Անցած շաբաթ ես մի նամակ գրեցի մի հիմնադրամի գործունեության մասին, որին հուզում են նմանատիպ խնդիրներ: Ուորեն Բուֆեյն էր ինձ խորհուրդ տվել անել դա. անկեղծ ներկայացնել, թե ինչն էր լավ, ինչը չէ, և դրան ամենամյա բնույթ վերագրել: Իմ նպատակն էր առավելագույնս մարդ ներգրավվել այդ խնդիրների վրա աշխատելու համար, քանի որ ես կարծում եմ, որ գոյություն ունեն շատ կարևոր խնդիրներ որոնց վրա չեն աշխատում այնպես, ինչպես որ հարկն է: Այսինքն, շուկան չի շահագրգռում գիտնականներին մեդիաներին, մտածողներին, և կառավարություններին ճիշտ գործել: Եվ միայն այսպիսի բաներին ուշադրություն դարձնելով, ունենալով փայլուն մասնագետներ, որոնք մտահոգվում են և այլ մարդկանց են ներգրավում, մենք կկարողանանք հասնել ցանկալի հաջողությանը:
Այսպես, այս առավոտ ես պատրաստվում եմ կիսվել ձեր հետ այդ խնդիրներից երկուսով և խոսել նրա մաին, թե որտեղից են դրանք սերում: Բայց նախքան դրանց անցնելն, ուզում եմ ընդունել, որ ես լավատես եմ: Ես կարծում եմ, որ ցանկացած բարդ խնդիր լուծելի է: Իսկ սրա մասնակի պատճառն այն է, որ ես նայում եմ անցյալին: Անցած դարում կյանքի տևողությունը ավելի քան կրկնապատկվել է: Մեկ այլ վիճակագրություն, գուցե և իմ ամենասիրելին, երեխաների մահացությունների դիտարկումն է: Սկսած 1960ականներից 110 միլիոն երեխա է ծնվել և նրանցից 20 միլիոնը մահացել են նախքան 5 տարեկանը: 5 տարի առաջ 130 միլիոն երեխա է ծնվել և 10միլիոնից պակաս երեխա մահացել է նախքան 5 տարեկանը: Այսինքն, երեխաների մահացույան թրվը կրճատվել է 2 անգամ: Սա ֆենոմենալ է: Նրանցից յուրաքանչյուրի կյանը մեծ արժեք ունի:
Եվ դրան հասնելու հիմնական պատճառն այն էր, որ մենք կարողացանք ոչ միայն մեծացնել եկամուտները, այլև կարողացանք մի քանի հիմնական բեկումներ կատարել: Պատվաստանյութերը, որ ավելի մեճ մասշտաբով էին օգտագործվում: Օրինակ, կարմրուկից 4 միլիոն մարդ էր մահացել վերջերս` 1990ականներին, իսկ այսօր` 400,000 ից էլ քիչ: Այսինքն, մենք կարող ենք փոփոխություններ կատարել: Հաջորդ բեկումնային քայլը լինելու է այդ 10 միլիոնը նորից կեսով կրճատելը: Ես կարծում եմ, որ դա կիրագործվի հաջորդ 20տարվա ընթացքում: Ինչո՞ւ: Դե մի քանի հիվանդություններ կան, որոնք այդ մահացությունների ճնշող մեծամասնության պատճառն են հանդիսանում` լուծ, թոքաբորբ և մալարիա:
Այսպես, սա մեզ բերում է առաջին խնդրին, որի մասին ես կացանկանայի խոսել այս առավոտ, այն է` ինչպես կանխել այն հիվանդությունը,որը տարածվում է մոծակների միջոցով:
Սկսենք հիվանդության պատմությունից: Հազարավոր տարիներ շարունակ այն լուրջ հիվանդություն է եղել: Իրականում, եթե նայենք գենետիկ կոդին, ապա կտեսնենք, որ սա միակ հիվանդությունն է, որի պատճառով Աֆրիկայում ապրող մարդկանց մոտ էվոլյուցիայի ընթցքում առաջացել են որոշակի հատկանիշներ` մալարիայի մահացության դեպքերից խոսափելու համար: 1930ին մահացությունների թիվը հասավ մոտավորապես 5 միլիոնի: Այսպես, դա հիվանդությանը գագաթնակետն էր: Հիվանդութությունը սփռված էր ամբողջ աշխարհով: Սարսափելի մի հիվանդություն, որը տարածված էր թե' Միացյալ Նահանգներում, և թե' Եվրոպայում: Մարդիկ չգիտեին, թե ինչից է առաջանում այս հիվանդությունը, մինչև վաղ 1900ականները, երբ մի Բրիտանացի զինվորական ենթադրեց, որ դրա պատճառը մոծակներեն են: Այսպիսով, այս հիվանդությունն ամենուրեք էր: Եվ միայն երկու միջոցներ օգնեցին նվազեցնել մահացության տոկոսը: Դրանցից մեկը մոծակներին ԴԴՏով վերացնելն էր: Մյուսն էլ հիվանդներին խինինով կամ դրա ածանցյալներով բուժելն էր: Սրա հետևանքով մահացությունների տոկոսն իրոք նվազեց:
Այսօր այն, ինչ պատահետց, այն էր, որ դա վերացվեց բոլոր բարեխառն գոտիներից, որտեղ հարուստ երկրներն են: Այսպիսով, տեսնում ենք, որ 1900ին հիվանդությունն ամենուրեք է, 1945թ, այն դեռ պահպանվում է որոշ վայրերում: 1970 թվականին ԱՄՆ և Եվրոպայի մեծ մասը ձերբազատվեց դրանից: 1990 գրեփե հյուսիսային տարածքներում հիվանդությունը այլևս չկար: Իսկ այսօր հիվանդությունը նկատելի է միայն Էկվադորի տարածքում:
Եվ սա հանգոցնում է մի պարադոքսի, որ քանի որ այս հիվանդությունը սերում է աղքատ երկրներից, այդ պատճառով էլ շատ ներդրումներ չեն կատարվում: Օրինակ, ճաղատության դեմ բուժանյութերի ոլորտում ավելի շատ գումար են ներդնում, քան մալարիայի բուժման ոլորտում: Հիմա ճաղատությունը ահավոր բան է: (Ծիծաղ) Իսկ հարուստները տանջվում են: Ահա հենց այս պատճառով են սահմանվել այդ առաջնահերթությունը:
Բայց մալարիան, նույնիսկ մալարիայից առաջացող տարեկան միլիոնավոր մահացությունները, անուշադրության են մատնվել: Ավելի քան 200 միլիոն մարդ յուրաքանչյուր րոպե տառապում է դրանից: Սա նշանակում է, որ դուք չեք կարող այս տարածքներում տնտեսությունը զարգացնել, քանի որ մալարիան խոչնդոտում է դրա զարգացմանը: Մալարիան, անշուշտ, տարածվում է մոծակների միջոցով: Ես մի քանիսը բերել եմ այստեղ, որպեսզի դուք փորձեք: Մենք կթողնենք, որ դրանք տարածվեն լսարանով մեկ: (Ծիծաղ) Միայն աղքատ մարդիկ չէ, որ պետք է տառապեն դրանից: (Ծիծաղ) (Ծափահարություններ) Այս մոծակները վարակված չեն:
Այսպիսով, մենք մի քանի նոր բան հնարեցինք: Մենք ստեղծեցին անկողնու համար նախատեսված հակամոծակային ցանցերը: Դրանք իրոք հրացալի են: Սա նշանակում է, որ մայրը և երեխան կարող են ամբողջ գիշեր անցկացնել ցանցի տակ, այնպես որ, մոծակները, որ ուշ գիշերին են կծում, նրանց էլ չեն կծի: Երբ դուք օգտագործում եք փակ տարածության մեր ԴԴԹ և այդ ցանցերը, ապա դուք մոտավորապես 50 տոկոսով կարող եք կրճատել մահացությունների թիվը: Իսկ այսօր մի շարք երկրներում դա կիրառվում է: Հիանալի է:
Բայց մենք պետք է զգույշ լինենք, քանի որ մալարիան զարգանում է մակաբույծների և մոծակների միջոցով: Այնպես որ ցանկացած գործիք, որ մենք ունեցել ենք անցյալում, ի վերջո դառնում է անարդյունավետ: Այնպես որ, դուք երկու ընտրություն ունեք: Եթե գնաք գյուղ համապատասխան գործիքներով, ճիշտ մարտավարությամբ և ինտենսիվորեն աշխատեք, ապա դուք իրականում կհասնեք հիվանդության տեղական ոչնչացման: Այս դեպքում քարտեզի վրա մալարիայի տարածքը փոքրանում է: Իսկ եթե դա անեք կիսատ-պրատ կերպով, մի որոշ ժամանակ դուք կթեթևացնեք հիվանդության ծանրությունը, սակայն ի վերջո ձեր գործիքները անարդյունավետ կդառնան և մահացությունների թիվը կրկին կշատանա: Իսկ աշխարհը անցել է սրա միջով, որոշ ժամանակ ուշադրություն է դարձրել, այնույետև բարձիթողի վիճակում թողել:
Հիմա մենք տնտեսական առաջընթաց ունենք: Հակամոցակային ցանցերը լավ են ֆինանսավորվում: Նոր դեղերի հայտնաբերումը ընթացքի մեջ է: Մեր հիմնադրամը աջակցում է մի պատվաստանյութի, որը պետք է անցնի փորձարկման երեք փուլ, որ սկսվում է մի քանի ամսից: Եվ եթե դա արդյունավետ լինի, ապա դա կփրկի կյանքերի 1/3 մասը: Այսպիսով, մենք պատրաստվում ենք ձեռք բերել այս նոր միջոցները:
Բայց միայն սա մեզ չի տալիս ճանապարհի քարտեզը: քանզի, այս հիվանդությունից ազատվելու մարտավարությունը ներառում է շատ բաներ: Այն ներառում է հաղորդակկիցներ` ֆինանսավորումը բարձր պահելու, ակներևությունը բարձր պահելու և հաջողությունների մասին պատմություններ պատմելու համար: Այն ներառում է նաև սոցիոլոգների, որպեսզի իմանանք, որ հակամոծակայնի ցանցերից օգտվում են բնակչության ոչ թե 70 %-ը, այլ 90 %-ը: Անհրաժեշտ են մաթեմատիկոսներ, ովքեր գործի կդնեն այս ամենը, Մոնթե Կառլո մեթոդներ կօգտագործենք` հասկանալու համար, թե ինչպես են այս գործիքները համատեղվում և միասին աշխատում: Իհարկե, մեզ անհրաժեշտ է նաև, որ դեղորայքային ընկերություններ, որ մեզ կտրամադրեն իրենց փորձաքննությունները: Պետք է, որ հարուստ երկրների կառավարությունները մեծահոգի գտնվեն այսպիսի հարցերում օգնություն տրամադրելիս: Եվ երբ այս բաղադրիչները միավորվեն, ես միանգամայն լավատեսորեն եմ տրամադրված, որ մենք կկարողանանք ոչնչացնել մալարիան:
Հիմա թույլ տվք ինձ անցնել երկրորդ հարցին, միանգամայն ուրիշ մի հարց, բայց ես կասեի հավասարապես կարևոր: Հարցը հետևյալն է. «Ինչպե՞ս լավ ուսուցչին դարձնել»: Թվում է սա այնպիսի մի հարց է, որի վրա մարդիկ շատ ժամանակ կծախսեն և մենք շատ լավ հասկանում ենք դա: Պատասխանն այն է, որ մենք իրականում այդպես չենք անում: Եկեք սկսենք նրանից, թե ինչու է սա կարևոր: Ես գրազ կգամ, այստեղ նստած մարդիկ բոլորն էլ ունեցել են հիանալի ուսուցիչներ: Մենք բոլորս էլ հիանալի կրթություն ունենք: Դա այսօր մեր այստեղ գտնվելու և մեր հաջողակ լինելու պատճառներից մեկն է: Կարող եմ ասել, չնայած այն բանի, որ ես դուրս եմ մնացել քոլեջից, ես հիանալի ուսուցիչներ եմ ունեցել:
Իրականում ԱՄՆի կրթական համակարգը միանգամայն լավ է աշխատում: Մի շարք վայրերում շատ արդյունավետ ուսուցիչներ կան: Այսպիսսով, ուսանողների լավագույն 20 տոկոսը լավ կրթություն է ստացել: և այդ լավագույն 20 տոկոսը ամենալավն են եղել աշխարհում, եթե համեմատեք մյուս բարձրագույն 20 տոկոսի հետ: և նրանք շարունակել են հեղափոխություններ անել ծրագրավորման և բիոտեխնոլոգիայի ոլորտում, և պահել են Միացյալ Նահանգները առաջնային դիրքում:
Այսօր այդ լավագույն 20 տոկոսի ուժը հարաբերական կարգով սկսում է նվազել, սակայն ավելի մտահոգիչ է մարդկանց մեծամասնության ստացած կրթությունը: Այն ոչ միայն թույլ է, այլև գնալով ավելի է թուլանում: Եվ եթե նայեք տնտեսությանը, այն իսկապես հնարավորություններ ընձեռնվում են միայն լավ կրթություն ունեցող մարդկանց: Իսկ մենք պետք է փոխենք սա: Պետք է փոխել այնպես, որ մարդիկ հավասար իրավունքներ ունենան: Մենք պետք է փոխենք սա այնպես, որ երկիրը հզոր լինի և լինի իրադարձությունների առաջնային դիրքում, որը հիմնված է առաջատար կրթության վրա, ինչպես օրինակ գիտությունը և մաթեմատիկան:
Երբ առաջին անգամ ուսումնասիրեցի վիճակագրությունը, ես միանգամայն ապշել էի, թե ինչքան վատ է ամեն ինչ: Երեխաների 30 տոկոսից ավելին երբեք չեն ավարտում ավագ դպրոցը: և դա պարզաբանված չի եղել երկար ժամանակ, որովհետև նրանք համարում են, որ դուրս մնալու մակարդակը ավագ դպրոց ընդունվածների և ավարտածների թվի համեմատությունն է: Որովհետև նրանք չէին վերահսկում երեխաներին նախքան այդ: Բայց դուրս մնաու դեպքերից շատերը գրանցվել են նախքան այդ: Նրանք ստիպված եղան բարձրացնել դուրս մնալու սահմանված մակարդակը, հենց որ վերահսկողություն կիրառվեց 30 տոկոս երեխաների վրա: Իսկ ավելի փոքր երեխաների համար վերահսկողությունը մոտավորապես 50 տոկոս է: Եվ եթե նույնիսկ ավարտում ես ավագ դպրոցը և եթե ցածր եկամուտ ունես 25 տոկոսից էլ քիչ է շանսը, որ դու կստանաս ավարտական դիպլոմ: Միացյալ Նահանգներում ցածր եկամուտ ունենալու դեպքում բանտ գնալու հավանականությունը ավելի մեծ է, քան 4 տարվա կոչում ստանալը: և դա բնավ արդար չէ:
Այսպիսով, ինչպե՞ս բարելավվել կրթության մակարդակը:
Վերջին 9 տարիների ընթացքում մեր հիմադրամը ներդրումներ է կատարել այս ոլորտում: Շատ մարդիկ են աշխատում դրա վրա: Մենք աշխատել ենք փոքր դպրոցներում կրթաթոշակներ ենք ֆինանսավորել, կատարել ենք աշխատանքներ գրադարաններում: Սրանցից շատերը դրական ազդեցություն են ունեցել: Բայց ինչքան զբաղվում էինք դրանով, այդքան ավելի էինք հասկանում, որ հոյակապ ուսուցիչներ ունենալը հիմնական նպատակն էր: Եվ մի քանի մարդկանց հետ մենք գործի անցանք` ուսումնասիրելու, թե ինչպիսի տարբերություն կա ասենք լավագույն 25 %-ի, լավագուններից լավագույների, և վատագույն 25 % ուսւոցիչների միջև: Ինչպիսի՞ն է վարիացիոն տատանումները միևնույն դպրոցում կամ տարբեր դպրոցների միջև: Եվ պատասխանն այն է, որ այս տարբերությունները միանգամայն անհավատալի են: լավագույն 25 % մեջ ներառված ուսուցիչը կբարձրացնի դասարանի կատարողականությունը` հիմնվելով թեստերի արդյունքների վրա. մեկ տարվա ընթացում 10 տոկոսից էլ ավելի: Ի՞նչ է դա նշանակում: Սա նշանակում է, որ եթե ամբողջ Միացյալ Նահանգները 2 տարում լավագույն 25 % ուսուցիչները դասավանդեին, մեր և Ասիայի միջև տարբերություն չէր լինի: 4 տարի անց աշխարհում մեր նմանը չէր լինի:
Այսպիսով, ամեն ինչ պարզ է: Մեզ անհրաժեշտ են լավագույն 25 % ուսուցիչներ: Այսպիսով դուք կասեք, «Ուաու, մենք պետ է պարգևատրենք նրանց»: Անհրաժեշտ է պահպանենք նրանց: Պետք է պարզենք, թե ինչ են նրանք անում ու փոխանցենք այդ հմտությունը այլ մարդկանց: Բայց ձեզ կարող եմ ասել, որ այսօր դա այդպես չէ:
Որո՞նք են լավագույն 25 % ուսուցիչների բնորոշ գծերը: Ինչպիսի՞նն են նրանք: Հնարավոր է դուք մտածեք, որ նրանք տարիքով մեծ ուսուցիչներ են: Պատասխանը ոչ է: Երբ ինչ-որ մեկը 3 տարի դասավանդում է, դրանից հետո նրա ուսուցման որակը չի փոխվում: Շեղումները շատ, շատ փոքր են: Հնարավոր է մտածեք, որ նրանք Մագիստրոսներ են: Նրանք վերադարձել են ու ստացել մագիստրոսական կրթություն: Այս աղուսյակը հաշվի է առնում 4 տարբեր գործոններ և ասում, թե ինչպես են նրանք բացատրում կրթության որակը: Ներքևի այդ ցուցիչը, որ ցույց է տալիս արդյունքի բացակայություն մագիստրոսական աստիճանն է:
Հիմա, վճարման համակարգի աշխատանքի համաձայն, 2 բան է ողջունելի: Առաջինը փորձառությունն է: Քանի որ վճարդ ավելանում է, և դու ներդնում ես քո թոշակի մեջ: Երկրորդն էլ հավելյալ գումարն է, որ վճարվում է մարդկանց, ովքեր մագիստրոսական կրթություն են ստանում: Բայց սա ոչ մի կապ չունի ավելի լավ ուսուցիչ լինելու հետ: «Ուսուցանեք Ամերիկայի համար» կազմակերպության տվյալներ. աննշան ազդեցություն: Այնտեղ վերապատրաստվող մաթեմատիկայի ուսուցիչների համար ազդեցություն զգալի է: Սակայն դա ձեր անցյալի հաճողությունների ճնշող մեծամասնությունն է: Կան մարդիկ, ովքեր շատ լավ են սրանից: Եվ մենք գրեթե ոչինչ չենք արել` ուսումնասիրելու, թե ինչպես դա օգտագործել և վերարտադրելու, բարձրացնելու միջին ընդունակությունները, կամ դրանով մարդկանց քաջալերելու, որպեսզի մնան համակարգում:
Հնարավոր է ասեք. «Lավ ուսուցիչները մնում են, իսկ վատերը գնո՞ւմ»: Պատասխանը այսպիսին է, միջին հաշվով, մի քիչ ավելի լավ ուսուցիչներն են լքում համակարգը: Իսկ դա մեծ շրջադարձ է:
Հիմա շատ քիչ տեղեր կան, որտեղ լավ ուսուցիչներ են դառնում: Մի շատ լավ օրինակ է մասնավոր դպրոցների մի շարք, որ կոչվում է «KIPP» (ԳՈՒ): ԳՈՒն նշանակում է «Գիտելիքն ուժ է»: Անհավատալի մի բան է: Նրանք մոտ 66 դպրոցներ ունեն, մեծամասամբ միջնակարգ դպրոցներ, մի քանի ավագ դպրոցներ, որտեղ հոյակապ ուսուցում է իրականացվում: Նրանք ընդունում են ամենաաղքատ երեխաներին, և իրենց ավագ դպրոցն ավարտողների մոտ 96 տոկոսը գնում են 4ամյա քոլեջներ: Այդ դպրոցների ընդհանուր ոգին ու վերաբերբունքը շատ է տարբերվում նորմալ հասարականան դպրոցներից: Նրանք զբաղվում են թիմային ուսուցմամբ: Նրանք պարբերաբար վերապատրաստում են իրենց ուսուցիչներին: Նրանք վերցնում են տեղեկությունններ, թեստերի արդյունքներ և ասում. «Հեյ, դուք այսքան աճ եք արձանագրել»: Նրանք խորապես ներգրավված են ուսուցման բարելավման մեջ:
Իրականաում, երբ գնում ու նստում եք այս դասարաններից մեկում սկզբում ամեն ինչ շատ տարօրինակ է: Նստած մտածում էի. «Ի՞նչ է կատարվում»: Ուսուցիչը այս ու այն կողմ էր վազվզում, շատ էնէրգիայի հոսքը կար: Մտածեցի. «Ես իսկապես սպորտային մրցույթի կամ նամանատիպ բանի՞ եմ մասնակցում: Ի՞նչ է կատարվում»: Իսկ ուսուցչուհին ուշադիր հետևում էր, որ տեսնի, թե որ երեխաներն են ուշադրություն դարձնում, որ երեխաներն են ձանձրնում, երեխաների անուններն էր տալիս և գրատախտակին ինչ որ բաներ էր գրում: Շատ դինամիկ միջավայր էր, որովհետև մասնավորապես միջին դպրոցում ` 5-9րդ դասարաններում, մարդկանց դասի մեջ ներգրավվել և ձայնի տոն սահմանել, որպեսզի դասարանում ամենքը ուշադիր լինի, ոչ ոք չի ծիծաղում սրա վրա, որ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե նա չի ուզում այնտեղ գտնվել: Բոլորը պետք է ներգրավվեն: և այսպիսով ԳՈւն անում է դա:
Իսկ ինչո՞վ է այն համեմատվում նորմալ դպրոցի հետ: Դե, նորմալ դպրոցում ուսուցիչներին չեն ասում, թե ինչքան լավն են իրենք: Տեղեկությունը չի հավաքվում: Ուսուցչի պայմանագրով սահմանվում է, որ տնօրենը հաշված անգամներ կարող է գալ դասարան` երբեմն նույնիսկ տարվա ընթացքում մի անգամ: Եվ նրանց նախորոք զգուշացվում է դրա մասին: Այսպես, պատկերացրեք ղեկավարում եք մի գործարան, որտեղ աշխատում են այսպիսի բանվորներ, նրանցից մի քանիսը միայն խոտան են արտադրում, ու ղեկավարությանը ասում են. «Հեյ, դուք այստեղ կարող եք գալ տարվա մեջ միայն մի անգամ, բայց դուք պետք է մեզ տեղյակ պահեք, որովհետև մենք կարող ենք հիմարեցնել ձեզ», և փորձել մի լավ գործ անել այդ կարճ րոպեի ընթցքում:
Նույնիսկ ուսուցիչը, ով ուզում է վերապատրաստվել, միջոցներ չունի դրա համար: Նրանք չունեն թեստերի գնահատականներ, սակայն ունեն մի շարք գործոններ, որոնք արգել են հանդիանում տվյալների բազայի համար: Օրինակ` Նյու Յորքը մի օրենք ընդունեց, համաձայն որի ուսուցչի վերապատրաստման մասին տեղեկությունը չի կարելի հասանելի դարձնել և օգտագործել ուսուցչի պաշտոնավարման որոշումներում: Այսպիսով, սա հակառակ ուղղությամբ աշխատելու մի ձև է: Բայց ես լավատեսորեն եմ նայում սրան, կարծում եմ մի քանի բան կարող ենք անել սրա վերաբերյալ:
Նախ և առաջ շատ թեստեր են անցկացվում, և դա մեզ տվել է այն պատկերը թե որտեղ ենք մենք գտնվում: և սա թույլ է տալիս մեզ հասկաանալ, թե ով է գերազանց, առանձնացնել նրանց ու պարզել, թե որոնք են այդ տեխնիկաները: Անշուշտ, թվային տեսախցիկը էժան է հիմա: Դասարաններում մի քանի տեսախցիկ տեղադրելը և ասելը, որ ամեն ինչ տեսագրվում է շարունակական հիմքի վրա, շատ իրական է բոլոր հասարակական դպրոցներում: Այսպիսով մի քանի շաբաթը մեկ ուսուցիչները կարող է նստել ու ասել «Լավ, կարծում եմ այս կարճամետրաժ տեսանյությում լավ բան եմ հանդես եկել: Իսկ այս մեկում տեսնում եմ, թե որտեղ եմ թերացել: Խորհուրդ տվեք ինձ, ինչպե՞ս պետք է վարվեի այս երեխայի հետ, երբ նա իրեն լավ չէր պահում»: Եվ նրանք բոլորն էլ կարող են նստել ու միասին աշխատել այդ խնդիրների վրա: Դուք կարող եք վերցնել ամենալավ ուսուցիչներին և ծանոթագրել նրանց, որպեսզի բոլորը տեսնեն, թե ով է ամենալավը ուսուցչական անձնակազմում:
Դոք կարող եք վերցնել այդ հիանալի կուրսերը և հասանելի դարձնել այնպես, որ երեխաները կարողանան գնալ ու տեսնել ֆիզիկայի դասընթացները, սովորել դրանից: Եթե ունեք աշակերտ, ով հետ է մնացել, կարող եք նրան տրամադրել տեսանյութը, որ նա աչքի անցկացնի և կրկնի նյութը: Իրականում, այս ազատ կուրսերը պետք է հասանելի լինեն ոչ միայն համացանցում, այլև կարող եք այնպես անել, որ դիվիդիների հնարավորություն լինի, և այսպիսով յուրաքանչյուր ոք, ով DVD-ի նվագարկչի հնարավորություն ունի, կարող է ունենալ ամենալավ ուսուցիչներին: Եթե այս ամենն ընդունենք որպես անձնակազմային համակարգ, մենք դա ավելի լավ կարող ենք անել:
Հիմա մի գիրք կա KIPP-ի մասին` այն վայրն է, որտեղ այս ամենը կատարվում է «աշխատեք քրտնաջան, եղեք հաճելի» գրքի հեղինակն է լրագրող Ջեյ Մեթյուսը: Կարծում եմ, որ հրաշալի գիրք է: Սա գաղափար է տալիս այն մասին, թե ինչ է անում լավ ուսուցիչը: Պատրաստվում եմ բոլորիդ ուղարկել այդ գրքի անվճար օրինակները: (Ծափահարություններ)
Այսօր մենք մեծ գումարներ ենք ներդնում կրթության ոլորտում, և ես իրոք կարծում եմ, որ կրթությունը այն կարևոր միջոցն է, որով պետությունը իրավունք է ձեռք բերում ունենալ այնպիսի հզոր ապագա, որը պետք է ունենա: Իրականում մենք խթան օրինագիծ ունենք, սա հետաքրքիր է: Ներկայացուցիչների Պալատը իրականում գումարներ է հատկացնում այս տեղեկատվական համակարգերի համար, իսկ Սենատում դրանք հանվեցին, որովհետև այն սպառնում էր որոշ մարդկանց:
Բայց ես, ես լավատես եմ: Կարծում եմ մարդիկ սկսում եմ հասկանալ, թե ինչքան կարևոր է սա, սա կարող է փոխել միլիոնավոր կյանքեր, եթե ճիշտ ընկալենք դա: Ես ժամանակ ունեի միայն այս 2 խնդիրները ձևակերպելու համար: Սրանց նման շատ խնդիրներ կան ինչպես օրինակ ՁԻԱՀ-ը, թոքերի բորբոքումը, երևում է թե ինչքան եք հուզվում սրանց անունները լսելիս միայն: Իսկ այսպիսի բաների լուծման հնարավորությունների սահմանը շատ լայն է: Բայց գիտեք, համակարգը իրականում չի իրագործում սա: Կառավարությունը ճիշտ ձևով չի կազմակերպում այսպիսի բաները: Բնականաբար մասնավոր սեկտորը միջոցներ չի ներդնում այս ոլորտում:
Այսպիսով, անհրաժեշտ է ընտրել ձեզ նման հիանալի մարդկանց, որ ուսումնասիրեն այսպիսի բաները, ներգրավվեն այլ մարդկանց, և օգնեք գտնել լուծումներ: Եվ այս ամենի հետ մեկտեղ հույս ունեմ, որ ի վերջո մի լավ բան դուրս կգա դրանից:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Բիլ Գեյթսը հույս ունի լուծել աշխարհի մեծ խնդիրներից մի քանիսը` գործի դնելով բարեգործության մի նոր ձև: Խանդավառությամբ և զվարճանքով լի 18րոպեների ընթացքում նա խնդրում է մեզ մտածել երկու կարևոր հարցերի և դրանց տրվելիք պատասխանների մասին:
A passionate techie and a shrewd businessman, Bill Gates changed the world once, while leading Microsoft to dizzying success. Now he's set to do it again with his own style of philanthropy and passion for innovation. Full bio »
Translated into Armenian by Varduhi Apoyan
Reviewed by Ani Latoyan
Comments? Please email the translators above.
12:15 Posted: Mar 2009
Views 339,931 | Comments 53
16:41 Posted: Jan 2007
Views 534,000 | Comments 386
25:50 Posted: Jul 2006
Views 227,851 | Comments 43
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.