Ես ուզում եմ խոսել ձևափոխված մեդիա միջավայրի և դրա նշանակության մասին ցանկացած մարդու համար, ով ասելիք ունի՝ուղղված ողջ աշխարհին: ԵՎ կցանկանայի ասելիքս պատկերավոր դարձնելու համար մի քանի պատմություն պատմել այդ փոփոխության մասին:
Սկսենք այստեղից: Անցյալ նոյեմբերին նախագահական ընտրություններ էին: Դե, գոնե թերթերում կարդացած կլինեք այդ մասին: Եվ մտավախություն կար, որ երկրի որոշ հատվածներում ընտրողների վրա ճնշում կարող էր գործադրվել: Առաջարկվեց տեսագրել ընտրությունը: Եվ գաղափարն այն էր, որ հեռախոսներով զինված առանձին քաղաքացիներ, ովքեր կարող էին լուսանկարել ու տեսագրել, պետք է շրջեին ընտրատարածքներում, որպեսզի ընտրողների վրա գործադրված ցանկացած ճնշման տեսարան նկարեին ու ներբեռնեին կենտրոնական կայք: Եվ դա գործելու էր որպես ընտրողների վերահսկողություն, այսինքն՝ քաղաքացիները այնտեղ չէին լինելու միայն ընտրելու համար, այլ նաև օգնելու էին, որ երաշխավորվեր ընդհանուր ընտրությունների արդար լինելը:
Եվ սա ենթադրում է, որ մենք բոլորս ենք նեգրավված այս ամենի մեջ: Այստեղ իրականում կարևոր է ոչ թե տեխնիկական կապիտալը, այլ սոցիալական կապիտալը: Այս միջոցները չեն դառնում սոցիալապես հետաքրքիր, մինչև որ անհետաքրքիր չդառնան տեխնոլոգիապես: Երբ ստեղծվում են միջոցները, դրանց կիրառումը լայն տարածում չի գտնում հասարակության մեջ: Դա փոխարենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ բոլորը այն հալած յուղի տեղ են ընդունում: Քանի որ այժմ մեդիան գնալով դառնում է առավել սոցիալական, նորամուծությունը կարող է տեղի ունենալ ամեն տեղ, որտեղ մարդիկ հալած յուղի տեղ են ընդունում այն, որ մենք այս ամենի մեջ միասին ենք:
Այսպիսով, մենք սկսում ենք տեսնել մի մեդիա միջավայր, որտեղ նորամուծությունը տեղի է ունենում ամենուրեք՝ տեղափոխվելով մի կետից մյուսը: Սա հսկայական ձևափոխություն է: Շատ ճոխ չասեմ, բայց այն ժամանակաշրջանը, որում ապրում ենք մենք՝ մեր պատմական սերունդը, գրանցել է արտահայտվելու կարողության ամենամեծ զարգացումը ողջ մարդկության պատմության ընթացքում: ողջ մարդկության պատմության ընթացքում: Սա ամպագոռգոռ հայտարարություն է: Բայց հիմա փորձեմ ասածս ապացուցել:
Անցյալ 500տարիների ընթացքում ընդամենը 4 շրջան է եղել, որոնց ընթացքում մեդիան փոխվել է այնքան, որ այդ փոփոխությունը կարելի է պիտակավորել որպես <<հեղափոխություն>>: Առաջինն ամենահանրահայտն է՝ տպագրամեքենան. շարժական տառատեսակ, յուղային հիմքով թանաքներ. նորարարութունների այդ ամբողջ համակարգը, որը հնարավոր դարձրեց տպագրությունը և 1400ականների կեսից սկսած գլխիվայր շրջեց ողջ Եվրոպան: Հետո, մի քանի հարյուր տարի առաջ, նորարարություն եղավ երկկողմ հաղորդակցության ոլորտում. նախ՝ հեռագիր, հետո էլ հեռախոս: Սկզբում դանդաղ, տեքստային, այնուհետև՝ իրական ձայնային հաղորդակցություն: Հետո, մոտ 150 տարի առաջ, հեղափոխություն եղավ ձայնագրման և տպագրման մեդիայի ոլորտում. նախ լուսանկարներ, հետո ձայնագրված հնչյուններ, հետո ֆիլմեր՝ բոլորը կոդավորված ֆիզիկական առարկաների վրա: Եվ վերջապես, 100 տարի առաջ, էլէկտրամագնիսական սպեկտրի ի հայտ գալը հնարավոր դարձրեց, որ ձայնն ու պատկերը ուղարկվեն օդի միջով՝ ռադիո և հեռուստատեսություն: Սա մեդիա միջավայրն է այնպիսին, ինչպիսին մենք այն ճանաչում էինք 20րդ դարում: Մեր տարիքի մարդիկ մեծացել են սրա հետ, և սովոր են հենց սրան:
Բայց այստեղ մի հետաքրքիր ասիմետրիա կա: Այն մեդիան, որին հաջողվում է ստեղծել հաղորդակցություն, չի կարողանում ստեղծել խմբեր: Եվ մեդիան, որին հաջողվում է ստեղծել խմբեր, ընդհակառակը, չի կարողանում ստեղծել հաղորդակցություն: Եթե ուզում ես այս աշխարհում հաղորդակցվել, պետք է դա անես մեկ այլ մարդու հետ: Եթե ուզում ես դիմել մի խմբի, վերցնում ես նույն ուղերձը, տալիս ես խմբի բոլոր անդամներին կա՛մ հեռուստատեսության, կա՛մ էլ տպագիր մամուլի միջոցով: Սա այն մեդիա միջավայրն է, որը մենք ունեինք 20րդ դարում:
Եվ ահա, թե ինչ է փոխվել: Ահա այս պատկերը, որը նման է դիմապակուն ծեփված սիրամարգի, Բիլ Չեսվիկի համացանցի քարտեզն է: Նա նախ անհատական ցանցերի եզրերն է գտնում, հետո գույներով կոդավորում է դրանք: Համացանցը պատմության մեջ միակ միջոցն է, որը ի սկզբանե խրախուսում է և՛ հաղորդակցությունը, և՛ խմբերի ստեղծումը միաժամանակ: Մինչ հեռախոսը մեկը-մեկին սկզբունքով էր աշխատում, իսկ հեռուստացույցը, ռադիոն, ամսագրերը, գրքերը՝ մեկը-շատին սկզբունքով, համացանցը աշխատում է շատը-շատին սկզբունքով: Առաջին անգամ մեդիան ի սկզբանե կարողանում է խրախուսել այս բնույթի հաղորդակցությունը: Սա մեծագույն փոփոխություններից մեկն է:
Երկրորդ մեծ փոփոխությունն այն է, որ մեդիայի բոլոր տեսակների թվայնացվելու հետ մեկտեղ համացանցը դառնում է նաև այլ մեդիաների կրողը, այսինքն՝ հեռախոսազանգերը տեղափոխվում են համացանց, համացանց են տեղափոխվում նաև ամսագրերը, ֆիլմերը: Եվ դա նշանակում է, որ մեդիայի մի տեսակը գտնվում է մյուս մեդիայի հենց կողքին: Այլ կերպ ասած՝ մեդիան գնալով ավելի քիչ է հանդես գալիս որպես ընդամենը տեղեկատվության աղբյուր, և ավելի շատ դառնում է համակարգման կենտրոն, որովհետև խմբերը, որոնք ինչ-որ բան են տեսնում, լսում, դիտում, կամ ունդկնդրում, հիմա կարող են նաև հավաքվել մի տեղում և զրուցել:
Եվ երրորդ մեծ փոփոխությունն այն է, որ նախկին լսարանի անդամները, ինչպես նրանց կոչում է Դեն Գիլմորը, հիմա կարող են հանդես գալ նաև որպես արտադրողներ, ոչ թե միայն սպառողներ: Ամեն անգամ, երբ մեդիա միջավայրին ավելանում է նոր սպառող, նա իր մեջ կրում է նաև նոր արտադրողին, որովհետև նույն սարքերը՝ հեռախոսները, համակարգիչները, թույլ են տալիս և՛ սպառել, և՛ արտադրել: Այսպես, օրինակ, եթե գիրք ես գնում, ձրի ստանում ես տպագրամեքենա, կամ հեռախոս ունես, որը ճիշտ կոճակները սեղմելու դեպքում վերածվում է ռադիոյի: Սա հսկայական փոփոխություն է այն մեդիա միջավայրում, որին մենք սովոր էինք: Եվ հարցը միայն համացանցի լինելն ու չլինելը չէ: Արդեն 20 տարի է, ինչ համացանցը գոյություն ունի հանրությանը մատչելի ձևով, բայց այն շարունակում է փոխվել մեդիայի՝ ավելի սոցիալական դառնալուն համընթաց: Այն շարունակում է փոխվել անգամ այն խմբերի շրջանակներում, ովքեր լավ գիտեն համացանցի հետ խաղի բոլոր կանոնները:
Ահա և երկրորդ պատմությունը: Անցյալ մայիսին Չինաստանի Սիչուան նահանգում ահավոր երկրաշարժ գրանցվեց 7.9 մագնիտուդ ուժգնությամբ, մեծ տարածքի զանգվածային ավերածություն, ինչպես ասում է Ռիխտերի սանդղակը: Երկրաշարժը դեռ չավարտված՝ դրա մասին արդեն իսկ հաղորդեցին: Մարդիկ հաղորդագրություններ էին ուղարկում իրենց հեռախոսներից: Նրանք նկարում էին շենքերը: Նրանք տեսագրում էին ցնցվող շենքերը: Հետո այդ ամենը ներբեռնում էին QQ՝ Չինաստանի ամենամեծ համացանցային ծառայությունը: Նրանք այդ ամենը դնում էին Թվիթերում: Եվ լուրերը տարածվում էին երկրաշարժին զուգընթաց: : Եվ սոցիալական կապերի, այլ տեղերից եկող չինացի ուսանողների և Չինաստանում գրասենյակներ բացող բիզնեսների պատճառով կային մարդիկ, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում լսում էին այս նորությունը: BBC-իի առաջին աղբյուրը Չինաստանի երկրաշարժի մասին Թվիթերն էր: Թվիթերը երկրաշարժի գոյության մասին հայտարարեց մի քանի րոպե ավելի շուտ, քան ԱՄՆ երկրաբանական հետազոտության կենտրոնն առցանց որևէ տեղեկատվություն կհաղորդեր : Անցյալ անգամ, երբ Չինաստանում երկրաշարժ գրանցվեց, 3 ամիս պահանջվեց, մինչև նրանք ընդունեցին, որ այն, իրոք, տեղի է ունեցել:
Միգուցե այստեղ էլ ցանկանային այդպես անել, և ոչ թե նկարները առցանց դնել: Բայց նրանք չունեին այդ ընտրության հնարավորությունը, : որովհետև նրանց իսկ քաղաքացիները արդեն կատարել էին առաջին որոշիչ քայլը: Անգամ կառավարությունը երկրաշարժի մասին իմացավ իրենց քաղաքացիներից, ոչ թե Չինհուա լրատվական գործակալությունից: Եվ այս ամենը տարածվեց կայծակնային արագությամբ: Որոշ ժամանակ Թվիթերում՝ համընդհանուր կարճ հաղորդագրությունների ծառայությունում, ամենաշատ փնտրվող 10 հղումներից 9ը երկրաշարժի մասին էին: Տեղեկատվությունը ճշտող մարդիկ, լրատվական աղբյուրներին հղումներ անող մարդիկ, ԱՄՆ երկրաբանական հետազոտությունը մատնանշող մարդիկ: 10րդ ամենափնտրվածն էլ հետևյալն էր՝ կատուները շարժվող վազքուղու վրա, բայց դե, այնուամենայնիվ, սա համացանց է, ինչ արած:
Բայց 10-ից 9ը առաջին ժամերի ընթացքում: Եվ կես օրվա մեջ ստեղծվեցին նվիրատության կայքեր, և ամբողջ աշխարհից մարդիկ նվիրատվություն էին անում: Սա անհավատալիորեն համակարգված համընդհանուր արձագանք էր: Եվ այդ ժամանակ չինացիները մեդիայի՝դեռ հասանելի լինելու շրջաններից մեկում որոշեցին, որ թույլ կտան, որ լուրը տարածվի, որ ազատ էին թողնելու այս տեղեկատվության հոսքը: Հետո տեղի ունեցավ հետևյալը: Սիչուան նահանգի մարդիկ բացահայտեցին, որ դպրոցական շինությունների ավերվելու պատճառը (դժբախտաբար, երկրաշարժը տեղի էր ունեցել աշխատանքային ժամերին) այն էր, որ կաշառակեր պաշտոնյաները կաշառք էին վերցրել ու թույլտրել, որ շենքերը կառուցվեին ավելի ցածր չափանիշներով: Եվ այսպիսով, նրանք սկսեցին, քաղաքացի լրագրողները սկսեցին
խոսել նաև դրա մասին: Եվ մի անհավատալի նկար կար: Հավանական է՝ տեսել եք այդ նկարը Նյու Յորք Թայմզի առաջին էջերին: Մի տեղական պաշտոնյա փողոցում ծունկի էր եկել բողոքողների դիմաց, որ նրանց ստիպեր հեռանալ: Պարզապես ասելու. <<Մենք ամեն ինչ կանենք ձեզ մխիթարելու համար, միայն թե դադարեցրեք զանգվածային բողոքը>>:
Բայց սրանք մարդիկ են, ովքեր հասել են ծայրահեղության, որովհետև մեկ երեխայի քաղաքականության շնորհիվ նրանք կորցրել են իրենց ողջ հաջորդ սերունդը: Մարդը, որն ականատես է եղել իր միակ երեխայի մահվանը, կորցնելու այլևս ոչինչ չունի: Եվ բողոքը շարունակվում էր: Վերջապես չինացիները տեղի տվեցին: Նրանք արդեն կուշտ էին քաղաքացիական մեդիայից: Ու սկսվեց ցուցարարների զանգվածային ձերբկալությունը: Նրանք սկսեցին փակել այն մեդիաները, որտեղ տեղի էին ունենում բողոքներ:
Հավանաբար Չինաստանն աշխարհում ամենահաջողակն է համացանցը կառավարելու գործում և օգտագործում է մի համակարգ, որը կոչում են Չինաստանի մեծ պաշտպանություն: Վերջինս իրենից ներկայացնում է մի շարք դիտարկումներ, որոնք ենթադրում են, որ մեդիան ստեղծվում է մասնագետների կողմից, այն գալիս է դրսի աշխարհից, փոքր պատառիկներով և անհամեմատ դանդաղ: Եվ այս 4 բնութագրիչների շնորհիվ նրանք կարողանում են ֆիլտրել երկիր մտնող տեղեկատվությունը: Բայց ինչպես Մագինոյի կառուցած պաշտպանությունը, այնպես էլ Չինաստանի մեծ պաշտպանությունը իր առջև դրված խնդրին սխալ մոտեցում էր ցույց տալիս, որովհետև այս միջավայրում վերոհիշյալ 4-ից ոչ մեկը չէր գործում: Մեդիան ստեղծվում էր հենց տեղում, ոչ մասնագետների կողմից, մեծ արագությամբ և այնպիսի ծավալով, որ այն ֆիլտրելն անհնար էր: Եվ ահա, չինական կառավարությունը, որն արդեն մի տասնամյակ է, ինչ բավականին հաջող կերպով կարողացել է ֆիլտրել ցանցը, հիմա կանգնել է ընտրության առաջև. թու՞յլ տալ, թե՞ փակել ամբողջական ծառայությունները, որովհետև փոփոխությունը դեպի սիրողական մեդիա հասել է այնպիսի չափերի, որ դրա հետ այլ կերպ վարվել չես կարող:
Իրականում դա տեղի է ունենում հենց այս շաբաթ: Թյանանմենի 20րդ տարելիցին նրանք հենց նոր, երկու օր առաջ հայտարարեցին, որ արգելափակում են Թվիթերը, որովհետև այլևս չեն կարողանում ֆիլտրել այն: Նրանք ստիպված էին ընդհանրապես փակել տեղեկատվության այս աղբյուրը: Բայց այս փոփոխությունները չեն ազդում միայն նրանց վրա, ովքեր գրաքննության են ենթարկում հաղորդագրությունները: Դրանք նաև ազդում են նրանց վրա, ովքեր ուզում են ուղարկել այդ հաղորդագրությունները,
որովհետև սա իրականում, ոչ թե մասնավոր ռազմավարության, այլ ընդհանուր էկոհամակարգի փոփոխություն է: 20րդ դարից սկսած մեդիայի դասական խնդիրն է, թե ինչպես կարող է կազմակերպությունը, որը ասելիք ունի մարդկանց որևէ խմբի, տարածել իր ասելիքը ամբողջ ցանցով մեկ: Եվ ահա 20րդ դարի պատասխանը. կազմիր հաղորդագրությունը, ուղարկիր այն բոլորին: Ազգային հաղորդագրություն: Նպատակային անհատներ: Արտադրողերի համեմատաբար փոքր թիվ: Այս ամենը շատ թանկ է, այդ իսկ պատճառով էլ չկա մրցակցություն: Սա է մարդկանց հասնելու միակ ճանապարհը: Բայց հիմա այս ամենն անցյալում է:
Մենք գտնվում ենք մի միջավայրում,, որտեղ մեդիան դառնում է ավելի գլոբալ, սոցիալական և էժան: Այժմ կազմակերպությունների մեծ մասը, որոնք փորձում են հաղորդագրություն ուղարկել դրսի աշխարհին, կոնկրետ լսարանի, արդեն սովոր են սրան: Լսարանն էլ կարողանում է արձագանքել: Դա մի քիչ տարօրինակ է, բայց որոշ ժամանակ անց հարմարվում ես դրան, ինչպես և մնացած բոլորը:
Բայց դա փոփոխություններից ամենախելագարը չէ: Իրականում խելագարություն է այն, որ դրանք այլևս իրարից անջատված չեն, այն, որ նախկին սպառողները հիմա արտադրողներ են, այն փաստը, որ լսարանները կարող են կապ հաստատել մեկը մյուսի հետ, որովհետև ավելի շատ ոչ մասնագետներ կան, քան մասնագետներ, և որովհետև ցանցի չափերը, բարդությունը իրականում մասնակիցների քանակի քառակուսին է, որը նշանակում է, որ երբ ցանցը աճում է, այն շատ-շատ է աճում:
Բոլորովին վերջերս՝ անցած տասնամյակ, հանրային սպառման համար հասանելի մեդիայի մեծ մասը արտադրվում էր մասնագետների կողմից: Սակայն այդ օրերն անվերադարձ հեռացան : Հիմա ազատ տեղեկատվության աղբյուրը կանաչ գծերն են, ու սա ինձ տանում է դեպի իմ վերջին պատմությունը: Մենք տեսանք, թե ինչպես սոցիալական մեդիան ամենահնարամիտ ձևով օգտագործվեց Օբամայի քարոզարշավի ժամանակ:
Եվ ես նկատի չունեմ, որ դա ամենահնարամիտ ձևն էր քաղաքականության մեջ, որովհետև դա ընդհանրապես երբևէ եղած ամենահնարամիտ ձևն էր: Իսկ ի՞նչ արեցին Օբամայի ընտրարշավի ժամանակ. այսպես, բացեցին MyBarackObama.com, myBO.com կայքերը, և միլիոնավոր քաղաքացիներ սկսեցին մասնակցել ու ամեն ինչ անել ինչ-որ բանով օգնելու համար: Ու սկիզբ առավ մի անհավատալի հաղորդակցություն: Եվ հետո՝ անցյալ տարի այս օրերին, Օբաման հայտարարեց, որ պատրաստվում է փոխել իր քվեն ԱՀՎԱ-ի՝ Արտաքին Հետախուզության Վերահսկողության Ակտի հարցով: Հունվարին նա ասաց, որ երբեք չի ստորագրի մի օրինագծի տակ, որը հեռահաղորդակցական անձեռնմխելիություն է տալիս այն բանի համար, որ ամերիկացիներին առանց որևէ երաշխիքի սկսեն լրտեսել: Արդեն ամռանը, ընդհանուր քարոզարշավի կեսին, նա ասաց. <<Այս խնդրի մասին ավելի շատ եմ մտածել. միտքս փոխել եմ: Ես քվեարկելու եմ այդ օրինագծի օգտին>>: Եվ անգամ նրա աջակիցներից շատերը նրա իսկ կայքում սկսեցին բարձրաձայնել իրենց դժգոհության մասին:
Երբ կայքը ստեղծվեց, վերջինիս անունը Սենատոր Օբամա էր: Հետո անունը փոխեցին. <<Խնդրում ենք, ԱՀՎԱ-ն ուղղեք>>: Խումբը ստեղծելուն պես մի քանի օրվա ընթացքում այն դարձավ myBO.com-ի ամենաարագ աճող խումբը, մի քանի շաբաթվա ընթացքում էլ դարձավ ամենամեծը: Օբաման ստիպված էր մամլո հաղորդագրություն տարածել: Նա ստիպված էր արձագանքել: Եվ ահա, թե նա ինչ ասաց. <<Ես երկար եմ մտածել սրա մասին: Ես հասկանում եմ ձեր շարժառիթները: Բայց հաշվի առնելով հանդերձ ամեն բան՝ ես պատրաստվում եմ քվեարկել այնպես, ինչպես քվեարկելու եմ: Բայց ուզում էի ասել ձեզ, որ հասկանում եմ, որ դուք համաձայն չեք ինձ հետ, և ես պատասխանատվությունը ինձ վրա եմ վերցնում>>:
Դա ոչ ոքի դուր չեկավ: Բայց հետո այդ ամենի մեջ մի զվարճալի բան տեղի ունեցավ: Այդ խմբի մարդիկ հասկացան, որ Օբաման փորձ չէր արել փակել խումբը, ոչ էլ քարոզարշավի ժամանակ որևէ մեկը փորձել էր թաքցնել խումբը, կամ էլ անհնարին դարձրել դրան միանալը, կամ ուրացել դրա գոյությունը, ջնջել այն, վերացրել կայքից: Նրանք հասկացել էին, որ իրենց խնդիրը myBO.com-ի հետ կապված իրենց աջակիցներին համոզելն էր, ոչ թե նրանց վերահսկելը:
Եվ սա հենց այն է, ինչը թույլ է տալիս մեդիան օգտագործել հասուն ձևով: Մեդիան, մեդիա միջավայրը, այնպիսին, ինչպիսին մենք այն գիտենք, մասնագետների համար այնքան ծանոթ, պարզ, մատչելի՝ ոչ մասնագետներին ուղերձ ուղարկելու համար. այս պատկերը հեռանում է: Մի աշխարհում, որտեղ մեդիան գլոբալ է, սոցիալական, ամենագո և էժան, մեդիա աշխարհում, որտեղ նախկին լսարանը վերածվում է բուն մասնակիցների, այդ աշխարհում մեդիայի խնդիրը սպառողներին փոքր հաղորդագրություններ ուղարկելը չէ: Այն ավելի ու ավելի է վերածվում միջոցի, որով ստեղծվում է խմբերին համոզելու և սատարելու մի միջավայր:
ԵՎ այն ընտրությունը, որի առաջ մենք կանգնում ենք, նկատի ունեմ ցանկացած մեկը, ով ասելիք ունի, ով ուզում է ամենուրեք լսելի դարռնալ, այն չէ, թե արդյոք սա հենց այն մեդիամիջավայրն է, որում ուզում ենք գործել: Սա այն միջավայրն է, որն ունենք: Հարցը, որի առաջ կանգնում ենք բոլորս, հետևյալն է. <<Ինչպե՞ս կարող ենք լավագույնս օգտագործել այդ մեդիան: Անգամ եթե դա նշանակում է, որ պետք է փոխենք այն ձևը, որով միշտ օգտագործել ենք այն>>: Շնորհակալություն:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation, or join one of these:
Մինչ ամբողջ աշխարհը տարված է Իրանի մասին նորություններով, Քլեյ Շըրքին ցույց է տալիս, որ Ֆեյսբուքը, Թվիթերը և հաղորդագրություններն օգնում են ռեպրեսիվ վարչակարգերի տակ գտնվող մարդկանց տարածել իրական լուրերը՝ շրջանցելով գրաքննիչներին (անգամ եթե կաճ ժամանակով): Լուրերի ուղղահայաց վերահսկողության վերացումը փոխում է քաղաքականության բնույթը:
Clay Shirky argues that the history of the modern world could be rendered as the history of ways of arguing, where changes in media change what sort of arguments are possible -- with deep social and political implications. Full bio »
Translated into Armenian by YSLU MA translators 2010-2012
Reviewed by Meri Dallakyan
Comments? Please email the translators above.
20:46 Posted: Jul 2008
Views 465,221 | Comments 57
03:56 Posted: Apr 2009
Views 239,518 | Comments 31
08:00 Posted: Feb 2009
Views 681,274 | Comments 101
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.