Իմ անունը Առվին Գուպտա է, և ես պատրաստում եմ խաղալիքներ։ Արդեն 30 տարի է, ինչ խաղալիքներ եմ պատրաստում։ 70ականների սկզբում դպրոցում էի։ Շատ հեղափոխական ժամանակներ էին։ Քաղաքական հուզումներ էին. ինչպես ասում են Փարիզում ուսանողները դուրս էին եկել փողոց ապստամբելու իշխանության դեմ։ Ամերիկան ցնցվում էր հակավիետնամական շարժումից, Քաղաքացիական իրավունքների շարժումից։ Հնդկաստանում մենք ունեինք Նաքսալայթ շարժումը, (անհստակ) շարժումը։ Բայց դե գիտեք, երբ հասարակությունում խժդժություն է, շատ էներգիա է գոյանում։ Հնդկաստանի ազգային շարժումը դրա ապացույցն էր։ Շատ մարդիկ թողեցին իրենց բարձր վճարվող աշխատանքները և միացան Ազգային շարժմանը։ Եվ ահա, 70-ականների սկզբում Հնդկաստանում իրականացվող լավագույն ծրագրերից մեկը գյուղական դպրոցներում առաջնային գիտության վերակենդանացումն էր։
Մի մարդ կար, Անիլ Սադգոպալ անունով, որ դոկտորականը պաշտպանեց Քալթեքում և վերադարձավ որպես մոլեկուլյար կենսաբան Հնդկաստանի առաջատար հետազոտական ինստիտուտներից մեկը՝ Տատայի հիմնարար հետազոտությունների ինստիտուտ։ 31 տարեկանում նա չկարողացավ կապել իր կողմից իրականացվող հետազոտության (անհստակ) տեսակը, հասարակ մարդկանց կյանքերի հետ։ Արդյունքում, նա նախագծեց, գնաց ու սկսեց դասավանդել գյուղական գիտության մի ծրագիր։ Շատ մարդիկ ոգեշնչվեցին դրանից։ Վաղ 70-ականների կարգախոսն էր <<Գնա մարդկանց մոտ։ Ապրիր նրանց հետ, սիրիր նրանց։ Սկսիր նրանից, ինչ նրանք գիտեն։ Կառուցիր այն հիմքի վրա, որ ունեն>>։ Սա կարծես որոշիչ կարգախոս էր։
Ես ծախսեցի մեկ տարի։ Միացա Տելկոյին, որ բավական մոտ էր Պունին, պատրաստում էի ՏԱՏԱ բեռնատար մեքենաներ։ Այնտեղ աշխատեցի երկու տարի, և հասկացա, որ բեռնատար ավտոմեքենա պատրաստելն իմ գործը չէ։ Հաճախ մարդ չգիտի, թե ինչ է ուզում անել, բայց բավական լավ գիտակցում է, թե ինչ չի ուզում անել։ Եվ այսպես, ես մեկ տարի հանգիստ առա և միացա գյուղական գիտության այս ծրագրին։ Դա շրջադարձային պահ էր։ Շատ փոքրիկ մի գյուղ էր. շաբաթական շուկա որտեղ մարդիկ շաբաթը մեկ անգամ բերում էին բոլոր տակառները։ Եվ ես ասացի.<<Այստեղ անցկացնելու եմ մեկ տարի>>։ Գնեցի մեկ օրինակ այն ամենից, ինչ վաճառվում էր ճամփեզրին։ Եվ մի բան, որ գտա այս սև ռեզինն էր։
Սա կոչվում է փաթաթված ռետինե խողովակ։ Հեծանվի մեջ օդ մղելու համար կիրառում են հենց սրանից։ Այս մոդելներից որոշները... վերցնում եք մի կտոր այս ռետինե խողովակից դրա մեջ տեղադրում երկու լուցկու հատիկ և արդյունքում ստանում ճկուն հանգույց։ Սա խողովակների հանգույց է։ Սկսում եք անկյունները սովորեցնելիս. սուր անկյուն, ուղղանկյուն, բութ անկյուն, փռված անկյուն։ Այն կարծես փոքրիկ հանգույց լինի: Եթե ունեք դրանից երեք հատ և միացնում եք իրար, ապա ստանում եք եռանկյուն։ Չորսով՝ քառակուսի, կարող եք ստանալ հնգանկյուն, վեցանկյուն, և բոլոր նման բազմանկունները։ Նրանք ունեն մի քանի հիանալի հատկություններ։ Օրինակ երբ նայում եք վեցանկյանը, այն նման է ամեոբայի, որը մշտապես փոխում է իր կերպարը։ Դուք կարող եք սա պարզապես ձգել, և այն դառնում է ուղղանկյուն։ Թեքում եք, դառնում է շեղանկյուն։ Բայց այն շատ ճոճվող է։ Օրինակ նայեք հնգանկյանը, ձգեք այն, և այն կդառնա նավականման սեղան։ Սեղմեք այն, և այն կնմանվի տան։ Սա դառնում է ուղղանկյուն եռանկյունի, կրկին շատ ճոճվող է։ Այս քառակուսին կարող է շատ քառակուսի և կոկիկ տեսք ունենալ։ Մի փոքր թեքեք, և այն դառնում է շեղանկյուն։ Այն դառնում է օդապարուկաձև։ Բայց փոքրիկին տուր եռանկյուն, նա դրա հետ ոչինչ անել չի կարող։
Ինչի՞ համար են պետք եռանկյունները։ Որովհետև եռանկյունները միակ չթեքվող կառուցվածքներն են։ Մենք չենք կարող կառուցել կամուրջներ քառակուսիներով, որովհետև երբ գնացքը գա, այն կսկսի պարել։ Հասարակ մարդիկ գիտեն սա. երբ Հնդկաստանում գյուղ գնաք, նրանք գուցե ճարտարագիտական դպրոց գնացած չլինեն, բայց ոչ մեկն այս տեսքով տանիք չի կառուցի։ Որովհետև եթե կղմինդրները դնեն վրան, այն կփլուզվի։ Նրանք միշտ կառուցում են եռանկյունաձև տանիքներ։ Սա ժողովրդի գիտությունն է։
Եթե այստեղ մի ծակ անենք և մտցնենք երրորդ լուցկու հատիկը կստանանք Т-նման հանգույց։ Եվ եթե միացնեմ սրա երեք ոտքերը այս եռանկյան երեք գագաթներին, ապա կստանամ քառանիստ։ Այսպիսիով, ստանում եք այս բոլոր 3D պատկերները։ Պատրաստում եք սրա նման քառանիստ։ Եվ հենց սրանք պատրաստեցիք կառուցում եք փոքրիկ տնակ։ Դիր գլխին։ Կարող եք միացնել չորսը։ Կարող եք միացնել վեցը։ Միայն ձևն է պետք։ Ուրեմն սա.... - հիմա միացնում ենք վեցը, և ստանում քսանանկյուն։ Սրանով կարելի է խաղալ։ Այսպես դառնում է իգլու, կանադական էսկիմոսների հյուղակ։ 1978-ին էր։ Ես 24 տարեկան երիտասարդ ինժեներ էի։ Եվ մտածում էի, որ սա շատ ավելի լավ է, քան բեռնատարներ պատրաստելը։ (Ծափահարություններ) Ըստ էության, եթե չորս մարմար դնեք ներսում, կստացվի մեթանի՝ CH4, մոլեկուլյար կառուցվածքի ձևը։ Ջրածնի չորս ատոմները քառանկյան չորս կետերն են, ինչը նշանակում է փոքրիկ ածխածնային ատոմ։
Այդ ժամանակվանից ես կարծում էի, որ ես իսկապես արտոնություն ունեմ իմ երկրում 2,000 դպրոցներով գնալ՝ գյուղական դպրոցներ, կառավարական դպրոցներ, մունիցիպալ դպրոցներ, բաղեղի լիգայի դպրոցներ. նրանցից շատերն ինձ հրավիրել էին։ Ամեն անգամ, երբ գնում եմ դպրոց, երեխաների աչքերում փայլ եմ տեսնում։ Տեսնում եմ հույս։ Տեսնում եմ երջանկություն նրանց դեմքերին։ Երեխաներն ուզում են իրեր պատրաստել։ Երեխաներն ուզում են մի բան անել։
Ահա, մենք պատրաստում ենք շատ ու շատ նման պոմպեր։ Սա փոքրիկ պոմպ է, որով կարելի է փուչիկ փչել։ Սա իրական պոմպ է։ Փուչիկն անգամ կարող է պայթել։ Մենք նաև կարգախոս ունենք Ամենալավ բանը, որ փոքրիկը կարող է անել խաղալիքի հետ, այն կոտրելն է։ Այսպիսով, այն ինչ պետք է անել.... սա մի տեսակ սադրիչ հայտարարություն է. այս հին հեծանվի խողովակը և այս հին պլաստիկ (անհստակ)... Այս լրացնող հատվածը ամուր կմտնի հեծանվի հին խողովակի մեջ։ Ահա, թե ինչպես է պատրաստվում սա։ Դնում եք մի փոքր սկոչ։ Սա մեկ ուղղությամբ շարժում է: Մենք կպատրաստենք բազում պոմպեր։ Ահա և մյուսը, պարզապես վերցնում ենք ձողիկ և դրան ամրացնում լուցկու հատիկ, և ստանում երկու կես։ Այժմ թեքում եք երկու ոտքերը՝ վերածելով եռանկյան և շուրջը փաթաթում մի ժապավեն։ Եվ սա պոմպ է։ Հիմա, երբ ունենք այս պոմպը, այն նման է հիանալի, հիանալի ցնցուղի։ Այն նման է կենտրոնաձիգի։ Եթե մի բան պտտեցնեք, այն դուրս կթռչի։
Այլ կերպ ասած, եթե դուք լինեիք Անդհրա Պրադեշում, դուք սա կպատրաստեիք փալմիրայի տերևով։ Մեր շատ ժողովրդական խաղալիքներ ունեն հիանալի գիտական հիմքեր։ Եթե մի բան պտտեցնեք, այն դուրս կթռչի։ Եթե ես դա անեմ երկու ձեռքով, դուք կտեսնեք այս զվարճալի պարոն Թռչող Մարդուն Լավ։ Սա թղթից պատրաստված խաղալիք է։ Այն հիասքանչ է։ Այստեղ չորս նկարներ են։ Երևում են միջատներ, գորտեր, օձեր, արծիվներ, թիթեռներ, գորտեր, օձեր, արծիվներ։ Ահա մի թուղթ, որը կարող եք (անհստակ) ստեղծված 1928 թվականին Արթուր Սթոուն անունով մի մաթեմատիկոսի կողմից, և արձանագրված Մարթին Գարդների կողմից իր բազում գրքերում։ Սա մեծ զվարճանք է երեխաների համար։ Նրանք սովորում են սննդի շղթայի մասին։ Միջատներին ուտում են գորտերը, գորտերին՝ օձերը, օձերին՝ արծիվները. Սա կստանաք, եթե ունենաք մի ամբողջական տպագրական թուղթ, A4 չափսի թուղթ. կարող եք լինել մունիցիպալ դպրոցում, կարող եք լինել կառավարական դպրոցում, մի թուղթ, մի քանոն և մի մատիտ, ոչ սոսինձ, ոչ էլ մկրատ։ Ընդամենը երեք րոպեում կարող եք պատրաստել սա։ Թե ինչի համար կարող եք սա օգտագործել, միայն ձեր երևակայության հարցն է։ Եթե ավելի փոքր թուղթ վերցնեք, ավելի փոքր ֆլեքսագոն կստանաք։ Մեծ թղթով՝ ավելի մեծը։
Սա մի քանի անցքերով մատիտ է։ Այստեղ տեղադրում եք փոքրիկ հովհար։ Սա հարյուր տարեկան խաղալիք է։ Սրա վերաբերյալ վեց մեծ հետազոտական աշխատանք է գրվել։ Այստեղ մի քանի բացվածքներ կան, կարող եք տեսնել։ Եթե վերցնեմ եղեգ, եթե շփեմ սրան, հիասքանչ մի բան է կատարվում։ Վեց մեծ հետազոտություն սրա վերաբերյալ։ Իրականում, Ֆեյնմանը որպես երեխա, շատ հիացած էր սրանով։ Նա մի աշխատություն գրեց սրա վերաբերյալ։ Սրա համար պետք չէ երեք միլիարդ դոլարանոց Հադրոնի արագացուցիչ։ Սա յուրաքանչյուր երեխայի համար է, և յուրաքանչյուր երեխա կարող է օգտվել սրանից։ Եթե գունավոր սկավառակ դնեք վրան, այս բոլոր յոթ գույները կձուլվեն։ Հենց սրա մասին էր խոսում Նյուտոնը 400 տարի առաջ, այդ սպիտակ լույսը ստացվում է յոթ գույներից, պարզապես պտտելիս։
Սա ձողիկ է։ Երկու եզրերն ամրացրեցնում ենք ժապավենով, կտրում ենք աջ անկյունը և ներքևի ձախ անկյունը, այնպես, որ լինեն անցքեր հակառակ անկյուններում, և մի փոքր անցք էլ այստեղ։ Սա փչելու ձողիկ է։ Ես պարզապես ամրացնում եմ սա սրա մեջ։ Այստեղ անցք կա, որը ես փակում եմ։ Սա շատ չնչին գումար արժե, բայց պատրաստելը երեխաների համար մեծ զվարճանք է։
Մենք պատրաստում ենք շատ պարզ էլեկտրական շարժիչ։ Սա աշխարհի ամենապարզ շարժիչն է։ Սրա ամենաթանկ մասը ներսում տեղադրված մարտկոցն է։ Եթե մարտկոց ունեք, սրա պատրաստելը կարժենա հինգ ցենտ։ Սա հեծանվի հին խողովակ է, որից ստացվում է ռետինե լայն երիզ, երկու անգլիական քորոց: Սա մշտական մագնիս է։ Երբ հոսանքն անցնում է պարանով, այն դառնում է էլեկտրամագնիս։ Երկու մագնիսների փոխազդեցությունն է, որ ստիպում է շարժիչին աշխատել։ Մենք պատրաստեցինք 30.000 հատ։
Ուսուցիչները, որ շատ տարիներ առաջ գիտություն էին ուսուցանում, պարզապես փչացնում էին այդ հասկացությունը և դուրս տալիս։ Երբ ուսուցիչները պատրաստում են, երեխաներն էլ են պատրաստում։ Նրանց աչքերը սկսում են փայլել։ Նրանք ոգևորվում են գիտության էությամբ։ Եվ այս գիտությունը հարուստ մարդու խաղ չէ։ Ժողովրդավար երկրում գիտությունը պետք է հասնի մեր ամենաճնշված, ամենամեկուսացված երեխաներին։ Այս ծրագիրը մեկնարկել է 16 դպրոցներում և տարածվել դեպի 1500 կառավարական դպրոցներ։ Ավելի քան 100.000 երեխա գիտություն սովորում է այս եղանակով։ Մենք պարզապես փորձում ենք հնարավորություններ բացահայտել։
Տեսեք, սա տետրապակ է՝ սարսափելի նյութ բնապահպանական տեսանկյունից։ Վեց շերտեր ունի. պլաստիկի երեք շերտ, ալյումինիում, որոնք ամրացված են իրար։ Նրանք այնպես են հալեցված, որ հնարավոր չէ իրարից անջատել։ Կարող եք նմանատիպ շղթա պատրաստել ծալել և սոսնձել իրար և ստանալ քսանանկյուն։ Այսպիսով, մի բան, որ աղբ է, որը խեղդում է ծովաթռչուններին, կարելի է վերամշակել շատ, շատ ուրախ բաների. պլատոնյան բոլոր մարմինները գիտության մեջ կարելի է ստանալ նմանատիպ առարկաներից։
Սա փոքրիկ ձողիկ է, որի վրա պարզապես երկու անկյուն եք կտրում, և այն դառնում է կարծես փոքրիկ կոկորդիլոսի երախ։ Դնում եք այն ձեր բերանը և փչում։ (Կռնչյուն) Ինչպես ասում են, սա երեխայի հաճույքն է, ուսուցչի՝ նախանձը։ Դուք չեք տեսնում, թե ձայնն ինչպես է ստեղծվում, որովհետև այն ինչ թրթռում է, բերանիս մեջ է։ Ես հիմա այն պահելու եմ դրսում, փչելու եմ դուրս։ Օդ եմ ներս քաշելու։ (Կռնչյուն) Այսպիսով, կարիք չկա փչացնել ձայնի ստեղծումը լարերի թրթռոցներով։ Մյուս բանն էլ այն է, որ պետք է շարունակել փչել դրա վրա, շարունակել ձայն հանել, և շարունակել կտրել այն։ Եվ մի շատ գեղեցիկ բան է լինում։ (Կռնչյուն) (Ծափահարություններ) Երբ արդեն մնում է շատ փոքր մաս... (Կռնչյուն) Սա երեխաներն են սովորեցրել։ Դուք էլ կարող եք անել։
Լավ, մինչ առաջ անցնելը. սրա մասին արժե խոսել։ Սա մի ցնցող թերթաքար է, ստեղծված կույր երեխաների համար։ Սրանք կպչուն ամրակի շերտեր են, սա իմ նկարելու թերթաքարն է, և սա իմ նկարելու գրիչն է, որն հիմնականում ժապավենի տուփ է։ Այն նման է ձկնորսի թելի, ձկնորսական թելի։ Սա էլ բուրդ է։ Եթե ես պտտեմ բռնակը, բուրդը կգնա ներս։ Կույր երեխան կարող է պարզապես նկարել սրանով։ Բուրդը մնում է կպչուն ամրակի վրա։ Մեր երկրում 12 միլիոն կույր երեխա կա, (Ծափահարություններ) ովքեր ապրում են մթության աշխարհում։ Սա նրանց համար մեծ բարիք է։ Մի գործարան կա, որ կուրացնում է մեր երեխաներին, որն անկարող է սնունդ տրամադրել, անկարող է վիտամին A տրամադրել։ Բայց սա մեծ բարիք է նրանց համար։ Արտոնագրեր չկան։ Յուրաքանչյուր ոք կարող է պատրաստել։
Սա շատ, շատ պարզ է։ Սա գեներատորն է, ծնկաձև գեներատոր։ Սրանք երկու մագնիսներ են։ Սա մեծ ճախարակ է, պատրաստված երկու հին սկավառակների միջև ռետինի շերտավորմամբ։ Փոքրիկ ճախարակ և երկու ուժեղ մագնիս։ Եվ այս մանրաթելը պտտում է ԼԵԴ-ին ամրացված լարը։ Եթե ես պտտեմ այս ճախարակը, փոքրիկն ավելի արագ կպտտվի։ Այստեղ կլինի պտտման մագնիսական դաշտ։ Լարերն, իհարկե, կպոկվեն, ուժ կգոյանա։ Եվ կտեսնեք, որ այս ԼԵԴ-ը լուսարձակում է։ Այսպիսով, սա փոքրիկ ծնկաձև գեներատոր է։
Լավ, սա կրկին, սա պարզապես օղակ է, պողպատյա օղակ պոպատյա գնդիկներով։ Եվ այն ինչ կարող եք անել պարզապես պտտելն է, և դրանք շարունակաբար կշարժվեն։ Եվ պատկերացրեք մի խումբ երեխաներ կանգնած շրջանով սպասում են, թե երբ պետք է պոպատյա օղակը իրենց փոխանցվի։ Նրանք շատ ուրախ կլինեն խաղալ դրանով։
Լավ, և վերջում. էլ ինչ կարող ենք անել. մենք օգտագործում ենք հին շատ թերթեր գլխարկներ պատրաստելու համար։ Սա Սաչին Թենդուլկարին արժանի գլխարկ է։ Կրիկետի հիանալի գլխարկ է։ Երբ առաջին անգամ տեսնում եք Ներուին և Գանդիին սա Ներուի գլխարկն է, պարզապես կես թերթ։ Մենք թերթից բազում խաղալիքներ ենք պատրաստում և սա դրանցից մեկն է։ Սա, կարող եք տեսնել, սա շարժվող թռչուն է։ Հին թերթերից մենք կտրատում ենք փոքրիկ քառակուսիներ։ Եվ եթե ունեք այս թռչուններից... Ճապոնիայի երեխաներն արդեն շատ ու շատ տարիներ պատրաստում են այս թռչուններից։ Եվ կարող եք տեսնել սա փոքրիկ .... թռչուն է։
Վերջում, ես կավարտեմ մի պատմությամբ։ Այն կոչվում է <<Նավապետի գլխարկի պատմությունը>>։ Նավապետը ծովային նավի նավապետ էր։ Նավը գնում է շատ դանդաղ։ Շատ ուղևորներ կան վրան, նրանք ձանձրանում են, և նավապետը նրանց հրավիրում է տախտակամած։ <<Հագեք ձեր գույնզգույն հագուստները, երգեք ու պարեք, ես ձեզ կհյուրասիրեմ լավ ուտեստներով ու խմիչքներով>>։ Նավապետն ամեն օր մի գլխարկ էր դնում և միանում զվարճանքին։ Առաջին օրը մեծ հովանոցային գլխարկ էր, նման նավապետի գլխարկի։ Այդ գիշեր, երբ ուղևորները քնած էին, նա մեկ անգամ ծալեց գլխարկը, և երկրորդ օրը հագավ հրշեջի գլխարկ՝ փոքրիկ իջվածքով ինչպես շինարարի գլխարկը, քանի որ այն պաշտպանում է ողնուղեղը։ Երկրորդ գիշերը նա վերցրեց նույն գլխարկը և ևս մեկ անգամ ծալեց։ Եվ երրորդ օրն այն Շիկարի (որսորդի) գլխարկ էր՝ արկածախնդրի գլխարկի նման։ Երրորդ գիշերը նա ևս երկու անգամ ծալեց և սա շատ-շատ հայտնի գլխարկ է, եթե Բոլիվուդի ֆիլմերից որևէ մեկը տեսել եք, սա այն է, ինչ ոստիկանները հագնում են, այն կոչվում է զապալու գլխարկ։ Այն հասել է միջազգային փառքի։
Իհարկե չպետք է մոռանանք, որ նա նավապետ էր։ Սա նավ է։ Եվ ահա վերջը։ Բոլորը վայելում էին ճամփորդությունը։ Երգում ու պարում էին։ Հանկարծ փոթորիկ սկսվեց և հսկայական ալիքներ առաջացան։ Նավը պարում և օրորվում էր ալիքների հետ։ Մի մեծ ալիք եկավ և հարվածեց դիմացին և կոտրեց այն։ Մեկ ուրիշն եկավ, հարվածեց հետևի կողմից և կոտրեց այն։ Ահա նաև երրորդը։ Սա կուլ տվեց կամուրջը և կոտրեց այն։ Նավը սուզվեց և նավապետը կորցրեց ամեն ինչ փրկարար բաճկոնից բացի։
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
INK համաժողովի ընթացքում Արվին Գուպտան ներկայացնում է պարզ, բայց ապշեցնող գաղափար աղբը զվարճալի, լավ մտածված խաղալիքների վերածելու մասին, որոնք կպատրաստեն երեխաներն իրենք գիտության և կոնստրուկցիայի պարզագույն սկզբունքները սովորելիս։
Science educator Arvind Gupta uses simple toys to teach. Full bio »
Translated into Armenian by Gayane Vardanyan
Reviewed by Kristine Sargsyan
Comments? Please email the translators above.
17:57 Posted: Mar 2008
Views 969,625 | Comments 175
15:14 Posted: Dec 2007
Views 4,938,989 | Comments 370
20:27 Posted: Apr 2011
Views 829,205 | Comments 243
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.