Follow TED
Be the first to know about new TEDTalks, TED news and other announcements.
Click on any phrase to play the video from that point.
Բարի օր բոլորին: Մի բան եմ ցանկանում ձեզ ցույց տալ: (Ծիծաղ) Պատկերացրեք, որ սա մի կետ է, թռչող կետ է: Մեր լաբորատորիայում մենք սա անվանում ենք զգայուն դիզայն: Թույլ տվեք պատմեմ մի քիչ այդ մասին: Եթե նայենք հիմա այս նկարին - ես ծագումով իտալացի եմ և ամեն տղա Իտալիայում մեծանում է՝ ունենալով ահա այս նկարը փակցված իր սենյակի պատին: Բայց ես սա ցույց եմ տալիս ձեզ այն պատճառով, որովհետև մի հետաքրքիր բան է տեղի ունենում Ֆորմուլա 1-ի ընթացքում վերջին երկու տասնամյակում: Նախկինում, երբ դուք ցանկանում էիք հաղթել Ֆորմուլա 1 մրցույթը, դուք որոշակի գումար էիք սահմանում և կատարում խաղադրույքներ լավ վարորդի կամ մեքենայի համար: Եվ եթե մեքենան ու վարորդը բավականին լավն էին, ապա դուք հաղթում էիք: Իսկ ասօր, եթե դու ցանկանում ես հաղթել մրցույթին, ապա դուք պետք է այսպիսի մի բան անես` հետևել մեքենային իրական ժամանակում, ունենալ հազարավոր սենսորային ցուցանակներ, որոնք կարձանագրենք մեքենայի մասին տվյալները, կհավաքագրեն իրենց մեկ համակարգի մեջ և այնուհետև կմշակեն այն, որպեսզի ստացած տվյալներով հետ անրադառնան մեքենային նոր որոշումներով և փոխեն ուղղությունը իրական ժամանակում` անմիջապես տեղեկատվությունը ստանալուն պես: Սա այն է, ինչ ինժեներական լեզվով դուք կանվանեիք իրական ժամանակում վերահսկվող համակարգ: Հիմնականում այս համակարգը կազմված է երկու բաղադրիչներից. զգայուն և կատարող մասերից:
Հետաքրքիրն այն է այսօր, որ իրական ժամանակում վերահսկվող համակարգերը սկսում են ներգործել մեր առօրյան: Մեր քաղաքները վերջին մի քանի տարիների ընթացքում սկսեցին հեղեղվել ցանցերով, էլեկտրոնային սարքերով: Նրանք նմանվում են համակարգիչների բաց երկնքի տակ: Եվ որպես բաց երկնքի տակ համակարգիչներ իրենք սկսում են տարբեր կերպով արձագանքել` դառնալով զգայուն և կատարողական: Քաղաքների վերանորոգումը դա մի ծանր գործ է: Պարզապես, որպես մեջբերում ուզում են նշել, որ քաղաքները կազմում են երկրագնդի ընդերքի միայն երկու տոկոսը, սակայն այնտեղ բնակվում է աշխարհի բնակչության 50 տոկոսը: Իրենք սպառում են համաշխարհային էներգիայի 75 տոկոսը և արտանետում են ածխածնի 80 տոկոսը: Եվ եթե մենք կարողանաք որևէ բան փոխենք քաղաքներում, ապա դա մեծ արդյունք է: Քաղաքներից վեր, այս բոլոր զգացող և կատարող առաևկաներից, գտնվում են առօրյա կյանքի իրերը:
Ահա սա ցուցահանդեսից է, որը կազմակերպվել էր Պաոլա Անտոնելլիի կողմից MoMA-յում այս տարի ամռանը: Այն կոչվում էր "Խոսիր ինձ հետ": Մեզ շրջապատող իրերը, միջավայրը սկսում են խոսել մեր հետ: Որոշակի միտումով դա նույնն է, ինչ ամեն մի ատոմի մասնիկ դառնա արձագանքող: Սա արմատապես փոխելու է մարդկանց հաղորդակցումը շրջակա միջավայրի հետ: Որոշակի առումով սա եղել է Միքելանջելոյի վաղեմի երազանքներից մեկը... գիտեք, երբ Միքելանջելոն կերտում էր Մովսեսի արձանը, վերջում նա վերցնում է իր մուրճը և նետում պատրաստի արձանի վրա (մինչ օրս էլ կարող եք տեսնել մի փոքրիկ կտոր ներքևում) բացականչելով. "Ինչու՞ դու չես խոսում" Եվ ահա այսօր, առաջին անգամ է, մեզ շրջապատող միջավայրը սկսում է արձագանքել մեզ: Հիմա ձեզ ցույց կտամ մի քանի օրինակներ, կրկին` շրջակա միջավայրի զգալու և արձագանքելու գաղափարով:
Եկեք սկսենք զգալուց: Ահա այս նախագիծը, որով ցանկանում եմ կիսվել ձեր հետ մեր լաբորատորիայի առաջին նախագծերից մեկն է: Մենք այն արել էինք Իտալիայում 4.5 տարի առաջ: Այն, ինչ արել էինք մենք այնտեղ նոր տիպի ցանցի օգտագործում էր, որն այդ պահին միակն էր ամբողջ աշխարհում` դա բջջային կապի ցանցն էր, և այդ ցանցի անանուն և ամփոփ տեղեկատվության օգտագործումն էր, որը հավաքագրվել էր միևնույն օպերատորի կողմից, որպեսզի հասկանանք, թե ինչպես են աշխատում քաղաքները: 2006 թվականի ամառը հաջողակ էր: Այդ տարի Իտալիան հաղթանակ կրեց Աշխարհի գավաթի մրցաշարին: Շատերդ գուցե հիշեք, որ վերջին խաղը Իտալիայի և Ֆրանսիայի միջև էր, երբ Զիդանը վերջում հարվածեց գլխով: Սակայն վերջում Իտալիան հաղթեց:
Ահա նայեք, ինչ տեղի ունեցավ այդ օրը երբ պարզապես մոնիտորնգ էինք անում ցանցում կատարված գործողությունները: Ահա այստեղ դուք տեսնում եք քաղաքի պատկերը: Ահա կենտրոնում դուք տեսնում եք Կոլիզեյը, Տիբեր գետը. Սա առավոտյան արձանագրված տվյալներն են, խաղից առաջ: Վերևում նշված է ժամանակացույցը: Ահա վաղ կեսօրին մարդիկ տարբեր կողմերից կատարում են զանգեր և տեղաշարժվում են: Խաղը սկված է` լռություն: Ֆրանսիան է գոլ խփում: Իտալիան է գոլ խփում: Առաջին կիսաշրջան` մարդիկ կատարում են արագ զանգեր և գնում են լոգանք ընդունելու: Երկրորդ կիսաշրջան: Հիմնական ժամանակի ավարտ: Առաջին հավելյալ րոպեն անցավ, երկրորդը: Զիդանը հարված կատարեց գլխով այս պահին: Իտալիան հաղթեց: Այոոոո~: (Ծիծաղ) Ծափահարություններ Այդ գիշեր, բոլորը գնացել էին քաղաքի կենտրոն` նշելու հաղթանակը: Տեսնում եք այս մեծ գագաթնակետը: Հաջորդ օրը բոլորը գնացել էին քաղաքի կենտրոն, ոպեսզի ողջունեն հաղթանակած թիմին և վարչապետին միևնույն ժամանակ: Հետո բոլորը տեղաշարժվեցին ներքև: Ահա այստեղ տեսնում եք Մասսիմո կրկեսի հատվածը, որտեղ դեռ հին Հռոմեական ժամանակներից մարդիկ նշում էին մեծ տոնակատարությունները, և ահա դուք տեսնում եք գագաթնակետը օրվա վերջին: Ահա սա միայն մեկ օրինակ, թե մեր օրերին ինչպես մենք կարող ենք զգալ քաղաքը այնպես, ինչպես հնարավոր չէր դեռ մի քանի տարի առաջ:
Մի այլ նկատառում էլ այս տեխնոլոգիայի վերաբերյալ. սա մարդկանց մասին չէ, բայց այն առարկաների, որոնք մենք օգտագործում ենք և սպառում: Այսօր մենք լավ քաջատեղյակ ենք, թե որտեղից են առաջանում իրերը: Այս քարտեզը ցույց է տալիս Mac համակարգչի բոլոր բաղկացուցիչ մասերը, ինչպես են իրենք կապված իրար հետ: Բայց մենք շատ քիչ գիտենք, թե ուր են հետո անհետանում այդ իրերը: Ահա այս նախագծում մենք մշակել էինք փոքրիկ արձագանքող սարքեր` վերահսկելու աղբի տեղաշարժումը համակարգի միջով: Մենք սկսեցինք աշխատանքը մի քանի կամավորների հետ, ովքեր ցանկություն հայտնեցին օգնելու մեզ Սիեթլում ուղիղ մեկ տարի անց` արձագանքող սարքեր տեղադրելով այն ամենի վրա, ինչ աղբն էին նետում. ինչպես տեսնում եք, տարբեր իրեր, որոնք ամեն դեպքում դեն էին նետվելու: Մենք տեղադրեցինք իրենց վրա փոքրիկ չիպեր, արձագանքող սարքեր . և այնուհետ սկսեցինք հետևել իրենց: Ահա մեր ստացած արդյունքները:
Սիեթլից` մեկ շաբաթ անց: Այս տեղեկությունով մենք եզրահանգեցինք նրան, որ համակարգում գոյություն ունեն մի շարք թերություններ: Մենք կարող ենք կատարել նույնը ծախսելով ավելի քիչ էներգիա: Այս տեղեկությունը նախկինում հասանելի չէր: Սակայն կան շատ իզուր կատարված տրանսպորտային ծախսեր և բարդացրած բաներ: Մենք նաև համոզված ենք նրանում, որ եթե մենք ամեն օր տեսնենք, որ մեր դեն նետված բաժակը չի կորել և դեռ գտնվում է որևէ մի տեղ այս մոլորակի վրա; և պլաստիկ շիշը, որը մենք թափում ենք ամեն օր դեռ մնում է: Եվ եթե դա մենք ցույց տանք մարդկանց, ապա մենք կարող ենք որոշակի փոփոխությունների հասնել մարդկանց վարվելագծի մեջ: Սա մեր նախագծի նպատակն էր:
ՄՏԻ-ից իմ գործընկեր Ասսաֆ Բիդերմանը կարող է պատմել ձեզ ավելի շատ բաներ զգայուն տեխնոլոգիայի մասին և շատ այլ զարմանահրաշ փաստեր, թե ինչպես մենք կարող ենք օգտագործել այն: Սակայն հիմա ես ցանկանում եմ տեղափոխվել մեր խոսակցության երկրորդ մասին, որի մասին նշեցինք սկզբում: Դա շրջակա միջավայրի արձագանքման մասին է: Առաջին նախագիծը արել էին մի քանի տարի առաջ Զարագոզայում, Իսպանիայում: Այս սկսվեց քաղաքապետի հարցադրումից, ով եկել էր մեր հետ հանդիպելու, որպեսզի ասի, որ Իսպանիայում և հարավային Եվրապայում կա մի գեղեցիկ ավանդույթ օգտագործելու ջուրը հասարակական վայրերում, ճարտարապետության մեջ: Հարցը հետևյալն էր. Ինչպես տեխնոլոգիան, նոր տեխնոլոգիան կարող է գործածվի դրա մեջ: Մտահղացումներից մեկը, որը մշակվել էր ՄՏԻ հանդիպումներից մեկի ժամանակ հետևյալն էր. պատկերացրեք այս խողովակը, որը ունի փականներ, արևային փականներ, որոնք բացվում են և փակվում են: Ջրային կաթիլներից կարելի է ստեղծել ջրային վարագույր: Երբ կաթիլները իջնում են ներքև դուք կարող եք պատկերներ նկարել նրա վրա, ցուցադրել նախշեր, նկարներ, տեքստեր: Եթե դու մոտիկանաք այդ վարագույրին, այն կբացվի և թույլ կտա, որպեսզի դուք ներս մտնեք, ինչպես երևում է ահա այս նկարի վրա:
Եվ սա մենք ներկայացրեցինք քաղաքապետ Բելլոչին: Նա շատ հավանեց մտահղացումը: Եվ մենք թույլատվություն ստացանք զբաղվելու այս շենքի դիզայնով, որը գտնվում է ցուցասրահի մուտքի մոտ: Մենք այն անվանեցինք Թվային Ջրի սրահ: Ամբողջ կառույցը պատրաստված է ջրից: Այնտեղ չկա ոչ մի դուռ և լուսամուտ, բայց, երբ դուք մոտենում եք նրան, այն բացվում է և ձեզ ներս է թողնում: (Երաժշտություն) Տանիքը նույնպես ծածկված է ջրով: Փոքր քամու դեպքում, եթե ցանկանաք նվազեցնել ջրի ցայտկումները, կարող եք իջեցնել տանիքի բարձրությունը: Կամ նույնիսկ կարող եք փակել կառույցը և ամբողջ ճարտարապետությունը կանհետանա, ինչպես այստեղ է: Գիտեք, ձմռանը, երբ տանիքը կլինի ամբողջովին ներքևում, մարդիկ կնայենք և կասեն. Իրենք քանդել են շենքը: Սակայն ոչ, չեն քանդել, այլ պարզապես իջեցնելով այն ներքև Ճարտարապետությունը գրեթե անհետանում է: Ահա ինչպես է այս կառույցը աշխատում: Տեսնում եք, մեկը փորձում է կռահել, թե ինչ է տեղի ունենում ներսում: Եվ ահա ես եմ, փորձում եմ չթրչվել` ստուգարկելով սենսորները, որոնք բացում են ջրի խողովակը:
Պետք է նաև պատմեմ, թե ինչ տեղի ունեցավ մի գիշեր, երբ բոլոր սենսորները չէին աշխատում: Սակայն այդ գիշեր էլ ավելի զվարճալի էր: Զարագոզայի բոլոր երեխաները գալիս էին շենքին մոտ, որովհետև շենքը այլ կերպ էր ներգրավում իրենց: Այլևս չկար ոչ ոք, ով կբացեր դուռը, որպեսզի ձեզ ներս թողնի, կար մի շինություն, որը հատվածներ և անցքեր է բացում ջրի մեջ, որոնց միջով դուք կարող էք ցատկել` առանց թրչվելու:
Մեր համար հետաքրքիր էր, որովհետև մենք որպես ճարտարապետներ, ինժիներներ, դիզայներներ միշտ մտածում ենք, թե ինչպես կօգտագործեն մարդիկ այն ամնեը, ինչը մենք ստեղծում ենք: Սակայն իրականությունը միշտ անկանխատեսելի է: Եվ հենց դա է հետաքրքիր դարձնում մարդկանց հետ շփվելը:
Ահա մի շենքի նկար ֆիզիկական կետերով՝ ջրի կաթիլներով և իրենց վրա արտացոլված պատկերներով: Ահա այս գաղափարը բերեց մեզ մի այլ նախաձեռնության, որը հիմա ես ձեզ ցույց կտամ: Պատկերացրեք, որ այս կետերը հիմա սկսեն թռչել: Պատկերացրեք, եթե ունենայիք փոքրիկ ուղղաթիռներ, որոնք տեղաշարժվում են օդում և այնուհետև իրենցից ամեն մեկը սկսում է տարբեր լույսերով վառվել ինչպես մի ամպ, որը կարող է շարժվել տարածության մեջ: Ահա և տեսահոլովակը:
Եվ պատկերացրեք ուղղաթիռներից մեկը, որոնց դուք տեսաք քիչ առաջ, միաժամանակ շարժվում է մյուսների հետ: Եվ ահա ստացվում է այսպիսի մի ամպ: Դուք սրանով կարող եք ստեղծել նմանատիպ փոփոխվող էկրան, որը կանոնավոր ձևափոխվում է երկու չափումներում: Կամ կանոնավոր սակայն երեք չափումներում, որտեղ փոփոխվող տարրը լույսն է և ոչ թե կետերի տեղաշարժումը: Դուք կարող եք տարբեր ձևերով խաղալ իր հետ: Պատկերացրեք, եթե ձեր էկրանը կարողանար հայտնվել տարբեր ծավալներով և չափսերով, տարբեր տեսակի պատկերի լուծելիության աստիճանով: Հետո այդ ամենը կարող է վերածվել 3D պատկերմամբ ամպի, որին կարերի է մոտենալ, անցնել իր միջով նայել տարբեր-տարբեր ուղղություններից: Ահա և իրական Flyfire-ը, որը կառավարվում է և ձևավորում է տարբեր պատկերներ, ինչպես նախկինում: Երբ միացնում եք լույսը, դուք տեսնուք եք սա: Նույնը՝ ինչ տեսանք քիչ առաջ: Եվ պատկերացրեք, որ այս ամենը հետո կառավարվում է մարդկանց կողմից: Ամեն կետը կարող է կառավարվել մարդկանց կողմից, իրենց շարժումներից, այսպես և այսպես:
Հիմա ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ մի բան, որն առաջին անգամ եմ ներկայացնում: Մենք միասին աշխատել ենք Ռոբերտո Բոլլի հետ՝ մեր այսօրվա լավագույն բալետի պարողներից մեկի՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն և Միլանի Լա Սկալայի աստղ, և ձայնագրել ենք իր շարժումները 3D չափման մեջ, որպեսզի կիրառենք ստացվածը Flyfire-ի համար: Ահա այստեղ տեսնում եք Ռոբերտոյին պարելուց: Ձախ կողմից դուք տեսնում եք տարբեր լուծումներով կետերը, որոնք ձայնագրվում են: Սա և 3D իրական ժամանակի սկանավորում է և շարժման ձայնագրում: Այսպիսով դուք կարող եք վերականգնել շարժման պատկերը: Այսպես անում ենք ամբողջ ընթացքը: Այնուհետև, երբ ունենում ենք բոլոր կետերը, կարելի է սկսել խաղալ իրենց հետ, խաղալ տարբեր գույների և շարժումների միջոցով, ձգողականության և պարբերական կրկնության միջոցով: Ահա սա մենք ցանկանում էին օգտագործել որպես հնարավոր միջոցներից մեկը Flyfire-ի համար:
Ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ նաև վերջին նախագիծը, որի վրա աշխատում էինք վերջերս: Դա Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի հետ է կապված: Այն կոչվում է Ամպ: Մտահղացումը հետևյալն էր. պատկերացրեք կրկին մենք կարող ենք ներգրավել մարդկանց, որոնք կատարում են տարբեր շարժումներ և փոխազդում շրջակա միջավայրի վրա, կատարելով այն, ինչ մենք անվանում ենք ամպի ձևավորում՝ ինչպես ամբարի ձևավորումը, սակայն հիմա արդեն ամպով: Պատկերացրեք, որ ամեն մեկը այդպես կկազմի մի կետ: Եվ ես կարծում եմ, որ հիշարժանն այն է, որ այն ամենը, ինչ կատարվեց վերջին երկու տարվա ընթացքում այն է, ինչ տեղի է ունեցել վերջին տասնամյակում՝ մենք տեղափոխվեցինք ֆիզիկական աշխարհից դեպի թվային: Ամեն ինչ, գիտելիքը, թվայնացվել է և դարձել հասանելի համացանցի միջոցով:
Եվ ահա այսօր առաջին անգամ Օբամայի նախընտրական արշավը ցույց տվեց մեզ, որ մենք կարող ենք անցնել թվային աշխարհից դեպի ֆիզիկական աշխարհի ինքնակազմակերպվող ցանցեր: Մեր պարագայում մենք ցանկանում ենք օգտագործել այդ հնարավորությունը ձևավորելու և ստեղծելու Օլիմպիական խորհրդանիշը: Նմանատիպ մի բան է կառուցվելու քաղաքում: Սակայն վաղը այն կարող է օգտագործվել այսօրվա մարտահրավերների լուծման համար, թե ինչպես կասեցնենք կլիմայի փոփոխումները կամ ածխածնի արտանետումները, ինչպես անցնենք թվային աշխարհից դեպի ֆիզիկական: Այսպիսով մտահղացումը այն է, որ ներգրավվենք մարդկանց, ովքեր կոլեկտիվորեն կկատարեին այս ամենը:
Ամպը ամպ է, որը բախկացած է կետերից, ինչպես բնության մեջ իրական ամպերը բախկացած են լինում մասնիկներից: Այդ մասնիկները ջրային կաթիլներ են, իսկ մեր պարագայում՝ կետերից ստեղծված ամպեր: Սա Լոնդոնի ֆիզիկական կառուցվածքն է, որը ծածկված է կետերով: Դուք կարող եք ներս մտնել, տարբեր բանել կատարել: Դուք ներսից կարող եք տեսնել դրսում կատարվող իրադարձությունները, կիսվել 2012 թվականի Օլիմպիական խաղերի հիմնական պահերով՝ օգտագործելով այն որպես միջոց կապվելու աշխարհի հետ: Եվ երկնքում գտնվող ֆիզիկական ամպը և այն, ինչ դուք կարող եք ստեղծել լոնդոնյան նոր տեսարժան վայր ստեղծելու համար, որի մեջ դուք կարող եք մուտք գործել, դառնում է գիշերային նոր թվային փարոս, և ամենակարևորը նոր փորձության մի ձև բոլոր նրանց համար, ով կցանկանա բարձրանալ վերև:
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation, or join one of these:
ՄՏԻ աշխատակից Կարլո Ռատտին իր SENSEable City լաբորատորիայի թիմի հետ համատեղ ստեղծում է առարկաներ այն տեղեկատվությունից, որոնք մենք ենք առաջացնում: Նա օգտագործում է պասիվ տեղեկատվության արձագանքներ, օրինակ՝ մեր կողմից կատարված զանգերը, արտանետվող աղբը՝ ստեղծելու քաղաքային կյանքի զարմանահրաշ պատկերումներ: Նա և իր թիմը ստեղծում են շլացուցիչ ինտերակտիվ միաջավայրեր թափվող ջրից և թռչող լույսերից, որոնք սնուցվում են սենսորների միջոցով ֆիքսած պարզ շարժումներից:
Carlo Ratti directs the MIT SENSEable City Lab, which explores the "real-time city" by studying the way sensors and electronics relate to the built environment. He's opening a research center in Singapore as part of an MIT-led initiative on the Future of Urban Mobility. Full bio »
Translated into Armenian by Luiza Hakobyan
Reviewed by Kristine Sargsyan
Comments? Please email the translators above.
18:14 Posted: Sep 2009
Views 602,307 | Comments 124
15:40 Posted: Oct 2009
Views 326,095 | Comments 99
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign out.