Ես թղթեր եմ կտրտում: (Ծիծաղ): Ես թղթից պատմություններ եմ կերտում: Այս գործընթացը շատ պարզ է: Վերցնում եմ մի կտոր թուղթ, մտովի պատկերացնում եմ պատմությունս, երբեմն նախնական էսքիզ եմ անում, իսկ երբեմն էլ` ոչ: Եվ քանի որ իմ մտածած պատկերը արդեն իսկ թղթի մեջ է, մնում է պարզապես կտրել-հանել այն ամենը, ինչը այս պատմությունից չէ: Ես ի սկզբանե նպատակ չուների թղթեր կտրտելով (քվիլինգով) զբաղվել: Իրականում, իմ գործունեունեության զարգացումը պարույրաձև տեսք ունի:
Ես չեն ծնվել թուղթ կտրելու դանակը ձեռքիս: Եվ չեն հիշում, որ մանկության տարիներս թղթեր կտրտելով տարված լինեի: Իսկ պատանեկության տարիներին ես ճեպանկարներ ու էսքիզներ էի անում և ցանկաում էի նկարիչ դառնալ: Սակայն էությամբ ես նաև ապստամբ էի: Ես մի կողմ դրեցի ամեն ինչ, և սկսվեց իմ տարօրինակ աշխատանքների անվերջանալի շարքը: Ուրեմն, աշխատել եմ որպես հովվուհի, բեռնատարի վարորդ, գործարանի բանվոր, հավաքարար: Մեկ տարի աշխատել եմ տուրիզմի ոլորտում սկզբից Մեքսիկայում, հետո ևս մեկ տարի Եգիպտոսում: Այնուհետև երկու տարով տեղափոխվեցի Թայվան: Սրանից հետո բնակություն հաստատեցի Նյու-Յորքում, որտեղ և սկսեցի աշխատել որպես զբոսավար: Եվ ես դեռ աշխատում էի որպես գիդ-զբոսավար` շարունակ ճանապարհորդելով դեպի Չինաստան, Տիբեթ ու Կենտրոնական Ասիա:
Այս ամենը, իհարկե, շատ ժամանակ խլեց ինձնից, և ես արդեն 40-ին մոտ էի, երբ որոշեցի, որ կարող եմ սկսել նկարչի իմ գործունեությունը: (Ծափահարություններ) Ես ընտրեցի թղթեր կտրտելու արվեստը`քվիլինգը, քանի որ թուղթը էժան է, թեթև և կարող ես բազմազան ձևերով օգտագործել: Եվ ես ընտրեցի ուրվապատկերների լեզուն, քանի որ վերջինիս գրաֆիկան շատ ճկուն է ու ի զորու է ներթափանցելու իրերի էության խորքերը: Այսպիսով, ուրվանկար բառը ծագել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար էթիեն դը Սիլուետի անունից: Նա այքան էր բյուջեն կրճատել, որ ասում են, թե մարդիկ այլևս ի վիճակի չէին պատվիրել իրենց դիմանկարները ու ստիպված էին դիմել "a-la-silhouette" տարբերակին: (Ծիծաղ): Ուրեմն ես մի շարք պատկերներ կտրտեցի և դրանք հավաքեցի մի թղթապանակի մեջ: Մարդիկ ասում էին, որ իմ աշխատանքները կարծես "նկարչի ձեռնարկներ" լինեին, ինչպես, օրինակ, Էմփայր-Սթեյթ-Բիլդինգի սյուռեալիստական 36 գծանկարներն են:
Նկարչի ձեռնարկ ասվածը շատ սահմանումներ ունի: Վերջիններս կարող են տարբերվել նաև իրենց պարունակությամբ: Սակայն ինձ համար դրանք հիանալի միջոց են, որպեսզի պատկերավոր ներկայացնեմ իմ պատմությունները: Դրանք կարող են լինել կամ բառերով կամ առանց բառերի: Ես պատկերների ու բառերի սիրահար եմ: Ինձ շատ է դուր գալիս պատկերների խաղը և թե ինչքանով են վերջիններիս մեջ արտացոլվում մեր անգիտակցականը: Ինձ չափազանց դուր է գալիս լեզուների տարօրինակությունները: Այսպես, ես միշտ սովորել եմ այն երկրի լեզուն, որտեղ ապրել եմ, սակայն երբեք լիովին չեմ տիրապետել դրանց: Սա է պատճառը, որ ես անդադար փնտրում եմ կեղծ համանման բառեր կամ տարբեր լեզուներում հանդիպվող նույնական բառեր:
Կարծում եմ գուշակեցիք, որ իմ մայրենի լեզուն ֆրանսերենն է: Իսկ ամենօրյա հաղորդակցման լեզուս անգլերենն է: Ուրեմն ես մի շարք գործեր ստեղծեցի, որոնց հիմքում ընկած էին նույնական բառեր` վերցրված ֆրանսերենից ու անգլերենից: Վերոհիշյալ աշխատանքներից մեկը Spelling Spider-ն է `բառերը հեգելու ֆրանսիական մրցույթը: Վերջինս Spelling Bee-ի ` բառերը հեգելու անգլիական մրցույթ զարմիկն է: Ծիծաղ Սակայն նախորդը ավելի շատ առնչություն ունի ցանցի հետ: (Ծիծաղ) Ահա այս <<սարդի>> մեջ երկու այբբուններ են <<հյուսվում>>: Ուրեմն կարող եք կարդալ architecture active-ը և անգլերենով, և ֆրանսերենով: Այսպես, այս "սարդը" ընդգրկում է 2 լեզուների այբուբեններն ամբողջությամբ` փորձելով գտնել նույնական ածականներ ու գոյականներ: Ուստի, եթե այս երկու լեզուներից որևէ մեկին չեք տիրապետում, կարող եք այն սովորել ակնթարթային արագությամբ:
Գրքի հնագույն տարատեսակներից են մագաղաթներն ու պապիրուսի փաթեթները: Պապիրուսի փաթեթները շատ հարմար են, քանի որ շատ փոքր սեղանի վրա կարող ես մեծ պատկեր ստեղծել: Որպես վերջինինս անսպասելի հետևանք նշենք, որ տեսանելի է պատկերի մի մասը միայն, ինչն էլ ազատ ստեղծագործելու հնարավորություն է տալիս: Այսպես ես կերտում եմ տարատեսակ պատուհաններ: Սա նման է մակերեսային պատկերացումներից դուրս գալուն, որը հնարավորություն է տալիս տեսնել տարբեր աշխարհներ: Շատ հաճախ ես նույնիսկ դիտորդի դերում էի միայն: Հենց սա է պատճառը, որ ցանկանում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում: Ուրեմն, յուրաքանչյուր պատուհան միաժամանակ և պատկեր է, և մի առանձին աշխարհ, որտեղ ես հաճախ եմ վերադառնում: Ես նորից եմ այցելում այս աշխարհները` մտորելով այն պատկերի կամ կլիշեի շուրջ, որը մենք ցանկանում ենք ստեղծել: Այնուհետև ընտրում եմ տվյալ պատկերին հարմար բառեր ու խոսակցական արտահայտություններ:
Ամեն ինչի հիմքում ընկած է եթե-ի գաղափարը: Իսկ ի՞նչ կլիների, եթե փուչիկե տնակներում ապրեինք: Աշխարհն ավելի ուրախ ու խնդուն կլիներ, իսկ երկիր մոլորակի վրա թողած մեր հետքերը անհամեմատ կնվազեին: Ամեն ինչ այնքան թեթև կլիներ: Երբեմն ես նայում եմ պատկերի ներսից` եսակենտրոնության ու ներքին շրջանների տեսանկյունից: Երբեմն պատկերը համամարդկային է, որտեղ տեսանելի են մարդկային ընդհանուր արմատները և թե ինչպես կարող են վերջիններիս օգնությամբ հասնել մեր երազանքի հետևից: Մենք այն նաև կարող ենք օգտագործել որպես անվտանգության ցանց:
Ինձ ոգեշնչում է էկլետիկ ոճի ցանկացած իր: Ինչ որ ես կարդում ու տեսնում եմ, նույնպես մեծ ազդեցություն է ունենում ինձ վրա: Իմ պատմությունից որոշները հումորային են, ինչպես, օրինակ, <<Մեռած ռիթմեր>>-ը: (Ծիծաղ): Իսկ որոշներն էլ պատմական են: Ահա այս պատկերում <<Կոնքետային քաղաքն>> է: Վերջինս շաքարավազի միանգամայն անշաքար պատմության մասին է: Այն սկսվում է ստրկավաճառությամբ և վերջանում շաքարավազի չարաշահումով, որն էլ ընդմիջվում է հազվադեպ քաղցր պահերով: Իսկ երբեմն էլ պատկերներս ծնվում են որպես զգացմունքային պատասխան Հաիթիի երկրաշարժի նման գույժերին: Պատահում է անգամ, որ պատկերի պատմությունը իմը չէ: Մարդիկ ինձ հաղորդակից են դարձնում իրենց պատմություններին, հիշողություններին ու ձգտումներին, իսկ ես դրանցից մտացածին պատկերներ եմ կերտում: Ես պատկերում եմ նրանց կյանքի պատմությունը, որպեսզի նրանք կարողանան հետադարձ հայացք գցել իրենց կյանքին ու վերջինիս ընձեռնած հնարավորություններին: Ես դրանց անվանում եմ ֆրեյդյան քաղաքներ:
Չեմ հասցնի խոսել իմ բոլոր պատկերներից: Ընդամենը, թվարկելով աշխատանքներիցս մի քանիսի անունները, կանցնենք իմ ստեղծած մի քանի աշխարհներով` <<Մոդիսիթի>>` չափավորություն, <<Էլեկտրականություն>>, <<Խելահեղ աճ Կոլումբոսի անվան հրապարակու>>, <<Ստորջրյա խութերի քաղաքը>>, <<Ժամանակի սարդոստայնը>>, <<Քաոսային քաղաք>>, <<Առօրյա վեճեր>>, <<Երջանկություն>>, <<Լողացող կղզիներ>>: Իսկ մի անգամ էլ ստիպված էի պատկերել <<Ամբողջ 9 յարդ>>-ը: Թղթե այս քվիլինգի երկարությունը իրականում 8 մետր է: (Ծիծաղ): Ե՛վ կյանքում և՛ քվիլինգում ամեն ինչ փոխկապակցված է: Իսկ պատմությունը պատմություն է ծնում: Ինձ նաև հետաքրքրում էր թղթարվեստի այս ոճի ֆիզիկական էությունը, քանի որ նրբությունները նկատելու համար ստպված ես քայլել:
Ուստի քվիլինգին զուգահեռ ես սկեսեցի նաև վազքով զբաղվել: Սկզբում փոքր պատկերներ էի անում և քիչ էի վազում: Հետո պատկերները ավելի մեծացան, և ես սկսեցի մասնակցել մարաթոնյան վազքերի: Այնուհետև ես սկսեցի վազել 50կմ, հետո 60կմ: Դրանից հետո սկսեցի մասնակցել 50 մղոնանոց ուլտրամարաթոնների: Ինձ նույնիսկ հիմա էլ թվում է, թե վազում եմ: Սա կարծես թե երկար քվիլինգներ անելու վարժանք լինի:
Վազքը ինձ անսպառ էներգիա է հաղորդում: Ահա քվիլինգի երեքշաբաթյա մարաթոնը Նյու-Յորք Սիթիի Արվեստի և դիզայնի թարնգարանի համար աշխատելիս, որի արդյունքում ծնվեց <<Դժոխքներն ու դրախտները>>: Պատկերը բաղկացած է 2 մասից` յուրաքանչյուրը 13 ոտնաչափ բարձրությամբ: Դրանք զբաղեցնում են թանգարանի 2 հարկերը, սակայն, իրականում, պատկերը կարելի է անվերջ շարունակել: Իսկ այն անվանել եմ <<Դժոխքներ ու դրախտներ>>, քանի որ ամեն օր մենք առնչվում ենք թե մեկի, թե մյուսի հետ: Սրանց միջև սահմաններ գոյություն չունեն: Որոշ մարդիկ ծնվում են դժոխային պայմաններում, սակայն ինչ էլ լինի ընկնում են դրախտ: Ուրիշները ընտրում են ճիշտ հակառակ ուղին: Սահմանագիծը հենց սա է, որ կա: Դժոխքում նույնսիկ դեռևս ստրկատիրական ժամանակներին հատուկ գործարաններ կան: Իսկ դրախտում մարդիկ ընդամենը վարձով են վերցնում հրեշտակի թևերը: Գոյություն ունեն նաև առանձին պատմություններ, երբ միևնույն արարքի դեպքում կարող ես ընկնել կամ դրախտ կամ դժոխք: Ուստի «Դժոխքներ և դրախտներ» աշխատանքը ազատ կամքի ու վճռականության ծնունդ է:
Իսկ քվիլինգի արվեստում գծագիրն արդեն իսկ որոշակի կառուցվածք ունի: Այդ իսկ պատճառով այն կարելի է պարզապես պոկել-հանել պատից: Ահա և նկարչի մեկ այլ ձեռնարկ` ինստալիացիայի տեսքով, որը կոչել եմ «Անհատականության արտահայտման նախագիծ»: Սա ոչ թե անձի ինքնության հաստատման, այլ ավելի շատ սոցիալական արտահայտման նախագիծ է: Կարող ես պարզապես նկարի հետևի կողմն անցել ու քեզ վրա փորձել պատկերները: Սրանք ուղղակի մեր ինքնության տարբեր շերտերն են, որոնցով և մենք ներկայանում են աշխարհին` որակելով այն որպես անհատականության դրսևորում:
Իսկ այժմ մեկ այլ նախագիծ հատուկ <<նկարիչների ձեռնարկի>> համար: Նկարում, իրականում, երևում են երկու աշխատանք: Մեկը այսօր ես եմ հագել, մյուսը ցուցադրվում է Նյու-Յորքում գտնվող Գրքերի արվեստի կենտրոնում: Իսկ ինչու՞ եմ ես այն գիրք անվանում: Այն կոչվում է «Հաշվետվություն նորաձևության վերաբերյալ», որի վրա կարելի է տեսնել ընթերնելի մեջբերումներ նորաձևության մասին: Պատճառներից մեկն էլ նկարչի ձեռնարկի սահմանման բազմազանությունն է: «Նկարչի այս ձեռնակից» հնարավոր է նաև օգտվել առանց այն պատից կախելու: Կարող եք զբոսանքի գնալիս այն ձեզ հետ վերցնել: Հնարավոր է այն նաև տեղադրել որպես հանրային ³րվեստ: Այս մեկը գտնվում Արիզոնա նահանգի Սքոթթսդեյլ քաղաքում կոչվում է «Լողացող հիշողություններ»: Սրանք հիշողություններ են այդ նահանգից, որոնք պարում են տարածքին հատուկ քամու տակ:
Ես նաև հանրային արվեստի սիրահար եմ: Եվ ես երկար ժամանակ փորձում էի մասնակցել արվեստի մրցույթների: 8 տարվա անընդմեջ մերժումերից հետո ես վերջապես պատվեր ստացա Նյու-Յորքի «Աջակցե՛նք արվեստին» հիմնադրամից: Այն ԱԱԾ աշխատակիցների և հրշեջների կայանների համատեղման նախագիծ էր: Եվ ես «նկարչի ձեռնարկ» ստեղծեցի ոչ թե թղթից, այլ չժանգոտվող պողպատից: Ու ես այն անվանեցի «Աշխատելով միևնույն ուղղությամբ»: Սակայն կառույցի երկու կողմից ես տեղադրեցի հողմացույցներ, որպեսզի ցույց տամ, որ վերջինս իր մեջ ներառում է բոլոր ուղղությունները: Հանրային արվեստի շրջանակներում ես կարող եմ նաև ապակիների քվիլինգով զբաղվել: Այս մեկը հղկված ապակիներով քվլինգ է Նյու-Յորքի Բրոնքս շրջանում: Եվ ամեն անգամ հանրային արվեստ ստեղծելիս, ես փորձում եմ քվիլինգի տեղադրման վայրի հետ կապված որևէ տիպիկ բան անել: Նյու-յորքյան մետրոյի դեպքում ես նկատեցի, որ կարելի է ես նկատեցի, որ կարելի է համատեղել մետրոյով երթևեկելն ու գիրք կարդալը: Սա ճանապարհորդություն է ժամանակի միջով ու ժամանակի վրայով: Իսկ բրոնքսյան գրականությունը ամբողջությամբ համալրված է Բրոնքսի գրողներով ու նրանց պատմություններով:
Հղկված ապակիների մեկ այլ քվիլինգ գտնվում է Կալիֆորնիա նահանգի Սան-Խոսե քաղաքի հանրային գրադարանում: Բանջարեղենների օգնությամբ ես պատկերեցի Սան-Խոսեի վերելքը էվոլյուցիան: Այսպես ուրեմն քվիլինգի կենտրոնում տեղադրված կաղինը խորհրդանշում է բնիկ հնդկացիների քաղաքակրթությունը: Այնուհետև պատկերում Եվրապայից ներմուծված մրգերը, որ խորհրդանշում են տեղի ֆերմերներին: Սրանց հաջորդում են Սիլիկոնային հովտի ժամանակակից աշխարհասփյուռ պտուղները: Պեսնում եք` ծառը շարունակում է աճել: Տվյալ ցուցադրության համար օգտագործված հնարքներն են` ապակու կտրում և մշակում, ավազով հղկում, ապակու փորագրում և զարդանախշում: Գրադարանի դրսի կողմից ես ցանկանում էի մի վայր ստեղծել, որտեղ հնարավոր կլիներ զարգացնել մարդկային միտքը: Գրադարանից ես ընտրեցի այնպիսի գրքեր, որոնց վերնագրերում կար որևէ մրգի անուն և դրանցից ստեղծեցի մի մրգատու այգի` լի գիտելիքի պտուղներով: Ես տնկեցի նաև մի <<գրքե>> ծառ: Ուրեմն սա մի ծառ է, որի բնից սկիզբ են առնում տարբեր լեզուների արմատները: Այս ամենը գրավոր խոսքի միջազգային համակարգերի մասին է: Իսկ ահա ծառի ճյուղերին <<աճում>> է գրադարանից քաղված նյութերը: Ի դեպ հանրային արվեստն ունի իր ուրույն գործառույթներն ու արտահայտման ձևերը: Կոլորադո քաղաքի Ավրորա քաղաքում այն ներկայացված է նստարանի տեսքով: Սակայն այս նստարանը նաև բոնուսներ ունի: Եթե ամռան տապին շորտով նստեք այս նստարանին, ապա հեռանալիս ձեզ հետ կտանեք այդ պատմության որևէ հատված` ժամանակավոր դաջվածքներով:
Հանրային արվեստի մեկ այլ ֆուկցիոնալ աշխատանք գտնվում է Չիկագոյի հարավում` մետրոյի կայարաններից մեկում: Այն կոչվում է <<Այսօր ենք ցանում ապագայի սերմերը>>: Սա մի պատմություն է կերպարանափոխությունների ու փոխհարաբերությունների մասին: Այն միջնորմի դեր է կատարում` պաշտպանելով և՛ ուղևորներին և՛ ռելսերը, որպեսզի ռելսների վրա ոչինչ չընկնի: Հիանալի է, երբ կարող ես հասարակ պատուհաններն ու պատուհանագոգերը ծաղիկների վերածել: Վերջին երեք տարիներին ես աշխատում էի Հարավայի Բրոնքսի զարգացման ծրագրեր մշակողների հետ` արվեստի շունչը հաղորդելու աղքատ թաղամասերին ու համեստ/ոչ թանկ բնակարաններին: Այստեղ յուրաքանչյուր բնակարան յուրովի է ներկայանում: Երբեմն ես ընտրում եմ դրվագներ տվյալ վայրի պատմական ժառանգությունից, ինչպես Մորրիսանիայում (պատմական Բրոնքս) օրինակ` վերցրել եմ ջազի պատմությունը: Իսկ նմանատիպ այլ նախագծեր` օրինակ Փարիզինը, ծնվում են տվյալ փողոցի անունից: Այս մեկը կոչվում է <<Ղու դե Փղեըղի>>-Պրերիայի (տափաստան) փողոց: Այս է պատճառը, որ ես ստիպված էի վերցնել խորհրդանշական ճագարին ու ճպուռին և թողնել այդ փողոցում:
Իսկ 2009-ին ինձ խնդրեցին, որպեսզի պոստերներ սարքեմ Նյու-Յորքի մետրոպոլիտենի համար, որոնք պետք է կախված մնային ուղիղ մեկ տարի: Խոսքն, իհարկե, գերության մեջ տառապող մի ամբոխի մասին էր: Իսկ ես ցանկանում էի նրանց փրկվելու հնարավորություն տալ: Ուստի ես ստեղծեցի <<Ողջ քաղաքի շուրջ>> գործը: Ես թղթից կտրտեցի պատկերները, իսկ հետո համակարգչի օգնությամբ դրանց գույներ տվեցի: Կարծում եմ, կարող եմ այն անվանել քվիլինգ տեխնիկայի միջամտությամբ:
Ես միշտ փորձում եմ քվլինգի կերտման մեջ օգտագործել նաև տեխնիկական այլ հնարներ: Սակայն արդյունքում պատկերը պետք է անպայման պատմության վերածվի: Իսկ պատմությունները բազմաթիվ հնարավորություններ են ընձեռնում: Նրանց մեջ գոյություն ունեն անթիվ սցենարներ: Ինձ ծանոթ չեն այդ պատմությունների սյուժեները: Ես պատկերներ եմ կերտում մեր համամարդկային երևակայությունից, կլիշեներից, պատմությունից, այն ամենից, ինչի մասին մտածում ենք մենք: Եվ գիտե՞ք, յուրաքանչյուր ամեն մեկն էլ կարող է պատմություններ պատմել: Բայց ավելի հատկանշականն այն է, որ յուրաքանչյուր ոք պետք է կարողանա ստեղծել իր իսկ պատմությունը, որպեսզի հասկանա աշխարհի իմաստը: Եվ բոլոր այս տիեզերքների կերտման գործում տանող միջոցը մեր երևակայությունն է, իսկ վերջնակետը` մեր գիտակցությունը և թե ինչպես ենք մենք դրանք կապում իրերի էության ու կախարդականի հետ: Ահա թե ինչի մասին է պատմում քվիլինգը:
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Ընդամենը հասարակ թղթի ու մկրատի օգնությամբ Բեատրիս Քորոնը ստեղծում է բարդ աշխարհներ, քաղաքներ և երկրներ, դրախտներ ու դժոխքներ: Բեմում ճեմելով իր իսկ ձեռքով պատրաստված (Tyvek-ից` պոլիէթիլենային նյութ) շքեղ թիկնոցով` նա բացատրում ու նկարագրում է իր ստեղծագործական գործունեությունը և թե ինչպես է նա պատմություններ կերտում տարբեր մասերից ու հատվածներից:
Béatrice Coron has developed a language of storytelling by papercutting multi-layered stories. Full bio »
Translated into Armenian by Meri Dallakyan
Reviewed by Kristine Sargsyan
Comments? Please email the translators above.
22:52 Posted: Apr 2008
Views 984,027 | Comments 117
19:08 Posted: Jan 2008
Views 799,319 | Comments 166
16:17 Posted: Apr 2007
Views 564,052 | Comments 124
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.