Ես արձակագիր եմ: Դա այն է, ինչով ես զբաղվում եմ իմ կյանքում՝ պատմում եմ պատմվածքներ, գրում եմ վեպեր: Եվ այսօր ես ցանկանում եմ ձեզ պատմել մի քանի պատմվածքներ արձակագրության արվեստի մասին, եւ նաեւ որոշ գերբնական արարածների մասին, որոնց "ջինն" են անվանում: Սակայն մինչ դրան անցնելը, թույլ տվեք կիսվեմ իմ անձնական պատմության մի քանի դրվագներով: Իհարկե ես դա կանեմ բառերի օգնությամբ, սակայն կօգտագործեմ նաեւ երկրաչափական մարմին՝ շրջանը: Խոսքիս ընթացքում դուք կառընչվեք մի քանի շրջանների:
Ես ծնվել եմ Ստրասբուրգում, Ֆրանսիայում թուրքական ընտանիքում: Որոշ ժամանակ անց ծնողներս բաժանվեցին միմյանցից եւ ես վերադարձա Թուրքիա մորս հետ: Այդ պահից ի վեր ես մեծացել եմ որպես միայնակ մոր միակ երեխա: Վաղ 1970-ականներին, Անկարայում, դա մի քիչ արտասովոր երեւույթ էր: Մեզ շրջապատող հարեւանությունը լի էր բազմանդամ ընտանիքներով, որտեղ հայրերն էին ղեկավարում ընտանիքը: Այսպիսով, ես մեծանում էի՝ տեսնելով բաժանված մորս նահապետական միջավայրում: Փաստորեն, ես մեծացել եմ ծանոթանալով կանանց երկու տեսակներին: Մի կողմից մայրս էր՝ լավ կրթված, աշխարհիկ, ժամանակակից, արեւմտյան արժեքներով թուրք կին: Իսկ մյուս կոզմից՝ տատիկս, ով նույնպես շատ հոգատար էր իմ նկատմամբ, սակայն ավելի հոգեւոր արժեքներով, քիչ կրթված եւ, իհարկե, ավելի քիչ ռացիոնալ: Նա մի կին էր, ով բախտ էր գուշակում սուրճի բաժակով եւ խորհրդավոր պատկերներ ստանում հալեցված մոմից, չար աչքը քշելու համար:
Շատերն էին գալիս տատիկիս այցելության՝ խիստ պզուկոտ երեսներով մարդիկ կամ խիլերով՝ ձեռքների վրա: Ամեն անգամ տատիկս ինչ-որ բառեր էր արտասանում արաբերեն, վերցնում էր մի կարմիր խնձոր եւ խոցում էր այն վարդի փշերով այնքան քանակությամբ, ինչքան խիլ ցանկանում էին վերացնե մաշկի վրայից: Այնուհետեւ, նա մեկ առ մեկ այդ փշերը մուգ թանաքով նկարած օղակի մեջ էր առնում: Մեկ շաբաթ անց հիվանդը գալիս էր հետագա զննմանը: Հիմա ես գիտեմ, որ չպետք է խոսեմ այսպիսի բաների մասին գիտնականների լսարանի դիմաց, սակայն ճշմարտությունը կայանում է նրանում, որ այն բոլոր մարդկանց, ովքեր դիմում էին իմ տատիկին մաշկային խնդիրներով, ես չեմ տեսել, որ ետ գնան դժգոհ կան չբուժված: Ես հարցնում էի տատիկիս, թե ինչպես է նա անում դա: Արդյո՞ք դա աղոթքի ուժն էր: Ի պատասխան նա ասում էր. "Այո՛, աղոթքը օգնում է: Սակայն դու պետք է գիտենաս նաեւ շրջագծերի ուժի մասին":
Տատիկիցս, բացի բազմաթիվ դասերից, որ սովորել եմ, մի շատ թանկագին դաս եմ առել: Դա այն է, որ եթե ցանկանում ես ոչնչացնել որեւէ մի բան քո կյանքում, լինի դա բշտիկ, թերություն, կամ մարդկային հոգի, ապա դու պետք է շրջափակես այն հաստ պատերով: Եվ այն ներսից կչորանա: Հիմա մենք բոլորս ապրում ենք, կարծես թե, մի սոցիալական եւ մշակությաին շրջագծի մեջ: Այո, մենք բոլորս: Մենք բոլորս ծնվում ենք մի որոշակի ընտանիքում, պատկանում ենք որոշակի ազգությանը եւ դասի: Սակայն, եթե մենք չունենայինք որեւէ կապ մեզ պարգեւած արտաքին աշխարհների հետ, ապա մեզ էլ կարող էր սպառնալ ներսից չորանալու վտանգը: Մեր երեւակայությունը կնեղանար: Մեր սրտերը կփոքրանային: Մեր մարդկությունը կթառամեր, եթե մենք երկար ժամանակ զերծ մնայինք մեր մշակութային բոժոժներից: Մեր ընկերները, հարեւանները, գործընկերները, ընտանիքի անդամները՝ մեզ մոտիկ բոլոր մարդիկ, եթե նմանվեին մեզ, ապա մենք շրջապատված կլինեինք մեր հայելեպատկերներով:
Եվս մի բան, ինչ անում են տատիկիս պես կանայք Թուրքիայում՝ նրանք ծածկում են հայելիները թավշյա կտորով կամ կախում են պատից այնպես, որպեսզի պատկերը ետեւի կողմից արտացոլվի: Դա հին արեւմտյան սովորույթ է, հիմնված այն հավատքի վրա, որ մարդու համար առողջարար չէ շատ ժամանակ անց կացնել հայելու դիմաց: Ճակատագրի հեգնանքով, նման հայացքների տեր մարդիկ, որոնք ապրում են համայնքներում, հանդիսանում են ամենամեծ վտանգը ժամանակակից գլոբալիզացվող աշխարհում: Եվ դա տեղի է ունենում ամենուրեք՝ լիբերալների եւ պահպանողականների, ագնոստիկների եւ հավատացյալների, հարուստների եւ աղքատների շրջաններում, Արեւելքում եւ Արեւմուտքում: Մենք տենչում ենք կազմել կլաստերներ, որոնք հիմնված են նմանության վրա եւ այնուհետեւ հորինել կարծրատիպեր այլ կլաստերներին պատկանող մարդկանց մասին: Իմ կարծիքով, միակ ձեւը հաղթահարելու այս մշակութային գետտոները՝ դա արձակագրության արվեստի միջոցով է: Պատմվածքները չեն կարող քանդել սահմանները, սակայն նրանք կարող են լրացնել բացթողումները մեր մտավոր պատերի մեջ: Եվ ահա այդ բացթողումների միջոցով մենք կարող ենք լուաբանել այլ ոլորտներ եւ նույնիսկ համակրել նրան, ինչ տեսնում ենք:
Ես սկսել եմ գրել 8 տարեկանից: Մի օր մայրս եկավ տուն բերելով մի փիրուզագույն օրագիր եւ հարցրեց. արդյո՞ք ես կցանկանայի օրագիր պահել: Երբ նայում եմ ետ, կարծում եմ, որ նա թեւթեւակիորեն անհանգստացած էր իմ հոգեկան վիճակի մասին: Ես անըդհատ պատմվածքներ էի պատմում տանը, ինչը միանշանակ լավ էր, սակայն ես այն պատմում էի իմ երեւակայական ընկերներին, ինչը միանշանակ վատ էր: Ես ինքնամփոփ երեխա էի, այն առումով, որ խոսում էի գունավոր մատիտների հետ եւ ներողություն խնդրում առարկաներից, երբ զարկվում էի նրանց: Այսպիսով մայրս մտածում էր, որ ինձ համար լավ կլինի, եթե ես գրի առնեմ իմ առօրյա բացահայտումներն ու զգացմունքները: Սակայն նա չգիտեր, որ ես իմ կյանքը համարում էի սարսափելի ձանձրալի, եւ վերջին բանը, ինչի մասին ես կցանկանայի գրել՝ դա իմ մասին է: Փոխարենը՝ ես սկսեցի գրել իմ շրջապատի մարդկանց մասին եւ այն իրադարձությունների, որոնք երբեք տեղի չէին ունեցել: Եվ դա դարձավ իմ ամբողջ կյանքի իմաստը՝ պատմվածքներ գրելը: Ամենասկզբից էլ արձակագրությունը իմ համար ինքնակենսագրական դրսեւորում էր, քան տրանսցենդենտալ ճամփորդություն դեպի այլ կյանքեր, այլ հնարավորություններ: Խնդրելու եմ, որ մի քիչ համբերությամբ զինվեք: Ես կնկարեմ մի շրջագիծ եւ քիչ ուշ կանրադառնամ դրան:
Հետ գնանք իմ պատմությանը, այդ ժամանակահատվածում, մեկ այլ բան էլ կատարվեց: Մայրս դարձավ դիվանագետ: Եվ ես այս փոքր, սնոտիապաշտ, միջին խավին պատկանող հարեւանությունից, որտեղ ապրում էր տատիկս, տեղափոխվեցի ահա այս հիասքանչ Մադրիդի միջազգային դպրոցը, որտեղ միայն ես էի թուրք: Այնտեղ ես առաջին անգամ առընչվեցի «արտասահմանյան ներկայացուցիչ» հասկացության հետ: Մեր դասարանում սովորում էին տարբեր ազգություններին պատկանող երեխաներ: Այնուամենայնիվ, այս բազմազանությունը անքան էլ չհանգեցրեց կոսմոպոլիտ, հավասարազոր ժողովրդավարության մեր դասարանում: Հակառակը՝ այն ստեղծում էր մի մթնոլորտ, որտեղ ամեն երեխա դիտարկվում էր ոչ թե առանձին անհատ, այլ մի մեծ բանի ներկայացուցիչ: Մենք կարծես փոքր ՄԱԿ-ը լինեինք, ինչը շատ զվարճալի էր, հաշվի չառնելով այն բացասական պահերը, որոնք պատահում էին տվյալ ազգության կամ հավատքի տեր մարդու հետ: Այս կամ այն երեխան հաճախ դառնում էր անվերջ ծաղրանքի առարկա եւ կռիվների մեջ էր ընկնում : Եվ ես դա լավ գիտեի, քանզի այն ժամանակ, երբ ես հաճախում էի այդ դպրոցը, իմ երկրում ռազմական հեղաշրջություն էր տեղի ունենում՝ իմ ազգությանը պատկանող մի մարդ ատրճանակով քիչ էր մնացել սպաներ Հռոմի Պապին եւ Եվրատեսիլի ժամանակ Թուրքիան զերո միավոր էր հավաքել: /Ծիծաղ/
Այդ օրերին ես հաճախ էի բացակայում դասերից եւ երազում էի դառնալ նավաստի: Այնտեղ ես առաջին անգամ զգացի նաեւ մշակութային կարծրատիպերի դառնությունը: Մյուս երեխաները ինձ հարցնում էին «Կեսգիշերյան Էքսպրես» ֆիլմի մասին, որը ես չէի տեսել: Իրենք հետաքրքրվում էին, թե օրական քանի սիգարետ եմ ծխում, քանզի կարծում էին, որ բոլոր թուրքերը մոլի ծխողներ են: Եվ նրանք զարմանում էին, թե որ տարիքից սկսած ես պետք է սկսեմ ծածկել գլուխս: Այսպիսով, ես եկա այն եզրակացության, որ իմ երկրի մասին կան երեք կարծրատիպեր՝ քաղաքականությունը, սիգարետները եւ գլխաշորը: Իսպանիայից հետո մենք տեղափոխվեցինք Հորդանան, Գերմանիա եւ կրկին Անկարա: Ամենուր ես զգում էի, որ իմ երեւակայությունը այն միակ ճամպրուկն է, որը կարող եմ տեղափոխել ինձ հետ: Պատմվածքները ինձ ընձեռում էին կենտրոնացված լինելու, շարունակականության եւ հաջորդականության զգացում՝ սրանք այն երեք բաները էին, ինչի կարիքը ես միշտ զգում էի:
Երբ ես քսան տարեկան էի, տեղափոխվեցի Ստամբուլ՝ քաղաք, որը պաշտում եմ: Ես ապրում էի շատ կենսախինդ, բազմազան միջավայրում, որտեղ ես գրեցի իմ վեպերից մի քանիսը: Ես Ստամբուլում էի, երբ տեղի ունեցավ 1999 թ.-ի երկրաշարժը: Երբ առավոտյան ժամը 3-ին դուրս վազեցի տնից, աչքիս զարնվեց մի այնպիսի տեսարան, որ ինձ գամեց տեղումս: Մի տեղացի նպարավաճառ ունեինք՝ մի դժկամ, ծեր մարդ, ով երբեք ոգելից խմիչք չէր վաճառում եւ երբեք չէր խոսում հանրության թերմացքների հետ: Նա նաստած էր մի տրանսվիստիտի կողքին, ով մի երկար ու սեւ կեղծամ էր հագել ու թարթիչների սեւաներկը ծորում էր ներքեւ նրա այտերի վրայով: Ես տեսա, թե ինչպես այդ մարդը դողացող ձեռքերով բացեց սիգարետի տուփը եւ հյուրասիրեց մեկը նրան: Գիշերային երկրաշարժի այդ պատկերը մինչեւ հիմա հիշողությանս մեջ է՝ պահպանողական նպարավաճառը եւ լացող տրանսվիստիտը միասին ծխում էին նստած մայթի վրա: Մահվան եւ կործանման առջեւ մեր երկրային տարբերություններ ցնդում են եւ բոլորս միասնական ենք դառնում, նույնիսկ, եթե դա տեւում է մի քանի ժամ: Սակայն ես միշտ հավատացել եմ, որ պատմվածքները նույնպես կարող են նման ազդեցություն ունենալ մեր վրա: Չեմ ասում, որ արձակագրությունը ունի նույն կշիռը, ինչ երկրաշարժը: Սակայն լավ վեպ կարդալուց, մենք թողնում ենք մեր փոքրիկ, հարմարավետ բնակարանները ետեւում եւ միայնակ դուրս ենք գալիս գիշերվա խավարի մեջ ու սկսում ենք ծանոթանալ այնպիսի մարդկանց հետ, ում երբեւէ չենք հանդիպել նախկինում կամ գուցե, ում նկատմամբ կողմնակալ ենք եղել:
Այս դեպքից քիչ անց, ես սկսեցի հաճախել կանանց քոլեջը Բոստոնում այնուհետեւ՝ Միչիգանինում: Ես ավելի շատ զգում էի ոչ թե աշխարհագրական փոփոխություններ, այլ լեզվական: Ես սկսեցի գրել պատմվածքներ անգլերեն լեզվով: Ես ոչ էմիգրանտ եմ, ոչ փախստական եւ ոչ էլ աքսորյալ: Ինձ հարցնում էին. ինչու՞ եմ ես անում դա: Փոխելով լեզուները ես հնարավորություն եմ ստանում վերաստեղծելու ինքս ինձ: Ես սիրում եմ գրել թուրքերեն լեզվով, որն իմ համար շատ պոետիկ եւ զգացմունքային է: Եվ ես սիրում եմ գրել անգլերեն լեզվով, որը իմ համար շատ մաթեմատիկական է եւ բանական: Ես տարբեր տեսակի կապվածություն եմ զգում երկու լեզուների նկատմամբ: Ինձ համար անգլերենը՝ ինչպես մնացած միլիոնավոր մարդկանց համար այս աշխարհում, համընդհանուր ընդունված լեզու է: Երբ ինչ-որ մի լեզվի մեջ սկսնակ ես, ապա ստացվում է, որ դու ապրում ես անընդհատ եւ հավիտենական հիասթափություն: Քանզի, որպես սկսնակ, մենք միշտ ցանկանում ենք ասել ավելին, ավելի լավ կատակներ անել, ավելի լավ բաներ ասել: Բայց ստացվում է, որ մենք քիչ ենք արտահայտվում, քանի որ մի մեծ անդունդ կա մտքի եւ խոսքի միջեւ: Եվ այդ անդունդը շատ վախեցնող է: Սակայն, եթե մենք հաղթահարենք այդ վախը, այն խթան կարող է դառնալ: Սա այն է, ինչ ես բացահայտեցի Բոստոնում ՝ հիսաթափությունը շատ խթանիչ է:
Այդ ժամանակ տատիկս, ով հետեւում էր կյանքիս ընթացքին, աճող անհանգստությամբ սկսեց ներառել իր աղոտքների մեջ այն, որ ես շուտ ամուսնանամ, այնպես որ ես կարողանամ հաստատվեմ մեկ տեղ, եւ ընդմիշտ: Եվ քանի որ Աստված շատ է սիրում տատիկիս, ես ամուսնացա: /Ծիծաղ/ Սակայն մի տեղ հաստատվելու փոխարեն, ես տեղափոխվեցի Արիզոնա: Եվ քանի որ իմ ամուսինն էլ է Ստամբուլից, ես սկսեցի հերթափոխել կյանքը Արիզոնայում եւ Ստամբուլում: Աշխարհի այս երկու տեղերը շատ են տարբերվում միմյանցից: Կարծում եմ, իմ մի կեսը միշտ եղել է քոչվոր՝ ֆիզիկապես թե հոգեպես: Պատմվածքները միշտ ուղեկցում են ինձ, միաձուլ պահելով իմ բոլոր մասնիկներն ու հիշողությունները՝ դրանք գործում է ինչպես էկզիստենցիալ սոսինձ:
Որքան էլ շատ եմ սիորւմ պատմվածքներ, վերջերս սկսել եմ մտածել այն մասին, որ նրանք կորցնում են իրենց կախարդանքը: "եթե" կամ "երբ" պատմությունը դիտվում է ավելին, քան որպես պատմություն: Սրա մասին ես կցանկանայի, որ բոլորս միասին մտածենք: Երբ իմ առաջին պատմվածքը հրատարակվեց Ամերիկայում, շատ հետաքրքիր դիտողություն լսեցի մի գրական քննադատի կողմից: "Ինձ դուր է գալիս Ձեր գիրքը", ասաց նա, "սակայն ես կցանկանայի, որ Դուք գրեք այն այլ կերպ": /Ծիծաղ/ Ես հարցրեցի նրան, թե ինչ նկատի ունի այդպես ասելով: Նա պատասխանեց. "Տեսեք: Գրքում այնքան շատ իսպանական, ամերիկյան, լատինամերիկյան կերպարներ կան, եւ ընդամենը մեկ թուրք կերպար կա, այն էլ տղամարդ": Քանի որ վեպի իրադարձությունները տեղի էին ունենում Բոստոնի համալսարանում, իմ համար նորմալ էր, որ այլազգի կերպարները շատ պիտի լինեն, քան թուրքերը: Սակայն ես հասկացա ինչ էր փնտրում իմ քննադատը: Ինչպես նաեւ հասկացա, որ շարունակելու եմ հիասթափեցնել նրան: Նա ցանկանում էր տեսնել իմ ինքնության դրսեւորումը: Գրքում նա փնտրում էր թուրք կնոջ կերպար, որովհետեւ այն ես էի:
Հաճախ ենք խոսում այն մասին, թե ինչպես պատմվածքները փոխում են աշխարհը: Սակայն մենք նաեւ պետք է տեսնենք, թե ինչպես է ինքնության քաղաքականությունը ազդում այն բանի վրա, թե ինչպես են պատմվածքները տարածվում, ընթերցվում եւ վերանայվում: Շատ հեղինակներ են զգում այս ճնշումը, սակայն ոչ-Արեւմտյան հեղինակները այդ ավելի շատ են զգում: Եթե դու կին գրող ես մահմեդական աշխարհից, ինչպիսին ես եմ, ապա քեզանից ակնկալում են, որ դու գրես պատմվածքներ մահմեդական կանանց մասին, եւ նախընտրելի է՝ դժբախտ մահմեդական կանանց դժբախտ պատմություններ: Քեզանից սպասում են, որ դու գրես տեղեկատվական, կծու եւ տիպիկ պատմություններ, եւ շրջանցես փորձնական եւ ավանգարդ ոճով աշխատող քո արեւմտյան գործընկերներին: Այն, ինչ ես զգացել էի մանուկ հասակում Մադրիդի դպրոցում, ներկայումս կատարվում է գրական աշխարհում: Գրողներին չեն դիտարկում որպես անկախ ստեղծագործող անձիք, այլ դիտարկում են որպես իրենց մշակույթի ներկայացուցիչներ: Մի քանի հեղինակներ Չինաստանից, մի քանիսը՝ Թուրքիայից, մի քանիսը՝ Նիգերիայից: Մեզանից բոլորից էլ սպասում են, որ ունենանք որեւէ հատկանշական բան, եթե ոչ բնորոշ:
Արձակագիր Ջեյմս Բոլդուինին 1984 թ.-ի հարցազրույցերից մեկի ժամանակ բազմիցս հարց էին ուղղել համասեռամոլության մասին: Երբ լրագրողը փորձում էր մի քանի անգամ մատնանշել այն փաստը, որ նա գեյ գրող է, Բոլդուինը ընդհատեց նրան եւ ասաց. "Մի՞ թե չեք տեսնում: Իմ մեջ ոչ մի արտասովոր բան չկա, որ տարբերակի ինձ ուրիշներից, եւ ուրիշների մեջ էլ չկա ոչ մի բան, ինչ չունեմ ես": Երբ ինքնության քաղաքականությունը փորձում է պիտակներ դնել մեր վրա, վտանգվում է մեր երեւակայության ազատությունը: Գոյություն ունի մի անորոշ կատեգորիա, որը կոչվում է բազմամշակույթային գրականություն, որտեղ արեւմտյան աշխարհից դուրս բոլոր հեղինակները հավաքված են միասին: Երբեք չեմ մոռանա իմ առաջին բազմամշակույթային ընթերցանությունը Հարվարդի հրապարակում 10 տարի առաջ: Երեք հեղինակներով էինք՝ մեկը Ֆիլիպիններից, ես՝ Թուրքիայից, եւ մյուսը՝ Ինդոնեզիայից -- ինչպես անեկդոտներում, գիտեք: /Ծիծաղ/ Մեզ համախմբել էր ոչ թե այն պատճառը, որ մենք գրում էինք նույն գեղարվեստական ոճով կամ գրական ճաշակով: Մեզ համախմբել էր մեր անձնագրերը: Բազմամշակույթային հեղինաներից սպասում են, որ իրենք գրեն իրական պատմություններ, ոչ այնքան հորինվածքներ: Հորինվածքին ֆունկցիա է վերագրվում: Այդ կերպ՝ ոչ միայն հեղինակներին, այլ նաեւ հորինված կերպարներին, որպեսզի իրենք դառնան որեւէ մեծ բանի ներկայացուցիչներ:
Սակայն պետք է ավելացնեմ նաեւ, որ պատմվածքի մեջ ավելին տեսնելու միտումը չի գալիս միայն Արեւմուտքից: Այն գալիս է ամեն տեղից: Առաջին անգամ ես դա զգացի 2005-ին, երբ ինձ կանգնեցրեցին դատարանի առաջ իմ հորինած կերպարների ասած խոսքերի դիմաց պատասխան տալու համար: Ինձանից սպասում էին, որ ես պետք է գրեմ կառուցողական, բազմաշերտանի մի վեպ հայ եւ թուրք ընտանիքների մասին՝ կնոջ աչքերով դիտարկված: Իմ միկրո պատմությունը մակրո կարեւորություն ձեռք բերեց, երբ ինձ հետապնդում էին: Ոմանք քննադատում էին ինձ, մյուսները ՝ բարձր գնահատում հայ-թուրքական հակամարտության մասին գրելու համար: Երբեմն իմ մոտ ցանկություն էր առաջանում երկու կողմերին էլ հիշեցնել որ դա ուղղակի հորինվածք է: Դա ուղղակի մի պատմություն է: Եւ երբ ես ասում եմ "ուղղակի պատմություն", ես չեմ փորձում թերակշռել իմ աշխատանքը: Ես ցանկանում եմ սիրել եւ մեծաբանել արձակագրությունը դրա բուն էության համար, այլ ոչ թե այն բանի համար ինչ դրանից կստացվի:
Գրողները իրավասու են արտահայտելու իրենց քաղաքական տեսանկյունը, եւ կան շատ լավ քաղաքական վեպեր այդ ոճում, սակայն արձակագրության լեզուն դա ամենօրյա քաղաքականության լեզուն չէ: Չեխովն ասել է. "Խնդրի լուծումը եւ ճիշտ հարցադրումը բոլորովին տարբեր բաներ են: Եւ միայն վերջինս է ընկնում հեղինակի պատասխանատվության տակ": Ինքնության քաղաքականությունը բաժանում է մեզ: Արձակագրությունը՝ միաբանում: Մեկը կարեւորում է անխտիր ընդանրացումները, մյուսը՝ մանրամասները: Մեկը կառուցում է սահմաններ, իսկ մյուսը չի ճանաչում սահմաններ: Ինքնության քաղաքականությունը կարծես թե կառուցված է կարծր աղյուսներից: Իսկ արձակագրությունը նման է հոսող ջրի:
Օսմանյան ժամանակաշրջանում կային թափառաշրջիկ պատմասացներ, որոնց անվանում էին մեդդահներ: Նրանք գնում էին սրճելու սրահներ, պատմվածքներ պատմում ունկնդիրներին՝ շատ անգամ հորինելով այդ պատմվածքները հենց տեղում: Ամեն նոր կերպարին ներկայացնելու համար մեդդահը փոխում էր իր ձայնը, ընդօրինակելով այդ կերպարը: Բոլորը կարող էին գնալ եւ լսել նրանց՝ հասարակ մարդիկ, նույնիսկ սուլթանը, մահմեդականները, ոչ մահմեդականները: Պատմվածքները սփռվում էին սահմաններից այն կողմ: Օրինակ՝ Հոջա Նասրեդդինի հեքիաթների նման, որոնք շատ տարածված էին ամբողջ Մերձավոր Արեւելքի տարածքում, հյուսիսային Աֆրիկայում, Բալկաններում եւ Ասիայում: Այսօր պատմվածքները շարունակում են հաղթահարել սահմանները: Երբ խոսում են Պաղեստինի եւ Իսրայելի քաղաքական գործիչները, սովորաբար նրանք միմյանց չեն լսում: Սակայն պաղեստինցի ընթերցողը մինչեւ հիմա կարդում է հրեա հեղինակի գրքերը, եւ հակառակը՝ միանալով եւ կարեկցելով պատմողին: Գրականությունը տանում է մեզ անդին: Եթե այն անկարող է դա անել, ապա դա վատ գրականություն է:
Գրքերը փրկեցին ինտրովերտ, ամաչկոտ աղջկան, ինչպիսին ես էի ժամանակին: Սակայն ես նաեւ ծանոթ եմ գրքերի ֆետիշացման վտանգին: Երբ բանաստեղծ եւ միստիկ, Ռումին հանդիպեց իր հոգեւոր ուղեկցին՝ Շամզին Թավրիզից, առաջին իսկ բանը ինչ նա արեց՝ այն էր, որ նետեց Ռումիի գրքերը ջուրը նայելով, թե ինչպես են տառերը անհետանում ջրի մեջ: Սուֆիստները ասում են. "Այն գիտելիքը, որը չի տանում քեզ անդին ավելի մեծ չարիք է, քան անտեղյակությունը": Ժամանակակից մշակույթային գետտոների խնդիրը չի կայանում գիտելիքի պակասի մեջ: Մենք միմյանց մասին շատ բաներ գիտենք, կամ էլ կարծում ենք, որ գիտենք: Սակայն այն գիտելիքը, որը չի տանում մեզ անդին դարձնում է մեզ հեռավոր եւ մեկուսացված: Կա մի փոխաբերություն, որը ես շատ եմ սիրում. կյանքը նման է կողմնացույցի՝ կողմնացույցի մի ոտքը անշարժ է, ամրացված է մի տեղում: Մինչդեռ, մյուս ոտքը անընդհատ շարժման մեջ է գտնվում, լայն շրջան գծում: Այդպիսին է նաեւ իմ արձակագրությունը: Մի մասը արմրացված է Ստամբուլում ամուր թուրքական արմատներով: Իսկ մյուս մասը ճանապարհորդում է ամբողջ աշխարհով մեկ՝ կապելով իրար հետ այլ մշակույթները: Այս առումով, ինձ հաճելի է այն միտքը, որ իմ արձակագրությունը ինչպես տեղական է, այնպես էլ համաշխարհային, այստեղից եւ ամենուրեքից:
Նրանք, ովքեր եղել են Ստամբուլում, հավանաբար տեսել են Թոփկափի պալատը, որը եղել է Օսմանյան սուլթանների նստավայրը ավելի քան 400 տարվա ընթացքում: Պալատում, քիչ այն կողմ սիրելի հարճերից, կա մի տեղ, որը կոչվում էր Ջիննի ապաստարան: Այն գտնվում է շենքերի միջեւ: Այս հասկացությունը ինձ շատ է ոգեւորում: Սովորաբար մենք անվստահույամբ ենք լցված նման երեւույթների նկատմամաբ, որոնք ինչ որ բաների արանքներում են: Մենք դրանք դիտարկում ենք, որպես ապաստարան գերբնական արարածների համար՝ ինչպիսին ջինն է, ով կարծես ծխից լինի եւ մարմնավորում է խուսափողականությունը: Սակայն նման ապաստարանների առավել կարիքը զգում են գրողներն ու նկարիչները: Երբ ես ստեղծագործում եմ ես խրախուսում եմ խուսափողականությունն ու փոփոխականությունը: Ինձ դուր է գալիս այն միտքը, որ ես չգիտեմ, թե ինչ կկատարվի 10 էջ հետո: Ես սիրում եմ, երբ իմ կերպարները զարմացնում են ինձ: Ես միգուցե գրեմ մի մահմեդական կնոջ մասին վեպերիցս մեկում: Եվ հավանաբար այն կստացվի մի շատ երջանիկ պատմություն: Մյուս գիրքը ես միգուցե կգրեմ մի գրավիչ, համասեռամոլ նորվեգացի պրոֆեսորի մասին: Եթե պատմությունները բխում են մեր սրտերից, մենք կարող ենք գրել ցանկացած բանի մասին:
Օդրի Լորդը մի անգամ ասել է. <<Մեծերից մեկը սովորեցրել է մեզ ասել՝ Ես մտածում եմ, ուստի ես ապրում եմ>>: Իսկ նա առաջարկեց՝ <<Ես զգում եմ, ուստի ես ազատ եմ>>: Իմ կարծիքով դա պարադիգմայի հիանալի փոփոխություն է: Սակայն, ինչու՞ այսօր ստեղծագործական գրության դասընթացների ժամանակ առաջին իսկ բանը, ինչ ուսուցանում են ուսանողներին՝ դա գրել այն, ինչի մասին գիտես: Թերեւս, դա բոլորովին էլ ճիշտ ուղի չէ սկսնակների համար: Երեւակայական գրականությունը պարտադիր չի լինի նրա մասին, թե ով ենք մենք կամ ինչ մենք գիտենք, կամ ինչպիսին է մեր ինքնությունը: Մենք պետք է սովորեցնենք երիտասարդներին եւ ինքներս մեզ բացել մեր սրտերը եւ գրել նրա մասին, ինչ զգում ենք: Մենք պետք է դուրս գանք մեր մշակույթային գետտոներից եւ ուսումնասիրենք ուրիշինը:
Ի վերջո, պատմությունները նման են պտտվող դերվիշների, ովքեր շրջանակներ են գծում իրենց պտույտներով: Նրանք միավորում են ողջ մարդկությունը, անկախ ինքնությունից: Դա լավ լուր է: Ես կցանկանայի ավարտել իմ ելույքը մի հին սուֆիստական բանաստեղծությամբ. <<Արի՛, ե՛կ գոնե մեկ անգամ ընկերներ դառնանք , ե՛կ հեշտացնենք յուրաքանչուրիս կյանքը, ե՛կ սիրվենք եւ սիրենք, մե՜կ է, երկիրը ոչ ոքիս չի մնաու>>:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Պատմություններ լսելը ճկում է մեր երեւակայությունը իսկ պատմելը՝ թույլ է տալիս մեզ թռիչք կատարել մշակույթային սահմաններից այն կողմ, անցնել տարբեր փորձությունների միջով, զգալ մյուսների ապրումները: Էլիֆ Շաֆակը ներկայացնում է այն պարզ գաղափարախոսությունը, որ գեղարվեստական արձակագրությունը կարող է հաղթահարել ինքնության քաղաքականությունը:
Elif Shafak explicitly defies definition -- her writing blends East and West, feminism and tradition, the local and the global, Sufism and rationalism, creating one of today's most unique voices in literature. Full bio »
Translated into Armenian by Luiza Hakobyan
Reviewed by Kristine Sargsyan
Comments? Please email the translators above.
18:49 Posted: Oct 2009
Views 4,140,223 | Comments 759
17:36 Posted: Aug 2007
Views 305,939 | Comments 67
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.