Որպես եկեղեցու ծառայող՝ կարող եք պատկերացնել, թե ինչպես եմ զգում՝ ինձանից հեռու միջավայրում: Ես զգում եմ ինչպես ձուկը ջրից դուրս, կամ ինչպես բուն առանց երկնքի:
Որոշ ժամանակ առաջ քարոզում էի Սան Հոսեյում, և իմ ընկեր Մարկ Կվամմը, ով օգնեց ինձ ծանոթանալ այս կոնֆերանսին հետ բերել էր Սիլիկոն Վելիի որոշ ընկերությունների մի քանի գլխավոր տնօրեններ և առաջնորդներ որ նախաճաշեն իմ հետ, կամ ես իրենց հետ: Եւ ես այնպես քաջալերված էի զգում: Եւ ունեցա այնպիսի... այն մի բացահայտման փորձառություն էր տեսնել նրանց խոսելուց այն աշխարհի մասին, որ դեռ լինելու է տեխնոլոգիայի և գիտության միջոցով: Ես գիտեմ, որ կոնֆերանսի ավարտը մոտ է և ձեզնից ոմանք երևի մտածում են թե ինչու խոսնակ կա հոգևոր բնագավառից: Ռիչարդը կարող է պատասխանել, քանի որ ինքն է այդ որոշումը կայացրել:
Բայց մի քանի տարի առաջ ես Ֆիլադելֆիայում վերելակի մեջ էի ցած էր իջնում: Ես պետք է ելույթ ունենայի մի կոնֆերանսում ինչ-որ մի հյուրանոցում: Եւ այդ վերելակում մի մարդ ասաց. «Ես լսել եմ Բիլի Գրահամը այս հյուրանոցում է մնում:» Եւ մեկ այլ մարդ նայեց իմ ուղղությամբ և ասաց. «Այո, ահա նա: Նա մեզ հետ է այս նույն վերելակում:» Եւ այս մարդը չափեց ինձ վերից վար մոտ մի տաս վայրկյան, և ասաց. «Վա՜յ, այս ինչ հիասթափութի՛ւն:»
Ես հույս ունեմ որ դուք չեք մտածի թե այս մի քանի րոպեներն ինձ հետ չեն... հիասթափութիւն չեն պատճառի այս հիասքանչ ելույթներից հետո, որ դուք լսեցիք և ուղերձներ, որ նպատակ ունեմ լսել մեկ առ մեկ: Բայց ես մի քանի տարի առաջ արևելյան կողմերում ինքնաթիռով էի գնում և մարդը, որ նստած էր միջանցքին մյուս կողմը Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքի քաղաքպետն էր: Նրա անունը Ջոն Բելկ էր: Երևի թե ձեզնից ոմանք նրան ճանաչում են: Եւ մի հարբած մարդ կար այնտեղ և նա իր նստած տեղից երկու-երեք անգամ ելավ, ու բոլորին նեղություն էր պատճառում իր պահվածքով, և նա խփում էր ուղեկցորդուհուն ու կսմթում նրան՝ մոտով անցնելու պահին և բոլորը նեղսրտում էին իրենից: Ու վերջապես Ջոն Բելկն ասաց. «Դու գիտե՞ս, թե ով է նստած այստեղ:» Եւ այդ մարդն ասաց. «Չէ. իսկ ո՞վ է:» Նա ասաց. «Բիլի Գրահամն է՝ քարոզիչը:» Մարդն ասաց. «Չէ՛, հա:» Եւ նա շրջվեց դեպի ինձ և ասաց. «Ձեռնվենք, ձեռնվենք:» Նա ասաց. «Քո քարոզները հաստատ օգնել են ինձ:»
Ու ես ենթադրում եմ, որ դա ճշմարիտ է հազարավոր մարդկանց դեպքում:
Ես գիտեմ, որ ինչպես դուք զննում եք ապագան, և քանի մենք որոշ բաներ դրանից լսեցինք այս երեկո, ես կուզեի ապրել այդ դարաշրջանում և տեսնել թե ինչ է տեղի ունենալու: Բայց ես չեմ անի այն, քանի որ 80 տարեկան եմ. սա իմ 80-րդ տարին է, և գիտեմ որ իմ ժամանակը մոտեցել է: Ես երկու ոտքից էլ հիվանդ եմ և դրա համար է, որ ես օգնության կարքի ունեի այստեղ բարձրանալու համար, քանի որ ես Փարկինսոնի հիվանդությունից տառապում եմ ի լրումն այդ ամենի, և այլ խնդիրների, որոմց մասին չեմ խոսի:
Բայց սա առաջին անգամը չէ որ մենք տեխնոլոգիական հեղափոխություն ենք տեսել: Մենք այլերն էլ ենք ունեցել: Ու կա մեկը, որի մասին ես ուզում եմ խոսել: Մի սերունդի ընթացքում, Իսրայելի ժողովուրդն ապրեց ահռելի և էական փոփոխություն որ նրանց վերածեց Մերձավոր Արևելքում մի հզոր ուժի: Մի մարդ՝ Դավիթ անունով, գահին նստեց, և Դավիթ արքան դարձավ իր սերնդի լավագույն առաջնորդներից: Նա վիթխարի առաջնորդության մարդ էր: Նա Աստծո բարեհաճությունն ուներ: Նա հիանալի բանաստեղծ էր, փիլիսոփա, գրող, զինվոր, պատերազմի և հակամարտության ռազմավարություններով որ մարդիկ դեռ այսօր էլ ուսումնասիրում են:
Բայց Դավիթից երկու դար առաջ Խեթերը բացահայտել էին երկաթի ձուլելու և մշակելու գաղտնիքը, և այդ հմտությունը տարածվեց կամաց-կամաց: Բայց նրանք թույլ չէին տալիս, որ իսրայելացիները օգտվեին դրանից կամ ունենային այն: Բայց Դավիթն այդ բոլորը փոխեց և նա ներմուծեց Երկաթյա Դարը Իսրայելին: Ու Աստվածաշունչն ասում է, որ Դավիթը շատ երկաթ պահեստավորեց, և հնէաբաններ գտել են, այսօրվա Պաղեստինի տարածքում, որ հետքեր կան այդ սերնդից: Հիմա, անմշակ գործիքների փոխարեն՝ պատրաստված փայտից և քարից, Իսրայելն արդեն ունեցավ երկաթե գութաններ և մանգաղներ ու թոխրեր, ու զինվորական միջոցներ: Եւ մի իսկ սերնդի ընթացքում, Իսրայելն ամբողջովին փոխվեց: Երկաթի օգտագործումն ինչ-որ կերպ ազդեցություն ունեցավ այնպես, ինչպես միկրոչիփն ազդեց մեր սերնդի վրա: Եւ Դավիթը գտավ որ կային շատ խնդիրներ, որ տեխնոլոգիան չէր կարող լուծել:
Դեռ շատ խնդիրներ մնացին: Եւ դրանք դեռ մեր հետ են, և դուք դեռ չեք լուծել դրանք, և ես չեմ լսել որևէ մեկին, որ այդ մասին խոսեց այստեղ: Ինչպե՞ս կլուծենք մենք այս երեք խնդիրները, որոնց ես կուզեմ անդրադառնալ: Առաջինը, որ Դավիթը նկատեց մարդկային չարությունն էր: Ո՞րտեղից է այն գալիս: Ինչպե՞ս կարող ենք մենք այն լուծել: Նորից ու նորից Սաղմոսներում՝ որը Գլադսթոնն ասաց ամենահրաշալի գիրքն է աշխարհում, Դավիթը նկարագրում է մարդկային դասի չարությունը: Բայց և այնպես նա ասում է. «Նա վերանորոգում է իմ հոգին:» Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսի հակասություն ենք մենք: Մի կողմից, կարողանում ենք ներթափանցել տիեզերքի ամենախորը գաղտնիքները և էականորեն ընդլայնել տեխնոլոգիայի սահմանները՝ ինչն այս կոնֆերանսը ներկայացնում է պայծառորեն: Մենք տեսել ենք ծովի խորքերը՝ երեք մղոն ցած կամ աստղերի բույլ՝ հարյուր միլիարդավոր տարիներ դեպի ապագա:
Բայց մյուս կողմից ինչ որ բան այն չէ: Մեր ռազմական նավերը, մեր զինվորները սահմանագծում են հիմա գրեթե պատրաստ պատերազմի գնալու Իրաքին դեմ: Հիմա, ի՞նչն է սրա պատճառը: Ինչո՞ւ ամեն սերունդ նման պատերազմներ է վարում, և այն էլ աշխարհի բոլոր կողմերում: Հապա հեղափոխություննե՞րը: Մենք չենք կարողանում ուրիշ մարդկանց հետ հարմարվել, նույնիսկ մեր իսկ ընտանիքներում: Մենք մեզ գտնում ենք անհաղթահարելի մի իրավիճակում. ինքնաոչնչացնող սովորույթներով՝ որոնց մենք չենք կարող վերջ տալ: Ռասիզմը, անարդարությունը և բռնությունը տարածված են մեր աշխարհում՝ բերելով կսկիծի և մահվան ողբերգական մի հունձք: Նույնիսկ մեր միջի ամենափորձառուները անզոր են թվում այս ընթացքը կոտորելու: Ես կուզեի տեսնել «Oracle» ընկերությունը այդ ուղղությամբ աշխատել: Կամ այլ տեխնոլոգիական հանճարեղներ դրա վրան աշխատել: Ինչպե՞ս ենք մենք փոխում մարդուն որ նա չստի և չխաբի ու որ մեր թերթերը չլցվեն գործարարության կամ աշխատանքի կամ սպորտի կամ ուրիշ բանի մեջ խաբեության մասին հոդվածներով:
Աստվածաշնչում նշված է, որ խնդիրը մեր մեջ է, մեր սրտերի և հոգիների մեջ: Մեր խնդիրն այն է, որ մենք հեռացած ենք մեր Արարիչից, որին մենք անվանում ենք Աստված, և մենք կարիք ունենք մեր հոգիները վերանորոգելու, մի բան, որ միայն Աստված կարող է անել: Հիսուսն ասաց. «Սրտից են գալիս չար մտքերը՝ սպանություններ, սեռական անբարոյականություն, գողություն, սուտ վկայություններ, զրպարտություն:» Բրիտանացի փիլիսոփա Բերթրանդ Ռասըլը կրոնական մարդ չէր, բայց նա ասաց. «Մեր սրտերում է, որ չարն է ապրում, և մեր սրտերից է, որ այն պետք է դուրս շպրտվի:» Ալբերտ Էյնշտեյնը... Մեկի հետ զրուցելու պահին էր, երբ ես Պրինսթոնում խոսում էի, և ես տեսա պարոն Էյնշտեյնին: Նա չուներ դոկտորական աստիճան, ինչպես նա ասաց, քանի որ ոչ մեկը որակավորված չէր, որ իրեն շնորհեր այն:
Բայց նա այս կարծիքը հայտնեց: Նա ասաց. «Ավելի հեշտ է պլատոնիումի բնական հատկությունները փոխել քան թե մարդու չար ոգու հատկությունները փոխել:» Եւ ես համոզված եմ, որ ձեզնից շատերը մտածել են այդ մասին և տարակուսել: Դուք տեսել եք մարդկանց՝ վերցնելով նպաստավոր տեսնոլոգիական առավելություններ, ինչպես օրինակ ինտերներտը, որի մասին լսեցինք այսօր, և խեղաթյուրել այն՝ վերածելով այլանդակ մի բանի: Դուք տեսել եք հրաշալի մարդկանց, որ համակարգչային վիրուսներ են ստեղծում որոնք ամբողջ համակարգեր են ոչնչացնում: Օկլահոմա քաղաքի ռմբակոծումը պարզ տեխնոլոգիա էր՝ սարսափելիորեն օգտագործված: Խնդիրը տեխնոլոգիան չէ: Խնդիրը այն մարդը կամ մարդիկ են, որ այն օգտագործում են: Դավիթ արքան ասաց որ նա գիտեր իր իսկ հոգու խորությունը: Նա չկարողացավ ազատել իրեն անձնական խնդիրներից և անձնական չարություններից որոնք ներառում էին սպանությունն ու դավաճանությունը: Այնուհանդերձ Դավիթ արքան հուսաց Աստծո ներողամտությանը, և ասաց. «Դու կարող ես վերանորոգել իմ հոգին:»
Տեսնում եք, Աստվածաշունչը սովորեցնում է որ մենք ավելին ենք, քան միայն մարմին և միտք: Մենք հոգի ենք: Եւ ինչ-որ բան կա մեր մեջ որ գերազանցում է մեր ըմբռնմանը: Դա մեր այն մասն է, որ ձգտում է Աստծուն, կամ ավելիին քան այն ինչ գտնում ենք տեխնոլոգիայում: Ձեր հոգին ձեր այն մասն է, որ ձգտում է կյանքում իմաստի և որը փնտրում է ավելին քան կա այս կյանքում: Դա քո այն մասն է, որ իրականում ձգտում է Աստծուն: Ես գտնում եմ որ երիտասարդ մարդիկ ամողջ աշխարհում ինչ-որ մի բան են փնտրում: Նրանք չգիտեն թե դա ինչ է: Ես շատ համալսարաններում եմ ելույթ ունենում, և շատ հարց ու պատասխանի պահեր են լինում, և՝ անկախ նրանից թե դա Քեմբրիջ է, կամ Հարվարդ կամ Օքսֆորդ... Ես այն բոլոր համալսարաններում ելույթներ եմ ունեցել: Ես գնում եմ Հարվարդ մի երեք կամ չորս... չէ, մոտ մի երկու ամսից, որ դասախոսություն տամ: Եւ ես կլսեմ այն նույն հարցերը, որ արդեն լսել եմ այն վերջին մի քանի անգամները որ այնտեղ էի: Եւ այն կլինի այս մի քանի հարցերի շուրջ՝ ես ո՞րտեղից եմ եկել, ինչո՞ւ եմ այստեղ, ո՞ւր եմ գնում, ո՞րն է կյանքի իմաստը, ինչո՞ւ եմ ես այստեղ:
Նույնիսկ եթե դուք կրոնական հավատք չունեք, երբեմն քեզ թվում է, թե ինչ որ բան էլ կա: Թոմաս Էդիսոնն էլ ասաց. «Երբ դու տեսնում ես այն ամենը, որ տեղի է ունենում գիտական աշխարհում, և տիեզերքի գործունեության մեջ, դուք չեք կարող ժխտել, որ ղեկին ինչ-որ մեկը կանգնած է:» Հիշում եմ, որ մի անգամ ես նստել էի տիկին Գորբաչովի կողքին Սպիտակ Տանը՝ ընթրիքի ժամանակ: Ես մոտեցա դեսպան Դոբրինինին, որին շատ լավ էի ճանաչում, և ես Խորհրդային ժամանակ Ռուսաստանում էլ եղել էի մի քանի անգամ, և նրանք ինձ շնորհել էին հրաշալի ազատություն, որ չէի ակնկալում: Ու ես պարոն Դոբրինինին հետ շատ լավ ծանոթ էի, և ասացի. «Ես տիկին Գորբաչովի կողքն եմ նստելու այս երեկո: Ինչի՞ մասին խոսեմ նրա հետ:» Եւ նրա պատասխանն ինձ զարմացրեց: Նա ասաց. «Խոսի՛ր նրա հետ կրոնի և փիլիսոփայության մասին: Դա հենց այն է, ինչ նրան իսկապես հետաքրքրում է:» Ես մի քիչ զարմացած էի, բայց այդ երեկո մենք խոսեցինք այդ մասին, և այն խրախուսող խոսակցություն էր, և հետո նա ասաց. «Դուք գիտեք, ես աթեիստ եմ, բայց ես գիտեմ, որ վերևում ինչ-որ մի բան կա մեզնից ավելի բարձր:»
Երկրորդ խնդիրը որ Դավիթ արքան գիտակցեց, որ չի կարող լուծել մարդկային տառապանքի խնդիրն էր: Ամենահին գիրքը գրողը Հոբն էր, և նա ասաց. «Մարդը ծնվել է տաժանքի համար, ինչպես կայծեր դեպի վեր են թռչում:» Այո, իսկապես, գիտությունը շատ է օգնել թեթևացնելու մարդկային տառապանքի որոշ տեսակներ: Բայց ես... մի քանի ամսից կլինեմ 80 տարեկան: Ես խոստովանում եմ, որ շատ երախտապարտ եմ բոլոր բժշկական առաջդիմությունների համար որ ինձ բավականին լավ առողջական վիճակում են պահել այս բոլոր տարիների ընթացքում: Իմ բժիշկները Մայո Կլինիկայում ինձ զգուշացնում էին ճամփորդությամբ դուրս չգալ սրա... չլինել այստեղ: Գրեթե չորս ամիս է ինչ որևէ ելույթ չեմ ունեցել: Եւ երբ դուք խոսում եք այնքան ինչքան ես, երեք կամ չորս անգամ օրական, սկսում եք փչանալ: Դրա համար էլ ես այս բեմի վրա եմ և օգտագործում եմ այս գրառումները: Ամեն անգամ, երբ դուք լսում եք ինձ հեռուստատեսությամբ կամ այլուր, ես տեղվույն, ինքնաբերաբար եմ խոսում: Ես չեմ կարդում: Ես երբեք ուղերձներ չեմ կարդում: Ես երբեք չեմ կարդում ելույթ կամ խոսք կամ դասախոսություն: Ես խոսում եմ տեղվույն, ինքնաբերաբար: Բայց այս երեկո ես որոշ գրառումներ ունեմ իմ հետ, որ եթե սկսեմ մոռանալ՝ որ երբեմն պատահում է, ունենամ ինչ-որ մի հուշող բան:
Բայց նույնիսկ այստեղ մեր մեջ, ամեն... աշխարհում ամենաառաջակարգ հասարակության մեջ, մենք չքավորություն ենք տեսնում: Կան ընտանիքներ, որ ինքնաոչնչացմամբ են զբաղվում, ընկերներ, որ մեզ դավաճանում են: Անտանելի հոգեբանական ճնշումները թափվում են մեր վրա: Ես այս աշխարհում երբեք չեմ հանդիպել մի մարդու, որ խնդիր չունենար կամ մտահոգություն: Ինչո՞ւ ենք մենք տառապում: Սա մի շատ հին հարց է որ մենք դեռ չենք պատասխանել: Սակայն Դավիթը նորից ու նորից ասաց որ նա կդառնա Աստծուն: Նա ասաց. «Տերն է իմ հովիվը:» Վերջնական խնդիրը, որ Դավիթը գիտեր որ չէր կարող լուծել մահն էր: Շատ մեկնաբաններ ասել են, թե մահը մեր սերնդի արգելված թեման է: Շատ մարդիկ ապրում են այնպես թե կարծես նրանք երբեք էլ չեն մեռնելու: Տեխնոլոգիան առաջ է բերում այն առասպելը որ մենք կառավարում ենք մեր մահացությունը: Մենք տեսնում ենք մարդկանց մեր էկրանների վրա: Մերիլին Մոնրոն էկրանի վրա այնքան գեղեցիկ է ինչքան նա դեմ առ դեմ էր, և մեր... շատ երիտասարդներ դեռ կարծում են, որ նա ողջ է: Նրանք չգիտեն, որ նա մահացել է: Կամ էլ Քլարկ Գեյբըլը, կամ էլ ով որ լինի: Հին աստղերը: Նրանք կենդանանում են: Եւ նրանք... նրանք նույնքան հրաշալի են այդ էկրանի վրա, ինչպես որ էին դեմ առ դեմ: Բայց մահն անխուսափելի է:
Ես որոշ ժամանակ առաջ խոսեցի Կոնգրեսի միասնական նիստի ժամանակ, անցյալ տարի: Ու մենք հանդիպում էինք այդ սենյակում արձանների սենյակում... նրանցից մոտ երեք հարյուրն էին այնտեղ: Եւ ես ասացի. «Այս սենյակում մի ընդհանուր բան ունենք մենք, բոլորս այստեղ, լինենք Հանրապետական կամ Դեմոկրատ կամ էլ ինչ էլ որ լինի:» Ես ասացի. «Մենք բոլորս մահանալու ենք:» Ու մենք այդ ընդհանրությունն ունենք անցյալի այս բոլոր մեծ մարդկանց հետ որոնց հայացքները դեպի մեզ են նետված: Եւ հաճախ շատ դժվար է երիտասարդ մարդկանց համար հասկանալ այն: Դժվար է նրանց համար հասկանալ, որ նրանք պիտի մահանան: Ինչպես Ժողովողին Գրքի հին գրողը գրեց, նա ասում էր, երկնքի տակ ամեն գործողություն էլ կա: Ծնվելու ժամանակն էլ կա, մահվան ժամանակն էլ կա: Ես կանգնել եմ մահվան սնարին բազում հայտնի մարդկանց ում դուք կճանաչեիք: Ես խոսել եմ նրանց հետ: Ես տեսել եմ նրանց այդ հոգեվարքի պահերին երբ նրանք մեռնելու չափ վախեցած են եղել:
Բայց և այնպես, դրանից մի քանի տարի առաջ, մահը երբեք չէր անցել նրանց մտքով: Ես խոսեցի մի կնոջ հետ անցյալ շաբաթ ում հայրը նշանավոր բժիշկ էր: Պատմեց, որ նա երբեք չէր մտածել Աստծո մասին, երբեք չի խոսել Աստծո մասին, չի հավատացել Աստծուն: Նա աթեիստ էր: Բայց նա ասաց, երբ նրա մահվան ժամանակն եկավ, մի օր նա նստեց մահճակալի եզրին, և նա հարցրեց բուժքրոջը եթե կարելի է տեսնել քահանային: Եւ ասաց որ կյանքում առաջին անգամ նա մտածել էր անխուսափելիին մասին, և Աստծո մասին: Աստված կա՞, արդյոք: Մի քանի տարի առաջ, մի ուսանող հարցրեց ինձ. «Ի՞նչն է ձեր կյանքի ամենամեծ անակնկալը:» Եւ ես ասացի, իմ կյանքի ամենամեծ անակնկնալը կյանքի կարճությունն է: Այն այնքան արագ է անցնում: Բայց պարտադիր չի, որ այն այդպես լինի: Վերներ ֆոն Բրաունը, Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո եզրակացրեց, մեջբերում եմ. «Գիտությունը և կրոնը չեն հակադրվում: Ընդ հակառակը, նրանք քույրեր են:» Նա սա անձնական փորձի հիման վրա էր ասում: Ես շատ լավ գիտեի դոկտոր ֆոն Բրաունին: Եւ նա ասաց. «Խոսելով իմ կողմից՝ ես միայն կարող եմ ասել, որ տիեզերքի վեհությունը միայն ծառայում է հաստատել որոշակի արարչի գոյության հավատը:» Նա նաև ասաց. «Աստծուն ճանաչելու մեր փնտրտուքների մեջ, ես եկել եմ այն եզրակացության, որ Հիսուս Քրիստոսի կյանքը պետք ե լինի մեր ջանքերի և ոգեշնչման կենտրոնը: Այս կյանքի իրականությունը և նրա հարությունը հույսն է մարդկանց:»
Ես բազմաթիվ անգամ ելույթ եմ ունեցել Գերմանիայում և Ֆրանսիայում, և աշխարհի տարբեր երկրներում... ես պատիվն եմ ունեցել խոսելու 105 երկրներում: Եւ մի օր ես հրավիրված էի այցելելու կանցլեր Ադենաուըրին ով համարվում էր արդի Գերմանիայի հիմնադիրը՝ պատերազմից հետո: Ու նա մի անգամ... և նա ինձ ասաց, նա ասաց. «Երիտասարդ, -- նա ասաց, դու հավատո՞ւմ ես Հիսուս Քրիստոսի հարությանը:» Եւ ես ասացի. «Հավատում եմ, պարոն:» Նա ասաց. «Ես նույնպես:» Նա ասաց. «Երբ ես արդեն պաշտոնիցս անցած լինեմ, ես գիրք գրելով եմ ժամանակս անցկացնելու, թե ինչու Հիսուս Քրիստոսը հարություն առավ, և ինչու դրան հավատալը այդքան կարևոր է:» Իր ներկայացումներից մեկում, Ալեքսանդր Սոլժոնիցինը նկարագրում է մի մեռնող մարդու, ով ասում է իր մահճի շուրջ հավաքվածներին. «Պահը, երբ սարսափելի է ափսոսալ այն է, երբ մարդ մահանում է:» Ինչպե՞ս պետք է ապրի մարդը, որ մահվան պահին չափսոսա:
Բլեզ Պասկալը հարցրել է հենց այդ հարցը 17-րդ դարի Ֆրանսիայում: Պասկալը համարվել է ճարտարապետը ժամանակակից քաղաքակրթության: Նա հրաշալի գիտնական էր մաթեմատիկայի առաջխաղացման շարքին, նույնիսկ դեռ պատանի տարիքում: Նա շատերի կողմից գնահատվել է որպես հավանականության տեսության հիմնադիր և համակարգչի առաջին տիպի ստեղծողը: Եւ իհարկե դուք բոլորդ ծանոթ եք համակարգչային լեզվին, որ կոչում են նրա անունով: Պասկալը խորությամբ ուսումնասիրել է մեր մարդկային երկընտրանքները չարության, տառապանքի և մահվան շուրջ: Նա ապշել էր այդ երևույթի վրա, որ մենք ի նկատի ունենք. որ մարդիկ կարող են հասնել անսովոր բարձունքների գիտության, արվեստների և մարդկային նախաձեռնության ոլորտներում, սակայն նրանք նաև լի են զայրույթով, կեղծավորությամբ և ունեն... և սեփական անձի ատելությամբ: Պասկալը մեզ տեսավ որպես ուշագրավ խառնուրդ հանճարեղության և ինքնախաբեության: 1654-ի նոյեմբերի 23-ին, Պասկալը խորիմաստ կրոնական ապրում ունեցավ: Նա իր օրագրում հետևյալ բառերը գրեց. «Ես իմ անձը հանձնում եմ բացարձակապես Հիսուս Քրիստոսին, իմ Փրկարարին:»
Մի ֆրանսիացի պատմաբան ասել է, երկու դար անց. «Հազվադեպ է, որ այսպիսի հզոր ուղեղ նման հեզությամբ հանձնվի Հիսուս Քրիստոսի իշխանությանը:» Պասկալին վիճակված էր հավատալ ոչ միայն որ Աստծո սերը և գթասրտությունը կարող է մեզ ներդաշնակության բերել դարձյալ, բայց նա հավատաց որ անձամբ իր մեղքերը և ձախորդություններն էլ կարող են ներվել, և որ, երբ նա մահանա, կգնա դրախտ կոչված մի տեղ: Նա զգաց դա այնպես, որ գերազանցում էր գիտական ուսումնասիրությունը և ողջամտությունը: Հենց նա էր, որ գրել է հայտնի բառերը. «Սիրտն իր պատճառներն ունի որոնց ողջամտությունը չի ճանաչում:»
Հավասարապես լավ է ճանաչված Պասկալի Գրավը: Ըստ էության, նա ասաց. «Եթե դուք գրավի գաք Աստծո վրա, և բացեք ձեզ նրա սիրո առջև, դուք ոչինչ չեք կորցնի նույնիսկ եթե սխալ լինեք: Բայց եթե դրա փոխարեն դուք գրավի գաք թե Աստված չկա, ապա դուք կարող եք այն ամբողջովին կորցնել, այս կյանքում և գալիք կյանքում:» Ըստ Պասկալի, գիտական իմացությունը աղոտանում էր Աստծո ճանաչելուն առաջ: Աստծո ճանաչելն շատ ավելի խորն էր գնում ցանկացած բանից որ երբևէ անցած լիներ նրա մտքով: Նա պատրաստ էր տեսնել նրան՝ Աստծուն, երբ նա մահացավ 39 տարեկանում: Դավիթ արքան ապրեց մինչև 70 տարեկան... մեծ տարիք, իր ժամանակաշրջանի համար: Ամեն դեպքում նա էլ պետք է ենթարկվեր մահվան, ու նա գրեց այս բառերը. «Նույնիսկ եթե մահվան շուքի ձորով քայլեմ, ես չեմ վախենա ոչ մի չարից, քանզի դու ինձ հետ ես:»
Սա էր Դավիթի պատասխանը երեք երկընտրանքներին՝ չարին, տառապանքին և մահվան: Այն կարող է նաև լինել ձերը, հենց որ դուք փնտրեք կենդանի Աստծուն և թույլ տաք որ նա լցնի ձեր կյանքը և տա ձեզ հույս ապագայի համար: Երբ ես 17 տարեկան էի, ես ծնվել և մեծացել եմ Հյուսիսային Կարոլինա նահանգում՝ մի ագարակում: Ես ամեն առավոտ կով էի կթում, և ես ստիպված էի կթել այդ նույն կովերին ամեն երեկո երբ ես գալիս էի դպրոցից տուն, և ես ունեի քսան հատ... որոնք իմ պատասխանատվության տակ էին, և ես աշխատում էի ագարակում և աշխատում էի դասերս էլ հասցնել: Ես լավ թվանշաններ չունեի ավագ դասարաններում: Ոչ էլ համալսարանում, մինչև որ մի բան պատահեց իմ սրտում:
Մի օր ես դեմ առ դեմ հանդիպեցի Քրիստոսին: Նա ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը:» Կարո՞ղ եք պատկերացնել: «Ես եմ ճշմարտությունը: Ես եմ մարմնացումն ամբողջ ճշմարտության:» Նա ստախոս էր: Կամ խենթ էր: Կամ էլ նա այն էր, ինչ ներկայացնում էր իրեն: Ո՞րն էր նա: Ես պետք է այդ որոշումը կայացնեի: Ես չէի կարող ապացուցել այն: Ես չէի կարող այն լաբորատորիա տանել և փորձերով զբաղվել դրա հետ: Բայց հավատքով ես ասացի, ես հավատում եմ իրեն, և նա մտավ իմ սիրտը ու փոխեց իմ կյանքը: Եւ հիմա ես պատրաստ եմ, երբ լսում եմ այդ կանչը, գնալ Աստծու ներկայության: Շնորհակալություն, և Աստված օրհնի բոլորիդ:
Շնորհակալություն այս պատվի համար: Հրաշալի էր:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation, or join one of these:
Պատվելի Բիլի Գրահամը՝ խոսելով TED-ում 1998 թ., սքանչանում է տեխնոլոգիայի ուժով, որ բարելավում է կյանքը և փոխում է աշխարհը, բայց նշում է, որ չարի, տառապանքի և մահվան վերջը կգա միայն աշխարհի կողմից Հիսուսին ընդունելուց հետո: Լեգենդար ելույթ TED-ի արխիվից:
The Rev. Billy Graham is a religious leader with a worldwide reach. In his long career as an evangelist, he has spoken to millions and been an advisor to US presidents. Full bio »
Translated into Armenian by Gohar Palyan
Reviewed by Nareg Seferian
Comments? Please email the translators above.
21:02 Posted: Jul 2006
Views 1,221,696 | Comments 756
19:32 Posted: Apr 2007
Views 274,062 | Comments 488
12:06 Posted: Jun 2007
Views 617,099 | Comments 188
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.