Քաղաքները քաղաքակրթության կաթսան են: Դրանք ընդլայնվել են, ուրբանիզացիայի ծավալը ընդլայնվել է վերջին 200 տարիների ընթացքում ցուցչային արագությամբ, այսպես, այս դարի երկրորդ կեսին մոլորակը լիովին գրավված կլինի քաղաքներով: Քաղաքներից են սկիզբ առել գլոբալ տաքացումը, ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, առողջությունը, աղտոտվածությունը, հիվանդությունները, ֆինանսները, տնտեսությունը, էներգիան -- սրանք բոլորը խնդիրներ են, որոնց մենք բախվել ենք քաղաքների պատճառով: Ահա թե որտեղից են գալիս բոլոր այս խնդիրները: Եվ կայունությանը վերաբերող խնդիրների տեղատարափը, որի առջև մենք հայտնվել ենք, իրականում արտացոլումն են համաշխարհային ուրբանիզացիայի ցուցչային աճի:
Ահա որոշ վիճակագրական տվյալներ 200 տարի առաջ, Միացյալ Նահանգների ավելի քիչ, քան մի քանի տոկոսն էր ուրբանիզացված: Այժմ թիվն անցնում է 82 տոկոսը: Աշխարհը գերազանցել է միջնակետը մի քանի տարի առաջ: Չինաստանը առաջիկա 20 տարում կառուցում է 300 քաղաք: Միայն մտածեք. մոտակա ապագայում, մինչև 2050թ. ամեն շաբաթ ավելի քան միլիոն մարդ է ավելանում քաղաքներում: Սա կանդրադառնա ամեն ինչի վրա: Այս սենյակում գտնվող յուրաքանչյուրդ, եթե ոջ մնաք, կզգաք այն ազդեցությունը, թե ինչ է կատարվում քաղաքներում այս արտասավոր ֆենոմենի արդյունքում: Այնուամենայնիվ, քաղաքները, եթե մի կողմ դնենք դրանց բացասական ասպեկտները, նաև լուծում են հանդիսանում: Քանի որ քաղաքներն ասես փոշեծծիչներ կամ մագնիսներ լինեն, որ ներծծել են իրենց մեջ ստեղծարար անձանց, որոնք գաղափարներ և նորամուծություններ են ստեղծում, հարստություն և այլն: Այսպիսով, ունենք նման երկակի վարք: Եվ ուրեմն ունենք քաղաքների գիտական տեսության հրատապ անհրաժեշտություն:
Ահա սրանք իմ համախոհներն են: Այս աշխատությունը արվել է արտասովոր մարդկանց մի խմբի ջանքերով, և նրանք կատարել են ամբողջ աշխատանքը, իսկ ես` շատախոսս փորձում եմ այդ ամենը կապել իրար:
Խնդիրն հետևյալն է. ահա թե բոլորս ինչ ենք ուզում: 2050-ին աշխարհում ապրող 10 միլիարդ մարդիկ կուզենան ապրել նման վայրերում, ունենան նման բաներ, անեն նման բաներ, ունենալով նման ձևով աճող տնտեսություններ, չհասկանալով, որ էնտրոպիան կարող է բերել սրա նման հետևանքների, սրա, սրա և այս մեկի պես: Եվ հարցը սա է. Էդինբուրգը, Լոնդոնը և Նյու Յորքը 2050-ին նման կլինեն սրան, թե՞ դրանք կվերածվեն սրա: Դա է հարցը: Պետք է ասեմ, որ շատ ցուցանիշներ ասում են, որ դրանք նմանվելու են սրան, բայց եկեք խոսենք դրա մասին:
Այսպիսով, իմ պրովոկացիոն պնդումն այն է, որ մենք ունենք քաղաքների գիտական տեսության հուսահատ կարիք: Եվ գիտական տեսություն ասվածը նշանակում է չափելիություն` հիմնված հիմքում ընկած գենետիկ սկզբունքների վրա, ինչը կարելի է վերածել կանխագուշակող գործիքի: Սա է մեր խնդիրը: Լուծելի՞ է այն արդյոք: Կա՞ն արդյոք ունիվերսալ օրենքներ: Ահա, երկու հարց, որ ինձ մտահոգում են, երբ ես մտածում եմ այս խնդրի մասին: Առաջինն է՝ արդյո՞ք քաղաքները կենսաբանության մասն են: Արդյո՞ք Լոնդոնը հսկա կետ է: Էդինբորգը ձի է՞: Մայքրոսոֆթը մեծ մրջնաբույն է՞: Ի՞նչ կարող ենք սովորել դրանից: Մենք դա ընկալում ենք փոխաբերական իմաստով. ընկերության ԴՆԹ-ն, քաղաքի նյութափոխանակությունը, և այլն` արդյոք դա զառանցանք է՞, փոխաբերական հիմարություն՞, թե՞ դրա մեջ լուրջ հիմք կա: Եվ եթե իրոք կա, ինչու՞ է այսքան դժվար քաղաք վերացնելը: Դուք կարող եք ատոմային ռումբ նետել քաղաքի վրա, և 30 տարի անց այն դեռևս գոյատևում է: Շատ քիչ քաղաքներ են կործանվում: Բոլոր կազմակերպությունները մեռնում են, անխտիր բոլոր ընկերությունները: Եվ եթե ունենանք լուրջ տեսություն, կկարողանանք կանխատեսել Գուգլի վախճանը:
Այսպիսով, մի՞թե դա սրա ևս մեկ տարբերակ է: Լավ, մենք սա շատ լավ հասկանում ենք: Այսինքն, սրա մասին ցանկացած գենետիկ հարց տալիս եք. քանի՞ հատ այս չափի ծառ կա, տրված չափսի քանի՞ ճյուղ կարող է ունենալ ծառը, քանի՞ տերև, ի՞նչ էներգիա է հոսում ճյուղերից ցանկացածի մեջ, ինչքա՞ն է հովանոցի մակերեսը, ինչքա՞ն կաորղ է այն աճել, ե՞րբ է այն մահանալու: Մենք ունենք մաթեմատիկական հենք, հիմնված գենետիկայի ունիվերսալ սկզբունքների վրա, որի օգտնությամբ կարող ենք պատասխանել այս հարցերին: Կարո՞ղ ենք արդյոք նույնը անել սրա հետ: Այսպիսով, կյանքի մասին ամենաանսովոր բանը հասկանալու ուղին այն է, որ կյանքն ընդլայնելի է, այն աշխատում է անսովոր հեռահարությամբ: Սա պարզապես մի չնչին հատվածն է. մենք, կաթնասուններս, սրանցից մեկն ենք: Նույն սկզբունքները, նույն դինամիկան, նույն կառուցվածքը աշխատում է սրանցից բոլորի համար, ներառյալ մեզ համար, և չափսերը կարող են տատանվել մինչև 100 միլիոն հատվածում: Եվ սա է հիմնական պատճառներից մեկը, թե ինչու է կյանքն այսքան ճկուն ու դիմացկուն -- ընդլայնելիությունը: Մենք մի փոքր անց կանդրադառնանք սրան:
Բայց գիտեք, ըստ ներկա մակարդակի, դուք մեծանում եք, ամեն ոք այս սենյակում մեծանում է: Դա կոչվում է աճ: Ահա թե ինչպես եք դուք աճում: Առնետ, սա առնետ է. դա կարող էիք լինել դուք: Մենք բոլորս շատ նման ենք միմյանց: Եվ, ինչպես տեսնում եք, դուք շատ նման եք սրան: Դուք շատ արագ աճում եք, և ապա կանգ առնում: Եվ այնտեղ գտնվեղ այդ գիծը նույն տեսությունից վերցված կանխատեսումն է, հիմնված նույն սկզբունքների վրա, որոնք նկարագրում են նույն անտառը: Ահա սա առնետի աճի մասին: Եվ այդ կետերը տվյալների կետեր են համարվում: Սա պարզապես քաշի կախվածությունն է տարիքից: Եվ դուք տեսնում եք, որ աճը դադարում է: Սա շատ լավ է կենսաբանության համար -- դրա հիանալի դիմացկունության ևս մեկ պատճառ է: Շատ, շատ վատ է տնտեսությունների, ընկերությունների և քաղաքների մեր ներկայիս տեսանկյան համար: Ահա թե ինչին ենք մենք հավատում: Ահա թե ինչ են մեր տնտեսությունները բոթում մեզ, մասնավորապես դա երևում է ձախ անկյունում՝ հոքեյի փայտաձողեր: Սա ծրագրային ապահովում արտադրող ընկերությունների մի խումբ է -- և սա ցույց է տալիս նրանց շահույթի կախվածությունը տարիքից -- ամեն ինչ խոշորանում է, և ամեն ոք միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ են աշխատում:
Լավ, ինչպե՞ս դա հասկանանք: Եկեք սկզբում խոսենք կենսաբանության մասին: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, թե ինչպես է ամեն ինչ ընդլայնվում: Եվ սա իրոք ուշագրավ գծագիր է: Այստեղ պատկերված է նյութափոխանակության չափը -- ինչքան էներգիա է օրական անհրաժեշտ ողջ մնալու համար -- կախվածությունը քաշից, կշիռից, մեզ նման բոլոր օրգանիզմների համար: Եվ ամեն ինչ պատկերված է, 10 գործակցի մասշտաբով, հակառակ դեպքում անհնար կլիներ ամենը տեղավորել գծագրում: Եվ այն ինչ տեսնում եք, երբ պատկերում եք գծագիրը, նման մի փոքր համարձակ ձևով, դա այն է, որ բոլորը գտնվում են մի գծի վրա: Չնայած այն հանգամանքին, որ սա աշխարհի ամենաբարդ և բազմազան համակարգն է, սրա մեջ թաքնված է անսովոր պարզություն, որն արտահայտվում է սրանով: Սա մասամբ ապշեցուցիչ է, քանի որ այս օրգանիզմներից յուրաքանչյուրը, յուրանչյուր ենթահամակարգ, բջիջի յուրանչյուր տեսակ, յուրանչյուր գեն զարգացել է իր ունիկալ միջավայրում, ամեն մեկն իր ունիկալ պատմությամբ: Եվ չնայած Դարվինյան էվոլյուցիայի հետ կապված ամեն ինչին և բնական ընտրությանը, դրանք հարկադրվել են նույն գծի վրա գտնվելուն:
Մեկ այլ բան է տեղի ունենում: Նախքան ես կսկսեմ դրա մասին խոսել, այստեղ, ներքևում ես պատկերել եմ այս կորի անկյունային գործակիցը, այս ուղիղ գիծը: Կոպիտ ասած, այն երեք քառորդ է, որը փոքր է մեկից, և մենք դրան ասում ենք ենթագծային: Իմաստը հետևյալն է. սա նշանակում է, որ եթե այն լիներ գծային՝ ամենաուղղաձիկ գործակիցը, ապա կրկնապատկելով չափսը, կկրկնապատկվեր նաև էներգիայի ծավալը: Բայց այն ենթագծային է, ինչը նշանակում է, որ, եթե կրկնապատկում ես օրգանիզմի չափսը, դու իրականում պետք է ավելացնես էներգիան 75 տոկոսով: Այսպիսով, կենսաբանության մեջ հրաշալին այն է, որ դա ցուցադրում է ընդլայնվելու անսովոր տնտեսումը: Ինչքան պարբերաբար մեծանաս, դատելով լավ սահմանված կանոններից, այնքան շնչին հասնող քիչ էներգիա կծախսես: Ուրեմն, ինչ ֆիզիոլոգիական փոփոխականի էլ ձեր մտքով անցնի, ինչ իրադարձություն էլ ձեր մտքով անցնի, եթե այն գծագրեք այս ձևով, կունենաք սա: Անսովոր օրինաչափություն կա: Այսինքն, եթե ասեք ինձ կաթնասունի չափսը, ես կպատմեմ ձեզ նրա մասին գրեթե 90 տոկոսը, նկատի ունեմ այն, ինչ վերաբերվում է ֆիզիոլոգիային, կյանքի պատմությանը, և այլն:
Եվ սրա պատճառը ցանցերն են: Կյանքում ամեն ինչ կառավարվում է ցանցերով -- միջբջջային ցանցերից, մոլեկուլյար ցանցերից ընդհուպ մինչև էկոհամակարգերի մակարդակը: Եվ դուք քաջ ծանոթ եք այս ցանցերին: Դա այն փոքր բանն է, որ ապրում է փղի մարմնում: Ահա այն ամենի ամփոփումը, ինչ ասում էի: Եթե դիտարկենք ցանցերը, ցանցերի մասին գաղափարը, և կիրառենք դրա վրա համընդհանուր սզբունքները, մաթեմատիկորեն ներկայացվող, ամբողջական սկզբունքները, բոլոր այս մեծացումները բոլոր այս սահմանափակումներից կհետևեն, ներառյալ անտառի նկարագրությունը, ձեր ցիրկուլյալ համակարգի նկարագրությունը, ներբջջային օրենքների նկարագրությունը: Մտահոգող հանգամանքներից մեկը, որ ես չնշեցի, այն է, որ որքան մեծ լինես, այնքան կյանքը դանդաղ կլինի: Սրտի աշխատանքը կդանդաղի, դու երկար կապրես, թթվածնի և ռեսուրսների դիֆուզիան մեմբրաններում կդանդաղանա և այլն:
Հարցը հետևյալն է. այս ամենը աշխատու՞մ է արդյոք քաղաքների և ընկերությունների համար: Ուրեմն Լոնդոնը Բիրմինգհեմի մեծ տեսակն է՞, որն իր հերթին Բրայթոնի՞ մեծ տեսակն է, և այլն, և այլն: Արդյո՞ք Նյու Յորքը Սան Ֆրանսիսկոյի մեծ տեսակն է, վերջինս Սանտա Ֆեյի՞ մեծ տեսակն է: Չգիտեմ: Մենք կքննարկենք դա: Բայց դրանք ցանցեր են: Իսկ քաղաքների ամենակարևոր ցանցերը դուք եք: Քաղաքները պարզապես ձեր շփումների ֆիզիկական դրսևորումներն են, մեր շփումների, և անհատների խմբավորումներն ու առանձնացումները: Ահա սրա մի սիմվոլիկ նկար: Եվ ահա քաղքաների չափսերը: Սա ցույց է տալիս, որ այս պարզ օրինակում, որը պարզապես բենզալցակայանների թվի՝ քաղաքի չափսից կախումը պատկերող օրինակ է -- պատկերված նույն ձևով, ինչպես կենսաբանությունում -- դուք ճիշտ նույն բանն եք տեսնում:
Ահա չափսի փոփոխությունը: Դա այն է, որ եթե ինձ ասեք քաղաքի մեծությունը, դա ունենալով` կարող եմ ասել, թե որքան բենզալցակայան կա նրանում: Սրա անկյունային գործակիցը ավելի փոքր է, քան գծայինը: Մեծ չափսերը հանգեցնում են տնտեսման: Որքան քիչ բենզալցակայան հասնի անձին, այնքան մեծ կլինես. պարզ է: Բայց ահա թե ինչն է զարմանալի: Սա ամեն տեղ աճում է համանման ձևով: Սա միայն եվրոպական երկրներն են, բայց նույնը կարելի է անել Ճապոնիայում, Չինաստանում, Կոլումբիայում ամենուր նույնն է, նույն կերպ մեծությունը բերում է տնտեսման: Եվ ինչ ենթակառուցվածքի էլ որ նայեք, անկախ նրանից, դա ճանապարհների երկարությունն է, թե հոսանքի լարերի երկարությունը, ինչին էլ որ նայեք, կտեսնեք մեծության հետ կապված համանման տնտեսումը: Սա ինտեգրված համակարգ է, որը զարգացել է, չնայած բոլոր տեսակի պլանավորումներին և այլնին: Բայց, որ առավել զարմանալի է, դա այն է, որ եթե նայեք սոցիալ-տնտեսական մեծություններին, մեծություններ, որոնք չունեն անալոգներ կենսաբանությունում, և որոնք զարգացել են, երբ մենք սկսել ենք ձևավորել համայնքները, 8-ից 10 հազար տարի առաջ: Ամենաակնառուն աշխատավարձի չափի կախումն է մեծությունից, որը պատկերվում է նույն կերպ: Եվ վերջում դուք եք, գեր-ստեղծագործ մարդկանց թիվում, պատկերված նույն կերպ: Եվ այն, ինչ դուք տեսնում եք, աճի ֆենոմեն է: Սակայն այստեղ ամենակարևորն այն է, որ ցուցիչը՝ նյութափոխանակության դեպքի երեք քառորդի անալոգը, ավելի մեծ է մեկից -- այն մոտավորապես 1,15-1,2 է: Ահա այն, սա ասում է, որ որքան մեծ լինես, այնքան ավելի անձին հասանելիք շահույթ ունես, ավելի մեծ աշխատավարձեր, ավելի շատ սուպեր-ստեղծագործ մարդիկ, ինչքան մեծանաս, ավելի շատ անդորագրեր, ավելի շատ հանցագործություն:
Եվ մենք ուսումնասիրել ենք ամեն բան՝ ՁԻԱՀ-ի դեպքերը, հարբուխը, և այլն: Եվ ահա, դրանք բոլորը գծագրել ենք մեկտեղ: Որպեսզի պարզ դառնա, թե ինչ ենք տպել, ահա եկամուտը, ՀՆԱ-ն, քաղաքի ՀՆԱ-ն -- հանցագործությունների և պատենտների թիվը, բոլորը մեկ գծագրում: Եվ, ինչպես տեսնում եք, դրանք բոլորը հետևում են նույն գծին: Եվ ահա եզրակացությունը: Եթե կրկնապատկեք քաղքաի չափսը 100,000-ից 200,000-ի, մեկ միլիոնից երկու միլիոնի, 10-ից 20-ի, կապ չունի, ապա, որպես կանոն, կունենաք 15 տոկոսի աճ աշխատավարձերի, հարստության, ՁԻԱՀ-ի դեպքերի թվի, ոստիկանների թվի, ամեն ինչի, ինչ կարող եք մտաբերել: Այդ ամենը 15 տոկոսով կաճի: Եվ կունենաք 15 տոկոս խնայողություններ ենթակառուցվածքում: Սա է, անկասկած, պատճառը, թե ինչու են միլիոնավոր մարդիկ կուտակվում քաղաքներում: Որովհետև նրանք մտածում են, որ բոլոր այդ հիանալի բաները՝ ինչպես օրինակ ստեղծագործ անձինք, հարստությունը, եկամուտը ձգում են իրենց, մոռանալով վնասակարի և վատի մասին:
Ինչ՞ն է սրա պատճառը: Լավ, ժամանակ չունեմ ձեզ բացատրելու սրա հետ կապված մաթեմատիկան, բայց ասեմ, որ սրա հիմքում ընկած են սոցիալական ցանցերը, քանի որ սրանք ունիվերսալ ֆենոմեններ են: Այս 15 տոկոսի կանոնը, ճիշտ է, անկախ նրանից, թե որտեղ ես գտնվում աշխարհում` Ճապոնիայում, Չիլիյում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, նշանակութուն չունի: Բոլոր դեպքերում, բոլոր տվյալները ցույց են տալիս նույնը, անկախ հանգամանքից, որ այն քաղքաները զարգացել են իրարից անկախ: Ինչ-որ ունիվերսալ բան է տեղի ունենում: Եվ ունիվերսալ բանը, կրկնեմ, մենք ենք. այսինքն` մենք ենք քաղաքները: Պատճառը մեր շփումներն են և մեր շփումների կուտակումնետը: Այսպիսով, ահա, ես դա կրկին ասացի: Ուրեմն, պատճառը այդ ցանցերն են և դրանց մաթեմատիկական կառուցվածքը, ի հեճուկս կենսաբանության, որը ենթագծային աճով էր մեծանում, աճի հետ կապված տնտեսումը, այն է, որ որքան մեծ լինես, այնքան կյանքը կդանդաղի: Եթե խոսքը գնում է սոցիալական ցանցերի, և դրանց գերգծային աճի մասին, ապա, ցանկացած դեպքում, տեսությունն ասում է, որ կյանքի արագությունը մեծանում է: Ինչքան մեծ լինես, այնքան կյանքը կարագանա: Ձախ կողմում կենսաբանութուն է՝ սրտի աշխատանքի արագությունը: Աջ կողմում քայլելու արագությունն է որոշ Եվրոպական երկրներիում, սա ցույց է տալիս աճը:
Եվ վերջում, կուզենայի խոսել աճի մասին: Եվս մեկ անգամ տեսնենք, թե ինչ ունեինք կենսաբանության մեջ: Մեծացման տնտեսումը բերում էր S-անման վարքի: Դու արագ աճում ես, ապա կանգ ես առնում, դա թելադրում էր ճկունությունը: Դա վատ կլիներ տնտեսությունների և քաղաքների դեպքում: Եվ, իրոք, տեսության հիանալի մասերից մեկն այն է, որ եթե ունես գերգծային մեծացում, կապված հարստության կուտակման և նորարարության հետ, ապա, իրոք, տեսությունը պնդում է, որ կունենաս գեղեցիկ բարձրացող ցուցչային կոր. հիանալի է: Եվ, փաստորեն, եթե համեմատես դա տվյալների հետ, ամեն ինչ կհամընկնի, քաղաքների և տնտեսությունների զարգացման հետ: Բայց սրանում ահավոր թերություն կա: Եվ դա այն է, որ նման համակարգը վաղ թէ ուշ կործանվելու է, եվ դրան վիճակված է կործանվել մի շարք պատճառներով. Մալթուզյան պատճառի նման դա կարող է լինել ռեսուրսների պակասը: Ինչպե՞ս խուսափել դրանից: Լավ, մենք անցյալում դա արել ենք:
Պետք է անել հետևյալը. քանի դեռ մեծանում ու մոտենում ենք կործանմանը, մեծ նորարարություն է հայտնվում և մենք սկսում ենք նորից: Մենք սկսում ենք նորից ու նորից, երբ մոտենում ենք հաջորդ կետին, և այսպես շարունակ: Ուրեմն մենք ունենք անընդհատ նորարարությունների ցիկլի կարիք, որպեսզի կարողանանք պահպանել աճը և խուսափել կործանումից: Ծուղակը, ամեն դեպքում, այն է, որ պետք է կարողանանք միշտ նորարարություններ անել ավելի ու ավելի արագ: Այսպիսով, պատկերը այն է, որ մենք ոչ միայն կանգնած ենք արագացող վազքուղու վրա, բայց նաև պետք է գնալով ավելի ու ավելի արագ փոխենք վազքուղին: Մենք պետք է ունենանք անընդհատ արագացում: Եվ հարցը սա է. կարո՞ղ ենք արդյոք, սոցիալ-տնտեսական արարածներս, խուսափել սրտի կաթվածից:
Վերջում, մեկ-երկու րոպեից կավարտեմ` ընկերություններին մասին հարցնելով: Դիտարկենք ընկերությունները, դրանք ընդլայնվում են: Ամենավերևում, իրականում, Ուոլ-մարթն է: Սա նույն գծագիրն է: Սա եկամուտի և ակտիվների կախումն է ընկերության չափսից, որը ներկայացված է աշխատողների թվով: Կարող էինք օգտագործել նաև վաճառքի ծավալները, ինչ ասես: Ահա սա. Սկզբում որոշ փոքր տատանումներից հետո, երբ ընկեությունները նորարարութուններ են ներկայացնում, դրանք գեղեցկորեն ընդլայնվում են: Եվ մենք ուսումնասիրել ենք 23,000 ընկերություն ԱՄՆ-ում, պետք է ասեմ: Եվ ես ձեզ ցույց եմ տալիս սրա միայն մի մասը:
Ընկերությունների հետ կապված զարմանալին այն է, որ դրանք աճում են ենթագծային ձևով, ինչպես կենսաբանության մեջ, սա նշանակում է, որ դրանք իշխվում են, ոչ թե գերգծային նորարաություններով ու գաղափարներով, դրանք իշխվում են մեծացման հետ կապված տնտեսմամբ: Այս մեկնաբանությունում, թղթաբանությամբ ու կառավարմամբ, և նրանք դա հիանալի են անում, պետք է ասեմ: Ուրեմն, եթե ինձ ասեք ընկերության մեծությունը, ինչ-որ փոքր ընկերության, ես կկարողանայի կանխատեսել Ուոլ-մարթի մեծությունը: Եթե այն ունի նման ենթագծային մեծացում, տեսությունն ասում է, որ մենք կունենանք S-անման աճ: Ահա Ուոլ-մարթը: Այն այնքան էլ S-անման չէ: Ահա, թե ինչ ենք մենք սիրում` հոքեյի փայտաձողեր: Բայց, նկատած կլինեք, որ ես ձեզ խաբել եմ, որովհետև ես խոսել եմ միայն մինչև '94թ.: Եկեք գնանք մինչև 2008: Կարմիր գիծը այս տեսությունից է: Ուրեմն, եթե ես դա անեյի 1994-ին, կկարողանայի կանխատեսել Ուոլ-մարթի ներկայիս վիճակը: Եվ սա վերաբերում է ընկերությունների ամբողջ սպեկտրին: Ահա դրանք: Ահա 23,000 ընկերություն: Նրանք բոլորը սկզբում նման են հոքեյի փայտաձողերի, բոլորը թեքվում են, և բոլորը մահանում են, ինչպես դուք և ես:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Ֆիզիկոս Ջեֆրի Վեսթը գտել է, որ պարզ մաթեմատիկական օրենքներն են կառավարում քաղաքների հատկությունները. հարստությունը, հանցավորության մակարդակը, քայլելու արագությունը և շատ այլ քաղաքային ասպեկտներ կարելի է դուրս բերել մի թվից՝ քաղաքի բնակչության թվից: TEDGlobal-ի երևակայությունը ցնցող այս ելույթում նա ցույց է տալիս, թե ինչպես է դա աշխատում և ինչպես են համանման օրենքները գործում օրգանիզմների և կորպորացիաների վրա:
Physicist Geoffrey West believes that complex systems from organisms to cities are in many ways governed by simple laws -- laws that can be discovered and analyzed. Full bio »
Translated into Armenian by Jhora Zakaryan
Reviewed by Ani Latoyan
Comments? Please email the translators above.
19:44 Posted: May 2007
Views 792,150 | Comments 226
19:23 Posted: Jun 2010
Views 335,979 | Comments 105
11:11 Posted: Apr 2009
Views 151,252 | Comments 19
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.