Մենք անուշադրության ենք մատնում ձախողակներին` մեր ամբողջ ուշադրությունը ուղղելով դեպի պայքարողները: Սակայն այսպես թե այնպես հենց այս ձախողակների պատմություններն են մեզ պատկերացում տալիս կանանց մասին: Չեք կարող շոշափել այն, ինչ տեսանելի չէ: Ու մենք հաշվի չենք առնում անտեսանելին: Սակայն ահա նրանք` պայքրողները:
6 տարի առաջ ես սկսցի գրել կին անհատ ձեռնարկատերերի մասին, ովքեր գործունեություն էին ծավալել և՛ հակամարտության ժամանակ, և՛ դրանից հետո: Այսպիսով, ձեռնամուխ եղա գրի առնելու տնտեսվարման մի հաջողված պատմություն` հզոր կերպարներով, որոնց մասին ոչ ոք չէր ուզում խոսել, պատմություն, որ իմ կարծիքով հիշարժան է: Մեր պատմության հերոսները, պարզվում է, կանայք են:
30 տարեկանում ես թողեցի ABC օրաթերթում լրագորղի իմ կարիերան` մի աշխատանք, որ շատ էի սիրում և ընդունվեցի բիզնես դպրոց` մի ուղի, որից գրեթե անտեղյակ էի: Մերիլենդում իմ հետ մեծացած կանանցից և ոչ մեկը համալսարան չէր ավարտել, ուր մնաց թե բիզնես դպրոց գնացած լինեին: Բայց նրանք կաշվից դուրս էին գալիս իրենց երեխաներին պահելու, և տան վարձավճարները մուծելու համար: Եվ ես երիտասարդ տարիքից հասկացել էի, որ համեստ աշխատանք ունենալը և արժանապատիվ ապրուստ վաստակելը շատ բան էր փոխում այն ընտանիքների կյանքում, ովքեր պայքարում էին:
Այսպիսով, եթե խոսելու եք աշխատատեղերի մասին, ապա ստիպված եք խոսել անհատ ձեռնարկատերերի մասին: Եվ եթե խոսում եք անհատ ձեռնարկատերերից, որոնք գործունեություն են ծավալել հակամարտության ընթացքում և դրանից հետո, ապա դուք պարտավոր եք խոսել կանանց մասին, որովհետեև նրանք են ձեր կենդանի մնացած բնակչությունը: Ցեղասպանությունից անմիջապես հետո Ռուանդայի բնակչության 77%-ը կանայք էին: Ուզում եմ ձեզ ներկայացնել իմ հանդիպած անհատ ձեռնարկատերերից մի քանիսին և ձեզ որոշ բաներ պատմել այն ամենից, ինչ նրանք են ինձ սովորեցրել այս տարիների ընթացքում:
2005-ին ես մեկնեցի Աֆղանստան` Financial Times-ի համար մի հոդված գրելու և այնտեղ հանդիպեցի Կամիլային` մի երիտասարդ կնոջ, ով ինձ ասեց, որ մերժել էր միջազգային կազմակերպության հետ աշխատելու առաջարկը, որը նրան ամսական բերելու էր 2000 դոլար` աստղաբաշխական մի գումար այդ համատեքստում: Եվ նա ասաց, որ մերժել է աշխատանքի առաջարկը, որովհետև նա պատրաստվում էր սկսել իր երկրորդ բիզնեսը` գործարար խորհրդատվական ծառայության մատուցումը, որը ողջ Աֆղանստանի մասշտաբով տղամարդկանց բիզնես հմտություններ էր սովորեցնելու: Նա ասաց, որ բիզնեսը իր երկրի ապագայի համար կարող էր վճռորոշ լինել: Քանի որ այս փուլում`միջազգային առաքելություն իրականացնողների հերթական խմբի հեռանալուց հետո, բիզնեսի զարգացումը կօգներ, որ իր երկիրը դեռ բավական երկար ժամանակ խաղաղ և անվտանգ լիներ: Նա նաև ասաց, որ բիզնեսը կարևոր էր մասնավորապես կանանց համար, քանի որ նրանք եկամուտ վաստակելով վաստակում են նաև հարգանք, և փողը դառնում էր հզոր ուժ կանանց համար:
Ես ապշած էի: Ասածս այն է, որ այս աղջիկը, ով երբեք խախաղ պայմաններում չէր ապրել, այժմ “The Apprentice” («Սկսնակ գործարար») հեռուսաշոուի հաղթողի հավակնորդի նման էր խոսում: (Ծիծաղ): Ես նրան հարցրի, «Գրողը տանի, ինչքա՜ն բան գիտեք բիզնեսի մասին: Ինչու՞ եք այդքան տարվել դրանով»: Նա ասաց, «Օ՜ , Գեյլ , իրականում սա իմ երրորդ բիզնեսն է: Իմ առաջին բիզնեսը հագուստի պատրաստման բիզնեսն էր, որը ես սկսել էի «Թալիբան» շարժման ժամանակ: Դա, իրոք, շատ լավ բիզնես էր, քանի որ մենք մեր տարածքի կանանց ապահովում էինք աշխատանքով: Ահա թե ինչպես ես իրականում դարձա անհատ ձեռնարկատեր»:
Միայն մտածեք սրա մասին: Սրանք այն աղջիկներն են, ովքեր ռիսկի էին ենթարկել իրենց ու դարձել տուն պահողներ այն տարիիներին, երբ նույնիսկ չէին կարող փողոց դրուս գալ: Տնտեսական անկման ժամնակահատվածում, երբ մարդիկ վաճառում էին մանկան տիկնիկներ, կոշիկների քուղեր, իրենց պատուհաններն ու դռները, գոյատևելու համար այս աղջիկները շատ մարդկանց կյանքում մեծ դեր խաղացին` սովոմահությունը վերածելով պայքարի: Չէի կարող անտեսել այս պատմությունը, ոչ էլ այս թեման, որովհետև ուր էլ գնայի, հանդիպում էի այսպիսի կանանց, որոնց, թվում էր, ոչ ոք չէր ճանաչում և ոչ էլ ուզում էին ճանաչել:
Ես մեկնեցի Բոսնիա,և շուտով` իմ հարցազրույցներից մեկի ժամանակ, հանդիպեցի Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) պաշտոնյաներից մեկի հետ, ով ասաց. «Գիտե՞ս Գեյլ, իրականում ես չեմ կարծում, որ Բոսնիայում բիզնեսով զբաղվող կանայք կան, բայց մոտակայքում` ճանապարհի այն կողմում, մի կին պանիր է վաճառում: Միգուցե նրանի՞ց հարցազրույց վերցնես»: Ես շարունակեցի հարցազրույցս և մեկ օր անց հանդիպեցի Նարցիսա Կավազովիչին, ով այդ ժամանակ մի նոր գործարան էր բացում Սարաևոյում` պատերազմական նախկին առաջին գծում: Նա սկսել էր իր բիզնեսը` մի լքված ավտոտնակում սավաններ և բարձի երեսներ կարելով, որոնք նա հետո տանում էր ամբողջ քաղաքի շուկաներով , որպեսզի կերակրեր իր ընտանիքի 12-13 անդամներին, ովքեր իրենց հույսը նրա վրա էին դրել: Երբ մենք հանդիպեցինք, նա 20 աշխատող ուներ, որոնցից շատերը կանայք էին, ովքեր դպրոցահասակ երեխաներ ունեին: Եվ այս կնոջ դեպքը դեռ միայն սկիզբն էր: Ես հանդիպեցի կանանց, ովքեր ղեկավարում էին նավթի լուրջ բիզնեսներ, գինու գործարաններ ու նույնիսկ երկրի ամենամեծ գովազդային գործակալությունը:
Այսպիսով այս պատմությունները միասին հայտնվեցին «Հերալդ Թրիբյուն-Բիզնես» պարբերականի շապիկին: Եվ երբ այս ամենը տպագրվեց,ես վազեցի իմ համակարգչի մոտ, որ սրա մասին տեղեկացնեմ ԱՄՀի պաշտոնյային: Եվ ես նրան ասացի. «Եթե անհատ ձեռնարկատերեր փնտելիս լինեք Ձեր հաջորդ ներդրումային համաժողովին մասնակցլու համար, ահա և մի քանի կին ձեռնարկատերեր:
Բայց մի պահ խորհեք սրա մասին: ԱՄՀի պաշտոնյան դժվար թե լիներ այն միակ մարդը, ով կանանց ինքնաբերաբար դասակարգում է որպես «Փոքրամասնություն»: Այսպիսի գիտակցված կամ չգիտակցվախ կանխակալ կարծիքներ գոյություն ունեն ամենուրեք այնպես, ինչպես գոյություն ունեն ապակողմնորոշիչ մտային պատկերները: Երբ տեսնում եք «միկրոֆինանսներ» բառը, ի՞նչ է գալիս ձեր մտքին: Շատ մարդիկ պատասխանում են` կանայք: Իսկ երբ տեսնում եք «անհատ ձեռնարկատեր» բառը, շատ մարդիկ մտածում են` տղամարդիկ: Ինչո՞ւ է դա այդպես: Որովհետև մենք ցածր նպատակներ ենք դնում, մենք կանանց մասին թյուր կարծիք ունենք:
«Միկրոֆինանսները» անհավատալի հզոր զենք է, որ հանգեցնում է ինքնագոհացման և ինքնահարգանքի, բայց մենք պետք է ձերբազատվենք կանանց հետ կապված միկրո-հույսերից և միկրո-հավակնություններից, քանզի կանայք իրենք իրենց հետ մեծ հույսեր են կապում: Նրանք ուզում են միկրոյից անցնել միջինի և մի բան էլ ավել: Եվ շատ երկրներում սա հենց այսպես է: ԱՄՆ-ում կանանց ղեկավարած բիզնեսները մինչև 2018թվականը կստեղծեն 5,5 միլիոն նոր աշխատատեղեր: Հարավային Կորեայում և Ինդոնեզիայում կանայք մոտ կես միլիոն ֆիրմաների սեփականատերեր են: Չինաստանում փոքր բիզնեսի 20%-ը կանանց ձեռքին է: Եվ բոլոր զարգացող երկրների կտրվածքով այդ թիվն 40-50% է կազմում:
Համարյա ուր էլ գնամ հանդիպում եմ հետաքրքիր անհատ ձեռնարկատերերի ովքեր ազատ մուտք են փնտրում դեպի ֆինանսներ, դեպի շուկա և գոյություն ունեցող բիզնես ցանցեր: Նրանց հաճախ անտեսում են, քանի որ նրանց օգնելն ավելի դժվար է: 50,000 դոլլար արժողությամբ վարկ տրամադրելն ավելի ռիսկային է քան թե 500 դոլլար արժողությամբը: Եվ ինչպես վերջերս հայտարարեց Համաշխարհային Բանկը, կանայք մնացել են արտադրողականության թակարդում: Նրանք, ովքեր փոքր բիզնես են վարում, չեն կարողանում ստանալ իրենց բիզնեսն ընդլայնելու համար անհրաժեշտ կապիտալը, իսկ նրանք, ովքեր միկրոբիզնես ունեն, չեն կարողանում աճել:
Վերջերս ես Վաշինգտոնի պետդեպարտամենտում էի և հանդիպեցի մի բիզնեսով տարված անհատ ձեռնարկատիրոջ Գանայից: Նա շոկոլադ էր վաճառում: Նա Վաշինգտոն չէր եկել ողորմություն խնդրելու, ոչ էլ միկրովարկեր փնտրելու: Նա եկել էր լուրջ ներդրումների ակնկալիքներով որպեսզի կարողանա գործարան հիմնադրի և գնի անհրաժեշտ տեխնիկան իր շոկոլադը արտահանելու Աֆրիկա, Եվրոպա, Մերձավոր Արևելք, ու դրանից այն կողմ Սա մի կապիտալ էր, որը կօգներ նրան աշխատանքով ապահովել ոչ միայն 20 հոգու, որ արդեն աշխատում էին իր համար կապիտալ, որ պետք է սնուցող երակ դառնար իր երկրի տնտեսական աճի համար:
Լավ նորությունն այն է, որ մենք արդեն գիտենք, թե ինչն է աշխատում: Տեսությունն ու փորձառական փաստերը արդեն շատ բան են սովորեցրել մեզ: Կարիք չկա, որ մենք լուծումներ հայտագործենք, քանի որ մենք արդեն ունենք դրանք կանխիկ վարկեր եկամուտի և ոչ թե ակտիվների դիմաց վարկեր, որոնց դիմաց գրավի փոխարեն կնքվում են գումարի վերադաձն երաշխավորող պայմանագրեր, քանի որ կանայք հաճախ սեփական հողեր չունեն: Եվ Kiva.org (միկրովարկեր տրամադրող առցանց կազմակերպություն) փաստորեն հիմա փորձարկում է` տրամադրելով մեծ թվով փոքր և միջին վարկեր: Եվ սա ընդամենը սկիզբն է:
Վերջերս շատ նորաձև է դարձել կանանց անվանել «Ձևավորվող շուկան ձևավորող շուկա»: Կարծում եմ հիանալի է: Գիտեք` ինչու: Որովհետև միայն անցած տասնամյակում (սա ասում եմ որպես ֆինանսների ոլորտում աշխատող) ամենաքիչը 500 միլիարդ դոլլար է ծախսվել ձևավորվող շուկաների վրա: Որովհետև ներդրողները հավատացին իրենց ներդրած գումարների վերադարձման հավանականության ներուժին դանդաղած տնտեսական աճի ժամանակահատվածում և այսպես նրանք ստեղծեցին ֆինանսական արտադրանքներ և ֆինանսական նորարարություններ, որոնք զուտ ձևավոևվող շուկաների համար էին:
Ինչքան հիանալի կլիներ, եթե պատրաստ լինեինք մեր բոլոր վերամբարձ բառերը փոխարինել մեր դրամապանակներով և ներդնեինք 500 միլիարդ դոլլար, որը կխթաներ կանանց տնտեսական ներուժը: Պարզապես մտածեք առավելությունների մասին, երբ խոսքը գնում է աշխատանքի և արդյունավետության, զբաղվածության և մանկան սննդի, մայրական մահացության և գրագիտության և շատ այլ բաների մասին: Քանի որ ինչպես Համաշխարհային տնտեսագիտական ֆորումն է նշել, գենդերային հարցերի վրա հիմված թերացումներն ուղղակիորեն փոխկապակցված են տնտեսական մրցունակության աճի հետ: Եվ ամբողջ աշխարհում ոչ մի երկիր ամբողջ աշխարհում չի վերացրել տնտեսական աճին կանանց ու տղամարդկանց մասնակցության անհավասարությունը: Ոչ մի:
Լավ նորությունն այն է, որ սա անհավանական հնարավորություն է: Մենք այնքան աճելու տեղ ունենք: Ուրեմն տեսնում եք, որ խսքը միայն գործը հաջող գլուխ բերելու մասին չէ, այլ գլոբալ աճի և համաշխարհային մակարդակով աշխատատեղերի ստեղծման մասին: Այն մասին, թե որտեղ են ուղղված մեր ներդրումները և թե ինչ աչքերով ենք նայում կանանց: Եվ կանայք այլևս չեն կարող լինել միաժամանակ և՛ բնակչության կեսը, և հատուկ խումբ:
Հաճախ եմ հետաքրքիր զրույցներ ունենում լրագրողների հետ, ովքեր ինձ ասում են «Գեյլ, սրանք, իրոք, հիանալի պատմություններ են: բայց դու իրականում գրում ես բացառիկ դեպքերի մասին»: Այժմ այն ստիպում է ինձ կանգ առնել այստեղ մի քանի պատճառով: Նախ և առաջ, ինչ վերաբերում է բացառություններին, նրանք շատ են և նրանք կարևոր են: Եվ հետո, երբ խոսում ենք տղամարդկանց մասին, ովքեր հաջողակ են մենք իսկապես նրանց համարում ենք կուռքեր, նախաձեռնողներ և նորարարներ, որոնց հետևից ձգտում ենք հասնել: Իսկ երբ խոսում ենք կանանց մասին, նրանք կամ բացառություններ են, որոնց պետք է անտեսել, կամ շեղումներ, որոնց պետք է արհամարհել: Եվ վերջապես, ամբողջ աշխարհում չկա ոչ մի հասարակություն, որ չիրականացնի իր մեծ փոփոխությունները հենց իր բացառությունների շնորհիվ Դե ուրեմն ինչու՞ չենք փառաբանում և վսեմացնում այս փոփոխությունները հրահրողներին և աշխատատեղեր ստեղծողներին, նրանց վերևից նայելու փոխարեն:
Պայքարելու այս գաղափարը շատ անձնական է ինձ համար և շատ դեպքերում փոխել է կյանքս: Մայրս միայնակ մայր էր, ով օրվա ընթացքում աշխատում էր հեռախոսային ընկերությունում իսկ գիշերը պլաստմասե տարաներ էր վաճառում որ ես ունենամ բոլոր հնարավոր շանսերը: Մենք «երկուսը մեկի գնով» կտրոններով էինք առևտուր անում ապառիկով էինք գնումներ կատարում, oգտագործված ապրանքներ էինք գնում, ու երբ նրա մոտ հայտնաբերեցին կրծքի քաղցկեղ 4րդ փուլում, նա այլևս չկարողացավ աշխատել. մենք նույնիսկ դիմեցինք անվճար սննդի կտրոններ ստանալու համար: Եվ երբ ես փնթփնթում էի, ինչպես որ 9-10 տարեկան աղջիկներն են անում, նա ինձ ասում էր. «Սիրելիս, ամբողջ աշխարհի ողբեգությունների սանդղակում քոնը երրորդը չէ:»
Եվ երբ ես դիմում էի բիզնես դպրոց ընդունվելու համար, և հաստատ գիտեի, որ ինձ մոտ չի ստացվի, և իմ ճանաչած մարդկանցից ոչ ոք չէր ընդունվել ես գնացի մորաքրոջս մոտ, ում ամուսինը տարիներ շարունակ դաժանաբար ծեծի էր ենթարկել ու նա վերջապես գլուխն ազատել էր բռնություններով լի ամուսնությունից` միայն իր արժանապատվությունը փրկելու համար: Եվ նա ինձ ասաց «Երբեք այլոց սահմանափակուները մի վերագրիր քեզ»:
Եվ երբ իմ տատիկին, ով Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան է 50 տարի աշխատել էկինոյի ոլորտում, ով հոգ է տարել իմ մասին 13 տարեկանից, բողոքում էի, որ ես հրաժարվել եմ ABC-ի երանելի աշխատանքիցս արտասահմանում հետազոտություն անելու համար, և որ ես էլ երբեք այլ աշխատանք չեմ գտնի, նա ասաց. «Աղջիկս, քեզ երկու բան կասեմ: Նախ Fullbrightից (ուսումնական ծրագիր) երբեք ոչ ոք չի հրաժարվում և հետո McDonald'sը միշտ էլ աշխատողների կարիք ունի: (Ծիծաղ) Դու գործ կգտնես: Հնարավորությունդ բաց մի թող»:
Իմ ընտանիքի կանայք բացառություններ չեն: Այս սենյակի կանայք և նրանք, ովքեր այժմ Լոս Անջելեսում հետուսացույց են դիտում և ամբողջ աշխարհի կանայք բացառություններ չեն: Մենք հատուկ խումբ չենք: Մենք մեծամասնություն ենք: Եվ չափազանց երկար ժամանակ է` մենք թերագնահատում ենք մեզ, իսկ ուիշներն էլ ըստ արժանվույն չեն գնահատում մեզ: ժամանակն է, որ մենք ավելի բարձր նպատակներ ունենանք Երբ խոսքը վերաբերում է կանանց, ավելի շատ ներդրումներ անենք,նպատակին ծառայեցնենք մեր դոլլարները որպեսզի շահեն ամբողջ աշխարհի կանայք:
Մենք կարող ենք փոփոխություն անել և փոփոխություն անել ոչ միայն կանանց համար, այլև համաշխարհային տնտեսության համար, որն սարսափելի զգում է կանանց ավանդի կարիքը: Միասին կարող ենք վստահեցնել բոլորին, որ այսպես կոչված բացառությունները սկսում են ղեկավարել: Երբ մենք ինքներս փոխենք մեր մասին արդեն իսկ ձևավորված կարծիքը մյուսներն էլ կհետևեն մեզ: Եվ ժամանակն է, որ մենք բոլորս մեծ բաների մասին մտածենք:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Կանայք փոքրամասնություն չեն, դե ուրեմն էլ ինչու՞ են նրանց միայն միկրո վարկեր տրամադրում: TEDxի ժամանակ լրագրող Գեյլ Թզեմաչ Լեմոնը փաստարկներ է առաջ քաշում,թե ինչպես է ստացվում, որ կանայք տնտեսական զարգացման թերագնահատված բանալին են` ղեկավարելով հանդերձ ամեն տեսակի ֆիրմաներ` սկսած տնային պայմաններում իրականացվող բիզնեսներից մինչև խոշոր գործարաններ:
Reporter Gayle Tzemach Lemmon writes about women entrepreneurs around the world. Full bio »
Translated into Armenian by YSLU MA translators 2010-2012
Reviewed by Meri Dallakyan
Comments? Please email the translators above.
11:26 Posted: Mar 2011
Views 410,604 | Comments 186
19:07 Posted: Oct 2011
Views 4,389,486 | Comments 341
14:58 Posted: Dec 2010
Views 2,475,994 | Comments 569
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.