեմն շատ քիչ տեղեկություն եք ստանում. դուք պարզապես տեսնում եք այս դատարկ մահճակալը: Երբեմն էլ տեքստային տեղեկությունն է շատ, փոխարենը տեսողական ոչինչ: Ստանում եք նման մի բան: Սա, ի դեպ, իմ սիրած սենդվիչների խանութն է Կալիֆորնիայում՝ վիետնամական սենդվիչ:
Այսպիսով,սննդի տարբեր տեսակներ կան, որոնք ուտում եմ դատարկ գնացքի և գազի կայաններից դուրս: Սրանք ես պատրաստել եմ տանը: Ինչպե՞ս եք դուք իմանում, որ այս ուտելիքը տանն է պատրատվել: Դե, միևնույն ափսեն պարբերաբար հայտնվում է տարբեր նկարների վրա: Եվ այսպես, դուք կրկին աստիճանաբար հետախույզի դեր եք ստանձնում: Երբեմն տեղեկատվության բազան շատ յուրահատուկ է: Սրանք այն բոլոր տակոներն են, որոնք ես կերել եմ Մեքսիկո Սիթիյում, գնացքի կայարանի մոտ՝ հուլիսի հինգից վեցը: Առավոտվա ժամը 11:39-ին այս մեկն եմ կերել: Ցերեկվա ժամը 1:56 այս մեկը: 4:59 այս մեկը: Այսպիսով, ես նշում եմ իմ կյանքի ամեն մի պահը: Մի քանի րոպեն մեկ ես նկարում եմ մի նկար:
Այժմ այդ ամենն արվում է իմ iPhone – ով, և միանգամից ուղարկվում է իմ սերվերին, այնտեղ կատարվում է մնացած սերվերային աշխատանքը, անհրաժեշտ ամեն ինչ դասակարգվում է ու միանում: Նրանք ուզում են իմանալ, թե որտեղ եմ զուգարան գնում, որովհետև նրանք ուզում են տեղյակ լինել բառացիորեն ամեն ինչից: Այսպես Դեկտեմբերի 4-ին ես գնացել եմ այստեղ: Իսկ Կիրակի, հունիսի 14ին, , 2009 թվականին, մոտավորապես առավոտյան ժամը երկուսին Շկովհեգանում, Մեյնում- սա իմ սենյակն է: Դե այն,ինչ դուք այստեղ տեսնում եք, այս բոլորը կտորներ ու հատվածներն են, տեղեկատվություն:
Եթե մտնեմ իմ կայք, այնտեղ տոննաներով տեղեկատվություն կա: Եվ իրոք, օգտագործողի համար դա այդքան էլ հարմարավետ ինտերֆեյս չէ: Այն բոլորովին հարմար չէ օգտագործողի համար: Պատճառներից մեկն այն է, որ ամեն ինչ այնտեղ է, բայց դուք պետք է կարողանաք գլուխ հանել դրանից: Ասածս այն է, որ ամբողջ տեղեկատվությունն այդտեղ տեղադրելով` ուզում եմ, որ դուք ամեն ինչ իմանաք: Բայց չնայած այս ամբողջ տեղադրված աղբին՝ ամբողջ տեղադրված աղբին՝ իրականում ես շատ թաքուն անձնական կյանք ունեմ: Փաստորեն, դուք իմ մասին շատ քիչ բան գիտեք: Եվ ես եկել եմ այն եզրակացության, որ երբ դուք փորձում եք անձեռնմխելի պահել ձեր անձնական կյանքը, հատկապես մի դարաշրջանում, երբ ամեն ինչ դասակարգված է, արխիվացված ու ձայնագրված, այլևս տեղեկատվություն ջնջելու կարիք չկա:
Եվ ի՞նչ եք անում, երբ ամեն ինչ այդտեղ է: Պետք է հետևեք դրան: Եվ եթե ես ձեզ անձամբ տալիս եմ որևէ տեղեկություն, այն էապես տարբերվում է ձեր ինքնուրույն հավաքած տեղեկությունից: Այստեղ առկա հաջորդ հետաքրքիր փաստն այն է, որ հետախուզական գործակալությունները, կարևոր չէ, թե ստույգ որոնք, բոլորն աշխատում են մի ոլորտում, որտեղ “ապրանքը” տեղեկատվությունն է, կամ էլ այդ տեղեկատվության սահմանափակ հասանելիությունը: Տեղեկատվության անհասանելի լինելն էլ այն դարձնում է արժեքավոր: Եվ իմ կողմից տեղեկատվությունն առանց միջնորդների ձեզ փոխանցելը փոխանցելը արժեզրկում է հետաքննությունների դաշնային բյուրոյի գործունեությունը: Հարցի անհատական տեսանկյունից ես հասկանում եմ, որ դա սիմվոլիկ մի բան է: Բայց եթե Միացյալ Նահանգների 300 միլիոն մարդ սկսեն դա անել, մենք ստիպված կլինենք հիմնովին փոխել ներկայիս տեղեկատվական համակարգը: Որովհետև այն չի գործի այն դեպքում, երբ բոլորը ամեն ինչ փոխանակեն: Իսկ մենք գնում ենք հենց դրան:
Երբ ես նոր սկսեցի այս նախագիծը, մարդիկ ինձ էին նայում ու ասում. <<Ինչո՞ւ ես ուզում` բոլորն իմանան, թե ինչ ես անում կամ որտեղ ես: Ինչո՞ւ ես տեղադրում այդ նկարները>>: Սա այն ժամանակ էր, երբ դեռ չկար Twitter –ը, ոչ էլ 750 միլիոն մարդ իրենց ստատուսն էին թարմացնում կամ համացանցով <<բզում>> էին միմյանց: Այնպես որ, ես ինչ-որ չափով ուրախ եմ, որ մի քիչ հետ եմ ընկել այդ ամենից: Ես դեռ անում եմ այս նախագիծը, բայց այն արդեն հնացած է, քանի որ դուք բոլորդ էլ անում եք դա: Բոլորս ամեն օր անում ենք սա, գիտակցաբար կամ ոչ: Այնպես որ, մենք ստեղծում ենք մեր սեփական արխիվն ու նման բաներ:
Գիտեք, իմ ընկերներից մի քանիսն ինձ միշտ ասել են. <<Է’յ, դու պարզապես խենթ ես: Ինչո՞ւ ես անում դա: Ոչ ոք քեզ չի հետևում ու ոչ ոք քեզ չի անհանգստացնի >>: Դե իրականում ես պարզապես շատ ուշադիր եմ իմ սերվերի այցերի նկատմամբ, քանի որ դա հսկողության հարց է արդեն: Ես հետևում եմ նրանց, ովքեր հետևում են ինձ: Ու ահա, թե ինչ ստացա: Սրանք մի քանի նմուշներ են: Կրկին առանձնացված են, և դուք որոշ բաներ կարող եք տեսնել ահա այստեղ: Ես մի քիչ թեթևացրել եմ ցուցակը, որպեսզի կարողանաք տեսնել դա: Ինչպես տեսնում եք, ինձ այցելել է Պետական Անվտանգությունը` Պետական Անվտանգության բաժանմունքը: Նաև կարող եք տեսնել ազգային անվտանգությունը: Անկեղծ ասած՝ այժմ ես նրանց շատ մոտ եմ ապրում. նրանցից մի փողոց ներքև: Կենտրոնական Հետախուզական Գործակալությունը, Նախագահի գործադիր աշխատալազմը: Չգիտեմ, թե ինչու են նրանք այցելել ինձ,բայց նրանք դա արել են: Կարծում եմ, նրանց դուր է գալիս արվեստին նայելը: Եվ ես ուրախ եմ, որ մենք ունենք արվեստը գնահատողներ նաև այդ ոլորտում:
Այսպիսով, շնորհակալություն: Շատ հաճելի էր:
Բրունո Գիսսանի: Հասան, ուղղակի հետաքրքիր է: Դու ասացիր. << Այժմ ամեն ինչ միանգամից ուղարկում եմ իմ iPhone –ից>>, բայց իրականում դու նկարահանում ես ու տեղադրում նկարները, տեղեկատվությունը: Որքա՞ն ժամանակ է դա քեզանից խլում:
ՀԷ: Շատ քիչ, դա նման է հաղորդագրություն ուղարկելուն: Կամ ասենք, էլէկտրոնային նամակ ստուգելուն: Դա նման է այն բաներին, որոնք մենք համարում ենք հաճելի նախքան անելը: Այնպես որ, դա դառնում է կենսաձև: Նկատի ունեմ, որ երբ մենք թարմացնում ենք մեր ստատուսը սոցիալական կայքերում, իրականում չենք մտածում, թե դա որքան ժամանակ կխլի: Այնպես որ, դա պարզապես մի քանի հեռախոսային կոճակների սեղմում է, ամեն ինչ ուղարկվում է, և ահա այն պատրաստ է:
Բ.Գ: Իսկ երբ դու անհասանելի մի վայրում ես, ազգային ծառայությունը խառնվո՞ւմ է իրար:
ՀԷ:Դե այն ցույց է տալիս, թե որտեղ եմ եղել վերջին անգամ, այսինքն`վերջնակետը Այսպիսով, եթե ես տասներկուժամյա թռիչք ունեմ, դուք կտեսնեք այն օդանավակայանը, որտեղից ես մեկնել եմ:
Բ.Գ: Շատ Շնորհակալություն, Հասան: Նա: Ձեզ էլ շնորհակալություն:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation, or join one of these:
Երբ Հասան Էլահին պատահաբար հայտնվեց կասկածյալների ցուցակում, Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի գործակալները նրան խորհուրդ տվեցին իր ճանապարհորդությունների մասին իրենց տեղեկացնել : Նա արեց դա ու դեռ ավելին…շատ ավելին:
When Hasan Elahi’s name was added (by mistake) to the US government’s watch list, he fought the assault on his privacy by turning his life inside-out for all the world to see. Full bio »
Translated into Armenian by YSLU MA translators 2010-2012
Reviewed by Lily Tsarukyan
Comments? Please email the translators above.
21:05 Posted: Apr 2011
Views 398,468 | Comments 59
17:10 Posted: Jul 2007
Views 762,670 | Comments 138
15:44 Posted: Dec 2009
Views 273,950 | Comments 82
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.