Այսպիսով, կյանքումս ես շատ ձկների եմ ճանաչել: Բայց սիրել եմ միայն երկուսին: Առաջինը, որը ավելի շատ նման էր կրքոտ սիրավեպի: Դա մի գեղեցիկ ձուկ էր, համեղ, տեքստուրայով, մսոտ, կերակրացանկի լավագույն վաճառվողներից: Հիանալի ձուկ էր: (Ծիծաղ) Դեռ ավելին, դա բուծված էր համաձայն կենսունակության ամենաբարձր չափանիշներին: Այնպես որ քեզ կարող էիր միանգամայն լավ զգալ այն վաճառելիս:
Ես այս գեղեցկուհու հետ անձնական հարաբերության մեջ էի մի քանի ամիս: Մի օր էլ, զանգահարեց ընկերության նախագահը և հարցրեց, թե արդյոք մի միջոցառման ժամանակ ես ելույթ կունենամ ձկնաբուծարանի կենսունակության մասին: «Անպայման», ասացի ես: Ահա մի ընկերություն, որը փորձում է լուծել մեր խոհարարների համար աներևակայելի դարձած այս խնդիրը: Ինչպե՞ս պահենք ձուկը մեր կերակրացանկերում:
Նախորդ 50 տարիների ընթացքում, մենք ծովերում ձուկ էինք որսում այնպես, ինչպես հատում էինք անտառները: Դժվար է նկարագրել ավիրվածության չափը: Խոշոր ձկների 90 տոկոսը, այն տեսակները, որ մենք սիրում ենք` թյուննոսը, վահանաձուկը, սաղմոսաձուկը, սղոցաձուկը, ոչնչացման եզռին են: Համարյա ոչինչ չի մնացել: Անպես որ, լավ է դա թե վատ, ջրային տնտեսությունը, ձկնաբուծությունը մեր ապագայի մասն է կազմելու: Դրա դեմ շատ փաստարկներ կան: Ձկնաբուծարաններն աղտոտում են բնությունը: Դե գոնե մեծամասնությունը, եվ դրանք անարդյունավետ են: Վերցնենք, օրինակ, թյուննոս ձուկը: Մի մեծ թերություն: Թյունայի կերակրի փոխարկման հարաբերությունը 15-ը մեկի է: Սա նշանակում է, որ մեկ ֆունտ թյուննոս ստանալու համար հարկավոր է տասնհինգ ֆունտ վայրի ձուկ: Այնքան էլ կայուն չէ: Եվ համն էլ այդքան լավը չէ:
Եվ ահա, վերջապես մի ընկերություն, որ փորձում էր դա ճիշտ ձևով անել: Ես ցանկանում էի նրանց աջակցել: Միջոցառումից մեկ օր առաջ Ես զանգահարեցի այդ կազմակերպության հասարակայնության հետ կապերի ղեկավարին: Անվանենք նրան Դոն:
«Դոն», ասացի ես, «ճշտենք փաստերը. դուք հայտնի եք նրանով, որ ձկներին աճեցնում եք հեռու ծովում, դուք չեք աղտոտում»:
«Ճիշտ է» ասաց նա. «մենք այնքան հեռու ենք, որ մեր ձկների թափոնը բաշխվում է, այլ ոչ թե կենտրոնանում մի տեղ»: Եվ հետո նա ավելացրեց, «Մենք ինքներս մեզանով մի աշխարհ ենք: Կերակրի փոխարկման հարաբերությու՞նը: 2.5-ը մեկի է», ասաց նա: «Լավագույնը բիզնեսում»:
2.5-ը մեկի, հրաշալի է: «2.5-ը մեկ ի՞նչ: Ինչո՞վ եք կերակրում»:
«Բնակայուն սպիտակուցներ», ասաց նա:
«Հրաշալի է», ասացի ես: Ու անջատեցի հեռախոսը: Եվ այդ գիշեր, անկողնում պառկած, ես մտածում էի: «Գրողը տանի, ի՞նչ է նշանակում բնակայուն սպիտակուց» (Ծիծաղ)
Այսպիսով հաջորդ օրը, միջոցառումից անմիջապես առաջ ես զանգահարեցի Դոնին: Ես ասացի. «Դոն, բնակայուն սպիտակուցների ի՞նչ օրինակներ կան»:
Նա ասաց, որ չգիտի ու կհարցնի: Դե, ես զանգահարեցի ընկերության մի քանի աշխատողների: Ոչ ոք չկարողացավ ճիշտ պատասխան տալ: Մինչև որ վերջապես, հեռախոսով խոսեցի գլխավոր կենսաբանի հետ: Նրան նունպես Դոն անվանենք: (Ծիծաղ)
«Դոն», ասացի,- «բնակայուն սպիտակուցների ի՞նչ օրինակներ կան»
Դե, նա նշեց որոշ ջրիմուռներ և որոշ ձկնաթափոններ, ու հետո նա ասաց. "հավի կտորտանքներ": Ես ասացի. «Հավի կտորտանքնե՞ր»:
Նա ասաց. «Այո, փետուրներ, կաշի», ոսկրածուծ, մասնիկներ - այդ բոլորը չորացրած և մշակված որպես կերակուր".
Ես հարցրեցի. «Ձեր կերի քանի՞ տոկոսն է կազմում հավը»: ու մտածում էի, դե երևի 2 տոկոս:
«Մոտավորապես 30 տոկոս», ասաց նա:
«Դոն», ասացի ես, «Ձկներին հավով կերակրելու» ի՞նչն է բնակայուն": (Ծիծաղ)
Հեռախոսագծի վրա երկար լռություն եղավ, և նա ասաց, «Աշխարհում չափազանց շատ հավ կա»: (Ծիծաղ)
Ես դադարեցի այդ ձկանը սիրահարված լինելուց: (Ծիծաղ) Ոչ թե որովհետև ես ինքնահավան գուրման եմ: Դե իրականում հենց այպիսին էլ կամ: (Ծիծաղ) Ոչ, իրականում ես դադարեցի այդ ձկանը սիրել, որովհետև, Աստծով եմ երդվում, այն խոսակցությունից հետո, ձկանից հավի համ էր գալիս: (Ծիծաղ)
Իսկ երկրորդ ձուկը, դա մի ուրիշ սիրային պատմություն է: ռոմանտիկ տեսակի, ինչքան ավելի ես ճանաչում քո ձկանը, այնքան ավելի ես սիրում նրան: Առաջին անգամ ես այն կերա հարավային Իսպանիայի մի ռեստորանում: Մի լրագրող ընկերուհի երկար ժամանակ խոսում էր այս ձկան մասին: Նա այսպես ասած դասավորել էր մեր հանդիպումը: (Ծիծաղ) Այն սեղանին մատուցվում է պայծառ, համարյա փայլփլող սպիտակ գույնով: Խոհարարն այն չափից ավելի շատ էր եփել: Կարելի է ասել կրկնակի շատ: Զարմանալիորեն, ձուկն այնուամենայնիվ շատ համեղ էր:
Ո՞վ կարող է ձուկն այսքան համեղ դարձնել, չափից շատ եփելուց հետո: Ես որ չեմ կարող: բայց այս մարդը կարող է: Անվանենք նրան Միգել: Իրականում, նրա անունը հենց Միգել է: (Ծիծաղ) Եվ ոչ, նա չէր այդ ձուկը եփել, և նա խոհարար չէ: Դե գոնե ինչ ես ու դուք ենք հասկանում խոհարար ասելով: Նա կենսաբան է: "Վետա Լա Պալմա"-ում: Դա Իսպանիայի հարավ-արևմտյան անկյունում գտնվող ձկնաբուծարան է: Գուդալքիվիր գետի եզրին:
Մինչև 1980-ականները, ֆերման արգենտինացիների ձեռքում էր: Նրանք տավար էին աճեցնում ճահճուտի վրա: Եվ նրանք դա անում էին հողը չորացնելու միջոցով: Նրանք ջրանցքների բարդ համակարգ էին կառուցել և ջուրը հողից մղում էին դեպի գետը: Դե, նրանք չէին կարող դա աշխատեցնել, ոչ տնտեսապես: Եվ ոչ էլ էկոլոգիապես, դա մի աղետ էր: Այն սպանեց թռչունների 90 տոկոսին, որն այս տեղանքում մեծ թիվ է կազմում: Եվ այսպես, 1982 թվականին, հողը գնեց բնապահպանական գիտակցությամբ զբաղվող մի իսպանական ընկերություն:
Եվ ի՞նչ արեցին նրանք: Նրանք ետ շրջեցին ջրի հոսքը: Նրանք տառացիորեն ծորակը ետ պտտեցին: Ջուրը դուրս մղելու փոխարեն, նրանք ջրանցքներն օգտագործեցին ջուրը ներս քաշելու համար: Նրանք հեղեղեցին ջրանցքները: Նրանք ստեղծեցին 27,000 ակր մակերեսով ձկնաբուծարան` պերկես, երկայնաձուկ, ծովախեցգետին, օձաձուկ, Եվ այդ ընթացքում, Միգելն ու նրա ընկերությունը էկելոգիական աղետը կանխարգելեցին և ամբողջովին հակառակ ուղու վրա դրեցին: Այդ ձկնաբուծարանն անհավատալի է: Երբեք նման բան տեսած չեք լինի: Նայում ես հորիզոնին, որը ձգվում է մեկ միլիոն մղոն, և տեսնում ես միայն հեղեղված ջրանցքներ և այս խիտ, հարուստ ճահճուտը:
Ես այնտեղ էի Միգելի հետ որոշ ժամանակ առաջ: Նա զարմանալի մարդ է. Երեք չորորդով նման է Չարլզ Դարվինին և մեկ չորրորդով Կոկորդիլոս Դանդիին: (Ծիծաղ) Պա՞րզ է: Եվ այսպես մենք գնում ենք ճահճուտի միջով, Ես հևում եմ և քրտնում, մինչև ծնկներս ցեխի մեջ եմ, իսկ Միգելը հանգիստ բուսաբանության դասընթաց է վարում: Ահա, նա մատնացույց է անում հազվագյուտ սևաուս շահենին: Հիմա էլ խոսում է ֆիտոպլանկտոնի հանքային կարիքների մասին: Այստեղ էլ տեսնում է խմբավորման ձև, որ նրան հիշեցնում է թանզանիական ընձուղտի:
Պարզվում է, որ Միգելն իր կարիերայի լավագույն մասն անց է կացրել Աֆրիկայի Միկումի ազգային պարկում: Ես հարցրի նրան, թե ինչպես է դարձել ձկների այսպիսի մասնագետ:
Նա ասաց '«Ձկնե՞ր - ես ոչինչ չգիտեի ձկների մասին: Ես հարաբերությունների մասնագետ եմ»: Եվ նա թեման փոխում է դեպի հազվագյուտ թռչուններն ու ջրիմուռները, և տարօրինակ ջրային բույսերը:
Ինձ սխալ մի հասկացեք, դա իրոք հրաշալի էր կենսական աշխարհն աչքիդ առաջ` դրա նման մի բան: Դա հոյակապ է, բայց ես սիրահարված էի: Եվ իմ գլուխը դեռ օդի մեջ էր անցյալ գիշեր կերած այդ համեղ չափից շատ եփված ձկան պատառի պատճառով: Եվ ես նրան ընդհատեցի: Ես ասացի. «Միգել, ի՞նչն է ձեր ձկներն այնքան համեղ դարձնում»:
«Գիտեմ, այ մարդ, ջրիմուռները, ֆիտոպլանկտոնը, դրանց հարաբերությունները` այդ ամենը զարմանալի է: Բայց ի՞նչ են ուտում ձեր ձկները: Ինչքա՞ն է կերակրի փոխարկման հարաբերությունը»:
Նա ինձ ասում է, որ դա այնքան հարուստ համակարգ է, որ ձկներն ուտում են այն, ինչ կուտեին վայրի միջավայրում: Բույսի կենսազանգված, ֆիտոպլանկտոն, զոոպլանկտոն, հենց դրանցով են ձկները կերակրվում: Համակարգն այնքան առողջ է, որ ամբողջապես ինքնանորացվում է: Այլ կեր չկա: Երբևէ լսե՞լ եք որևէ ֆերմայի մասին, որը չի կերակրում իր կենդանիներին:
Ավելի ուշ այդ օրը, ես Միգելի հետ մեքենայով անցնում էի այդ տարածքով, ու նրան հարցրեցի. «Այսքան բնական թվացող վայրում, որը նման չէ որևէ այլ ֆերմայի, որտեղ ես եղել եմ, ինչպես եք չափում հաջողությունը»:
Այդ պահին, տպավորություն ստեղծվեց, որ ռեժիսորը փոխում է տեսարանը: Մենք ճանապարհի անկյունից շրջվեցինք և զարամալի տեսարանի բացվեց մեր առաջ. հազարավոր վարդագույն ֆլամինգոներ, բառացիորեն վարդագույն գորգ ինչքան աչքդ կտրում է:
«Դա է հաջողությունը», նա ասաց: «Նայիր նրանց վարդագույն փորիկներին: Նրանք խնջույք են անում»: Խնջու՞յք: Ես լրիվ շփոթվել էի:
Ես ասացի, «Միգել, նրանք քո ձկներո՞վ են խնջույք անում»: (Ծիծաղ)
«Այո», նա ասաց: (Ծիծաղ) «Մենք մեր ձկների ու ձկնկիթի 20%-ը կորցնում ենք թռչունների պատճառով: Անցյալ տարի, այս տարածքում 600,000 թռչուն կար, ավելի քան 250 տարբեր տեսակներ: Այն այսօր դարձել է ամբողջ Եվրոպայի ամենամեծ և ամենակարևոր թռչունների մասնավոր պատսպարաններից մեկը»:
Ես ասացի. «Միգել, արդյո՞ք թռչունների աճող բնակչությունը ձկնաբուծարանի համար ամենաանցանկալի բանը չէ»: (Ծիծաղ) Նա գլուխը շարժեց` ոչ:
Նա ասաց. «Մենք ֆերման վարում ենք էքստենսիվորեն, այլ ոչ ինտենսիվորեն: Սա էկոլոգիական ցանց է: Ֆլամինգոներն ուտում են ծովախեցգետիններին: Ծովախեցգետիններն ուտում են ֆիտոպլանկտոններին: Այնպես որ ինչքան ավելի վարդագույն է փորիկը, այնքան ավելի լավ է համակարգը»:
Լավ, եկեք վերանայենք: Մի ֆերմա, որը չի կերակրում իր կենդանիներին, և չափում է իր հաջողությունը գիշատիչների առողջությամբ: Ձկնաբուծարան, բայց նաև թռչունների պատսպարան: Օ, և իմիջիայլոց, այս ֆլամինգոները նույնիսկ չպիտի էլ լինեին այնտեղ առաջին հերթին: Նրանք բազմանում են քաղաքում, 150 մղոն հեռու, որտեղ հողի պայմանները բուն շինելու համար ավելի լավն են: Ամեն առավոտ, նրանք թռչում են 150 մղոն ֆերմա հասնելու համար: Եվ ամեն երեկո 150 մղոն ետ էին թռչում: (Ծիծաղ) Նրանք այդպես են անում, որովհետև կարողանում են Ա 92 ճանապարհի սպիտակ գծերին հետևել: (Ծիծաղ) Կատակ չեմ անում:
Ես պատկերացնում էի պինգվինների քայլերթի նման մի բան, այնպես որ նայեցի Միգելին: Ու ասացի. "Միգել, նրանք 150 մղոն թռչում են» դեպի ֆերմա, ու հետո նրանք թռչում են 150 մղոն հետ գիշե՞րը: Նրանք դա անում են ձագուկների՞ համար:
Նա ինձ նայեց այնպես, ասես թե ես Ուիթնի Հյուսթոնի երգից էի մեջբերում: (Ծիծաղ) Նա ասաց. «Ոչ: Նրանք դա անում են, որովհետև կերակուրն ավելի լավն է»: (Ծիծաղ)
Ես մոռացա նշելի իմ սիրելի ձկան կաշին, որը շատ համեղ էր. ասեմ, որ ես ձկան կաշի չեմ սիրում: Ես այն չեմ սիրում վառած: Չեմ սիրում խշխշան: Այդ դառնոտ, ձյութանման համը: Ես համարյա երբեք ձուկը կաշվով չեմ եփում: Բայց երբ ես այն համտեսեցի հարավային Իսպանիայի այդ ռեստորանում, դրանից ընդհանրապես ձկան կաշվի համ չէր գալիս: Այն քաղցր ու մաքուր համ ուներ, ասես թե օվկիանոսից ես մի պատառ համտեսում: Ես դա ասացի Միգելին, և նա գլխով արեց: Նա ասաց. «Կաշին ասես սպունգ լինի: Այն վերջին պաշտպանությունն է նախքան ինչ-որ բան մտնում է մարմին: Այն զարգացել է աղտոտությունները ներծծելու համար»: Հետո նա ավելացրեց: «Բայց մեր ջուրն աղտոտություններ չունի»:
Լավ: Ձկնաբուծարան, որն իր ձկներին չի կերակրում: Ձկնաբուծարան, որն իր հաջողությունը չափում է իր գիշատիչների հաջողությամբ: Ու հետո ես հասկացա, որ երբ նա ասում է ձկնաբուծարան, որ աղտոտություններ չունի, նա թերագնահատում է, որովհետև այն ջուրը, որ հոսում է այն ձկնաբուծարանի միջով, գալիս է Գվադալքիվիր գետից: Այդ գետն իր հետ բերում է այն ամենն ինչ սովորաբար գետերում լինում է այս օրերին` քիմիական աղտոտիչներ, միջատասպան նյութերի մնացորդներ: Եվ երբ ջուրն անցնում է այս համակարգի միջով և դուրս գալիս, այն ավելի մաքուր է դառնում, քան մտնելուց առաջ: Համակարգն այնքան առողջ է, այն մաքրում է ջուրը: Այսպիսով սա ոչ միայն ձկնաբուծարան է, որն իր կենդանիներին չի կերակրում, ոչ միայն ձկանբուծարան, որն իր հաջողությունը չափում է իր գիշատիչների հաջողությամբ, այս ձկնաբուծարան, որը բառացիորեն ջրամաքրման գործարան է, և ոչ միայն այս ձկների, բայց նաև ինձ և ձեզ համար: Որովհետև, երբ այդ ջուրն այնտեղից դուրս է գալիս, այն թափվում է Ատլանտյան օվկիանոս: Գիտեմ, ծովում մի կաթիլ է, բայց ինձ համար կարևոր է, ձեզ համար նույնպես պետք է կարևոր լինի, որովհետև այս սիրո պատմությունը, որքան էլ որ ռոմանտիկ է, նաև ուսուցողական է: Կարելի է ասել, որ դա լավ ուտելիքի ապագայի բաղադրատոմսն է` լինի դա ձուկ թե տավար:
Այժմ մեզ պետք է գյուղատնտեսության արմատապես նոր կոնցեպտ. որտեղ ուտելիքն իրոք համեղ է: (Ծիծաղ) (Ծափահարություններ) Բայց շատ մարդկանց համար դա չափազանց ռադիկալ է: Մենք` գուրմաններս, ռեալիստներ չենք: Մենք սիրահարներ ենք: Մենք սիրում ենք ֆերմենրի շուկաներ: Մենք սիորւմ ենք փոքրիկ ընտանեկան ֆերմաներ: Մենք խոսում ենք տեղական ուտելիքի մասին: Մենք ուտում ենք օրգանական սնունդ: Եվ երբ դու ասում ես, որ դրանք են, որ կապահովեն լավ ուտելիքի ապագան, ինչ-որ մեկն ինչ-որ տեղ վեր է կենում ու ասում, «Եղբայր, ես սիրում եմ վարդագույն ֆլամինգոներին, բայց ինչպե՞ս եք պատրաստվում կերակրել աշխարհին»: բայց ինչպե՞ս եք պատրաստվում կերակրել աշխարհին:
Կարո՞ղ եմ ազնիվ լինել: Ես այդ հարցը չեմ սիրում: Ոչ թե որովհետև մենք արդեն իսկ արտադրոում ենք ավելի շատ կալորիաներ, քան բավարար է աշխարհին կերակրելու համար: Այսօր մեկ միլիարդ մարդ անոթի կլինի: Մեկ միլիարդ - դա ավելին է քան երբևէ անցյալում, ռեսուրսների բաշխման կոպիտ անհավասարությունների, այլ ոչ թե քանակի պատճառով: Ես այդ հարցը չեմ սիրում, որովհետև այն սահմանել է մեր սննդի համակարգի տրամաբանությունը նախորդ 50 տարիների ընթացքում:
Խոտակեր կենդանիներին ցորեն, իսկ ձկներին հավի միս կերակրելը, միջատասպան նյութերի օգտագործումը, հողը քիմիկատներով լցնելը, և այս ամբողջ ընթացքում ագրոբիզնեսի ներկայացուցիչները պարզապես հարցնում են. «Եթե մենք ավելի էժան գնով կերակրում ենք ավելի շատ մարդկանց, ինչպե՞ս է դա կարող ահավոր լինել": Դա է եղել Ամերիկյան գյուղատնտեսության շարժառիթը, դա է եղել նրա արդարացումը, դա է եղել նրա բիզնես պլանը: Անվանեք այն իր անունով` Ամերիկյան գյուղատնտեսությունը բիզնես է լուծարման պրոցեսում, բիզնես է, որն արագ մաշում է այն էկոլոգիական կապիտալը, որը հնարավոր է դարձնում արտադրությունը: Դա ոչ բիզնես է, ոչ էլ գյուղատնտեսություն:
Այսօր մեր հացի զամբյուղը վտանգի տակ է, ոչ թե նվազող առաջարկի, այլ նվազող ռեսուրսների պատճառով: Ոչ թե վերջին կոմբայնների և տրակտորների գյուտով, այլ բերրի հողով; ոչ թե պոմպերով, այլ թարմ ջրով; ոչ թե սղոցներով, այլ անտառներով; և ոչ թե ձկնորսական նավակներով ու ցանցերով, այլ ծովում ապրող ձկներով:
Ուզու՞մ եք կերակրել աշխարհը: Սկսենք այս հարցից. ինչպե՞ս կերակրենք ինքներս մեզ: Կամ ավելի ճիշտ, ինչպե՞ս ստեղծենք պայմաններ որ յուրաքաչյուր համայնքի կարողություն զարգացնենք իրենք իրենց կերակրելու համար: (Ծափահարություններ) Դա անելու համար, մի փնտրեք ագրոբիզնեսի մոդել ապագայի համար: Դա իրոք հնացած է ու սպառված": Այն պահանջում է կապիտալ, քիմիա և մեքենաներ, և դեռ երբեք իսկապես համեղ ուտելիք չի արտադրել: Փոխարենը, եկեք ուսումնասիրենք էկոլոգիական մոդելը: Այն հենված է երկու միլիարդ տարվա աշխատանքային փորձի վրա:
Նայենք Միգելին, Միգելի նման ֆերմերներին: Ֆերմաներ, որոնք իրենք իրենցով մի աշխարհ են, ֆերմաներ, որոնք ոչ թե սպառում, այլ վերականգնում են, Ֆերմաներ, որոնք աշխատում են էքստենսիվորեն, այլ ոչ միայն ինտենսիվորեն, ֆերմերներ, որոնք ոչ միան արտադրողներ են, այլև հարաբերությունների մասնագետներ: Որովհետև նրանք նաև համի փորձագետներ են: Եվ ես հիմա իրոք ազնիվ կգտնվեմ, նրանք ավելի լավ խոհարարներ են, քան ես երբևէ կլինեմ: Գիտեք, ես ոչ մի խնդիր չունեմ դրա հետ, քանզի, եթե դա է լավ ուտելիքի ապագան, այն համեղ է լինելու:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Խոհարար Դեն Բարբըրը քննարկում է այն երկընտրանքը, որի առջև կանգնած են շատ խոհարարներ` ինչպես պահպանել ձկնատեսակները կերակրացանկում: Անսխալ ուսումնասիրությամբ և լրջադեմ հումորով, նա ներկայացնում է, թե ինչպես էր փնտրում բնակայուն ձկան, որին կարող էր սիրել, և գուրմանի մեղրամիսը, որ նա վայելել է Իսպանիայուն նորարար ձկնաբուծական մեթոդներով աճեցրած ահավոր համեղ ձկանը հայտնաբերելուց հետո:
Dan Barber is a chef and a scholar -- relentlessly pursuing the stories and reasons behind the foods we grow and eat. Full bio »
Translated into Armenian by Meri Poghosyan
Reviewed by Kristine Sargsyan
Comments? Please email the translators above.
20:24 Posted: Nov 2008
Views 524,107 | Comments 172
21:53 Posted: Feb 2010
Views 3,077,489 | Comments 921
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.