Այն, ինչի մասին կցանկանայի խոսել, իրականում աշխարհում ամենամեծ խնդիրներն են: Ես չեմ պատրաստվում խոսել "Թերահավատ բնապահպանների" մասին, չնայած, դա նույնպես լավ թեմա է: (Ծիծաղ)
Ես պատրաստվում եմ խոսել այն մասին, թե որո՞նք են աշխարհի ամենամեծ խնդիրները: Բայց մինչ ես կշարունակեմ, պիտի խնդրեմ բոլորիդ փորձել գտնել թուղթ ու գրիչ քանի որ խնդրելու եմ ձեզ օգնել ինձ ցույց տալ, թե ինչպես ենք դա արել: Այսպիսով, վերցրեք թուղթ ու գրիչ: Ամենակարևորը, աշխարհում կան բազում խնդիրներ: Ես ընդամենը կնշեմ դրանցից մի քանիսը: 800 միլիոն մարդ տառապում է սովից: Մեկ միլիարդ մարդ զուրկ է մաքուր խմելու ջրից: 2 միլիարդ մարդ զուրկ է սանիտարական պայմաններից: Մի քանի միլիոն մահանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից: Եվ այս ցուցակը շարունակական է: 2 միլիարդ մարդ վտանգված է կլիմայական փոփոխությունների պատճառով և այլն: Կան բազում, բազում խնդիրներ:
Կատարյալ աշխարհում մենք դրանք բոլորը կլուծեինք, բայց այժմ չենք կարողանում: Մենք իրականում չենք կարող լուծել բոլոր խնդիրները: Եվ եթե մենք դրանք չենք լուծում, ապա պետք է ինքներս մեզ հարցնենք, և այդ պատճառով այս հարցը տնտեսագիտական ոլորտում է, պետք է ասենք, եթե մենք չենք անում այդ բոլորը, մենք իրապես պետք է հարցնենք ինքներս մեզ, ո՞ր խնդիրը լուծել ամենից առաջ: Եվ ես կցանկանայի այդ հարցը ձեզ տալ: Ենթադրենք ունենք 50 միլիարդ դոլար հաջորդ 4 տարիների համար աշխարհում ինչ-որ լավ բան անելու համար, ինչի՞ վրա պետք է սա ծախսենք: Մենք բացահայտեցին աշխարհի 10 ամենակարևոր խնդիրները, և ես հակիրճ կկարդամ դրանք: Կլիմայական փոփոխություններ, վարակիչ հիվանդություններ, հակամարտություններ, կրթություն, ֆինանսական անկայունություն, կառավարում և կոռուպցիա, թերսնում և սով, բնակչության միգրացիա, սանիտարական պայմաններ և ջուր, և սուբսիդիաներ ու առևտրային արգելքները: Մեր կարծիքով նշվածները ներառում են աշխարհի ամենալուրջ խնդիրները: Ամենից ակնհայտ հարցը, որ ի հայտ է գալիս, ո՞րն է ձեր կարծիքով ամենակարևորը: Որտեղի՞ց պետք է սկսենք այս խնդիրների լուծումները: Բայց այս հարցադրումը սխալ է: Ահա սա էր ամենակարևոր հարցը, որը բարձրացվել էր հունվարին Դավոսում:
Իհարկե, ճիշտ չէ մարդկանց ստիպել կենտրոնանալ խնդիրների վրա: Քանի որ մենք չենք կարող լուծել այդ խնդիրները: Իհարկե ամենամեծ խնդիրն այն է, որ մենք բոլորս մահկանացու ենք: Բայց մենք չունենք միջոցներ այն լուծելու համար, այնպես չէ՞: Կարևորը ոչ թե խնդիրների գերակայության որոշումն է, այլ խնդիրների լուծումների գերակայության որոշումը: Այդ դեպքում կստացվի, իհարկե սա ավելի բարդացնում է իրավիճակը: Կլիմայի փոփոխությունը պիտի լուծվի Կիոտոյի արձանագրության համաձայն: Վարակիչ հիվանդությունները պետք է լուծվեն հիվանդանոցների և մոծակների ցանցերի օգնությամբ: Հակամարտությունները ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի օգնությամբ և այլն: Ես ցանկանում եմ խնդրել ձեզ փորձել ընդամենը 30 վայրկյանում, (գիտեմ որ սա ինչ-որ չափով անհնարին հանձնարարություն է) գրեք, թե ինչ եք մտածում գլխավոր գերակայությունների վերաբերյալ: Ու նաև (ահա այստեղ է երևում տնտեսագիտության չարությունը), նշեք, թե որ բաները մենք չպետք է անենք առաջինը: Ինչը՞ պետք է լինի ցուցակի վերջին տողում: Խնդրում եմ, 30 վայրկյան, զրուցեք նաև ձեր հարևանի հետ, և ընդամենը նշեք, որոնք պետք է լինեն աշխարհի ամենամեծ խնդիրների ամենագերակա լուծումները, և որոնք` առավել քիչ գերակաները:
Այս գործընթացի զարմանահրաշ մասը, և իհարկե, ես ի նկատի ունեմ, ես շատ կցանկանայի... ինձ տրամադրված է 18 րոպե, ես արդեն ձեզ տրամադրեցի իմ ժամանակի բավական մեծ հատվածը, լա՞վ: Ես կցանկանայի շարունակել և օգնեմ ձեզ մտածել դրա մասին և ահա հենց դա իրականում մենք արեցինք: Եվ ես ձեզ կոչ եմ անում, և նաև վաստահ եմ, որ կունենանք այսպիսի քննարկումներ հետագայում, խնդրում եմ մտածեք, թե իրականում ինչպե՞ս ենք սահմանում գերակայություններ: Իհարկե, դուք պետք է հարցնեք ձեզ, ինչու՞ երբեք այդպիսի ցուցակ չի կազմվել: Եվ դրա մի պատճառն այն է, որ գերակայություններ սահմանելը չափազանց անհարմար է: Ոչ ոք չի ցանկանում անել դա: Իհարկե, յուրաքանչյուր կազմակերպություն կցանկանար ցուցակի առաջին շարքում լինել: Եվ նրանցից ոչ ոք չէր ցանկանա չլինել առաջին տեղերում: Եվ քանի որ շատ ավելի շատ համարներ կան, որ առաջինը չեն ցուցակում լիովին հասկանալի է, որ չենք ցանկանա այդպիսի ցուցակ կազմել: Մոտ 60 տարի է, ինչ մենք ՄԱԿ ունենք, սակայն մենք երբեք չենք կազմել մի հիմնարար ցանկ այն բոլոր կարևոր բաների մասին, որ կարող ենք անել աշխարհում, և որոշել, թե որից պետք է սկսենք: Դա ամենևին չի նշանակում, թե մենք չունենք գերակայություններ. ցանկացած որոշում գերակայության որոշում է, և իհարկե մենք շարունակում ենք տարբերել առաջնահերթը երկրորդականից, բայց անուղղակի ձևով. իհարկե դժվար թե դա ավելի լավ լինի քան եթե մենք իրականում կատարեինք գերակայությունների որոշում և հետևեինք դրան ու խոսեինք դրա մասին:
Այսպիսով, ես առաջարկում եմ, որ մենք իրապես ասենք, որ շատ երկար ժամանակ մենք ընտրության բազմաթիվ տարբերակներ ենք ունեցել: Շատ ու շատ բաներ կարող էինք անել, բայց մենք չենք իմացել ոչ գինը, ոչ էլ քանակը: Մենք գաղափար չունեինք այդ մասին: Պատկերացրեք, գնում եք ռեստորան և ձեզ տալիս են մի մեծ մենյու, բայց դուք ոչինչ չգիտեք գների մասին: Օրինակ, դուք պիցցա եք պատվիրում, բայց չգիտեք, թե ինչ գնի է: Այն կարող է արժենալ 1 դոլար, կամ էլ 1000 դոլար: Այն կարող է լինել ընտանեկան պիցցա: Կարող է լինել շատ փոքր չափի պիցցա, այնպես չէ՞: Ցանկալի կլիներ այդ ամենը իմանալ:
Եվ սա հենց այն էր, ինչ փորձում է անել Կոպենհագենի Կոնսենսուսը` փորձում է որոշել այս խնդիրների գինը: Եվ Կոպենհագենի Կոնսենսուսի հիմնական աշխատանքը այսպիսին էր: Մենք հավաքեցինք աշխարհի 30 ամենալավ տնտեսագետներին, յուրաքանչյուր ոլորտում 3 հոգի: Այսպիսով, աշխարհի 3 ամենահայտնի տնտեսագետներ գրում էին կլիմայական փոփոխությունների մասին: Ի՞նչ կարող էինք մենք անել: Ի՞նչ կարժենա դա: Եվ ի՞նչ օգուտ կլինի դրանից: Նմանապես նաև վարակիչ հիվանդությունների դեպքում: Աշխարհի 3 խոշորագույն մասնագետները ասում են, թե մենք ի՞նչ կարող ենք անել: Ինչպիսի՞ն կլինի դրա գինը: Ի՞նչ պետք է անենք դրա համար, և ինչպիսի՞ն կլինեն արդյունքները: Եվ այսպես շարունակ:
Եվ ամենաճանաչված տնտեսագետները, աշխարհի լավագույն տնտեսագետներից 8-ը, ներառյալ 3 Նոբելյան մրցանակակիրներ հանդիպեցին Կոպենհագենում 2004-ի մայիսին: Մենք կոչեցինք նրանց երազանքի թիմ: Քեմբրիջի համալսարանը հրաշալիորեն որոշեց նրանց կոչել տնտեսագիտության Ռեալ Մադրիդ: Սա շատ լավ է աշխատում Եվրոպայում, բայց այստեղ դա այնքան էլ հասկանալի չէ: Եվ նրանց արածը, ըստ էության, գերակայությունների մի ցուցակի կազմումն էր: Դուք կհարցնեք` ինչու՞ տնտեսագետներ: Եվ իհարկե, ես շատ ուրախ եմ, որ այդ հարցը տվեցիք - (Ծիծաղ) քանի որ դա շատ լավ հարց է: Հարցը նրանում է, որ, իհարկե, եթե ցանկանում եք իմանալ մալարիայի մասին, կհարցնեք մալարիայի մասնագետին: Եթե ցանկանաք իմանալ կլիմայի մասին, կհարցնեք օդերևութաբանին: Բայց, եթե դուք ցանկանում եք իմանալ, թե այս երկուսից ո՞րի հետ առաջինը պայքարել, դուք նրանցից ոչ մեկին չեք կարող հարցնել, քանի որ դա նրանց աշխատանքը չէ: Դա տնտեսագետների աշխատանքն է: Իրենք են գնահատում: Նրանք կատարում են այդ որոշ առումով տհաճ աշխատանքը` ասելով, թե որը պետք է անենք առաջինը և որը` հետագայում:
Այսպիսով, ահա և այդ ցուցակը, որը և ցանկանում էի ձեզ հետ կիսել: Իհարկե, դուք այն կարող եք տեսնել նաև ինտերնետային կայքում, և վստահ եմ, ժամանակի հետ մենք ավելի շատ կխոսենք դրա մասին: Նրանք ըստ էության հանդես եկան մի ցուցակով, որտեղ ասվում է, որ կան վատ ծրագրեր են` այսինքն, այնպիսի ծրագրեր, որտեղ մեկ դոլարի ներդրումը բերում է ավելի պակաս եկամուտ: Կան միջակ, լավ և շատ լավ ծրագրեր: Եվ իհարկե, մենք պետք է սկսենք հենց այդ` շատ լավ ծրագրերի իրականացումից: Ես պատրաստվում եմ սկսել ցուցակի վերջից, որպեսզի ավարտենք լավագույն ծրագրերով:
Սրանք վատ ծրագրերն են: Ինչպես կարող եք տեսնել ցուցակի վերջին տողում կլիմայական փոփոխություններն են: Շատ մարդկանց սա կտխրեցնի, և, հավանաբար, սա այն դեպքերից է, որտեղ մարդիկ կասեն` սրան ավելի ուշ վերադառնալ չեմ կարող: Եվ ես կցանկանայի խոսել դրա մասին, քանի որ այն չափազանց հետաքրքիր է: Ինչու՞ այդպես ստացվեց: Եվ ես կփորձեմ վերադառնալ այս հարցին, քանի որ դա մեկն է այն հարցերից, որտեղ մենք կունենանք անհամաձայնություն ձեր նշած ցուցակների հետ:
Ինչու են ասում, որ Կիոտոն, կամ Կիոտոյից ավելի որևէ բան անելը շատ վատ նախաձեռնություն է, պարզապես այն պատճառով, որ դա շատ անարդյունավետ է: Սա չի նշանակում, որ գլոբալ տաքացում չի լինելու: Չի նշանակում նաև, որ այս խնդիրը խոշոր խնդիր չէ: Այլ ընդամենն այն, թե ինչ կարող ենք մենք անել այս հարցում, շատ քիչ է և շատ ծախսատար: Նրանք ըստ էության ցույց են տալիս մեզ մակրոտնտեսական մոդելների միջին ցուցանիշները, այն է` Կիոտոյի ծրագիրը, եթե բոլորը համաձայնեն դրան, կարժենա տարեկան 150 միլիարդ դոլար: սա ահռելի գումար է: Այն 2-3 անգամ գերազանցում է Երրորդ Աշխարհի երկրների զարգացման նպատակով ամենամյա տրամադրվող միջոցներից: Այնուամենայնիվ, այն շատ քիչ օգուտ կբերի: Համաձայն բոլոր մոդելների` այն կհետաձգի գլոբալ տաքացումը 2100թ. ընդամենը 6 տարով: Այսինքն, Բանգլադեշում գտնվող տղան, ով 2100թ-ին ջրհեղեղի վտանգի առաջ կկանգներ, կարող է սպասել մինչև 2106: Ինչը մի քիչ ավելի լավ է, բայց շատ ավելի լավ չէ: Եվ այստեղ կարող ենք ասել, ահա, մենք ծախսեցինք ահռելի գումար` մի չնչին արդյունք ստանալու համար:
Որպես համեմատություն ասեմ, որ ՄԱԿ-ը իրականում հաշվարկել էր, որ այս գումարի կեսի չափով, տարեկան մոտավորապես 75 միլիարդ դոլարով, կարելի է լուծել աշխարհի բոլոր պարզագույն խնդիրները: Մենք կարող ենք աշխարհի բոլոր մարդկանց ապահովել մաքուր խմելու ջրով, սանիտարական պայմաններով հիմնական առողջապահական խնամքով և կրթությամբ: Այսպիսով, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, արդյոք ցանկանում ենք ծախսել 2 անգամ ավել գումար և անել շատ չնչին դրական բան: Կամ այդ գումարի կեսով իրականացնել անհավատալի շատ լավ գործեր: Եվ ահա այս պատճառով է, որ սա դարձավ վատ ծրագիր: Սա չի նշանակում, որ եթե մենք ունենանք աշխարհի բոլոր փողերը, մենք ոչինչ չպիտի անենք: Այլ նշանակում է, որ եթե մենք չունենք այդքան փող, ապա սա պարզապես մեր առաջնային խնդիրը չէ:
Միջակ ծրագրերը /նկատի ունեցեք, որ չեմ պատրաստվում բոլորը թվարկել/, օրինակ, վարակիչ հիվանդությունները, առողջապահական հիմնական ծառայությունները, հազիվ են այս ցանկում մի քիչ ավելի բարձր տեղ գրավել, այն պարզ պատճառով, որ, այո, առողջապահական ծառայությունը չափազանց կարևոր է: Այն շատ լավ բաներ կարող է անել, բայց այն նույնպես շատ, շատ ծախսատար է: Կրկին, այս ամենը մեզ տանում է նրան, որ մենք հանկարծակիորեն հայտնվում ենք հավասարման երկու կողմում: Եթե դիտարկենք լավ ծրագրերը, բազում սանիտարական և ջրի ծրագրեր են առաջ գալիս, կրկին դրանք չափազանց կարևոր են, բայց նույնպես պահանջում են բազում ենթակառուցվածքային ծախսեր: Ահա, ես ցանկանում եմ ցույց տալ ձեզ այն չորս գերակայությունները, որոնք պետք է լինեն աշխարհի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի առաջնային գերակայություններում:
4-րդ ամենալավ ծրագիրը մալարիան է` պայքարը մալարիայի դեմ: Տարեկան մալարիայով վարակվում են մի քանի միլիոն մարդ: Կորուստը կարող է նույնիսկ տոկոսներ կազմել վտանգված երկրների ՀՆԱ-ում: Եթե մենք ներդնենք 13 միլիարդ դոլար հաջորդ 4 տարիների ընթացքում, մենք կարող ենք այս թիվը կիսով չափ կրճատել: Մենք կարող ենք կանխել մոտ 500 000 մահացություն, բայց առավել կարևորը, որ մենք կարող ենք կանխել տարեկան 1 միլիարդ մարդու վարակվելու ռիսկը: Մենք նշանակալիորեն կավելացնենք նրանց հնարավորությունները լուծելու շատ այլ խնդիրներ, որոնք ունեն լուծման կարիք: Եվ իհարկե, երկարաժամկետ հատվածում, նաև գլոբալ տաքացման խնդիրը:
Երրորդ առաջնայնությունը ազատ առևտուրն է: Համաձայն մոդելի, եթե մենք կարողանանք հասնել ազատ առևտրի և հատկապես նվազեցնել սուբսիդավորումը ԱՄՆ-ում և ԵՄ-ում, մենք կարող ենք նոր կյանք տալ համաշխարհային տնտեսությանը տարեկան մոտավորապես 2400 միլիարդ դոլար ապշեցուցիչ թվի չափով, որի կեսը կուղղվի Երրորդ աշխարհի երկրներին: Կրկին, մենք կարող ենք ասել, որ իրականում կկարողանանք 2-3 հարյուր միլիոն մարդկանց դուրս հանել աղքատությունից շատ արագ, մոտ 2-5 տարիների ընթացքում: Սա կլիներ 3-րդ հրաշալի գործը, որ կարող էինք անել:
2-րդ լավ գործը կլինի կենտրոնանալ թերսնուցման խնդրի վրա: Ոչ միայն թերսնման խնդրի ընդհանրապես, այլ կան շատ էժան միջոցներ սննդի խնդրի լուծման համար, մասնավորապես միկրոտարրերի պակասի հետ կապված: Աշխարհի բնակչության մոտավորապես կեսը տառապում է երկաթի, ցինկի, յոդի և վիտամին Ա-ի պակասից: Եթե մենք ներդնենք 12 միլիարդ դոլար, մենք կարող ենք կտրուկ լուծում տալ այդ խնդրին: Դա կարող է լինել 2-րդ ամենալավ ներդրումը, որ կարող ենք անել:
Եվ ամենալավ ծրագիրը կլինի ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի լուծումը: Եթե մենք ներդնենք 27 միլիարդ դոլար հաջորդ 8 տարիների ընթացքում, մենք կարող ենք խուսափել վարակի 28 միլիոն նոր դեպքերից: Կրկին, ինչպես է սա արվելու և ինչի վրա պետք է կենտրոնանալ` կան ՄԻԱՎ/ՁԻԱՀ հետ պայքարի երկու տարբեր ուղղություններ: Առաջինը բուժումն է, երկրորդը` վարակի կանխումը: Եվ նորից, իդեալական աշխարհում, մենք երկուսն էլ կանեինք: Բայց, եթե մենք ոչ մեկը չենք անում, կամ լավ չենք անում, մենք գոնե պետք է հարցնենք, թե որտեղ առաջին հերթին ներդնենք: Եվ բուժումը չափազանց ավելի թանկ է, քան կանխարգելումը: Այսինքն, սա ըստ էության ցույց է տալիս, որ մենք կարող ենք անել շատ ավելին` ներդնելով կանխարգելիչ ծրագրերում: Այն գումարով, որ մենք ծախսում ենք` մենք կարող ենք անել X քանակի լավ բան` բուժելով և 10 անգամ ավելի լավ բան` կանխարգելելով: Եվ կրկին, մենք առավել կկենտրոնանանք կանխման, քան` բուժման վրա:
Սա իրականում մեզ ստիպում է մտածել մեր գերակայությունների մասին: Ես ցանկանում եմ, որ դուք նայեք ձեր գերակայույթունների ցանկին և ասեք, արդյոք դուք ճի՞շտ եք այն կազմել: Կամ արդյոք դուք մոտեցե՞լ եք այստեղ ներկայացված ցանկին: Իհարկե, խնդիրներից մեկը կրկին կլիմայի փոփոխությունն է: Ես տեսա շատ մարդկանց, ովքեր չէին կարծում, որ այս հարցը առաջնային լուծում է պահանջում:
Մենք իհարկե պետք է աշխատենք կլիմայական փոփոխությունների խնդրի ուղղությամբ, թեկուզ միայն նրա համար, որ սա շատ մեծ խնդիր է: Բայց իհարկե, մենք չենք կարող լուծել բոլոր խնդիրները: Աշխարհում կան բազում այլ խնդիրներ: Եվ ես ցանկանում եմ պարզապես համոզվել, որ եթե մենք պետք է կենտրոնանանք որոշակի խնդիրների վրա, ապա դրանք ճիշտ ընտրված խնդիրներ են: Այնպիսի խնդիրներ, որտեղ մենք կարող ենք շատ բան փոխել, ոչ թե` քիչ: Եվ ես կարծում եմ... Թոմաս Շելինգը, մեր երազանքի թիմի անդամներից մեկը, դա շատ լավ է ձևակերպել... Մարդիկ մոռանում են, որ 100 տարի հետո, մինչ մենք խոսում ենք կլիմայական փոփոխությունների ազդեցության մասին մարդիկ կլինեն շատ ու շատ ավելի հարուստ: Նույնիսկ ՄԱԿ-ի ամենահոռետեսական կանխատեսումները վկայում են, որ 2100թ-ին զարգացող աշխարհի միջին մարդը կլինի այնքան հարուստ, ինչքան մենք ենք այսօր: Նույնիսկ ավելի հավանական է, որ նրանք կլինեն մեզանից 2-4 անգամ ավելի հարուստ: Եվ իհարկե, մենք այդ ժամանակ շատ ավելի հարուստ կլինենք:
Բայց ասածս այն է, որ երբ խոսում ենք մարդանց փրկելու, կամ 2100թ-ի Բանգլադեշի բնակչությանը օգնելու մասին, մենք չենք դիտարկում Բանգլադեշի աղքատ մարդկանց: Մենք իրականում խոսում ենք շատ հարուստ հոլանդացու մասին: Եվ իրական խնդիրն, իհարկե, այն է, թե արդյո՞ք մենք ուզում ենք ծախսել շատ փող և մի փոքր օգնել մի հարուստ հոլանդացու 100 տարի հետո: Թե՞ մենք ցանկանում ենք օգնել Բանգլադեշի իրական չքավոր մարդկանց հենց այս պահին, որ իսկապես մեր օգնության կարիքն ունեն և ում մենք կարող ենք շատ քիչ ծախսերով օգնել: Կամ, ինչպես Շելինգն է ասում, պատկերացրեք դուք հարուստ եք, ինչպիսին անպայման կլինեք, ասենք մի հարուստ չինացի, կամ բոլիվիացի, կամ Կոնգոյի բնակիչ 2100թ-ին և մտածում եք 2005թ-ի մասին և ասում. "Ինչ տարօրինակ է, որ նրանք այնքան են անհանգստացել որ օգնեն ինձ մի քիչ դիմակայել կլիմայական փոփոխություններին, և բացարձակորեն հոգ չեն տարել իմ պապիկի, կամ ապուպապիկի մասին, ում շատ ավելի շատ կարող էին օգնել և ով այդ օգնության կարիքն իրոք ուներ":
Կարծում եմ սա ցույց է տալիս, թե ինչու է մեզ անհրաժեշտ ճիշտ գերակայություններ սահմանել: Եթե այն նույնիսկ չի համապատասխանում խնդիրների վերաբերյալ մեր սովորական պատկերացումներին: Իհարկե, գերազանցապես այն պատճառով, որ կլիմայի փոփոխությունը այսքան լավ պատկերված է: Իհարկե դուք տեսել եք "Վաղվանից հետո" ֆիլմը. այն հրաշալի է, այնպե՞ս չէ: Դա շատ լավ ֆիլմ է այն առումով, որ ես անկասկած ցանկանում եմ տեսնել այն, բայց չեմ ակնկալում, որ Էմերիքը կընտրի Բրեդ Փիթին իր հաջորդ ֆիլմում Թանզանիայում զուգարանի փոսեր փորելու կամ նման մի բանի համար: (Ծիծաղ) Դա պարզապես այդքան էլ ֆիլմի նյութ չէ: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ շատ առումներով Կոպենհագենի կոնսենսուսը և գերակայությունների ողջ քննարկումը սատարում են ձանձրալի խնդիրներին: Որպեսզի մենք կարողանանք գիտակցել, որ այս ամենը մեզ լավ զգալու համար չէ, և ոչ էլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում գտնվող անելիքները իրականացնելու համար, այլ ամենից ավելի լավ գործեր իրականացնելու հիմք ստեղծելու համար է:
Հաջորդ առարկությունը, որ կարծում եմ, շատ կարևոր է նշել, այն է, որ ես ինչ-որ տեղ, կամ մենք ինչ-որ տեղ անտեղի ընտրություն ենք առաջարկում: Իհարկե, մենք պետք է անենք ամեն ինչ, իդեալական աշխարհում, ես լիովին համաձայն եմ: Ես կարծում եմ, որ պետք է անենք ամեն ինչ, բայց չենք անում: 1970թ-ին զարգացած երկրները որոշեցին, որ մենք այսօր պետք է երկու անգամ ավելի ծախսեինք զարգացող երկրների վրա, քան ծախսվում էր 1970թ. Այդ ժամանակվանից մինչ այսօր մեր օգնությունը կիսով չափ կրճատվեց: Փաստորեն, այնքան էլ նման չի նրան, որ մենք գտնվում ենք բոլոր մեծ խնդիրների հանկարծակի լուծման ճանապարհին:
Բացի այդ, մարդիկ ասում են նաև, իսկ ի՞նչ կասեք Իրաքի պատերազմի մասին: Գիտեք, մենք ծախսել ենք 100 միլիարդ դոլար: Ինչու՞ չենք ծախսել այդ գումարը աշխարհում լավ բաներ անելու համար: Ես հենց սրա մասին եմ ասում: Եթե ձեզանից ինչ-որ մեկը կարողանա ասել Բուշին այս մասին, շատ լավ կլինի: Բայց հիմնական գաղափարն այն է, որ եթե ունենանք ևս 100 միլիարդ դոլար, մենք ամեն դեպքում ուզում ենք ծախսել այն լավագույն տարբերակով, այնպե՞ս չէ: Իրական հարցն այն է, որ հետ գնանք և մտածենք լավագույն գերակայությունների մասին: Ես միայն հակիրճ նշեմ. արդյո՞ք մենք ունենք իրապես ճիշտ ցուցակ: Երբ դուք հարցնեք աշխարհի լավագույն տնտեսագետներին, դուք ի վերջո անխուսափելիորեն կհասնեք ծեր, սպիտակամորթ ամերիկացու: Եվ նրանք պարտադիր չէ, որ ունենան աշխարհի վերաբերյալ փայլուն պատկերացումներ:
Այդպիսով մենք հրավիրեցին 80 երիտասարդների աշխարհի տարբեր մասերից, որպեսզի նրանք գան և լուծեն միևնույն խնդիրը: Ընդամենը երկու պայման կար. նրանք պետք է սովորեին համալսարանում և խոսեին անգլերեն: Նրանց մեծամասնությունը, նախ, զարգացող երկրներից էին: Նրանք ունեին միևնույն նյութերը, բայց նրանք կարող էին նշանակալիորեն դուրս գալ քննարկման շրջանակներից, և այդպես էլ անում էին, և առաջարկեին իրենց սեփական ցուցակները: Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ ցուցակները համարյա նույնն էին` առաջին շարքում էին թերսնման և հիվանդությունների խնդիրները, իսկ կլիմայական փոփոխությունները` վերջում: Մենք նույնը կրկնեցինք բազում անգամներ: Կազմակերպվեցին շատ այլ սեմինարներ և եկան շատ ուսանողներ: Նրանք հիմնականում հանդես էին գալիս միևնույն ցուցակով: Եվ դա ինձ մեծ հույս էր ներշնչում, իրոք, և ես կարող եմ ասել, որ հավատում եմ, որ մենք որոշ ճանապարհ պիտի անցնենք, որպեսզի սկսենք մտածել գերակայությունների մասին: Եվ ասել, թե ո՞րն է կարևորը աշխարհում: Իհարկե, իդեալական աշխարհում, նորից եմ ասում, մենք ուրախ կլինեինք անել ամեն ինչ: Բայց եթե մենք դա չենք անում, ապա մենք կարող ենք սկսել մտածել, թե որտեղից սկսենք:
Ես դիտարկում եմ Կոպենհագենի կոնսենսուսը որպես գործընթաց: Մենք դա արեցինք 2004թ-ին, և հույս ունենք հավաքել ավելի շատ մարդկանց, և ստանալ ավելի շատ տեղեկություններ 2008-ին, 2012-ին: Գծագրել ճիշտ ուղին աշխարհի համար: Ինչպես նաև սկսենք մտածել քաղաքական հերթականությունների մասին: Սկսենք մտածել ասելով. "Եկեք անենք ոչ թե այնպիսի աշխատանք, որը մեծ ծախսերի հետ տալիս է չնչին արդյունք, ոչ թե այնպիսի բաներ, որոնք չգիտենք ինչպես անել, այլ եկեք անենք հզոր ծրագրեր, որոնց միջոցով կարող ենք հասնել ահռելի լավ արդյունքների շատ քիչ ծախսերով, և հենց հիմա:
Վերջ ի վերջո դուք կարող եք չհամաձայնել նրան, թե ինչպես ենք սահմանել այս գերակայությունները, բայց մենք պետք է լինենք ազնիվ` ասելով, որ եթե կան բաներ որոնք անում ենք, ապա կան նաև բաներ, որոնք չենք անում: Եթե մենք չափազանց շատ ենք անհանգստանում որոշ բաների համար, մենք սկսում ենք չանհանգստանալ այլ բաների համար: Հուսով եմ, սա կօգնի մեզ ավելի լավ սահմանել գերակայությունները և մտածել, թե ինչպես լավագույնս օգնել աշխարհին: Շնորհակալություն
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Եթե դուք ունենայիք 50 միլիարդ դոլար, ամենասկզբում ո՞ր խնդիրը կլուծեիք, ՁԻԱ՞Հ, թե՞ գլոբալ տաքացում: Դանիացի քաղաքագետ Բյորն Լոմբորգը հանդես է գալիս անակնկալ պատասխաններով:
Danish political scientist Bjorn Lomborg heads the Copenhagen Consensus, which has prioritized the world's greatest problems -- global warming, world poverty, disease -- based on how effective our solutions might be. It's a thought-provoking, even provocative list. Full bio »
Translated into Armenian by Armenuhy Hovakimyan
Reviewed by Tatevik Margaryan
Comments? Please email the translators above.
04:29 Posted: May 2008
Views 775,917 | Comments 172
19:50 Posted: Jun 2006
Views 5,358,482 | Comments 428
15:34 Posted: Jul 2007
Views 353,602 | Comments 124
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.